23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
ՀՀ քննչական կոմիտեում 2018 թվականի հոկտեմբերին հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013 թվականից սկսած ՀՀ ՈԶ զինծառայողներին յուրաքանչյուր տարի հատկացվել է սոցիալական փաթեթ: Սոցիալական փաթեթի շրջանակներում տրամադրված 72,000 դրամը զինծառայողն իրավունք է ունեցել տնօրինել հանգստի, հիպոթեքային վարկի մարման կամ ուսման վարձի վճարման նպատակով:
Երանոսյանը բանավոր հանձնարարության հիման վրա 2013-2018թթ. ընթացքում ՈԶ ենթակայության տակ գտնվող զորամասերի մի շարք զինծառայողների սոցիալական փաթեթներով նախատեսված 72,000-ական դրամ գումարներն ուղղվել են զինծառայողների հանգստի կազմակերպմանը, որպիսի գործընթացն իրականացվել է Լևոն Երանոսյանի գիտությամբ զորամաս այցելած տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պայմանագրեր կնքելու միջոցով:
2014 թվականից սկսած ՈԶ N զորամասի անձնակազմը տեղեկացվել է, որ սոցիալական փաթեթով նախատեսված 72,000 դրամը փոխանցվել է տուրիստական կազմակերպություններին, սակայն զինծառայողներին փաստացի մատուցվել են 52,000 դրամ արժողության հանգստի ծառայություններ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2012-2018թթ. ընթացքում Լևոն Երանոսյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, 2013-2018թթ. ընթացքում անցնելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ ՈԶ զորամասերի հրամանատարությանը, որպեսզի զորամասի ծառայողներն իրենց սոցիալական փաթեթների շրջանակներում հանգստի կազմակերպման վերաբերյալ պայմանագրեր կնքեն իր մատնանշած տուրիստական կազմակերպությունների հետ, որպիսի պայմաններում որոշ զինծառայողների ընդհանրապես չեն տրամադրվել հանգստի ծառայություններ, իսկ մյուսներին էլ 72,000 դրամ գումարի փոխարեն փաստացի տրամադրվել են 52,000 ՀՀ դրամին համարժեք:
2019 թվականի հունվարի 18-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՈԶ հրամանատար Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ քրեական գործից ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով գործ անջատելու, առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին:
Նկատի ունենալով, որ Լևոն Երանոսյանը 2012-2018թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերի նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, ուստի՝ 2019 թվականի հունվարի 18-ին որոշում է կայացվել քրեական գործը՝ ըստ քննչական ենթակայության, ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Զանգվածային որոշ լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով երեկվանից, հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու, քրեական հետապնդման մարմինների գործունեության վրա ստվեր նետելու ակնհայտ նպատակներով, առանձին շրջանակների կողմից բացահայտ կերպով ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե իբր «Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է դիմումատու Սամվել Մայրապետյանի իրավունքների խախտում, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Անընդունելի համարելով ՄԻԵԴ-ում գործերի քննության ընթացակարգերից հանրային լայն շրջանակների ոչ բավարար տեղեկացված լինելու իրողությունից օգտվելով հանրային թյուրընկալումներ ձևավորելու նման գործելակերպը՝ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ է համարում պազաբանել, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տևական փորձ ունեցող իրավաբաններին չի կարող հայտնի չլինել, որ Եվրոպական Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնով նախատեսված կարգով միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդության (interim measures) բավարարումը ուղղված է «վարույթի պատշաճ ընթացքի ապահովմանը» և որևէ կերպ չի կարող դիտվել որպես դիմումատուի իրավունքի խախտման փաստի արձանագրում: Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիման վրա միջանկյալ միջոցների կիրառումը բավականին տարածված է Եվրոպական դատարանի պրակտիկայում, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդի անդամ այլ պետությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ստացված գանգատների քննության ընթացքում:
Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդության բավարարման վերաբերյալ հունվարի 17-ի որոշմամբ եվրոպական դատարանը, առանց որևէ իրավունքի խախտման փաստի արձանագրման, պահանջում է անհապաղ երաշխավորել, որ դիմումատուն ստանում է իր առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան պատշաճ բժշկական օգնություն, այդ թվում՝ երբ անհրաժեշտ է, տրանսլյումինալ դրենավորում:
Եվրոպական դատարանի կողմից ներկայացված դիտարկումները և, ընդհանուր առմամբ, Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը ինչպես նախքան միջանկյալ միջոցի կիրառումը, այնպես էլ դրանից հետո գտնվել և գտնվում են ՀՀ դատախազության և վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում, և հիմք ընդունելով ոլորտի բժիշկ մասնագետների ցուցումները և եզրակացությունները՝ ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները քրեական հետապնդման ենթարկված անձի՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։ Հունվարի 18–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը որոշում կայացրեց բավարարել ՀՀ հատուկ քննչական ծառայությա միջնորդությունը և ևս երկու ամիս ժամկետով երկարաձգել երկրորդ նախագահի կալանքի ժամկետը։ Դատարանը միաժամանակ որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը։
Նշենք, որ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է եւս երկու ամիս ժամկետով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ (Ավանի նստավայր), քիչ առաջ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց:
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձանպես խոշոր չափերով փողերի լվացում): Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. երեկ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան:
Ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Ս. Հ.-ին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք:
Արդյունքում` 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Ս. Հ.-ին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Նույն ժամանակահատվածում Ս. Հ.-ն բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել և Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:
Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլար գումարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով, այնուհետև գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով Արամ Հարությունյանը հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարի:
Հիշեցնենք, դեռ 20018 թվականի հոկտեմբերի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված է: Դա կաշառքի գործ է: «էդ պատգամավորը կալանավորվելու է, եւ դա լինելու է 3-րդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ սկսվեց Գարիկ Աղաբեկյանի, Աշոտ Ղազարյանի և Արթուր Սարոյանի գործի դատական քննությունը:
Դեպքի պահին 30-ամյա Աշոտ Ղազարյանին և 39-ամյա Արթուր Սարոյանին մեղադրանք է առաջադրված կաշառք փոխանցելու պատրվակով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Գարիկ Աղաբեկյանը, ով դատարանում ասաց, թե ունի 2 բարձրագույն կրթություն և հանդիսանում է հայկական բժշկական ինստիտուտի պրոռեկտորը, ըստ առաջադրված մեղադրանքի՝ ունենալով բժշկական կրթություն, մտադրություն է ունեցել կաշառք տալու միջոցով ստանձնել ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնը:
Տեղյակ լինելով, որ ՀՀ ԱԱԾ պետական պահպանության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի եղբորորդին՝ Աշոտ Ղազարյանը, իր ընկերոջ որդու ընկերն է, 2015 թվականի վերջին Գարիկ Աղաբեկյանը հանդիպել ու ծանոթացել է Աշոտ Ղազարյանի հետ ու վերջինիս հայտնել է նրա հորեղբորը կաշառք տալու միջոցով վերը հիշատակված պաշտոնը զբաղեցնելու՝ իր ցանկության մասին:
Աշոտ Ղազարյանը պատրաստակամություն է հայտնել գլուխ բերել այդ գործը և հայտնել է, թե «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ կլինի որպես կաշառք հորեղբորը փոխանցել 150 հազար դոլար կաշառք, 100 հազար դոլարը՝ սկզբից, իսկ մնացած 50 հազար դոլարը՝ պաշտոնը ստանձնելուց հետո:
Գարիկ Աղաբեկյանը համաձայնել է ներկայացված պահանջին: Աշոտ Ղազարյանը, իմանալով հորեղբոր՝ Վաչագան Ղազարյանի օգնականի ազգանունը, ասել է, թե մնացած հարցերով կզբաղվի հորեղբոր օգնականը:
Իր ցանկացած պաշտոնը ստանալու համար Գարիկ Աղաբեկյանը 2016 թվականի փետրվարի 29-ին վարկային կազմակերպություններից մեկում գրավադրել է իր՝ Արամի փողոցում գտնվող բնակարանը և ստացել է վարկ՝ 103 հազար դոլարի չափով:
Այնուհետև, ըստ մեղադրանքի, նույն օրը, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Գարիկ Աղաբեկյանը Բաղրամյան 26-ի՝ ՀՀ Նախագահի նախկին նստավայրի մերձակայքում հանդիպել է Աշոտ Ղազարյանի հետ Գարիկ Աղաբեկյանի գումարը խարդախությամբ հափշտակելու շուրջ հանցավոր համաձայնության եկած Արթուր Սարոյանին, ով ներկայացել է որպես Վաչագան Ղազարյանի օգնական Ստեփանյան:
Գարիկ Աղաբեկյանը Արթուր Սարոյանին է տվել 100 հազար դոլար՝ որպես Վաչագան Ղազարյանին փոխանցվելիք կաշառք՝ իր պաշտոնի հարցը լուծելու ակնկալիքով:
Արթուր Սարոյանը, վերցնելով գումարը, համաձայն Աշոտ Ղազարյանի հետ ունեցած պայմանավորվածության, նրա հետ միասին հափշտակել է այն: Աշոտն ու Արթուրը գումարը միմյանց միջև բաժանել են՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության:
Այսպիսով՝ Գարիկ Ղազարյանը, ըստ մեղադրանքի, իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ խաբվելու պատճառով, ավարտին չի հասցրել իր հանցավոր դիտավորությունը՝ պաշտոնյային առանձնապես խոշոր չափի կաշառք տալու միջոցով դատաբժշկական գիտագործնական կենտրոնի ղեկավարի պաշտոնը ստանալը:
Կատարված հանցավոր արարքները բացահայտվել են:
Խարդախությամբ Գարիկ Աղաբեկյանի 100 հազար դոլարը հափշտակած Աշոտ Ղազարյանն ու Արթուր Սարոյանը պատճառված նյութական վնասը ամբողջությամբ հատուցել են:
Դատական այս նիստին ամբաստանյալներն իրենց շահերի պաշտպանների օգնությամբ ներկայացրին գործն արագացված ընթացակարգով քննելու միջնորդություններ՝ իրենց լիովին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքներում:
Դատարանը ստուգեց ամբաստանյալների ինքնությունը, պարզեց, որ նրանցից միայն Գարիկ Աղաբեկյանի խնամքին կան երեք անչափահաս երեխաներ, որոնցից երկուսը՝ մինչև 14 տարեկան:
Արթուր Սարոյանն ասաց, թե իր խնամքին են իր երկու չափահաս երեխաները, ովքեր, ճիշտ է, աշխատում են, բայց ցածր աշխատավարձ են ստանում: Արթուր Սարոյանի խնամքին է նաև վատառողջ մայրը:
Արթուր Սարոյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Ալվանդյանը հայտնեց նաև, որ իր պաշտպանյալը մասնակցել է Ապրիլյան պատերազմին՝ գտնվել է մարտական դիրքերում, ինչի վերաբերյալ փաստաթուղթ կներկայացնի հաջորդ դատական նիստին:
Արթուր Սարոյանը 2013 թվականին դատապարտվել է ու նույն տարի Համաներման ակտի կիրառմամբ ազատվել է պատժի կրումից, այնպես որ նրա նկատմամբ ներկա Համաներման ակտը չի կարող կիրառվել:
Ամբաստանյալ Աշոտ Ղազարյանի վերաբերյալ մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ չկային: Ինքը՝ Աշոտ Ղազարյանը, որոշ դժվարությամբ էր հասկանում դատավարության լեզուն, դժվարությամբ էր արտահայտում մտքերը, նրան օգնում էր նրա շահերի պաշտպան, փաստաբան Արմեն Անդրիկյանը:
Հետաքրքիր է, որ Աշոտ Ղազարյանի՝ Վաչագան Ղազարյանի եղբորորդին լինելու հանգամանքը բավարար է եղել, որ երկու բարձրագույն կրթությամբ Գարիկ Աղաբեկյանը Աշոտ Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ նրան լիովին հասկացնի, թե որն է իր մտադրությունը և նրանից ստանա գործնական ու արժանահավատ թվացող պատասխաններ…
Մեղադրող դատախազ Արամ Արամյանը չառարկեց, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:
Դատարանը դատաքննությունը կավարտի ու մեղադրողի ճառը կունկնդրի հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 1-ին:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ն հարկավոր է փակել, քանի որ այն Օսվենցիմից ավելի վատն է: Այս մասին հունվարի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Իր հերթին «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց այլ կերպ վարվել: Ըստ նրա, այդ հաստատությունը պետք է ոչ թե փակել, այլ թանգարանի վերածվել: «Ես վաղուց ունեի այս գաղափարը: Ապագայում կներկայացնեմ այն», — ասաց Բաղդասարյանը: Այս առաջարկին ի պատասխան, Զոհրաբյանն ասաց, որ այդ գաղափարը շատ հետաքրքիր է: «Մոտ մեկ ամիս առաջ ես «Գորիս» ՔԿՀ-ում էի:
Արդեն մի քանի օր է, որ սոցցանցերում բուռն հասարակական բողոքի ալիք է բարձրացել՝ կապված մարդասպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին հնարավոր ներում շնորհելու հետ: Հունվարի 14-ին էլ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անցկացվեց, որին մասնակցում էին բժիշկներ, հասարակական գործիչներ, լրագրողներ և այլոք, ովքեր իրենց աջակցությունն էին հայտնում սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքին և պահանջում կառավարությունից ներում չշնորհել Մհեր Ենոքյանին:
Մհեր Ենոքյանի կինը՝ ով նաև զբաղեցնում է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության Հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ: Analitik.am— ը զրուցեց Նարեկ Մալյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ հաղորդման մասին է խոսքը և ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը:
Պարոն Մալյան, այսօր գնացե՞լ եք ոստիկանություն, ինչո՞ւմ են Ձեզ մեղադրում, գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ:
Դեռ չեմ գնացել ոստիկանություն, միայն հեռախոսազրույց եմ ունեցել ոստիկանության աշխատակիցների հետ: Հանցագործության մասին հաղորդումն ընդունելուց հետո գործը 10 օրվա ընթացքում պետք է հարուցեն: Մարդասպանի պաշտպանյալ կինը երեք տարբեր հանցակազմ պարունակող հանցանքներում է ինձ մեղադրել, որոնցից մեկում կար հոդված, որով մինչև 7 տարվա ազատազրկում է ինձ սպառնում:
Հաշվի առնելով այն, որ Զարուհի Մեջլումյանն այսօր պաշտոն է զբաղեցնում, հնարավոր համարո՞ւմ եք, որ ճնշում լինի իրավապահ համակարգի վրա և Ձեզ սկսեն հետապնդել:
Տեղեկացանք, որ սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը նույնպես Ձեր դեմ բողոք է ներկայացրել, ի՞նչ կասեք այս մասով:
Այդ մասով դեռ տեղեկություն չունեմ, եթե նույնիսկ ինչ-որ տեղ բողոքել են, թերևս, արձագանք չունեմ: Ծանոթ չեմ հանցագործության այդ հաղորդմանը: Ինչպես տեսնում եք՝ ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում, երբ մարդը կարող է լկտիորեն պահանջել, որ մարդասպանին ազատ արձակեն բանտից, իսկ մարդուն, ով ճշմարտությունն է բացահայտում՝ բանտարկեն: Ես շատ մարտական եմ տրամադրված, պատրաստ եմ նույնիսկ ազատազրկվել և շատ նորմալ եմ դրան վերաբերվում: Այս ամեն ինչը գիտակցված եմ սկսել, ինձ համար անսպասելի չէր, որովհետև մարդասպանի կինն, առանց բացառության, ամեն ինչի ընդունակ է իր գերագույն նպատակին հասնելու համար՝ այսինքն ամեն քայլի ընդունակ է: Իսկ հիմա խորհրդակցում եմ իմ իրավաբանների հետ, որպեսզի պետական պաշտոնյայի կողմից սուտ մատնության հիմքով հասկանամ հակընդեմ հաղորդում ներկայացնելու նպատակահարմարությունը: Շատ հնարավոր է, որ այդ մասով էլ ես սկսեմ իրավական գործընթաց:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջին մեկ ամսվա ընթացքում, հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Ազգային անվտանգության ծառայությունը վերահաստատում է, որ ապօրինի զենք-ռազմամթերքի դեմ պայքարը կրելու է շարունակական բնույթ, և ըստ այդմ, քաղաքացիներին կոչ ենք անում ապօրինի պահվող զինամթերքը հանձնել իրավապահ մարմիններին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործի քննությունը նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Դատարանը պատճառաբանել էր, որ փաստաբան Արամ Օրբելյանի հետ իր կապերը այդքան մոտ չեն, որպեսզի դա ազդի իր անաչառության վրա»,- ասաց Ալումյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել ` հիմք ընդունելով պաշտպաններից Արամ Օրբելյանի` դատավորի հետ ընկերական հարաբերություններ ունենալը:
Մեղադրանքի կողմը առարկել էր միջնորդությանը, նշելով, որ Արամ Օրբելյանը և նախագահող դատավորը ընկերներ չեն:
Դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:
Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, որին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:
Դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում»,- ասաց Խաչատրյանը:
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՍեյրանՕհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի300. 1 հոդվածի հատկանիշներով (սահմանադրական կարգը տապալելը):
Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետիպաշտոնը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.