23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում առերևույթ հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի յուրացումների դեպքերի առթիվ:
2018թ. նոյեմբերի 14-ին Արարատի մարզի դատախազությունից ստացվել են Արարատի մարզպետի՝ 03.08.2018թ. թիվ 207 կարգադրության համաձայն «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ներքին աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ գրությունն ու կից փաստաթղթերը, համաձայն որոնց՝ ստուգման են ենթարկվել ՓԲԸ-ի՝ 2017 և 2018 թվականների ընթացքում իրականացրած ֆինանսական գործառույթները:
Ստուգման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:
Պարզվել է, որ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենի կողմից մի շարք անձանց հետ կնքվել են ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր, որոնց կատարման նպատակով դուրս է գրվել որոշակի գումար, աշխատանքները սակայն փաստացի չեն կատարվել, թվով 4 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, վերջիններս սակայն փաստացի աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ, ընկերության դրամարկղից արհմիության անդամավճարներից ստացվել է 2.200.000 ՀՀ դրամ, որի ծախսերի հիմնավորումները բացակայում են, դրամարկղից կանխիկ վճարումներ են կատարվել ՀՀ-ում գործող բջջային օպերատորներին՝ առանց համապատասխան պայմանագրերի առկայության, կատարվել է վառելիքի ավել ծախս՝ 9915 լիտր, մարզպետի համաձայնության բացակայության պայմաններում կատարվել են անհարկի գնումներ:
Մասնավորապես՝ ընկերության ունեցած շուրջ 69.000.000 դրամ պարտքի պայմաններում ձեռք է բերվել 10.000.000 դրամ արժողության ավտոմեքենա, կանխիկ ձեռք են բերվել 858.901 դրամի ապրանքներ, որոնք սակայն բացակայում են, ընկերության հաշվին ձեռք է բերվել բջջային հեռախոս, մի շարք աշխատակիցների անվամբ դուրս են գրվել պարգևավճարներ, վերջիններս սակայն այն փաստացի չեն ստացել, 800.000 դրամ գումար է փոխանցվել ՍՊԸ-ին՝ «Լավագույն հայուհի» միջոցառման շրջանակներում հարցումներ կատարելու համար:
Բացի այդ, դրամարկղ չեն մուտքագրվել հիվանդանոցի դիահերձարան տեղափոխված դիակների տեղափոխման և հարդարման համար վճարման ենթակա գումարները, ինչպես նաև՝ ընկերության տարածքում վարձակալական հիմունքներով տրամադրված տարածքների համար վճարված գումարները:
Ստուգմամբ հայտնաբերվել են նաև բազմաթիվ այլ խախտումներ ևս, որոնց արդյունքում առերևույթ յուրացվել և վատնվել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Փաստի առթիվ 2018թ. նոյեմբերի 23-ին Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են միջնորդել, որ Վերաքննիչ դատարանը կասեցնի բողոքների վարույթը և դիմի ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Նշենք, որ 2008թ. խմբագրված քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածում իշխանությունը բռնությամբ զավթելու դրվագից բացի ներառված է եղել նաև սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ դրույթ, հետագայում այդ հոդվածը փոփոխվել է՝ դառնալով 300.1։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 28–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը․ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ՝ դա գիտի միայն դատարանը»,- ասել է Արթուր Դավթյանը:
Վճռաբեկ դատարանի որոշման թերևս ամենակարևոր դրվագն այն է, որ կասկածի տակ է դրվել երկրորդ նախագահի իմունիտետի իրավունքը, որն էլ գլխավոր դատախազության բողոքի առանցքային դրույթն էր։ Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանն էական քայլ է կատարել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ճանապարհին՝ վերացնելով նրա այսօրվա խափանման միջոցի կարևոր հիմքերը։
Գլխավոր դատախազն ասել է, որ այս հարցում իր դիրքորոշումը հստակ է. Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը գործել չի կարող։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու հնարավորությանը՝ Արթուր Դավթյանն ասել է, որ այդ հարցով ՍԴ դիմելու իրավական ոչ մի ուղղություն չկա, քանի որ Վճռաբեկ դատարանը հարցի պատասխանը հստակ տվել է։
Ի դեպ, Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ այսօր ևս մասնակցելու է Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությանը:
Երրորդ հանրապետության պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ գլխավոր դատախազն անձամբ է մասնակցում խափանման միջոցի ընտրությանը վերաբերող դատական նիստին։ Այս փաստն ինքնին խոսուն է ու հիմքեր է տալիս մի շարք եզրակացություններ անելու։
Նախ՝ պետությունը, գլխավոր դատախազի դեմքով, ցույց է տալիս այն մեծ կարևորությունը, որ տալիս է Մարտի 1-ի գործի բացահայտմանը։ Ըստ ամենայնի՝ գործի նախաքննությունը հասել է այնպիսի հանգրվանի, որ երկրորդ նախագահի կալանավորումը դարձել է հույժ անհրաժեշտ՝ հանցագործության լրիվ ու ամբողջական բացահայտման տեսանկյունից։ Համենայնդեպս, Արթուր Դավթյանի ներկայությունը դատական նիստին դրա ապացույցն է։ Մյուս կողմից՝ դատական համակարգը այն եզակի պետական ինստիտուտներից մեկն է, որն ամբողջովին չի ադապտացվել հեղափոխական իրողություններին, ու դա հատկապես դրսևորվում է Ռոբերտ Քոչարյանի գործով։
Նկատվում է, որ դատավորները փորձում են այս գործում խույս տալ պատասխանատվությունից՝ հնարավորության դեպքում կայացնելով կիսատ, ոչ ամբողջական որոշումներ, գործը հասցեագրելով դատական այլ ատյանների։ Դատավորների մոտիվները տարբեր կարող են լինել՝ սկսած հին համակարգի նկատմամբ հավատարմությունից, վերջացրած վախերով, ռիսկերով։
Գլխավոր դատախազի ներկայությունը Վերաքննիչ դատարանի նիստերին իշխանության անուղղակի ուղերձն է դատական համակարգին, որ պետությունը երաշխավորում է նրանց անվտանգությունը, անկախությունը։ Հատկապես հիմա դա շատ կարևոր ուղերձ է, որովհետև տարածված կարծիքի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը դարձյալ ցանկանում է ժամանակ շահել՝ երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցով մտադրվելով դիմել ՍԴ։ Պատահական չէ, որ գլխավոր դատախազը հենց այսօր բարձրաձայնել է այդ մասին՝ դատարանին հասկացնելով, որ նրա այդ քայլը որևէ կերպ իրավական համարվել չի կարող։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական մարտավարության առանցքն անշուշտ դատական գործընթացի ձգձգումն է, թեև այս պարագայում դա այնքան էլ արդյունավետ միջոց չէ, որովհետև Հայաստանում ձևավորվող քաղաքական կոնյունկտուրան, հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, ոչ մի լավ բան չի խոստանում երկրորդ նախագահին։
Ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանը օրերս կհայտնվի բանտում ու շատ երկար ժամանակով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:
Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը՝ «Բդո» մականունով:
Ըստ մեղադրանքի, Արմեն Գասպարյանը՝ «Բդոն», հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը, թիկնապահը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:
Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ի ն մասով:
Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:
Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:
Դատարանը դատական վիճաբանությունների փուլում է:
Մեղադրող Գևորգ Գևորգյանը, հաստատված գնահատելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները, միջնորդել է Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման:
Պաշտպանական ճառերի շարքը եզրափակեց «Չարբախցի Գեղամի»՝ Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը:
Մինչև Միհրան Պողոսյանի ելույթը՝ ամբաստանյալներ Արմեն Գասպարյանի և Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Ավագյանը դատարանին ներկայացրեց մի քանի տեղեկանքներ «Նորատուսցի Ալիկի»՝ Ալիկ Բանդուրյանի վերաբերյալ:
Մասնավորապես՝ նախորդ նիստերում արծարծվել էր հարցը, թե Ալիկ Բանդուրյանի երեք անչափահաս երեխաները, որոնց հայրությունը նա պաշտոնապես չէր ճանաչել, փաստացի գտնվում են նրա խնամքի տակ, այդ հանգամանքը դատարանի կողմից պետք է հաշվի առնվի:
Եվ ահա ընտանիքի նախաձեռնությամբ անց է կացվել մոլեկուլային-գենետիկական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ Ալիկ Բանդուրյանը 99,997 % հավանականությամբ հանդիսանում է երեք անչափահաս երեխաների հայրը, այսինքն՝ հայրության փաստը արդեն համարվում է գործնականում ապացուցված ու հաստատված:
Փաստաբան Լուսինե Ավագյանը ներկայացրեց հիշյալ փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև տեղեկանքներ այն մասին, որ Ալիկ Բանդուրյանի խնամքին են գտնվում նաև թոշակառու ծնողները, ինչպես նաև՝ Ալիկ Բանդուրյանը մինչև կալանքի տակ առնվելը 7 հոգուց բաղկացած ընտանիքով ապրել է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող տանը:
Պաշտպանը ներկայացրեց նաև Ալիկ Բանդուրյանի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիների կողմից տրված բնութագիրը, որտեղ ասված է, թե Ալիկ Բանդուրյանին «բնութագրում են դրական, նա օգնության ձեռք մեկնող մարդ է», նրա կողմից հարևանները որևէ բացասական վարքագիծ կամ արարք չեն նկատել:
Ներկայացված փաստաթղթերը կցվեցին քրեական գործին:
Պաշտպանական ճառով հանդես գալով՝ Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը հույս հայտնեց, թե դատարանը, գործով պարզելով ողջ ճշմարտությունը, այն, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները ձեռք են բերվել անօրինական կարգով, կկայացնի արդարացի դատական ակտ:
Ըստ պաշտպանի՝ գործով մեղադրողը իր մեղադրական ճառում շարունակեց դատախազության կողմից «որդեգրված ոչ օբյեկտիվ վարքագիծը» և չներկայացրեց ապացույցների այն համակցությունը, որն անաչառ ունկնդրի մոտ համոզմունք կձևավորեր, թե Պետրոս Իսրայելյանը մեղավոր է մեղսագրված արարքի կատարման համար:
Պաշտպանն ընդգծեց, որ իր պաշտպանյալ Պետրոս Իսրայելյանը շուրջ 2 տարի կալանքի տակ է, իսկ նրան առաջադրված մեղադրանքը վերացական է ու խիստ ընդհանրական բնույթ ունի:
Միհրան Պողոսյանը հռետորական հարցադրում կատարեց՝ ի՞նչ կոնկրետ գործողություններ է կատարել Իսրայելյանը, որոնք հանգեցրել են տուժող Մուշեղ Մուշեղյանի մահվանը, ինչի՞ց է Պետրոս Իսրայելյանի մոտ հանկարծակի առաջացել Մուշեղ Մուշեղյանին սպանելու դիտավորությունը:
Ըստ պաշտպանի՝ առաջադրված մեղադրանքն իր պաշտպանյալին պարզաբանված չլինելու պատճառով վերջինս զրկված է եղել կոնկրետ մեղադրանքի դեմ արդյունավետ պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից, նա ստիպված է եղել պաշտպանվել «չոր, վերացական մեղադրանքից», չի ապահովվել նրա պաշտպանական իրավունքի իրականացումը, նա զրկվել է արդար դատաքննության իրավունքից:
Պաշտպանը նշեց, որ գործի նախաքննության ընթացքում թույլ են տրվել քրեադատավարական, նյութական իրավունքի նորմերի մի շարք էական խախտումներ:
Միհրան Պողոսյանը հիշատակեց, որ վարույթն իրականացնող մարմինը, լավ տեղյակ լինելով, որ Անժելա Մ.-ն Պետրոս Իսրայելյանի կինն է, 2016 թվականի նոյեմբերի 15-ին ձերբակալել է նրան հանցագործությունը պարտակելու մեղադրանքով՝ խախտելով մերձավոր ազգականի, մասնավորապես՝ ամուսնու դեմ ցուցմունք չտալու՝ կնոջ սահմանադրական իրավունքը:
Ըստ Միհրան Պողոսյանի՝ վարույթն իրականացնող մարմինը Իսրայելյան ընտանիքի նկատմամբ դրսևորել է անբարյացակամ ու ոչ օբյեկտիվ վերաբերմունք: Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը՝ նույն շարադրանքով առաջադրվել է նաև նրա որդուն՝ Գոռին, և միայն ամիսներ անց է դադարեցվել Գոռ Իսրայելյանի քրեական հետապնդումը՝ նրա մասնակցությունը կատարված արարքներին ապացուցված չլինելու հիմքով:
Միհրան Պողոսյանը հիշատակեց, որ դեպքի ժամանակ ստացած վնասվածքներից մահացած Գևորգ Ավետիսյանի մասով քրեական գործի վարույթը 2017 թվականի հունիսի 15-ին կարճվել է՝ նրա մահվան կապակցությամբ: Հաշվի չի առնվել, որ Ավետիսյանի մայրը դրան համաձայն չի եղել, անձի պատվի, բարի համբավի վերականգնման նպատակով մահից հետո էլ նրա մասով կարող է հարազատների պահանջով վարույթը շարունակվել՝ արդարացման ակնկալիքով: Բայց տվյալ դեպքում վարույթը կարճվել է՝ առանց հարազատների դիրքորոշումը ճշտելու, և, ըստ պաշտպանի, Գևորգ Ավետիսյանի անվան վրա «մնացել է հարձակում գործածի պիտակավորումը» այն դեպքում, երբ Գևորգ Ավետիսյանի կողմից որևէ հանցանք կատարած լինելը ապացուցված չէ…
Միհրան Պողոսյանն ամբողջությամբ միացավ ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքները անթույլատրելի ապացույց ճանաչելու՝ փաստաբան Երեմ Սարգսյանի հայտնած դիրքորոշմանը: Միհրան Պողոսյանը հիշեցրեց, որ, մասնավորապես, Սամվել Բաբայանի ու մյուսների գործով Վճռաբեկ դատարանը, օպերատիվ-հետախուզական գործողությունների նյութերը պաշտպանական կողմին հասու չդարձնելը, դրանց վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու օրինականությունը վիճարկելու հնարավորությունից զրկելը գնահատել է որպես մրցակցային դատաքննության սկզբունքի խախտում, նաև այդ հիմքով բեկանել է դատական ակտերը:
Միհրան Պողոսյանը անօրինական գնահատեց նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարված օպերատիվ-հետախուզական գործողությունը՝ «Ներքին դիտումը», որը կատարվել է հիմնարկի աշխատողի աշխատասենյակում, ինչը չի կարող օրինական համարվել «Ներքին դիտում» գործողության անցկացման համար: Այդ գործողության անցկացմանը վերաբերող նյութերը ևս տրամադրված չեն դատարանին ու պաշտպանական կողմին: Հետևաբար, այդ գործողության արդյունքները, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված փորձաքննության եզրակացությունը, որով կատարվել է գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների ժամանակ խոսողների ձայների նույնականացում, ըստ Միհրան Պողոսյանի, պետք է ճանաչվի անթույլատրելի ապացույց:
Միհրան Պողոսյանը նշեց՝ եթե անգամ թույլատրելի ապացույց համարվեն հեռախոսային խոսակցությունների գաղտնասլման արդյունքները, մեղադրանքի կողմը ուշադրություն չի դարձրել մի խոսակցության վրա, որը կատարվելէ երկու տղամարդկանց միջև, հեռախոսահամարներից մեկը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, Արմեն Գասպարյանինն է եղել: Վերջինս զանգել է մտերիմներից մեկին ու ասել է. «Բդոն ա, էս համարով չզանգես, ախպեր, մեզի խփին սաղին, մեռավ, մարդ մեռավ… »: Զրուցակիցը զարմացած հարցրել է. «Ձեզի՞ են խփել»: Այստեղ հեռախոսային խոսակցությունն ընդհատվել է: Ըստ պաշտպանի՝ ակնհայտ է, որ հարձակման ենթարկվել են հենց Արմեն Գասպարյանն ու նրա կողմնակիցները, սա հերքում է, որ հարձակվող կողմը եղել է Պետրոս Իսրայելյանը՝ իր կողմնակիցների հետ:
Միհրան Պողոսյանը հիշատակեց նաև ենթադրաբար՝ Ալիկ Բանդուրյանի ու Պետրոս Իսրայելյանի միջև դեպքից հետո տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը, որի ժամանակ Պետրոս Իսրայելյանն ասել է՝ «Ոտ ու ձեռը ջարդել եմ, ոտերը ջարդել եմ…»: Մինչդեռ տուժող Մուշեղ Մուշեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ, ըստ պաշտպանի,ջարդված ոտքերի մասին ոչինչ չկա, թևերի ու ոտքերի կոտրվածքներ չեն արձանագրվել:
Ըստ Միհրան Պողոսյանի՝ մեղադրանքի կողմը մեղադրանքի հիմքում դրել է հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքները, սակայն դրանք մեղադրանքի բովանդակությանը չեն համապատասխանում… Եվ եթե անգամ օրինական համարվի հեռախոսային խոսակցությունների վերահսկման՝ դատարանի կողմից տրված թույլտվությունը, ըստ Միհրան Պողոսյանի, այդ խոսակցությունների ժամանակ ստացված տվյալները չեն համապատասխանում օբյեկտիվ իրականությանը…
Պաշտպանն անդրադարձավ նաև դեպքի վայրում գտնված, դեպքի պահին վնասվածք ստացած, գործով վկայի կարգավիճակ ունեցող Արամ Պ.-ի ցուցմունքներին:
Ըստ պաշտպանի՝ Արամ Պ.-ն դեպքից անմիջապես հետո վիրահատվել է ու դեռ լիովին ուշքի չեկած՝ հարցաքննվել է որպես տուժող, սակայն այդ պահին արդեն, ըստ քրեական գործի նյութերի, վարույթն իրականացնող մարմինը Արամ Պ.-ին կասկածյալ էր համարում: Արամ Պ.-ին, ըստ պաշտպանի, չեն բացատրել կասկածյալի իրավունքները, մասնավորապես՝ պաշտպան ունենալու և ցուցմունք չտալու իրավունքները, նա հարցաքննվել է որպես տուժող, չնայած տվյալ պահին արդեն վարույթն իրականացնող մարմնի համար նա ավելի շատ՝ կասկածյալ էր…
Միհրան Պողոսյանը հիշատակեց դեպքի պահին դեպքի վայրում գտնված մի շարք ականատես վկաների ցուցմունքները, որոնցում մասնավորապես ասվում էր, թե Մուշեղ Մուշեղյանը ագրեսիվ պահվածքով մտել է գեղեցկության սրահին կից նկուղային սենյակ, հայտարարել է. «Էդ փողերը ո՞վ կարա ինձանից ստանա, ես նրա…» ու հայհոյանք է տվել: Գևորգ Ավետիսյանը դիտողություն է արել ու պահանջել է հանգստանալ: Մուշեղյանը գոտկատեղից հանել է ատրճանակը, այդ ժամանակ Գևորգն էլ գոտկատեղից հանել է դանակը ու փաթաթվել է Մուշեղյանին, վերջինս կրակել է Գևորգի կրծքին, իսկ Գևորգը դանակով մեկ անգամ հարվածել է Մուշեղյանին…
Միհրան Պողոսյանը նշեց՝ ահա Մուշեղյանի ու Ավետիսյանի գոտեմարտը, Մուշեղյանի վրա հարձակվողների թվում Պետրոս Իսրայելյանը չի եղել, կրակոցների պահին նա սենյակում չի եղել, ինչպե՞ս է նրան ծանրացուցիչ հանգամանքներում սպանության մեղադրանք առաջադրվել: Մուշեղյանի մահվան հետ պատճառահետևանքային կապ ունեն կտրող-ծակող գործիքով հասցված, որովայնի խոռոչ թափանցող մեկ վնասվածքը, որը դանակով պատճառել էր Գևորգ Ավետիսյանը, և՝ հրազենային թափանցող վնասվածքը, որը Մուշեղյանը ինքն է իրեն պատճառել՝ անզգույշ կրակոցով:
Միհրան Պողոսյանը շեշտեց՝ Մուշեղյանին կյանքից զրկելու կոնկրետ ի՞նչ գործողություն է կատարել Պետրոս Իսրայելյանը կամ Գևորգ Ավետիսյանի կողմից կատարված ո՞ր գործություններն է նա լրացրել կամ՝ ո՞ր պահին է Պետրոս Իսրայելյանի մոտ հանկարծակի ծագել Մուշեղյանին սպանելու դիտավորությունը: Ի՞նչ է արել Պետրոս Իսրայելյանը՝ Մուշեղյանին զրկել է դիմադրելու հնարավորությունի՞ց, բռնել է նրա ձեռքե՞րը՝ գործի նյութերում ոչինչ չկա դրանց վերաբերյալ, որևէ փաստական հանգամանք ձեռք չի բերվել, որը կհաստատեր, թե Պետրոս Իսրայելյանը Մուշեղ Մուշեղյանին սպանելու դիտավորություն է ունեցել ու որևէ գործողություն է կատարել այդ ուղղությամբ…
Ըստ վկաների կողմից դեպքի նկարագրության՝ Մուշեղյանը հետ-հետ է գնացել դեպի դուռը, իսկ մեղադրանքի կողմը՝ Միհրան Պողոսյանի խոսքերով, այդ «հետ-հետ գնալը» ներկայացրել է որպես դեպքի վայրից փախչելու փորձ…
Միհրան Պողոսյանի կարծիքով՝ գործով ձեռք բերված ու հետազոտված ապացույցներով չի հաստատվել Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը: Գործի նախաքննության ընթացքում Պետրոս և Գոռ Իսրայելյանները առերես հարցաքննություն են պահանջել իրենց դեմ ցուցմունք տված անձանց հետ, սակայն վարույթն իրականացնող մարմինը մերժել է նրանց միջնորդությունը՝ նշելով, որ նրանց դեմ ցուցմունք տված անձինք… չկան…
Միհրան Պողոսյանը հիշատակեց, որ նախաքննության ընթացքում քննիչը մեկ անգամ փոխել է Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը, նոր մեղադրանք է առաջադրվել՝ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հասցնելը կազմակերպելու համար: Սակայն քննության օրինականությունը հսկող դատախազը այդ մեղադրանքը չի հաստատել, նորից առաջադրվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանության կազմակերպման մեղադրանքը:
Ըստ Միհրան Պողոսյանի՝ գործով ձեռք բերված ու դատարանում հետազոտված ապացույցները իրենց համակցության մեջ ապացուցում են միայն Պետրոս Իսրայելյանի անմեղությունը:
Պաշտպանը նկատեց նաև, որ մեղադրողը մեղադրական ճառում Պետրոս Իսրայելյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող որևէ հանգամանք հաշվի չի առել:
Միհրան Պողոսյանը միջնորդեց՝ առաջադրված մեղադրանքում ճանաչել ու հռչակել Պետրոս Իսրայելյանի անմեղությունը, իսկ դրա անհնարինության դեպքում վերաորակել արարքը՝ որպես տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնել, ու սահմանել արդարացի պատիժ:
Պետրոս Իսրայելյանը որպես պաշտպանական ճառ՝ ասաց. «Ես մարդ չեմ սպանել, ոչ էլ տենց բան ենք պայմանավորվել, ոչ էլ որևէ մեկը կարա ինձ ասի՝ ինչ անեմ, ինչ չանեմ… »:
Արմեն Գասպարյանին հնարավորություն տրվեց պաշտպանական ճառ ասելու, նա սկսեց Պետրոս Իսրայելյանին պաշտպանող ճառ ասել՝ նշելով, թե մեղադրողը Պետրոս Իսրայելյանի համար 14 տարի ազատազրկում պահանջելուց առաջ գոնե ինքը 14 ժամով գտնվեր դեպքի վայրում…
Արմեն Գասպարյանը նաև ասաց. «Վաղը-մյուս օրը մեր երեխաները կարող են ինչ-որ բան անեն մեզ անհիմն մեղադրելու համար, չէ՞ որ էս կյանքում ամեն ինչի երկրորդը կարող ենք ունենալ, բայց ծնողները միակն են… Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում…»:
Ալիկ Բանդուրյանը, որպես պաշտպանական ճառ, լակոնիկ արտահայտվեց. «Արդար որոշում կայացրեք, ի՞նչ ասեմ»:
Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը հանդես եկավ ռեպլիկով՝ պաշտպանների ճառերի վերաբերյալ: Նա նշեց, թե գործի քննության ամենասկզբից ամբաստանյալների շահերի պաշտպանները փորձել են տպավորություն ստեղծել, թե դատախազը կողմնակալ է, ապօրինություններ է թույլ տվել: Պաշտպաններից մեկն ասաց նույնիսկ, թե մեղադրողի դեմ բացարկի հիմքեր է տեսնում, բայց, իբր՝ «լավության կարգով», բացարկ չի ներկայացնում: Պաշտպանների պաշտպանական ճառերն էլ, ըստ մեղադրողի, հիմնականում ուղղված էին իր դեմ՝ մեղադրողն ասել է, մեղադրողը գրել է… Բայց մեղադրողը՝ շեշտեց դատախազը, իր լիազորություններն է միայն իրականացնում:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այս մարդկանց դատում են դատախազի ասելով»,- ասաց մեղադրողը և ավելացրեց, որ դատախազի դեմ հայտարարություններով ատելություն է սերմանվել դատախազի նկատմամբ:
Մեղադրողը նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողությունն անց է կացվել՝ գործով հանցախմբի մյուս՝ չբացահայտված անդամներին բացահայտելու նպատակով, այս գործից կա անջատված մաս՝ հենց չբացահայտված անձանց բացահայտմանն ուղղված…
Մեղադրողը նշեց՝ պաշտպանները Մուշեղ Մուշեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն են վկայակոչում՝ նշելով, թե Մուշեղյանի ոտքերը կոտրված չեն եղել, բայց ըստ եզրակացության՝ Մուշեղյանի մոտ եղել է նաև զստոսկրի կոտրվածք, դա ծանր վնասվածք է…
Մեղադրողը չհամաձայնեց Միհրան Պողոսյանի այն դիտարկմանը, թե մեղադրողը մեղադրական ճառում վերարտադրել է մեղադրական եզրակացությունը: Մեղադրողն ասաց, թե իր ճառի 30 տոկոսը վերաբերել է դատարանում հետազոտված ապացույցներին, 30 տոկոսը՝ վկաների ցուցմունքների վերլուծությանը, այնպես որ՝ ինքը չէր կարող վերարտադրել մեղադրական եզրակացությունը:
Մեղադրողը նշեց՝ երբ իրեն հայտնել են, որ ձերբակալել են Պետրոս Իսրայելյանի կնոջը, ինքը ոչ աշխատանքային ժամին որոշում է կայացրել անհիմն ձերբակալությունը վերցնելու վերաբերյալ, անձն ազատ է արձակվել:
Գևորգ Ավետիսյանի մահվան կապակցությամբ նրա մասով գործի վարույթի կարճման վերաբերյալ մեղադրողը նշեց, որ այդ որոշումը պաշտպանական կողմը կարող էր ժամանակին բողոքարկել, բայց չի բողոքարկել, հիմա պաշտպանական կողմն իր «բացթողումը բերում է այս դատարանի տիրույթ»:
Արամ Պ.-ն դեպքից հետո հարցաքննվել է որպես տուժող, բայց նրան բացատրվել է պաշտպան ունենալու և իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը…
Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանն ամբողջությամբ պնդեց իր մեղադրական ճառը՝ նշելով, թե Պետրոս Իսրայելյանի խնամքին գտնվող երեխաների ու այլ անձանց վերաբերյալ դատարան ներկայացված նյութերին ծանոթանալուց հետո դրանց վերաբերյալ լրացուցիչ դիրքորոշում կհայտնի:
Մեղադրողը իր խոսքի ավարտին դատարան ներկայացրեց այն նյութերը, որոնք գործի քննության ընթացքում դատարան ու պաշտպանական կողմին չէին ներկայացվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու՝ դատարան ներկայացված միջնորդությունը, դատարանի որոշումը: Այդ նյութերի վրա գրված էր՝ «Գաղտնի», սակայն Սամվել Բաբայանի ու մյուսների գործով Վճռաբեկ դատարանի կայացրած նախադեպային որոշման լույսի ներքո մեղադրողը, ահա, ներկայացրեց դատարան ու պաշտպանական կողմին «հասանելի դարձրեց» օպերատիվ-հետախուզական գործողության կատարման թույլատրելիությունը, վերաբերելիությունն ու օրինականությունը պարզելու համար անհրաժեշտ, նախկինում՝ գաղտնի նյութերը:
Դատարանը ներկայացված նյութերը հասանելի կդարձնի պաշտպաններին, եթե նրանք դա պահանջեն, իսկ հաջորդ նիստին պաշտպանները կարող են այդ նյութերի վերաբերյալ հայտնել իրենց դիրքորոշումը:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին
ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ, դա գիտի միայն դատարանը»,- ասաց Արթուր Դավթյանը:
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշմանը, որով բեկանվեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվեց Վերաքննիչ դատարան նոր քննության՝ Արթուր Դավթյանը մանրամասնեց, թե այդ որոշմամբ Վճռաբեկ դատարանը ինչ հարցի պատասխան է տվել:
«Հիշում ե՞ք ամենահիմնական լայն շրջանակներում քննարկվող հարցն այն է, թե ի վերջո նախագահը անձեռնմխելիությամբ օժտվա՞ծ է պաշտոնավարումից հետո, թե՞ ոչ: Եվ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, համաձայն լինելով իմ կողմից բերված բողոքի փաստարկներին, հավաստեց, որ այստեղ էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե նրան մեղսագրվող արարքը դիտարկվում է նրա կարգավիճակից բխո՞ղ, թե՞ կարգավիճակից չբխող:
Եվ ամենակարևորը՝ արդեն բեկանելով Վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումը և դրանով Վերաքննիչ դատարանի այն մոտեցումը, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը փաստորեն օժտված է անձեռնմխելիությամբ, իսկ նրան մեղսագրված արարքները Վերաքննիչ դատարանը դիտարկել էր որպես նախագահի գործառույթներից բխող, Վճռաբեկ դատարանը հստակ պատասխան տվեց, որ գործառույթներից բխող լինելու հանգամանքը միայն ֆորմալ տեսանկյունից չպետք է դիտարկել:
Այսինքն, օրինակ` համապատասխան իրավական ակտ ընդունելու լիազորություն, իրավունք նախագահն ունի՞, թե՞ ոչ, այլ պետք է դիտարկել, թե բովանդակային առումով լիազորության իրացումը լիարժեք համապատասխանե՞լ է Սահմանադրությանը կամ օրենքներին»,- ասաց Դավթյանը:
Նա հավելեց, որ այս հարցում իր դիրքորոշումը հստակ է, ինչում որ այսօր մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, դրանք ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել որպես նախագահի գործառույթներից բխող, որովհետև, ըստ նրա՝ մեղադրանքից ակնհայտ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված արարքներն իրենց առանձին մասերով վերցրած և՛ ձևի առումով, և՛ բովանդակության առումով համահունչ չեն Սահմանադրությանն ու օրենքներին:
Հ գլխավոր դատախազի խոսքով՝ Մարտի մեկի վերաբերյալ քրեական գործի այսօրվա փաստակազմը տրամագծորեն տարբերվում է 2008թ. քննության փաստակազմից: Այսինքն, ձեռք բերված տվյալները բացարձակապես այլ տեղեկությունների մասին են խոսում:
«Փաստակազմի էական տարբերության պայմաններում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը որևէ հակադրության մեջ չի մտնում 2008թ. քննված քրեական գործով ձեռք բերված տվյալների հիման վրա կայացրած դատական ակտերի հետ: Այսօրվա քննությամբ ձեռք բերված տվյալներն առանձին դեպքերում նաև վկայում են նախկինում կայացրած որոշակի դատական ակտերի վերանայման առերևույթ հիմքերի մասին:
Տեղյակ եք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առանձին գործերով արդեն վճիռներ է հրապարակել, և մենք այս լույսի ներքո կունենանք նաև նախկինում կայացված առանձի դատական ակտերի վերանայման գործընթացներ, և, ինչպես արդեն նշեցի, փաստակազմի էական տարբերությունը հակադրության մեջ չի դնում այսօրվա մեղադրանքի և նախկինում կայացրած դատական ակտերի միջև»,-ասաց Դավթյանը:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու հնարավորությանը՝ Արթուր Դավթյանն ասաց, որ այդ հարցով ՍԴ դիմելու իրավական ոչ մի ուղղություն չկա, քանի որ Վճռաբեկ դատարանը հարցի պատասխանը հստակ տվել է.
«Վճռաբեկ դատարանը ոչ թե դիտարկել է, որ այս հարցը պետք է գնահատվի Սահմանադրական դատարանի կողմից, այլ հստակ ասել է, որ Վերաքննիչ դատարանը պետք է վերլուծի հիմնավոր կասկածը, գնահատի՝ արդյոք դրանք կարգավիճակից բխո՞ղ են, թե՞ բխող չեն: Եթե բխող չեն, ակնհայտորեն անձեռնմխելիության խնդիր չկա, այսինքն` Սահմանադրական դատարանի ասելիքի կարիքը բացարձակ չկա»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:
Միևնույն ժամանակ, Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ այսօր ևս մասնակցելու է Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությանը:
«Տեղյակ եք, որ նիստն ընդմիջվել է, այսօր կշարունակվի, ես կմասնակցեմ նաև այսօրվա նիստին և կներկայացնեմ մեր դիրքորոշումը: Կարծում եմ, որ այսօր կանցնենք ըստ էության քննությանը և ընթացքում կներկայացնենք ինչպես հիմնավոր կասկածին առնչվող մեր դիրքորոշումը, այնպես էլ կալանքին առնչվող մեր հիմնավորումները»,- ասաց Դավթյանը:
ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ վարույթում հարուցված քրեական գործը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՀՔԾ վարույթում՝պաշտոնատար անձանց կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է առերևույթ հանցագործության դեպք՝ նկարագրված դեպքերի հետ չառնչվող այլ դեպք:
Մասնավորապես` տվյալներ են ձեռք բերվել՝ քաղաքացու կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով առերևույթ հափշտակություն կատարելու վերաբերյալ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի, սկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության:
Վճռաբեկ դատարանի որոշմամբ մասնակի բավարարվել է Գլխավոր դատախազի բողոքը, և մերժվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի, Հովհաննես Խուդոյանի և Ռուբեն Սահակյանի կողմից ներկայացված բողոքը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը որոշումը հրապարակելիս նաև տեղեկացրել է, որ հատուկ կարծիք է հայտնել Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը՝ գտնելով, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:
Մանրամասները՝ ավելի ուշ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում երեք օր առաջ մահացել է «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ Ռաֆիկ Խաչատրյանը:
Նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը, որը մշտապես բարձրաձայնել է իր պաշտպանյալի առողջական վատ վիճակի մասին, մեր զրույցում ասաց, որ Խաչատրյանը լյարդի հետ կապված խնդիրներ ուներ: Խաչատրյանը մինչ այս պահվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Մի քանի անգամ պաշտպանի միջնորդությամբ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:
Նրա մասով գործն անջատվել էր եւ ուղարկվել դատարան: Մի քանի անգամ, սակայն նրա վատ ինքնազգացողության պատճառով նիստերը հետաձգվել են:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը մահացել էր, 1978թ. ծնված ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն։
Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն), ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) մասով, ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք կրելը, փոխադրելը, կամ պահելը): Այս գործով անցնող երկու անձինք դեռ Վրաստանի իրավապահների կողմից չեն արտահանձնվել Հայաստանին:
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ամուսիններ Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը: Վերջիններս 2013 թվականից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպել են նշված համալիրի գործունեության հետ կապված առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 771 մլն ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելը:
Վերը նշված փաստական տվյալների համաձայն` Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը, նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ դրամական միջոցների (գույքի) հանցավոր ծագումը, գործելով նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները փոխարկել են (կոնվերտացրել)՝ դրանք որպես ավանդ ներդնելով ՀՀ-ում գործող տարբեր բանկերում և հաշվեգրվող տոկոսագումարների ձևով ստացել եկամուտներ, ինչպես նաև նշված դրամական միջոցներով ձեռք են բերել անշարժ գույքեր, որոնք հանձնել են վարձակալության և եկամուտներ ստացել:
Կատարվում է նախաքննություն:
Նախօրեին հայտնի է դարձել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկման գործը մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Նոյեմբերի 23-ին ՀՀ վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազության բողոքը բավարարել է մասնակի: ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի որոշմանը, որով Քոչարյանը կալանավորվել էր: Դատարանը բողոքը բավարարել է մասնակի՝ գործն ուղարկելով նոր քննության:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.