23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հանրահայտ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն պատրաստվում է ֆիլմ նկարահանել Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բարթոնի սկանդալային հարաբերությունների մասին:
ֆիլմի արտադրությամբ զբաղված Paramaount Pictures-ը Բարթոնի արխիվի մի մասը գնել է նրա կնոջից` Սելլի Հեյից:
«Կլեոպատրա» ֆիլմը, որտեղ Թեյլորը խաղացել է իր լավագույն դերը առիթ է դարձել Բարթոնի ու անկրկնելի Լիզի բուռն սիրավեպին: Նրանք ծանոթացել են նկարահանումների ժամանակ: Չնայած երկուսն էլ այդ ժամանակ ամուսնացած էին, սակայն նրանց միջև է տեղի ունեցածը, անհնար է եղել գաղտնի պահել:
1964 թ. Թեյլորն ու Բարթոնն ամուսնացել են: 10 տարի անց ամուսնալուծվել, ապա 16 ամիս անց՝ կրկին ամուսնացել՝ միասին լինելով մինչև 1976 թ: Սիրահար զույգը 70-ականներին միշտ տարբեր սկանդալային պատմությունների կենտրոնում է եղել:
Ինչպես հաղորդում է Deadline կայքը ֆիլմի հիմքում դրված է Սեմ Քաշների և Նենսի Շոնբերգերի «Խելագար սեր» (Furious Love) գրքի սյուժեն:
Interfax գործակալությունը տեղեկացնում է, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն այս գիշեր տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց:
Լուժկովի ինքնազգացողությունը վատացել է գոլֆ խաղալու պահին: Երիկամների շրջանում սուր ցավերով նա տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ նախկին քաղաքապետի առողջական վիճակը բավարար է:
Ըստ El Pais թերթի՝ «Գալա-Սալվադոր Դալի» հիմնադրամը ռեկորդային չափերի հասնող գումար է վճարել իսպանացի սյուրռեալիստի նկարի համար: Հիմնադրամը գնել է «Տեսարան առեղծվածային տարրերով» նկարը 7.8 մլն եվրոյով (11.14 մլն դոլար):
Այս նկարը ստեղծվել է 1934-ին և ունի 72.8×59.5 սմ չափեր: Նկարը գնվել է անհատից, որը ցանկացել է անհայտ մնալ: Նկարում նիդերլանդացի նկարիչ Յան Վերմեյերի փոքրիկ պատկերն է. հենց նա էլ նկարում է «առեղծվածային տեսարանը»: Դալին հետին պլանում պատկերել է իրեն՝ մանուկ հասակում:
Սա հիմնադրամի երկրորդ խոշոր ձեռքբերումն է, առաջինը մարտ ամսին գնած «Մեղրը քաղցր է արյունից» աշխատանքն էր, որը հիմնադրամը գնեց 4.7 մլն եվրոյով, և այժմ ցուցադրվում է Սալվադոր Դալիի Ֆիգերասում գտնվող թանգարանում: «Տեսարան առեղծվածային տարրերով» նկարը նույնպես կհանգրվանի այստեղ:
20-րդ դարի այլ մեծ նկարիչների համեմատ, Սալվադոր Դալիի աշխատանքները աճուրդների ժամանակ վաճառվում էին շատ ցածր գներով: Երկար տարիներ նրա աշխատանքների վաճառքից ստացված գումարը չի գերազանցել 10 մլն դոլարը: Սառույցը կոտրվեց 2011-ի փետրվարին, երբ Sotheby’s-ի աճուրդում Պոլ Էլյուարի դիմանկարը վաճառվեց 21.6 մլն դոլարով:
ԱՄՆ ազգային առողջապահության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ բջջային հեռախոսներն արագացնում են ուղեղի աշխատանքը:
Ամերիկացի հետազոտողները բացահայտել են, որ հեռախոսից արտածվող էլեկտրամագնիսական ճառագայթումն ազդում է մարդկանց ուղեղի գործունեության վրա, սակայն դեռևս հայտնի չէ՝ այդ երևույթի ազդեցությունը դրական է, թե բացասական:
Ամերիկյան գիտնականների փորձին մասնակցած 47 մարդ 50 րոպե ականջի մոտ պահել է բջջային հեռախոսը, և նրանց ուղեղների հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ընթացքում ուղեղի նեյրոններն ակտիվացել են գրեթե 7 տոկոսով: Գիտնականները դա պայմանավորում են ոչ թե բջջայինի տաքացմամբ, այլ՝ դրանց ալեհավաքների գործունեությամբ:
Պատանի հասակում նացիստական երիտասարդական «Հիտլերյուգենտ» կազմակերպության անդամ է եղել Հռոմի պապ Բենեդիկտոս 16–րդը: Այս մասին խոստովանել է անձամբ ինքը ` բարձրաստիճան գերմանացի կաթոլիկների հետ հանդիպման ժամանակ,հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը ։
«Այդ կազմակերպությանն անդամակցելն իմ կյանքի ամենամութ ժամանակներից է,– պատմել է Գերմանիայում ծնված Բենեդիկտոս 16–րդը, — Թվում էր, թե մայրցամաքային Եվրոպան կմնա Հիտլերի իշխանության ներքո, և այդ իշխանությունը սպառնում էր քրիստոնեությանը»,–ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին մայրցամաքային Եվրոպան ծանր դրության մեջ էր հիշել է նա։
«Հիտլերյուգենտը» ստեղծվել էր 1926թ. Վեյմարում՝ որպես ազգային– սոցիալիստական երիտասարդական շարժում:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ դժվարությամբ է հավատում, թե Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը կարող էր բռնաբարել Նյու Յորքի հյուրանոցի սպասուհուն: Հաղորդում է Interfax գործակալությունը:
«Ինձ դժվար է գնահատել քաղաքական ենթատեքստը, և ես նույնիսկ չեմ ուզում այդ թեմային անդրադառնալ, սակայն չեմ էլ կարող հավատալ այն բանին, որ ամեն ինչ այնպես է, ինչպես նախապես ներկայացվել է»,- ասել է Պուտինը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ամենահավանական թեկնածու համարվող Դոմինիկ Ստրոս Կանին ձերբակալել են մայիսի 14-ին նյույորքյան հյուրանոցներից մեկում սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով:
Պուտինն անդրադարձել էր նաև ԱՄՀ նոր ղեկավարի հնարավոր թեկնածուներին՝ նշելով, որ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդի թեկնածությունն ընդունելի է իր համար:
Ինտերնետ հեռախոսակապի Skype ծառայությունը խափանվել է: Միկրոբլոգերները նշում են որ ծառայությունը չի աշխատում Windows, Linux,Mac, ինչպես նաև OS. X օպերացիոն համակարգերում:
Չի բացառվում, որ խափանումը մասնակի բնույթ է կրում, քանի որ որոշ օգտատերերի մոտ ծառայությունը շարունակում է բնականոն աշխատել:
ԱՄՆ ՀԴԲ գործակալները խուզարկել են Կալիֆորնիա նահանգի 91-ամյա բնակչուհի Շարլոտա Հայդորնի տունը: Ըստ Associated Press գործակալության՝ Հայդորնը «ինքնասպանության համար նախատեսված հավաքածուների» արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերության սեփականատերն է:
Այս «հավաքածուն» պլաստիկ տոպրակ է, որի մեջ հելիում մատակարարող ճկուն խողովակ է դրված: 91-ամյա հանցագործի ընկերությունն այդ «հավաքածուները» հեռախոսի միջոցով է վաճառել` մեկ հատը 60 ԱՄՆ դոլարով: Հայդորնը պատմել է լրագրողներին, որ իր տուն ներխուժած գործակալներն առգրավել են իր համակարգիչը, կարի մեքենան և արդեն պատրաստի «հավաքածուները»:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նյու Յորքում հայտնաբերվել է հայտնի հոլիվուդյան ռեժիսոր և կոմպոզիտոր Ջոզեֆ Բրուքսի անկենդան մարմինը. նա ինքնասպանություն է գործել հենց նման «հավաքածուի» միջոցով:
Նյարդային համակարգը մարդու օրգանիզմի կարևոր մասն է, եթե ոչ կարևորագույնը: Պարզվում է` Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի մոտ այն այնքան էլ կարգին չէ: Բանը հասել է այնտեղ, որ, Թորոսյանն այսօր, չգիտես ինչու որոշել էր խորհրդարանի նիստերի դահլիճում իր առջև տեղադրված համակարգչի մոնիտորը պառկեցնել: Հայտնի չէ` Թորոսյանն այս մոնիտորը I-pad-ի տեղ էր դրե՞լ, թե՞, իր առջև ամեն բան պառկած տեսնելու հերթական ամբիցիայով էր տարվել, փաստն այն է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ընտրյալը աշխատել նախընտրել էր պառկած համակարգչի հետ: Ինչքան էլ փորձենք, դժվար թե նրա վարմունքին տրամաբանական բացատրություն գտնվի: Ինչպես տեսնում ենք, պաշտոնաթողությունը իսկապես խորը հետքեր է թողել ԱԺ նախկին խոսնակի կարևորագույն համակարգի վրա:
Իտալիայում ձերբակալվել է նեապոլյան «Կամորրա» մաֆիայի պարագլուխ Ջուզեպպե Դել Աքվիլան: ANSA գործակալության տեղեկություններով՝ հանցագործին ձերբակալել են իր առանձնատներից մեկում:
Իտալիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մաֆիայի ղեկավարը մեղադրվում է գողացված ապրանքների գնման ու իրացման, ինչպես նաև փողերի լվացման համար:
Դրանից բացի, մաֆիայի նախկին անդամներից մեկը, որն այժմ համագործակցում է ոստիկանության հետ, պնդում է, որ Դել Աքվիլան ավելի քան հարյուր մարդկանց սպանության մասնակից է:
Դել Աքվիլան ընդգրկված է իտալական ոստիկանության «ամենացանկալի» հանցագործների ցուցակում:
Ըստ ANSA-ի տեղեկությունների, ձերբակալված հանցագործը միանգամից երկու կլանների ղեկավար է` «Կամորրա»-ի և «Միլարդո»-ի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.