23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պաշտոնատար անձինք յուրացրել են ՀՀ պետական բյուջե փոխանցվող, ինչպես նաև ոստիկանության մի շարք ծառայողների հաշվեհամարներին որպես պարգևավճար փոխանցված առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Ըստ մեղադրանքների` ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետ Խ. Ա.-ն 2016 թվականի հունվարից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բաժանմունքի հաշվապահի հետ մշակել են բյուջե փոխանցվող գումարների յուրացման սխեմա, որով բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձերի և պարգևավճարների եկամտային հարկերը չեն մուծել կամ ոչ ամբողջ ծավալով են մուծել պետական բյուջե: Արդյունքում հաշվապահ Գ. Ա.-ն նշված գումարները, իսկ առանձին դեպքերում նաև բաժանմունքի աշխատակիցներին հասանելիք պարգևավճարները Խ. Ա.-ի ցուցումով յուրաքանչյուր ամիս փոխանցել է իր, Խ. Ա.-ի, ջոկի հրամանատար Ա. Ա.-ի, ինչպես նաև անզգուշությամբ հանցանքը կատարած բաժանմունքի և ռազմականացված ջոկատի մի շարք աշխատակիցների հաշվեհամարներին:
Խ. Ա.-ի հրահանգով ջոկի հրամանատար Ա. Ա.-ն, իսկ որոշ դեպքերում նաև Գ. Ա.-ն աշխատակիցներից ամեն ամիս պահանջել և ստացել են նրանց հաշվեհամարներին փոխանցված վերը նշված գումարները: Արդյունքում Խ. Ա.-ն և Գ. Ա.-ն նշված ժամանակահատվածում խմբով յուրացրել են իրենց վստահված ընդհանուր 53.992.463 ՀՀ դրամ, որից Խ. Ա.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձամբ յուրացրել է 53.532.463 ՀՀ դրամ:
Բացի այդ, հաշվապահ Գ. Ա.-ն 2016 թվականի հունիսից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն եղանակով, առանց Խ. Ա.-ի և Ա. Ա.-ի գիտության, անձամբ յուրացրել է իրեն վստահված 15.294.780 ՀՀ դրամ գումարը:
Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար Խ. Ա.-ին և Գ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նրանց օժանդակելու համար Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության ընթացքում Խ. Ա.-ի կողմից վերականգնվել է ավելի քան 10 մլն ՀՀ դրամ:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Աբովյանում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ հունվարի 28-ի լույս 29–ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրյալ՝ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի որդին՝ Շանթ Մանուկյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին հայտնեց Մանուկյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալն առնչություն չունի կատարվածի հետ, իսկ դեպքի օրը պատահական է եղել ռեստորանում։
«Շանթն այդ պահին պատահաբար է եղել ռեստորանում. Աղմուկ-աղաղակի ձայներ է լսել, տեսել է գետնին ընկած ընկերոջը՝ Ջիվանին (հեղ. փետրվարի 10-ին հիվանդանոցում մահացած Ջիվան Հարությունյան), վազել՝ գրկել նրան և օգնություն ցուցաբերել վիրավորներին»,- պատմեց փաստաբանը։
Ֆերոյանը չհայտնեց, թե այս ընթացքում կոնկրետ ի՞նչ քննչական գործողություններ են տեղի ունեցել իր պաշտպանյալի մասնակցությամբ՝ այն համարելով նախաքննական գաղտնիք։
Նա միաժամանակ նշեց, որ այս գործով քննչական մարմինները լայնածավալ գործողություններ են կատարում։
Նշենք, որ 2019թ. փետրվարի 2–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր քննչական կոմիտեի քննիչի՝ Շանթ Մանուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
Դատարանը փաստել է, որ Մանուկյանին ձերբակելեու կամ կալանավորելու որևէ փաստական հիմք առկա չէ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագրծվող առարկայի գործադրմամբ) նախատեսված հանցանք կատարելու համար։
Հիշեցնենք, որ «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ էր ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ 30-ամյա Արտաշես Գեւորգյանը՝ եւս 7 անձ՝ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տուժածներից 21-ամյա Ջիվան Հարությունյանն էլ դեպքից երկու շաբաթ անց մահացել էր հիվանդանոցում։
Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 8 անձի, որնցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ևս մեկ անձ գտնվում է հետախուզման մեջ։
Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին:
«Այո, այցելել եմ ՀՀ երկրորդ նախագահին: Տեղի է ունեցել առանձազրույց, քննարկում, տարբեր հարցեր են բարձրացվել, օրինակ՝ ընտանիքի անդամների հետ տեսակցության հարցը: Արգելանք կար, բայց աշխատել ենք էդ ուղղությամբ ու կարծում եմ՝ մեր միջամտությունից հետո էր, որ որոշակի թույլտվություններ եղան»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Անդրադառնալով մենախցի պայմաններին՝ նշել է. «Երևանի կենտրոն ՔԿՀ խցերը փոքր են… բայց աշխատակիցների վերաբերմունքից դժգոհություն չունի. միայն դժգոհ է, որ համակարգիչ չունի»:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 4 անձ:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 21-ին տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Երևան քաղաքի 1985 և 1977 թվականին ծնված բնակիչներ:
Նախապատրաստվող նյութերի ընթացքում տեղեկություններ էին ստացվել, որ 2019թ. հունվարի 20-ին՝ժամը 23-ի սահմաններում, մի խումբ անհայտ անձինք, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել էր Երևան քաղաքի 1985 և 1977 թվականին ծնված բնակիչների նկատմամ բռնություն գործադրելով, ակումբի գույքը վնասելով և որպես զենք հանդիսացող սուր կտրող-ծակող գործիք, ատրճանակ գործադրելով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019թ. հունվարի 21-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Քննչական կոմիտեի և Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, տվյալներ ձեռք բերվել Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդ ակումբում տեղի ունեցած միջադեպին մասնակցի անձանց շրջանակի վերաբերյալ:
Նախաքննական մարմինը տվյալներ է ստացել, որ Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդ ակումբում տեղի ունեցած միջադեպին մասնակիցները «հաշիվ պահանջելու» և վրեժխնդիր լինելու նպատակով պարզաբանումներ կատարելու համար պայմանավորվել են հանդիպել 2019 թվականի փետրվարի 8-ին:
Հետագա հնարավոր ծանր և առանձնապես ծանր հանցագործություները կանխելու համար որոշվել է վնասազերծել կողմերին և բերման ենթարկել:
Երեկ երեկոյան՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել 8 անձ, որոնցից 4-ը ձերբակալվել է:
Ձերբակալվածներից երկուսը եղբայրներ են:
Նրանցից մեկին պատկանող Տոյոտա Քեմրի մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամ, հայտնաբերվել է «ԱԿՄ տեսակի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ `լիցքավորված 27 փամփուշտներով, «ՊՄ տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտներով, «ՊՄ տեսակի ատրճանակից կրակ արձակելու համա րնախատեսված`գործարանային տուփով 9 մմ տրամաչափի 18 փամփուշտներ, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 1 փամփուշտ, կաթոցիչի մեջ լցված դեղնականաչավուն զանգված:
Ձերբակալվածքների Ա՚.Գ.-ի անձնական խուզարկությամբ` վերարկուի գրպանից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ, 2 կաթոցիչ` մուգ շագանակագույն հեղուկով։
Քրեական գործի շրջանակներում կատարվել են 15-ից ավել խուզարկություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ քաղաքացին բազմաթիվ անգամներ նամակով դիմել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ հայտնելով, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող իր հողամասերը բնության մեջ և էլեկտրոնային քարտեզում գտնվում են տարբեր իրադրական դիրքում: Քաղաքացին պահանջել է հողամասը տեղադրել էլեկտրոնային քարտեզի վրա և կատարել ուղղում՝ կադաստրային հատակագծերում /էլեկտրոնային քարտեզում/ պահպանելով գծային չափերը և մակերեսը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Արմենակյանի կողմից որոշում է կայացվել՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
«Որոշումը հրապարակվեց: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքներն ամբողջությամբ մերժվել են: Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ»,- ասաց Մուրադյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործը քննում էր դատավոր Մնացական Հարությունյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշման դեմ, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
2016թ. հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստին այսօր դատարան է ներկայացել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օիսպյանը, ով այս քրեական գործով տուժող է։ Նա այսօր ցուցմունք տվեց։ Դատարանում է նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։
Տեղ հասնելուն պես լսել է Պավլիկ Մանուկյանի ձայնը ու հասկացել, թե ովքեր են ներսում։ Փորձել է վերջինիս հետ բանակցել, հորդորել, որ զենքերը վայր դնեն ու դրանով ցրեն իրենց՝ բանդա լինելու մասին շարունակ պտտվող խոսակցությունները։ «Լավ, շատ ես խոսում»,-եղել է Պավլիկ Մանուկյանի պատասխանը։
Այնուամենայնիվ, Վարդան Եղիազարյանի հետ ինքը փորձել է բանակցել նրանցից ոմանց հետ, սակայն կարճ ժամանակ անց հասկացել են, որ անիմաստ է։ Ապա ինքնաձիգը պահել են իր վրա, քաշքշել, ցանկացել խլել կապի միջոցն ու փորձել իրեն պատանդ վերցնել՝ սպառնալով չենթարկվելու դեպքում սպանել՝ միևնույն ժամանակ ինքնաձիգի կոթով հարվածելով ու ուսադիրները պոկելով։ Ինչպես հետո է իմացել, ուսադիրներ պոկողը եղել է Աշոտ Պետրոսյանը։
«Այդպես մտանք գունդ։ 5-6 հոգով հարվածում էին ինձ։ Մտանք ներս։ Այնտեղ մի քանի համակարգիչներ էին դրված, որոնց շուրջ աշխատում էր Վարուժան Ավետիսյանը։ Ավելի առաջ գնալով՝ հանգստի սենյակում տեսա ձեռնաշղթաներով 8 ոստիկանների։ Ինձ ու պարոն Եղիազարյանին էլ «կանդալեցին»։ Հետագայում բոլորիս ձեռքերն արձակեցին։ Այնուհետև ինձ տարան դուրս։ Բարձրախոս տվեցինք ձեռքս՝ ասելով՝ եթե հիմա ոստիկաններին կոչ չանես զենքերը վայր դնել ու գալ, միանալ մեզ, քեզ այստեղ գյուլլում ենք։ Սպառնալիքները տևեցին 3-5 րոպե։ Ես, բնականաբար, դա չասացի, այլ դիմելով գործընկերներիս՝ հորդորեցի այս ուղղությամբ չկրակել, որ պատասխան կրակ զինված խմբի կողմից չլինի»,-հիշեց ՀՀ ոստիկանապետը՝ հավելելով, որ գնդի տարածքում «Մոլոտովի կոկտեյլներ» էին պատրաստվում։
Վ. Օսիպյանը հիշեց, որ ինքը սկսել է փնտրել գնդապետ Արթուր Վանոյանին, տեսել արյունոտ պատեր ու խառնաշփոթ վիճակ ու հասել մինչև աշխատասենյակ, ուր արդեն գտել է նրան մահացած վիճակում։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ապօրինի ձեռնարկատիրության և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել։
Դրանց հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2015-ի հոկտեմբերից 2018-ի մայիս ամիսը ներառյալ «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական ձևակերպումների, մեկ տոննան 51.500 դրամ կանխիկ գումարով ձեռք է բերել շուրջ 540.000.000 դրամի ցեմենտ, որն իրացրել է 54.000 դրամով։
Նախնական տվյալներով՝ Արտյոմ Զոհրաբյանը ցեմենտը ձեռք է բերել իր ծանոթ Արսեն Առաքելյանի միջնորդությամբ։ Առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպումների կատարված գործարքի հետևանքով «Արարատցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 81.000.000 դրամը գերազանցող նյութական վնաս։
Բացի այս, Արտյոմ Զոհրաբյանը դարձյալ իր ծանոթ Արսեն Առաքելյանի միջնորդությամբ բանավոր համաձայնություն է ձեռք բերել «Արարատցեմենտ» ընկերության տնօրինության հետ՝ մեկ տոննա ցեմենտը 54.000 դրամով գնելու վերաբերյալ։ Պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2018-ի հունիսից օգոստոս ընկերությունից գնել է 200.950.500 դրամի 3721 տոննա ցեմենտ։ Համաձայն պայմանավորվածության՝ գումարը ընկերության հաշվեհամարին փոխանցելուց հետո Արսեն Առաքելյանի միջոցով գնորդը յուրաքանչյուր տոննայի դիմաց վճարած 54.000 դրամից 3000 դրամ հետ է ստացել։ Նշված ապօրինի գործունեության արդյունքում ևս պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Այն, նախնական հաշվարկով, 188.000.000 դրամ է։
Դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ուղարկվել է պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել՝ ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանի հացադուլի և իրեն խոշտանգման ենթարկելու հայտարարությունների վերաբերյալ.
«Այսօր զանգվածային առանձին լրատվամիջոցներ, «forrights.am» կայքին կատարված հղումով, տեղեկություններ են հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանի կողմից անժամկետ հացադուլ հայտարարելու, ինչպես նաև նրա կողմից արված՝ իրեն Ոստիկանության Գորիսի բաժնում խոշտանգման ենթարկելու վերաբերյալ: Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակում է ակնհայտ անճշտություններ, իրականության հետ աղերս չունեցող մանիպուլյատիվ պնդումներ՝ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը.
1. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել 2019թ. հունվարի 30-ից: Հաջորդ օրն իսկ, հունվարի 31-ին, նրան այցելել է տվյալ քրեակատարողական հիմնարկում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: Կայացած ընդունելության ժամանակ դատապարտյալը սահմանված կարգով ենթարկվել է հարցման, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Համաձայն վերջինիս՝ դատապարտյալը հացադուլի հիմնական պատճառ է համարել իր քրեական գործը վերանայելու պահանջը: Դատախազը նրան համապատասխան խորհրդատվություն է տրամադրել, ինչպես նաև հորդորել է դադարեցնել հացադուլը՝ նկատի առնելով, որ նրա ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական վարույթ:
Վերոնշյալ իրողությունները փաստում են, որ կայքը հրապարակել է հացադուլի մեջ գտնվող անձին «պատկան մարմիններից չայցելելու» մասին իրականության հետ ոչ մի աղերս չունեցող տեղեկատվություն:
2. Վ. Ավետիսյանի նկատմամբ ենթադրյալ խոշտանգման դեպքի առթիվ դեռ 2018թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (քանի որ կատարված ենթադրյալ դեպքի ժամանակ՝ 2008թ. ՀՀ քրեական օրենսգրքով դեռևս նախատեսված չի եղել խոշտանգման մասին 309.1 հոդվածը), )հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՀՔԾ վարույթում: Վ. Ավետիսյանը ճանաչվել է տուժող և նրա հետ կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ: Այսինքն ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դատապարտյալի կողմից ներկայացված հանգամանքները քարեադատավարական կարգով պարզելու և անհրաժեշտ իրավական գնահատականները տալու համար:
Ընդ որում՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել forrights.am կայքում 2018թ. օգոստոսի 18-ին Վ. Ավետիսյանի վերաբերյալ հրապարակված «Ոտքերն ու ձեռքերը կապկպել են, նետել հատակին ու սպառնացել՝ եթե տաքսիստի սպանությունն իր վրա չվերցնի, կբռնաբարեն» վերտառությամբ հոդվածը, որը ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ դրանում խոշտանգման մասին նշվող տեղեկությունների առթիվ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ: Հետևաբար որևէ հիմք չունեն նաև հրապարակման մեջ արվող այն պնդումները, որ դատապարտյալի կողմից արված հայտարարություններն անուշադրության են մատնվել և «Դատախազությունն աչք է փակել այդ հանգամանքների վրա»:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղի է ունեցել լիարժեք դատավարություն։
«Քննարկվեցին կողմերի բոլոր փաստարկները, բոլոր կողմերին հնարավորություն տրվեց ցանկացած ծավալի փաստարկներ ներկայացնել, ամեն ինչ քննարկվեց, և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին»,- ասաց Հայկ Ալումյանը։
Ըստ նրա, մանրակրկիտ հարցերի միջոցով դատարանը փորձել է ճշտել այն ամենը, ինչ ներկայացվել է միջնորդների, Դատախազության և քննիչների կողմից։ Հարցեր են հնչել հատկապես բանակի օգտագործման վերաբերյալ։
«Վերաքննիչ բողոքում մենք անձեռնմխելիության հետ կապված հարցեր էինք դրել, դատարանին հետաքրքրում էր մյուս կողմի դիրքորոշումն այս հարցի հետ կապված»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին տեղեկատվությանը, Հայկ Ալումյանը նշեց, որ որևէ ինֆորմացիա չունի, և մեծ հաշվով այն իրենց չի հետաքրքրում։
«Պարոն Սարգսյանի ցուցմունքներն այստեղ ներկայացված չեն եղել, այստեղ կան ներկայացված շատ ցուցմունքներ։ Ինչ վերաբերում է բանակի ներգրավվածությանը, նախագահի կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի բացառվի բանակի ներգրավվածությունն այդ գործընթացներին, մարդիկ գնացել են այդ հրամանը կատարելու և հետո զեկուցել, որ հրամանը կատարված է»,- շեշտեց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՀՀ երկրորդ նախագահը ելույթ էր ունեցել դատարանում և մանրամասն ներկայացրել 2008 թվականի փետրվարի 23-ի այն իրավիճակը, որը եղել էր մայրաքաղաքում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.