07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...ԱՄՆ Պետդեպարտամենտը hրապարակել է ամենամյա «Մարդու իրավունքները ամբողջ աշխարհում» զեկույցը: Զեկույցը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Վերջինիս խոսքերով իրենք դրական փոփոխություններ են նկատում աշխարհի շատ երկրներում, սակայն բացասական զարգացումները նույնպես առկա են:
Զեկույցում հատուկ ուշադրության է արաժանացել Ռուսաստանը: Զեկույցի հեղինակների կարծիքով ՌԴ-ում չկան ազատ
և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պայմաններ և շատ են ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերը: Ըստ այդմ Ռուսաստանը դասվեց այն երեք երվրոպական երկրների շարքին, որտեղ իրավիճակը մադու իրավունքների տեսակետից «չափազանց լուրջ է» : Հաջորդ երկու երկրները Ուկրաինան և Բելոռուսիան են:
Վերոնշյալ զեկույցում ներկայացված է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը աշխարհի 194 երկրում: Սա մարդու իրավունքների հետ կապված ամենամեծածավալ ուսումնասիրությունն է,որի վրա աշխատել է ավելի քան 1000 մարդ:
Քաղաքապետարանի նիստերի դահլիճի մուտքի մոտ` պատին ավելացել է արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկարը:
Այստեղ են Երևանի բոլոր նախկին քաղաքապետերը: Այստեղ տեղ է հատկացվել անգամ նախահեղափոխական քաղաքապետերին` ոչ միայն անցյալ դարի` 20-րդ դարասկզբի, այլև 19-րդ դարի: Այդպես, մի պատի վրա մինչխորհրդային շրջանի քաղաքապետերն են իրար կողք շարված, մյուս պատերին` խորհրդային և անկախության շրջանի քաղաքապետերը:
Գագիկ Բեգլարյանը տեղ է գրավել Երվանդ Զախարյանի կողքին` վերջնականապես դառնալով «նախկին»: Ի դեպ, հիշյալ պատի վրա միայն Կարեն Կարապետյանի համար է տեղ մնացել` այլևս տեղ չկա:
Սաղ մեզ մոտ խառն ա:
Հիմա իմ մաման ո՞վ ա, մամաս ա՞, թե՞ տատիկս ա:
Հիմա իմ մամայի մաման ո՞վ ա, իրա մաման ա՞, թե բաբոս ա:
Հիմա իմ տատիկն ինձ մամա ա՞, թե տատիկ ա:
Հիմա ո՞վ ա մաման, ով բերե՞լ ա, թե՞ ով պահել ա:
Հիմա ո՞վ ա մաման, ով կերակրել ա՞, թե՞ ով դաստիարակել ա:
Հիմա ո՞րն ա, մաման ի՞նչ ա…
Մամաս ինձ չպահեց ու չդաստիարակեց՝ ոնց կուզեր, իսկ տատուս պահածին հավան չի, այսինքն՝ ինձ, ոնց ստացվել եմ:
Մամայիս մաման՝ Լուսիկ տատիկս, 37 տարեկանում թոքաբորբից մահացավ՝ երջանիկ, սիրված, ու հենց տենց էլ մահացավ: Մամաս որբ մնաց, բաբոս պահեց իրան, ու մորաքույրս: Մամաս 7 տարի ա մորաքրոջ հետ չի խոսում, բայց նա էլ ա իրան մամա:
Երբ ես ծնվեցի, ուսանող էին ծնողներս, տատս տարավ ինձ պահի վեց ամսականից: Մամա տեսնում էի ամիսը մեկ՝ լավագույն դեպքում: Մամաս գալիս էր «Միշկա» վաֆլիով, շոկոլադով, ապելսին-մանդարիններով, թազա շորերով, որ հեչ պետքս չէին, ինձ ջահել, սիրուն մամա էր պետք:
Տատիկս հրեշտակ ա ինձ համար, նրան նույնիսկ հարսներն են սիրել: Տատիկս ձեռս բռնած ման էր տալիս ինձ, հեքիաթներ պատմում, տառեր սովորացնում, ասում՝ ինչն ա վատ, ինչը՝ լավ, բայց չէր դաստիարակում ընդունված իմաստով, այսինքն՝ չէր արգելում ոչինչ, եթե վատ բան չէր տեսնում: Դե, ես էլ խելոք երեխա էի՝ ընդունակ, ուշիմ ու անպրոբլեմ:
Մամաս գալիս էր ու անպայման ինչ-որ բան արգելում: Բայց սիրում էի իրան ու կարոտում: Որ մանկապարտեզ էի գնում ու դպրոցի ցածր դասարաններում էի, ուզում էի իմ մաման էլ սիրուն լինի ու ջահել, այսինքն՝ տանող-բերող մաման, որը տատս էր ու էլի որ սիրուն էր, բայց մամաս ինձ համար ամենասիրունն էր: Հետո էլ չուզեցի՝ սովորեցի:
Դպրոցս ավարտեցի, եկա Երևան՝ ինստիտուտ, ու մամաս սկսեց մամայություն անել՝ է´ս արգելել, է´ն արգելել: Ես էլ սկսեցի խաբել, որովհետև ինքն ուզում էր խաբված լինել, տենց հանգիստ էինք ավելի՝ ես էլ, ինքն էլ: Ու էդ ժամանակվանից հա խաբում եմ: Եթե չխաբեմ չգիտեմ ինչ կլինի: Եղել ա, ուզել եմ չխաբեմ, ուզել եմ՝ հասկանա, ընկալի ու ընդունի ինձ նենց, ոնց կամ, սիրի՛ վերջապես: Չսիրեց:
Հենց մեծացա, մամաս էլ ինձ չսիրեց: Բայց ես էլի սեր էի փնտրում՝ մամայիս սերը, որը չգիտեմ ո՞ւր էր կորել ու ինչո՞ւ: Ի՞նչ էի արել ես, որի պատճառով մամաս ինձ սկսեց չսիրել: Երևի առաջին անգամ ինքն ինձ չսիրեց, երբ ես սկսեցի գեշանալ անցման շրջանում՝ կարող ա մամաս ամաչեց, որ գեշ եմ, հիմա ծանոթները չեն ասի. «Վա՜յ, ի՜նչ սիրունիկն ա աղջիկդ»: Բայց՝ դժվար, երևի իմ այլասերված ֆանտազիաներն են, ո՞նց կարար մերս ինձ չսիրեր մենակ նրա համար, որ գեշացել էի: Չգիտեմ, մի խոսքով: Ես չիմացա դա կյանքիս 42-րդ տարում, ու հույս էլ չունեմ էլ իմանալու:
Մամաս մեր արանքը պատ ա դրել: Ես փորում-փորում եմ, ծակ եմ անում, նայում եմ իրան, որ տեսնեմ, ու ամեն անգամ ինքը մի բիզ ա աչքս կոխում ու ծակում: Ես ուզում եմ մամաս ինձ սիրի, ի՞նչ անեմ: Ասում ա՝ դու ուրիշներով ես ապրում: Բա ի՞նչ անեմ, ուրիշներն ինձ գոնե ինչ-որ կերպ տեսնում են՝ աբալոչկիցս զատ, իսկ ինքը չի տեսնում: Իմ մեջ յանի ոչ մի բան չկա՞, որի համար ինքն ինձ սիրի: Էդ հլա հեչ սաղ: Բա աղջիկս, բա նրան խի՞ ա անընդհատ ներշնչում, որ ես վատ մեր եմ:
Բա ես ի՞նչ անեմ, որ փող չունեի, որ տուն առնեմ, երեխուս հետ մնամ, որ երեխուս սեր տայի ու առնեի, որ էսօրվա օրով, որ հենց գիտակցեցի, որ իրա Գերմանիա գնալը ռեալ ա, անհիշելի ժամանակներից արցունք չթափած աչքերս դադար ունենային տեղի ունենալիքի անխուսափելիությունից ու էն մտքից, որ մենք էլ միասին չենք ապրելու, էլ ընտանիք չենք լինելու…
Ափսոս…
Աղջիկս իր ծնվելուն մորս ա պարտական, որովհետև մարդս համոզել էր աբորտ անեմ, իսկ մամաս իմացավ ու ասեց՝ ես կպահեմ, բեր: Ու պահեց, ամեն ինչով, էրեխես ոչ մի բանի կարիք չունեցավ էս 21 տարվա ընթացքում, բացի մայրական սիրուց, որին նա կարոտ էր: Իմ մայրական սիրուց: Ես վատ մայր եմ: Ես լավ ընկեր եմ իրան: Գնում ա շուտով, թող գնա, նորմալ քաղաքակիրթ երկրում ապրի, դա ճիշտ ա, ու ապրի ինքը, որ հասավ դրան, ինքը հասավ:
Ամեն օր արթնանում եմ մահվան դատապարտվածի զգացողությամբ վերջերս: Գիտեմ, որ էլ չի լինի նենց, ոնց կար, էլ ժամերով չի խոսա հեռախոսով, էլ անկապ փողեր չի ծախսի, ես էլ վրեն չեմ խոսա, էլ չեմ ասի՝ անբան ես ու ծույլ, չեմ ասի՝ կիսուրություն մի արա վրես, ես եմ քո մաման, ոչ թե դու՝ իմ, էլ չի հիստերիկանա, երբ իրա մտապահած ու սառնարանը բացելուց համով պատառը չգտած վախտը ձեռի տակ ընկնեմ՝ վատ մամա եմ, մոռացել եմ ու կերել կամ հյուրասիրել: Ինքը չի ափսոսում, ուղղակի որ տրամադրվում ա, հետո գալիս տեսնում ա չկա իրա իմացածը, որ պիտի լիներ՝ լոմկվում ա, ու կատաղում անկապ: Վա՜խ, ո՜նց եմ ես կարոտելու էդ ճղճղոցը… Խեղճ էրեխուս տանջել եմ, բա ես մե՞ր եմ:
Տարիուկես ալկաշություն եմ արել. ո՞նց սկսվեց՝ չեմ հիշում, հիշում եմ՝ ոնց վերջացավ… Բոլորը յան տվին ինձանից՝ մամաս, աղջիկս, ընկերներս… Տատս լացում էր, բոլորը լացում էին, ես էլ էի լացում, բայց ես հիվանդ էի…
Հետո, կլինիկայից հետո սաղ հետ եկան, բացի մամայիցս, որը հետ ա եկել, բայց և չի եկել, որովհետև մամաս չունի ինձ տեսնելու ու ներելու ունակություն, բացի նարկոմանից՝ ես իրա համար հիմա նաև ալկաշ եմ մնալու սաղ կյանքումս: Մամայիս հետ մեր կոմունիկացիոն պրոբլեմը իմ ամենածանր ու բարդ բեռն ա, դա էն բանն ա, որից ազատագրվելով միայն կարող եմ ասել, որ ազատ եմ: Շատ բարդ ա մեր մոտ:
Այսինքն՝ ամեն տեղ ա բարդ, ինչ որ կապված ա մամայության հետ: Ո՞վ ա որոշում, ի՞նչ չափանիշներով, կամ տենց չափանիշներ կա՞ն, որ որոշեն՝ ո՞րն ա մաման, որը՝ չէ…
Գրվում ա՝ գրում եմ, բայց որ գրեմ՝ հա կգրվի: Բայց չեմ կարա գրեմ, քանի դեռ կյանքիս էս էջը փակված չի: Իսկ էջը փակելուց առաջ ուզում եմ համոզվել, որ ամբողջն եմ կարդացել, որ բան չեմ բաց թողել, որ հետո չփոշմանեմ չապրածիս համար, չարածիս համար, չասածիս համար:
Բոլոր աղջիկներիս, մամաներիս, բոլորի աղջիկներին ու մամաներին ուզում եմ ասել՝ սիրեք ու թողեք ձեզ սիրեն, թողեք ձեզ տեսնեն ու մի վախեցեք իրանց տեսնելուց` մեկս մամա ենք, մեկս՝ աղջիկ ամեն դեպքում:
Բայց մամաս ո՞վ ա:
Լուսինե Վայաչյան
Պատմվածքը ներկայացնում ենք կրճատումներով
Ամեն ինչ խառնվեց իրար: Մի ամիս էր ուշքի չէինք գալիս Րաֆֆի-Լևոն բարևել-չբարևելու շուխուրից ու դրա տխուր հետևանքներից, հիմա էլ Տաշիրի Սամոն ցեցը գցեց ազգիս ջանը: Հիմա կասեք՝ ինքը չի գցել, դու ես գցել: Չէի ասի: Ուղղակի ինքն իրան ա ընկել էդ ցեցը: Ու նոր չի ընկել, արդեն ահագին ժամանակ ա կա: Ուղղակի մեր համբերության պլինտուսներն արդեն կերել ա վաղուց, հիմա էլ անցել ա մարդկանց սրտերին: Իսկ մարդկանց սրտերն, ինչպես նաև բարեկրթության մակարդակը, տարբեր են: Մեկը կոչ ա անում`ճիչի նման կոչ, գուցե անտրամաբանական, բայց առաջարկ, իրա տանը տաշիր նայող աղետի գոտու բնակիչը, ես արձագանքում եմ, միանում եմ, սկսում եմ օգնել, տարածել կոչը, որովհետև սրտովս ա, որովհետև ի վերջո շատերի սրտովն ա, որովհետև էլ սիրտ չի մնացել, կռճոնքներն ենք փորձում փրկել…
Հույսով ու հավատով սպասում եմ, որ աստղերը մեծահոգաբար, եթե ոչ՝ նոր նվեր ստացած բնակարանները, ապա ինչ-որ բան հաստատ կնվիրեն, չեն կարա նրանք չհասկանան էդ ձեռառնոցին, որ տաշիրի բնակարանաբաշխությամբ կազմակերպել էին մեր սոված, անապահով ժողովրդի գլխին… Չեն կարա նրանք չնկատեն, չեն կարա չհամաձայնեն, որ կոչը բնական ա ծնվել, որ իրանք էլ են վրդովված… Էհ, հարիֆ Վայաչ, դու հա՛ ասա, որ մարդիկ ավելի լավն են, քան մենք կարծում ենք…
Լսում եմ ու կարդում եմ աստղերից երկուսի էնպիսի պատասխաններ, էն կարգի անբարեկիրթ ու անտրամաբանական մեկնաբանություններ, որ մտածում եմ, թե երևի ես հրեշ եմ, ես ուրիշի հաջողությանը նախանձում եմ, ինձ տուն չեն նվիրել՝ չուզողություն եմ անում, չեմ ջնջում փիս քոմենթները հրավերքի էջից, բայց ես հո չե՞մ աշխատում ֆեյսբուքում, հարգելի աստղեր, ես չեմ կարող ամեն մի «չուրկայի» գրածի համար պատասխան տալ, ինչի՞, նոր եք իմանո՞ւմ ժողովրդի տրամադրությունը, նոր եք իմանո՞ւմ, որ դուք աստղեր չեք իրականում, որ դուք էս ազգի ցուցափեղկն եք, ու որքան էլ ցավալի լինի ինձ համար փաստելը՝ խայտառակ ճաշակ ու մշակույթ եք ձևավորում արդեն երկու տասնյակ տարի. դա՝ իմ հիշելով…
Հա, ի դեպ, ես Շուշան էլ եմ հիշում ու սիրում եմ` էն ջազ երգող Շուշանին, էս մեկը Շուշանը չի, էս մեկը ինքը չի, ինքն իրան կորցրել ա՝ էնքան հայրենասիրական երգեր ա երգել, հետո՝ հղիական-կոլեկտիվ Նունեի հետ… Մի խոսքով, Շուշան ջան, ես քեզ վախտին շատ եմ սիրել: Նունեի մասին բան չեմ կարա ասեմ, չեմ հետևել: Ու ընդհանրապես, էս կոչին միանալով, ես իրոք հույս ունեի, որ որևէ մեկը գոնե PR-ի համար էդ քայլը կանի… Եթե անի, տրամաբանորեն երևի Սիրուշոն կանի, ու մնացած բոլորն էլ կասեն՝ դե, Սիրուշոն ոնց կարար չաներ, Սիրուշոն խի ո՞ւմ հարսն ա: Եսիմ, ոնց որ Սիրուշոն մեղավո՞ր ա, որ Քոչարյանի հարսն ա: Հա ի՞նչ, ինչի՞ ա Սիրուշոն պարտավոր, էդ ի՞նչ անկրթություն ա, ինչ հանդգնություն ա Սիրուշոյի վրա ցրել, հետո՞ ինչ որ ինքն ամեն ինչ ունի, բայց դուք ի՞նչ բարոյական իրավունք ունեք, դուք ի՞նչ գիտեք Սիրուշոյի կյանքը ինչ կյանք ա (© Շուշան. «Դուք ի՞նչ գիտեք՝ արտիստը ոնց ա ապրում»)…
Գիտե՞ք ինչ, ինձ չի հետաքրքրում՝ ով ոնց ա ապրում, մեզնից ոչ ոք ձեզ ոչինչ չի պարտադրել, ինչը չեք կարա ասեք էս քսան տարվա ձեր կյանքի մնացած պարտադրանքների մասին: Ձեզ ոչ ոք ոչինչ էլ չի՞ պարտադրել, ձեզ չե՞ն պարտադրել գնալ նախընտրականներ երգել, չե՞ն պարտադրել դառնալ իշխանական զվարճաերգիչներ, ովքեր իրանք իրանց երգացանկը չեն կարող ընտրել, չե՞ն պարտադրել ոչինչ, ու մե՞նք ենք մեր կոչով պարտադրում: Այո, դուք շատ ճիշտ եք, դուք վաստակել եք էդ տները, էդքան կզել եք, մի տուն էլ չտա՞ն:
Դուք չհասկացաք ակցիայի իմաստը, դուք «պալիտ» եղաք ու խայտառակ եղաք: Փաստորեն Հրանուշին մի աստղագետիկ էր պետք խայտառակ ըլնելու համար, Կաթողիկոսին՝ Բենթլի, վարչապետին՝ կովի կուրծք, իսկ ձեզ՝ ընդամենը մի կոչ…
Ես ընդհանրապես դեմ եմ որևէ բան անձնավորելուն, անձնական վիրավորանքներին, բայց ես կողմ եմ երևույթն ու արարքն իրենց անուններով բնորոշելուն ու իմ սեփական սուբյեկտիվ կարծիքն արտահայտելուն: Երևույթը՝ «Տաշիր» բնակարանաբաշխությունը, որակում եմ որպես անճաշակ ու խայտառակ միջոցառում, չգիտես՝ ինչի՞ համար են ուզում ժողովրդին հունից հանել, էդ մարդիկ հո իրանք իրանց թշնամի՞ն չեն, ուրեմն՝ թշնամին ուրիշ ա, ով որ էդ ամբողջը ողջունել ա ու նպաստել ա դրան: Տաշիր Սամոն խի չգիտի՞ ժողովուրդն ինչ հալի ա, որ աջուձախ բնակարաններ ա բաժանում «աստղերին», համ իրանց գցում կրակը, համ մեզ:
«Ով կոչ ա անում՝ չուզողություն ա անում, թող իրա ջեբից հանի տա»: Կներեք, կոչը ես չեմ արել, բայց ես միացել եմ, ուրեմն՝ ես էլ եմ անում, ու ես ոչ փող ունեմ, ոչ տներ, ես ձայն էլ չունեմ, որ բարեգործական երգեմ, ես ունեմ միայն իմ ակտիվությունը, իմ անունն ու գիրը, ու ոնց կարում՝ տենց էլ օգնում եմ, չեղած փողից էլ ում հասնում՝ տալիս եմ: Ախր, ստեղ ուրիշ բան ա կարևոր, սկի էդ տներ տալ-չտալը չի կարևոր, կարևորն էն ա, որ էդ կոչը պիտի որ ձեր մեջ արթնացներ լավագույն մարդկային որակները, իսկ ես համոզված եմ, որ ամեն մեկի մեջ էլ կան դրանք, ուղղակի մենք բոլորս էս արատավոր համակարգի զոհերն ենք, ու դուք էլ՝ նրանց զվարճացնողները:
Ժողովուրդը ձեզ չի սիրում, սիրելիներս, ձեր պոպուլյարությունը կեղծված ա ու ուռճացված, ձեզ ժողովրդին պարտադրում են բոլոր ալիքներով, ժողովուրդը նույնիսկ չի կարողանում երաժշտություն ընտրել ու սիրելի երգիչ, ինչ մնաց՝ նախագահ ընտրի… Ախր դուք ո՞նց չեք տեսնում, ո՞նց չեք հասկանում, որ ձեզ հատուկ «պադստավկա» են արել, տվել են կատաղած ու սոված ժողովրդի բերանը, իհարկե, ժողովուրդը ձեզ չի ուտի, բայց հո մի վախտ կզբաղվի, կմոռանա իրա ամեն ինչի մասին… Ես դա հասկանում եմ, մնում ա դուք հասկանաք, ու եթե էդքան կարևոր են էդ բնակարանները ձեզ համար, կարելի էր այլ կերպ պատասխանել…
Շուշանը փոքրիկ բնակարանում ապրում ա երկու երեխաների ու ամուսնու հետ, Շուշանից ոչ ոք էլ չի հավակնել բնակարանի նվիրաբերություն: Կոչի մեջ նշված էր, որ եթե էդ բնակարանները պետք չեն, առաջարկում ենք նվիրաբերել: Ո՞վ բան ասեց ձեզ, ո՞վ ինչ պարտադրեց:
Նունե, դուք ասում եք. «Սոցիալապես անապահով մարդիկ մեզ չեն…», մեզ չեն՝ ի՞նչ: Նունե, ո՞վ ա էդ կառավարության ձևավորվելուն նպաստել, դուք չե՞ք ձեր ընտրահամերգներով ժողովուրդ գրավել, դուք չե՞ք նրանց զվարճացնողները, բա մի հատ հարցրեք, բա ասեք՝ բա էդ անօթևանները, ընկեր կառավարություն, կներեք էլի, որ սենց համարձակություն ունեմ, բայց դե՝ քունս չի տանում, մի հատ չե՞ք ասի՝ ի՞նչ եղան էդ մարդիկ… Դուք արվեստագետ չեք, դուք պալատական ծաղրածուներ եք ուրեմն…
«Ի՞նչ կապ ունի արվեստագետը, իրա նվերը և սոցիալապես անապահով մարդիկ: Ի՞նչ կապ ունեն, կարո՞ղ եք ինձ բացատրել». — հեչ, ոչ մի կապ չունի, ասում-խոսում ենք արվետագետներով, բանուգործ չունենք, մեզ տուն չի հասել՝ չուզողությունից ու նախանձությունից սիրտներս ճաքում ա, մտածում ենք՝ ոնց ազդենք կառավարության վրա, ուղղակի՝ չերեզ ձեզ, դու՛ք ունեք ելումուտ: Հարգելիս, ինքներդ ձեզ արվեստագետ որակելուց առաջ ձեզ հարց տվե՞լ եք, թե որքան սարսափելի ա անտարբերը, մանավանդ արվեստագետի անտարբերը, ո՞նց թե կապ չունեն, էն էլ ո՜նց ունեն, էդ ինչի՞ մեկիդ մտքով չանցավ հիշել թշվառներին… Այսինքն, էդ ե՞րբ ա անցել որ…
Դուք խաբա՞ր եք, որ երկու ամիս ա քաղցկեղով հիվանդ կնոջ համար փորձում ենք գումար հավաքել, դուք խաբա՞ր եք, որ աստղերին կոչ ենք արել օգնել, ո՞ւր եք բա, ինչի՞ չեք գալիս թանկ բուժվող հիվանդների փրկության համար համերգ տաք, դե արեք, ինքներդ մի բան առաջարկեք, սպասում եք, որ ասեն՝ ստեղ էս թշվառի համար երգի էլի, ընդեղ իշխանոթյան համար երգի էլի…
Ինչի՞ եք ձեր բանականությունն օգտագործում միայն սեփական նեղ տարածքն ապահով ու բարեկեցիկ դարձնելու համար, ինչի՞ դուք ժողովրդի մեջ չեք, նրա հետ չեք, ինչի՞ նրա հետ չեք բողոքում, ինչի՞ եք ձեզ օտարում… Գիտեք, սա համբերության բաժակն ա լցվել իրականում, ուղղակի առաջինը ձեզ վրա շրջվեց, դուք ճիշտ եք, ձեզ դարձրին քավության նոխազ: Բռավո կազմակերպիչներին, մասնակիցներին ու հանդիսատեսին… Իսկ ժողովուրդը… Հայվան համբալներ են էլի, ինչ տաք՝ կուտեն, ինչ երգեք՝ կլսեն: Ո՛Չ: ՉԵՆՔ ՈՒՏԵԼՈՒ, ՉԵՆՔ ԼՍԵԼՈՒ:
էս անդեմ ու խայտառակ «մշակույթի» մամաներն եք դուք, իսկ ես մշակութային հեղափոխություն եմ ուզում էս երկրում, ուզում եմ, որ մշակույթը, առաջին հերթին՝ մարդկային հարաբերությունները փոխվեն, արժեհամակարգը փոխվի, ու էդ ժամանակ արդեն այլ բան փոխելու կարիք չի լինի, մենք էնքան փոխված կլինենք, որ ինքն իրան ամեն ինչ կփոխվի…
Հարգանքներիս վերջին տաշեղներով՝
Լուսինե Վայաչյան
Հ.Գ.
Կոչ եմ անում քաղցկեղով հիվանդ կնոջ՝ Օլգա Սեպետչյանին անհրաժեշտ «Հերցեպտին» 54000 դոլար արժողությամբ դեղորայքը գնելու համար ինքներդ՝ սեփական նախաձեռնությամբ, կազմակերպեք համերգներ, դա էլ հո բնակարան չի: Նույն ֆեյսբուքում, որտեղ տաշիրի կոչն էր, ու նույն ցանկով ես հրավերներ եմ ուղարկել, էդ ո՞նց ա սրա մասին իմացել եք, իսկ նրա մասին, որ համերգներ ենք կազմակերպում՝ ոչ: Փրկեք ձեր միջի մարդուն, քաղաքացուն ու արվեստագետին: Ես վերջին օպտիմիստն եմ ու քար ժողովրդից քարի հաց քամողը: Միացեք:
Անգլիական Հյուսիսային Յորքշիր կոմսության ագարակներից մեկում ապրող էգ ավանակին պարգևատրել են խիզախության և արիության համար: Նա շան հարձակումից փրկել է իր ընկերոջը՝ Սթենլի ոչխարին: Դոթի ավանակին մրցանակ է հանձնել անասնաբուժական բարեգործական կազմակերպությունը:
Ըստ ոչխարի տիրոջ, Դոթին հարձակվել է շան վրա, երբ նկատել է, որ վերջինս խեղդում է իր ընկերոջը: Հարձակման հետևանքով Սթենլին կորցրել է երկու ատամ և դեմքի նյարդային կաթված ստացել:
Ներկայումս Սթենլին իրեն լավ է զգում և անբաժան է իր փրկիչ Դոթիից: Ոչխարն ու ավանակը նույնիսկ գիշերները չեն բաժանվում: Բացի այս երկուսից, ագարակում բնակվում են նաև այծեր, նապաստակներ, սիրամարգեր և լամաներ:
Դոթիի պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 5-ին:
Հարցազրույց խորհրդային տարիների քաղբանտարկյալ, բանաստեղծ ՄԵՐՈՒԺԱՆԻ հետ
-Ի՞նչն է հայ իրականության մեջ ամենաշատը մտահոգում և ցավ պատճառում Ձեզ:
-Այսօր ես ցավի ու ափսոսանքի զգացումով եմ խնկարկում հիշատակը հանուն Ղարաբաղի ազատագրման զոհված ազատամարտիկների, ովքեր սրբազան ուխտով նահատակության գնացին` չկարծելով, որ երբևէ ղարաբաղցիները պիտի լքեն իրենց հայրենիքը և տեղափոխվեն Հայաստան, այստեղ վերջնականապես հաստատվեն և դեռ առանց միջոցների առաջ կանգնելու` իշխանությունը զավթեն: Այս մասին չէր խորհում նաև հանգուցյալ Վազգեն Սարգսյանը, քանզի նա նույնպես ըստ էության չէր ճանաչում ղարաբաղցիներին: Հիրավի, հիմնովին կփոխվեր նրա համոզմունքը, եթե հոկտեմբերի 27-ին չզոհվեր, այլ վիրավորվեր, միայն թե ողջ մնար: Այն ժամանակ, թերևս, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը բոլորովին այլ տրամաբանություն ու գործելակերպ կթելադրեր: Մնում է, որ գեթ այսօր հայաստանյան հայրենասեր մտավորականությունը, հողի աշխատավորներն ու բանվորական զանգվածները լրջագույնս մտահոգվեն իրենց ճակատագրի և ղարաբաղյան խնդրի շուրջը:
-Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծումը տեսնու՞մ եք: Եվ եթե՝ այո, ապա՝ ինչպե՞ս:
-Լեռնային Ղարաբաղ կոչված հողակտորը որևէ տեղ չի զբաղեցնում աշխարհի քաղաքական ու ֆիզիկական քարտեզի վրա, նրա իշխանությունները և ժողովուրդը չեն համարվում որևէ երկրի բնակիչ: Այստեղ պետությունը ինքնակոչ է և չի ճանաչված ինչպես Միավորված ազգերի կազմակերպության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից: Այս դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում հայ զինվորի ծառայությունը Լեռնային Ղարաբաղում: Ճիշտ կլինի և ժամանակն է, որ այդ հողակտորը ճանաչվի Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս և ընդգրկվի Հայաստանի կազմում: Բոլորին քաջ հայտնի է, որ Հայաստանն է պատերազմում հաղթել Ադրբեջանին, ոչ թե Ղարաբաղը: Ուստի, արդարացի է այդ հողակտորի վերադարձը Մայր Հայաստան: Որպես օրինակ կարող ենք հիշել Գերմանիայի կողմից Էլզասի գրավումը Ֆրանսիայից:
-2012 թվականը ՀՀ նախագահի ընտրությունների տարի է: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կընթանա գալիք ընտրարշավը:
-Իշխող կուսակցությունները կաշխատեցնեն իրենց քարոզչական մեքենաները, կգործեն կեղծիքն ու խարդավանքը, ընտրակաշառքն ու ահաբեկչությունը: Դատավորները կլինեն անարդար, քաղաքացիները` անազնիվ, և համատարած կիշխի շաղակրատությունը: Նման պայմաններում անհրաժեշտ է հիշել արևմուտքի բանականության հայրերից Հ. Մոնտեսքիոյի հետևյալ ձևակերպումը. «Հարկավոր է ճշմարտացի լինել ամեն ինչում, նույնիսկ այն բանում, ինչը վերաբերում է հայրենիքին: Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մեռնել իր հայրենիքի համար, բայց երբեք չի կարելի պարտադրել՝ ստել հանուն հայրենիքի»: Եթե Սերժ Սարգսյանը վերընտրվի, այդ վերընտրությանը հետևելու են Հայաստանի ներքաղաքական քաոսն ու եղբայրադավությունը, շարունակվելու է Ղարաբաղյան պատերազմը, և անորոշ ու անհասկանալի իրավիճակում հայտնված մեր հանրապետությունը ողբերգականորեն կարձանագրի իր վախճանը:
-Եվ այս իրավիճակում ի՞նչ գնահատական կտաք Ձեր նախկին այլախոհ քաղբանտարկյալ որոշ ընկերների որդեգրած կեցվածքին:
-Խորհրդային քաղբանտարկյալներից ոմանք ներկա իշխանություններին արջի ծառայություն են մատուցում, ինչը պարադոքսալ է թվում շատերին և կասկած առաջացնում վերջիններիս հայրենասիրության և առհասարակ այլախոհ հասկացողության նկատմամբ: Ուստի, անհրաժեշտ պարզաբանման կարգով տեղին եմ գտնում այս առթիվ ներկայացնել իմ տեսակետը: Այլախոհությունը կենսակերպ է, իսկ այլախոհը՝ պահանջատեր քաղաքացու տեսակ: Այլախոհը պետք է ապրի գեղեցիկ, բայց ոչ բարեկեցիկ, և իր ապրելակերպով ու բարոյական կեցվածքով չպետք է տարբերվի հասարակության ընչազուրկ խավից: Նա քաղաքացու այն տեսակն է, որը պետք է անվերջ պայքար մղի իր հողի աշխատավորության ու բանվորական զանգվածների բարօրության համար: Երբ անցյալում նման հայացքներ դրսևորելու պատճառով դատապարտված անձը ներկայումս դառնում է իշխանության կրողն ու սպասավորը, դադարում է այլախոհի արժանապատիվ կոչումը կրելուց և կոչվում է խամաճիկ, որը հանուն անձնական հարստության միանում է ժողովրդին կեղեքող ու հարստահարող դասին: Սա ենթադրել է տալիս, որ նա անցյալում եղել է գծուծ սոցիալական բողոքական:
-Ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը իշխանափոխություն է պահանջում: Ըստ Ձեզ՝ այս պահանջը արդարացվա՞ծ է:
-Արժե, որ գործող իշխանությունը խորհի, թե ինչով է պատճառաբանված իշխանափոխության ցանկությունը ժողովրդի մեջ: Չէ՞ որ օրըստօրե ավելի մեծ չափերի է հասնում արտագաղթողների թիվը: Հեռանում է մտավորականությունը, ամայանում է երկիրը, ավելանում են աղքատությունն ու գործազրկությունը: Ցավալի է նաև այն, որ այսօր ցանկացած պետական գործչի մահը ոչ միայն չի տխրեցնում հասարակությանը, այլև երբեմն խրախճանքի առիթ է տալիս: Մինչդեռ ուրիշ երկրներում նման դեպքերում համաժողովրդական սուգ է հայտարարվում, իջեցվում են պետական դրոշները: Եվ վերջապես` ինչու՞ է ցանկալի մութ ու ցուրտ տարիներին նախագահած Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը: Այս վերաբերմունքը հետևանք չէ միայն երկրի տնտեսական նահանջի: Սա վկայում է տիրող քաղաքական վերնախավի հեղինակության անկման մասին:
— Իսկ Դուք ինչպե՞ս եք տեսնում ժողովրդի պահանջած իշխանափոխության ընթացքը:
-Հայաստանում այժմ բնական ճանապարհով, այսինքն` խաղաղ ցույցերի միջոցով իշխանափոխություն տեղի ունենալ չի կարող: Ղարաբաղյան կլանը ամեն հնարավոր ու անհնարին գործողությունների կդիմի հայաստանաբնակ հայերի միջև թշնամանք սերմանելու համար, որպեսզի ներքին առճակատման պայմաններում կարողանա պետության կառավարման ղեկը իր ձեռքում պահել: Սա պետք է գիտակցի տեղաբնակ հայությունը: Հակառակ պարագայում` Ս. Սարգսյանի վերընտրվելուն հաջորդելու է Ռ. Քոչարյանի նորոգ իշխանավարությունը, և Հայաստանը մնալու է հորդայական ասպատակության հավերժական թիրախ: Ինչպես գիտենք, դեռևս խորհրդային կարգերի օրոք Ղարաբաղի հայության կոմունիստ ներկայացուցիչները հանդիսանում էին ռուսական մեծապետական շովինիզմի սպասարկուները Հայաստանում: Նրանց մեծ մասը ձևավորում էր չեկան և կուսակցական ապարատը, իսկ գլխավոր էմիսարը անպայման ազգությամբ ռուս էր՝ Մոսկվայից առաքված, որպես ՀԿԿ երկրորդ քարտուղար: Այսօր կրկին Հայաստանը հանձնված է Ռուսաստանին` իբրև գույք՝ պարտքի դիմաց, և մեր երկրում դարձյալ հաստատված է Ռուսաստանի հեգեմոնիան, որի բարոյական նեցուկը Ղարաբաղյան կլանն է: Այնպես որ, թույլ չտանք Սերժ Սարգսյանին վերընտրվել, նույնիսկ եթե վերջինս դարձյալ ստանա Մոսկվայի «դաբռոն»: Ափսոս է հայ ժողովուրդը:
Նստեցինք իրար մոտ, սիգարեթ վառեց: Մենք չենք ծխում: Ասեցի. «Ամաչեցի՞ր, երբ քո շորտիկը հանեցիր»:
Ասեց. «Ես շատ եմ աշխատել ինձ վրա, որ առնանդամիս չափը սիրեմ, էլ պրոբլեմ չունեմ դրա հետ, հիմա ընդունում եմ, ոնց կա: Մարդ պիտի իր վրա աշխատի, որ սիրի իրեն այնպես, ինչպես ծնված է: Ես շատ լավ ծնողներ ունեմ, նրանք ինձ ճիշտ են դաստիարակել, ուսումի են տվել, ու դա ինձ շատ է օգնել»:
Սիրեցի շատ էս տղուն, բարի տղա էր, շատ: Միակ պրոբլեմն էն ա, որ գժի պես աշխատում ա օրը 15 ժամ, հետո գալիս ա տուն՝ գարեջուր խմում, որ հանգստանա… Խելացի տիրուհի էր ուզում, եսիմ ինչի՞ էր ուզում, ի՞նչ պիտի անի տիրուհու հետ՝ բացի տանջվելուց:
Ես իրա հետ շատ մոտեցա, արդեն մի հինգ անգամ հանդիպել ենք: Ես սկսել եմ ավելի կանացի շորեր հագնել, որովհետև ուզում եմ ինձ նայի, ուզում եմ դուրը գամ… Էս ի՞նչ ա կատարվում ինձ հետ…
Էնքան ազատ եմ զգում իրա մոտ: Ասեմ ձեզ, ընթերցողներ, որ հասկանաք, ինքը էնքան սթրես ա ապրում, որ չի կարողանում սեքս անի: Ինձ պատմում ա, որ իրա առաջվա ընկերուհուց բաժանվել ա, որովհետև չէր կարողանում սեքս անի: Առնանդամը լավը չէր, փոքր էր: Ասում ա, որ շատ աշխատում ա, մարմինը լարված ա լինում, ուղեղն էլ խանգարվում ա:
Գալիս էր տուն, էդ հին ընկերուհին իրան վիրավորում էր, ծիծաղում էր վրեն, ասում էր, որ ինքը իսկական տղամարդ չի: Դե. կան կանայք, ովքեր չեն ուզում սեքս, կան, որոնց համար շատ կարևոր ա: Հայաստան էր եկել պայմանագրով, դասեր ա տալիս էստեղ: Ասեց, որ Ֆրանսիան թողել եկել ա ստեղ, որովհետև ընկերուհուց բաժանվելը մեծ սթրես էր իրա համար:
Բացի առաջին անգամից, մեր մնացած սեսիաները 3-4 ժամ են տևում: Ես շատ հանգիստ եմ իրա հետ, վերջին երկու անգամը փող չտվեց, չտանջեցի իրան, արվեստից էինք խոսում: Թատերական գործեր էլ ունի: Ես իրան չեմ ասել, որ ընկերուհի ունեմ:
Ինձ հաճելի ա իրա մարմինը, լավն ա: Պարզվեց, որ 43 տարեկան ա, իսկ երբ նստում եմ իրա կողքին, միասին TV ենք նայում, իրա մազերի հետ եմ խաղում, տարօրինակ զգացողություններ եմ ունենում: Ոնց որ ընկերուհիս լիներ, բայց տղամարդ, քնքշանք եմ զգում, ուզում եմ ծոցս դնեմ ու քնեմ:
Երբ երկրորդ անգամ հանդիպեցինք, տանջելու ժամանակ իրան ասեցի. «Դու ի՞նչ վատ բաներ ես անում, անպետք տղա, պատմի, սրիկայի մեկը: Ինչե՞ր ես անում, աղջիկների հետևից ես վազո՞ւմ, մամայիդ վատ բառեր ես ասո՞ւմ, ծնողիդ չե՞ս հարգում, խմո՞ւմ ես»: Ամեն ինչին ասեց՝ ոչ, ոչ, մենակ խմելուն ասեց՝ այո… Տխրեցի… Շատ ցավալի ա ինձ համար:
Երբ մազերն եմ շոյում, զգում եմ իրա ջերմությունն ու փափուկ սիրտը, զգում եմ, եթե նույնիսկ իրանից սեքս ուզեմ՝ ամաչելով կանի: Չեմ ուզում սեքս, իրան եմ ուզում, տենց նուրբ ու խոցելի… փոքրիկ, անօգուտ առնանդամով…
Մի քանի օր առաջ ահագին երկար համբուրվեցի իրա հետ: Շուրթերը փոքրիկ են, բայց շատ ջերմ, իսկ ձմռան ցրտի մեջ դա շատ հաճելի էր… Իրա ուժեղ բազուկներով գրկել էր թևերս, հետո վիզս…
Համբուրվում ու ծիծաղում էինք, քիչ-քիչ, ոչ ագրեսիվ: Ուժեղ ա, բայց ագրեսիվ չի, սկսեց վիզս համբուրել, իջավ վար, աչքերիս մեջ նայելով, թե ի՞նչ եմ ուզում: Դեմքը մոտեցրեց պտուկներիս, շատ հաճելի էր, հետո էլի իջավ, սկսեց փորս համբուրել, շորերիս վրայով… Ավել բան չուզեցի, չթողեցի… Չգիտեմ ինչի… Ինքն էլ ավել սկի չուզեց էլ…
Ծիծաղեցինք, ժպտացինք իրար, ես հասկացա, որ եթե ինչ-որ շարունակություն էլ ունենար, երկար չէր տևի…
Մի քիչ նստեցինք, գինի խմեցինք, հետո ես գնացի տուն: Իրեն շատ եմ սիրում, բայց հաճախ չենք տեսնվում: Խմում ա, աշխատում ա, մենակ ա, գիտի թե՝ չգիտեմ, որ շատ ա խմում… Իսկ ես ընկերուհի ունեմ՝ ընտանիք: Իսկ իրա հետ եմ՝ ուղղակի մի տեսակ հարազատ հոգի ա, չեմ հասկանում ինչի, բայց սիրում եմ:
Մի քանի օր առաջ ասեց, որ ուզում ա՝ շատ անկեղծ լինենք իրար հետ: Ասեց՝ եթե մտքիդ մի բան կա, պիտի չպահես մեջդ, ասա, նույնիսկ եթե վատ բան լինի, ոչինչ, հետո ուրիշ բան կլինի, որ լավը կլինի…
Սկսեցի հասկանալ, թե իրա ինչն եմ սիրում՝ կնոջը հարգելու, կնոջով հիանալու, մեծարելու, գնահատելու տաղանդը ու կանացի մարմինը:
Օրինակ, երբ համբուրվում էինք, ասեցի. «Վայ, մորուքդ ցավացնում ա»: Չնայած մի միլիմետր մազ հազիվ լիներ, արագ հելավ կանգնեց, թե՝ օհ, գնամ սափրվեմ, ու գնաց: Ուրիշ տղամարդ լիներ՝ ասեիր, ռեակցիա չէր էլ տա, դու պետք ա սափրվես իրա համար, ոչ թե ինքը…
Շարունակելի
Լուսինե Վայաչյան
Վրաստանի 75-ամյա բնակչուհին մի քանի ժամով անջատել էր Հայաստանի ինտերնետը: Այդ կինն արդեն խոստովանել է իր մեղքը՝ պատմել է, որ կտրել է օպտիկամանրաթելային մալուխը, ինչի պատճառով մարտի 28-ին այդ կապից օգտվող բոլոր հայաստանցիները և Վրաստանի բնակչության զգալի մասը մնացել էին առանց ինտերնետային կապի: Տարեց կինը պատմել է լրագրողներին , որ փորձել է պղինձ գտնել հողի մեջ և փորելու ընթացքում վնասել է մալուխը:
Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարար Զուրաբ Գվենետաձեի, կինը «հանցակիցներ» չի ունեցել: Մալուխի վնասումից գրեթե վայրկյաններ հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և ձերբակալել տարեց կնոջը:
Այժմ նրան 1-3 տարվա ազատազրկում է սպառնում:
Գերմանիայի Վիսբադեն քաղաքում զուգարանների պատմության թանգարան է բացվել:
Թանգարանի հիմնադիրը 69-ամյա Միխաել Բերգերն է: Նա հայտարարել է, որ մտադիր է առնվազն 300 ցուցանմուշ ներկայացնել հասարակության ուշադրությանը:
Թանգարանում արդեն իսկ ցուցադրվում են բազմաթիվ խոզանակներ, փոքրիկ զուգարաններ և զուգարանի թղթի զանազան տեսակներ: Թանգարանի մուտքի տոմսն արժե 4 եվրո 99 ցենթ:
Ի դեպ, սա զուգարանների թանգարանի առաջին փորձը չէ: Նմանատիպ թանգարաններ կան Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում:
«Եվրատեսիլ-2011»-ին հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտարարություն է տարածել, նշելով որ Հայաստանը «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթում ներկայացնող Էմմին ապրիլի 2-ից, սկսում է դեպի Եվրոպա իր փրոմո-տուրերը: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2011»-ը կանցկացվի մայիսի 10-14-ը, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում։ Հայաստանը կներկայացնի երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով:
Այսօր Էմմին կմեկնի Մոսկվա, որտեղից ապրիլի 4-ին, կուղեւորվի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ։ Կիեւում Էմմին կմնա մինչեւ ապրիլի 6-ը, ապրիլի 7-ին եւ 8-ին նա ելույթ կունենա Քիշինեւում, իսկ 9-ին եւ 10-ին՝ Ամստերդամում եւ Առմելոյում:
Մրցույթում Հայաստանի ներկայացուցչի երգի բեմականացման հարցով զբաղվելու է Հունաստանում բավական հայտնի խորեոգրաֆ եւ եվրատեսիլյան փորձ ունեցող մեր հայրենակից Արմինե Զարյանը։ «Նա Հունաստանում առավել հայտնի է որպես Էմմի եւ արդեն 12 տարի է՝ ապրում է այդ երկրում։ Մինչ այժմ հեղինակել է Եվրատեսիլի Հունաստանի նախորդ եւ 2007-ին ներկայացրած «Յասու Մարիա» կատարումները:
Էմմիի հետ բեմում հանդես չի գալու Միհրանը, ինչպես պնդում էին նախկինում, նա դեռ չի ներել իր հետ պատահածը և չի պատրաստվում ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլում: Բեմում Էմմիի հետ կպարեն 4 հույն տղաներ, որոնք մի քանի անգամ արդեն մասնակցել են «Եվրատեսիլ» մրցույթին:
Երգչուհու հագուստների մոդելավորումը վստահվել է դիզայներ Արեւիկ Սիմոնյանին:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.