23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ:
Դատական ակտի հրապարակումից հետո պաշպանական խմբին տրամադրվել է դատարանի որոշումն, որում առկա հիմնավորումների նախնական ուսումնասիրմամբ պարզ է դառնում, որ դատարանը չի անդրադարձել պաշտպանական խմբի ներկայացրած մի շարք փաստարկներին:
Մասնավորապես, դատարանը չի անդրադարձել այն հիմնավորումներին, որ արտակարգ դրության հրամանագրի ստորագրումը նախագահի կողմից եղել է իրավաչափ, համապատասխանել է ՀՀ օրենսդրությանը, բխել է նախագահի լիազորություններից, ուստի չի կատարվել որևէ ապօրինի գործողություն:
Ռոբերտ Քոչարյանին չէր կարող ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով մեղադրանք առաջադրվել այն պարզ պատճառով, որ հիշյալ հոդվածով նախատեսված հանցակազմ գոյություն չի ունեցել 2008 թվականին, այսինքն՝ արարքը, եթե նույնիսկ կատարված լիներ այդ ժամանակահատվածում հանցագործություն համարվել չէր կարող՝ ինչը խափանման միջոցը կիրառելու բացառող ակնհայտ հանգամանք է:
Պաշտպանական խմբի կողմից դատարանին ներկայացվել են ապացույցներ միևնույն դեպքերի կապակցությամբ որոնցով փաստվում է, որ դեռևս տարիներ առաջ այլ անձանց հանդեպ հիշյալ հոդվածը չի կիրառվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվում է՝ հետևաբար վերջինիս հանդեպ դրսևորվում է կանխակալ և խտրական վերաբերմունք:
Ծավալուն իրավական հիմնավորումներ է ներկայացվել նաև առ այն, որ Զինված ուժերը կարող էին օգտագործվել 2008 թվականին գործող օրենսդրության համաձայն՝ ինչին դատախազները և քննիչը որևէ առարկություն չեն ներկայացրել, սակայն դատարանն այս հիմնավորմանը կրկին չի անդրադարձել:
Ընդհանրապես դատական ակտում պատճառաբանական մասը գրեթե բացակայում է՝ դատարանը պարզապես վերաշարադրել է քննիչի միջնորդությամբ ներկայացված նյութերի անունները և նշել, որ դրանցով հաստատվում է հիմնավոր կասկածն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է կատարած լինել իրեն մեղսագրվող արաքը:
Բացի վերոգրյալ հիմնավորումները, դատարանին կետ առ կետ ներկայացվել է, որ ՀՔԾ քննիչի միջնորդությունը և հիմնավոր կասկածի առկայությունը չի հաստատվում քննիչի ներկայացրած նյութերով․ հակառակը՝ քրեական գործի նյութերից պաշտապանները դատարանին են ներկայացրել նյութեր և ապացույցներ, որոնք ուղղակիորեն բացառում են հիմնավոր կասկածի առկայությունը: Այս փաստարկներին ևս դատարանը որևէ կերպ չի անդրադարձել:
Դատարանին պաշտպանները դիրքորոշում են հայտնել, որ քրեական գործում առկա նյութերից հետևում է, որ որևէ անձ ցուցմունք չի տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, հակառակը՝ քրեական գործի նյութերով հաստատվում է պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ հետևաբար ոչ միայն որևէ հանգամանքով չի հաստատվում գործի քննության խոչընդոտելու հնարավորությունն այլև խոչընդոտելու փորձ կատարելու տրամաբանությունը:
Միևնույն ժամանակ քննիչը և դատախազները հրաժարվել են հայտնել և դատարանին ներկայացնել, թե կոնկրետ ում նկատմամբ և ինչպիսի ազդեցությամբ կարող է խոչընդոտ ստեղծվել գործի քննության համար, չեն նշել այնպիսի ապացույցներ, որոնք ուղղված են Ռոբերտ Քոչարյանի դեմ:
Դատարանը չի պատճառաբանել նաև, թե կոնկրետ ինչ հանգամանքով է պայմանավորված խոչընդոտելու հիմքի առկայությունը:
Պաշտպանական խումբը դատական ակտը համարում է անհիմն և չպատճառաբանված և սեղմ ժամկետներում վերաքննիչ բողոք է ներկայացնելու:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ
Կառավարությունն ընդունեց որոշում, որով անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող դրույթներում 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար եկամտային հարկը փոխարինվում է շահութահարկով։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ նախագծով սահմանվել է՝ մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն, կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու կամ չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու դիմումը ներկայացնում է այլ անձ` նոտարի վավերացրած լիազորագրի և անհրաժեշտ փաստաթղթերի հետ:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու` միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե օրենքով սահմանված դեպքում նրա համար կենսաթոշակային վճար է կատարվել պետական բյուջե, ինչը հաստատվում է տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվությամբ։ Կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելիս կենսաթոշակառուն այլևս չի ներկայացնի աշխատած լինելու մասին տեղեկանք», – ասաց Գասպարյանը:
Նախագծով սահմանվում է, որ հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվի:
«Մանկատանն ապրող երեխային որդեգրելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակի գումարը վճարվում է որդեգրողին»,- ասաց փոխնախարարը։
ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում 2 դեպքով նախապատրաստվում են նյութեր այսօր՝Մաշտոցի պողոտայում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների դեպքերի առթիվ:Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։:
Ոստիկանությունը բերման է ենթարկել 19 քաղաքացու:
Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն

Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից։
Միջնորդությունը կքննվի մարտի 13-ին՝ ժամը 12:30 -ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող` Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությանն այսօր՝ մարտի 12–ին, ներկա էր գործարար Սիլվա Համբարձումյանը։
Նշենք, որ Հարությունյանի փաստաբանները համարում են, որ Հարությունյանի եւ գործով մյուս 3 մեղադրյալների վերաբերյալ գործը վերաբացվել է օրենքի խախտմամբ։ Պաշտպանները դատարանից խնդրում են պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել քրեական գործը վերաբացելու մասին որոշումը։
«Ես եմ դիմել գլխավոր դատախազին, որ այս գործը վերաբացվի։ Ուզում եմ, որ գործը ճիշտ քննվի: Ես թղթեր ունեի ու դիմեցի դատախազին, որ գործը բացվի»,- ասաց գործարարը։
Սիլվա Համբարձումյանի հարցաքննությունից հետո քննիչը միջնորդեց, որ նիստն ընթանա դռնփակ կարգով՝ նախաքննության շահերից ելնելով: Միջնորդությանը միացավ նաև մեղադրողը, իսկ Արամ Հարությունյանի պաշտպաններն առարկեցին։ Դատավորը որոշում կայացրեց նիստը հետաձգել՝ գործը վերաբացելու համար նոր երևան եկած հանգամանքների վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու համար մեղադրանքի կողմին ժամանակ տրամադրելով։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26–ին։
Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Նախկին նախարարն իր պաշտպանի միջոցով հայտնել էր, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր՝ մարտի 11-ին, տեղի ունեցած նիստի ժամանակ մերժեց Մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի հանդեպ հետախուզում հայտարարելու դեմ ուղղված նրա պաշտպանի բողոքը։
Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը կբողոքարկի ՀՀ Վերաքննիչ դատարանում:
Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց, որը սակայն փետրվարի 6–ին վերաքննիչ դատարանը բեկանեց և գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան նոր քննության։ Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։
Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաեւ 2018թ. նոյեմբերի 2-ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Սակայն դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։
Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
«Կիլիկիա» ավտոկայանում կողպված երկու դռները բացվեցին: «Հայավտոկայարանի» ներքին վերահսկողության և ուղևորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյանն այս առիթով, լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց. «Խնդիրն այն չէր, որ մենք ուզում էինք դռները բացել և որևէ բան փնտրել, ոչինչ էլ չէինք փնտրում»: Նոր ղեկավարությունն այստեղ հնարավորություն չի ունեցել մուտք գործելու, քանի որ դռները կողպված են եղել: Կողպված դռներից մեկը, որը դեռևս չի բացվել, Ջիլավյանի խոսքով, նույնպես պայմանագիր չունի: «Ես խոսակցությունների մակարդակով կարող եմ ասել, որ այստեղ ինչ-որ հաշվապահական գործունեություն են ծավալել: Իմ տեղեկություններով՝ հաշվապահ է նստել սենյակում, ես ավել բան չեմ կարող ասել. ավտոկայարանը հաշվապահ չունի»,- ասաց Ջիլավյանը:
Հիշեցնենք, որ 6-րդ վարչության աշխատակիցները «Կիլիկիա» ավտոկայանում իրականացնում են հատուկ գործողություն: Տարիներ շարունակ քրեական հեղինակություն համարվող «Բոգո» մականունով Ռ. Կոստանյանն այստեղ վերահսկողություն է ունեցել, ապօրինի աշխատասենյակներ է բացել: Այժմ իրավապահներն ազատում են տարածքը:
Սահմանադրական դատարանը հետաձգել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքների սահմանադրականությունը վիճարկող բողոքի քննարկումը։ Այս մասին ասաց Վաչագան Ղազարյանի փաստաբանը` Արմեն Հարությունյանը:
Փաստաբանն ասաց, որ իրենք դիմել են ՍԴ` քանի որ կարծում են, որ Վաչագան Ղազարյանն ու իր կինը` Ռուզաննա Բեգլարյանը հանցագործության սուբյեկտ չեն, հետևաբար՝ հանցակազմը բացակայում է, ինչն էլ բացառում է արարքի հանցավորությունն ու պատժելիությունը։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով և 310.1-րդհոդվածի1-ին մասով` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար ։ Ըստ ՀՔԾ-ի, Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք:
Բարձրաստիճան նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը, որն էլ քննում է Հայաստանում առաջին անգամ ապօրինի հարստացման հոդվածով հարուցված քրեական գործը։ Վաչագան Ղազարյանի նկատմամբ դատարանը գրավ է կիրառել 50 մլն դրամի չափով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի քրեական գործով քննության շրջանակներում փորձել է հարցաքննել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին, ով սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց։ Մասնավորապես՝ վերջինս օգտվել է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածով նախատեսված իրավունքից, ըստ որի՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականի փետրվարի 21-ին հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության երկու փոխնախարարները՝ գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը պաշտպանում են իրեն։
«Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, թե կանգնած են ժողովրդի կողքին եւ պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին»,֊ — Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում ասել էր Լեւոն Տեր֊Պետրոսյանը՝ այդպիսով փաստելով բանակի ներքաշումը քաղաքական գործընթացներին։
Դրանից հետո Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը պաշտոնանկ արվեցին՝ քաղաքական գործընթացներինմ ասնակցելու համար՝ համապատասխանաբար 2008 թվականի ապրիլի 2-ին եւ 2008 թվականի ապրիլի 23-ին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.