06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Չինաստանը ցանկանում է գնել հանրահայտ սոցիալական ցանցի` Facebook‑ի բաժնետոմսերի խոշոր փաթեթը։
Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Չինաստանի պետական ներդրումային հիմնադրամներից մեկը հանձնարարել է ամերիկյան Citibank-ին` ձեռքբերել Facebook-ի բաժնետոմսերի զգալի մասը։
Հարկ է նշել, որ Facebook-ը մասնավոր ընկերություն է, իսկ բաժնետոմսերի արժեքը ֆոնդային բորսաներում չի նշվում, ուստի բաժնետոմսերի ձեռքբերման յուրաքանչյուր գործարք պետք է արժանանա սոցիալական ցանցի սեփականատերերի հավանությանը։
Լոնդոնյան Սիթիի վերլուծաբաններից մեկը Facebook-ի կորպորատիվ արժեքը ներկա պահին գնահատում է 35-40 մլրդ դոլար, և «հենց այդպիսի գումար կստանա ընկերությունը, եթե ընթացիկ տարում դուրս գա ֆոնդային բորսա»։
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Միխայիլ Գավրիլյուկն հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի և ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոյի ունեցվածքի մեծ մասի վրա կալանք է դրվել:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կալանք է դրվել Տիմոշենկոյի և Լուցենկոյի` նախաքննության ընթացքում «հայտնաբերված» ունեցվածքի վրա։
Հայտնի է, որ որ Լուցենկոյի կալանքի տակ վերցված ունեցվաքի արժեքը կազմել է մոտ 1, 78 մլն գրիվնի է (ավելի քան 200 000 դոլար), իսկ Տիմոշոնկոյի ունեցվածքի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Գավրիլյուկի խոսքերով մասնագետները շարունակում են փնտրել և բացահայտել նրանց հարազատների անուններով ձևակերպված ունեցվածքը:
Հիշեցնենք, որ Յուլյա Տիմոշենկոն մեղադրվում է 2009թ. Ռուսաստանի հետ գազի շուրջ պայմանագրեր կնքելու ժամանակ ծառայողական պարտականությունները վերազանցելու և պետությանն ավելի քան 1,5 մլրդ գրիվնիի չափով վնաս հասցնելու մեջ։ Բացի այդ, նախկին վարչապետը մեղադրվում է ջերմոցային գազերի արտանետման համար քվոտաների վաճառքից ստացված 480 մլն եվրոն ոչ նպատակային ծախսելու, ինչպես նաև շտապ օգնության 1000 մեքենաները գնելու ժամանակ ծառայողական պարտականությունները և իշխանությունը վերազանցելու համար:
Իսկ Լուցենկոն մեղադրվում է պետական միջոցները վատնելու և ծառայողական պարտականությունները վերզանցելու մեջ։ Նա 2010թ. դեկտեմբերից գտնվում է անազատության մեջ:
Google ընկերությունը ներկայացրեց իր սեփական սոցիալական ցանցը, որը կոչվում է Google+: Նոր սոցցանցում չկա «ընկերների» միասնական ցուցակ: Դրա փոխարեն` օգտատերերը բաշխվում են ըստ «շրջանակների». օրինակ` բարեկամներ, համադասարանցիներ և այլն: Կա «շրջանակի» բոլոր անդամների հետ միաժամանակ հաղորդակցվելու հնարավորություն:
Google+-ն ունի նաև վիդեոչաթ` զրուցընկերները հնարավորություն կունենան իրար տեսնելու:
Նոր սոցցանցը կաշխատի նաև բջջային հեռախոսներում և հասանելի կլինի առնվազն 40 լեզուներով:
Հնդկաստանում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանները մի շարք վիրաբույժների մեղադրել են երեխաների սեռը փոխելու նպատակով անօրինական վիրահատություններ կատարելու համար:
The Daily Telegraph-ը տեղեկացնում է, որ հնդկական ընտանիքներում, ըստ ավանդույթի, ողջունում են տղաների ծնունդը, իսկ աղջիկներին «արհամարհում են»: Սա է պատճառը, որ Հնդկաստանում շատ հաճախ են գրանցվում նորածին աղջիկների սպանության դեպքեր:
Դրա հետևանքով երկրում այժմ նոր օրենք է գործում, ըստ որի` հղի կանայք իրավունք չունեն տեղեկանալու պտղի սեռի մասին, քանի որ աղջիկ երեխայի սպասող կանայք միանշանակ աբորտ են անում:
Չնայած դրան, Հնդկաստանում այս պահին 6‑7 տարեկան տղաները յոթ միլիոնով ավելի են իրենց հասակակից աղջիկներից:
Վերջերս հնդկական թերթերը գրել են, որ երեխաներին տանում են Ինդուար` սեռական օրգանների վիրահատություն կատարելու համար: Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանները հայտարարել են, որ դրանք սեռը փոխելու նպատակով արվող վիրահատություններ են, վիրահատության գինն էլ 3000 դոլար է:
Սակայն վիրաբույժները հակադարձում են, որ իրենք պարզապես շտկում են աղջիկ երեխաների սեռական օրգանների շեղումները:
Այս պահին վերոնշյալ գործով զբաղվում են Հնդկաստանի իրավապահ մարմինները:
Քիմ Քարդաշյանի ֆեյսբուքյան էջը հաղորդում է, որ նրա հարսանեկան արարողությունը տեղի կունենա օգոստոսի սկզբին: Քիմն ու Քրիսը նախատեսել են մեծ հարսանիք, որը ըստ նախնական հղման, երկու ժամ հեռարձակվելու է հեռուստատեսությամբ. Քիմը մի առիթով ասել է, թե իր ցանկությունն է, որ երկրպագուներն իր հետ նշեն իր կյանքի ամենակարևոր օրը: Քարդաշյանն ու նրա փեսացուն՝ բասկետբոլիստ Քրիս Հեմֆրիսը, արդեն ընտրել են իրենց հարսանեկան արարողության օրը, սակայն դեռ չէն ցանկանում հրապարակել:
Հունիսի 26-ին Facebook-ի նախաձեռնող խմբերից մեկը բողոքի ակցիա էր իրականացրել Թբիլիսիի այգիներից մեկում` հանրային վայրերում համբույրներն արգելող հրամանի կապակցությամբ:
Նորամուծության ակտիվ հակառակորդները ակցիան իրականացրել են Թբիլիսիի հենց կենտրոնում գտնվող Ռիկե այգում` «հրապարակային համբույրի սեանս»:
Ոստիկանությունը որևէ կերպ չի խոչընդոտել նրանց, սակայն ակցիայի մասնակիցներից ընդամենը մի քանիսն են խիզախել իրենց բողոքն արտահայտել մամուլի առջև, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Արգելքն ուժի մեջ է մտել մոտ մեկ ամիս առաջ, և խոշոր այգիներում արգելքն ամրագրող հատուկ պաստառներ են հայտնվել: Ոստիկանությունը հետևում է հասարակական կարգի պահպանմանը և կարգազանցներին դիտողություն անում:
Կտավատի սերմի ծննդավայրն է համարվում հին Հնդկաստանը, հենց այնտեղ են մոտ 9000 տարի առաջ արտադրվել առաջին քաթանե գործվածքները: 4 — 5 հազար տարի մ.թ.ա. այդ բույսը լավ հայտնի էր Միջագետքի, Ասորեստանի, Եգիպտոսի բնակիչներին: Կտավատը համարում էին պտղաբերության, բերրիության և մայրության եգիպտական աստվածուհի Իսիդայի բույսը:
Հին հույներին էլ էին հայտնի կտավատի սերմի բուժիչ հատկությունները: Հիպոկրատը խորհուրդ էր տալիս օգտագործել լորձաթաղանթի բորբոքումների դեպքում: Իսկ Հին արևելյան բժշկության մեջ օգտագործվում էին կտավատի սերմերն ու յուղը` որպես լուծող, մաքրող ու փափկացնող հատկություններով օժտված դեղորայք: Ըստ Ավիցենայի նկարագրությունների` կտավատի սերմն օգնում է ազատվել հազից, միզապարկի, երիկամների և աղիքների խոցերից, նաև` կտավատի սերմի ու բնական սոդայի ու թզի հետ միասին պատրաստված դեղաքսուքը լավ օգնում է պեպենների ու պզուկների դեմ:
Հայտնի է, որ կտավատը քարե դարից աճեցվել է որպես մշակութային բույս: Հունաստանում և Հռոմում կտավատից գործվածքներ են հյուսել, կարել են հագուստ, անկողնու սպիտակեղեն, կտավ, նավահանդերձանք: Դրանից բացի, կտավատից ստացված քաթանը որպես կտավ է օգտագործվել նկարչության համար: Հինգ հազար տարեկան բուրգերում հայտնաբերվել են քաթանով փաթաթված մումիաներ (նրանք այժմ պահվում են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում):
Հին ժամանակներում քաթանե գործվածքը ոսկու գին ուներ: Քրիստոսին էին պարուրել քաթանով, նաև այն սրբիչը՝ Սուրբ Դեմքի, որի վրա արտապատկերվել է Քրիստոսը՝ նույնպես քաթանից էր:
Հնում կտավատը աճեցվում ու օգտագործվում էր հիմնականում արդյունաբերական նպատակներով՝ քաթան ստանալու համար, գործում էին շատ ամուր առագաստներ, ձկնորսական ցանցեր, պարաններ, ինչպես նաև՝ քամում էին յուղ, որով համ ճաշ էին եփում, համ էլ` բուժվում…
Կտավը՝ քաթանը, էկոլոգիապես մաքուր հյուսվածք է: Այս բույսի ամեն հատվածն օգտագործվում է: Փափուկ հյուսվածքն օգտագործվում է տեքստիլ արդյունաբերության մեջ՝ բարձրորակ գործվածք ստանալու համար, ինչպես նաև` թղթի արդյունաբերության մեջ: Ցողունային մասը՝ ավելի փայտացած հատվածը, օգտագործվում է շինարարական աղյուսների ու կղմինդրերի արտադրության մեջ, որոնք ոչնչով չեն զիջում մեզ հայտնի ДСП ու ДВП-ներին: Կտավատի ձեթը կամ յուղը օգտագործում են յուղաներկերի ու օճառի արտադրության մեջ, սերմերն ու յուղը նաև օգտագործում են սննդի արդյունաբերության մեջ:
Քաթանե հագուստի հետ կապված նորաձևության բումն անհիմն չէ՝ էկոլոգիապես մաքուր հյուսվածքներն էլեկտրական լիցքեր չեն հավաքում իրենց վրա, շոգին հով են պահում մարմինը, իսկ ցրտին՝ տաք, քաթանը «շնչում է»: Ճապոնացի բժիշկները նկատել են, որ քաթանը բուժիչ հատկություն ունի. անկողնուն գամված հիվանդների մարմինը չի թմրում ու անզգայանում երկար պառկելուց, եթե նրանց սավանները քաթանից են: Եթե դուք կրում եք այդպիսի հագուստ, անհետանում են բազմաթիվ մաշկային հիվանդություններ՝ ամենասովորական քրտնխաշից մինչև քրոնիկ էկզեմա:
Բոլորին հայտնի են կտավատի սերմերի ու յուղի բուժիչ հատկությունները: Ցնցող հատկություններ ունեն՝ պարունակում են մեծ քանակությամբ յուղեր, թթուներ, վիտամիններ ու հանքային նյութեր: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ կտավատի յուղի օգտագործումը նվազեցնում է ինսուլտի զարգացման վտանգը 37%-ով: Կտավատի սերմերը հարուստ են բուսական ճարպերով, հատկապես պոլիչհագեցված կամ անփոխարինելի ճարպաթթուներով՝ օմեգա-3 և օմեգա-6, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի կենսագործունեության համարյա բոլոր պրոցեսների վրա: Դրան զուգահեռ՝ կտավատի սերմերը պարունակում են բավական մեծ քանակությամբ վիտամիններ՝ (А, В, Е, Р) և այլ կենսաբանական ակտիվ նյութեր:
Ժողովրդական բժշկության մեջ կտավատի յուղը լայն կիրառում ունի ճարպակալման, աղեստամոքսային տրակտի, միզուղիների, սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում կիրառվող դիետիկ ու բուժական-պրոֆիլակտիկ սննդակարգի մեջ:
Կտավատի սերմերն ու յուղը օգտագործվում են.
Որպես լուծողական՝ փորկապության դեպքում, բարելավում են ենթաստամոքսային գեղձի վիճակը, իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը, արագացնում մետաբոլիկ պրոցեսները, իջեցնում արյան խոլեստերինի մակարդակը, նորմալացնում արյան ճնշումը, նպաստում սակավարյունության բուժմանը, նվազեցնում ալերգիկ ռեակցիաները: Ունեն հանգստացնող հատկություն, որը շատ կարևոր է սթրեսային իրավիճակներում, դաշտանադադարի ու ցավոտ կրծքագեղձի պրոբլեմների ժամանակ: Նաև խորխաբեր են՝ նպաստում են տոնզիլիտի, թոքաբորբի, սուր և քրոնիկ բրոնխիտի, տուբերկուլոզի, անգինայի բուժմանը, ասթմատիկ նոպաների նվազմանը:
Կտավատը չափազանց արդյունավետ է ճարպակալման, կորոնար սրտային հիվանդության, հիպերտոնիայի, երակների վարիկոզ լայնացման, միզուղիների բորբոքային հիվանդությունների (ցիստիտ) և միզապարկի քարերից ազատվելու համար:
Արտաքին օգտագործման ձևով կտավատի ձեթը կիրառվում է հոդերի ու ողնաշարի, ռևմատիզմով տառապող մարդկանց, արտրիտների, տրոպիկ խոցերի, այրվածքների ու էկզեմայի, փսորիազի, ճառագայթային հիվանդությունից առաջացած վերքերի, ուռուցքների, ինչպես նաև միջատների խայթոցների տեղային բուժման համար:
Կտավատի ձեթն օգնում է թութքի և դիզենտերիայի մնացորդային ազդեցության վերացմանը: Գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում օգտագործում են որպես հակաբորբորքիչ՝ թրջոց-տամպոնների տեսքով:
Երկար-բարակ կարելի է պատմել հրաշք կտավատի բուժիչ հատկությունների մասին, կարելի է նաև ուղղակի երկու խոսքով ասել՝ «Ամեն ինչի դարման»: Կտավատի սերմերն ու յուղը օգտակար են յուրաքանչյուրին, ու եթե անգամ չեն բուժում ամեն ինչ, ապա օգնում են օրգանիզմին ուժ հավաքել, կարգավորում են օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը, իսկ օմեգա-3 ճարպաթթվի հրաշագործ հատկությունները դեռ նորանոր բացահայտումներ են խոստանում:
Գնեք շուկայից կտավատ, աղացեք սրճաղացով կամ թակեք-մանրացրեք, ու ամեն առավոտ մի ճաշի գդալ խառնեք կես բաժակ ջրի մեջ, տասը րոպե հետո կուռչի, նորից խառնեք ու, չթողնելով` նստի բաժակի հատակին, խմեք: Ես խմում եմ:
Ընդհանրապես՝ կարելի է ապրել «ժամացույցի մեխանիզմի նման» և չվախենալ այնպիսի վտանգավոր հիվանդություններից, ինչպիսիք են` շաքարախտը, աթերոսկլերոզը, կորոնար սրտային հիվանդությունը, ինսուլտը (կաթված), լյարդի ցեռոզը, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցը և շատ այլ հիվանդություններ: Կտավատը բնության ստեղծած հրաշք է
Օգնել է՝ newtime.co.ua
Եթե դուք տղամարդ եք և հնարավորություն ունեք պարբերաբար ուսումնասիրել կնոջ մերկ կուրծք, ապա կարող եք ձեզ երջանիկ համարել, քանի որ դա կերկարացնի ձեր կյանքը 5‑7 տարով:
Նման եզրակացության են եկել գերմանացի գիտնականները, որոնք պնդում են, որ կնոջ մերկ կրծքի երկար դիտումը տարբեր կողմերից շատ օգտակար է տղամարդկանց առողջության համար:
5 տարիների ընթացքում գիտնականները ուսումնասիրել են տարբեր տարիքի հարյուրավոր տղամարդկանց: Նրանց մի խմբին մասնագետները կնոջ մերկ կրծքերի նկարներ են բաժանել, որոնք վերջիններս պետք ամեն օր «ուսումնասիրեին»: Իսկ մյուս խումբը նման նկարներ չի ստացել: Փորձարկման վերջում պարզ է դարձել, որ «երջանիկ» խմբի անդամների մոտ արյան ճնշումն ու սրտի աշխատանքն ավելի կայուն են: Բժիշկները դա բացատրեցին նրանով, որ սեքսուալ գրգռվածությունը ակտիվացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը, արագացնում է արյան հոսքը ինչը և նպաստում է թթվածնի առատ հոսքին: Արդյունքում սրտի կաթվածի ռիսկը նվազում է ավելի քան 50 տոկոսով: Փորձարկման ղեկավար դոկտոր Կարեն Վեզերբին պնդում է, որ կնոջ մերկ կրծքերի դիտումը կարող է փոխարինել նույնիսկ որոշ սպորտաձևերին:
Այսօր խորհրդարանում բավական հետաքրքիր զրույց ծավալվեց պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ: Տևական ժամանակ Աղաբաբյանն էլ չէր գալիս խորհրդարան, ավելի շուտ, երևի թե այն ժամանակից, ինչ արաբ շեյխերի հետ պայմանագրեր կնքեց` «Ջերմուկ» հանքային ջուր արտահանելու հաշվով: Դուբայ մեկնումներն այլևս հնարավորություն չտվեցին այս պատգամավորին օրենսդրական գործունեություն ծավալել` ինչպես հարկն է: Կառավարության արտահերթ նստաշրջանը Ազգային ժողով բերեց նաև նրան:
— Էդ որ ըտենց հա’ գրում եք` Բուռնաշ, ինչ էլ ասեմ, տակը վերջը փչացնում, գրում եք` Բուռնաշ, խի՞ չեք մի անգամ գրում, որ էդ Բուռնաշը կռվի վախտվա իմ պազիվնոն ա էղել:
— Բայց, պարոն Աղաբաբյան, Դուք սիրում եք Ձեր մականունը, չէ՞: Ի՞նչ կա դրա մեջ:
— Է, հա’, էն «Վրիժառուների» կինոյի միջի Բուռնաշին չե՞ք հիշում, դրանով են ինձ ըտենց կանչել:
— Բայց նա վախենալու կերպար էր, Դուք էլ ե՞ք ըտենց վախենալու:
— Էսօր Ռուսաստանը ըտենց չի՞: Սաղ Ռուսաստանը հիմի բուռնաշներ են: Պայքար էր, պայքարի ձև էր, էդ էլ անուն էր: Ինձ համար ոնց որ ասում են` Արծիվ 2, Ճայ 4…
— Դե, Ձեզ դա չէր սազի, ասենք` Ծիծեռնակ ասեին:
— Ինչի՞ չէր սազի:
— Ծիծեռնակ Ձեզ կսազե՞ր
— Օրինակ` կարաս ծիծեռնակին բնութագրես, անգամ երգ կա իրա մասին:
The Los Angeles Times թերթը գրում է, որ Կալիֆորնիա նահանգում գտնվող Սակրամենտո քաղաքի բնակչուհի` 29-ամյա Կա Յանգը ձերբակալվել է իր նորածին դստերը սպանելու համար: Կա Յանգին ձերբակալել են այս տարվա մարտին. նրա բնակարանում ոստիկանները հայտնաբերել են մահացած նորածին երեխայի, որի մարմնի վրա այրվածքների բազմաթիվ հետքեր են եղել: Երկար ժամանակ բժիշկներն ու մասնագետները չէին կարողանում հասկանալ, թե ինչպես են Յանգի դստեր մարմնի վրա նման այրվածքներ առաջացել: Երկու ամիս անց փորձագետները պարզել են, որ երեխայի մահը վրա է հասել միկրոալիքային վառարանում ստացած այրվածքներից:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.