29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

CNN կայքը տեղեկացնում է, որ մի երիտասարդ եգիպտացի իր նորածին դստեր անունը Ֆեյսբուք է դրել: Նման անուն տալով աղջկան, Ջամալ Իբրահիմը փորձել է շնորհակալություն հայտնել սոցիալական ցանցին, որը նպաստեց բողոքի ցույցերի անցկացմանը Եգիպտոսում:
Իբրահիմի դստեր ծննդյան ճշգրիտ օրը չի նշվում, սակայն բազմաթիվ լրատվամիջոցներ հաղորդել են այն մասին, որ Հոսնի Մուբարաքի ռեժիմի դեմ պայքարող երիտասարդները նորածին Ֆեյսբուքին բացիկներ են ուղարկել:
Ըստ «The Sun»-ի, 2011թ. մայիսի կեսերին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ը պաշտոնական այցով մեկնելու է Իռլանդիա:
Եթե այդ այցը տեղի ունենա, ապա Եղիսաբեթը կդառնա առաջին բրիտանական միապետը, ով վերջին հարյուր տարիների ընթացքում այցելել է Իռլանդիա:
Միապետերից վերջինը, որ 1911թ.-ին Իռլանդիա է այցելել` թագուհու պապիկն է` Գեորգ V-րդը:
Թերթի տեղեկություններով, թագուհին անհամբեր սպասում է այդ ուղևորությանը, քանի որ նրան միշտ անհանգստացրել են հարևանի հետ լարված հարաբերությունները:
Իռլանդիայի Հանրապետությունը դուրս է եկել Միացյալ Թագավորության կազմից 1921թ.-ին` անկախության համար մղված պատերազմից հետո: Դրանից հետո ոչ մի բրիտանացի միապետ չի այցելել անկախացած Իռլանդիա:
Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները ծայրահեղ լարված էին հիմնականում Հյուսիսային Իռլանդիայի պատճառով, քանի որ այդ երկիրը դեռևս Միացյալ Թագավորության տիրապետության տակ է:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի նախաշեմին ԲՀԿ առաջնորդը որոշել էր նվեր մատուցել դասական երաժշտության սիրահարներին և Հայաստան էր հրավիրել աշխարհահռչակ «I Solisti Veneti» նվագախումբը` մաեստրո Կլաուդիո Շիմոնեի ղեկավարությամբ:
«Վենետիկի մենակատարները» բացառիկ էին, մաեստրո Շիմոնեն անկրկնելի, ինչի շնորհիվ էլ
համերգն անցավ ամենաբարձր մակարդակով, սակայն այս ամենով հանդերձ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը պատրաստ չէ հասնել միջազգային չափանիշներին հենց միայն նրանով, որ այս կառույցի զուգարաններում բացակայում է զուգարանի թուղթը, օճառը:
Եվ սա նորություն չէ, ավելի վաղ համերգներից մեկի ժամանակ, օպերայի զուգարանում, մի հետաքրքիր տեսարանի հանդիպեցինք. մի կին նստած էր սեղանի առաջ` ճիշտ զուգարանի դռան մոտ և կնոջ դիմաց դրված էր հավանաբար ճիշտ այն չափաբաժնով կտրված զուգարանի թղթեր, ինչքան անհրաժեշտ էին ներս մտնողներին: «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանավորած համերգին հիշյալ կինը չկար, Խե~ղճ Ծառուկյան… մարդը երևի չգիտեր, որ ինքը հսկայական գումարներ է ծախսում, սակայն մի փոքր դետալ փչացնում է մեր քաղաքակիրթ լինելու պատրանքը:
Լ. Կ.
6 ամսից ավել ա, որ էս գործի մեջ եմ: Կլիենտներն ու հատուկ իրավիճակները ինձ փոխեցին: Ամեն մի մարդ, ամեն իրավիճակ, օրեցօր: Ընդհանրապես, երբ մարդու գործը լինում ա միօրինակ ու միապաղաղ, մարդն անընդհատ ժամին ա նայում, թե երբ գործը կպրծնի, որ տուն գնա, էնքան որ ձանձրալի ա լինում:
Էս գործում հակառակն ա, ժամանակը թռնում ա: Գալիս են, ստանում են իրանց ուզածն ու գնում են: Ու չկա տիրուհի առանց ստրուկի, դրա համար էլ փոխվում ես: Ես չեմ էդ դերն ընտրել, նրանք են, որ համոզում են իրանց ստորացնել, ես էլ անում եմ…
Պատմեմ իմ երկու կլիենտների մասին, որոնք ինձ վրա մեծ տպավորություն են թողել: Տպավորություն` ոչ թեթև նշանակության: Բոլոր կլիենտների պատմություններն էլ տպավորիչ են՝ նրանց պատճառներն ու մղումները, ինչի՞ են գալիս մեզ մոտ, նրանց կեցվածքը, խոսալու ձևը:
Ամենահաճելին էն ա, որ սա մի մեծ աշխարհ ա: Սա հո մենակ խփել չի, դա ամեն մարդ էլ կարա անի, սա մշակույթ ա, աշխարհ, որի մեջ օգտագործում ենք մարմինն իբրև կտավ ու գործիք: Գործիքն անպայման գործում է: Իսկ մարմինդ ի՞նչ է գործում: Գործում է, էն էլ ոնց, բուժում ա մարդուն ու տրանսֆորմացնում տիրուհուն, եթե տիրուհին իրա դերն ընդունում ա, լավ անում ա, լավ խաղում ա: Ինչի՞ համար է ԿՏՍՄ-ն, ի՞նչ մտադրություններով: Հաճույք ու ցավ՝ կյանքի նման, բայց փոքր թատերական չափաբաժիններով, մի քիչ վտանգով…
Էս ամեն ինչը դեր ա խաղում մարդու ինքնագնահատականի ու պահվածքի վրա: Իսկ մարդը գալիս ա մեզ մոտ, որ բուժվի ու խաղալով բուժվի, կամ` բալանս գտնի էդ ցավի ու հաճույքի խառնուրդի մեջ: Սուսիկի հետ երբ անցյալ շաբաթ սեսիա արեցինք, ինձ շատ հաճելի էր, երբ ինձ կապկպեց: Ամեն մի խաղ նոր զգացումներ էր առաջացնում, ու ես ինձ նոր մարդ էի զգում, հատկապես` երբ կապեց անկողնու վրա ու վրես տաք մոմ թափեց, կամ` երբ խոսում էր հետս, երբ ես կապված ու թուլացած էի: Բոլոր մտահոգություններիցս ու վախերիցս ազատվեցի ու ինձ ուժեղ զգացի, չնայած`ենթարկվողի դեր էի կատարել:
Ես միշտ օգտագործում եմ «խաղ» բառը, երբ խոսում եմ իմ սեսիաների մասին, կամ էլ երբ կլիենտին առաջարկում եմ սկսել, ասում եմ. «Պատրա՞ստ ես խաղալ»: Մենք խաղում ենք սեսիայի ընթացքում: Անմեղ խաղ ա, բայց ամեն րոպե կարա փոխվի ու տանի որ կողմ ասես: Կարաս խաղի ժամանակ ծիծաղես, ցավացնես, խփես՝ բայց էդ ամենն անես լավ մտադրություններով՝ մարդուն օգնելու:
Մի լիբանանցի կլիենտ եկավ էն օրն ու Ռիմային ասեց, որ իրա ծնունդն ա, ու ինքը տխուր ա, որ Բեյրութում չի ընտանիքի ու ընկերների հետ: Ստեղ ինչ-որ բիզնես ունի: Ստեղ ինչ-որ մեկից լսել էր մեր մասին, ասել էին` «թույն աղջիկներ կան», ինքն էլ եկել էր: Չգիտեմ նույնիսկ`գիտեր ուր ա եկել, թե չէ, կարող ա` մտածում էր, թե սովորական բարդել ա եկել, բայց չէ, ուզած բաներից երևաց, որ գիտի: Ռիմային ասեց, որ բոյով ու սպիտակ մաշկով աղջիկ ա ուզում, Ռիման էլ ինձ առաջարկեց: Պուճուր բոյով, գիրուկ քաչալ մարդ էր:
Մտա ներքևի սենյակը, ուր նա ինձ սպասում էր: Հարցրեցի` ի՞նչ ես ուզում: Ասեց, որ ուզում ա`անխիղճ ձևով տանջեմ, ինչքան ուժ ունեմ: Ես արդեն վստահ էի, որ շատ լավ սեսիա կլինի: Էլ բան չասեց, թե կոնկրետ ինչ ա ուզում, ոչ մի բան չպարտադրեց, թողեց, որ ես որոշեմ: Բարձրացա վերև, Ռիմային հարցրեցի, թե դա ի՞նչ կլիենտ ա, ինչ պատկերացումներ ունի ԿՏՍՄ-ի ու ընդհանրապես կյանքի մասին: Դե ես ո՞նց կարամ մարդու բան առաջարկեմ, եթե չգիտեմ` ինչ ա ուզում: Ռիման ասեց, որ պետք ա շատ ուժեղ լինեմ, կոպիտ, գոռամ վրեն, ասեմ` «անկապ աքլորիկ», բայց ամենակարևորը, որ խոշոր ու անտաշ կնոջ նման վարվեմ հետը:
Էդ մարդուն նայելով երբեք չէիր ասի, որ ԿՏՍՄ սիրահար ա, հետո ինքս ինձ համոզեցի ու ուժեղ զգալու համար պատկերացրեցի, որ սովետի վախտվա կին եմ՝ չաղ, կարճ մազերով, ու խոհարար եմ բանտում: Ստացվեց, թե չէ` չգիտեմ, բայց շատ ուրախ էի, որ էս փոքրիկ լիբանանցին բոյով աղջիկ ա գտել վերջապես: Ինձ պատմեց, որ երկու ամիս առաջ ա ստեղ եղել, ու Ռիման իրան Սուսանի մոտ ա տարել: Հիասթափված էր: Դե, մարդը բոյով նիհար աղջիկ էր ուզում, ոչ թե Սուսիկի նման փարթամ, թմբլիկ, բարի ու անշառ մեկին: Ասում էր, ինձ հետ ի՞նչ կարար աներ ինքը որ: Ես ջղայնացա, քանի որ չեմ սիրում, որ կլիենտներս գալիս են ու սկսում մյուս աղջիկներից վատ խոսալ, ուզում էի մռթին հագցնեմ մի լավ:
Մի խոսքով, մտա սենյակ, իրան հրամայեցի, որ նայի գետնին ու քայլելուց պաչի ոտքերս: Հետո վրեն նստեցի, ու ինքն ինձ ձիու նման ման էր տալիս սենյակով: Հետո ասեցի, որ տկլորանա, ասեցի. «էս ի՞նչ ա, ի՞նչ վիճակ ա, դու ինչի՞՚ ես դեռ հագնված», թքեցի վրեն, ասեցի` ձիու նման վրնջա, կովի նման բառաչի, շան նման հաչա: Ասեցի. «Այ չաղլիկ, դու քեզ ինչի՞՚ տեղ ես դրել, որ մտածում ես, թե ինձ նման աղջկան կարաս ունենաս: Ես աստվածուհի եմ, դու ի՞՚նչ ես, այ ճիճու, կեղտոտ թերմացք: Ցույց տուր տեսնեմ` ոնց ես ուզում ինձ»: Հետո հրեցի գետնին մի քանի անգամ, որ չկարողանա նորից ոտքի կանգնել: Հետո ասեցի՝ արի, արի ոտքերս մասաժ արա, այ կով: Երբ արդեն մի կես ժամ անցել էր, ասեցի.
— Էսօր քո ծնունդն ա` ասում են, հա՞:
— Հա:
— Ուզեցիր մեզ մոտ գաս, ու ես քո նվերն ե՚՞մ:
— Հա, լավ է, մի քիչ թանկ է ձեզ մոտ, բայց կարժենա այս նվերին:
— Ինձ թվում ա, քեզ նման տղամարդու համար ավելի լավ կլինի, որ գնաս էրոտիկ տեղեր, նենց տեղեր, որտեղ քեզ ավելի լայն սեքսուալ ծառայություններ կկարողանան մատուցել, ամեն ինչ կանեն քեզ համար, ես ամեն ինչ չեմ կարա:
— Օ՜, չէ, ի՜նչ եք ասում, դա ի՞նչ է որ: Արդեն գիտեմ` նրանց մոտ ինչ պետք է լինի, ամեն ինչ կանխատեսելի է: Պիտի ասեն` ինչ ես ուզում, օքեյ, 50 դոլար, հետո պիտի մի քանի րոպե տևի, պրծա, ու հետո՞: Ի՞նչ կա դրա մեջ, ոչ մի հաճույք չկա, հակառակը…
— Բայց կարաս մենակ սեքսով չզբաղվես, կարաս խոսես հետները, ծիծաղես` փողով իհարկե: Աննորմալ հարց տվեցի, մարդ իրա ծնունդի օրը պետք ա փող տա, որ մի քանի հոգի հետը լինեն էդ օրը, աբսուրդ ա:
— Չէ, լսեք, ես ստեղ եմ գալիս, որովհետև սա սյուրպրիզ է, սա նորություն է, էսպիսի խաղերը չեն ստացվի, եթե երկուսն էլ չսիրեն դա անել: Իսկական է ձեզ մոտ ամեն ինչ: Երբ մարդը գիտի ինչ է անում ու սիրում է դա անել, որտեղ ուզում է լինի, դա զգացվում է:
Սկսեցի հարգել էս մարդուն, էլ կոլոտ ու քաչալը չկար, կար մի լավ մարդ, որի ծնունդն էր, ու որն ինձ իր համար նվեր էր ընտրել ու վճարել: Սկզբում հավատս չէր գալիս, դրա համար նրան ասում էի, որ ինքը ճիճու ա, անկապ ա, ես չգիտեի որ էս փոքրիկ չաղլիկը ԿՏՍՄ սիրահար ա ու գիտակ: Եթե ուրիշ բան զգայի, ուրիշ բան կասեի, սեսիայի ժամանակ ամեն ինչ զգացումների վրա ա:
Նա հասկանում ա մեր խաղից, երբ կինն ինչ ուզում ա անում ա իրա հետ, անում ա սրտանց, ու ստրուկն իրան կենդանի ա զգում:
Ու նաև սիրում ա, որ իր հետ լինի գեղեցիկ, ընտիր կին, որ նայի նրա ոտներին ու առանց որևէ ավել բանի գրգռվի: Բայց ավելի շատ սիրում ա, որ էդ ամեն ինչը իրա մասին լինի, էդ զգացումները ներքուստ լինեն, իսկական ու կենդանի:
Էդ իրա մի քանի խոսքերը արդեն իսկ ինձ փոխեցին: Մինչև հիմա հիշում եմ իրա պարերը, դրանք էլ ինձ շատ բան սովորացրին: Ես գիտեմ հիմա, որ երբ կինը չի ուզում, չի ստացվում, արհեստական ա լինում. եթե մի բան անում ես, պիտի լավ անես: Ես դա եմ հավանում ԿՏՍՄ-ի մեջ, որ էս զզվելի, բրուտալ ու տգեղ մարդը սեքս չուզենա կնոջից, այլ ուզենա պարզապես խաղալ: Այ մարդ, ուրախա´ցա:
Լուսինե Վայաչյան
Հյուսիսկովկասյան գրոհայինների ղեկավար Դոկու Ումարովը ստանձնել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Ծայրահեղականների քարոզչական կայքերից մեկում տեղադրված հաղորդագրությունում Ումարովն ասում է, որ ինքն է հրամայել պայթյունն իրականացնել: Նա խոստացել է նոր ահաբեկչություններ կազմակերպել Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններում: Ումարովը Ռուսաստանին «Արցունքների տարի» է խոստացել:
Ըստ գրոհայինների պարագլխի, Մոսկվա ուղարկված ահաբեկչի ազգանունը Սեյֆուլախ է: Բազմաթիվ լրատվամիջոցներ ենթադրում են, որ հենց նա է «Դոմոդեդովո» օդանավակայանի մահապարտը:
ՌԴ Գիտությունների ակադեմիայի նյարդաբանական ինստիտուտի փոխտնօրեն Միխայիլ Պրադովը և Բորիս Մոիսեեւի տնօրեն Սերգեյ Գորոխը մամուլի ասուլիսում խաղաղեցրել են երգչի երկրպագուների խռովված հոգիները` հայտնելով, որ նա այժմ անհամեմատ լավ է և մոտ օրերս դուրս կգրվի հիվանդանոցից:
Ըստ Սերգեյ Գորոխի`Ալլա Պուգաչովան ամեն օր Մոիսեևին է ուղարկում իր ձեռքով պատրաստած հավի կոտլետ և կարտոֆիլով պյուրե:
«Իոսիֆ Կոբզոնը ողջ Մոսկվան իրար խառնեց ու գտավ լավագույն նյարդաբանին, հետո Պուգաչովայի հետ միասին Բորիսին տեղափոխեցին այս մասնավոր հիվանդանոցը»,- պատմել է բժիշկը:
Երգչի հունվարից-ապրիլ կայանալիք բոլոր համերգները հետաձգվել են մինչև աշուն: Ըստ բժշկի, Բորիսը երազում է բեմ վերադառնալ:
Կաթվածի հետևանքով վնասվել է Մոիսեևի գլխուղեղի աջ կիսագունդը, ինչի հետևանքով թուլացել են նրա ձախ ձեռքն ու ոտքը, խաթարվել է նաև խոսելու կարողությունը: Այժմ նրա հետ օրական մի քանի ժամ աշխատում են քաղաքի լավագույն նյարդաբանները:
Մեկ ամսից ավելի է, ինչ երգիչը գտնվում է հիվանդանոցում: Հետաձգվել է 45 համերգ, որոնցից յուրաքանչյուրի հասույթը հասնում էր 35 հազար դոլարի: Փաստորեն երգիչն արդեն իսկ կորցրել է 1.5 մլն դոլար:
Իտալացի լրագրողների ականջն է ընկել, թե ինչ-որ լուսանկարներ կան ասպարեզում, որտեղ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մարմնավաճառների հետ զվարճանում է մորեմերկ: Ասում են նաեւ, որ մերկ Բեռլուսկոնիին լուսանկարել է վերջինիս երեկույթների մշտական հյուրերից մեկը:
Ըստ բրիտանական «The Telegraph» թերթի, «խանդավառված» լրատվամիջոցները պատրաստ են մեկ միլիոն եվրո վճարել յուրաքանչյուր լուսանկարի համար:
Վարչապետի հերթական սեքս-սկանդալով զբաղվող քննիչները խուզարկել են Բեռլուսկոնիի սիրուհիների բնակարանները և առգրավվել համակարգիչներն ու բջջային հեռախոսները` 72-ամյա քաղաքական գործչի «ա լյա Կազանովա» լուսանկարները հայտնաբերելու ակնկալիքով:
Բնականաբար, Բեռլուսկոնիի փաստաբանները բողոքել և պահանջել են ապահովել լուսանկարների գաղտնիությունը:
РИА Новости-ն տեղեկացնում է, որ Միջպետական Ավիացիոն Կոմիտեն հանձնել է Sukhoi Superjet 100 (SSJ100) ինքնաթիռի սերտիֆիկատը: Դա նշանակում է, որ այդ ինքնաթիռները շուտով կհայտնվեն ԱՊՀ երկրներում:
Superjet 100 ինքնաթիռներ առաջինը կստանան հայկական «Արմավիա» և ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունները:
Superjet ինքնաթիռները պետք է մասնավոր չվերթներ կատարեին դեռևս 2008թ.-ին, սակայն նրանց շարժիչների սերտիֆիկացումը հետաձգվեց:
2011թ. Սուխոյի «քաղաքացիական» ինքնաթիռները կստանան նաև Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության սերտիֆիկատները:
Անհրաժեշտ է ստանալ շարժիչի միջազգային սերտիֆիկատ, քանի որ ինքնաթիռները հիմնականում վաճառվելու են արտասահմանյան երկրներում:
Վերոնշյալ ինքնաթիռը վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանում ստեղծված առաջին քաղաքացիական ինքնաթիռն է:
Օդանավում կա 95 նստատեղ և այն կարող է թռչել մոտ 4.4 հազար կմ:
Ո՞վ է տիրուհին, ի՞նչ է տիրուհին:
Մյուս տիրուհիներն ինձ ասում էին, որ ես մի պահ շատ ուժեղ դեպրեսիա եմ ունենալու: Էն, որ ես պիտի որոշեմ, թե ո՞վ եմ ես, պիտի որոշեմ, թե իմ իսկական դեմքը որն ա, ի՞նչ տեսակի տիրուհի եմ ես: Ես խի՞ստ եմ, թե փափուկ, բարի, մարդկային, թե՞ չար ու տմարդի, վիճաբանող, թե՞ ռացիոնալ: Էնքան ա պահանջում էս գործը քեզնից, որ դու օրեցօր փոխվում ես, թեև զոռով… ԵՍ փոխվում եմ: Կլիենտները, որ գալիս են, շատ ուժեղ պահանջներ ունեն՝ մարմնական, էմոցիոնալ, մենթալ, հոգևոր… Նրանք նաև քեզ փորձում են՝ քո սահմաններն են լայնացնում, հրահրում են, որ տեսնեն, թե դու ի՞նչ տեսակ տիրուհի ես, թե ո՞նց ես իրենց ստորացնելու ու տանջելու:
Ինձնից էս գործը պահանջում ա, որ իմ կյանքը փոխեմ: Որ լավանամ, պատկերացնո՞ւմ եք: Էլ չեմ կարողանում ապրել անկեղծ կյանքով, ատում եմ սուտ խոսալը, բայց և չեմ կարող թույլ տալ, որ ինձ բացահայտեն: Եթե էս բաները թույլ տամ, գործս չեմ կարողանա անեմ: Շատ տարբեր տեսակի ԿՏՍՄ-ներ են լինում, հաջորդ անգամ կպատմեմ «ԿՏՍՄ փիլիսոփայության» մասին, ո՞նց եմ ես ընկալում: Ես շատ բան եմ բացահայտել ինքս ինձ համար, այս աշխարհի տարբեր կողմերը:
Կամ ԿՏՍՄ-ի տարբեր ձևեր օգտագործելով ապրել ԿՏՍՄ-ի մեջ: ԿՏՍՄ բառը սահմանափակ բառ է: Ես հիմա խոսում եմ իմ գործի մասին: Բայց ի՞նչ է իմ գործը, ես ի՞նչ եմ, ո՞վ եմ: Պետք էր բարդ իրավիճակներ ապրեի, որ հասկանայի, թե ինչ եմ ես, ի՞նչ է էս ամենն ինձ համար: Ու միշտ գալիս հասնում եմ նրան, որ նույն հարցն է ծագում մոտս. «Իսկ ի՞նչ է Տիրուհին»: Իմ գործը պրոֆեսիոնալ գործի նման է: Ու պետք է, որ տամ իմ գործի սահմանումը, որովհետև ինձ համար կարևոր է, թե որն է իմ տեղը, և ինչպես եմ ես փող աշխատում: Մարդիկ են գալիս, հաճախ ամուսնացած ու ամաչելով:
Առաջին հերթին մենք վստահելի ենք ու հասկանում ենք, չափում ենք, թե որքան և ի՞նչ որակի ցավ ենք պատճառելու: Հաճախ մարդն ա քեզ ասում, թե ի՞նչն ա դուրը գալիս: Բայց դու պետք է, որ հետո էդ ամենն անես ինքնավստահ, առանց ծիծաղելու կամ ժպտալու: Ես հասկացա, որ օրինակ, մարմնի ո՞ր մասերն են շատ ցավոտ, օրինակ՝ երիկամներին մոտ երբեք պետք չի խփել, կարող են վնասվել օրգանները:
Երկրորդ, մենք իրենց գաղտնիքները չենք բացահայտում, չենք հանրայնացնում: Ինչ մեր տանջատան մեջ պատահի, մնում է ստեղ:
Երրոդը՝ պետք է հասկանալ, որ այն, ինչ դու անում ես, կլիենտի վրա որակապես ազդում է: Եթե դու ինքդ քեզ անխիղճ ու դաժան ես դրսևորում, պիտի այնպիսի կլիենտներ ստանաս, որոնք սիրում են, երբ իրենց շատ ցավ են պատճառում, պատժում են խիստ, այսինքն՝ նա պիտի կլիենտի պահանջներին համարժեք հատկություններով օժտված տիրուհի ունենա, կամ՝ հակառակը, տիրուհին է ընտրում իր կլիենտներին: Եթե քեզ ավելի սեքսի և ժպտերես ես պահում, գալիս են ոչ լուրջ կլիենտներ, որոնք բավականին կատաղած են: Եթե կարողանաս ես երկուսը միասին անել` լինել «դաժան, սեքսի և ժպիտով», իմացիր՝ աշխարհի բոլոր կլիենտները քոնը կլինեն:
Կլիենտը քեզ փորձում ա իրան պահելու ձևերով: Ու եթե ձախողես, կարա սեսիադ վարի գնա: Դա է իրենց բուժման պահանջը, որ իրենք են հաճախ վատ, և ճնշվող մարդիկ են, ուզում են, որ դու նրանց «ազատես» քո ուժով, ու լավ կարգավորված դիրքով, քո «ավելի բարձր, քան իրենցը ապուշությամբ»…
Տեսնում եմ ամեն տեսակի մարդիկ, որոնք մեր ժամանակների հիվանդներն են, կան շատ սթրեսներ ապրող մարդիկ, կան արտասահմանցի օդաչուներ, տուրիստներ, որոնք պահանջկոտ են, ու նաև ստորացած, փափուկ և նուրբ: Ծայրահեղ գործ է, ծայրահեղ դեպքերով, ծայրահեղ մարդկանցով, որոնք ապրում են ծայրահեղ հոգեվիճակներ:
Ու ես, պերֆեկցիոնիստ՝ կատարելության ձգտող մարդ, վերցնում եմ իմ վրա իրենց բոլոր ԿՏՍՄ պրոբլեմները: Պետք է լինես ներքուստ կատարելություն, ինքդ քեզ չուտես, չլինես ինքդ քեզ համար կատարյալը, «վերջը» առօրյա կյանքում, բայց կատարյալն ու «վերջը» գործիդ մեջ: Տիրուհին պետք է լինի կատարյալ: Ես, ցավոք սրտի, կատարյալ չեմ, ու նեղվում եմ դրանից, որ չեմ կարողանում:
Ես «բոզ» չեմ, բայց ի՞նչ եմ: Իսկ էն տղամարդիկ, ովքեր պահանջում են, որ տեսնեն, թե ինչքան ես թույլ տալիս, նրանք ի՞նչ են: Ուրիշ տեսակի «բոզ» եմ, կամ Ադամի Լիլի՞թը, Եվայից առաջ նրա կինը, որ Ադամին հավասար էր, բայց հետո դարձավ նրա անուրջների տիրուհին ու առօրեական թշնամին: Կին լինելով(կանացի ու փափուկ)` պետք է ասեմ «այո», երբ ուզում եմ ասել «ոչ»: Էս կլիենտնեն ուզում են, որ ես ասեմ «ոչ» երբ ուզում եմ ասեմ դա, բայց նրանք տղամարդ են, ես ո՞նց հավատամ իրենց: Ու հավատամ, որ իրենք կարան իրենց տիրապետե՞ն: Շատ տարբեր մարդիկ կան:
Էս գործի մեջ սեսիայի ընթացքը ամենադժվար պահը չի: Խփելով չի, որ մարդը բուժվում ա: Կարա էս գործն ամեն մարդ էլ անի, եթե մենակ խփելով լիներ տիրուհի լինելը: Կան տարբեր ստրուկներ, նաև տարբեր ֆանտազիաներ ու տարբեր «բուժելու» ձևեր, մեթոդներ՝ ըստ մարդու պատկերացումների: Ես կլիենտներից շատ բան եմ սովորում: Իրենց վարվելակերպը, պահելաձևը ինձ շատ փոխում է: Կան շատ «նրբիկներ», շատ անամոթներ, կան, որ խղճուկ են, կան բոյով ու գեղեցիկ, կան, որ շուտ են բացվում ու խոսում են… ու էդ ամենը քեզ փորձառություն է տալիս:
Կան, որ գազանանում են, շատ ռեալ ու կենդանի գործ է: Մերկ մարդ՝ կապիկ: Իրա հոգեբանությունն էլ ա մերկ, ու թողնում է էդ մի ժամվա ընթացքում, որ իրեն վստահի քեզ: Կան տիրուհիներ, ովքեր անում են այն, ինչ իրենց է դուր գալիս մենակ, ուրիշները լսում են կլիենտներին ու թեթև են տանում էդ բոլորը: Կան ստրուկներ, որոնց միջից սկսում է արտահայտվել իրենց մտածումները, երևում է մտածելակերպը: Ու վախենալով` զանգում են: Կան շատ ագրեսիվներ, որոնք մի քանի տարի տիրուհի չեն տեսել, ու կատաղած գալիս են, որ իրենց բուժես: Կարան լինեն շատ հանդարտ սեսիայի ընթացքում, բայց նրանք հետո 100 անգամ կզանգեն, ու SMS-ներով խանգարում են, աննորմալ խոսքերով ու պահանջներով: Հետո էլ կան էնպիսինները, որոնք մի բառ են ասում, ու դու արդեն քեզ տիրուհի ես զգում:
Մեր կանացիությունը մեզ հաճախ հետ է պահում: Նորմալ է, երբ հայրիշխանական հասարակարգի մեջ ենք, որ կին լինելը քեզ հետ է պահում: Ես շատ անգամ թուլանում եմ: Թույլ ասելով, ուզում եմ փափուկ վարվել կլիենտներիս հետ: Որովհետև մենակ եմ զգում, կամ էդ օրը, եսիմ ինչի տխուր…
Սուսանը պատմում ա հաճախ, որ երկու-երեք տարի առաջ շատ «թույն» տիրուհիներ են աշխատել մեզ մոտ: Մեկը Ռուսաստանից էր, շատ դաժան էր կլիենտների հետ ու իրանք շատ էին հավանում նրա դաժանությունը: Սենց էր բարևում. «Բարև, էսօր լավ չեմ, չեմ ուզում դեմքդ տեսնեմ, քեզ չեմ հավանում»: Ու կլիենտը գժվում էր, ուզում էր անպայման ստորացնի իրեն ռուսը:
Տենց պատմություններն ինձ խանգարում են, մանավանդ, երբ ինձ թույլ եմ զգում, ուզում եմ ուժեղ ու կատարյալ տիրուհի լինել:
Լուսինե Վայաչյան
Ներքին Սաքսոնիայի Լյունեբուրգի ծննդատներից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել երկու նորածինների հայրերի միջև: Այդ մասին է տեղեկացնում «Berliner Kurier» հրատարակչությունը:
Հակամարտության պատճառ է հանդիսացել մայրերից մեկի նկատողությունը:
28 ամյա կինը կատակել է, թե իր կողքի պալատում ծնված երեխան նման չէ իր հորը: Այդ կատակից հետո կանայք վիճել են, այնուհետև դիմել իրենց ամուսիններին: Օգնության հասած ամուսինները հարձակվել են միմյանց վրա, որոնց բաժանել են ոստիկանության աշխատակիցները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.