23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը և ներկայումս նախապատրաստվում է ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Պարզաբանման կարգով տեղեկացնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ:
Այս իմաստով 2008թ. մարտի 1-ին և 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելն իրավաչափ է:
ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է նշված դատական ակտը և ներկայումս նախապատրաստվում է վերջինիս դեմ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքը»,- ասված է նրա գրառման մեջ:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 20–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:
ՀՀ զինվորական դատախազության ուսումնասիրությամբ արձանագրվել է ՀՀ ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման փաստ։ Այս մասին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որի մեջ, մասնավորապես ասված է․
«ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են նախորդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար նյութական միջոցների գնման համապատասխանությունը օրենսդրության պահանջներին՝ այդ թվում նաև ձեռբերված միջոցների անհրաժեշտության և կիրառելության տեսանկյունից:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց զեկուցագրերն այն մասին, որ ձեռք բերվող նյութական միջոցները խիստ անհրաժեշտ են բանակի կարիքների համար, 2010թ. դեկտեմբերի 16-ին կնքված 2 պայմանագրերերով գնել է 557․587․600 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ռազմաբժշկական նշանակության նյութական միջոցներ։ Մինչդեռ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ ձեռք բերված այդ նյութական միջոցները նախ և առաջ ունեն բարձր արժեք, նախատեսված չեն ՀՀ կլիմայական պայմանների համար, չունեն ռազմաբժշկական նշանակություն և հետևաբար չեն կարող իրենց կիրառությունն ունենալ ՀՀ զինված ուժերում, քանի որ դրանց օգտագործումը պահանջում է մեծ թվով մարդկային և տեխնիկական ռեսուրսներ։
Այդ մասին է վկայում նաև հանգամանքը, որ ըստ ուսումնասիրության արդյունքների՝ ձեռք բերվելուց հետո նշված ապրանքատեսակները երբևէ չեն ծառայել իրենց նպատակային նշանակությանը, տարիների ընթացքում կրել են որոշակի վնասներ, իսկ 8 տարի անց որոշում է կայացվել դրանք վերագնահատելու և ապակոմպլեկտավորելու մասին: Դրա արդյունքում, որպես կուտակված մաշվածություն, ընդհանուր գույքի սկզբնական արժեքը նվազեցվել է 103․075․700 ՀՀ դրամով, իսկ ընդհնուր գույքի կազմի մեջ մտնող առանձին բաղադրիչներ բաշխվել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների։
Վերոգրյալի հիմնավորմամաբ կասկածի տակ է դրվել ՀՀ ՊՆ կարիքների համար նմանատիպ նյութական միջոցների գնման անհրաժեշտությունը, պետական ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը և հիմնավորվածությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 557․587․600 ՀՀ դրամի վնաս։
Նկատի ունենալով, որ վերը շարադրված փաստական հանգամանքներն առերևույթ կարող են պարունակել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնեական լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց կողմից շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պետական միջոցները վատնելու մասին վկայող տվյալներ՝ ուսումնասիրության փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով նյութեր նախապատրաստելու, հետագա ընթացքը լուծելու համար»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը կբողոքարկվի Մարտի 1-ի տուժողների կողմից: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը:
«Այս որոշումը վստահորդներիս անունից բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով»,-նշել է Վահե Գրիգորյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել Սահմանադրական դատարան:
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր: Մայիսի 18-ին դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց՝ հաշվի առնվելով Արցախի նախկին և ներկա նախագահների միջնորդությունը:
ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՍԴ-ում Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։ Նա նշեց, որ այդ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ հետագայում, երբ այս գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացվի։
Նա նշեց, որ համաձայն գործող օրենսդրական կարգավորումների՝ Սահմանադրական դատարանը 30 օրյա ժամկետում կորոշի վարույթի ընդունելիության հարցը, իսկ գործով վեցամսյա ժամկետում ՍԴ-ն պետք է վերջնական որոշում կայանցնի։
«Սահմանադրական դատարանը, ի տարբերություն անհատական գանգատի, այս դեպքում գործի քննության համար նախատեսված վեցամսյա ժամկետը կարող է անցնել»,–ասաց նա։
Հարցին, թե ՍԴ–ում գործի քննության ընթացքում արդյոք կարող է վիճարկման առարկա դառնալ գործով մեղադրյալների խափանման միջոցի հարցը, և ի՞նչ ճակատագիր կունենա դատախազության սպասվող բողոքը՝ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշուման դեմ, սահմանադրագետը պատասխանեց.
«Այս պարագայում խափանման միջոցի հարցին անդրադառնալը հիմնազուրկ է, և դատախազությունը որոշումը բողոքարկելիս պետք է հաշվի առնի կասեցված վարույթի փաստը, որի տրամաբանության ուժով Վերաքննիչ քրեական դատարանն անգամ ամենամեծ ցանկության դեպքում առարկայական անդրադարձ չի կարող կատարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին»,- ասաց նա՝ նշելով, որ նման բողոք ներկայացնելու պարագայում այն պետք է մերժվի։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն անսպասելի որոշում է կայացրել։ Դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:
Դատարանն ամենայն հավանականությամբ ՍԴ է դիմել Քոչարյանին և մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորութամբ: Գլխավոր դատախազությունը այսօր հայտարարեց, որ կբողոքարկի դատարանի այս որոշումը։
Մայիսի 18-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը, որի համաձայն` Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց Արցախի նախկին եւ գործող նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ։ «Հայկական ժամանակ»-ը ուսումնասիրեց դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նարինե Հովհաննիսյանի ներկայացրած հայտարարագրերը՝ 2013 թվականից սկսած։
Դավիթ Գրիգորյանը 2013 թվականի մարտի 5-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցնելուց հետո՝ 2014 թվականի մարտի 7-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի հայտարարագիրը։ Ըստ դրա՝ Գրիգորյանն այդ շրջանում ունեցել է 1 հասարակական նշանակության շինություն, 17 մլն 540 հազար դրամ եւ 6 մլն 440 հազար դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։
2015 թվականի փետրվարի 11-ին Գրիգորյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2014 թվականի տարեկան հայտարարագիրը։ Դրանից պարզ է դառնում, որ Գրիգորյանը 2014 թվականի ընթացքում ձեռք է բերել 2 անշարժ գույք՝ 1 բնակարան 70 մլն 560 հազար դրամի չափով եւ 1 այգետնակ 4 մլն 800 հազար դրամի չափով։
2014-ի ընթացքում Գրիգորյանը ձեռք է բերել նաեւ 1 ավտոմեքենա «MITSUBISHI PAJERO 3.0 L» մակնիշի՝ 7 մլն 680 հազար դրամի չափով։
2014-ի սկզբում Գրիգորյանի ունեցվածքը կազմել է 13 մլն 120 հազար դրամ, իսկ տարեվերջում այն դարձել է 13 մլն 675 հազար դրամ։
2014 թվականի հարկային տարում Գրիգորյանն ունեցել է 5 մլն 234 հազար 370 դրամի չափով եկամուտ, որից 320 հազար դրամը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից, իսկ 4 մլն 914 հազար 370 դրամը գոյացել է աշխատավարձից։ Գրիգորյանը նաեւ նշել է, որ տարվա ընթացքում ձեռք բերված բնակարանը, այգետնակը եւ ավտոմեքենան նվիրատվության կամ օգնության կարգով է ստացել։
2016 թվականի փետրվարի 15-ին Գրիգորյանը ներկայացրել է իր 2015-ի տարեկան հայտարարագիրը։ 2015 թվականի տարեսկզբին Գրիգորյանն ունեցել է 13 մլն 675 հազար դրամ, իսկ տարեվերջին այն դարձել է 15 մլն 200 հազար դրամ։ 2015-ին Գրիգորյանն ունցել է ընդհանուր 4 մլն 914 հազար 370 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։
2016 թվականին Գրիգորյանը նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 2016 թվականի հունվարի 27-ին Գրիգորյանը էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։
Որպես անշարժ գույք հայտարարագրել է 1 բնակարան, 1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք եւ 1 այգետնակ։ Որպես շարժական գույք հայտարարագրել է 1 ավտոմեքենա՝ «MITSUBISHI PAJERO 3.0 L» մակնիշի։ Նրա դրամական միջոցներն այդ ժամանակ կազմել են 15 մլն 200 հազար դրամ։
2017-ի փետրվարի 10-ին Գրիգորյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2016-ի տարեկան հայտարարագիրը։ Ըստ այդ հայտարարագրի՝ Գրիգորյանը տարեսկզբում ունեցել է 15 մլն 200 հազար դրամ, իսկ տարեվերջում այն նվազել է՝ դառնալով 1 մլն 800 հազար դրամ: 2016 թվականի հարկային տարում Գրիգորյանն ունեցել է 7 մլն 110 հազար դրամի չափով եկամուտ, որից 350 հազար դրամը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարներից, իսկ 6 մլն 760 հազար դրամը՝ աշխատավարձից։
2018 թվականի մարտի 27-ին Գրիգորյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2017-ի տարեկան հայտարարագիրը։ Գրիգորյանի՝ տարեսկզբում ունեցած 1 մլն 800 հազար դրամը տարեվերջում դարձել է 3 մլն դրամ։ Հարկային տարում Գրիգորյանն ունեցել է 7 մլն 360 հազար դրամի չափով եկամուտ, որից 600 հազար դրամը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից, իսկ 6 մլն 760 հազար դրամը՝ աշխատավարձից։
2019 թվականի ապրիլի 11-ին Գրիգորյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ Գրիգորյանը տարեսկզբում ունեցել է 3 մլն դրամ, իսկ տարեվերջում այն դարձել է 5 մլն 100 հազար դրամ։
2018 թվականի հարկային տարում Գրիգորյանն ունեցել է 9 մլն 691 հազար 999 դրամի չափով եկամուտ, որից 600 հազար դրամը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարներից, 2 մլն դրամը գոյացել է ստացված փոխառություններից, իսկ 7 մլն 91 հազար 999 դրամը գոյացել է աշխատավարձից։
Դավիթ Գրիգորյանի կինը՝ Նարինե Հովհաննիսյանը, ամուսնու հետ զուգահեռ՝ յուրաքանչյուր տարի ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը։ 2014 թվականի փետրվարի 13-ին ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ դրան նախորդող՝ 2013 թվականի տարեսկզբում Հովհանիսյանն ունեցել է 800 հազար դրամ, որը տարեվերջում չի եղել։ Հարկային տարում Հովհանիսյանն ունեցել է 732 հազար դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։
2015 թվականի փետրվարի 11-ին Հովհաննիսյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2014 թվականի տարեկան հայտարարագիրը։ 2014-ին Հովհանիսյանն ունեցել է միայն եկամուտ՝ 732 հազար դրամի չափով, որը գոյացել է աշխատավարձից։
2016-ի փետրվարի 15-ին Հովհաննիսյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2015-ի տարեկան հայտարարագիրը։ 2015-ի տարեսկզբում Հովհաննիսյանը միջոցներ չի ունցել, իսկ տարեվերջում ունեցել է 200 հազար դրամ։ Հովհաննիսյանը հարկային տարում ունեցել է 732 հազար դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։
2017 թվականի փետրվարի 10-ին Հովհաննիսյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2016-ի տարեկան հայտարարագիրը։ 2016-ի ընթացքում Նարինե Հովհաննիսյանը ձեռք է բերել 27 մլն 200 հազար դրամ արժողությամբ բնակարան։
2016-ի տարեսկզբում Հովհաննիսյանի ունեցած 200 հազար դրամը տարեվերջում դարձել է 180 հազար դրամ։ 2016-ի հարկային տարում Հովհաննիսյանն ունեցել է 732 հազար դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։
2018 թվականի մարտի 29-ին Հովհաննիսյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2017 թվականի իր տարեկան հայտարարագիրը։ Տարեսկզբում Հովհաննիսյանի ունեցած 180 հազար դրամը տարեվերջում դարձել է 200 հազար դրամ։ Իսկ տարեկան եկամուտը կազմել է 732 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից։
2019 թվականի ապրիլի 11-ին Հովհաննիսյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի իր տարեկան հայտարարագիրը։ Տարեսկզբում Հովհաննիսյանի ունեցած 200 հազար դրամը տարեվերջում դարձել է 600 հազար դրամ։ Իսկ հարկային տարում Հովհաննիսյանն ունեցել է 1 մլն 704 հազար դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հայտարարության հետ կապված։
ՀՔԾ պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է.
«Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է զինվորներին մասնավոր միջոցներից գումար բաժանելու հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որի ժամանակ նա որպես ապացույց ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթուղթը: Արամ Օրբելյանը, վկայակոչելով հիշյալ հանգամանքը, տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող էին մասնավոր միջոցներից գումարներ բաժանվել ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկագրով:
Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ միայն այն հանգամանքը, որ այդ գումարները հատկացվել են ՀՀ ՊՆ ձեւաթղթերի վրա կատարված նշումներով, դեռեւս չի նշանակում, որ դրանք պետական միջոցներ են հանդիսացել: Այն, որ հիշյալ դրամական միջոցները չեն հանդիսացել ՀՀ ՊՆ բյուջետային կամ արտաբյուջետային միջոցներ, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնվել է ՀՀ պաշտպանության նախարարի` 26.09.2018թ.-ի պաշտոնական գրությամբ:
Նշված գրության պատճենը առկա է դատարան ուղարկված գործում, ուստի այն հասանելի է նաեւ պաշտպանական կողմին, այդ թվում` Արամ Օրբելյանին /հատոր 36, գ.թ. 95/:
Հաշվի առնելով վերոգրյալը` մնում է միայն ենթադրել, որ պաշտպան Օրբելյանը կամ լիարժեք չի ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ էլ միտումնավոր փորձ է անում աղավաղված ներկայացնել քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, ուստի նրան հորդորում ենք իր պաշտպանական մարտավարությունն ընտրելիս այսուհետ ձեռնպահ մնալ նման գործելաոճից եւ չխեղաթյուրել քրեական գործի նյութերում առկա փաստերը»:
Անհիմն որակումներ են հնչել դատախազության հասցեին, անհեթեթ մեկնաբանություններ են տրվել դատական նիստերին ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությանը, համատեքստից կտրվել եւ յուրովի, խիստ սուբյեկտիվ մեկնաբանությունների են արժանացվել ՀՀ գլխավոր դատախազի, դատաքննությանը մասնակցող մյուս դատախազների արտահայտած մտքերը, դատավարությունից դուրս, դեռեւս ապացույցները համակցության մեջ չհետազոտված լինելու պայմաններում հրապարակել են տեսանյութերի ֆրագմենտալ կտորներ: Այս մասին ասված է ՀՀ գլխավոր դատախազության արձագանքում։
«Այսօր հրավիրած ասուլիսում քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, անդրադառնալով նախորդ օրերին տեղի ունեցած՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ընթացքում դատախազների ներկայացրած դիրքորոշումներին, ըստ էության շարունակելով պաշտպանական կողմի որդեգրած մարտավարությունը, դատավարական գործընթացից դուրս փորձել են տարատեսակ մանիպուլյատիվ հնարքներով, իրողությունների աղճատման եւ խեղաթյուրման դրսեւորումներով խաղալ հանրային տրամադրությունների հետ՝ այդ կերպ, թերեւս, փորձելով լղոզել 3 օր շարունակ դատարանում իրենց դիրքորոշումները ներկայացնելու պայմաններում սեփական փաստարկները հիմնավորել չկարողանալու իրողությունը:
Մասնավորապես, անհիմն որակումներ են հնչել դատախազության հասցեին, անհեթեթ մեկնաբանություններ են տրվել դատական նիստերին ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությանը, համատեքստից կտրվել եւ յուրովի, խիստ սուբյեկտիվ մեկնաբանությունների են արժանացվել ՀՀ գլխավոր դատախազի, դատաքննությանը մասնակցող մյուս դատախազների արտահայտած մտքերը, դատավարությունից դուրս, դեռեւս ապացույցները համակցության մեջ չհետազոտված լինելու պայմաններում հրապարակել են տեսանյութերի ֆրագմենտալ կտորներ: Այս կերպ, ըստ էության, օրինական հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանություն իրականացնելու իրավունքը պաշտպանների կողմից վերածվել է ապատեղեկատվություն տարածելու, կեղծիքի եւ մանիպուլյացիների միջոցով հանրությանը մոլորության մեջ գցելու պլանավորված գործըթնացի:
Ստիպված ենք փաստել, որ նման ընդհանրական գործելակերպը չի կարելի որակել այլ կերպ, քան գործընթացը իրավական շրջանակներից դուրս բերելու եւ հուզականության տիրույթ տեղափոխելու անընդունելի վարքագիծ, որը, բացի դատաքննության գործընթացը արժեզրկելուց, հղի է նաեւ հանրային տրամադրություններ բորբոքելու խիստ վտանգավոր հետեւանքներով: Դրանք ոչ այլ ինչ են, քան դատարանի նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ուղղորդված ճնշումներ գործադրելու ձեւեր:
Ստիպված ենք կրկնել եւ հիշեցնել նախօրեին դատական նիստերի դահլիճում դատավարության բոլոր մասնակիցներին ուղղված ՀՀ գլխավոր դատախազի կոչը դատական քննության ողջ ընթացքում կոռեկտություն դրսեւորելու, գործընթացը բացառապես իրավական հունի մեջ պահելու անհրաժեշտության վերաբերյալ:
Ճնշումների նման մեխանիզմներին, դատախազությանը իրավական գործընթացի տրամաբանությունից դուրս որեւէ դիսկուրսի մասնակից դարձնելու սքողված նպատակներին չենք տրվելու, իսկ մեղադրողները շարունակելու են օրենքի եւ իրավունքի դաշտում իրենց պարտականությունների անշեղ իրականացումը:
Սակայն հանրային կարծիքի խեղաթյուրման միջոցով իբր պաշտպանություն կազմակերպելու այս ուղեգծի շարունակման պարագայում մեղադրանքի կողմը ստիպված է լինելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկել առանձին լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի կեղծ կամ իրական օգտատերերի օժանդակությամբ գեներացվող այս կեղծիքի տարածման ու մանիպուլացման փորձերը թույլ չտալուն եւ հանրությանն օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելուն ուղղված միջոցներ՝ մնալով օրենքի տառի պահպանմանը հավատարիմ»,–նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեր մինչև 2009 թվականի փոփոխությունը, այն լինելու էր 300 հոդվածի հատկանիշներով՝ իշխանության յուրացում, որն օբյեկտիվ կողմի հատկանիշ ուներ՝ սահմանադրական կարգը տապալելը: Այսինքն, նույն հոդվածով, ինչ Ալիկ Արզումանյանի դեպքում: Այս մասին լրագրողներին հայտնեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ որևէ փոփոխություն չէր լինելու, որովհետև այդ ժամանակ գործող 300 հոդվածը սահմանել էր սահմանադրական կարգը տապալելը, հետո նոր ընդունված օրենքն արդեն նոր հանցակազմի ձևով դա սահմանեց՝ սահմանադրական կարգը տապալելը:
Նշենք, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 300.1 հոդվածի հատկանիշներով:
Դատական նիստի ժամանակ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով խափանման միջոց կալանքի հիմքերին, նշեց որ դատախազության գնահատմամբ ռիսկերը մեծ են և համապատասխան խափանման միջոցով է նաև հաջողվել չեզոքացնել դրանք, որի արդյունքում 11 տարվա վաղեմությամբ գործը մեղադրական եզրակացությամբ հասել է դատարան. «Այսօր հարգելի դատարան, գործը ձեր վարույթում է: Դուք եք երաշխավորն ու պատասխանատուն այս վարույթի անխափան ընթացքի, անխոչընդոտ արդարադատության իրականացման համար»:
Դատախազը հույս հայտնեց, որ հանրային և մասնավոր շահերի ճիշտ հավասարակշռմամբ իրենց բերած փաստարակների գնահատմամբ օբյեկտիվ որոշում կկայացվի. «Հուսով եմ որ Ձեր որոշումը կայացնելիս չեք ենթարկվի պարոն Ալումյանի նախազգուշական կոչերին և գնահատողական հետևություններին: Պարոն Ալումյանը Ձեզ նույնիսկ կոչ արեց չհետևել Վճռաբեկ դատարանի՝ անձեռնմխելիությանն մասով, ինչպես նա անվանեց, մտավարժանքներին: Սա այն դեպքում, երբ այն Սահմանադրութամբ պարտադիր է Ձեզ համար»:
Մենք գտնում ենք, որ առկա է հիմնավոր կասկածը, գտնում ենք, որ ընտրված խափանման միջոցը համաչափ է այս պահին քննության օբյեկտիվ և անխոչընդոտ իրականացումն ապահովելու համար»,-հավելեց Դավթյանը՝ նշելով, որ դատախազությունը նույն դիրքորոշումն ունի նաև անձնական երաշխավորության մասով, միակ ընդունելի խափանման միջոցը կալանավորումն է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել–չլինելու հարցի քննությանը Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը շարունակում է ներկայացնել կալանքի հիմքերի բացակայության վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը։
Նա հիշեցրեց, որ երբ ամենասկզբում Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, պաշտպանական խմբի համար դժվար էր հասկանալ մեղադրանքի էությունը։ «Մենք հայտարարում էինք՝ չգիտենք՝ ինչից ենք պաշտպանվում։ Որեւէ փորձ չէր կատարվում պարզաբանել մեղադրանքը։ Ինչո՞ւ. շատ պարզ պատճառով՝ դա պարզ դատավարական հնարք է՝ երբ գործը թույլ է, ոչ հստակ ձեւակերպումներ են տրվում, իսկ երբ գործը ուժեղ է, հստակ է, ապա շատ պարզ ձեւակերպումներ են տրվում, ապացույցներ ներկայացվում։ Այստեղ գործ չկա, ինչպես ասում է գործիչներից մեկը՝ գործը օդ է, դրա համար խուճուճ ձեւակերպումներ են տրվել։ Մեղադրական կողմը կարող է գրել ինչ կամենա, կարող է վերցնել Հովհաննես Թումանյանի պատմվածքների ժողովածուն եւ ասի սա մեղադրական եզրակացություն է…», -հայտարարեց Օրբելյանը։ Պաշտպանի խոսքը, սակայն ընդհատեց Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Նա առարակեց եւ խնդրեց Օրբելյանին նման ձեւակերպումներ չհնչեցնել։
«Եթե կվկայակոչեք պատմվածքներից մեջբերումներ, որի մասին խոսում եք, նույն ձեւ պատասխանեք նաեւ դուք»։
Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը ընդունեց առարկությունը եւ հորդորեց որակումներ չանել։ Արամ Օրբելյանն էլ իր հերթին արձագանքեց՝ ասելով.
«Ես չասացի՝ պատմվածքներ կան, էդպես կարող է ավելի հետաքրքիր լիներ»։ Օրբելյանի այս հայտարարության հետ համակարծիք էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը:
«Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ, հետևաբար կալանքը չի կարող կիրառվել, երկրորդ՝ 300.1 հոդվածը չի կարող կիրառվել 2008-ին տեղի ունեցած արարքի նկատմամբ, երրորդ՝ 300.1-ով նախատեսված մի շարք արարքներ չեն կարող քննվել այստեղ, քանի որ կա նախագահական անձեռնմխելիություն»,- հայտարարեց Արամ Օրբելյանը:
Ըստ նրա՝ նախագահին տրված է իրավասություն՝ գործողություն իրականացնելու. «Դատարանը պետք է անդրադառնա անձեռնմխելիության ինստիտուտին ու պարզի՝ արդյոք պարոն Քոչարյանը դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից, թե չէ, բայց մնալով այս փուլի գործողությունների շրջանակներում: Եթե չեք կարող պարզել, պետք է անձեռնմխելիության ինստիտուտը կիրառվի»,- շարունակեց փաստաբանը:
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։ Ամենօրյա հետեւողական աշխատանքի շնորհիվ մայիսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունները ստացան։ Դրանց հիման վրա բաժնի հետաքննության բաժանմունքում քրեական գործ հարուցվեց։
Մայիսի 14-ին, հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ Արաբկիրի ոստիկանները խուզարկեցին Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկը՝ հայտնաբերելով մեծ քանականությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Գործարանային համարը ներկանյութով ծածկված «Կալաշնիկովի» ինքնաձիգը, տարբեր տեսակի մեկփողանի հրացանները, 3 նռնակը, ընդհանուր 800 գրամ քաշով պայթուցիկ նյութերը, տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտները, փամփուշտներով լիցքավորված պահունակները եւ այլ ռազմամթերն առգրավվեց ու փաթեթավորվեց՝ դատաձգաբանական փորձաքննության ուղարկելու նպատակով։
Տանտերը՝ 55-ամյա Գ. Բ.-ն, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին ու ձերբակալվել։
Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով տարածքային այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.