23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մհեր Ենոքյանի կինը՝ իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտարարություն իրավունքի իրացման դեմ հակաիրավական միջոցների կիրառման մասին
Միամտաբար հավատում էի, որ Նոր Հայաստանում նեղ խմբային շահերը, հակաիրավականությունը, վերօրենսդրական մեթոդները, բիրտ ճնշումները, մարդուն բանտում թաղելու մասին ստորագրությունները չեն կարող ազդեցություն ունենալ հեղափոխական վարչապետի որոշման վրա: Մտածում էի, որ կնայի փաստերը, կտեսնի, որ Մհերը, անկախ բանտային 23 դժոխային տարիներից, կենսագրության թռիչքային զարգացում է գրանցել՝ իրավաբանի բարձրագույն կրթություն, ընտանիքի կազմում, աշխատանք, 6 գրքի, օրենսդրական առաջարկների հեղինակում, հասարակական ակտիվ վարքագիծ և այլն: Այսինքն՝ այն, ինչը պիտի իրականում քննության նյութ դառնար ներման պարագայում, ըստ ներման մասին օրենքի:
Բայց հիմա արձանագրում եմ, որ Մհերին ազատություն չշնորհելու վարչապետի որոշման վրա ազդեցին.
1. Մեկ կենտրոնից կառավարվող ֆեյսբուքյան երկրորդ դատաստանը՝ յուր տգետ ֆեյք-դատավորներով, նույնպիսի դատախազներով ու քննիչներով
2. Դեղին մամուլի վայրենի, ոհմակային հարձակումները,
3. Անդեմ, անգույն, հեշտ կառավարելի, անսեր, չբավարարված ամբոխը
4. Նոր Հայաստանում լևոնառոբերտասերժական կադրերով պետական մարմինները շրջապատելը
5. Հակահեղափոխական նեղլիկ շահեր սպասարկողների արշավը
6. Եվ վերջապես ամենակարևորը՝ տուժող ճանաչված ընտանիքի ունեցած բարձր հասարակական դիրքը, բժիշկների ստորագրությունները և Մհերի ազատմամբ այս քրեական գործի իրական բացահայտման հասնելու վտանգը:
Մեր իրավունքների տոտալ խախտումները սկսվեցին, երբ ներման հանձնաժողովից դռնփակ քննարկվող հարցը (ի դեպ, միայն Մհերի պարագայում) ապօրինաբար հասանելի դարձավ այդ գործընթացի կողմ չհանդիսացող ընտանիքին:
Եվ հանրությունը տեսավ ճնշումն էլ, ճնշողներին էլ, ճնշման չափն էլ, ճնշման մեթոդներն էլ: Սա իրավագիտակից, ազատության, արդարության, սիրո պահանջ ունեցող անհատի պարտությունն է: Բայց ցանկացած զարգացած հասարակությունում շարժիչ ուժը հենց այդպիսի անհատն է, ուստի իրավական պետություններն ամեն ջանք գործադրում են այդպիսի անհատներ ունենալու համար: Իսկ մեր՝ դե ֆակտո ոչ իրավական պետությունը իրավունքի իրացումը պայմանավորում է՝ տերովի ու անտերի կարգախոսով:
Փաստորեն, նորից բարձր կապեր ունեցողները ամեն ինչ են, նրանք ստորագրություններ կբերեն մարդու իրավունքը իրացնելու դեմ, այնպես, ինչպես 23 տարի առաջ՝ ծայրագույն պատժի պահանջով և թույլ չեն տա իրավուքի իրացում: Իսկ դատապարտյալի իրավունքը զրոյական արժեք ունի: Վերջապես Նոր Հայաստանում տերովների ու անտերների կծիկը պիտի քանդվի՞, թե՞ մնալու ենք ոչ իրավական պետության բարդույթի մեջ:
Իմ ողջ անցած ճանապարհը եղել է ու կա պայքար հանուն իրավական պետության կայացման, որտեղ որոշողը պետական մարմիններն են՝ օրենքի ու իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա, այլ ոչ թե այս կամ այն վերօրենսդրական չգրված դրույթները՝ ելնելով որևէ կողմի ազդեցիկության աստիճանից, հասարակական դիրքից: Պետությունը չի կարող կույր վրեժխնդրության գործիք լինել տերով տուժողների և անպատժելիության գործիք՝ տերով մեղադրյալների ձեռքին: Օրենքի միատեսակ կիրառությունը Նոր Հայաստանում այլընտրանք պիտի չունենա, իսկ սելեկտիվ մարդասիրությունն ու սելեկտիվ արդարադատությունը մերժելի պիտի լինեն:
Շնորհակալություն բոլոր իրավագիտակից, սիրող անհատներին, որոնք քար չգցեցին մեզ վրա, այլ բարի խոսքով ու գործերով աջակցեցին այս ծանր շրջանում: Շնորհակալություն իրական մեդիային, նաև մարդ-պաշտոնյաներին:
Հ.Գ. Իրավունքը որևէ մեկը չի նվիրում, իրավունքը ցանկացած ժամանակ նվաճել են: Մենք կնվաճենք մեր իրավունքները: Կհանդիպենք Մհերի արդարացման դատավճռի օրը»:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մինչև փետրվարի 4-ը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։
Նիստի ներկա է եղել նաև ՀՀ երկրորդ նախագահը։
Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանը, ով մանրամասն ներկայացրել է 2008 թվականի փետրվարի 23-ի այն իրավիճակը, որը կար մայրաքաղաքում։
«Մասնավորապես՝ նշեց, որ տեղեկատվություններ էին ստացվում, որ ՀՀ զինված ուժերում աշխատանքներ էին տարվում, որպեսզի բանակը միանա ցուցարարաներին։ Որ պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը՝ ԵԿՄ ղեկավարը, ԵԿՄ վարչությունում խմորումներ էին սկսել, որպեսզի երկրապահ կամավորականներն էլ միանային ցուցարարներին։ Ստեղծված իրավիճակում նա ցուցում է տվել Պաշտպանության նախարարին, որպեսզի ապահովի բանակի չեզոքությունը, ցուցումը բանավոր է եղել։ Բացի այդ, նաև ասել է, որ այն բարձրաստիճան սպաները, որոնք պատրաստվում են իրենց ծառայությունը շարունակել բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ-ում տեղի ունեցող գործողություններից, հակառակ դեպքում՝ կարող են բանակից դուրս գալ և գնալ ԵԿՄ։Պարոն Քոչարյանի ելույթը տևեց երկու ժամ»,- ասաց Հ. Ալումյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ անդրադարձել են նաև «0038» հրամանին, որի ընթացքում Ռ. Քոչարյանն ասել է, որ այդ հրամանին ծանոթանալուց հետո տեսել է՝ «այնտեղ որևէ բան չկա, որը կարող էր այդպես չլինել, այլ լինել ուրիշ ձևով»։
«Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինչպես Պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ «0038» հրամանը ո՛չ իր ժամանակ, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի ժամանակ երբևիցե չեն ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահն այդ հրամանին ծանոթանա։ Կարծում եմ՝ այդ հրամանն իր մեջ չի պարունակում որևէ դրույթ, որով կարելի է Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք առաջադրել կամ նույնիսկ նախատել։ Ձեզ այդ հրամանի մասին ապատեղեկացրել են»,- շեշտեց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը բավարարել էր ՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ, սակայն մերժել էր պաշտպանների՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը: Որոշումը Ռ. Քոչարյանի փաստաբանական խումբը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։
Նիստին ներկա է նաև Ռ. Քոչարյանը։
Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հավանաբար նիստն այսօր չի ավարտվի։
«Դեռևս շարունակում ենք ներկայացնել մեր բողոքը, արդեն հասցրել ենք ներկայացնել մոտավորապես կեսը։ Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը, սակայն նա դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, բացի նրանից, որ դատարանի նկատմամբ ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն չունի»,- ասաց փաստաբանը։
Հարցին՝ ինչո՞ւ է Ռ. Քոչարյանը որոշել մասնակցել այս դատական նիստին, Հայկ Ալումյանը պատասխանեց՝ կանխատեսել էին, որ Առաջին ատյանի դատարանի դատավորը՝ անկախ բոլոր փաստարկներից, օբյեկտիվ որոշում կայացնել չի կարող, թեև դրա համար ամեն ինչ արել են, բայց դատավարությունն ըստ էության ձևական է եղել։
«Պարոն Քոչարյանին այդ մասին նախապես տեղեկացրեցինք, որից հետո նա որոշեց այդ դատին չգալ։ Այժմ հույս ունենք, որ գործն օբյեկտիվ կքննվի և կկայացվի օբյեկտիվ որոշում։ Բացառում եմ, որ այսօր գործի քննությունն ավարտվի»,- շեշտեց Հայկ Ալումյանը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Ռոման Բալայանը «Մարտի 1-ի գործը» ֆիլմի նկարահանման համար Ռ. Քոչարյանից խոշոր գումար է ստացել, փաստաբանը տեղեկացրեց, որ այդ մասին խոսել է Ռոբերտ Քոչարյանի հետ։
«Որոշ ժամանակ անց պարոն Քոչարյանին զանգահարել է մոսկավայաբնակ հայ և ասել, որ կա հայտնի կինոռեժիսոր, որը ցանկանում է իրենից հարցազրույց վերցնել Մարտի 1-ի դեպքերի հետ կապված, ասել է, որ իրենից բացի, խոսելու են նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը և այն անձինք, որոնք այդ ժամանակ կարևոր դերակատարում են ունեցել։
Մի քանի օր անց հարցազրույցը կայացել է, որից հետո հայտնի է դարձել, որ Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը չեն ցանկացել հարցազրույց տալ։ Ռեժիսորին բացարձակապես հոնորար չի տրվել»,- նշեց Հայկ Ալումյանը։
Հարցին՝ այս ընթացքում որևէ պատգամավոր այցելե՞լ է ՀՀ երկրորդ նախագահին, փաստաբանը պատասխանեց, որ նման այցելություն չի եղել։
ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանը անհիմն է համարում իր 24-ամյա որդու՝ Շանթ Մանուկյանի ձերբակալությունը։ NEWS.am-ի հետ զրույցում նախկին պատգամավորն ասաց, որ դեռ չի պարզել, թե ինչ առնչություն ունի իր որդին «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցած զինված միջադեպի հետ։
«Ես ինքս դեռ չեմ պարզել, ես համարում եմ, որ դա անհիմն ձերբակալություն է»,– ասաց նա՝ հրաժարվելով խոսել դեպքի մասին։
Նշենք, որ Շանթ Մանուկյանը ձերբակալվել է խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նաև Արթուր Վարդանյանը, որը կասկածվում է սպանության փորձ եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը զինված միջադեպ է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված բախման։
Հնչած կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ 30–ամյա Արտաշես Գևորգյանը, իսկ 7 անձ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (Մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձը), 235-րդ հոդվածի 1-ին մասի(Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, կրելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով։
Գործի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։
Նշենք, որ «Պարտեզ» ռեստորանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց: Փետրվարի ամսի 1-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ուստի ակցիայի մասնակիցների անունից նամակ փոխանցվեց դեսպանին՝ Գերմանիայի կանցլերին փոխանցելու համար։
Ակցիայի մասնակիցները կրկին նշեցին, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ապօրինի է և անհրաժեշտ համարեցին, որ միջազգային հանրությունը ուշադրություն սևեռի փաստին։
Սահմանադրական դատարանը, քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի դատական կազմի առաջարկությունը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Ռոբերտ Քոչարյանը (դիմողի ներկայացուցիչ՝ Ա. Վարդևանյան) 2019 թվականի հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «Որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:
2. Ըստ դիմողի՝ խնդրո առարկա դրույթում սահմանադրական արդարադատությանը վերաբերող հարցերին օրենսդրի կողմից անդրադարձ չկատարելն առաջացնում է այն անորոշությունը և մեկնաբանությունը, որ Վճռաբեկ դատարանը կարող է ապահովել նաև սահմանադրական նորմերի մեկնաբանման և միատեսակ կիրառման գործառույթ:
Դիմողի կարծիքով՝ Սահմանադրությամբ Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակներում ներառված չեն սահմանադրաիրավական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և դրանից բխող վերլուծությունը, մինչդեռ Հայաստանի Հանրապե- տության քրեական դատավարության օրենսգրքի հիշյալ կարգավորումների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը, գործը վարույթ ընդունելիս հղում կատարելով սահմանադրաիրավական նորմերին, մեկնաբանելով այդ նորմերի բովանդակությունը և քննելով բողոքը՝ հիմնվելով առավելապես սահմանադրական նորմերի վրա, դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակներից՝ ստանձնելով Սահմանադրական դատարանի լիազորությունները:
Դիմողը գտնում է, որ այն դեպքերում, երբ արգելափակվում է սահմանադրական արդարադատության իրականացումը, այն է՝ իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումը և (կամ) այն իրացվում է այնպիսի մարմնի կողմից, որը նման լիազորությամբ օժտված չէ, խախտվում են Սահմանադրության 75 և 79-րդ հոդվածներում ամրագրված սահմանադրական իրավունքները:
Դիմողի կարծիքով՝ վիճարկվող դրույթը և դրան տրված մեկնաբանության արդյունքում վրա հասած հետևանքներն ուղղակիորեն հանգեցնում են Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի խախտման, ինչպես նաև խեղաթյուրում և իմաստազրկում են Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
3. Դիմողն անդրադառնում է նաև այլ հարցերի, որոնց վերաբերյալ վերջնարդյունքում սահմանադրականությունը որոշելու խնդիր չի բարձրացվում, ուստի Սահմանադրական դատարանն իրավասու չէ անդրադառնալ դրանց:
4. Դիմումի և կից փաստաթղթերի, ինչպես նաև գործում առկա այլ նյութերի ուսումնասիրությունը վկայում են, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
4.1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:
Հիշյալ դրույթը, ըստ էության, վերարտադրում է Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ամրագրված դրույթը, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակ2 ներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
Սահմանադրական հիշյալ դրույթով ամրագրվում է Վճռաբեկ դատարանի գործառույթը՝ ապահովել նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը: Նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, դրանց ճիշտ մեկնաբանությունն ապահովելը` որպես նաև իրավունքի զարգացմանը նպաստելու միջոցներ, կառուցակարգային առումով փոխկապակցված գործառույթներ են: Վճռաբեկ դատարանի` նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթից անմիջականորեն բխում է դատարանների կողմից կիրառված նորմատիվ իրավական ակտերի միասնական ընկալման վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելը (ի դեպ, համանման իրավական դիրքորոշումներ Սահմանադրական դատարանն արտահայտել է իր մի շարք որոշումներով, մասնավորապես՝ 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ):
Ավելին՝ այստեղ
2018թ. նոյեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ սոցիալական ծառայության ոլորտում պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ են բացահայտվել և Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել: Ամենամեծ բացահայտումը վերաբերում էր Սոցիալական ապահովության պետական ծառայությունում օրենսդրության պահանջների խախտմամբ ղեկավարներին տրամադրված ընդհանուր առմամբ 55 միլիոն դրամ պարգևատրումներին: Ընդհանուր առմամբ՝ 65 քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել էր 555 մլն 165 հազար 544 դրամ:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իր ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների մասին հաշվետվություն է հրապարակել ՀՀ հաշվեքննիչ պալատը: Ծառայությունում պետական բյուջեի միջոցների օգտագործման վերաբերյալ ստուգումներն իրականացվել են անցած տարի: Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ստուգվել է ծառայության 2017թ. գործունեությունը: Ըստ այդմ՝ պարզվել է, որ տարվա ընթացքում եղել են դեպքեր, երբ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ սահմանը հատելու վերաբերյալ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ երկրից 12 ամիս բացակայող կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարվել է 702.6 մլն դրամ, կանխիկ եղանակով՝ 619 մլն, իսկ երկրից 3-9 ամիս բացակայող թոշակառուներին՝ 4 մլրդ դրամ:
Չարաշահումների վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են Գլխավոր դատախազություն: ՀՀ-ից բացակայող և կենսաթոշակի վճարման ցուցակներում ընդգրկված շահառուներին ոչ իրավաչափ վճարումների մի շարք գործերով Գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ «Հայփոստ» ընկերությունից պահանջելով վերադարձնել տասնյակ միլիոններ:
Աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակի ծրագրային ցուցանիշների շարունակաբար ավելացումը հանգեցրել է նրան, որ 2016թ. առաջացել են ավելի քան 1.2 մլրդ դրամ, իսկ 2017-ին՝ 2.7 մլրդ բյուջետային ազատ միջոցներ: 2018թ. բյուջետային ֆինանսավորման հայտով 20575 աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցողների կրճատումը, որը պետք է բերեր շուրջ 9 մլրդ դրամի խնայողության, իրականում տեղի չի ունեցել, և բացակայում են այդ կրճատման կոնկրետ շահառուների ցանկերը: Տեղի չի ունեցել նաև աշխատանքային ստաժի տևողության կրճատում, որի արդյունքում պետք է խնայվեր շուրջ 3 մլրդ դրամ:
«Հայփոստ» ՓԲԸ-ին միջնորդավճար է տրամադրվել վճարված կենսաթոշակի գումարի 1%-ի չափով՝ առանց համապատասխան հաշվարկ-հիմնավորման: Արդյունքում «Հայփոստին» մեկ կենսաթոշակառուի համար մատուցված ծառայությունների դիմաց պետ.բյուջեի միջոցների հաշվին կատարված վճարումները 12.7 անգամ ավելի ծախսատար են եղել (1.5 մլրդ դրամ), քան բանկերի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումները (80.5 մլն դրամ):
Հաշվեքննիչ պալատը չարաշահումներ է հայտնաբերել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների հետ կապված: Օրինակ՝ 3891 նպաստառուներ իրենց բնակության հասցեում չեն սպառել կամ չնչին ծավալով են սպառել էլեկտրաէներգիա կամ գազ, այսինքն՝ փոխել են իրենց բնակության վայրը և չեն տեղեկացրել այդ մասին, սակայն ստացել են կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ, ընդհանուր 824.4 մլն դրամ գումարի չափով:
Բազմաթիվ են դեպքերը, երբ նպաստներ շարունակել են վճարվել անձանց, որոնք անշարժ գույքի առքուվաճառք են իրականացրել, ձեռք են բերել ավտոմեքենաներ ու մաքսավճարներ մուծել:
Ըստ հաշվետվության՝ մայրության նպաստների գծով ՊԵԿ-ին ավել է փոխանցվել գործատուներին սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից փոխհատուցված 280 մլն դրամ:
Չարաշահումներ են բացահայտվել սոցիալական նպաստառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի հետ կապված: Օրինակ՝ 5 դեպքերում չնայած հուղարկավորությունը կատարվել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից, սակայն տրամադրվել է նաև թաղման նպաստ՝ 1 մլն դրամ ընդհանուր արժեքով: Ընդ որում՝ այդ 5 դեպքերում էլ նպաստը ստացել է 1 անձ:
Պարզվել է, որ 1 անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր կան: Մասնավորապես՝ 60 անձինք ստացել են 448 թաղման նպաստ՝ 89.6 մլն դրամ ընդհանուր գումարով:
Խնդիրներ կան նաև նախկին ԽՍՀՄ ավանդատուների ավանդների փոխհատուցման հետ կապված: Հայտնաբերվել են թվով 305 անհամապատասխանություններ՝ վճարված 54 մլն դրամ ծավալով:
Հիմնական խնդիրը, որ մենք ունենք հացադուլի եւ ընդհանրապես մահվան դեպքերի կապակցությամբ, այն է, որ մենք չունենք մահվան ելքով միջադեպերը կանխելու ընդհանուր ռազմավարություն։ Այս մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արամ Թաթոյանը։
Նրա խոսքերով, այս հարցերով բոլոր գործերը սահմանափակվում են միայն մասնավոր դեպքերի քննարկումներով, ինչը բավարար չէ եւ անթույլատրելի է սկզբունքորեն։
«Յուրաքանչյուր դեպքից հետո, եթե դրանք, ցավոք, կատարվել են, անհրաժեշտ է վերլուծել՝ ինչու դա տեղի ունեցավ, հասկանալ՝ ինչ պայմաններ են նպաստել դրան, հասկանալ, վերջապես, որն է պատճառը»,- պարզաբանեց Թաթոյանը։
Ընդ որում, Թաթոյանը նշեց, որ խնդիրներ կան նաեւ բժշկական ծառայություններ մատուցելու համակարգում, հատկապես՝ քրեակատարողական հիմնարկներում, թեեւ որոշակի աշխատանքներ տվյալ հաստատությունների աշխատակիցների հետ պարբերաբար անցկացվել են։
ՀՀ քննչական կոմիտեն և Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ են տարածել հունվարի 26-ին կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնությանի հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի պարզաբանման մեջ նշված է. «Մհեր Եղիազարյանը, 2015 թվականի գարնանը աշխատելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում որպես մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ՓԲԸ–ում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՍՊ ընկերություններից մեկի տնօրենին կեղծ խոստում տալով՝ պահանջել և խաբեությամբ մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափի գումար, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով , սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ հինգ տարի ժամկետով:
2018 թվականի դեկտեմբերին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Մհեր Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2018 թվականի դեկտեմբերի 4-ից Եղիազարյանը հացադուլ է հայտարարել:
2018 թվականի դեկտեմբերի 21-ին քրեական գործը դատախազութան միջոցով ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու:
2018 թվականի հունվարի 17-ին Եղիազարյանը դադարեցրել է հացադուլը և պահվելով ՔԿՀ-ում՝ գտնվել է բուժմասի բժիշկների հսկողության տակ»:
Ըստ պարզաբանման՝ հացադուլից շուրջ 10 օր հետո՝ հունվարի 26-ի առավոտյան, Մհեր Եղիազարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և ժամանած շտապ օգնության բժիշկների կողմից արձանագրվել է նրա մահը:
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախապատրաստվող նյութերով նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության շրջանակներում պարզվել է, որ նրա մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից»,- ասվում է ՀՀ ՔԿ պարզաբանման մեջ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարզաբանման մեջ նշված է, որ Մհեր Եղիազարյանի գործով պաշտպանը քննարկման ընթացակարգ է սկսել սեփական նախաձեռնությամբ՝ առանց դիմումի կամ բողոքի առկայության, իրավապահ մարմինների կողմից Մհեր Եղիազարյանին ձերբակալելու մասին տեղեկությունները հրապարակելուց անմիջապես հետո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, պարզաբանման մեջ նաև նշված է. «Պաշտպանի հանձնարարությամբ՝ այցերը Մ.Եղիազարյանին ազատությունից զրկման վայրում եղել են պարբերական, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները:
Մասնավորապես, Մ.Եղիազարյանին ձերբակալելու մասին տեղեկության հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, տեղի է ունեցել այց Ձերբակալված անձանց պահելու վայր, իսկ նրա նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու նույն օրը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Տեղի է ունեցել առանձնազրույց, ինչպես նաև ստուգվել են նրա պահման պայմանները: Առանձնազրույցի ընթացքում Մ.Եղիազարյանը Պաշտպանի ներկայացուցչի խնդրանքով վերջինիս է տրամարդել իր փաստաբանի տվյալները՝ նրա հետ կապ պահպանելու համար:
Սկզբնական առանձնազրույցի ընթացքում Մհեր Եղիազարյանը բարձրացրել է իր վերաբերյալ քրեական գործով բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության հարց և նշել, որ հայտարարել է հացադուլ: Մ.Եղիազարյանը նաև նշել է, որ վարույթն իրականացնող մարմի կողմից այլ անձանց, այդ թվում՝ մերձավոր ազգականների հետ իր տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների նկատմամբ սահմանվել է անհիմն արգելանք: Ըստ Մհեր Եղիազարյանի՝ արտաքին աշխարհի հետ կապից զրկված լինելու պատճառով իրեն պատկանող «Haynews.am» լրատվամիջոցը կրում է ֆինանսական վնասներ և կարող է փակվել: Դրանից բացի, Մ.Եղիազարյանը տեղեկացրել է նաև, որ ունի երկրորդ խմբի հաշմանադամություն՝ պայմանավորված սիրտ-անոթային հիվանդությամբ, և ընտրված խափանման միջոցը համատեղելի չէ իր առողջական վիճակի հետ:
Մ.Եղիազարյանի վերաբերյալ գործի քննարկման ընթացքում կապ է պահպանվել նաև նրա որդու հետ, որն էլ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին է տրամադրել նրա հաշմանդամության խումբը հաստատող փաստաթղթի պատճենը:
Այցի և առանձնազրույցի արդյունքներով գրություն է ուղարկվել Գլխավոր դատախազություն, որով ներկայացվել են նշված բոլոր հարցերը:
Մասնավորապես, բարձրացվել են նախաքնության մարմնի փոփոխության վերաբերյալ Մ.Եղիազարյանի պնդումները, ինչպես նաև պարզաբանում է պահանջվել առ այն, թե ինչով է պայմանավորված մերձավոր ազգականների հետ նրա տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների նկատմամբ կիրառված արգելանքը: Բարձրացվել է այդ արգելանքի վերացման հարց:
Նշվածից բացի, առաջադրվել է հարց՝ կապված Մ.Եղիազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ կալանքի փոփոխության հետ՝ նկատի ունենալով նրա առողջական վիճակը: Քրեական հետապնդման մարմնին է ուղարկվել նաև նրա հաշմանդամության խումբը հավաստող փաստաթուղթը` այն բարձրացնելով կալանավորված անձի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու նպատակով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» թիվ 1636 որոշմամբ սահմանված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության նշանակումը քննարկելու համատեքստում:
Քրեակատարողական ծառայությանն ուղղված գրությամբ բարձրացվել են Մհեր Եղիազարյանի պահման պայմանների հետ կապված հարցեր: Նրա առողջական վիճակի հետ կապված հարցերը ներկայացվել են ՔԿՀ բուժանձնակազմի քննարկմանը:
Մհեր Եղիազարյանի վերաբերյալ գործի քննարկման շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2018 դեկտեմբեր և 2019 թվականի հունվար ամիսներին շարունակել է նրան այցերը ազատությունից զրկման վայր: Պահպանվել է պարբերական կապը Մհեր Եղիազարյանի որդու և փաստաբանի հետ:
Հերթական այցը Մ.Եղիազարյանին տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 21-ին: Այցի պահին նա գտնվել է քրեակատարողական հիմնարկի բուժմասում և տեղեկացրել է, որ հունվարի 17-ին դադարեցրել է հացադուլը: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից բարձրացվել է Մ.Եղիազարյանի բժշկական հսկողության հարցը՝ կապված հետհացադուլային առողջական վիճակի հետ: Ստացվել է պարզաբանում այն մասին, որ Մ.Եղիազարյանը գտնվում է ՔԿՀ բուժանձնակազմի մշտական հսկողության ներքո: Մհեր Եղիազարյանն ինքը հայտնել է նաև, որ չնայած փորձում է սնունդ ընդունել, բայց ընդունումից հետո իր մոտ սկսվում են փսխումներ: Այս կապակցությամբ ՔԿՀ-ն պարզաբանել է, որ Մ. Եղիազարյանի մոտ հացադուլի հետևանքով առկա է մարսողության համակարգի խանգարում ու դա վերականգնելու համար նաև իրենց կողմից առաջարկվել է թեթև սննդի ու ապուրների օգտագործում:
Մհեր Եղիազարյանի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում առկա բոլոր տվյալները կամփոփվեն և կուղարկվեն քրեական հետապնդման մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատմամբ, աշխատակազմում գործում է քրեակատարողական հիմնարկներ այցերի իրականացման հստակ համակարգ: Այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունենում անազատության մեջ գտնվող մարդկանց հետ, որի արդյունքում լուծվում են Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ։
Ազատությունից զրկման վայրերի առանձնահատկությամբ պայմանավորված՝ Պաշտպանի աշխատանքն իրականացվում է միջազգայնորեն ընդունված հատուկ սկզբունքներով ու ոչ միշտ է կրում հրապարակային բնույթ։
Մհեր Եղիազարյանի գործով Պաշտպանի ձեռնարկած միջոցների վերաբերյալ ընթացիկ պարզաբանումներ են տրվել բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք պարբերաբար հետաքրքրվել են նրա առողջական վիճակով։
Խիստ անընդունելի է, որ մինչ օրս գոյություն չունի ազատությունից զրկման վայրերում, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում ձերբակալվածների, կալանավորվածների կամ ազատազրկման դատապարտվածների մահվան դեպքերի կանխարգելման ծրագիր կամ ռազմավարություն: Ցավոք, տարիներ շարունակ պրակտիկան միայն սահմանափակվում է անհատական դեպքերով քննության իրականացմամբ: Մինչդեռ, ինչպես հետևողականորեն նշվում է Մարդու իրավունքների պաշտպանի բոլոր զեկույցներում ու դիրքորոշումներում, այդ գործերից յուրաքանչյուրով պետք է վերլուծվեն մահվան յուրաքանչյուր դեպքի պատճառներն ու նպաստող պայմանները, մշակվի և հաստատվի մահվան որևէ դեպք թույլ չտալուն ուղղված ծրագիր: Սա է պետության պոզիտիվ պարտականության պահանջը ազատությունից զրկված անձի կյանքի իրավունքի երաշխավորման հարցում:
Ազատությունից զրկման վայրերում ու մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկվածների առողջության պահպանման ու նրանց կյանքի իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Դրանք մանրամասն վերլուծված են Պաշտպանի կողմից համապատասխան փաստաթղթերում, իսկ առաջարկները ներկայացված են իրավասու մարմիններին:
Պաշտպանն իր իրավասության սահմաններում ձեռնարկում է բոլոր միջոցները առկա բոլոր խնդիրների լուծմանը նպաստելու համար»:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի:
2018 թվականի հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին են ստացվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված գրության հիման վրա նախապատրաստված նյութերն այն մասին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից կատարվել են մի շարք չարաշահումներ:
Դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 2-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:
Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում բազմաթիվ չարաշահումներ են ի հայտ եկել, պարզվել են ֆինանսական բնույթի առերևույթ չարաշահումներ կատարած անձանց ինքնությունը, ժամանակահատվածը և մեխանիզմը:
Քննությամբ պարզվել է, որ հիշյալ չարաշահումները կատարվել են 2014-2018թթ. ընկած ժամանակահատվածում:
Իրականացվել են քննչական լայնածավալ գործողություններ. համապատասխան մարմիններից առգրավվել են փաստաթղթեր, իրականացվել խուզարկություններ, հարցաքննություններ:
Այսպես՝ ՊՈԱԿ-ի տնօրենը, ով պաշտոնավարել է սկսած 2014 թվականից, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ՊՈԱԿ-ի փոխտնօրենի օժանդակությամբ, առողջապահական սոցիալական, բնապահպանական ՀԿ-ին օգնելու համար, իր ծառայողական դիրքը դիտավորությամբ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում ՊՈԱԿ-ին առերևույթ պատճառվել է էական վնաս:
Մասնավորապես՝ խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլյոզի դեմ պայքարի չափորոշիչը» հաստատելու մասին թիվ 59-Ն հրամանի հավելված 1-ին ով սահմանված չափորոշիչի 11-րդ կետը, համաձայն որի՝ տնային այցերի միջոցով հակատուբերկուլոզային բուժումն իրականացվում է տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետի բուժքույրերի կողմից` դեղորայքի ընդունման ուղղակիորեն հսկմամբ, և «Գնումների մասին» ՀՀ օրենքը, Կենտրոնին վերապահված նպատակների կատարման համար անհրաժեշտության բացակայության պայմաններում 2015 և 2016 թվականներին ՊՈԱԿ-ի կարիքների համար «ՀՀ տաս մարզերում և Երևան քաղաքում տուբերկուլյոզով հիվանդների բուժման համար տնային այցերի կազմակերպման» ծառայությունների մատուցման պետական գնում իրականացնելու մրցույթ անցկացնելու նպատակով ստեղծել է գնահատող հանձնաժողովներ:
ՊՈԱԿ-ի տնօրենը հանձնաժողովի անդամների մի մասին հրահանգել է գնումների բաժնի աշխատակիցների կողմից ներկայացվող փաստաթղթերը անվերապահորեն ստորագրել` հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից, իսկ մյուս մասին` այդ փաստաթղթերն ընդհանրապես նրա ցուցումով չեն ներկայացվել:
Արդյունքում՝ հանձնաժողովի նիստերի ժամանակ կայացված որոշումների հիման վրա հաստատվել են գնման հայտարարությունների և հրավերների տեքստերը, որոնք չեն պարունակել ծառայությունների մատուցման քանակային ցուցանիշներ, մեկ միավոր ծառայության մատուցման դիմաց սահմանված հստակ գին, ծառայության ձեռքբերման գինը հիմնավորող որևէ ուսումնասիրություն, և մրցույթների հաղթող է ճանաչվել «բնակչությանը բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելու» լիցենզիա չունեցող վերոնշյալ Հասարակական կազմակերպությունը:
Նախնական քննության տվյալներով՝ մրցույթի արդյունքների հիման վրա Հասարակական կազմակերպության և Կենտրոնի միջև 2015 և 2016 թվականներին կնքվել են պետական գնման պայմանագրեր, որոնց առարկան եղել է Հասարակական կազմակերպության աշխատակիցների կողմից տուբերկուլյոզով հիվանդներին տնային պայմաններում բուժօգնություն տրամադրելը: 2015 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա ՀԿ-ին փոխանցվել է 43.950.000 ՀՀ դրամ, իսկ 2016 թվականի ընթացքում կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 67.000.000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ ՊՈԱԿ-ի օրինական շահերին պատճառվել է ընդհանուր 110.950.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Պայմանագրի շրջանակներում ՀԿ-ի ներկայացուցիչներն իրականացրել են տուբերկուլյոզով հիվանդ անձանց 13.748 տնային այց: Մեկ այցի միջին արժեքը կազմել է 4.912 ՀՀ դրամ, մինչդեռ սույն ծառայությունը, որն այժմ մատուցվում է պոլիկլինիկաների բուժաշխատողների միջոցով, մեկ այցի արժեքը կազմում է 1.200 ՀՀ դրամ:
Բացի այդ, տնօրենը Հասարակական կազմակերպության և ՊՈԱԿ-ի միջև 2015 և 2016 թվականներին կնքված «ՀՀ տաս մարզերում և Երևան քաղաքում տուբերկուլյոզով հիվանդների բուժման համար տնային այցերի կազմակերպման» ծառայությունների մատուցման պետական գնման պայմանգրերի առկայության պայմաններում, նույն ՀԿ-ին օգնելու համար, կրկին իր ծառայողական դիրքը դիտավորությամբ օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես՝ բանավոր կարգով յուրաքանչյուր ամիս հրահանգել է ընկերության գլխավոր հաշվապահին ՊՈԱԿ-ի բանկային հաշիվների հաշվեկշիռներում առկա գումարներից տուբերկուլոզի դեմ պայքարի տարածքայի կաբինետի բուժքույրերին փոխանցել այդ ամիս վերջիններիս կողմից կատարած այցելությունների համար գումարը, որի արդյունքում 2015-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում թվով 40 անձանց, առանց որևէ իրավական հիմքի առկայության, փոխանցվել է ընդհանուր 3.341.600 ՀՀ դրամ գումար` Կազմակերպությանը պատճառելով գույքային վնաս:
Պարզվել է նաև, որ ՀԿ-ի կողմից յուրաքանչյուր ամիս ներկայացված հանձնման ընդունման արձանագրություններում ներկայացված այցելությունների քանակը չի համապատասխանում իրականությանը, ՀԿ-ին ՊՈԱԿ-ից երբևէ դեղորայք չի տրամադրվել, մինչդեռ ՏՈՒԲ-ի բուժման համար անհրաժեշտ բոլոր դեղերը ՀՀ-ում գտնվում են միայն ՊՈԱԿ-ի պահեստում և վաճառքի ենթակա չեն:
Բացի այդ, քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2015-2017թթ. «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել նաև թվով 3 այլ ՀԿ-ների և 1 ՊՈԱԿ-ի հետ:
Նախնական քննությամբ պարզվել է, որ հայտարարված մրցույթների գործընթացը կատարվել է ՀՀ օրենսդրության խախտումներով, մրցույթների անցկացման ու մրցույթում որևէ կազմակերպության շահած ճանաչելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եղել են թերի, իսկ մրցույթների գնահատման հանձնաժողովների անդամները հանդիսացել են նույն անձինք:
Սույն ծառայությունների մատուցման պայմանագրերի դիմաց վերոնշյալ հասարակական կազմակերպություններին վճարումներ է կատարվել «ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրված դրամաշնորհային գումարների հաշվին, որոնք նախարարությունից համապատասխան համաձայնագրերի հիման վրա փոխանցվել են «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Նախնական քննությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության և Գլոբալ հիմնադրամի միջև դրամաշնորհների հատկացման պայմանագրի բյուջեի զգալի մասը հատկացվել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Բացի այդ, Կազմակերպության տնօրենը, իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով, իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, այն է` իրեն անմիջականորեն ենթակա և հաշվետու Կազմակերպության գլխավոր հաշվապահին, իրավասություն տալով տիրապետելու ընկերության բանկային հաշիվների վրա առկա գումարները, նրա գործունեության նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացրել: Արդյունքում՝ նա 2014թ. դեկտեմբեր 1-ից մինչև 2018թ. հունիսի 1-ն օգտվել է իրեն ընձեռված լիազորություններից և իրեն վստահված բանկային հաշիվների վրա առկա գումարներից անձնական հաշվեհամարներին մուտքագրելու եղանակով ապօրինի յուրացրել է առանձնապես խոշոր չափի` 53.481.928 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 315-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագարություն` չհեռանալու մասին:
Փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38- 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.