29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Մի ժամանակ Ազգային ժողովի բուֆետը ահագին լավ համբավ ուներ. այստեղ և´ էժան էր, և´ որակով: Հիմա դա էնքան վատն ա, որ… ուտելուց հետո անպայման սիրտդ խառնում ա, ինչքան էլ թան ու հյութ բան խմես, մեկ ա, խառնում ա, ինչ էլ ուտես` միևնույն ա, էնքան զզվելի ա, որ…
Ազգային ժողովի բուֆետը էնքան վատն ա, որ ինչ ժամի էլ գաս կերակուրը անպայման սառն ես ուտում. ճաշերը, ուտեստները հատուկ ամանների մեջ են լցված, որոնք այլ` նման կարգի բուֆետներում, մշտապես տաքացվում են, բայց այստեղ ոչ մի բան էլ չի տաքացվում:
Անգամ բուֆետի աշխատողների բարեհամբույր վերաբերմունքը չի փրկում. միևնույն է` այստեղ պատրաստված ուտելիքը այնքան վատն է, որ… երևի մեղքը ոչ թե այդքան ուտելիքինն է, որքան խոհարարինը։
Հետաքրքիր է` ասում են թե սա ևս Հովիկ Աբրահամյանի` խորհրդարանի որակը բարձրացնելուն ուղղված քաղաքականության արդյունք է. գուցե Ազգային ժողովի նախագահը ֆիքսել էր, որ պատգամավորներն ավելի շատ սիրում են ժամանակ անցկացնել բուֆետում, քան նիստերի դահլիճում, և կարգադրեց այնպես անել, որ պատգամավորները միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքու՞մ մտնեն բուֆետ: Այդպես բուֆետը զրկվեց գոլդ պատգամավորների ներկայությունից` այստեղ ճաշում են միայն աշխատող պատգամավորները, որոնք հանուն անխափան օրենսդիր գործունեության պատրաստ են իրենց ենթարկել կտտանքների` սնվելով այն ճաշերով, որ մատուցում են այս բուֆետում:
Իսկ այդ ճաշերը ինձ հիշեցնում է իմ մանկապարտեզի խոհարարին` գուցե ԱԺ նախագահի մոտ էլ դրանք յուրօրինակ նոստալգիա են առաջացնում և մտովի տեղափոխում մանկություն:
Ի դեպ, ասում են` նախագահականում և կառավարությունում կարգին հաց են տալիս. երևում է` այս երկու կառույցներում որակի բարձրացման խնդիր չկա` երանի այնտեղ սնվողներին:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Տեխաս նահանգում, Դալլաս քաղաքի մերձակայքում ավտոպատահար է տեղի ունեցել, որից անուղղակիորեն տուժել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը: CNN-ը տեղեկացնում է, որ Բուշի տան բակ ավտոմեքենա էր ներխուժել, որի վարորդը պետք է այցելեր նախկին նախագահի հարևաններին, սակայն կորցրել էր մեքենայի կառավարումը: Ջորջ Բուշը և իր կինը տանն են եղել, սակայն բարեբախտաբար չեն տուժել:
Վարորդը անմիջապես ձերբակալվել ու հարցաքննվել էր գաղտնի ծառայության գործակալների կողմից, որոնք պատասխանատու են բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար: Դալլասի ոստիկանությունից հայտնել են, որ վարորդը պատահական է հայտնվել Բուշի բակում և նրան ազատ են արձակել:
Կադրային հնարավոր փոփոխությունների մեջ շրջանառվում են նաև բարձրաստիճան երկու ոստիկանների անուններ. մեկը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն է` ներկայումս ԱՆ Քրեակատարողական վարչության պետը, մյուսը` փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանն է: Եվ հետաքրքիր զուգադիպությամբ երկուսի հետագա` հնարավոր պաշտոնական հանգրվանը նույնն է` մարզպետի աթոռը։ ՀՀ նախագահը կարծես թե մարզպետների պաշտոններին ուզում է տեսնել բացառապես ոստիկանական անցյալ ունեցողներին։ Ապացույցը` Նվեր Պողոսյան, նաև վերջին նշանակումները` Աշոտ Գիզիրյան, Էդիկ Բարսեղյան:
Հետաքրքիր է, թե, արդյոք, այս երևույթը չի՞ անհանգստացնում ՀՀ ոստիկանապետին, չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ ոստիկանության լավագույն կադրերն աստիճանաբար տարվում են համակարգից և, փաստորեն, դրանով թուլացվում է համակարգը:
Ալիկ Սարգսյանը նախ զարմացավ և հարցրեց, թե ովքե՞ր են գնացել, նման բան չկա, սակայն երբ հիշեցրինք` Գիզիրյան, Բարսեղյան, նախարար դարձավ փորձառու ոստիկան Արմեն Երիցյանը, Սարգսյանը հանգստացրեց, ասելով, թե նրանք այլևս ոստիկանության կադրերը չէին (Գիզիրյանը մինչև մարզպետ նշանակվելը պաշտոնավարում էր Արդարադատության նախարարության համակարգում`ՔԿՀ-ում, Բարսեղյանը` ԱԻՆ -ում Փրկարար ծառայության ղեկավարն էր):
Եթե Հայկ Հարությունյանին էլ արդեն ոստիկան չի կարելի համարել, ապա ամեն դեպքում մնում է ՀՀ փոխոստիկանապետը։ Սաշիկ Աֆյանի` հնարավոր նշանակման մասին խոսակցություններն ավելի համառ բնույթ են ստանում` ի՞նչ է մտածում ոստիկանապետը , ինչպես է վերաբերվում այս կադրից ևս զրկվելու տեսլականին:
— Չկա նման բան, հերյուրանք է, էդպիսի խոսակցություն չկա: Երևի ուղղակի մարդուն ուզում են վարկաբեկեն, թե՞, ընդհակառակը` մեծարեն, չգիտեմ:
— Բայց մի՞թե մարզպետ նշանակվելը վարկաբեկում է որևէ մեկին:
— Չէ, ուղղակի ասում են, թե Կոտայքի մարզպետ է նշանակվելու, բայց դե, Կովալենկո Շահգալդյանը նորմալ աշխատում է, տիրապետում է իրադրությանը, ոնց որ բան անեն` թե քո տեղի վրա ոստիկանության պետի տեղակալն աչք ունի: Էս մարդկանց հարաբերությունները նորմալ են: Իմ կարծիքով` վատ բան է, դե, ոնց որ քո տեղի վրա մեկի անունն են սկսում ծեծել, էդ մարդն էլ իր տեղը նստած, ստիպված սկսում է արդարանալ, թե… Դա ինչի՞ համար: Եթե էդպիսի բան է լինելու, մի մարդ է դա որոշում, բայց ըտենց բան չկա իրոք:
— Բայց, այնուամենայնիվ, փաստ է, որ ոստիկանական անցյալ ունեցողները գնահատված են, ինչո՞վ է դա պայմանավորված:
— Մեր կադրերը բոլորն էլ, դե, զինվորական մարդիկ են, ավելի կատարող են, երևի հենց դա էլ գլխավոր պատճառն է:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը` Միշելը չեն մասնակցելու արքայազն Վիլյամի հարսանիքին: Այդ մասին է տեղեկացնում «The Daily Mail»-ը:
Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ Վիլյամը դեռևս Բրիտանիայի պաշտոնական թագաժառանգը չէ ու այդ պատճառով նրա հարսանիքը չունի պետական նշանակություն: Դրա համաձայն` 28 -ամյա արքայազնը և նրա ապագա կինը պարտադրված չեն լինի սահմանված կանոնների համաձայն, 2 հազար պաշտոնական հյուր հրավիրել:
Խմբագրության տեղեկությունների համաձայն` հարսանիքին կհրավիրվեն շարքային քաղաքացիներ, բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ, այլ ոչ թե VIP-անձինք:
Սակայն չի բացառվում, որ միջոցառմանը, այնուամենայնիվ,կմասնակցեն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարոզին` իր կնոջ հետ:
Վիլյամի և Քեյթի հարսանեկան արարողությունը տեղի կունենա 2011թ. ապրիլի 29-ին Լոնդոնի Վեստմինստեր մատուռում:
«Интерфакс» գործակալությունը տեղեկացնում է, որ դատարանի որոշմամբ, կալանքի տակ են վերցվել ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին պատկանող հողատարածքները, որոնք գտնվում են Բարվիխա գյուղում և «Жуковка-1» ամառանոցային համայնքում: ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը նշել է , որ պատգամավորի գույքը կալանքի տակ է վերցվել, քանի որ վերջինիս հանդեպ քրեական գործ է հարուցված:
Որոշ ժամանակ առաջ կալանքի տակ է վերցվել նաև «Европарк» առևտրի կենտրոնը:
Մարկինը հայտնել է, որ դեկտեմբերի 15-ին պատգամավորի աշխատանքային գրասենյակից առգրավվել են այն փաստաթղթերը, որոնք կապ ունեն քրեական գործի հետ:
Քննիչները կարծում են , որ Եղիազարյանը խարդախությամբ կարողացել է տիրանալ «Европарк» առևտրի կենտրոնի , որը պատկանում է բիզնեսմեն Վիտալի Սմագինին, բաժնետոմսերի 20տոկոսին: Վնասը մոտ 1.5 մլրդ ռուբլի է կազմում: Բացի դրանից, Եղիազարյանը մեղադրվում է Դաշնային գույքի կառավարման վարչության նախկին փոխտնօրեն Միխաիլ Անանյևից 500 մլն ռուբլի գողանալու մեջ:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների կոմիտեն զեկույց է պատրաստել, որի համաձայն` Կոսովոյի ներկայիս վարչապետ Հաշիմ Տաչին և Կոսովոյի Ազատազրկման բանակի (ԿԱԲ) նախկին հրամանատարները զբաղվել են մարդկանց օրգանների և թմրանյութերի վաճառքով: Այս մասին է տեղկացնում «BBC News» հեռուստառադիոընկերությունը: Վերջինիս տեղեկությունների համաձայն` զեկույցի հեղինակը Եվրոպայի Խորհրդի անդամ շվեյցարացի Դիկ Մարտին է: Նա ԿԱԲ –ի նախկին անդամներին մեղադրում է կազմակերպված հանցագործության մեջ և ընդգծում է, որ իրենք շարունակում են իրենց գործունեությունը:
Փաստաթուղթը պաշտոնապես կներկայացվի Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների կոմիտեին դեկտեմբերի 16-ին:
2009թ. BBC-ն ուսումնասիրություններ էր կատարել և եկել այն եզրակացության, որ Դիկ Մարտինն իրավացի է: Մասնավորապես ռադիոհեռուստաընկերությունն ապացուցել էր, որ ԿԱԲ-ի գերիները Կոսովոյով Ալբանիա են տեղափոխվել` այնտեղ վիրահատվելու համար:
Ո՞վ է տիրուհին, ի՞նչ է տիրուհին:
Մյուս տիրուհիներն ինձ ասում էին, որ ես մի պահ շատ ուժեղ դեպրեսիա եմ ունենալու: Էն, որ ես պիտի որոշեմ, թե ո՞վ եմ ես, պիտի որոշեմ, թե իմ իսկական դեմքը որն ա, ի՞նչ տեսակի տիրուհի եմ ես: Ես խի՞ստ եմ, թե փափուկ, բարի, մարդկային, թե՞ չար ու տմարդի, վիճաբանող, թե՞ ռացիոնալ: Էնքան ա պահանջում էս գործը քեզնից, որ դու օրեցօր փոխվում ես, թեև զոռով… ԵՍ փոխվում եմ: Կլիենտները որ գալիս են, շատ ուժեղ պահանջներ ունեն՝ մարմնական, էմոցիոնալ, մենթալ, հոգևոր… Նրանք նաև քեզ փորձում են՝ քո սահմաններն են լայնացնում, հրահրում են, որ տեսնեն, թե դու ի՞նչ տեսակ տիրուհի ես, թե ո՞նց ես իրենց ստորացնելու ու տանջելու:
Ինձնից էս գործը պահանջում ա, որ իմ կյանքը փոխեմ: Որ լավանամ, պատկերացնո՞ւմ եք: Էլ չեմ կարողանում ապրել անկեղծ կյանքով, ատում եմ սուտ խոսալը, բայց և չեմ կարող թույլ տալ, որ ինձ բացահայտեն: Եթե էս բաները թույլ տամ, գործս չեմ կարողանա անել: Շատ տարբեր տեսակի ԿՏՍՄ-ներ են լինում, հաջորդ անգամ կպատմեմ «ԿՏՍՄ փիլիսոփայության» մասին, ո՞նց եմ ես ընկալում: Ես շատ բան եմ բացահայտել ինքս ինձ համար` այս աշխարհի տարբեր կողմերը:
Կամ ԿՏՍՄ-ի տարբեր ձևեր օգտագործելով ապրել ԿՏՍՄ-ի մեջ: ԿՏՍՄ բառը սահմանափակ բառ է: Ես հիմա խոսում եմ իմ գործի մասին: Բայց ի՞նչ է իմ գործը, ես ի՞նչ եմ, ո՞վ եմ: Պետք էր բարդ իրավիճակներ ապրեի, որ հասկանայի, թե ինչ եմ ես, ի՞նչ է էս ամենն ինձ համար: Ու միշտ գալիս հասնում եմ նրան, որ նույն հարցն է ծագում մոտս. «Իսկ ի՞նչ է Տիրուհին»: Իմ գործը պրոֆեսիոնալ գործի նման է: Ու պետք է, որ տամ իմ գործի սահմանումը, որովհետև ինձ համար կարևոր է, թե որն է իմ տեղը, և ինչպես եմ ես փող աշխատում: Մարդիկ են գալիս, հաճախ ամուսնացած ու ամաչելով:
Երեկ «That place» ակումբում երաժիշտ, արվեստագետ և հասարակական ակտիվիստ Ծոմակը «Պինցետ» նախագծի հետ համատեղ ներկայացրեց իր նոր` «Որովհետև ես ուզում եմ» ձայնասկավառակը: Նախագիծը ֆինանսավորում են «Ուտոպիանա» հայ-շվեյցարական մշակութա-ստեղծագործական կազմակերպությունը, «Deem Communication» պրոդյուսերական կենտրոնը և «That place» ակումբը:
Ծոմակ Օգանեզովա, ավելի հայտնի՝ որպես Ծոմակ Օգա, նախկինում առաջին աղջիկների փանկ-ռոք «Ինցեստ» խմբի գաղափարական ու գործնական հիմնադիր, ինքն ասում է՝ Սոնա Աբգարյանի հետ միասին, Սոնան խմբի երգերի մեծ մասի բառերի հեղինակն է:
«Ես ուզում եմ դառնալ պրեզիդենտ» երգը, որն ամենահիթայինն էր «Ինցեստի» երգացանկում, իր բովանդակությամբ հեղափոխական է՝ ըմբոստ աղջիկների ֆեմինիստական ու հասարակական-քաղացիական պահանջը:
Ես ուզում եմ դառնալ պրեզիդենտ
Ես ուզում եմ սահմանները բացել
Ես ուզում եմ տանկերը պայթեցնել
Ես ուզում եմ ամեն ինչ փոխել:
«Ինցեստ»-ը գոյություն է ունեցել 5 տարի, 1999-2004: Այդ տարիներին բավականին հայտնի էր, թողարկել են ձայնասկավառակ, ըմբոստ երիտասարդությունը սիրում էր աղջիկների ընբոստ երգերը: Աղջիկները՝ Նառա, Ծոմակ, Նատա, Արմինե ոմանք ամուսնացան, ոմանք շարունակեցին երգել, ոմանք էլ՝ ոչ: Բայց խումբն այդ կազմով այլևս հանդես չի եկել 2004 թվականից: Ծոմակը մենակ էր ստեղծագործում, խմբի փլուզումը նրան այլընտրանքային տարբերակներ բերեց, նա սկսեց գրել էլեկտրոնային երաժշտություն, որից հետո թողարկեց ձայնասկավառակ:
«Պինցետ»-ը ստեղծվեց 2008-ին, սկզբում Աստղիկ Մելքոնյանի հետ(հարվածային գործիքներ), հետո ավելացավ Ժենյան՝ Եվգենիա Ասատրյան(ստեղնաշարային գործիքներ): Այսօրվա խմբի կազմը նույնն է, քիչ փոփոխությամբ՝ խումբ վերադարձավ «Ինցեստ»-ի հարվածորդ Արմինե Ղազարյանը(Nyusk), ով փոխարինեց Աստղիկին:
Այս խմբի հաջողությունները, հատկապես Ծոմակի, ինձ ուրախացնում են ոչ միայն իրենց երաժշտական արժեքով, ավելի շատ ես ուրախ եմ, որ ակտիվ քաղաքացին, հասարակական գործիչը, ով ներկա է համարյա բոլոր քաղաքացիական-հասարակական նախաձեռնություններում, ով ակտիվ պայքարում է ֆեմինիստական արժեքների համար, բոլոր մարդկանց, անկախ ամեն ինչից, հավասար իրավունքների ու արդարության համար՝ երաժիշտ ու արվեստագետ է:
Լուսինե Վայաչյան
ԱՄՆ քաղավիացիայի դաշնային ադմինիստրացիան կորցրել է 357,000 մասնավոր ինքնաթիռների սեփականատերերի տվյալները:
Քաղավիացիայում անհանգստանում են, որ այդ տվյալները կարող են հայտնվել ահաբկիչների կամ թմրանյութերի ապօրինի վաճառքով զբաղվողների մոտ:
Այս մասին է տեղեկացնում «Associated Press»-ը: Գործակալության տեղեկությունների համաձայն` ԱՄՆ քաղավիացիան հաստատել է, որ ավելի քան 119 հազար ինքնաթիռների փաստաթղթերը «կասկածելի են»: Դրանցից որոշների մեջ բացակայում կամ սխալ է նշված սեփականատիրոջ բնակության վայրը: Բացակայում են նաև տեղեկություններն այն մասին, թե այդ ինքնաթիռներից քանիսն են շահագործվում:
Պարզվել է, որ ավելի քան 16000 ինքնաթիռներ վաճառվել են և նրանց նոր սեփականատերերի անունները փաստաթղթերում չեն նշվել: Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ մոտ 14000 ինքնաթիռների տեղեկանքներն անվավեր են համարվել:
ԱՄՆ քաղավիացիան որոշում է կայացրել վերանայել բոլոր մասնավոր և պետական ինքնաթիռների փաստաթղթերը: 2011թ. ինքնաթիռների բոլոր վկայականներն անվավեր են համարվելու, ուստի սեփականատերերը պետք է նորից գրանցվեն:
«ru.apa.az» կայքը տեղեկացնում է, որ հաջորդ տարի Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ ռազմական տեխնիկա են արտադրելու: Հարկ է նշել, որ կողմերն արդեն համաձայնության են եկել: Այս տարվա հոկտեմբերի վերջին Ադրբեջանի պաշտպանության և արդյունաբերության նախարարն ու թուրքական «Otokar» ընկերությունը պաշտպանական ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության համաձայնագիր են ստորագրել:
Վերոնշյալ փաստաթղթի համաձայն` ռազմական տեխնիկան և անհրաժեշտ մասերը Ադրբեջան են ներմուծվելու Թուրքիայից, որից հետո նրանք այնտեղ ամբողջացվելու են: Այս տարվա դեկտեմբերի վերջին Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները կքննարկեն ռազմական տեխնիկայի արտադրության ծրագրերը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.