23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության ժամանակ պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի ցուցմունքներից հատված։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, իսկ Արմեն Գևորգյանը սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար։
Արմեն Գևորգյանն իր ցուցմունքում նշել է, որ չի հիշում խորհրդակցությանը Մանվել Գրիգորյանը ներկա եղել է, թե ոչ, ինչպես նաև չի հիշում արտակարգ դրություն հայտարարելու և բանակն օգտագործելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը։ Փաստաբան
Հայկ Ալումյանն ընթերցեց Արմեն Գևորգյանի ցուցմունքից հատված.
«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմին՝ ասելով, որ Զինված ուժերը որևէ կերպ պետք է չմիջամտեն քաղաքական գործընթացներին, չներգրավվեն այդ գործընթացների մեջ, որ բանակում պետք է տիրի կարգ ու կանոն և վերջապես պետք է առավել ուշադիր լինել սահմաններում, Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրադրության նկատմամբ, քանի որ չի բացառվում, որ Ադրբաջնի կողմից լինեն սադրիչ գործողություններ: Իմ հիշելով՝ նախագահը նաև նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի մասին, ասելով, որ վերջինս պետք է որոշի՝ պաշտպանության նախարարի տեղակա՞լ է, թե՞ քաղաքական գործիչ: Ես ենթադրում եմ, որ նախագահի նման հայտարարությունը կապված էր հետընտրական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ղեավարած Երկրապահ կամավորական միության անդամների ենթադրյալ ներգրավվածությանը»։
Հայկ Ալումյանը որոշ մեջբերումներ էլ արեց պաշտպանության նախկին նախարար, 2008թ.-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի ցուցմունքից։ Վերջինս ասել է, որ 2008 թ.-ի փետրվարի 23-ին խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերի մարտունակության խնդիրները, Զինված ուժերի զգոնության բարձրացման և հակառակորդի կողմից հնարավոր սադրանքների ու ոտնձգությունների հետ մղման հարցը, որն արտահայտվել է 2008 թ. մարտի 3-ին տեղի ունեցած դիվերսիայով։
«Հրահանգները վերաբերել են Զինված ուժերի մարտունակության ու զգոնության բարձրացմանը։ Նմանատիպ ցուցում է տվել պաշտպանության նախարարը՝ ԶՈՒ ղեկավարությանն ու ենթակա անմիջական կառույցների հրամանատարներին», — ասել է Սեյրան Օհանյանը։
Լոռու մարզի դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել մարզի երկու համայնքների դպրոցներում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերեւույթ խոշոր չափերով հափշտակություններ եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստերի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզի Մեծավան համայնքի Միխայլովկա վարչական շրջանի «Միխայլովկայի միջնակարգ դպրոց» եւ Սարչապետ համայնքի Ձորամուտ վարչական շրջանի «Ձորամուտի միջնակարգ դպրոց» ՊՕԱԿ-ների տնօրենները հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել եւ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։
Մասնավորապես առերեւույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Միխայլովկայի միջնակարգ դպրոցի տնօրենը շահադիտական դրդումներով 2013թ. մայիսի 5-ից մինչեւ 2019թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում դպրոցում դռնապահի, այնուհետեւ տեխնիկական աշխատակցի, տնտեսվարի, պահակի հաստիքներում աշխատանքի է ընդունել 3 անձանց, որոնք, սակայն, աշխատանքի չեն հաճախել եւ իրենց աշխատանքային պարտականությունները չեն կատարել:
Չնայած այդ հանգամանքին՝ տնօրենի կողմից կազմվել եւ հաստատվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանա¬կի հաշվարկի տե¬ղե¬կա¬գրեր»՝ դրանում կեղծ տեղեկութ¬յուն¬ներ ներառելով նշված ժամանակահատվածում վերոհիշյալ անձանց կողմից աշխատանքի հաճախելու եւ փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը, ներկայացվել են վճարման, ինչի արդյունքում նրանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 11․346․356 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ: Նախապես իր մոտ ունեցած աշխատավարձերի բանկային քարտերով կամ հիշյալ աշխատակիցների կողմից փոխանցելու միջոցով տնօրենն անձամբ ստացել է այդ գումարները եւ օգտագործել իր անձնական կարիքների համար՝ այդ կերպ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, առերեւույթ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումարը։
Իսկ Ձորամուտի միջնակարգ դպրոցի տնօրենը, ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալների, շահադիտական դրդումներով 2015թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2018թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում նույն կազմակերպությունում որպես գիշերային պահակի, այնուհետեւ օպերատորի, վառարան վառողի հաստիքներում աշխատանքի է ընդունել իր հարսին՝ եղբորը եւ եղբորորդուն: Վերջիններիս աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում դպրոցի տնօրենը եւս «Աշխատաժա¬մանա¬կի հաշվարկի տե¬ղե¬կա¬գրեր»-ում կեղծ տվյալներ է ներառել նշված ժամանակահատվածում հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու եւ փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերի հիման վրա նշված երեք անձանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 6․863․237 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ, որոնք վերջիններս ստացել եւ օգտագործել են իրենց անձնական կարիքների համար: Այդ կերպ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերեւույթ վատնման եղանակով հափշտակվել է կազմակերպության առանձնապես խոշոր չափերի նշված գումարը։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, ինչպես նաեւ, որ անհրաժեշտ է լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննությամբ պարզել բոլոր հանգամանքները՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշումներով հարուցվել են երկու քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:
Բացի վերոնշյալ 2 քրեական գործերից, 2019թ. ընթացքում մարզի միայն ուսումնական հաստատություններում առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ Լոռու մարզի դատախազության հսկողության ներքո հարուցվել եւ քննվում է ընդհանուր 8 քրեական գործ՝ պաշտոնական լիազորություններն օգտագործելով յուրացման կամ վատնման միջոցով տարբեր չափերով հափշտակություն կատարելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներով: Նշված քրեական գործերով առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են արձանագրվել Վանաձորի թիվ 18, Շիրակամուտի թիվ 1, Սարչապետի միջնակարգ դպրոցներում, Ստեփանավանի N 2, Վանաձորի թիվ 2-րդ, Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցներում, Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում եւ Վանաձորի պետական բժշկական քոլեջում: Ընդհանուր առմամբ վերոնշյալ 10 քրեական գործերով արդեն իսկ պարզված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 58.5 մլն դրամ:
Ոչ ոք իրավունք չունի հայտարարելու, թե Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է՝ մինչև բոլոր մահերը պարզված չլինեն։ Այս մասին մայիսի 14-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:
«Ի դեպ, մենք քչերից ենք, որ պնդում ենք, որ զոհվածների մահանալու հանգամանքները այնպայման պետք է քննել: Եվ ոչ ոք իրավունք չունի ասել, որ Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է՝ մինչև բոլոր մահերը պարզված չլինեն»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք պաշտպանական կողմը համաչափ է համարում մարտյան դեպքերին «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցի կիրառումը, Ալումյանը պատասխանեց. «Չերյոմուխայի արդյունքում մարդիկ ստացել են վնասվածքներ, և նաև զոհվածներ են եղել, բայց երբ մենք խոսում ենք ուժի անհամաչափ կիրառման մասին, մենք խոսում ենք հետևյալի մասին՝ ինչպե՞ս կարելի է ասել, որ պետությունը կիրառել է անհամաչափ ուժ այն դեպքում, երբ 187 մարմնական վնասվածք ստացածները եղել են ոստիկաններ, իսկ 32 մարմնական վնասվածք ստացածները՝ քաղաքացիներ»։ Նա հավելեց, որ կան դատավճիռներ, որոնք հիմնավորում են, որ ցուցարարները նռնակներ կամ զենք-զինամթերք են կիրառել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործոv նախնական դատական նիստը:
Նիստին ներկայացել են միայն Քոչարյանը և նրա ներկայացուցիչները, իսկ Արմեն Գևրոգյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը չեն ներկայացել, քանի որ ծանուցագիր չեն ստացել:
Մեծ թվով լրագրողներ չեն կարողանում մուտք գործել նիստերի դահլիճ, քանի որ այնտեղ արդեն տեղ չկա:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ. ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 11 մեղադրյալի մասով նախաքննությունը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված 4 դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, միացվել էին մեկ վարույթում, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում։
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպերի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց մի մասի շրջանակը: Տուժող է ճանաչվել 16 անձ և Հայանիստ համայնքը, 11 անձի մեղադրանք է առաջադրվել։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 10:10-ի սահմաններում, Մասիսի քաղաքապետի եղբայր Գ. Համբարձումյանը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի խումբ այլ անձանց հետ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում խուլիգանական մղումներով հայհոյանքներ է հնչեցրել նշված փողոցների խաչմերուկը փակած ցուցարարների հասցեին, բռնություն գործադրել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ. Համբարձումյանը մասնակցություն է ունեցել նաև Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ապրիլի 22-ին արձանագրված միջադեպին ևս։
Մասնավորապես՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Երևան քաղաքի Հանրապետության հրապարակ արգելելու, խոչընդոտներ ստեղծելու նպատակով, Գ. Համբարձումյանը մի խումբ անձանց հետ տևական ժամանակ առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենաներով փակել են նշված խաչմերուկից դեպի Երևան քաղաք տանող ճանապարհը, որի ընթացքում Դ. Համբարձումյանը, Գ. Համբարձումյանը, ինչպես նաև մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել հանրահավաքի մասնակիցների հասցեին, նրանց տեղաշարժը կանխելու նպատակով բռնություն են գործադրել՝ ոտքերով, ձեռքերով և որպես զենք օգտագործվող, նախապես իրենց հետ վերցրած մահակներով և քարերով հարվածներ հասցնելով երթի մասնակիցներին:
Այդ ընթացքում Դ. Համբարձումյանը ավտոմեքենայի սրահից կրակ է արձակել խաղաղ երթի մասնակիցների ուղղությամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը, միաժամանակ հասարակության անդամների մոտ ստեղծելով վախի և սարսափի մթնոլորտ:
Բացի դրանից՝ Դ. Համբարձումյանը, ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների, եղբոր՝ Գ. Համբարձումյանի հետ բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել ցույցի մասնակիցներին, ինչպես նաև՝ վնասել երթի մասնակիցներից մեկի «Նիսան» մակնիշի ավտոմեքենան:
Այդ ամենի ընթացքում մի խումբ անձինք մահակներով, ավտոմեքենայի խլացուցիչով և այլ առարկաներով, ինչպես նաև ձեռքերով հարվածներ են հասցրել երթի մյուս մասնակիցներին, վնասել Հայանիստ համայնքին պատկանող «CHEVROLET AVEO 1.2» և Արարատի մարզի բնակչին պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները՝ համայնքին և քաղաքացուն պատճառելով գույքային վնաս:
Մինչդատական վարույթում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ դրան հաջորդող օրը՝ 2018թ. ապրիլի 23-ին` ժամը 16:30-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, վերոնշյալ անկարգություններին մասնակից երեք անձինք, մի խումբ այլ անձանց հետ, բռնություն են գործադրել նաև Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում:
Մասնավորապես՝ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, արգելել են քաղաքացիներին արտահայտել իրենց ազատ կամքը, հայհոյանքներ և սպառնալինքեր են հնչեցրել Երևան քաղաք գնացող քաղաքացիների հասցեին, բռունցքով հարվածներ հասցրել մասնակիցներից մեկին, ինչպես նաև վնասել վերջինիս «Մազդա» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասերով,
Գոռ Համբարձումյանի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով,
վեց անձի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով,
մեկին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
ևս երկուսին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նշված մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Եվս երկու մեղադրյալի, զանգվածային անկարգությունների կազմակերպչի և միջադեպերին մասնակից մյուս անձանց վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպերին մասնակից մյուս անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը:
Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական նպատակներով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առևտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար, որի մի մասը՝ 2019 թվականի ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին: Կաշառքի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, գումարի երկրորդ մասը ստանալու պահին կաշառք տվողն ու ստացողը բռնվել և բերման են ենթարկվել:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Կաշառքի գումարը ստացած անձը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Shamshyan.com կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ դաշտում ծեծելով 30-ամյա կնոջը սպանած 26-ամյա երիտասարդը պատմում է, թե ինչպես է ծեծել իրեն հայհոյած կնոջը, ապա, տեսնելով, որ նա չի արձագանքում իր կանչին, տեղափոխել է ջրի մոտ, հետո մեքենայով հասցրել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել գիշերը՝ Արարատի մարզում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 26-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջը՝ նրան հարվածներ հասցնելով ռետինե խողովակով, բանալիով:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տուրիստական ընկերության ներկայացուցչի կողմից խարդախության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու և յուրացնելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բնակչուհին՝ ծնված 1995թ., 2018թ. հունվարից մինչև սեպտեմբեր ամիսները զբաղեցնելով տուրիստական կազմակերպության վաճառքի գծով մենեջերի հաստիքը, նշված կազմակերպության, ինչպես նաև իր կողմից բացված ոչ պաշտոնական էլեկտրոնային հասցեներով կազմակերպության անունով ամրագրումներ է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային և ռեստորանային համալիրներում և յուրացրել դրանց դիմաց ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 9.610.515 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ, խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հանդես գալով որպես մեկ այլ տուրիստական կազմակերպության տնօրեն, ձեռք բերելով արտերկրում հանգիստ անցկացնելու մտադրություն ունեցող երեք քաղաքացու վստահությունը՝ 24-ամյա կինը ծառայություններ մատուցելու շինծու պայմանագրեր է կնքել վերջիններիս հետ, որից հետո ներկայացնելով, թե իբր կատարվել են հյուրանոցի, տրանսֆերի և ավիատոմսերի ամրագրումները, նշված քաղաքացիներից ստացել և հափշտակել է խոշոր չափերով գումարներ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի 24-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումի վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը.
«ՀՀ գլխավոր դատախազությունում 2019 թվականի մայիսի 7-ին ստացվել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը հրապարակվել է բազմաթիվ լրատվամիջոցներով՝ հանրային լայն հետաքրքրության տեղիք տալով, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաև Ռոբերտ Քոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից մեծածավալ, համակողմանի ուսումնասիրության է ենթարկվել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման գործընթացը, ինչի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն:
Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչություն՝ դրանում առկա առանձին տեղեկություններ ստուգման առարկա դարձնելու և ՀՀ քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:
Ուսումնասիրության և դրա հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ կառավարության 2001թ. մայիսի համապատասխան որոշմամբ ՀՀ էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված տեղամասի գույքի ներդրմամբ 2 մլրդ. 1 մլն. 840 հազ. դրամ կանոնադրական կապիտալով ստեղծված «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2002թ. հունվարին ՀՀ կառավարության որոշմամբ վերապահվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Ստացված տվյալների համաձայն «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն գործել է շահույթով՝ 2006-2010թթ. առաքելով շուրջ 251 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 1 մլրդ. 252 մլն դրամ շահութաբաժին՝ զուտ շահույթից։
Առանց շահույթի աշխատող ընկերությունը՝ շուկայական արժեքից ավելի ցածր արժեքով վաճառելու առերևույթ հիմնավորումներ ստեղծելու դիտավորությամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009թ. փետրվարի 27-ին կայացված որոշմամբ վերանայվել է «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի կողմից թողարկված էլեկտրաէներգիայի միավորի սակագինը և առանց ԱԱՀ-ի 13.92 դրամի փոխարեն 2009թ. ապրիլի 1-ից սահմանվել ակնհայտ էժան՝ 2.745 դրամ սակագին: Դա այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի միավորի ինքնարժեքը այդ պահին կազմել է 4.383 դրամ: Այդ կերպ փաստացի շուրջ մեկ տարի ընկերությունը զրկվել է շահույթ ստանալու հնարավորությունից։
Հետագայում, «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության բաժնետոմսերն օտարելուց անմիջապես հետո, 2011թ. հունվարի 20-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագինը սահմանվել է արդեն 10.5 դրամ առանց ԱԱՀ-ի, իսկ 2012թ. հունվարից՝ 19.551 դրամ:
Այնուհետև՝ խախտելով ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի որոշումներով սահմանված՝ անկախ գնահատողի կողմից անշարժ գույքը գնահատելու պահանջները՝ պետական մարմնի՝ նյութերի ընթացքով չպարզված պաշտոնատար անձանց կողմից, առանց գույքը գնահատելու, կազմվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ: Դրա հիման վրա կառավարությունը 2010թ. դեկտեմբերի 16-ին ընդունած որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է 3 մլրդ. 600 մլն. դրամ արժեքով օտարել «ՁորաՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ ընդհամենը երկու ամիս գործող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:
Մինչդեռ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ն նշված գործարքից հետո’ 2011-2018թթ., առաքել է շուրջ 700 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից հասույթը ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 14 միլիարդ դրամ: Իսկ «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի և «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից 2003-2018թթ. առաքված էլեկտրաէներգիայի քանակները յուրաքանչյուր տարի համադրելի են և զգալի փոփոխությունների չեն ենթարկվել։
Ըստ այդմ, ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի շուկայական արժեքը 2010թ. դեկտեմբերի դրությամբ կկազմեր շուրջ 8 միլիարդ, իսկ 2018թ. դեկտեմբերի դրությամբ’ շուրջ 12 միլիարդ դրամ:
Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական սեփականություն հանդիսացող՝ 2010թ. դրությամբ շուրջ 8 միլիարդ, իսկ 2018 թվականի դրությամբ շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամատաբերությամբ «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ գույքն օտարվել է ընդամենը 3 մլրդ. 600 մլն. դրամ արժեքով, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է ՀՀ գործադիր մարմինների մի շարք ղեկավար աշխատողների և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական և խմբային շահից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայողական շահերին հակառակ օգտագործելով և պարտականությունները չկատարելով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելով ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.