23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Թե Ռոբերտ Քոչարյանի գործը և թե «Յոթի գործը» վերաբերվում է Մարտի մեկի իրադարձություններին, և եթե ժամանակին «Յոթի գործով» դատախազները համարել են, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը խստացնող է և հրաժարվել են դրանից, ապա նույնը պետք է անեն Քոչարյանի գործով։ Այս մասին ապրիլի 17–ինNEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։
«Դատախազությունը պատճառանում է, որ ժամանակի ընթացքում հոդվածը փոփոխության է ենթարկվել, սակայն խոսքը նույն դեպքերի մասին է, ոչ թե 10 տարի հետո տեղի ունեցած այլ հանգամանքների»,–ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այն հայտարարությանը, թե իրավական մեկնաբանությունը աքսիոմա չէ և հնարավոր է դրանք փոխվեին, ասաց.
«Դատախազն արդեն որերորդ անգամ փորձում է նենգափոխել իմաստը։ Խնդիրը շատ պարզ է. խոսքը նույն դեպքի մասին է։ Չի կարելի նույն դեպքի վերաբերյալ, նույն պայմաններում մեկին ասել՝ քեզ ազատում եմ, քեզ՝ չէ։ մի դեպքում գործը քննել են 2009–ին, մյուս եպքում՝ 2019–ին։ Պատկերացնենք 2008–ին էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվում, հիմա այդ դեպքում քրեական հետապնդումը դադարեցվելու՞ էր, թե՞ ՝ ոչ, պատասխանն այո է»,–ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բազմիցս խոսել են այն մասին, որ Քոչարյանին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրվել չէր կարող, քանի որ 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ Քրեական օրենսգիրքը նման հոդված չէր սահմանում:
Քոչարյանի պաշտպանները պնդում են նաև, որ այդ գործով անցնող անձանց չէր կարելի մեղադրանք առաջադրել մի հոդվածով, որից ժամանակին «Յոթի գործով» դատախազները հրաժարվել են։
Իսկ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ այդ որոշման իրավական մեկնաբանությունը չկա։
«Այդ որոշման մեջ բացարձակ չկա որեւէ մեկնաբանություն, իսկ կոնկրետ իրադրությունում որեւէ նորմ խստացնող է թե մեղմացնող, օրենքում կան դրա սահմանումները։ Մեր ընկալմամբ՝ նոր օրենքը ոչ մի կերպ խստացնող օրենք չէ»,–ասել էր նա։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։
Ապրիլի 13-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Էջմիածնի Մաշտոցի փողոցի 10-րդ շենքի բնակիչներից մեկը հեռախոսազանգերին չի արձագանքում, նրա բնակարանը տակնուվրա է արված, ավտոտնակի դռները բաց են, մեքենան էլ ներսում չէ։
Հաղորդմանն արագ արձագանքած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները բնակարանում հայտնաբերեցին տանտիրոջ՝ 81-ամյա Գագիկ Բաղդասարյանի դին։
Տղամարդու բերանը, աչքերը, ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապկպված էր։ Դիակի արտաքին զննությամբ՝ գլխին վնասվածքներ հայտնաբերվեցին։ Բաղդասարյանին սպանել էին։ Ամբողջ բնակարանը տակնուվրա էր արված։
Շուտով հայտնի դարձավ, որ տակնուվրա է արված նաև սպանվածի խանութը, որը բնակարանի ներքևի հարկում է։ Փորձաքրեագետները մանրակրկիտ մշակեցին բնակարանը, խանութն ու ավտոտնակը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից ձևավորվեցին օպերատիվ խմբեր, որոնց տրվեցին կոնկրետ հանձնարարականներ։
Օպերատիվ ճշտվեց հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց շրջանակը։ Նրանք վերցվեցին ոստիկանության ծառայողների օպերատիվ տեսադաշտ, ճշտվեց յուրաքանչյուրի այլուրեքությունը դեպքին նախորդած և հաջորդած ժամերին։ Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում ոստիկանները պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ոչ միայն ինքնությունը, այլև նրանց շարժը։ Դեպքից ժամեր անց Դիլիջանի ոլորաններում հայտնաբերվեց սպանվածի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան՝ վթարված վիճակում։
Մեքենայի համարանիշերը փոխված էին։ Նույն օրը հայտնաբերվեց ու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվեց Էջմիածնի բնակիչ, 29-ամյա Մարիետտա Խաչատրյանը։ Իրավապահները կարճ ժամանակում պարզեցին նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող մյուս անձի ինքնությունը։ Նրա վերաբերյալ կողմնորոշումներ ուղարկվեցին ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին։
Արդյունքում՝ ապրիլի 15-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Տավուշի մարզում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Արարատի մարզի Արարատ գյուղում ապրող 48-ամյա Ղազար Մնացականյանին։ Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Կատարվածի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Կայքի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից ոչ հերքել, ոչ հաստատել են՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել։
Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերեւույթ ապօրինի միջամտելու եւ օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի կապակցությամբ հարուցված քրեականա գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի։
2019 թ. փետրվարի 27-ին պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին եւ նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Զորաշեն» ՍՊԸ–ի ներակայացուցիչ Տարոն Ավետիսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ փաստաթղթեր կեղծելու համար։
ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել։ ՀՔԾ-ից հայտնում են,որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր՝ 44.199.463 ՀՀ դրամի չափով:
Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ:
Բացի այդ, Միհրան Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օրենքով և կառավարության որոշումներով նախատեսված պահանջների խախտմամբ, ապրանքներ ձեռք բերելու և ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել վստահելի անձանց միջոցով իր կողմից կառավարվող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:
Այսպես, Միհրան Պողոսյանը 2011-2016թթ-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետև իբրև այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իր կողմից կառավարվող` առևտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211.158.000 ՀՀ դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը՝ նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 ՀՀ դրամ ավելի բարձր գնով, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Ավելին, 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:
Միհրան Պողոսյանը, ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելով նշված կազմակերպությանը, 2014թ. ապրիլի 17-ին փաստացի իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության հետ կնքել է անշարժ և շարժական գույքի գնահատման պայմանագիր, որի հիման վրա ընկերությունը 2014-2016թթ անշարժ և շարժական գույքի գնահատման ծառայություններ է մատուցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` Միհրան Պողոսյանի հովանավորչությամբ կատարելով գույքի գնահատումների գերակշիռ մասը, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի՝ հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից վերոհիշյալ ժամանակահատվածումնշված կազմակերպությանը վճարվել է 43.890.000 ՀՀ դրամ գումար:
13.04.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով նշանակվել են ֆինանսատնտեսական ստուգումներ և փորձաքննություններ` հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:
«Արմենիա» ԲԿ–ում ապրիլի 8-ի առավոտյան մահացած 36–ամյա Էդգար Ծատրյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը, որդու մահվան մեջ մեղադրում է ոստիկաններին և «Արմենիա» ԲԿ–ի բժիշկներին։ NEWS.am–ի հետ զրույցում Եթարյանը պատմեց, որ ապրիլի 7–ի առավոտյան ոստիկանության ծառայողները Մասիվի դատարանի մոտից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել որդուն, որտեղ, ըստ նրա, դաժան ծեծի են ենթարկել տղային։
«Ապրիլի 6–ին որդուս կողքի շենքում մի տատիկի էին դաժանաբար սպանել։ Ամսի 6–ին ու 7–ին մեր թաղի տղաներից մի քանիսին տարել են հարցաքննության և ծեծել նրանց՝ Աբրահամին, Ֆեդյային, Արմանին, սաղին ջարդել են, այն աստիճանի, որ նրանց համար շտապօգնություն են կանչել։
Որդուս կանդալները թևերին՝ էնքան են ծեծել, որ կանդալների տեղն արյունլվա է եղել»,–ասաց մայրը՝ նշելով, որ որդուն ծեծի են ենթարկել ոչ թե Նորք Նորքի, այլ Կենտրոնի բաժնի ոստիկանները։
«Նոր Նորքի բաժնում որդուս ճանաչում էին, նրա վրա ձեռք չէին բարձրացնի, Կենտրոնի ոստիկաններն են ահավոր ծեծել տղայիս։ Ծեծելուց հետո ջուր ա ուզել, տարել են բաղնիք ու սկսել են նորից՝ մի այլ կարգի ծեծել, ուշքը գնացել ա՝ ջուրը շփել են վրան՝ ասել են՝ առ քեզ ջուր։ Հետո ասել ա՝ քացով մի խփեք՝ ոտքիս մեջ շիշ կա, ոստիկաններից մեկն ասել ա՝ ո՞ր ոտդ ա, որ կտրենք էդ ոտդ, ու տենց ծեծված, տարել, նստացրել են, ասել են՝ դե հիմա գրի, որ Արմանն ու իր կինն են արել էդ սպանությունը։ Տղաս ասել ա՝ ես չեմ գրի, որ չեմ տեսել, ո՞նց գրեմ. ասել են՝ եթե չես գրի՝ «Քրիստիկին» կգցենք ջեբդ։ Ասել ա՝ Քրիստիկն ո՞վ ա, ասել են «կրիստալը» (խմբ–թմրամիջոցի տեսակ), 3 գրամ կրիստալը կգցենք ջեբդ՝ գնա 7-10 տարի դատվի, ինքն էլ վախից հանում ու կուլ ա տալիս»,– պատմեց Էդգարի մայրը՝ մեջբերելով որդու պատմածները։
Լարիսա Եթարյանի խոսքով՝ երբ ոստիկանները տեսել են, որ Էդգարը կուլ է տվել թմրամիջոցը՝ խառնվել են իրար և նրան տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ, ըստ տուժածի մոր պատմածի՝ բժիշկները հրաժարվել են նրան բուժօգնություն ցուցաբերել։
«Ասում էր մամ՝ հիվանդանոցում պառկած էի, ոչ մեկ մոտիկ չէր գալիս։ Որդուս հիվանդանոց տարած Բագրատ անունով թաղայինը կռիվ ա արել բժիշկների հետ՝ ասել ա՝ օգնություն ցույց տվեք, նրանք էլ ասել են՝ կմեռնի, կմնա մեր վրա՝ տարեք ստեղից»,–ասաց նա։
Այնուհետև տուժածին ծանր վիճակով տեղափոխել են «Արմենիա» ԲԿ։
Այստեղ, ըստ Լարիսա Եթարյանի՝ բժիշկների անտարբերության պատճառով հնարավոր չի եղել փրկել տուժածի կյանքը.
«Ոչ ստամոքսի լվացում են արել, ոչ էլ։ Էդգարը խնդրեց՝ ասաց լուծողական տվեք, բժիշկն ասում ա ՝ ի՞նչ է, մենք չգիտե՞նք՝ ինչ ենք անում։ Ապրիլի 7–ի գիշերն էր, 4–5 հոգով հավաքված էին, բժիշկուհիներից մեկը՝ նաուշնիկները ականջին՝ սերիալ էր նայում, գիշերը ժամը 12–ն էր, ինձ ասաց՝ Էդգարին սոդայաջուր տուր»,–պատմեց մայրը՝ նշելով որ հետո է իմացել, որ նման վիճակում որդուն հակացուցված է եղել հեղուկ օգտագործելը։
«Մինչև ժամը 12–ը իմ տղան պայքարել ա կյանքի համար, նորմալ էր վիճակը, վատ չէր, սոդայաջուրը հենց տվեցի, տղաս սկսեց սև բաներ հետ տալ։ Բժիշկներին ասացի՝ տղես արյուն ա հետ տալիս, ասացին՝ արյուն չի, ասացին՝ թող հետ տա, սեղմի, որ հետ տա, ու տղաս կապտեց, գոռում էր, ասում էր՝մամ, ինձ օգնի։ Հետո ինչ–որ բան ներարկեցին տղուս, բերանից փրփուրն եկավ, փաթաթեցին պրոստինը՝ երկու ախռանիկով, բժիշկներով տարան»,–պատմեց մայրը։
Նշենք, որ ըստ ոստիկանության՝ նախնական բժշկական եզրակացության համաձայն՝ Էդգար Ծատրյանի մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոման:
Էդգարի մոր խոսքով, սակայն, որդին 8 ժամ «սրտի հաշվին է պայքարել», և եթե նրան սոդայաջուր չտային, այլ ժամանակին ստամոքսի լվացում անեին, գուցե՝ փրկվեր։
Որդեկորույս մայրը պահանջում է պատժի ենթարկել որդու մահվան մեղավորներին։
Նշենք որ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ Էդգարը նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված է եղել։
Էդգարի մոր խոսքով, սակայն, որդին դատապարտվել է երեք անգամ, այն էլ՝ նախկին կնոջ հետ ունեցած վիճաբանությունների համար։
«Երեխային տեսակցելու համար վիճել է նախկին կնոջ հետ, նա էլ ոստիկանություն է դիմել, ու այդպես երեք անգամ նրան դատել են»,–ասաց մայրը։
Կնոջը վրդովվեցրել է նաև այն փաստը, որ ոստիկանությունը, առանց ծառայողական քննության արդյունքների՝ հարազատներին զգուշացրել է սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։
Կինը պնդում է, որ որդուն ծեծի ենթարկելու փաստը կարող են ապացուցել նաև որդու ընկերները, իսկ նրան բռնությամբ բերման ենթարկելու պահը, ըստ նրա, ֆիքսել են դատարանի մոտ առկա տեսախցիկները։
Նշենք, որ այսօր ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել և հայտնել, որ նախնական տվյալների համաձայն՝ մի քրեական գործի շրջանակում, սպանության կասկածանքով, Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցից ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված Էդգար Ծատինյանը, որի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար: Մարդու իրավունքների պաշտպանն էլ իր հերթին սեփական նախաձեռնությամբ քննարկման վարույթ է սկսել Էդգար Ծատինյանի մահվան մասին հրապարակային տվյալների կապակցությամբ:
Առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Ազատի Սարգսյանին երկիրը լքելու թույլտվություն տված անձը խստագույն պատժի կենթարկվի, եթե պարզվի, որ այդ որոշումը դատավարական առումով սխալ է: Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ 2019թ. մարտին, սակայն, հայտնի դարձավ, որ գործը քննող քննիչը թույլ է տվել Սարգսյանին լքել ՀՀ տարածքը։
2019 թվականի մարտի 6-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թույլատրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:
Ալեքսանդր Սարգսյանն ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով մինչ օրս ՀՀ պետական բյուջե է փոխանցել 3.165.448.706 ՀՀ դրամ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար: Թիվ 58213018 քրեական գործի նախաքննության ընթացքում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Դեռևս կալանքի տակ է պահվում Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվեհամարին առկա 3 միլիոն 855 հազար 760 դոլարին համարժեք 1 միլիարդ 873 միլիոն 899 հազար 360 դրամ գումարը, և առաջիկայում նախատեսվում է կալանքի տակ պահվող գումարը ևս ուղղել հարկային պարտավորությունների կատարմանը: Հաղորդվել է նաև, որ Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում նա կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար:
Կալանքի տակ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները երեկ՝ ապրիլի 11–ին, պատասխանել են Մանվել Գրիգորյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ պաշտպանական կողմին ուղղված նամակին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդաարյանը։
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձագանքել էր ՀՀ կառավարության՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործին և նամակով դիմել պաշտպանական կողմին՝ առաջարկելով երեք օրվա ընթացքում առարկություններ կամ առաջարկններ ներկայանել կառավարության դիրքորոշման վերաբերյալ։
«Կառավարությունը դիրքորոշում է հայտնել, որ ընդունեւոմ է, որ Մանվել Գրիգորյանի մոտ առկա են հիվանդություններ, սակայն միևնույն ժամանակ համարումմէ , որ Հայստանյան պայմանները բավարար են նրա բուժման համար, ինչը սակայն մենք համարում ենք ոչ իրավաչափ , քանի որ այս ընթացքում ԳՖրիգորյանի առողջակն վիճակի մոտ բացասական դինամիկա է նկատվում , այդ հիմքով մենք առարկություններ ենք ներկայացրել Մոտ 20 թերթի սահմաններում »
Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի պաշտպանները դիմելով Եվրոպական դատարան՝ խնդրելով Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց կիրառել` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ–մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:
Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում էր կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև սույն թվականի ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանվել Գրիգորյանը մարտի 25-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:
Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, իսկ Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ապրիլի 11-ի գիշերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման ենթարկվեց Երևանի բնակիչ Սարգիս Անանյանը։ Գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Անանյանը բուքմեյքերական ընկերություններից մեկի գրասենյակում կեղծ եվրոներով պետք է խաղադրույք կատարի։ Թղթադրամներն իրացնելուց անմիջապես հետո երիտասարդը բռնվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նախնական տվյալներով՝ Սարգիս Անանյանը, դեռևս չպարզված այլ անձանց հետ, բուքմեյքերական ընկերության գրասենյակում որպես խաղադրույքների վճար իրացրել է 16 հատ 200 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ՝ ընդհանուր 3200 եվրո։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 հատ 200 եվրո անվանական արժեքով թղթադրամ՝ ընդհանուր 1600 եվրո։ Ոստիկանները նրա բնակության հասցեի խորդանոցից առգրավվեցին 200 եվրո անվանական արժեքով 46 թղթադրամ՝ ընդհանուր 9200 եվրո։
Դապքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 14.000 կեղծ եվրո ձեռք բերելու, պահելու և մի մասն իրացնելու կապակցությամբ կատարվում է քննություն։
Սարգիս Անանյանը ձերբակալվել է։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմույնքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 9-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին «Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն»-ից ստացված ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից հայտնել են, որ 17-18 շաբաթական հղիությամբ իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա Կ. Շ.-ն, 16-17 շաբաթական հղիությամբ՝ 18-ամյա Գ. Մ.-ն և 8-9 շաբաթական հղիությամբ՝ 17-ամյա Լ. Կ.-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք Արմավիրի մարզի բնակիչներ են։ Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.