23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող» Ստեփան Գևորգյանին: Հայտնի բան է, որ «օրենքով գող» հայտարարվածներին ժամանակ առ ժամանակ «փակում են» փոքր պատժաչափերով` երևի պրոֆիլակտիկայի համար:
Թերևս, այս համատեքստում է նաև Ստեփան Գևորգյան — Ստյոպա Ռոստովսկու ձերբակալությունը: Իրավապահները Ստեփանին ձերբակալել են Վյազեմսկայա փողոցում և խուզարկելով նրան` հայտնաբերել թմրանյութ: Հարուցված քրգործով նրան սպառնում է 3 տարվա ազատազրկում:
Այս ազդեցիկ օրենքով գողը` 47-ամյա Գևորգյանը, ծագումով Թբիլիսիից է: Նա համակարգել է բնակարանային գողություններով զբաղվող հանցախմբերին:
Ապրիլի 1–ը Ծիծաղի և հումորի համաշխարհային օրն է: ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ, ապրիլի 1–ը Հայաստանում պետականորեն ճանաչվել է որպես Հումորի և երգիծանքի օր:
Այս տոնի ծագման վերաբերյալ մի քանի վարկած կա: Հին Հռոմում, օրինակ, եղել է «Հիմարների տոն», որը նշվել է փետրվարի կեսերին, իսկ Հին Հնդկաստանում մարտի 31–ին նշվել է Կատակների օրը։ Հին իռլանդացիներն էլ Նոր տարին նշում էին հենց ապրիլի առաջին օրը։
Ըստ մեկ այլ վարկածի, ապրիլի 1-ը որպես ծիծաղի օր նշելը առնչվում է գարնանային արևադարձին: Այդ օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով և ուրախությամբ:
Հիշեցնենք, որ ծիծաղը նվազեցնում է սթրեսի հորմոնների արտադրությունն օրգանիզմում, իսկ սրտաբուխ ծիծաղը կարող է զարկերակներին այնքան օգտակար լինել, որքան կեսժամյա թեթև վազքը։
Բժիշկների հավաստմամբ, ծիծաղը, դրական զգացումը բարելավում են մարդու զարկերակի աշխատանքը, քանի որ ծիծաղելիս մարդու երակներն ընդարձակվում են, ինչի շնորհիվ արյունն ավելի մեծ քանակությամբ է հոսում նրանց մարմնով մեկ։
Ի դեպ, այսօր ամենաշատ ստերն ու «չար» հումորները երևի թե գործի դրվեցին ուսանողության շրջանում:
Օրվա խորհրդի հետ կապված զրուցեցինք մի քանի ուսանողների հետ: «Ապրիլի մեկը մեզ համար կոնկրետ իմաստ չունի, բայց տոնը այնքանով է լավ, որ ուրախանում ենք, միմյանց խաբում ենք, հատկապես` դասախոսներին… Չնայած դա միշտ չէ, որ հաջողվում է»,- ասաց նրանցից մեկը:
Իսկ ահա դասախոսները լրջորեն անդրադարձան տոնի խորհրդին և մեզ հետ զրույցում մի քանիսը գիտական բացատրություն տվեցին, որոնցից մեկն էլ սա է. «Կատակի, հումորի նպատակը դրական հատկանիշներով օժտված անձի կամ երևույթի առանձին թերությունները ցույց տալն է և դրանց վերացմանը նպաստելը: Մարդկային փոխհարաբերություններում առանց հումորի բարդ է լուծել ծագած խնդիրները: Հումորն օգնում է շատ հարցերից խուսափել, շատ հարցերի ավելի թեթև նայել: Եվ այսօր մենք էլ ենք փորձում հումորով ընկալել ուսանողների կատակները»:
Ի դեպ, որքան էլ օրը գեղեցիկ է ու հումորով լեցուն, համալսարանում որևէ միջոցառում չէր կազմակերվել:
Ամեն դեպքում շատ հաճելի է, երբ մարդկանց դեմքին ժպիտ կա, և երևի կարևոր չէ` այդ ժպիտը երջանկության թե ընդամենը այսրոպեական հումորի արդյունք է: Ինչպես ժամանակին Վիկտոր Հյուգոն է ասել` մեկ էլ տեսար` մարդն իր ծիծաղով լիովին մատնեց իրեն, և դուք միանգամից ճանաչեցիք նրա ողջ ներաշխարհը:
Ուրեմն, եկեք ոչ թե խաբելով միմյանց ժպիտներ պարգևենք, այլ առողջ հումորի միջոցով, քանի որ հումորը մեծ ուժ է. ոչ մի բան այնպես չի մերձեցնում մարդկանց, ինչպես ջինջ, անչար ծիծաղը: Իսկ ծիծաղի հիմնական պայմանն անկեղծությունն է:
Շուշան Գալստյան
Հանդիպեցի տղամարդու.ընթերցողներիս խնդրում եմ շոկի մեջ չընկնել
Ուրեմն, զարմանալի, թե հրաշալի մի բան պատահեց ինձ հետ, ես սկսեցի հանդիպել մի տղամարդու հետ: Հաշվի առնելով, որ ես արդեն բավականին երկար ժամանակ ապրում եմ կնոջ հետ, երբեք չէի մտածի, որր կարող եմ տղամարդ հավանել : Ընկերուհիս արդեն երկու ամիս է մոր տանն ա մնում, ես շատ եմ բացակայում տնից, իսկ իր բուժման ընթացքում իրան հետեւող ու խնամող միշտ պետք ա , նենց որ, գնաց մոր մոտ: Էդքան էլ շատ չեմ աշխատում՝ շաբաթը երեք օր տանջատուն եմ գնում, մեկ էլ քեռուս մոտ հաշվապահություն եմ անում:
Հիմա գնում եմ տանջատուն ու հաճախ մի ութ ժամ մնում եմ էնտեղ, ուրիշ բան չկա անելու, նոր տարվա ընթացքում գրքեր կարդացի ահագին…
Դուրսը ձյուն էր գալիս էդ օրը, մեկ էլ SMS ստացա, մի տղա գրել էր, որ ուզում ա տանջվի, ոչ բարեւ, ոչ մի բան, մենակ գրել էր «Կարելի՞ է, այս գիշեր ինձ տանջել»…
Հեչ տենց չէր եղել իմ մոտ, որ մեկն SMS ուղարկեր, մի քիչ վախեցա, թե ինչ համարձակություն ունի էս տղան, որ ինձ SMS-ով տենց բան պատվիրեր:
Ասեցի երես չտամ, ու մի հատ էլ տեքստով գոռացի «Գոնե անունդ տուր, բարեւի շնորհքով, մարդավարի: Հիմա ես քեզ գիժ ու անշնորհք եմ համարում»: Ասեց՝ «Ես երբեք տիրուհու հետ չեմ խոսացել, առաջին անգամ է»: Հետո էլի լիքը էմոցիոնալ բաներ ասեց, ոնց որ շատ խմած լիներ, կամ եսիմ… ասեց. «Բա ե՞րբ եք գալու»: Գրեցի՝ այ տղա, ո՞վ ես դու, ի՞նչ ես ուզում, որտեղի՞ց ա իմ համարը քո մոտ, անունդ ի՞նչ ա… Չէր հասկանում: Հեռախոսը շպրտեցի ու երեք օր իրա զանգերին չէի պատասխանում: Գրեցի՝ «Եթե ուզում եք նորմալ հարաբերություններ, ինձ իմեյլով գրեք, նկարով, ձեր նախասիրությունները, ու նաեւ անունը էն մարդու, ով ձեզ ուղարկել է ինձ մոտ»:
Աննորմալություն, շատ տարօրինակ նամակ գրեց մի երկու օր հետո, մի ֆետիշի նկար կցած, ու գրել էր՝ «Սիրո՞ւմ եք, էս նկարներն ինձ իմ պատանի տարիներին լավ զբաղացնում էին», ու քանի՞ տարեկան կլինի նա, չհասկացա, չպատասխանեցի: Երեք օր հետո նորից SMS գրեց, թե «Բարեւ, ես եմ նորից», ասեցի՝ «Բարեւ, նամակդ ստացա, ոչ մի օգտակար բան չկար մեջը»: Գրեց՝ «Ուզում եմ ձեզ հանդիպել, ինձ համար շատ կարեւոր է, որ իմ տիրուհին լինի խելացի, ինձ խելացի մարդ է պետք, ուրիշ տեսակ պետք չի, ես նկարիչ եմ, գրաֆիստ եմ»:
Մի քիչ հանգստացա, դե հայտնի ա, որ նկարիչները բիզմեսմենների համեմատ ավելի վստահելի են, ու չի կարա բռնաբարող-քցողներից լինի: Ասեցի՝ «Եղավ, բայց դու սոցիալական տաղանդ չունես, իսկ դա իմ համար կարեւոր ա, ես փաս՝ հաջող»: Մի օր էլ, գիշերվա տասի մոտերքը, արդեն հոգնած պառկած էի, 8 ժամ էր ոչ մի գործ չկար: Զանգեցի իրան: Էնքան լավ, հաճելի ձայն ուներ: «Բարեւ», ասեց, ինչ-որ ֆրանսիական ակցենտ ուներ, պարզվեց ֆրանսահայ ա: Ասեց՝ «Ո՞նց եք, տիրուհի», ասեցի՝ «Գալիս եմ, հասցեդ ասա, բայց առաջին անգամ մենակ չեմ գալիս երբեք, էլի տիրուհի եմ հետս բերում, ու դուրսն էլ մեզ սպասում ա մեր ընկերը, մի ժամով », գին հարցրեց, բարիշեցինք:
Դուրս եկավ, որ էդպես պարզ ներկայացավ՝ հասցե, հեռախոս, անուն… Մտանք իրա տուն, իհարկե՝ տաքսիով էինք եկել, ու ոչ մի տղամարդ մեզ չէր սպասում: Ես ու Մարիաննան ներս մտանք, սուտի զանգեցինք յանի Ռիմային ու ասեցինք, «Հա, հասել ենք, Հակոբը ներքեւը սպասում ա, մի ժամից կիջնենք, հա նորմալ ա»: Շատ ծիծաղելի վիճակ էր, բայց սիրտս բացվեց մի տեսակ: Տղան ձմեռվա կեսին ջինսի շորտիկով էր ու առանց մայկայի ու նասկիների: Ներսում ուժեղ ծխախոտի հոտ էր նստած: Ինքն էլ ոնց որ փոքրիկ տղա լիներ՝ մի 15 տարեկան, բայց նենց մի 36 կլիներ:
Սիրուն դիմագծեր ուներ, շատ սիրուն կապույտ աչքեր, մի քիչ շեկ էր ու շատ գեղեցիկ կազմվածք ուներ: Ինչ ասեմ, ո՞նց ասեմ: Կանացի մարմին ուներ: Նուրբ մաշկ, անմազ, փոքր-մոքր էր, նուրբ ձեռքեր…. Բայց իսկական արու, ո՞նց բացատրեմ: Արդեն իրա խոսալու ձեւից հասկացա, որ բավականին ջերմ մարդ ա, բայց` ինքնավստահ: Խոսում էր առանց ամաչելու: Նենց էր, ոնց որ ասեր՝ «Ես էն եմ, ինչ որ «եմ», չեք ուզում՝ գնացեք»: Լավ էր գոնե նորմալ փող էր խոսատցել, թե չէ հաստատ կթողնենք էդ ինքնվաստահ փոքրիկ տղային իր ծխախոտի հոտերի մեջ ու կգնայինք տուն:
Էս տղամարդու հետ բավականին դժվարություններ ունեցա: Առաջին հերթին ինքը շատ անհանգիստ էր, որ միանգամից երկու կին կային իրա տան մեջ: Անընդհատ գարեջուր էր խմում ու վրա-վրա ծխում: Հետո փորձեց մոտենալ ինձ, որ իր տղամարդկությունը փաստի: Ասեցի՝ «Հանգիստ, տղաս, մեզ մոտ տենց բան չկա, դու ես թույլը, մենք՝ ուժեղը, հանգստացի»: Ես նստեցի դիվանին, ասեցի՝ «Հլա մեզ ջուր բեր, պիվա բեր, քեզ շատ վատ ես պահում, մենք քո թագուհիներն ենք այսօր»: Գարեջուր բացեց բերեց տվեց մեզ:
Շատ լարված էր, չգիտեի ինչ անեմ, ոնց անեմ, որ էդ լարվածությունն անցնի էս տղու մոտ: Ասեցի՝ «Մեր առաջ ծնկի արի, էս ի՞նչ այլանդակ շորտիկա հագդ, գնա հանի շուտ»: Չամաչեց,, հանեց շորտիկը:Փոքրիկ առնանդամ ուներ, մի քիչ վատ զգացի, որ ամաչացրեցի: Չէ, հանգիստ-հանգիստ մեր առաջ մերկ կանգնած էր: Ես իրանից շատ էի ամաչում, որ հոգեպես տանջում եմ: Տենց մի քիչ տանջեցինք, հրամաններ տվեցինք: Ինքն իրան շատ լավ էր զգում, բայց ուղղակի մենք ավելի էինք ուզում խոսանք, ծիծաղենք, հաստատ չէինք ուզում տանջել: Ինքը ինձ շատ մենակ թվաց` միայնակ: Դրա համար էր խելացի տիրուհի ուզում:
Տանջվելուց հետո ասեց, որ շատ լավ ու հանգիստ ա իրան զգում հիմա, ասեց՝ «Քեզ էնպիսի զգացողություն ա տալի, որ դու ոչ մի բանից կախվածություն չունես, ազատ ես, դու տիրուհու համար առարկա ես, դու մարդ չես, հետեւաբար չունես մարդկային պրոբլեմներ»…
Շարունակելի
Լուսինե Վայաչյան
Ամերիկացի հնէաբանները պարզել են, որ ժամանակակից ԱՄՆ-ի տարածքում դեռևս 15.5 հազար տարի առաջ մարդիկ քարե գործիքներ են օգտագործել:
Գիտնականների այս ուսումնասիրությունը տպագրվել է «Sciense» ամսագրում, իսկ դրա կարճ տարբերակը` «Nature News» կայքում:
Մինչ այդ ամենահինն էր համարվում Օրեգոնում հայտնաբերված քարե փոքրիկ գործիքը, որը, գիտնականների կարծիքով, 14 հազար տարեկան է:
Ամերիկյան մայրցամաքի հնագույն մշակույթ է համարվում Քլովիսը, որն իր զարգացման գագաթնակետին հասավ 13.2 հազար տարի առաջ: Նոր հետազոտությունների արդյունքում գիտնականները Թեքսաս նահանգի տարածքում հայտնաբերել են ավելի քան 15.000 վկայություններ: Մասնավորապես, հնէաբանները մշակված ժայռաբեկորներ են հայտնաբերել:
Ըստ գիտնականների, դրանք Քլովիսի մշակույթից ավելի պարզունակ սխեմայով են պատրաստված:
Ենթադրվում է, որ Քլովիսում ապրող մարդիկ Հյուսիսային Ամերիկա են հասել Ասիայից` Ալյասկան ու Սիբիրը միավորող «պարանոցով»:
Տեղափոխությունից հետո նրանք այնքան են զարգացրել իրենց տեխնոլոգիաները, որ նույնիսկ հասցրել են մի քանի կենդանատեսակներ ոչնչացնել:
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի կողքին գտնվող ծովի ջրի ռադիացիայի մակարդկը գերազանցում է թույլատրելի արգեքը ավելի քան 1250 անգամ: Այս տվյալները հրապարակել է Ճապոնիայի Ատոմային էներգիայի գործակալությունը: «Ֆուկուսիմա-1»-ի առաջին էներգոբլոկից մի քանի հարյուր մետր հեռավորությունից վերցված ջրի նմուշներում ԱԷկ-ի օպերատոր «Tokyo Electric Power Company» (TEPCO) ընկերության մասնագետները հայտնաբերել են ռադիոկատիվ յոդ-131-ի պարունակության բարձր մակարդակ:
Վերջին օրերի ընթացքում ծովի ջրի ռադիացիոն աղտոտվածության մակարդակը զգալիորեն աճել է: Ռադիոակտիվ տարրերի պարունակություն է հայտնաբերվել նաև գյուղմթերքներում, որոնք աճում են Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում: Այդ մթերքների վաճառքը Ճապոնիայի այլ շրջաններում, ինչպես նաև այլ երկրներ դրանց ներկրումն արգելված է:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նրանց հորդորել է կով կթելիս հետևել հիգիենայի կանոններին` մասնավորապես ասելով. «Հարգելի գյուղացիներ, օրինակ, դու գիտեք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուռծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել, սրանք տարրական կանոններ են»:
ՀՀ վարչապետի մտքերը միշտ էլ հետաքրքիր արձագանքներ են ունենում, դրանց մի մասը իր ուրույն տեղն է գրավելու է Հայաստանի արդի պատմության մեջ` առանձին զավեշտա- հումորային բաժնում:
Պետրոս Ղազարյանը Mediamax.am կայքում «Բանավեճ. «ճիշտ կթողի» դափնիներին արժանանալու համար» վերնագրով հոդված է հրապարակել, որը արտատպում ենք ամբողջությամբ.
«Որ մեր գյուղացիները ծանոթ չեն լինի 4G ցանցին, բարձր տեխնոլոգիաներին և Հայաստանի տարբեր մարզերը համշխարհային կենտրոններ սարքելու գաղափարներին զարմանալի չէ, բայց որ մեր վարչապետը կով կթելու տեխնոլոգիաները այն աստիճան յուրացրած կլինի, որ գյուղացիներին դասեր կտա, մի փոքր անսպասելի էր: Հնդկական չափանիշներով այս սուրբ կենդանու նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքը սկսել է դեռեւս Հրանտ Բագրատյանի էգ կովերից: Լսելով մեր վարչապետի խորհուրդները կովերին ճիշտ կթելու մասին՝ մի պահ պատկերացրի, թե ինչպիսի բանավեճ կարող էր ծավալվել քաղաքական ուժերի միջեւ «ճիշտ կթողի» դափնիներին արժանանալու համար:
Տիգրան Սարգսյան — Կովը կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել:
Հրանտ Բագրատյան – Լրիվ դամբուլություն: Սա պլագիատ ա իմ «100 քայլ էգ կովերին կթելու համար» ծրագրից: Կարդացե՛ք, հո հետս չեմ տանելու: Ինչքան կարող եմ սովորացնել:
Գալուստ Սահակյան – Կովը կթելու տեսակի դասական սկեպտիցիզմը ընկած է մառլյայի եւ փափուկ սրբիչի գործառույթների արժեւորման համապարփակ եւ զուգահեռ տիրույթում: Այնպես որ, պարո՛ն Բագրատյան, մենք Ձեզ հարգում ենք, բայց օգնել չենք կարող:
Լեւոն Զուրաբյան – Լեւոն Տեր-Պետոսյանը իր վերջին ելույթում փայլուն ձեւով մերկացրեց, թե իշխանությունները ոնց են կթում: Բայց քանի որ կայունության ու Ղարաբաղի հարց կա, մենք որոշակի դրական միտումներ ենք տեսնում կովերի նկատմամբ եւ չենք շտապում, եւ եթե սա գործարք է, միայն կաթի յուղայնությունը բարձրացնելու համար: Հավատացե՛ք՝ ոչ մեկը չի կարող մեզ նման կթել:
ՀԱԿ-ի «Վաղը, վաղը» շարժման ակտիվիստներ – Կթել, կթել մինչեւ վերջ:
Շարմազանով — իանգամից ասեմ, թող Ալիեւը, Էրդողանը, Գյուլը ու Քադդաֆին հույս չունենան, թե մեզ մոտ կթելը չի ստացվի: Սերժ Սարգսյանի իմաստուն ղեկավարման շնորհիվ…
Լեւոն Զուրաբյան — Բայց ի՞նչ կապ ունեն Ալիեւն ու Էրդողանը:
Շարմազանով – Հերի՛ք ա թուրքերի պաշտպանեք ու պատռեք ձեր դեմքը:
Ահարոն Ադիբեկյան — Մեր հարցման արդյուքներով՝ ժողովրդի 75 տոկոսը կաթը ցանկանում է խմել իշխանությունների ձեռքից, 22-ը չի կողմնորոշվել, իսկ 3-ը՝ ՀԱԿ-ի:
Ստյոպա Սաֆարյան – Բա՞ Րաֆֆին:
Հեղինե Բիշարյան – Բա՞ Արթուրը:
Տիգրան Կարապետիչ — Բա ՞ես:
Արթուր Բաղդասարյան — Ուրեմն տեղեկացնեմ, որ Անվտանգության խորհրդի նիստում մշակվել է հատուկ հայեցակարգ՝ «Ինչպես էֆեկտիվ եւ անվտանգ կթել» ձեւակերպմամբ:
Հաշվի է առնված ՕԵԿ-ի մեծ փորձն այս հարցում:
Հեղինե Բիշարյան – Արթուր Վահանիչ չմոռանաք ասել, որ մեր շարքերն օրեցօր համալրվում են նոր որակյալ կթվորներով:
Հրանուշ Հակոբյան — Ես էլ տեղեկացնեմ, որ մենք արդեն սկսել ենք «Արի՛ տուն կթվելու» ծրագիրը, սփյուռքահայերի բոլոր կովերը պետք է բերենք Հայաստան՝ Մասիսի լանջին արածելու:
Խաչիկ Ասրյան — Ոչ մի լեւոնապիղծ թրքաբարո տականք չի կարող արծվանիստ Նժդեհականների ժայռակերտ պայքարը շեղել ազգային կովերի հայաբարո կաթից: Վերջ տվե՛ք յոթ մոր ծծած կաթի ձեր ջհուդամասսոնական պայքարին: Կեցցե՜ նախագահը:
Տիգրան Դավթյան — Պետք է ասեմ նաեւ, որ հայկական կաթը որպեսզի աշխարհում շատ արագ մրցունակ դառնա, մշակվել է Եվրատեսիլում Էմմիի կողմից հայկական կաթի մասին երգ երգելու հայեցակարգ:
Կարապետիչ — Ժողովուրդը մի կով էր կթում, հիմա իշխանավորը ուզում ա էտ կովի կաշին ու ոսկորը տանի: Ի՜նչ մառլյա, ի՜նչ փափուկ սրբիչ: Ժողովուրդը թաշկինակ չունի: Ես բոլորիդ կարմիր քարտ եմ ցույց տալիս, որովհետեւ կարմիր կովը կաշին չի փոխում:
«Իշխանավոր դո՛ւրս արի,
Քեզ տամ կաթ ու մածուն սարի»:
Դեռ անտիպ ա:
Վարդան Օսկանյան -Կոչ եմ անում իշխանությանը կաթի շուկան բացել, մառլյայի մենաշնորհը վերացնել, սրբիչերը դարակներից հանել ու բաժանել ժողովրդին: Օրինակ ես նախարար եղած ժամանակ երբեք կաթ չեմ խմել, մենակ ջուր: Կոչ եմ անում նախագահին գնալ Րաֆֆու մոտ եւ նրա հետ համատեղ կաթ խմել:
Րաֆֆի Հովհաննիսյան – Ստյո՛պ, մի հատ ճշտի, թե Մանդակունին ինչ է ասում ծոմի ժամանակ կաթ խմելու մասին»:
«Agence France-Presse» գործակալությունը տեղեկացնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահացել է հանրահայտ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը: Դերասանուհին 79 տարեկան էր:
2011թ. փետրվարի կեսին Թեյլորին հիվանդանոց էին տեղափոխել, սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով:
Մարտի կեսերին լրատմավիջոցները գրում էին այն մասին, որ Թեյլորն իրեն լավ է զգում և նույնիսկ հյուրեր է ընդունում իր պալատում: Բացի դրանից, այս տարի նրա ծննդյան օրը համընկավ «Օսկարի» մրցանակաբաշխության հետ և դերասանուհին մեծ հաճույքով դիտել է այն:
Հոլիվուդի թագուհին 2 անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի «լավագույն կանացի դեր» անվանակարգում: Թեյլորն աշխարհում առաջին դերասանուհին էր, ում հոնորարները միլիոնավոր դոլարներ են կազմել:
«The Daily Telegraph» թերթը հրապարակել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի երեկույթների սկանդալային լուսանկարները: Մասնավորապես, լուսանկարներից մեկում պատկերված է ոստիկանական համազգեստով մի կին: Մնացածներում այլ` զանազան-զարմանազան աղջիկներ են, որոնք համբուրվում են և գրեթե մերկ են: Դժվար է ճշտել, թե որտեղ և ինչ հանգամանքներում են արվել այդ լուսանկարները, քանի որ Բեռլուսկոնին այնտեղ պատկերված չէ:
Ենթադրվում է, որ լուսանկարները Բեռլուսկոնիի և 17-ամյա Կարիմա Էլ-Մարութի անօրինական կապին առնչվող նյութերի մի մասն են: Ըստ նախաքննության վարկածի, վարչապետը վճարել է աղջկան սեռական հարաբերությունների համար, ինչն արգելված է օրենքով: Որոշ տեղեկությունների համաձայն, նկարներն արվել են 2010-ի հոկտեմբերի 23-24-ին:
Ըստ Australian թերթի, ոստիկանությունը փաստեր ունի, որ նկարահանումները կատարվել են հենց Բեռլուսկոնիի տանը:
Բրիտանացի լրագրողները չինական Գուդուն նահանգում երեք տարեկան երեխա են հայտնաբերել, որը ավելի քան 60 կգ է կշռում: Լու Հաոն չի շփվում իր հասակակիցների հետ, քանի որ խաղալու ընթացքում կարող է վնասել նրանց: Հաոն քայլել չի սիրում, փոխարենը միանգամից չորս ճաշատեսակ է ուտում:
Երեխայի մայրը պատմել է լրագրողներին, որ երեխան լաց է լինում և չի հանգստանում ` մինչև չի ստանում իր ուզած սնունդը:
Լու Հաոն իր հասակակիցներից հինգ անգամ խոշոր է: Տղան ընդամենը 2.6 կգ է ծնվել, սակայն երեք ամսականից հետո սկսել է արագ գիրանալ:
Ծնողների կարծիքով` պատճառը հորմոնալ խանգարումն է: Նրանք վախենում են, որ իրենց որդու սիրտը չի դիմանա, քանի որ Հաոն նույնիսկ շարժվել չի կարողանում:
Մարտի 21-ը գարնանային գիշերահավասարի օրն է: Հնագույն հայերի մոտ գիշերահավասարի օրը համարվում է նոր տարվա սկիզբ:
Այս օրը նաև խորհուրդ ուներ` արևածագին գաթա կամ հաց էին թխում և առավոտ վաղ մեկնում դեպի արեգակը: Հենց արևի շողերը դիպել են հացին, հացը համարվել է օրհնված: «Այդ արարողությունն ուներ հոգևոր էներգետիկ լիցք, որով մարդիկ ամբողջ տարին լիցքավորվում էին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:
Ըստ նրա, մարտի 21-ը որպես տոն ունի հայկական հիմքեր և հնդեվրոպական ակունքներ: Այս տոնը շատերը փորձում են համեմատել «Նովրուզ Բայրամի» հետ, որը նշում են մուսուլմանական երկրներում:
Աստղաբանը նշեց նաև, որ այս տարի, ըստ հայկական տոնացույցի, մեկնարկում է Երկվորյակի տարին:
Աստղաբանը Հայաստանի վերաբերյալ մի շարք կանխատեսումներ արեց: Ըստ նրա` մարտ-ապրիլ ամիսներին մի շարք վտանգներ են սպասվում և հայտարարեց, որ հատկապես վտանգավոր են մարտի 21-ը, 23-ը, 24-ը և 25-ը:
«Տարին «դիպլոմատիկ» է և հաջողություններ կարող են լինել դիվանագիտության ոլորտում»,- ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.