23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իր գործառույթների իրականացման շրջանակներում միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության հետ, Քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Քրեական գործով հաստատված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս կազմակերպել և ղեկավարել է իր հիմնադրած ՍՊ ընկերություններից մեկի պատասխանատու աշխատակիցների կողմից օրենքով սահմանված, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու և առանձնապես խոշոր չափերով եկամտային հարկ չվճարելու գործընթացը, որից հետո, նպատակ ունենալով խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամտի՝ պետական բյուջե չվճարված հարկի ծագման աղբյուրը և իրական բնույթը, այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, այդ եկամուտներն գույքի ձեռք բերմանն ուղղելու եղանակով։ Մասնավորապես, երրորդ անձի կողմից տնտեսվարող սուբյեկտներից մեկում ներդրած, դեռևս ծագման առումով առանձին իրավական գնահատականի արժանի 5.300.000 ԱՄՆ դոլարն անհատույց ստանալու նպատակով, Սեդրակ Քոչարյանը ձեռնամուխ է եղել շինծու գործարքներով այդ գումարն իր հիմնադրած ընկերության անվամբ ձևակերպելուն և դրա միջոցով ստանալուն։ Ցանկանալով խուսափել դրանից բխող հարկային պարտավորությունները կատարելուց, վերջինս վերոհիշյալ ՍՊԸ տնօրենին հանձնարարել է կնքել 2 հատ շինծու անհատույց փոխառության պայմանագրեր և դրանց տալ նաև հաշվապահական ձևակերպում, ինչի հետևանքով ի վերջո 5.300.000 ԱՄՆ դոլարը փոխանցվել է Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվեհամարին՝ իբրև տված փոխառության վերադարձ:
Դրա հետ մեկտեղ, իր հիմնադրած հիշյալ ընկերության տնօրենը օրենսդրության պահանջների խախտմամբ, որպես հարկային գործակալ պարտավոր լինելով պահել և ՀՀ պետական բյուջե փոխանցել Սեդրակ Քոչարյանի կողմից երրորդ անձից անհատույց՝ որպես եկամուտ ստացած գումարից եկամտային հարկը՝ Սեդրակ Քոչարյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ, պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկը նվազեցնելու նպատակով, ընկերության հարկման համար հիմք հանդիսացող համապատասխան ամփոփ հաշվարկում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ, որի հետևանքով չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 916.706.560 ՀՀ դրամի չափով հարկեր (տույժերով և տուգանքներով հանդերձ՝ 1.968.627.338 ՀՀ դրամ)։
Դրանից հետո, նպատակ ունենալով իր և ընտանիքի մյուս անդամների հետ փոխկապակցված ընկերությունների միջև մի շարք գործարքների կնքմամբ խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով հիշյալ եկամտի՝ պետական բյուջե չվճարված հարկի գումարի իրական բնույթը և ծագման աղբյուրն ու այն ներդնել օրինական շրջանառության մեջ, Սեդրակ Քոչարյանն այն միախառնել է բանկային հաշվին եղած 5.682.960 ԱՄՆ դոլարի հետ և օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, փոխարկման, այդ եկամուտները «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերմանն ուղղելու եղանակով։
Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար, իսկ նրա հիմնադրած ՍՊ ընկերության տնօրեն Ալեքսան Սամսոնի Որսկանյանին՝ 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
Սեդրակ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների բազմաթիվ անշարժ գույքերի և այլ ակտիվների ձեռք բերման օրինականությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ քննչական գործողություններ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 17 անձի:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, տվյալներ են ձեռք բերվել մասնակիցների շրջանակի վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ դատախազությունը հայտարարություն է տաածել, որում ասվում է. «Քանի որ մի շարք պարզաբանումներից հետո որոշ լրատվամիջոցներ և սոցիալական
ցանցերի տեղյակ ու անտեղյակ օգտատերեր, չիմացության արդյունքում կամ
հատկապես մանիպուլյացիաների մեթոդներին դիմելով, ոչ ճշգրիտ ներկայացրի և
շահարկման առարկա դարձրին Հարություն Մաշադյանի`դատախազության համակարգում աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ ենք համարում լրացուցիչ պարզաբանել հետևյալը․
Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը։
Հարություն Մաշադյանը ծնվել է 1995թ․-ին։
2010թ․-ին Հարություն Մաշադյանը ավարտել է թիվ 35 միջնակարգ դպրոցը,
այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։
2013թ․-ի հուլիսի 2-ին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝
2015թ․-ին ։ Այնուհետև շարունակել է ուսումը և 2016թ-ին ավարտել է ԵՊՀ-ն՝
ստանալով բակալավրի որակավորում։
2017թ-ին սահմանված կարգով ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների
ցուցակում։ 2017թ-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։
2018թ․-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության
դատախազ։
2019թ․-ի փետրվարի 4-ին փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական
դատախազության դատախազի պաշտոնին։
Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունման հետ կապված՝ Հարություն Մաշադյանի
տարիքին, նշենք, որ
2007թ.-ի մայիսին ուժի մեջ մտած և 2018թ. ապրիլին ուժը կորցրած
<Դատախազության մասին> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դատախազ կարող էր
նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի
Հանրապետության այն քաղաքացին, ով`
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված
մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ
նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու
համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են
օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է գրական հայերենին”։
Այսինք տարիքային ցենզ նախատեսված չի եղել:
Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական
ընդհանուր իրավադրույթին, ապա այն սահմանվել է 2018 թվականի ապրիլի 9-ին
ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի 33-րդ հոդվածով,
այսինքն մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել.
վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ»:
Փետրվարի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Զանգահարողը Աղավնատուն գյուղի բնակիչ էր։ Հայտնում էր, որ ավտոտնակից գողացել են աշխատանքային գործիքներ, զոդող և էլեկտրական սարքեր։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզեցին, որ ավտոտնակի դարպասը բացել են տեխնիկական միջոցների գործադրմամբ։ Պոկել էին կախովի կողպեքն ու անարգել ներս մտել։
Դեռ 2018 թվականի ապրիլ-մայիսից սկսած Վաղարշապատի ոստիկանությունում, Աղավնատուն գյուղի տարածքում գողության վերաբերյալ ահազանգեր էին ստացվել։ Մի քանի անգամ գողացել էին էլեկտրասնուցման ենթակայաններից բջջային օպերատորների ծածկույթն ապահովող աշտարակների թանկարժեք մալուխներ։ Հենց ենթակայանից պարզապես կտրել ու տարել էին տարբեր երկարության մալուխ՝ մի անգամ 10 մետր, մի անգամ՝ 40, մեկ ուրիշ անգամ 100 մետր և այլն։
Ոստիկանությունում ստացվել էին նաև Աղավնատան առանձնատներից կատարված գողությունների վերաբերյալ ահազանգեր։ Մաթևոսյան փողոցի 24-րդ տնից, տարբեր ժամանակահատվածներում գողացել էին սառնարան, լվացքի մեքենա, գազային ջրատաքացուցիչ և կենցաղային այլ իրեր։
Գյուղի Երիտասարդական 3-րդ փողոցի տներից մեկի օժանդակ շինության մուտքի դռան կախովի կողպեքը կոտրել էին, մտել ներս ու գողացել շուրջ 500 հազար դրամի հաստոցներ, եռաֆազ հոսանքի հաշվիչ ու երկու պոմպ։
Գողության բոլոր դեպքերով հարուցվել էին քրեական գործեր։
Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարբերաբար օպերատիվ տեղեկություններ էին ստացվում հանցագործությունները կատարած հնարավոր անձանց վերաբերյալ։ Հետևողականորեն ուսումնասիրվում էին բոլոր վարկածները։
Ի վերջո, փետրվարի 7-ին, արդեն անհերքելի փաստերով զինված, քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Աղավնաձոր գյուղի մի բնակչի, որի անձնական տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չենք ներկայացնում։
Բացատրական աշխատանքների արդյունքում, նա ոստիկաններին հայտնեց, որ նախկինում կատարել է մի շարք գողություններ Արամավիրի մարզի Ծիածան, Արշալույս, Խորոնք, Ամբերդ և այլ համայնքներից։
Վաղարշապատի ոստիկանների ջանքերով հայտնաբերվել է գողոնի մի մասը։
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված նոր մեղադրանքերը։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։
Խոսքը Գրիգորյանին առաջադրված առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույքի շորթման դրվագների մասին է։
«Մանվել Գրիգորյանն իբր 2004թ. մի անձից է շորթում կատարել, ով սակայն մահացած է, շորթումը կատարվել է մեկ ուրիշ անձի միջոցով, ով նույնպես մահացած է»,- ասաց նա՝ պնդելով, որ իր պաշտպանյալը չի ճանաչել այդ անձանց։
Ըստ պաշտպանի՝ թեև Մանվել Գրիգորյանն ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն միաժամանակ չի առարկել, որպեսզի վաղեմության հիմքով այդ գործը կարճվի։
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատներում հայտնաբերված մեքենաներին, Արսեն Մկրտչյանն ասաց, թե դրանք ընդհանրապես բանակի հետ կապ չունեն, դրանք բանակի համար չեն բերվել: Դիտարկմանը, թե շտապօգնության մեքենան էլ բանակի համար չէր բերվել, Մկրտչյանը բասացական պատասխան տվեց. «Ես չեմ ուզում գործի մասնրամասներին շատ անդրադառնանք, ամենակարեւորը հարցն է, որ Մանվել Գրիգորյանը իրականում զինվորի սնունդ չի յուրացրել»:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՔԾ-ի հաղորդագրության ՝ Մանվել Գրիգորյանը 2000-2008 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, կազմակերպել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Էջմիածին քաղաքի բնակիչ Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը: Մասնավորապես, 2004 թվականի կեսերին Մ. Գրիգորյանը, Պ. Թորոսյանի կողմից Էջմիածնում կառուցվող բենզալիցքավորման կետն իրենը դարձնելու շահադիտական նպատակով, տվյալ գույքը ոչնչացնելու (վնասելու), գույքի սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, կազմակերպել է իր ազդեցության ոլորտում գտնվող երկու անձանց միջոցով` նախնական համաձայնությամբ, խմբով, Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ բենզալիցքավորման կետի շորթումը:
Հիշեցնենք, որ օրերս Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով ՀՔԾ-ն հայտարարեց նախաքննության ավարտի մասին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունն այսօր՝ փետրվարի 15–ին, ավարտվել է: Այս մասին ասաց նրա պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:
Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ Նա կալանքի տակ է։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում իրեն առաջադրված՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ նոր մեղադրանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից ենթադրյալ կաշառք տալու մասին հայտարարությանը:
Փաստաբանը նշեց, որ տեղյակ չէ, թե արդյոք Սիլվա Համբարձումյանը որևէ ցուցմունք տվել է Քոչարյանի դեմ, քանի որ անձին մեղադրանք առաջադրելիս, վարույթն իրականացնող մարմինը նկարագրվում է միայն մեղադրանքի էությունը։
Քոչարյանին մեղսագրվող կաշառք ստանալու ենթադրյալ արարքն ըստ փաստաբանի՝ վերաբերվում է 2008թ.–ի ժամանակահատվածին։
«Այսօր Սիլվա Համբարձումյանը գրեթե ամեն տեղ հայտարարում է, որ կապ չունի կաշառք տալու հետ»,–ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը կտրականապես չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ավելին ներկայումս դատարանում Սիլվա Համբարձումյանի դեմ Քոչարյանի կողմից քաղաքացիական հայց կա ներկայացված զրպարտության վերաբերյալ։
Օրբելյանը միաժամանակ նկատեց որ իր համար անհասկանալի է, թե ինչու է կաշառք ստանալու մեղադրանքն առաջադրվել Մարտի մեկի գործի շրջանակներում։
«Չի բացառվում, որ Մարտի մեկի գործով գործընթացը լուրջ խոչընդոտների է հանդիպել և Քոչարյանի գործն ինչ–որ ձևով չքնացնելու համար ավելացրել են այս մեղադրանքը»,–ասաց նա՝ նշելով, որ Քոչարյանի գործով ՀՔԾ–ն առաջնորդվում է մեղավորության կանխավարկածով։
«Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոսվում է անմեղության կանխավարկածխը մեղավորության կանպխավարկածով փոխելու մասին, և չի բացառվում Քոչարյանին նոր մեղադարքն առաջադրելն այս նույն կոնցեպտի շարունակությունն է, ինչը խիստ անհանգստացնող է»,–ասաց նա՝ շեշտելով, որ անմեղության կանխավարկածը ոչ մի դեպքում չի կարելի փոխարինել մեղավորության կանխավարկածով։
Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ՝ սահմանադրական կարգի տապալելու վերաբերյալ մեղադրանքից, Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 12–ին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստում հրապարավեց գործով տուժող «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանի դիմումը՝ ուղղված ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Դավիթ Սիմոնյանն իր դիմում, մասնավորապես, գրել է.
«Հարգելի՛ պարոն ոստիկանապետ, հետևելով Ձեր անզիջում պայքարին անարդարության դեմ և նախկին պաշտոնավորների կողմից թույլ տված հակաօրինական արարքներ դեմ ներկայիս իշխանության պայքարը, ուզում եմ հայտնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկո Սարգսյանի կողմից իրենց տան՝ Թումանյան 1 հասցեում գտնվող շենքի առաջին հարկում տեղի ունեցածը։ Հայկն իր մոտ պահվող արտասահմանյան զենքով, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սպառնացել է, որ ինձ կսպանի և մեկ անգամ կրակեց ինձ վրա: Մեր ընկեր Արթուրը, ում հետ ես վիճում էի, զենքը վերցրեց նրա ձեռքից, որպեսզի վերջինս նորից չկրակի, քանի որ Հայկոն ինձ սպառնում էր, որ կսպանի։
Այդ պահին իջավ իր ախպերը՝ Նարեկը, և տեսնելով ինձ արյունով, Հայկոն ասաց՝ ես էի, և ինձ Հայկը, Նարեկն ու Արթուրը տարան Պռոշյանի հիվանդանոց, որտեղ ինձ վիրահատեցին՝ հեռացրին աջ երիկամս, լյարդս: Դրանից հետո եկել են Կենտրոնի ոստիկանները, ես էլ վախից գրեցի, որ ինձ վրա կրակել է Հայկի և Նարեկի ընկեր Արթուր Ղևոնդյանն, ով հիմա Սոչի քաղաքում է ապրում, քանի որ սպառնացել էին, ասելով՝ երկար չես ապրի: Այս ամենի մասին գիտեր Սաշիկ Սարգսյանը՝ Հայկոյի հայրն, ով օգտագործեց իր եղբոր անունն ու կապերը, իսկ տղաները մնացին անպատժելի, իսկ Արթուրին եկու օր անց ոստիկանությունից բաց թողեցին: Դրանից հետո մնեք մնացինք մտերիմներ։ Տասը տարի վատառողջ լինելով՝ դառել եմ ինվալիդ, վախեցել եմ ճիշտ ասել։ Խնդրում եմ ընդունել հանցագործության մասին դիմումս և պատժել իրական մեղավորներին՝ Հայկին եւ Նարեկին»:
Տուժող Դավիթ Սիմոնյանը նշեց, որ նյութական պահանջ և բողոք չունի ու չի ցանկանում ներկա գտնվել դատական նիստին՝ զբաղվածության պատճառով: Հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն գործով վկաները։
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է Հայկ Սարգսյանը։ Նա մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։
Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:
«Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.