Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Արմավիրի մարզում 1–ամյա երեխայի դաժան սպանության մասին։Ըստ ՔԿ հաղորդագրության՝ նախնական տվյալներով՝ մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն է գործադրել հայրը. վերջինս սեպտեմբերի 28-ին՝ ժամը 21-ի սահմաններում, հանդամասում գտնվող իրենց բնակության վայրում, ծեծել է մանկահասակ որդուն՝ ծնված 18.12.2017թ., որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը տեղում մահացել է:Բացի այդ, ըստ տուժողի մոր հայտարարության, նույն օրը ընտանիքի հայրը բռնություն է գործադրել նաև կնոջ նկատմամբ։Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 118-րդ հոդվածի 1-ին մասերով։Քննության շրջանակներում ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, հարցաքննվել տարբեր անձինք։ Մանկահասակ երեխայի մոր մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ պարզվել է, որ փոքրիկի դին նախ փորձել են թաքցնել փոսի մեջ՝ սպանությունը քողարկելու համար, բայց երեխայի մայրը, վերցնելով նրան, դիմել է փախուստի և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են մահը։Մանկահասակ երեխայի հայրը ձերբակալվել է։
23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Yerevan.Today-ը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվում։ Սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում, ԱԱԾ տնօրենը կարճ պատասխանեց հարցին․ «Ուսումնասիրության արդյունքները առաջիկայում կհրապարակենք»։
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին վերջերս շատ է խոսվել, և կարծում ենք՝ արժե թեման մեկընդմիշտ փակել՝ հիմնավոր հրապարակումներով ներկայացնելով իրական պատկերը։ Ցանկանում ենք օգնել ԱԱԾ տնօրենին՝ արագացնելու ուսումնասիրությունները: Ներկայացնենք Yerevan.Today-ի արված ուսումնասիրությունը, որը հիմք ընդունելով՝ կարող ենք համարել ավարտված տարիներ շարունակ շրջանառվող խոսակցությունները Քոչարյան ընտանիքի ունեցած բիզնեսների մասին։ Այդ խոսակցություններն առաջացան 2010 թվականից, երբ ռուսական versia.ru կայքը հրապարակեց 3 տասնյակ բիզնեսների վերաբերյալ տեղեկությունը, որոնք, իբրև, պատկանում են Քոչարյան ընտանիքին և որոնց հանրագումարից ստացվել էր 4 մլրդ դոլար թիվը։
Բոլոր այդ ընկերություններին Yerevan.Today-ը հարցումներ էր ուղարկել, որոնց պատասխանների մեծ մասն արդեն հրապարակել ենք, այսօր արդեն լրածված և ամբողջովին ներկայացնում ենք ստորև։
Ուրեմն, համաձայն մեզ տրված պաշտոնական պատասխանի, պարզել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ որևէ առնչություն չունեն և չեն ունեցել ներքոհիշյալ ընկերությունները՝ «Կոնվերս բանկ», «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ», «Յունիբանկ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ», «Գոլդեն Փելիս» հյուրանոց, «Էրեբունի» հյուրանոց, «ՎիվաՍել-ՄՏՍ», «Նաիրի» բժշկական կենտրոն, «Ղարաբաղ Տելեկոմ», «Ռոբերտո» կոշիկների ցանց, «Արարատցեմենտ», «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ», «Ռենկո ՍպԱ», «Հայկական երկրորդ հեռուստաալիք», ՄԱՊ ընկերություն, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Արցախ Բանկ», «ՍԱՍ սուպերմարկետներ»:
Համաձայն մեր պաշտոնական հարցումների՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը մասնաբաժին ունի հետևյալ ընկերություններում․
«Կապուտակ Սևան» (համասեփականատեր՝ Սեդրակ Քոչարյան՝ 50% բաժնեմասով)
«ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» (համասեփականատեր՝ Սեդրակ Քոչարյան՝ 30% բաժնեմասով)
«ԳՐԻՏՏԻ» ՍՊԸ (Ստեֆանո Ռիչչի խանութ), (համասեփականատեր՝ Սեդրակ Քոչարյան՝ 80% բաժնեմասով)
«Ֆասթ Քարթ» ՍՊԸ (Play City, “Cityzen”), (համասեփականատեր` Սեդրակ Քոչարյան՝ 50% բաժնեմասով)
«Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոց (ամբողջական բաժնետերերն են՝ Ս․ Քոչարյան, Գ․ Քոչարյան, Լ․ Քոչարյան)
«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերություն (համասեփականատեր՝ Լևոն Քոչարյան՝ 60% բաժնեմաս)։
Ժամանակին մամուլում անդրադարձ է եղել, որ Արմավիրի մարզում գյուղատնտեսական ֆերմայի բաժնեմաս ևս առկա է։ Սա կճշտենք առաջիկայում։
Ընդհանրապես, այս ուսումնասիրությունն իրենից դժվար գործընթաց չէր ներկայացնում, ուղղակի պաշտոնապես նամակով դիմել ենք հետևյալ հարցով՝ «Քոչարյան ընտանիքի որևէ անդամ կամ հարազատ արդյո՞ք այս պահին կամ երբևէ որևէ առընչություն է ունեցել ձեր ընկերության հետ», և ստացել ենք պարզաբանումները՝ կնքված-ստորագրված։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին՝ հայտնի ու աղմկահարույց գաղտնալսմանը վերաբերող մամուլի ասուլիսի ժամանակ, շեղվելով թեմայից, ԱԱԾ տնօրենն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեկ այլ՝ իբրև փողերի լվացման մեղադրանքով քրեական գործ հարուցելուն՝ ասելով․ «Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ «մենք ոչ մի բան չունենք»։ Փաստերով կխոսենք և կհրապարակեմ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել։ Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ, այլ ունեցվածքները»։
Այնուհետև, երբ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում և հրապարակային հերքում, Վանեցյանը փոխեց խոսքը․ «Ես միայն մի ճշտում եմ ուզում անել. մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին: Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր․․․»։
Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, Yerevan.Today-ին տված հարցազրույցում անդրադառնալով մեղադրանքներին, ասաց. «Ես անձամբ բիզնեսով երբեք չեմ զբաղվել: Իմ ընտանիքի անդամները 15-16 տարի զբաղվում են բիզնեսով, երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են: Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով: Բոլորը գրանցված են Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում, և այստեղ որևէ գաղտնիք չկա: ․․․Ինչ վերաբերում է, կոնկրետ մեղադրանք կար, չէ՞, «Կոնգրես» հյուրանոցի մասին. հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել:»
Հուսով ենք որ օգտակար եղանք, մանավանդ որ ԱԱԾ-ն շատ ավելի կարևոր գործեր ունի, քան գործող իշխանության քաղաքական օպոնենտների ունեցվածքի փնտրտուքը»։
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ կրտսեր սերժանտ Աղասի Մկրտչյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է համածառայակցի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանը ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Քրեական հեղինակություն Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգորի Գրիգորյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:
Գրիգորյանը անազատության մեջ էր սեպտեմբերի 25-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի (արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը) եւ ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների նախորդ օրը ոստիկանությունն ահազանգ էր ստացվել, որ Աջափնյակում ընտրակաշառք է բաժանվում. ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, դեպքի վայրի զննություն է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Բաշինջաղյան փողոցի 188/5 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում, որին մասնակցել են նաև նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ ծառայություն իրականացնելով շտաբի մուտքի դռան մոտ՝ քննչական գործողությանը մասնակից չհանդիսացող քաղաքացիների մուտքը հիշյալ տարածք արգելելու նպատակով:
Ըստ զեկուցագրի՝ ժամը 19:10-ին, երբ Ոստիկանության աշխատակիցները զննության արձանագրությունը ծանոթացման համար ներկայացրել են մասնակիցներին, նշված շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն (խոսքը Գրիգորի Գրիգորյանի մասին է,-հեղ.) կոչ է արել շտաբի դռների մոտ հավաքված քաղաքացիներին ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ և վերցնել դեպքի վայրի զննությամբ վերցված տեսախցիկների տեսագրման սարքը:
Բացի այդ, Գ.Գ.-ն, քաշքշուկ հրահրելով, վնասել է մուտքի դռան փեղկը՝ այդկերպ հնարավորություն ընձեռելով դրսում գտնվող 30-40 մարդու ներս մտնել՝ անտեսելով ոստիկանության աշխատակիցների՝ շինությունից դուրս գալու և իրականացվող գործողություններին չխոչընդոտելու օրինական պահանջները: Այնուհետեւ միջադեպին ներկա գտնվող անձինք, հրելով եւ քաշքշելով, բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ինչը զուգորդվել է հայհոյանքներով եւ բղավոցներով:
Նշենք, որ Գրիգորի Գրիգորյանը Աջափնյակի թաղապետի տեղակալն է: Աջափնյակի թաղապետը ՀՀԿ-ական Արտավազդ Սարգսյանն է:
Աղբյուրը՝ Armtimes.com
2018թ.-ի սեպտեմբերի 24-ին Հատուկ քննչական ծառայության կողմից ստացված գրության համաձայն՝ 2016 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների մասով հարուցված քրեական գործը կասեցվել է:
Ըստ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության՝ քրեական գործի վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ:
ՀՔԾ այս որոշումը բավական բացասական արձագանքի արժանացավ: Հանրության լայն զագվածների համար անհասկանալի է, թե ինչպես է ՀՔԾ-ի համար մեղավորների անձը անհայտ, երբ հարյուրավոր տեսանյութեր, լուսանկարներ և վկաներ կան, ովքեր պատրաստ են խոսել ու տալ անուններ:
Հանրության արձագանքը այնքան մեծ էր, որ ՀՔԾ-ն ստիպված եղավ նոր հայտարարությամբ հանդես գալ և հայտարարել, որ գործն ընդամենը կասեցվել է ու ամեն պահի կարող է նորից ընթացք ստանալ: Բայց բոլորս էլ լավ ենք հասկանում, թե Հայաստանում ինչ է նշանակում կասեցնել:
ՀՔԾ այս որոշոմից դժգոհ են նաև այդ դեպքերի ադրյունքում տուժած լրագրողները: Ռոբերտ Անանյանը ՀՔԾ որոշումը համարում է քաղաքական: Այս մասին նա խոսել է A1plus.am-ի հետ. «Ոստիկանության նախկին պետի տեղակալ Լեւոն Երանոսյանի ապօրինի հրամանով կիրառվել են հատուկ միջոցներ, եւ դրա հետեւանքով ահռելի մեծ ծավալներ են կազմել տուժածները, եւ կադրում երեւում է, թե ինչպես է մի երեխայի աչքը դուրս եկել: Հիմա ՀՔԾ-ն ասում է մեղադրյալ անձը բացակայում է, սա արդարադատության նկատմամբ ծաղր է՝ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցի կողմից: Եթե նույնիսկ անմիջապես վարչապետը չի հրահանգել այդ որոշումը կայացնել, նա համաձայնել է այս որոշմանը, ուղղակի վստահ եմ: Սեպտեմբերի 24-ին մեր փաստաբանը ստանում է կասեցման որոշումը, սեպտեմբերի 25-ին Լեւոն Երանոսյանին կանչում են եւ մեղադրանք առաջադրում՝ հեղափոխության օրերին արած ապօրինությունների մասով։ »,-ասել է Անանայանը:
Տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները փորձում են փրկել Սերժ Սարգսյանին: Ի վերջո բոլորի համար է հասկանալի, որ Սարի թաղի դեպքերը նույն 2008 թվականի մարտի 1 դեպքերի կրկնությունն էին, պարզապես այս անգամ ի ուրախություն բոլորիս չեղան մարդկային զոհեր: Գուցե՞ Սերժ Սարգսյանը համագործակցում է Փաշինյանի կառավարության հետ ու դրա փոխարեն նոր իշխանությունները պատրաստակամություն են հայտնել մոռանալ բոլոր այն առերևույթ հանցագործությունները, որոնք կարող ենք կապվել նրա անձի հետ:
Հ.Գ. Հետաքրքիր է, եթե ՀՔԾ բազմաթիվ ապացույցների առկայության պայմաններում չի կարողանում գտնել երկու տարվա վաղեմություն ունեցող հանցագործությունը բացահայտելու՝ ինչպես է բացահայտելու 2008 թվականի մարտի 1-ի մեղավորներին:
ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին կիսամյակում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների արդյունքներն ու կոռուպցիոն հանցագործությունների քրեաիրավական շարժընթացը: ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով թիկունքային, սպառազինության, ռազմաբժշկական, ֆինանսական, կապիտալ շինարարության, հրթիռահրետանային և այլ ծառայությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 168 ուսումնասիրություն: Դրանց արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված 264.134.234 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 62.326.191 ՀՀ դրամը: Համեմատության համար հարկ է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատճառված վնասի չափը եղել է 82.287.428 դրամ, որից վերականգնվել է 29.622.074 դրամը։ 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստվել է 66 նյութ, հարուցվել է 28 քրեական գործ։ Նշված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 176.945.486 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53.915.618 դրամի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 3.853.807 ՀՀ դրամը, իսկ մնացած 173.091.679 ՀՀ դրամ վնասի վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։ Հարուցված 28 քրեական գործերից 1 քրեական գործի վարույթը կարճվել է 1-ը կասեցվել։ Մյուս 26 քրեական գործերով իրականցվող նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել 5 անձի, որոնցից 3-ը՝ զորամասի հրամանատարի տեղակալ, մեկը՝ զորամասի կենտրոնի պետ և մեկը՝ զորամասի իրային պահեստի պետ։ Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից ներկայացվել է 3 հայցադիմում, որոնցով հայացապահանջի ընդհանուր գումարը կազմել է 8.777.100 ՀՀ դրամ։ 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտված ուսումնասիրություններից բացի, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրություններ են նախաձեռնվել նաև ինժեներական, կապի, և այլ ծառայությունների գծով, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինվորական դատախազության դատախազների կողմից ընդահանուր առմանբ իրականացվել է դատավարական ղեկավարում 155 կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության նկատմամբ, որոնցից 71 քրեական գործ հարուցվել է 2018 թվականի առաջին կիսամյակում: 2017թ առաջին կիսամյակի ընթացքում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերը եղել են 56-ը, կամ 27 տոկոսով քիչ այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հատկանշկան է, որ եթե 2017թ. առաջին կիսամյակում քննված քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել 54 անձի, ապա այս տարվա նույն ընթացքում՝ 96 անձի (78 տոկոսով ավելի)։ Նախաքննությունն ավարտված 20 քրեական գործ՝ 44 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պատճառվել է 409,916,124 ՀՀ դրամի նյութական վնաս (այդ թվում 409,189,144 ՀՀ դրամ՝ պետությանը), որից մինչդատական վարույթում վերականգնվել է 406,315,516 ՀՀ դրամը (այդ թվում 405,589,336 ՀՀ դրամ՝ պետությանը):
Հարկ է ընդգծել, որ 2017թ. նույն ժամանակահատվածում վարույթում քննված՝ ԶՈՒ-երում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է 69.564.009 ՀՀ դրամ, որից մինչդատական վարույթում վերականգնվել է 29.415.679 ՀՀ դրամը, կամ 13 անգամ ավելի քիչ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքից:
Հատուկ քննչական ծառյությունը մեղադրանք է առջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին՝ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով: Այդ մասին ասաց Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ Երանոսյանին ներկայացվել է որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումը։ Վերջինս ծանոթացել է մեղադրանքին, բայց հրաժարվել ցուցմունք տալուց:
Լեւոն Երանոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Փաստաբան Տիգրան Սաֆարյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հարցաքննության համար Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել:
«Լեւոն Երանոսյանը ազատ է արձակվել չհեռանալու ստորագրությամբ: Նա կասկածվում է 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով` պաշտոնեական լիազորությունների չարաշահում», — ասաց փաստաբանը: Նա նշեց, որ խոսքը այս տարվա ապրիլի 16-ին եւ 22-ին Բաղրամյան եւ Արցախի պողոտաների իրադարձությունների մասին է համապատասխանաբար: «Գործը վերաբերում է ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների ժամանակ հատուկ միջոցների օգտագործմանը», — բացատրեց փաստաբանը:
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները բացահայտել են մեծ ծավալի թմրանյութի արտահանման փորձ, երբ Իրանի քաղաքացին փորձել է թմրամիջոցից պատրաստված քանդակներ առաքել Ավստրալիա: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Օրերս «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում խոշոր խմբաքանակով թմրամիջոցի ապօրինի արտահանման դեպք է բացահայտվել: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է նախնական 13,7 կգ ընդհանուր քաշով, կնոջ դիմապատկերով 4 քանդակ՝ պատրաստված «մետամֆետամին» տեսակի թմրանյութից։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Իրանի քաղաքացի Ա.Ս.-ն փոստային ծառայության միջոցով թմրանյութից պատրաստված քանդակները Հայաստանից մաքսանենգ ճանապարհով փորձել է առաքել Ավստրալիա։ Պարզվել է նաև, որ վերջինիս աջակցել է ՀՀ քաղաքացի Ն.Ս.-ն։
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի հանգամանքները:
Մասնավորապես՝ 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, դեպքի վայրի զննություն է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Բաշինջաղյան փողոցի 188/5 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում, որին մասնակցել են նաև նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ ծառայություն իրականացնելով շտաբի մուտքի դռան մոտ՝ քննչական գործողությանը մասնակից չհանդիսացող քաղաքացիների մուտքը հիշյալ տարածք արգելելու նպատակով:
Ըստ զեկուցագրի՝ ժամը 19:10-ին, երբ Ոստիկանության աշխատակիցները զննության արձանագրությունը ծանոթացման համար ներկայացրել են մասնակիցներին, նշված շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն կոչ է արել շտաբի դռների մոտ հավաքված քաղաքացիներին ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ և վերցնել դեպքի վայրի զննությամբ վերցված տեսախցիկների տեսագրման սարքը:
Բացի այդ, Գ.Գ.-ն, քաշքշուկ հրահրելով, վնասել է մուտքի դռան փեղկը՝ այդկերպ հնարավորություն ընձեռելով դրսում գտնվող 30-40 մարդու ներս մտնել՝ անտեսելով ոստիկանության աշխատակիցների՝ շինությունից դուրս գալու և իրականացվող գործողություններին չխոչընդոտելու օրինական պահանջները: Այնուհետև միջադեպին ներկա գտնվող անձինք, հրելով և քաշքշելով, բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ինչը զուգորդվել է հայհոյանքներով և բղավոցներով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանն այսօր ազատ է արձակվել:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինել գրավով: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը: Վերջինս սակայն չի նշել գրավի չափը:
Դոն Պիպոն և ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, ձերբակալվել էին հունիսի 17-ին: Դոն Պիպոն, մասնավորապես, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը): Ըստ մեղադրանքի՝ Դոն Պիպոն առեւանգել եւ երեք օր ապօրինի պահել է իր դեմ սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող երեք անձանց, որոնց ծեծի են ենթարկել, պահանջելով խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.