23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

In touch weekly ամսագիրը սենսացիոն նորություն է հրապարակել, ըստ որի՝ Անգլիայի թագաժառանգ Վիլյամի կինը` Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, չի կարող երեխա ունենալ:
Քեյթն առողջական խնդիրներ ունի, իսկ թագավորական ընտանիքում երեխայի որդեգրումն արգելվում է:
Այս լուրի աղբյուրները Քեյթի բժիշկն ու Վիլյամի խորթ մայրն են: Եթե Քեյթը ամուսնությունից 9 ամիս հետո երեխա չունենա, կխախտվի 200-ամյա թագավորական ընտանիքի ավանդույթը:
Մայիսի 20-ին Նյու-Յորքում Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախաձեռնությամբ Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպված Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին մասնակցեց նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը,
Երեկոյին ներկա էին շուրջ 600 մասնակիցներ՝ ԱՄՆ կոնգրեսականներ, ամերիկյան մշակութային գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Մեծարման միջոցառման կազմակերպչական կոմիտեում ընդգրկված էին Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, երգիչներ Լայզա Մինելին, Պլաչիդո Դոմինգոն, Սելին Դիոնը, Էլթոն Ջոնը:
Էդվարդ Նալբանդյանը հայ մեծանուն երգչին փոխանցեց Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններ ու բարեմաղթանքները:
Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը, բարձր գնահատական տալով Շառլ Ազնավուր Մարդուն, արվեստագետին և մեծ հայրենասերին, ասաց, թե երջանիկ է, որ տաս տարի շարունակ, լինելով Փարիզում Հայաստանի դեսպանը, Ազնավուրի հետ միասին Հայաստանին նվիրված բազմաթիվ ծրագրեր են իրականացրել և նախատեսվում են նորերը:
Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների հովանու ներքո՝ Հայաստանի դեսպան, Ազգային հերոս Շառլ Ազնավուրը Հայաստանի 20-ամյակին նվիրված համերգ է տալու Փարիզի Օլիմպիա համերգասրահում:
«Գուցե թե ոչ բոլոր հայերը գիտեն, թե ով է Հայաստանի արտգործնախարարը, բայց վստահ եմ, որ երկրագնդի վրա չկա որևէ հայ, որ չիմանա՝ ով է Շառլ Ազնավուրը։ Եվ ոչ միայն հայերը. Հիշում ես՝ երբ միասին մտանք հեռավոր Սամարղանդի շուկա, հարյուրամյա մի ծերունի, որ մուտքի մոտ գետնին նստած բրնձապուր էր վաճառում, բացականչեց. Ես քեզ ճանաչում եմ, դու Ազնավուրն ես, Շառլ Ազնավուրը, La Boheme երգի հեղինակը»,- վերհիշեց Էդվարդ Նալբանդյանը:
Խոսելով Ազնավուրի մեծության մասին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Վստահ եմ, որ աշխարհի ամենատարբեր կողմերում տարբեր տարիքի, ծագման, մտածողության ու աշխարհայացքի տեր տարբեր մարդիկ են իրենց նույնացրել քո հարյուրավոր երգերի կամ ֆիլմերի հերոսներին։ Եվ նրանց բոլորին, մեզ բոլորիս միավորում ես դու, հիացմունքն ու ակնածանքը քո արվեստի հանդեպ, քո կյանքի հանդեպ, որ ինքնին մի հրաշալի ֆիլմ է՝ պայծառ և ուսանելի՝ աշխատասիրության, սիրո, հումանիզմի, հայրենասիրության դասերով։
Բոլորի ցանկությունն է, որ անվերջ այդ ֆիլմը անվերջ շարունակվի:»
Հրավիրում եմ եկեղեցական ու իրավական ատյաններին` քննարկելու այս դեպքը: Համոզված եմ, որ թե՛ իրավական, թե՛ քրիստոնեական տեսանկյունից այս կնոջ արարքը հանցանք է ու մեղք, և էական չէ, թե քանի տարի է անցել: Արարքներ կան, որոնք չունեն վաղեմության ժամկետ: Չկա մեղք, որ թողության արժանի չլինի անկեղծ ապաշխարանքի պարագայում: Բայց՝ ոչ այս դեպքում…
Ծանոթներիցս մեկը խնդրեց ինձ հրապարակել իր պատմածը: Սա է…
«16 տարեկան էի, երբ համադասարանցիս լացակումած մոտեցավ ինձ, թե՝ բան կա խոսելու: Պարզվեց՝ վերջերս բացահայտել է, որ 16 տարի ապրել է ոչ իր կենսաբանական ծնողների հետ:
1989-ին Մարինեն (անունները փոխված են) նոր էր ավարտել դպրոցը, սակայն արդեն հասցրել էր անբարո համբավ ձեռք բերել: Պատահաբար ծանոթացել է մի երիտասարդի հետ, որոշ ժամանակ անց պարզել, որ հղի է: Նա չէր ցանկանում երեխային պահել, որովհետև իրեն լքել էին, երեխա ունենալը նրա պլանների մեջ չէր մտնում, ինքը պատրաստվում էր ամուսնանալ… Բայց ստացվում է այնպես, որ ծննդաբերում է… երկորյակներ: Մարինեն պահում է միայն տղային՝ Վարդանին, իսկ աղջկան՝ Սյուզիին, ծննդատնից դուրս գալուն պես, թողնում է մոտակա աղբանոցում: Աղջկա բախտից՝ նրան պատահաբար գտնում են ներկայիս ծնողներն ու որդեգրում:
Սյուզիի ծնողները չէին ցանկանում, որ նա իմանար ճշմարտությունը, բայց՝ իմացավ: Պատահաբար՝ երբ գտավ որդեգրման փաստաթղթերը: Դրանից հետո ծնողներն արդեն ստիպված էին ամեն ինչ պատմել նրան: Սյուզին շատ էր տանջվում, հակասական զգացմունքներ ուներ, համ ուզում էր գտնել մորը, համ վախենում էր. դե, ո՞ր մի նորմալ կինը երեխային կգցեր աղբանոցն ու նույնիսկ չէր հետաքրքրվի, թե ինչ է եղել նրա հետ հետագայում: Ես փորձեցի օգնել նրան: 5 տարի պահանջվեց ինձնից նրա եղբորը գտնելու համար, գտա պատահաբար:
«Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար: Ոչ թե, որ օգնեցիր ինձ գտնել եղբորս, այլ օգնեցիր հասկանալ, որ իրականում ծնողը նա չի, ով ծնում է, այլ նա է, ով պահում ու մեծացնում է քեզ իր հարազատ երեխայի պես… Ես չեմ ցանկանում հանդիպել այդ կնոջը, եթե, իհարկե, նա կին կոչվելու իրավունք ունի… Ցավում եմ միայն եղբորս համար, որ չեմ տեսնելու նրան, ոչ թե այն պատճառով, որ չեմ ուզում, այլ որ՝ մինչև հիմա այդ կին կոչվածը չի ընդունում, որ երկվորյակ է ունեցել… Իսկ որդին, բնականաբար, հավատում է մորը… Հուսով եմ, որ մի օր կհանդիպեմ ու մոտիկից կճանաչեմ նրան»:
Նամակը ստանալուց մի ամիս անց ես փորձեցի օգնել, որ նրանք հանդիպեն:
Պարզվեց՝ իր եղբոր համագյուղացին ամուսնացել է իմ համակուրսեցու հետ, ու ես պատահական մի օր իմացա դրա մասին: Պատմում էի կուրսեցուս, ու ինքն ասաց, որ էդ պատմությունը էլի է լսել: Հետո պարզվեց, որ համակուրսեցուս ամուսինը գիտի Սյուզիի եղբորը, ու երբ մի օր սայթով ցույց տվեց լուսանկարները, համոզվեցի, որ նրանք երկվորյակներ են, այնքան ակնհայտ էր նմանությունը:
Ու մենք որոշեցինք գնալ էդ տղայի գյուղ: Գնացինք, եկեղեցում տեսա էդ տղային, անունը Վարդան էր, սովորում էր Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, հիմա էլ է սովորում էնտեղ: Պատմեցի ամեն ինչ: Սկզբում ծիծաղի տվեց, չէր հավատում, շոկի մեջ էր, իսկ հետո՝ լուրջ չէր ընդունում…
Մայրը խեղճացրած էր պահել իրեն, կարճ ու կոպիտ ասած՝ անբարոյականի մեկն է ու գյուղով մեկ անունը դուրս եկած: Վարդանի վրայից լավ երևում էր, որ միտքը հասուն չի, ու ուղղորդվում է մոր ասածներով:
Սյուզիին երկար պատմեցի եղբոր մասին, նա շատ էր ուզում տեսնել եղբորը, բայց չէր կարողանում զսպել ատելությունը իր կենսաբանական մոր հանդեպ, որ իրեն ժամանակին նետել էր աղբարկղը…
Սյուզիի հետ գնացի այն ճեմարանը, որտեղ սովորում էր նրա եղբայրը: Բայց այդ հանդիպումը Սյուզիին մեկ անգամ ևս համոզեց, որ անիմաստ էր փնտրում մեկին` ով ի սկզբանե իր կողքին չպետք է լիներ: Նա հուսախաբված էր:
Սյուզին ամուսնացավ մի տարի անց ու հիմա սպասում է իր առաջնեկին»:
Ահավոր, սահմռկեցուցիչ պատմություն է… Փորձեցի ծանոթիս միջոցով կապվել Սյուզիի հետ, համոզել, որ իր իսկական անունը հրապարակվի, քանի որ 21 տարի առաջ հանցագործություն է տեղի ունեցել, և այդ կին կոչեցյալը քիչ է` երկվորյակներից «ընտրել» է տղային, իսկ աղջկան համարելով բեռ՝ դեն գցել անպետք իրի նման, այդ անառակը Սյուզիին առ այսօր չի համարում իր կենսաբանական աղջիկը, այդքանից հետո մոլորության մեջ է պահում իր կյանքն Աստծու ծառայությանը նվիրած որդուն, որ կարող էր Սյուզիին եղբայր լինել:
Ի դեպ, եղբոր անունն իրականում Վարդան է: Տղան իրականում սովորում է Գևորգյան ճեմարանում:
Անկեղծ ասած, չգիտեմ իրավական տեսանկյունից 21 տարվա վաղեմություն ունեցող հանցագործությանը հնարավո՞ր է ընթացք տալ, բայց արդարացի չէ, որ այդ անբարո կինը, որն իրավունք չունի մարդ կամ կին կոչվելու, իր երեխային աղբարկղը գցելուց հետո կարողացել է այսքան տարի հանգիստ ապրել և մնալ անպատիժ:
Արդյո՞ք այս նամակը կօգնի, որ այդ կինը պատժվի գոնե այնքանով, որ Վարդանը հասկանա տեղի ունեցածի ողջ ողբերգությունը, գիտակցի քրոջ տառապանքն ու հաշիվ տա իրեն՝ որպես Աստծո ծառա իր անցնելիք ճանապարհին…
Հ.Գ. Մենք փոձեցինք պարզել թե ինչ պատիժ է սահմանված սեփական երեխային աղբանոց նետած կնոջ համար: Իրավապահ համակարգի իմ ծանոթ աշխատակիցն ասաց, որ այդ արարքը դիտվում է սպանության փորձ, որը ենթադրում է մինչև10 տարի պատժաժամկետ: Քանի որ դեպքը տեղի է ունեցել 21 տարի առաջ վաղեմության ժամկետով վերոհիշյալ կնոջը պատժել չեն կարող:
Մնում է միայն հասարակական պարսավանքը, այն էլ նման կարգի բարոյազուրկ կնոջը դա հազիվ թե հուզի:
Լուսինե Վայաչյան
Նախկին բժիշկ Ջեք Գևորգյանը, որ աշխարհին առավել հայտնի է «Բժիշկ մահ» անվամբ, տեղափոխվել է հիվանդանոց` թոքաբորբ և երիկամային հիվանդություն ախտորոշումներով, հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:
Գևորգյանն այս պահին բուժվում է Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքի «William Beaumont» հիվանդանոցում:
Գևորգյանը 8 տարի անցկացրեց ամերիկյան կալանավայրում, քանի որ էֆթանազիայի երդվյալ կողմնակից է և 130 հիվանդի օգնել է հեռանալ կյանքից: Ինքնասպանների մարմինները Գևորգյանը թողնում էր հյուրանոցներում, հիվանդանոցների ընդունարաններում կամ դիահերձարաններում:
Գևորգյանի դեմ հնարավոր դարձավ մեղադրանք ներկայացենլ միայն 1999-ին, երբ իրավապահներին հաջողվեց ձեռք բերել 52-ամյա Թոմաս Յորքի ինքնասպանության տեսագրությունը: Այդ բացահայտումից հետո Ջեք Գևորգյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման:
2010-ին էկրան բարձրացավ «Դուք չգիտեք Ջեքին» ֆիլմը, որում Գևորգյանին կերպավորել էր հոլիվուդյան գերաստղ Ալ Պաչինոն:
Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները մայիսի 17–ի վաղ առավոտյան Մոսկվայի արևմուտքում մարդակեր են ձերբակալել։
ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքերով, վերջինիս տանը մարդկանց օրգաններ են հայտնաբերվել։
Մարդակերի անունն առայժմ չի հաղորդվում, սակայն հայտնի է , որ նա հաշվառման է կանգնած նյարդահոգեբանական և նարկոլոգիական դիսպանսերներում։
Մարդակերին բացահայտել են Մոսկվայի արևմուտքում հայտնաբերված մարդու ձեռքի շնորհիվ: Ձեռքի մատնահետքերի միջոցով ոստիկանները հաստատել էին սպանվածի ինքնությունը և հայտնաբերել հանցագործին։
Մարդակերը իր զոհի մարմինը անդամատել, ապա մաս առ մաս թաքցրել էր կոյուղու խողովակներում:
«Интерфакс» գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանության աշխատակիցները մարդակերի սառնարանում մարդու լյարդ են հայտնաբերել։ Իսկ ձերբակալման պահին տղամարդը մարդու լյարդից պատրաստված կերակուր էր ուտում։
Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն հայտնել է այսօր առավոտյան ձերբակալված մարդակերի և նրա զոհի անունը: Մարդակերը Նիկոլայ Շադրինն է, որը սպանել է իր ընկերոջը` 40-ամյա Իլյա Եգորովին և կերել նրա լյարդի մի մասը:
Հանցավոր աշխարհի «թագակիրների» երկու խոշոր խմբավորումների միջև հակասությունները նորանոր էջեր են բացում. Դեդ Հասանի մարդիկ մի քանի օր առաջ առգրավել էին «գողական քսիֆը», որը հաստատում էր Տարիել Օնիանիի գողական լիազորությունները: Այդ թուղթը ստորագրողներից մեկը 48-ամյա «օրենքով գող» Բախա-Բախան էր Սուխումիից, որին իրավապահները ձերբակալել են և Ռուսաստանից արտաքսել Աբխազիա:
Նա խորհրդային տարածքի ամենաազդեցիկ «օրենքով գողին»` «Դեդ Հասան» մականունով Ասլան Ուսոյանին հակառակ քայլ է արել հօգուտ Տարիել Օնիանիի, որի հանցախմբի մեջ է ներգրավված:
Չնայած Մերաբ Բախիան արդեն հրաժարվել է այդ ստորագրությունից` հայտարարելով, թե իր անունը դրվել է առանց իր համաձայնության, և հավատացրել է, թե Ուսոյան-Օնիանի հակամարտության վերաբերյալ իր կարծիքն ունի, որը պատրաստ է ներկայացնել «օբշչակին», սակայն կարծես միջադեպը չի հարթվել:
Մեկ այլ տեղեկություն ևս՝ դարձյալ Դեդ Հասանին առնչվող: Հայտնի է, որ Իվանկովի`հանրահայտ Յապոնչիկի մահից հետո ամենահեղինակավոր «օրենքով գողն» ու որոշումներ կայացնողը Դեդ Հասանն է. նա նախատեսում էր «օրենքով գողերի» հավաքն անցկացնել Հայաստանում: Ներքին աղբյուրները հաղորդում են, որ հավաքը կայացել է, սակայն՝ ոչ մեր հանրապետությունում: Ասում են, որ գողական հավաքից առաջ Դեդ Հասանի հակառակորդ թիմից Մերաբ Ջանգվելաձեն վերջնագիր է ներկայացրել` սպառնալով հաշվեհարդար տեսնել բոլորի հետ, ովքեր Հասանի կողմից կմասնակցեն «թագադրմանը»:
Չնայած դրան, հավաքին մասնակցել է շուրջ 20 «նշանավոր գող», և նրանց ներկայությամբ հինգ հոգու «շնորհվել է» «օրենքով գող» տիտղոսը: Դրանք են` ազգությամբ հայ Արմենը, ռուս Օլեգ Ցիրկաչը, բելոռուս Սաշա Կուշները, չեչեն Գելանին, դաղստանցի Շամիլը:
Հասանականներն այդ քայլով փաստացի ընդունել են մարտահրավերը, և դժվար չէ կանխագուշակել, որ առաջիկայում կլսվեն սպառնալիքի արձագանքները:
Հին ժամանակների մի ահավոր պատմություն կարդացի. ԿՏՍՄ խաղերը հայտնի են հին ժամանակներից: Մի հարուստ պարոն էր ապրում եվրոպայում, որն իր կնոջը շատ-շատ էր սիրում, բայց ուզում էր, որ իր կինը իրեն տանջի: Կնոջն ասում է, որ սենյակում իր ձեռներն ու ոտները կապոտի, ուրիշ տղամարդ բերի ու իրա աչքի առաջ էդ տղմարդու հետ լինի: Կինը, որ սովորել էր արդեն ամուսնու ազատ սեքսուալ ֆանտազիաներին ու խաղերին, համաձայնվեց, գնաց իր ճաշակով տղամարդ ընտրեց, բերեց իր ամուսնու առջեւ համբուրեց, սիրեց, սեքս արեց հետը, ու իրա ամուսինն էլ կապված գոռալով ամոթից տանջվեց…
Էս մարդը հետո գրեց իրա գրքի մեջ (ինքը գրող էր), որ նույնիսկ սիրեց տանջվելը, էլ չկարողացավ կնոջը կպնել ու սիրել: Չուզեց նրան կպնել ուրիշ տղամարդու կպնելուց հետո: Շատ տխուր պատմություն էր: Չնայած էս զույգը լավ նպատակով մտավ femdom-ի՝ կանացի տիրապետոթյան մեջ…
Ո՞նց է, որ femdom-ը ԿՏՍՄ-ի մասն է: Որովհետեւ մեր հայրիշխանական հասարակության մեջ femdom-ը աննորմալություն են համարում, femdom-ը նույնիսկ ամերկացիների մոտ ա վատ բան, ու ընդունված չի, կան մարդիկ, բոլորը գիտեն, բայց դա պետք ա քողարկված լինի: Ու դրանից, որ շատ չի ընդունված, կին-դոմինանտ հարաբերությունները փոխակերպվում են ու ֆետիշ են համարվում:
Երբ մտածում եմ մեր երկրի պրոբլեմների մասին, մտածում եմ գաղափարի սահմանի պրոբլեմների մասին, որ տղամարդկանց բանակներն իրար ուզում են սպանեն, ընտանքիներն ուզում են բաժանել, կանանց ուզում են բռնաբարել: Մեծ հաշվով նրանք էլ էս խաղի մեջ… Հաճախ եմ մտածում կյանքի մասին, իմ Տիրուհու դերի մասին, մտածում եմ, որ մեր ամեն ինչի մեջ կա մազոխիզմ, ու բավականին շատ սադիզմ:
Մտածում եմ, որ նրանք են դառնում սադիստ, որոնք հաղթում են պատերազմում, իսկ մազոխիստ՝ պարտվողները: Պասիվը երբ խոսում է, երբ հրաժարվում է իր պասիվությունից, երբ ասում է, թե ինքն ով է, ի՞նչ է ուզում, հայտնվում է ոչ-պասիվ կողմում: Բայց նա, ով որոշում է: Նա, ով ունի որոշման իրավունք ու ուժ: Femdom-ի մեջ էլ: Իսկ մեր հասարակությունում, մեր կանայք իրականում չունեն որոշման իրավունքն ու ուժը…
Լուսինե Վայաչյան
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը և Ամերիկյան ծառայությանը տեղեկացնում են, որ Ճապոնիայի Հոնսյու կղզուց դեպի արևելք այսօր 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Սեյսմոլոգները տեղեկացնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իվակի քաղաքից 57 կմ դեպի արևմուտք` 37,6 կմ խորության վրա:
Ցունամիի սպառնալիքի, ինչպես նաև զոհերի և տուժածների մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա:
Սլովակիայում ոստիկանությունը ձերբակալել է մարդակերության համար մեղադրվող մի տղամարդու, որն իր զոհերին գտնում էր ինտերնետի միջոցով: Վերջինս կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, ոստիկաններից մեկը վիրավորվել է, սակայն ինքն էլ հասցրել է կրակել մարդակերի ուղղությամբ:
Ինտերնետի միջոցով մարդակերը ծանոթացել էր ինքնասպանություն գործելու ցանկություն հայտնած շվեյցարացու հետ և համոզել նրան, որ մահը մահ է, ավելի լավ է՝ ինքը սպանի նրան, սպանելուց հետո էլ համտեսի նրա միսը: Շվեյցարացին սկզբում համաձայնել էր, հետագայում վախեցել էր և մարդակերի մասին հայտնել ոստիկանությանը:
Շվեյցարացու փոխարեն ոստիկաններն էին ներկայացել ժամադրավայր, սակայն մարդակերը հասցրել էր 7 անգամ կրակել ոստիկաններից մեկի ուղղությամբ:
Ձերբակալված մարդակերը 43 տարեկան է: Նա ապրում է Սոկոլ գյուղում՝ իր երկու դստրիկների հետ:
Ֆեյսբուքում ինչեր ասես որ չես տեսնի՝ խմբեր, նախաձեռնություններ, միջոցառումներ, հիմա էլ՝ հարցեր կարող ես տալ ում ուզում ես. Ահարոն Ադիբեկյանը հանգստի պիտի գնա, անելիք չունի: Մի խոսքով՝ ֆեյսբուքահայերին կարիք չկա պատմելու՝ ինչ կա-չկա տարածքում: Իսկ ով ծանոթ չի, ուղղակի ասեմ, որ դա մի վիրտուալ տարածք է, որտեղ կարող ես վիրտուալ անել ամեն ինչ, ինչն առնչվում է ինֆորմացիայի տարածմանը, շփմանը, քարոզին, գովազդին, սոցհարցումներին, նույնիսկ՝ գաղափարախոսության ձևավորմանը: Ֆեյսբուքը խայտաբղետ է և Հայաստանում օգտագործվում է հայավարի, այսինքն՝ քամվում է նրանից ինչքան հնարավոր է շատ: Ու կոմերցիոն, մշակութային, քաղաքական, քաղաքացիական ու մարդասիրական նախաձեռնությունների խաչուղիներում երեկ հանդիպեցի մի միջոցառման, որը սիրային ոլորտից էր:
«ՕԳՆԵՔ ԳՏՆԵԼ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԱԾ ԱՂՋԿԱՆ…
Այսօր երթուղայինում տեսել եմ ՆՐԱՆ ու շատ եմ հավանել: Մի քիչ էշ եմ եղել ու մի քիչ էլ հարմար չէր… Չեմ ծանոթացել…
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՕԳՆԵՔ ԳՏՆԵԼ ԻՐԵՆ:
Ես իրեն տեսել եմ «55» համարի երթուղայինում, 19:45-ի սահմաններում (մայիսի 7-ին): Նա ուներ գեղեցիկ կապույտ աչքեր….
…Երբ երթուղայինից դուրս էի գալիս… Դուռը մոռացա փակել` ուղեղս ու հոգիս դեռ մնացել էին ԻՐ հետ…
…Խնդրում եմ, տարածեք այս «Event»-ը… գուցեև նա տեսնի… գուցե պատասխանի… գուցե տեսնի, բայց համարի, որ հիմարություն եմ անում… բայց ես ՀՈՒՍՈՎ եմ… որ կտեսնի ու կարձագանքի…
Ամեն դեպքում` ՇԱ՜Տ ԿՈՒԶԵԻ ԻՐ ՀԵՏ ՆՈՐԻՑ ՀԱՆԴԻՊԵԼ: Անչափ շնորհակալ կլինեմ բոլորից, ով ինչ-որ կերպ կօգնի Ինձ ԻՐԵՆ գտնելու հարցում», — գրել էր «Օգնեք գտնել» օգտատերը՝ ընկերոջից խնդրելով նրա կոմերցիոն հաշիվը: Սա, իհարկե, ֆեյսբուքահայերի աչքից չէր կարող վրիպել, քանի որ բոլորն էլ վառված են ֆեյսբուքյան զանազան կոմերցիոն «event»-ներից, ու մարդիկ բաժանվեցին երկու խմբի՝ հավատացողներ ու քմծիծաղ տվողներ, յանի՝ «գիտենք, ախպեր ջան, մենք էդ խաղերը վաղուց խաղացել անցել ենք»: Ես հավատացողներից եմ, քանի որ ուզում եմ մարդկանց մեջ տեսնել լավը, ու մինչև հակառակի մեջ չեմ համոզվում՝ գերադասում եմ վստահել:
Մանավանդ, տրամաբանորեն ի՞նչ կարող է անել այդ տղան, ո՞նց կարող է օգտագործել էդ ամենը, «event»-ը եթե շատ մասնակից ունի, այլևս թույլ չի տալիս նամակներ գրել «բիրիքով», ինչի համար սովորաբար բացվում են խմբերն ու «event»-ները: Մի խոսքով, ես հավատում եմ էդ տղային: Երեկ գիշեր զրուցեցի նրա հետ իր իրական անուն ազգանունով էջից, համոզվեցի որ իրական տղա է ու իրական աղջկա է փնտրում, մի քանի խորհուրդ տվեցի նրան ու խոստացա պատմել իր մասին:
— Ինչի՞ չես ներկայանում քո իսկական անունով, նկարով, ինչի՞ ես մտածում, որ էդ աղջիկը, առանց քո նկարը տեսնելու, կարող է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, և ինչ տղա է փնտրում իրեն: Եթե բացահայտվես, պարզ լինես, ավելի հեշտ կգտնես:
— Եթե բացահայտվեմ, հաստատ կսկսեն շատերը գրել՝ պատեհ-անպատեհ… Վստահ եմ… Չեմ ուզում այդպես լինի… Ամեն դեպքում ամեն ինչ զարգացման փուլում է… Եթե այս կերպ չստացվի, կանցնեմ այլ մեթոդների
— Բայց ինչի՞ չես ուզում նկարդ դնել, վախենում ես՝ ձեռ առնե՞ն:
— Իրականում ինձ լրիվ այլ տեղերից… լրիվ այլ կերպ են ճանաչում… Ես ունեմ այլ աշխատանք… Հաստատ խնդիրներ է առաջացնելու… Ես վստահ եմ…
— Բայց աղջիկը կարող է վիրտուալ տարածքում չի բնակվում, դրա մասին մտածե՞լ ես, ո՞նց կիմանա էս ամենի մասին էդ դեպքում: Լավ չի՞ լինի, որ երթուղայինում հայտարարություն կպցնես կամ կանգնես սպասես էդ նույն կանգառում:
— Դե, եթե տարածվի Ֆեյսբուքում, երևի այնպես կլինի, որ արդյունքում լուրերով էլ կտարածվի, «event»-ի մասին այնքան կխոսեն, որ անկախ ամեն ինչից՝ այդ լուրը կհասնի նրա ականջին: Իսկ երթուղայիններում… մտածել եմ իհարկե, ուզում եմ հայտարարությունը կպցնել այսպես. «Եթե Դու ունես կապույտ աչքեր, եթե Դու օգտվում ես այս երթուղուց, և եթե Դու օգտվել ես այս երթուղուց մայիսի 7-ին, ապա գրանցվիր Facebook-ում` այնտեղ Քեզ սպասում են»:
— Ավելի լավ է հեռախոսահամար թող: Բա որ գտնես, ու պարզվի, որ ինքը սիրած ունի, ի՞նչ կանես:
— Դե ոչինչ.. Եթե սիրած ունի… Փոխադարձ սեր է, և երջանիկ են, ես չեմ խառնվի…
— Իսկ էդ աղջիկը քեզ նայե՞լ է, դու զգացե՞լ ես ինչ-որ բան իր կողմից:
— Ինքը ինձ էր թաքուն նայում, ես՝ իրեն… Ես վստահ եմ, եթե ինքը տեսնի, իմանա, որ իրեն ման եմ գալիս, մի ձևով կկապվի, հաստատ կարձագանքի… Ես կուզեի պարզապես՝ հնարավորինս մեծ մասշտաբով տարածել էլեկտրոնային դաշտում..
Շատ գեղեցիկ պատմություն է… Ուզում եմ էս տղան Ֆեյսբուքով գտնի աղջկան, հավանեն իրար, ուզում եմ գոնե մի ֆեյսբուքյան նախաձեռնություն տեղափոխվի ռեալ կյանք, դառնա իրականություն, ուզում եմ լինի այնպես՝ ոնց ուզում է իմ աղջկա տարիքի էս տղան:
«Ապրեք բոլորդ, ով ինձ աջակցում է… Եթե բանը հասնի դրան, բոլոր «Event»-ի մասնակիցներդ հրավիրված կլինեք հարսանիքի… ու թող սա լինի միակ գովազդը…», խոստանում է տղան:
Ասեմ, որ նրան աջակցում է 965 ֆեսյբուքահայ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.