23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Օլիմպավանի միջադեպին:Հարցին, թե տեղեկություն եղավ, որ ստուգվում է ծեծկռտուքին Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը, ի՞նչ տեղեկություն կա այս մասին, նա պատասխանեց. «Այս պահին ունենք Վյաչեսլավ Հարությունյանի խոսքը այն մասին, որ ծեծկռտուք չի եղել, ինքը սայթաքել ու ստացել է այդ վնասվածքները: Իսկ Գագիկ Ծառուկյանի մասով որևէ զարգացում, ընթացակարգ չկա»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ տուժողն իր խոսքը փոխեց, հնարավո՞ր է կաշառել են նրան, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ դրանք անհիմն խոսակցություններ են: «Ինքն ասել է, որ եղել է դեղերի ազդեցության տակ, որ պատերազմի մասնակից է, կանտուզիա ունի: Ասել է, որ եղել է որոշակի վիրավորվածություն, նեղվածություն, ուզել է անընդհատ կապվել Գագիկ Ծառուկյանի հետ, բայց չի ստացվել: Ինքն ասում է, որ բարկացել է, աթոռն է շուռ տվել, դրանից այդ վանասվածքն ստացել է»,- հավելեց նա:
Անդրադառնալով ոստիկանապետ Վալերի Օսիպյանի այն հայտարարությանը, թե սայթաքելուց նման վնասվածքներ հնարավոր չէ ստանալ, Տոնոյանն ասաց՝ «թե ինչու է ոստիկանապետը նման հայտարարությամբ հանդես եկել նույնիսկ այն օրը, երբ դեռ դատարանում քննարկվում էր Էդուարդ Բաբայանին կալանավորելու հարցը, թողնում եմ հանրության դատին»:
Ինչ վերաբերում է Բաբայանի կալանավորմանը, Իվետա Տոնոյանն ասաց, որ իրենք համաձայն չեն դրա հետ, փաստաբանները դիմել են վերաքննիչ դատարան ու բողոքարկում են այս որոշումը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։
Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երեւան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին հրազենային վնասվածք ստանալու իրական հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ավելի վաղ տեղեկացրել Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Դավիթ Սիմոնյանը՝ հրազենային վնասվածքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին՝ Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղեւոնդյանը, ներկայացրել ատրճանակ եւ հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:
Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ Ա.Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված կողմերի հաշտության եւ բողոքի բացակայության հիմքով:
Նոր երեւան եկած հանգամանքներով պայմանավորված՝ 2018 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է նշված որոշումը, եւ քրեական գործը, նախաքննություն կատարելու նպատակով, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Նույն օրը քննիչն այն վարույթ է ընդունել եւ ձեռնարկել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետեւանքով։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, միջադեպին ականատես անձի ինքնությունը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու եւ պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։
«Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբան Արմեն Ֆերոյանը պարզաբանել է երեկվա միջադեպը՝ կապված նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր հետ կատարված միջադեպի վերաբերյալ․
«Ներկայացնելով Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի, իրավունքների պաշտպանությունը ցանկանում եմ հայտնել, որ լրատվամիջոցներով վերջինիս մասնակցությամբ իբրև թե տեղի ունեցած «ծեծուջարդի» հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը:
Նշված հանգամանքներն իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ առկա են շատ հստակ ապացույցներ, որոնք ուղղակիորեն ապացուցում են դրանց շինծու և մտացածին լինելը: Մասնավորապես` առկա է ինչպես դեպքի վայրը տեսանկարահանող տեսախցիկի տեսագրությունը, այնպես էլ` Կարեն Գասպարյանի տան տեսագրությունը: Հիշյալ տեսագրություններում ամբողջությամբ արտացոլված է տեղի ունեցած միջադեպի ամբողջական և իրական պատկերը: Հիշյալ տեսագրությունները մեր կողմից կտրամադրվեն վարույթն իրականացնող մարմնին` դրանց շուրջ մանրակրկիտ քննություն իրականացնելու միջնորդությամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ բոլոր լրատվամիջոցներին հորդորում եմ ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հետագա տարածումից, առավել ևս, որ այն իրականացվում է առաց հակառակ կողմի դիրքորոշումն ունկնդրելու»:
2017 թվականի նոյեմբերի 17-ին ընդունվեց և նույն թվականի դեկտեմբերի 16-ին ուժի մեջ մտավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ նոր օրենքը, որի կիրարկման արդյունքում պարզ դարձավ, որ իրավակարգավորման դաշտից դուրս էր մնացել նախկին օրենքով նախատեսված՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ դատախազության իրավասությունը՝ կապված հանցագործությունների այն ցանկը հաստատելու հետ, որոնց կատարման համար դատապարտված անձինք ենթակա չեն լինի պարտադիր զինվորական ծառայության: Օրենքի կարգավորումների, որոշ հանցագործություններ կատարած անձանց բանակ չզորակոչելու և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Հակոբ Մաթևոսյանի հետ:
-Պարո՛ն Մաթևոսյան, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել, համաձայն որոնց՝ որոշ հանցատեսակների համար դատապարտվածները բանակ չեն զորակոչվելու:
— Պատկերն ավելի պարզեցնելու համար ճիշտ կլինի, որ նախ անդրադառնամ հնչեցված հարցի երկրորդ մասին, այսինքն՝ ոլորտի նախկին իրավակարգավորմանը:
1998 թվականին ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրված էր հետևյալ կերպ. «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, ովքեր կատարել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն: Նախկինում ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը»:
Իսկ «Հանցագործությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. համատեղ հրամանի հավելվածով սահմանված էր, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, ովքեր դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ), 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողություններ), 266-րդ հոդվածով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը), 272-րդ հոդվածով (թմրանյութեր կամ հոգեներգործուն նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը), 3272-րդ հոդվածով (այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը), 3273-րդ հոդվածով (այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից անդամախեղվելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը, որը կատարվել է այլընտրանքային աշխատանքային ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով), 3275-րդ հոդվածով (ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո պարտադիր զինվորական ծառայության՝ չծառայած ժամկետը շարունակելուց խուսափելը կամ հրաժարվելը), 362-րդ հոդվածով (դասալքությունը) և 363-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (իրեն որևէ վնասվածք պատճառելու, /անդամախեղելու/, հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելը, որը կատարվել է զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով կամ որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) նախատեսված հանցագործություններ կատարելու համար:
Ուզում եմ ասել, որ այս հանցագործությունները կատարած և դատապարտված անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավակարգավորումը գործել է, և դա նորություն չէ:
ՀՀ Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներն առանձնացնելիս հաշվի է առնվել երկու կարևոր հանգամանք: Առաջինը քաղաքացու կողմից հակաիրավական արարքի հանրային վտանգավորությունն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ, 142-րդ, 266-րդ և 272-րդ հոդվածների պարագայում: Այս դեպքերում առաջնայինը քաղաքացու հակաիրավական արարքի հանրային վտանգավորությունն է և հանցավորի բարոյահոգեբանական ու քրեաիրավական բնութագիրը, որն արտացոլվում է այդ արարքների քրեաիրավական բնույթով, հանրային վտանգավորությամբ ու հանրային գնահատականով՝ պայմանավորված զինվորական ծառայության հետ համատեղելիության բարձր ռիսկով, այդ հոդվածներով նախատեսված սանկցիայով: Կարծում եմ՝ ակնհայտ է, օրինակ, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վտանգավորությունը, զինվորական ծառայության համար դրանց պարունակած վտանգները:
Այս առումով ոլորտն օրենքի ուժով կարգավորելն ընդունելի է, քանի որ նման քաղաքացիներին ՀՀ ԶՈՒ չզորակոչելու պարագայում ՀՀ զինված ուժերի անձնակազմը հնարավորինս զերծ կմնա հանցավոր հակումներ ունեցող քաղաքացուց՝ հաշվի առնելով, որ նրանց մոտ ի սկզբանե բարձր է հանցավոր հակումներ դրսևորելու հավանականությունը:
Երկրորդը նույն արարքի համար անձի կրկին անգամ դատապարտվելու արգելքը երաշխավորելն է` ՀՀ քրեական օրենսգրքի 3272-րդ, 3273-րդ 3275-րդ, 362-րդ և 363-րդ հոդվածների պարագայում: Դրանցով նախատեսված արարքների կատարումն ինքնին արտահայտում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու անձի դիտավորությունը: Դրա համար քաղաքացին, իհարկե, ենթարկվում է քրեական պատասխանատվության, որից հետո նա չծառայած մասով նորից զորակոչվում է զինվորական ծառայության: Սակայն կրկին հրաժարվելու պարագայում նրա նկատմամբ իրականացվող նոր քրեաիրավական ներգործությունն արդեն առաջ է բերում նույն արարքի համար կրկին անգամ դատապարտվելու խնդիր: Մինչդեռ դա խախտում է ինչպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթները, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով երաշխավորված և պաշտպանված սկզբունքները: Ահա այս հիմնավորումներն էին ընկած կատարված օրենսդրական փոփոխության հիմքում:
-Դուք թվարկեցիք այն հանցագործությունները, որոնց կատարման համար դատապարտվածներին է փաստորեն վերաբերում օրենսդրական փոփոխությունը: Կա՞ վիճակագրություն, թե նման հոդվածներով քանի դատապարտյալ է ծառայության մեջ, քանի՞սն են կրկնել այդ հանցագործությունները բանակում:
-Նախկինում նշված հոդվածներով դատապարտված անձինք զինվորական ծառայության չեն զորակոչվել, քանի որ, ինչպես նշեցի, սույն մոտեցումը նորություն չէ մեր իրականության մեջ. նախկինում գործել է «Հանցագործությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ գլխավոր դատախազի N0 477/36 առ 15.04.2008թ. համատեղ հրամանը, որպես ենթաօրենսդրական ակտ, որի հիմքով դատապարտված քաղաքացիներն ազատվել են զինվորական ծառայության զորակոչվելուց: Պարզապես հիմա ներկա պայմաններում ոլորտն ուղղակի արդեն կարգավորվում է օրենքի ուժով: Կարևոր է, որ սա ընկալելի լինի մեր հանրության համար, որպեսզի թյուր կարծիք չձևավորվի, որ առ այսօր նման հանցագործություններ կատարած անձինք ծառայում են Զինված ուժերում կամ խախտվել են ոմանց իրավունքները:
-Խորհրդարանում քննարկումների ժամանակ մտահոգություն հնչեց, թե արդյոք սա չի դառնա բանակից խուսափելու մեխանիզմ: Կա՞ նման ռիսկայնություն:
-Կարծում եմ՝ նման մտահոգության համար հիմքեր չկան: Խնդիրն այն է, որ մեր կողմից ուսումնասիրվել են 2014-2017 թվականների ընթացքում հիշատակված հրամանի դրույթների ուժով զինվորական ծառայության չզորակոչված անձանց թիվը և արձանագրվել է ընդամենը 5 դեպք, որից 3-ով անձինք դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով, 1 դեպքով` 139-րդ հոդվածով և 1 դեպքով` 3275-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման համար:
Այսինքն՝ եթե դիտարկենք, որ երեք տարիների ընթացքում զորակոչի գործընթացին մասնակցել են մոտ 25.000-30.000 քաղաքացիներ, և արձանագրվել է քննարկվող հիմքով զորակոչից ազատվելու 5 դեպք, ապա նման մեխանիզմով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու ռիսկայնությունը գրեթե զրոյական մակարդակի վրա է:
-Ընդհանրապես ի՞նչ է արվում, որ բանակում նման հանցագործություններ չլինեն կամ նվազեն:
-Հարկ եմ համարում ընդգծել, որ թվարկածս բոլոր 5 դեպքերով հանցագործությունները կատարվել են քաղաքացիների կողմից` նախքան ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելը: Մի կողմից այս ցուցանիշը վկայում է, որ բանակում կոնկրետ այս հանցատեսակների առկայության առումով անհանգստանալու լուրջ խնդիր չկա: Մյուս կողմից՝ սա կարելի է գնահատել որպես Զինված ուժերում նմանատիպ հանցագործությունները բացառելու լրացուցիչ ներգործության միջոց, որն ինքնին վկայում է նմանատիպ հանցագործություններ կատարած անձանց բանակից մեկուսացված պահելու մոտեցման արդարացվածության ու անհրաժեշտության մասին:
-Սահմանափակումը վերաբերում է նաև դասալքության համար դատապարտվածներին, զորահավաքից խուսափողներին ևս: Այս դեպքում պարզաբանումը ո՞րն է, ինչո՞ւ է որոշվել նրանց ևս չզորակոչել:
-Ինչպես արդեն նշեցի, սա դասվում է այն հանցագործությունների շարքին, որոնցով պատիժը կրելուց հետո քաղաքացու կողմից չծառայած մասի ծառայելուց խուսափելու պարագայում առաջանում էր միևնույն հանցագործությունը կատարելու համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու անթույլատրելիության՝ Սահմանադրության 68-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով երաշխավորված և պաշտպանված սկզբունքները պահպանելու խնդիրը: Տրամաբանությունը շատ պարզ է՝ զինծառայությունից խուսափելու նպատակով դասալքության համար անձն արդեն դատապարտվել է:
Այսօր՝ հուլիսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արտակ Պողոսյանի, վարչության օպերգծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 24 բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով: ֆոտլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են նաև հրազեն, որով Ն. Գաբրիելյանը ինքնասպան է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որպես պարգևատրում ստացած հրազենը նրա անունով է եղել: Գ. Շամշյանի հայտնում է նաև, որ Ն. Գաբրիելյանը հանրությանը հայտնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյան» Է, ով Ճվ-Ճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանի կնոջ հայրն էր:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7-ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ով է իրան դատել»,- գրել է պաշտպանը:
2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:
Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:
Հունիսի 2-ին դատարանը որոշել է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին եւ նրանք ազատ են արձակվել:
Ավելի ուշ Մասիսի քաղաքապետին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ակտիվ քննչական գործողություններ ձեռնարկվել՝ ՊՆ զորամասում պահեստամասերի հափշտակության բոլոր հանգամանքները պարզելու համար. մեղադրանք է առաջադրվել զորամասի ավտոծառայության պետին:
2018թ. հունիսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՊՆ զորամասում խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, և կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զորամասի ավտոծառայության պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, զինտեխնիկայի՝ շահագործման ենթակա ավտոպահեստամասերը զորամասի պահեստ մուտք անելու և հետագայում դրանք ՀՀ ՊՆ զինտեխնիկայի համապատասխան ավտոպահեստամասերով փոխարինելու փոխարեն, դրանց վերաբերյալ կազմել է խոտանման ակտեր՝ որպես ջարդոն հանձնելու վերաբերյալ, ինչից հետո ավտոպահեստամասերը վաճառել է։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2018 թվականի հունիսի 13-ին զորամասի ավտոծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության և ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից համատեղ խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում, այդ թվում՝ մեղադրյալի և զորամասի մի քանի այլ պատասխանատու անձանց բնակության վայրերում և զորամասում գտնվող նրանց աշխատասենյակներում, ավտոպահեստամասերի առքուվաճառքով զբաղվող այն անձի հաշվառման և փաստացի բնակության վայրում և դրան օժանդակ կառույցներում, ում, ըստ քրեական գործի տվյալների, վաճառվել են զորամասի ավտոպահեստամասերը։
Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի ավտոմեքենաների պահեստամասեր՝ շարժիչ, փոխանցման տուփ, դրանց առանձին դետալներ, ընթացքային օգտագործման մի շարք այլ պահեստամասեր, ինչպես նաև՝ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում է առգրավված ավտոպահեստամասերի ձեռք բերման աղբյուրը, հստակեցվում կատարված հափշտակությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը։
Հ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը կատարված խուզարկության և այլ քննչական գործողությունների մասին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջությամբ.
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։ (Տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները, իրականացված օպերացիայի շրջանակներում, օրեր շարունակ դարանակալել են Արամի փողոցում և 2018 թվականի հունիսի 25-ին նշված փողոցի շենքերից մեկից դուրս գալու պահին բերման են ենթարկել Սերոբ Սահակյանին և Վլադիմիր Շահինյանցին՝ իրենց մոտ գտնվող ճամպրուկներով:
ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված հարցաքննության արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկված Սերոբ Սահակյանը թմրանյութեր և զենքեր թաքցրած Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն է: Վերջինս իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Նարեկ Սարգսյանին օժանդակելու համար:
Քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:
Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել և առգրավվել են կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով և այլ իրեր:
Հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության այլ հանցագործություններում դրանց ներգրավվածությունը ճշտելու նպատակով։
Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները:
Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:
Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել է գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը: Խուզարկության ավարտից հետո Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԱԾ չի հրավիրվել, նա քննչական գործողությունների է մասնակցել այլ իրավապահ մարմնում:
Նկարների պատկանելիությունը վարպետի վրձնին և դրանց արժեքը պարզելու նպատակով նշանակվելու է համապատասխան փորձաքննություն:
Խուզարկություն է կատարվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում: Տարածքներից մեկում՝ իր աշխատասենյակի մետաղյա պահարանում, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա՝ իր գործածման պիտույքներով:
Ի դեպ, ավտոմեքենաներից մեկը` մոտ 90 հազար դոլար արժողությամբ, 2017 թվականի արտադրության Mercedes-Benz GLE 400 4matic մակնիշի ավտոմեքենան, կասկածելի գործարքներում ներգրավված և ցոփ ու շվայտ սովորություններով հանրությանը հայտնի վերոնշյալ անձն առանց վարանելու նվիրել է ընկերուհուն:
Նարեկ Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը»:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, ՀՀ Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին՝ Նարեկ Սարգսյանը, ևս հայտնվել է իրավապահների տեսադաշտում:
Նախօրեին Ալեքսանդր Սարգսյանի տանը ժամեր շարունակ խուզարկություն կատարելուց հետո ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել այս անգամ զենք զինամթերքի ապօրինի ձեռքբերման և պահելու ինչպես նաև թմրանյութերի փաստով:
Նարեկ Սարգսյանը կասկածվում է ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու մեջ, բացի այդ տեղեկություններ կան, որ նրա կողմից խոշոր չափերով թմրամիջոցներ են ձեռքբերվել իրացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Սարգսյանների բնակարանում կատարված խուզարկությունից հետո Ալեքսանդր Սարգսյանը և նրա որդի Հայկ Սարգսյանը բերման ենթարկվեցին: Վերջինս ներկայացվել է Քննչական կոմիտե եւ նա կասկածվում է սպանության փորձի մեջ:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ օրենքի նախագծի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացուն, ով ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:
«Մեկ այլ որոշմամբ առաջարկում ենք օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ. սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ»,- հավելեց նախարարը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.