23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, դեռևս 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում խուզարկություններ էին անցկացրել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում:
Իրականացված խուզարկության արդյունքում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից հայտնաբերել էին մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, ինչպես նաև քաղաքացիների կողմից 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկված սննդամթերք և այլ պարագաներ:
Շարունակելով ստացված տեղեկությունների ճշգրտման գործընթացը ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության համագործակցության արդյունքում իրավական օգնություն ցույց տալու միջնորդություն էր ուղարկվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հարակից` «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը:
Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ և արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7,62 և 5,45 մմ տրամաչափերի:
Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերվել է նաև հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ:
Նույնը օրը՝ հունիսի 20-ին, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ հետախուզություն է իրականացրել Ասկերան քաղաքի տարածքի Միրզաջան կոչվող տեղանքում տեղակայված «ՋԻ-Էս Պլյուս» ՍՊ ընկերության պահեսում:
Հետախուզության արդյունքում պարզվել է, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար կազմը յուրացնելու եղանակով հափշտակել է ՀՀ պաշտպանության նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, ինչպես նաև տարբեր կազմակերպություններից և քաղաքացիներից ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որպես օգնություն տրամադրված առանձնապես խոշոր չափերով պարենային ապրանքներ:
Մասնավորապես հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ թվով 25 հատ մսի պահածոների, 229 հատ տարբեր տեսակի դատարկ պահածոների տարաներ, 2537 հատ գուլպա, 19,425 տուփ ծխախոտ, 882 զույգ ձեռնոց և այլ ապրանքներ:
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի բոլոր հանգամանքների լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ տարվող քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումները շարունակվում են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
23.06.2018թ.ին Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, Մ. Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Այսպես, 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների կարիքները հոգալու նպատակով «Ռուսաստանի Դաշնության հայ համայնքի» շրջանային հասարակական կազմակերպության անդամների կողմից 2016թ.-ի մայիսին ՌԴ-ում գնվել և ՀՀ են տեղափոխել «ՈՒԱԶ» մակնիշի երեք ավտոմեքենաներ, ջերմադիտարկման սարքեր և զինվորական հանդերձանք: Այնուհետև նշված կազմակերպության ներկայացուցիչները Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ մեկնել են Արցախի Հանրապետություն, որտեղ վերջինիս ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին են հանձնել վերը նշված գույքը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հատկացնելու նպատակով:
Կարեն և Մանվել Գրիգորյաններն իրենց վստահված «ՈՒԱԶ» մակնիշի, ընդհանուր` 10.028.580 ՀՀ դրամին համարժեք 1.389.000 ՌԴ ռուբլի արժողությամբ ավտոմեքենաներն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հանձնելու փոխարեն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել են դրանք, պահեստավորել ՀՀ Արմավիրի մարզի էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում և տնօրինել իրենց հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար:
Կարեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հաղորդել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկության արդյունքներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իրեն պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահում է զենք և ռազմամթերք: Հանցավորության դեմ տարվող պայքարում իրավապահ մարմինների ակտիվությամբ պայմանավորված՝ Առաքել Մովսիսյանը նշված զենք ու ռազմամթերքը թաքցնելու նպատակով, իր վստահելի անձանց միջոցով, տեղափոխել և պահել է այլ վայրում:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը, փոխադրելը և պահելը: Վերոհիշյալ քրեական գործի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 21-ին խուզարկություններ են իրականացվել Առաքել Մովսիսյանի տանը, ինչպես նաև զենք-ռազմամթերք տեղափոխելու և պահելու հնարավոր վայրերում: Խուզարկությամբ հայտնաբերվել է ենթադրաբար օրինական զենք և ռազմամթերք՝ գրանցման փաստաթղթերով:
Առաքել Մովսիսյանը հուլիսի 21-ին բերվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, որտեղ նրան են ներկայացվել զենքի ապօրինի շրջանառության իր ներգրավվածության վերաբերյալ անառարկելի տվյալներ: Ինչպես նաև պարզաբանվել են դրանք ինքնակամ հանձնելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվությունից ազատվելու հիմքերը, ինչից հետո՝ բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս պատրաստակամություն է հայտնել՝ հանձնելու դեռևս Արցախյան ազատամարտի տարիներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահած զենքն ու ռազմամթերքը:
Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Առաքել Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու տարբեր թաքստոցներից՝ հողածածկույթի տակից հանել ու կամովի հանձնել է զենքն ու ռազմամթերքը, մասնավորապես՝ «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, որից մեկը՝ փողատակային նռնականետով, «ՌՊԿ» տեսակի մեկ գնդացիր, «Բելկա» տեսակի 1 համակցված հրացան, 3 որսորդական հրացան, տարբեր տրամաչափի թվով 162 փամփուշտներ:
Զենքն ու ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով Առաքել Մովսիսյանը ազատ է արձակվել: Կատարվում է նախաքննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերված զենքի օգտագործումն այլ հանցագործություններում ստուգելու ուղղությամբ:
ՀՀ ԱԱԾ-ն, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Ազգային անվտանգության ծառայությունը վերահաստատում է, որ ապօրինի զենք-զինամթերքի դեմ պայքարը կրելու է շարունակական բնույթ և ըստ այդմ քաղաքացիներին կոչ ենք անում ապօրինի պահվող զինամթերքը հանձնել իրավապահ մարմիններին:
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո համացանցում որոշ օգտատերերի կողմից տարածվեցին տեսանյութեր, որոնք դարձան քննադատությունների և քննարկումների առարկա։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Մարտակերտի շրջ. Մանվելի հրամանով կախաղան բարձրացված ազատամարտիկը» վերտառությամբ տեսանյութին, որից հետո տարածվեց ևս մեկը, ըստ որի, գեներալի աշխատակիցները ծակում էին իրենց համար անցանկալի վայրում կայանած մեքենայի անիվները։
Արդյոք տարածված տեսանյութերը իրապես կապ ունե՞ն Մանվել Գրիգորյանի և նրա աշխատակիցների հետ, և արդյոք դրանք կարո՞ղ են դառնալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով ուսումնասիրության առարկա՝ Factor.am-ը փորձեց պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից։ Մեր հարցերին ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ իբրև Մանվել Գրիգորյանի հրամանով կախաղան բարձրացված ազատամարտիկի մասին տեսանյութը Դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: «Այդ տեսանյութը կցվել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին և դառնալու է ուսումնասիրության առարկա, իսկ ինչ վերաբերում է տարածված երկրորդ տեսանյութին, ըստ որի, քաղաքացին ծակում է գեներալին սպասարկող մեքենաների ճանապարհին կայանված ավտոմեքենայի անիվները, այդ տեսանյութը քրեական գործին չի կցվել և չի ուսումնասիրվի»,- ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
https://www.youtube.com/watch?v=p48Hs-_3PpU
Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո սկսված բացահայտումների շարքը հասել է նաեւ քրեական աշխարհին: Դեռեւս մայիսի 19-ին Ազգային Անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով քրեական հեղինակություններին, հայտնել էր, որ այդ ուղղությամբ հանձնարարություն է տվել, որ ընդհանուր առմամբ հասկանան բարոյահոգեբանական մթնոլորտը եւ առանձնացնեն այն անձանց (անուներ չհարցնեք, չեմ ասելու), որոնք այսօր ազդում են ժողովրդի վրա. «Մի մասի վրա ազդում են, որովհետեւիրենց այնպես են ցույց տալիս, որիրենք անպատժելի են, եւ իրենց ամեն ինչ թույլատրելի է»:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ տնօրենից հետաքրքրվել էր, թե քրեական հեղինակություններից ում է առանձնացրել, որ նրանցով զբաղվեն: Ի պատասխան`վերջինս ասել էր, որ անուններ չի կարող տալ.«Հիմա պատկերացնո՞ւմ եք` մեկի անունը ես տամ, ինչ է կատարվելու, առնվազն փախնելու են Հայաստանից»:
Մեր այն հարցին` բայց արդեն լուրեր կան, որ շատերը իջել են ջրի հատակը, մինչեւանցնի վտանգը, ԱԱԾ պետընշել էր. «Մեր ձեռքերը շատ երկար են, մենք կգտնենք, եթե կարիքը առաջանա, հավաստիացնում եմ Ձեզ` կգտնենք»:
Ըստ էության, այս ամենից հետոորեւէ մեկի մտքով չէր անցնի, որ տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերին ընթացք կտրվի: Մասնավորապես, քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի մասով տուժողը մինչ այդ անցել էր ջրի հատակը, սակայն թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է եւ բողոք ներկայացրել ընդդեմ Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի՝ ընդ որում բողոքը խիստ անձնական դաշտում է:
Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից
Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ,տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր, բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առևանգմանը:
Այսպես, Ա.Վ.-ն, կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու և Գ. Հ.-ին պատժելու նպատակով նախնական համաձայնություն էձեռք բերել մի խումբ անձանց հետվերջինիս առևանգումը կազմակերպելու համար:
Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Ա.Վ.-ի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ 2017թ.հուլիսի 17-ին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առևանգել են Գ. Հ.-ին եւ տեղափոխել Երևան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա. Վ.-ն ծեծի է ենթարկել վերջինիս և զենքով սպառնացել սպանել նրան:
Շուրջ 3 ժամ Գ.Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա.Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Գ.Հ.-ն մեկնել է ՀՀ-ից և վերադարձել 2018թ.ապրիլ ամսին: 2018թ.-ի հունիսի 18-ին Ա. Վ.-ն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նույնօրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրությունից էլ պարզ է դառնում, որտուժողԳ.Վ-ն իրավապահ մարմիններին բողոքելու փոխարեն Հայաստանից փախել է եւ հիմանորէ որոշել նախկին վերքերը թարմացնել: Խոստովանենք, որ այս մոտեցումըխիստմտահոգությունների տեղիք է տալիս, որ նախկինում մարդիկ, այլ անձանց հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունենալով, փորձում են իրավապահ համակարգին օգտագործել վրեժխնդիր լինելու տարիներ առաջ տեղի ունեցած տարաձայնությունների համար:
Իսկ ո՞վ է առեւանգված եւ տուժած Գ.Հ-ն:
Պարզվում է, որ, ըստ մամուլի հրապարակումների, առեւանգված երիտասարդի հիմնական զբաղմունքը կամ «մասնագիտական կողմնորոշումը» կանայք են, ընդորում՝ամուսնացած կանայք: «Վերջինիս հաջողվել է բազմաթիվ կանանց գլուխպ տտեցնել, ապաանցնել գործողությունների բուն ծրագրին՝ հենվել նրանց վրա ու ապրել: Վերջինս իրենով արած կանանց պարբերաբար հորդորել է գումար տրամադրել իր ծախսերի համար, իրեն լավ աչքով նայել, որպեսզի սիրո չափաբաժնում փոփոխություններ չգրանցվեն: Հետաքրքիր զուգադիպությամբ նաընտրել է ճանաչված մարդկանց կանանց ու հարազատներին: Նյութական շահագրգռվածությունից բացի այս մոտեցումը պայմանավորված է եղել նրանով, որսիրել է ընկերների շրջապատում գլուխ գովալ, թե իր սիրային ցանցում են հայտնվել սոցիալական հատուկ ծագում ունեցողները՝ հարուստներն ու ճանաչվածները: Տարբեր առիթներով նա պարծեցել է, թե այս ինչ պաշտոնյայի կամ ճանաչված մարդու կինն իր համար պատրաստ է ամեն ինչի»,- գրվել էր մամուլում:
Եվ ահա այստեղ էլ թաքնված է շան գլուխը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արամ Վարդանյանի հարազատներից մեկը եւս ընկել է այս տղայի թակարդը: Բայց այդ մասին առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում:
https://www.youtube.com/watch?v=2rrjHcz0Rww
Վերաքննիչ դատարանը մերժեց Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու վերաբերյալ դատախազի բողոքը: Արդյունքում Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կմնա ազատության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մասիսի քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն Շմայսի առանձնատանը գործողություններ է իրականացնում: Խուզարկությունը տեւել է մոտ 2 ժամ: Առաքել Մովսիսյանի կինը՝ Նելլի Մովսիսյանը, armtimes.com-ի փոխանցմամբ, որ ԱԱԾ-ականները հայտնել են, թե անօրինական զենք-զինամթերք են փնտրում:
Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ եւ հրացան, որը նրա կնոջ խոսքերով, օրինական է: Առաքել Մովսիսյանն այժմ ԱԱԾ-ում է, նա հարցաքննվում է:
Առաքել Մովսիսյանի եղբայրը՝ Վոլոդյանը Մովսիսյանը , որ ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել առանձնատան դարպասներից առաջանալ: Մեր հարցին՝ ինչ կարգավիճակով են եղբորը ԱԱԾ տարել, պատասխանեց. «Նորմալ»:
***
Իսկ այսօր ԱԺ նախկին պատգամավոր, Հանրապետական Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ազատ է արձակվել:
NewsBook-ը գրում է, որ կայքին հասած տեղեկություններով երեկ և այսօր իրավապ մարմինները սկսել են խուզարկություններ անցկացնել հանցավոր աշխարհում քիլլերի համարում ունեցող Արտյոմ Կանևսկոյին պատկանող տարածքներում և նրա թիկնազորի անդամների տներում: Սկզբի համար նշենք, որ Արտյոմ Կանևոսկոն Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մշտապես հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Նրա անվան հետ կապված սպանությունների կասկածանքներով իրավապահները լուրջ ու փաստարկված քննություններ իրականացրել են, սակայն մեկ զանգով այդ ամենը կարճվել է, և քիլլերը հայտնվել է ազատության մեջ՝ հերթական սպանության պատվերի նոր մտահաղացումներով: Կանևսկոյին մշտապես աջակցող Սերժ Սարգսյանն այս տարիներին անսահմանափակ իշխանությամբ է օժտել բազմաթիվ հանցագործությունների մեջ կասկածվող այս մարդուն: Հենց այս պատճառով էլ Կանևսկոյի բոլոր գործերը օպերատիվորեն ջրվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անմիջական մասնակցությամբ: Միայն վերջին երկու-երեք տարիների կտրվածքով Արտյոմ Կանևսկոյի անունը շրջանառվել է հանրապետությունում կատարված բոլոր աղմկահարույց սպանությունների համատեքստում: Կսկսենք վերջինից ու ամենաթարմից:
Պատվիրատուն Կանևոսկոն է՝ մեկ Այս տարվա մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն համարվող Արթուր Աստարյանի՝ «Դոն Պիպոյի» և քրեական այլ հեղինակությունների դեմ նախապատրաստվող սպանության փորձի գործն ուղարկվել է դատարան: Այս գործով մեղադրանքներ են առաջադրվել Զոհրաբ Ղումաշյանին, Արտակ Այվազյանին, Վազգեն Ղազախեցյանի և Արկադի Քոչինյանին: Չարագործները նախնական համաձայնությամբ փորձելու էին կյանքից զրկել երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո), Գեւորգ Մելիքյանին (Օշականցի Գևորիկ) և Անդրանիկ Սողոյանին (Զապ): Օրերս ԱԱԾ խուզարկություն իրականացրեց Դոն Պիպոյի առանձնատանը, որտեղից առգրավվեց նաև այն հեռախոսը, որտեղ պահպանվում էին Դոն Պիպոյի ձայնագրությունները՝ իրեն սպանել ցանկացող քիլլերների մասնակցությամբ: Տեսանյութը հրապարակվեց, որտեղ քիլլերներից մեկը բաց տեքստով հայտարարում է, թե Պիպոյի սպանության համար Արտյոմն ասել էր, որ 10 հազար դոլար կստանան: Ի դեպ՝ մինչ այս իրեղեն ապացույց էլ հանրապետության համապատասխան շրջանակներում կասկածից դուրս էր, որ մահափորձի պատվիրատուն Արտյոմ Կանևսկոն է: Ուշագրավ ևս մեկ դիտարկում. ԱԱԾ-ում պահվող քիլլերները մանրամասն նկարագրել են, թե ում ինչպես պետք է սպանեին՝ օրենքով հող Օշականցի Գևորիկին Օշականի ճանապարհին՝ ավտոմեքենայի առջևը կտրելով, իսկ Անդրանիկ Սողոյանին՝ Զապին, շքամուտքի դիմաց՝ ներս մտնելուց կամ դուրս գալուց: Ավտոմեքենայի վրա կրակելու տարբերակը հաշվարկված էր, չէր ստացվի, քանի որ Զապը շրջում էր զրահապատ մեքենայով:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ N զորամասի ծառայության պահեստում 2017թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի պայթյունաբեկորային վնասվածքներ է ստացել նույն պահեստում աշխատանքներ կատարող, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը։ Պահեստապետ, պայմանագրային զինծառայող Գևորգ Հյուսնունցը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սերգեյ Ալումյանն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինհոսպիտալ:
Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Ա.Գրիգորյանը՝ կոչումով մայոր, իր ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, ինչն էլ անզգուշությամբ 2017 թվականի նոյեմբերի 4-ին առաջացրել է ծանր հետևանքներ:
Մասնավորապես՝ մայորը, խախտելով զորամասի ՀՀՍ պահեստում սպառազինության և ռազմամթերքի պահպանման կարգը, այն է՝ իրավունք չունենալով ՀՀՍ ծառայության պահեստ ընդունել վերջնական մարտական վիճակի բերված ՌԿԳ-3 տեսակի հակատանկային կումուլյատիվ նռնակները, 2016 թվականի ռազմական գործողություններից հետո այդպիսիք ընդունել և պահել է պահեստում, որից հետո անմիջապես չի զեկուցել ըստ վերադասության։ Բացի այդ, անտեսելով ՀՀՍ պահեստում ցանկացած տեսակի զինամթերքի քանդման, մասնատման, տեխնիկական տեսակի որևէ աշխատանքներ կատարելու արգելքը` 2017 թվականի նոյեմբերի 4-ին նույն ծառայության պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Հյուսնունցին հանձնարարել է նշված նռնակները բերել ոչ մարտական վիճակի և դասավորել արկղերում և սա այն դեպքում, երբ զուգահեռ նույն պահեստում սպառազինության տեխնիկական սպասարկման, մաքրման և դարսակման աշխատանքներ են կատարել շուրջ 10 այլ զինծառայողներ։ Ավելին՝ չի վերահսկել նռնակների քանդման ընթացքում անվտանգության նորմերի պահպանումը` չի հեռացրել վտանգավոր աշխատանքի կատարման վայրից մյուս զինծառայողներին, միջոցներ չի ձեռնարկել այդ աշխատանքում չընդգրկված անձնակազմի ելումուտը կանխելու ուղղությամբ:
Արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, նշված պահեստ են մուտք գործել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հրանտ Մանգասարյանը և Սերգեյ Ալումյանը, ովքեր Գ.Հյուսնունցի հետ միասին մասնակցել են նռնակների քանդման աշխատանքին, որի ընթացքում` ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել հակատանկային նռնակի պայթյուն, ինչի հետևանքով մարմնի տարբեր մասերում ստացած պայթյունաբեկորային վիրավորումներից Հրանտ Մանգասարյանը տեղում մահացել է, իսկ պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Հյուսնունցը, ինչպես նաև ժամկետային զինծառայող Սերգեյ Ալումյանն ստացել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների ամբողջական, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ հունիսի 20-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ են կատարել, այսպես կոչված օրենքով գողեր՝ Մանեթի տղա Սամվելիկ մականվամբ Սամվել Հարությունյանի, Աֆուլիկ մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, Շահումյանցի Ժիրո մականվամբ Ժիրայր Բրուտյանի, Լեննականցի Սուրո մականվամբ Սուրեն Ավետիսյանի, Լեննականցի Արտյոմիկ մականվամբ Արտյոմ Ղազարյանի, Զապ մականվամբ Անդրանիկ Սողոյանի, Սևո մականվամբ Արմեն Մանուկյանի, Մասիվցի Անդիկ մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, Ալո մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, Գորիսեցի Արտեմիկ մականվամբ Արտեմ Դինունցի, Օշականցի Գևորիկ մականվամբ Գևորգ Մելիքյանի, Քոնչո մականվամբ Նորայր Փիլոյանի բնակարաններում։
Ոստիկանները, հարուցված քրեական գործի շրջանակներում, նույն օրը, դատարանի որոշումներով, խուզարկել են նաև քրեական հեղինակություններ՝ Մեծամորի Երո մականվամբ Երվանդ Ոսկանյանի, Շալո մականվամբ Շալիկո Մանուչարյանի, Վիրաբիկ մականվամբ Վիրաբ Գասպարյանի, Պիստ մականվամբ Արմեն Իսրայելյանի, Էրեբունիմասիվցի Տյոմ մականվամբ Արտյոմ Հարությունյանի, Նորադուսցի Արա մականվամբ Արա Բանդուրյանի, Արտյոմ Կանևսկոյ մականվամբ Արտյոմ Հարությունյանի, Մասիվցի Ժիրո մականվամբ Պարույր Աղաջանյանի, Յա-Յա մականվամբ Արմեն Գրիգորյանի, Տիզ մականվամբ Արթուր Սեդրակյանի, Պռատ մականվամբ Ռադիկ Մկրտչյանի, Մասիվցի Ռաֆո մականվամբ Ռաֆայել Նազարյանի, Դմբուզ Հենդո մականվամբ Հենրիկ Մանուկյանի, Տույ մականվամբ Արթուր Ղազարյանի, Կիևյանցի Յուրա մականվամբ Յուրի Ուտոևի, Մասիս մականվամբ Մասիս Գրիգորյանի, Բոգո մականվամբ Ռուբեն Կոստանյանի և Պռոշյանցի Գևորիկ մականվամբ Գևորգ Ավետիսյանի բնակարանները։
Արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։
Մասնավորապես՝ Մասիվցի Անդիկ մականվամբ օրենքով գող Անդրանիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվել են մեթադոնի նմանվող դեղահաբեր, բյուրեղանման զանգված ու հրացան։ Ալո մականվամբ օրենքով գող Ալեքսանդր Մակարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են Մակարովի փամփուշտներ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել նաև Գորիսեցի Արտեմիկ մականվամբ օրենքով գող Արտեմ Դինունցի բնակարանի խուզարկությամբ։ Օշականցի Գևորիկ մականվամբ օրենքով գող Գևորգ Մելիքյանի տան խուզարկությամբ՝ բակում հայտնաբերվել են կանեփի թփեր։ Քոնչո մականվամբ օրենքով գող Նորայր Փիլոյանի տան բակից ևս կանեփի թփեր են հայտնաբերվել։ Մեծամորի Երո մականվամբ քրեական հեղինակություն Երվանդ Ոսկանյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ։ Շալո մականվամբ քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի բնակարանից հայտնաբերվել են հրազեն ու փամփուշտներ։ Վիրաբիկ մականվամբ քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր, որոնցից երկուսը՝ մեթադոնի նմանվող։ Պիստ մականվամբ քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանի տնից հայտնաբերվել է հրազեն ու հրացաններ։ Էրեբունիմասիվցի Տյոմ մականվամբ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան։ Արտյոմ Կանևսկոյ մականվամբ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են հրացան ու փամփուշտներ, Նորադուսցի Արա մականվամբ քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան, փամփուշտ, թուր և մահակ։ Մասիվցի ժիրո մականվամբ քրեական հեղինակություն Պարույր Աղաջանյանի բնակարանում հայտնաբերվել են հրազեն, դանակներ ու մահակներ։
Հիշյալ «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ։ Նրանց բնակարաններից հայտնաբերված զենք-զինամթերքը, թմրամիջոցի նմանվող զանգվածներն ու այլ իրեր ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.