23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հարգելի գործընկերներ,
Ինչպես հիշում եք մի քանի օր առաջ հարցում էի կազմակերպել, թե արդյոք հասարակությունը պետք է իրավունք ունենա տեղեկություն ստանալ ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ՝ դրա որեւէ փուլում։ Ճնշող մեծամասնության կարծիքը այն էր, որ նման հնարավորություն պետք է ստեղծվի։
Այսօր արդեն ՀՀ Նախագահի աշխատակազմից հայտարարություն է տարածվել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման մասին ՀՀ վարչապետից որևէ առաջարկություն չի ստացել։ Ստացված բոլոր տեղեկությունները համադրելով՝ կարելի է եզրահանգել, որ 2018 թվականի դեկտեմբերի 20-25-ը ընկած ժամանակահատվածում ներման հանձնաժողովը վարչապետին է ներկայացրել եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ:
Գործող կարգավորումների համաձայն՝վարչապետը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում, Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն։ Կարծում եմ՝ նախատեսված ժամկետները արդեն իսկ լրացել են, եւ առաջանում է հարց, թե ինչու նշված ժամանակահատվածում առաջարկություն չի ներկայացվել ՀՀ նախագահին։ Արդյոք հասարակական քննադատությունն է պատճառը, որ արդեն իսկ կայացված որոշումը չի ուղարկվել Հանրապետության նախագահին, թե՞ գործ ունենք պարզապես սովորական անգործության հետ, քանի որ սահմանված ժամկետում որոշում չի կայացվել։
Ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ վկայում է ներման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման անհրաժեշտության մասին, քանի որ հիմա մենք անգամ չեն կարող վերահսկողություն իրականացնել, թե արդյոք պետական պաշտոնյան օրենքով սահմանված ժամկետում իրականացնո՞ւմ է իր պարտականությունները, թե՞ ոչ»։
Արփինե Հովհաննիսյան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբանները որոշել են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով անօրինական ճանաչել Երեւանի առաջին ատյանի դատարանի՝ իրենց պաշտպանյալի կալանքը թույլատրելի համարելու որոշումը: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:
«Վճռաբեկ դատարանը հրաժարվել է մեր միջնորդությունը վարույթ ընդունել, որպեսզի առաջին ատյանի՝ ՀԱՊԿ նախկին քարտուղար Խաչատրյանի նկատմամբ, որն այն ժամանակ դիվանագիտական անձեռնմխելիություն ուներ, կալանքի թույլատրելիության որոշումն անօրինական ճանաչվի: Դրանից ելնելով՝ մենք որոշել ենք դիմել ՄԻԵԴ», — հայտնել է Պողոսյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը մեղադրվում է 2008 թվականին Սահմանադրական կարգը տապալելու մեջ, 2018 թվականի հուլիսի 28-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ ( 10 000 դոլար) գրավի դիմաց ազատ էր արձակվել: Դատարանը այլընտրանքային խափանման միջոց էր ընտրել, սակայն նրա կալանքը հնարավոր համարել:
Հայաստանում խաղաղ հեղափոխության արդյունքում իշխանության եկած նոր ղեկավարության հովանու ներքո վերաբացվել է Պանամայի օֆշորների գործը: Այս մասին ասվում է «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»-ի (ICIJ) պաշտոնական կայքում:
«Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քննում է 42-ամյա Միհրան Պողոսյանի՝ օֆշորային ընկերությունների հետ կապը, ինչպես նաև ստուգում փողերի հնարավոր լվացման դեպքերը: Պողոսյանը, ով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող էր 2008-2016 թթ-ը, 2017-ին ընտրվել էր երկրի խորհրդարանում: ՀՀ օրենսդրության համաձայն՝ անօրինական է, երբ պետական պաշտոնյաներն արտասահմանում բիզնես են կառավարում: ՀՔԾ-ն հետաքննություն է սկսել Պողոսյանի նկատմամբ այն բանից հետո, երբ ICIJ-ը Hetq-ի հետ համատեղ հրապարակել է այդ պատմությունն 2016-ի ապրիլին: Hetq-ը հայտնել է, որ Պողոսյանը չի հայտարարագրել բաժնետոմսերն օֆշորային ընկերություններում, ինչպես օրենքն է պարտադրում: Պողոսյանը հերքում է Պանամայում գրանցված 3՝ «Sigtem Real Estates Incorporated», «Hopkinten Trading Incorporated» և «Bangio Invest» ընկերությունների հետ որևէ կապը՝ չնայած նրան, որ Պանամական փաստաթղթերում նշվում է նրա անունը, հասցեն և անձնագրային տվյալները»,- գրում է կայքը:
Կայքը հիշեցնում է, որ 2017-ի հունվարին ՀՔԾ-ն որոշում է կայացրել Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Ամիսներ անց Պողոսյանն ընտրվել է պատգամավոր Հանրապետական կուսակցությունից: 2018-ին ՀՔԾ-ն վերաբացել է գործը՝ հայտնի «թավշյա» հեղափոխությունից հետո:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։
«Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակվել էր «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութ, որտեղ մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման 2-րդ մասի համաձայն՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից 50.48 հեկտարից 36.48 հեկտարը փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին, իսկ 14.0 հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար: Մինչդեռ ՀՀ անտառային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական անտառները և անտառային հողերն ընդհանրապես ենթակա չեն օտարման, այդ թվում՝ համայնքներին: Բացի այդ, անթույլատրելի էր նաև հողերի կատեգորիայի նշված փոփոխությունը, քանի որ ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ խառը կառուցապատման հողեր են համարվում բնակելի, հասարակական կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի այնպիսի համադրությամբ կազմավորված տարածքները, որտեղ դրանցից որևէ մեկը գերակշիռ նշանակություն չունի, իսկ նույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանգստի համար նախատեսված հողեր են համարվում բնակչության հանգստի կազմակերպման, զբոսաշրջության, ֆիզիկական դաստիարակության և սպորտային գործունեության կազմակերպման համար նախատեսված ու օգտագործվող հողամասերը, որպիսին անտառային ֆոնդի հողերը չեն հանդիսանում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման ընդունման ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց՝ ՀՀ Կոտայքի նախկին մարզպետի, մարզպետարանի հողաշինության բաժնի պետի, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարարի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ուստիև՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։
Միաժամանակ որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ օրերս կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի համար մեկ ամիս առաջ վճարված 25 մլն դրամ գրավը դեռևս չի վերադարձվել գրավատուին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Նա նշեց, որ գրավը հետ վերադարձնելու հարցը դեռևս չեն քննարկել Գրիգորյանի ազգականների հետ։
Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143–րդ հոդվածի 7–րդ մասի համաձայն՝ Գրավը վերադարձվում է գրավատուին, եթե գրավը` որպես խափանման միջոց վերացվում կամ փոխվում է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:
Իսկ 2018թ. դեկտեմբերի 21–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին։
ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի մասով դատախազության բողոքը բավարարվեց Վերաքննիչ քրեական դատարանի կողմից, ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը բեկանվեց, և Մանվել Գրիգորյանը կկալանավորվի: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց հսկող դատախազ Վահագն Մուրադյանը:
Այսպիսով, Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի:
Ըստ դատարանի որոշման՝ Մանվել Գրիգորյանը կկալանավորվի այսօր:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության բողոք էր բերել Վերաքննիչ քրեական դատարան՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 21-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։
Մանվել Գրիգորյանը կալանավորված էր հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։
2017թ. օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղի սգո սրահում 4 անձի սպանության և 7 անձի հրազենով վիրավորում հասցնելու մեջ մեղադրվող Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ Նշենք, որ քրեական գործը հարուցվել է գլխավոր դատախազությունում՝ դատարանի նախաձեռնությամբ։
Ըստ մեղադրանքի՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Թելման Քալաշյանը, դատարանի Աշտարակի նստավայրում` 2018թ. հունիսի 12-ին կայացված դատական նիստի ընթացքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն ընթացքը և անհարգալից վերաբերմունք դրսևորել դատարանի նկատմամբ:
Այս գործով ամբաստանյալի շահերը ներկայացնող հանրային պաշտպան Հայկազ Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն ընդունում է առաջադրված մեղադրանքը։
Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի`միաժամանակ 4 հոդվածների հատկանիշներով՝ չորս անձանց սպանության, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք է բերելու, պահելու, վաշխառություն կատարելու, ինչպես նաեւ սուտ մատնության: Շուրջ 24 օր հետախուզման մեջ գտնվող Քալաշյանը հայտնաբերվել էր 2017 թ. օգոստոսի 25-ին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Սպանդի գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Թելման Քալաշյանի հորեղբայրը` Քյարամ Քալաշյանը: Նա մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար: Համաձայն գործի նյութերի՝ սգո սրահից դուրս գալուց հետո Քալաշյանի հորեղբայրը մեկ այլ ավտոմեքենայով գնացել է Քալաշյանի մոտ, և միասին դիմել են փախուստի:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտագության ծառայության մամուլի կենտրոնից։
Ըստ հաղորդագրության՝ նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի շարք քաղաքացիներ, առևտրային նպատակներով Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաև այլ երկրներից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռները (միրգ-բանջարեղեն, հագուստեղեն, կենցաղային ապրանքներ, ավտոյուղեր և այլն) տեղափոխել են հայ-վրացական սահմանի մոտ, կուտակել վրացական Սադախլո գյուղի տարբեր տներում կամ սահմանի չեզոք գոտում, այնուհետև մաս-մաս հայտարարագրելով որպես ֆիզիկական անձանց թույլատրելի չափաքանակով ուղեկցող բեռ, բազմաթիվ անգամներով «Բագրատաշենի» հսկիչ անցագրային կետով ներկրել են Հայաստան՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:
Վերոհիշյալ գործընթացի կանխման նպատակով իրականացված տևական և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի հունվարի 15-ին կանխվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, որի արդյունքում հայտնաբերվել է Ալավերդի քաղաքի բնակչի կողմից մեկ օրվա ընթացքում, տարբեր անձանց ավտոմեքենաներով տեղափոխված ավելի քան 1 տոննա քաշով միրգ-բանջարեղենը:
Նախնական տվյալների համաձայն՝ բեռների ապօրինի տեղափոխումը նշված տնտեսվարողին հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի գլխավոր մաքսային տեսուչին կաշառք տալու միջոցով:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:
Մեղադրանք է առաջադրվել մաքսային ծառայության աշխատակցին և բեռների տեղափոխումը կազմակերպած անձին, նրանք կալանավորվել են:
Միջոցներ են ձեռնարկվում՝ նախկինում տեղափոխված ապրանքների ամբողջական ծավալը պարզելու, ինչպես նաև հանցավոր մեխանիզմում հնարավոր ներգրավված այլ անձանց բացահայտելու ուղղությամբ:
ԱԱԾ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ մաքսային իրավահարաբերությունների ոլորտում քրեական պատասխանատվություն ենթադրող նմանօրինակ հանցավոր սխեմաներում ներգրավվելուց, քանի որ առանց պատշաճ մաքսային վերահսկողության հայկական շուկա ներթափանցած անհայտ ծագման, այդ թվում` ադրբեջանական և թուրքական ապրանքները նաև անմիջական սպառնալիք են` ուղղված ազգային անվտանգությանը, և միաժամանակ նախազգուշացնում է, որ մաքսային իրավահարաբերությունների ոլորտում օրինախախտումները բացահայտելու ուղղությամբ միջոցառումները շարունակական են լինելու:
Այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի ավագ քննիչ Ստեփան Նավասարդյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդանանց 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր .օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-դր գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում 2018 թվականին օպրատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված մանկապարտեզում կատարվել և կատարվում է խոշոր չափի չարաշահումնր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները, իսկ հետո Էրեբունու քննիչները հսկայածավալ օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքների արդյունքում բազմաթիվ փաստեր են հայտնաբերել, ինչն էլ հիմք է դարձել,որ այսօր տնօրեն Գ. Գովհաննիսյանը ձերբակալվի։
Մանրամասն՝ shamshyan.com
Օրեր առաջ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ԱԱԾ Շիրակի մարզային վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններով, հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացու, հայտնում է Shamshyan.com-ը:
Նրանք են՝ 38-ամյա Սուլխվինդեր Սինղը և 32-ամյա Սադիշ Կումարը: Պարզվել է, որ նշված անձինք վարձակալությամբ բնակվում են Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի մի բնակարանում, նաև վարձակալությամբ շահագործում են Գյումրիի 137 շենքի 9-րդ մասնաշենքի 39 և 40 տաղավարները, որտեղ պահում են ԱՄՆ արժույթի կեղծ թղթադրամներ և դրանք պատրաստելու համար նախատեսված առարկաներ ու սարքեր: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.