29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հիսուսը դարձյալ իր խոսքն ուղղեց ժողովրդին՝ ասելով.
-Ես եմ աշխարհի լույսը։ Ով որ ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք։
Փարիսեցիներն ասացին.
-Դու ինքդ ես վկայություն տալիս քո անձի մասին, հետևաբար քո վկայությունն ընդունելի չէ։
Հիսուսը պատասխանեց.
-Հակառակ նրան, որ ես եմ վկայություն տալիս իմ մասին, այսուհանդերձ այդ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղի՛ց եկա և ո՛ւր եմ գնում։ Բայց դուք չգիտեք, թե ես որտեղից եմ գալիս և ուր եմ գնում։ Դուք արտաքին երևույթներից եք դատում. ես ոչ ոքի չեմ դատում։ Իսկ եթե դատելու լինեմ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև ես առանձին չեմ, այլ ինձ հետ է նաև իմ Հայրը, որ ինձ ուղարկեց։ Ձեր Օրենքում իսկ գրված է, որ երբ երկու հոգու վկայությունները համաձայն են լինում միմյանց, ուրեմն այդ վկայությունը ճշմարիտ է։ Ես եմ վկայում իմ մասին, և Հայրը, որ ինձ ուղարկեց, նա էլ է վկայում իմ մասին։
Նրանք հարցրին նրան.
-Որտե՞ղ է քո Հայրը։
Հիսուսը պատասխանեց.
-Դուք ո՛չ ինձ եք ճանաչում և ո՛չ էլ իմ Հորը, որովհետև եթե ինձ ճանաչեիք,
ճանաչած կլինեիք նաև իմ Հորը։
Հիսուսն այս խոսքերն ասաց տաճարի գանձատանը, երբ ուսուցանում էր։ Ոչ ոք չձերբակալեց նրան, որովհետև նրա ժամանակը դեռ չէր հասել։
(Հովհաննեսի ավետարան 8:12-20)
Նրանցից մեկը, որ իրենց կողմից մարգարե էր ճանաչվել, ասել է. «Կրետացիները մշտական ստախոսներ են՝ վայրի գազանների նման անգործ ու պորտաբույծ»։ Եվ շատ ճիշտ է այս վկայությունը։ Դրա համար էլ ամենայն խստությամբ հանդիմանի՛ր նրանց, որպեսզի վերադառնան առողջ հավատին, փոխանակ հրեական առասպելներին և ճշմարտությունից շեղված մարդկանց պատվերներին ականջ տալու։ Խղճմտանքով մաքուր մարդու համար ամեն բան մաքուր է, մինչդեռ պիղծ և անհավատ մարդկանց համար ոչ մի մաքուր բան չկա, որովհետև նրանց միտքն ու խղճմտանքը ապականված են։ Հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան, քանի որ պիղծ են, անհնազանդ և որևէ բարի գործի համար՝ անպիտան։
Սակայն դու պատվիրի՛ր այն, ինչ պահանջում է հավատի առողջ ուսմունքը։
(Պողոս առաքյալի նամակը Տիտոսին 1:12-2:1)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Օրվա նկարը.
Լուսանկարը՝ Չորրորդ ինքնություն
Երբ զույգը ծանոթացավ, Հայկոն հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի երգիչներից էր, ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված էր թե ավագ, թե երիտասարդ սերնդի կողմից: Նա հանդիսատեսի կողմից ընկալվում էր որպես լավ երաժշտական ճաշակ ունեցող, ոճային երգիչ, ով միաժամանակ ունի լավ համբավ, միշտ բեմ է դուրս գալիս կոստյումով՝ հանգամանքներ, որոնք չէին կարող նշանակություն չունենալ բեմական «սոլիդ» կերպարի ձևավորման հարցում:
«Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն կոմպոզիտոր», «Տասնամյակի երգիչ»… մրցանակները շատ էին և բազմազան, իսկ ինքը՝ երգիչը, շոու-բիզի ամենացանկալի փեսացուներից մեկն էր /թեև, անկեղծ ասած, սրտակերի համբավ նա երբեք էլ չի ունեցել/:
2007-ին Հայկոն մեր պատվիրակն էր «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, ինչը երգչին շատ բան տվեց ռեյթինգի առումով: Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա Հասմիկ Կարապետյանի հետ ամուսնությունը /ճիշտ է, Հասմիկը մի առիթով ասել է, որ իրենք պաշտոնապես ամուսնացած չեն եղել/ վաղուց անցյալում էր, իսկ Հայկոն այն արտիստներից է, ում անունն ամիսը մեկ չէին կապում այս կամ այն աղջկա հետ: Գուցե հենց սրա համար էլ 2008-ին ճակատագիրն անակնկալ մատուցեց նրան…
Անահիտ Սիմոնյանը երբեք հայկական շոու-բիզնեսի առաջատար երգչուհիներից չի եղել, իսկ հեռավոր 2007-2008 թվականներին շատերը նույնիսկ չէին էլ լսել նրա մասին: Շատերը չգիտեին, շատերը նույնիսկ հիմա էլ չգիտեն, որ Սիբիրի Սուրգութ քաղաքից 2004-ին հայրենիք տեղափոխված Անահիտը, ով ընդունվել էր Արթուր Գրիգորյանի ղեկավարած Երգի պետական թատրոն, 2007-ին և 2009-ին մասնակցել է երիտասարդ-կատարողների՝ Արցախում անցկացվող «Ընծա» միջազգային մրցույթին: Ի դեպ, 2009-ին, երբ մրցույթին մասնակցում էին նախորդ 5 տարիների դափնեկիրները, Անահիտն արժանացել առաջին մրցանակի:
Մի առիթով Անահիտը խոստովանել է, որ վաղուց համակրել է ապագա ամուսնուն, բայց փոխադարձ համակրանք զգացել է միայն 2008թ-ին՝ Արցախում Հայկոյի կազմակերպած համերգի ժամանակ: Իսկ 2009-ին՝ «Երկու աստղ» հեռուստատեսային նախագծի ժամանակ, Հայկոն սիրո խոստովանություն է արել…
Իրադարձությունների հետագա ընթացքն առանց մեծ անակնկալների էր. ճոխ նշանադրություն 2010-ի հունվարի 16-ին, շքեղ հարսանիք նույն թվականի հունիսի 11-ին՝ «Քոմեդի Քլաբ Փրոդաքշն» ընկերության հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի քավորությամբ, իսկ արդեն 2011-ի մայիսի 18-ին ընտանեկան դուետը տրիո դարձավ՝ ծնվեց զույգի առաջնեկը՝ Արման Հայկի Հակոբյանը:
Ի դեպ, Անահիտի և Հայկոյի հարսանիքը բոլոր ժամանակների հայկական աստղային հարսանիքների թոփում է, Անահիտի հարսանեկան կերպարը՝ ամենաքննարկվածներից:
Եվ այո, քննարկվածության մասին: Նոր ստեղծագործություններ, կոմպոզիտորական աշխատանք, մասնակցություն «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծին… այս ամենն, իհարկե, կարևոր է և էական, սակայն իրենց զույգի քննարկվածության մեգաաճի համար Հայկոն պարտական է առավելապես կնոջը:
Անահիտը քննադատությունների էպիկենտրոնում էր հենց սկզբից /դե եկ ու մի մտածիր, որ որոշ մարդիկ նրան, ի վերջո, այդպես էլ չկարողացան ներել Հայկոյի հետ ամուսնության համար/: Նրա յուրաքանչյուր քայլ դառնում էր հրապարակային վերլուծության առարկա, շատերին հանգիստ չէր տալիս զույգի զգալի տարիքային տարբերությունը՝ 14 տարի, Անահիտի «աննշան» անցյալը՝ մինչև ամուսնությունը, և ոճային ու արտաքնային փոփոխությունները հարսանիքից հետո:
«Անհամապատասխան և աններդաշնակ զույգ»՝ սա էր երիտասարդ ընտանիքին տրվող հիմնական գնահատականը: Չմոռանանք նաև մերթընդմերթ «փրփուրից» ծնվող խոսակցությունները զույգի ամուսնալուծության մասին: Դե իսկ քննարկվածության առումով Անհիտ Սիմոնյանը «տամա խփեց» 2014-ին՝ երբ սկսվեց հայկական շոու-բիզնեսի ամենախոշոր հրապարակային սկանդալներից մեկը՝ Անահիտի և «Ես եմ» ամսագրի խմբագիր Անի Քոչարի միջև…
Այսօր Անահիտ Սիմոնյանը ամենաքննարկվող հայ սելեբրիթիներից է, ում ցանկացած քայլ՝ սկսած դիմահարդարումից և վարսահարդարումից մինչև հագուստի ընտրություն, անպայման դառնում է համընդհանուր ուշադրության /ընդ որում՝ հիմնականում նեգատիվ/ առարկա: Վերջերս երգչուհին ևս մեկ անգամ հայտնվեց թեժ խոսակցությունների պիկում՝ կապված երկրորդ անգամ մայրանալու կասկածների հետ, կասկածներ, որոնք հետագայում նա անձամբ հերքեց:
Անկախ այս ամենից՝ Հայկո-Անահիտ զույգը հայկական «աստղային» իրականության ամենաօրինակելի զույգերից է, ով 2015-ի հունիսին նշեց ամուսնության 5-րդ տարեդարձը:
Վերջաբանի փոխարեն ուզում եմ մեջբերել ամուսնության հնգամյակի առիթով Անահիտի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ:
«5 տարի առաջ դու գրավեցիր իմ սիրտը, և ինձ շրջապատեցիր քո սիրով, քնքշությամբ և հոգատարությամբ։ Ես շնորհակալ եմ Աստծուց այն օրվա համար, որը մեզ դարձրեց հարազատ, ես շնորհակալ եմ նրան այն բանի համար, որ իրականացավ փոքրիկ աղջկա երազանքը և ես ամուսնացա` ինչպես հեքիաթում` սիրված, ուժեղ, առատաձեռն, համեստ և տաղանդավոր մարդու հետ։ Ես շնորհակալ եմ քեզ այն բանի համար, որ ես շարունակում եմ ապրել այդ հեքիաթում և ամեն օրը քեզ հետ անսահման երջանկություն է նվիրում մեզ։ Եթե հնարավոր լիներ ժամանակը ետ տանել, և ինձ առաջարկեին կրկին ընտրություն անել, ես առանց երկմտելու կընտրեի քեզ։ Ես օրեցօր ավելի ու ավելի եմ սիրում քեզ»:
Աղբյուրը http://www.21tv.am/news/news/
ՍՈՒՐԲ ՂԵՒՈՆԴՅԱՆՑ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ
Հիսուս ասում է.
-Սիրելինե՛ր, ասում եմ ձեզ. մի՛ վախեցեք նրանցից, որոնք մարմինն են սպանում և ապա ուրիշ բան անել չեն կարող։ Ասեմ, թե ումի՛ց պետք է վախենաք։ Վախեցե՛ք Աստծուց, որ սպանելուց հետո իշխանություն ունի դժոխք գցելու։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցե՛ք նրանից։ Հինգ ճնճղուկի արժեքը մի՞թե տասը դահեկան չէ. և սակայն նրանցից ոչ մեկը մոռացված չէ Աստծու կողմից։ Գալով ձեզ՝ ձեր գլխի յուրաքանչյուր մազն անգամ հաշվված է։ Հետևաբար, մի՛ վախեցեք, որովհետև դուք բոլոր ճնճղուկներից ավելի արժեք ունեք Աստծու աչքին։
-Եվ ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ դավանի, թե հետևում է ինձ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի դավանի իբրև իրեն հետևորդի՝ Աստծու հրեշտակների առաջ։ Իսկ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի ուրանա Աստծու հրեշտակների առաջ։ Ով որ Մարդու Որդու դեմ մի խոսք ասի, Աստված պիտի ների նրան, բայց ով որ Սուրբ Հոգուն նախատի, բնավ չի ների նրան, որովհետև նրա արածը հայհոյություն է։
(Ղուկասի ավետարան 12:4-10)
Օրհնյալ է Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմությամբ վերստին ծնեց մեզ, որպեսզի մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ ունենանք այն կենդանի հույսը, թե ժառանգելու ենք անեղծ, անարատ և անթառամ կյանքը, որ երկնքում պահված է ձեզ համար։ 5 Եվ Աստված իր զորությամբ պահում է ձեզ, որպեսզի ձեր հավատով հասնեք նրա պատրաստած փրկությանը, որ հայտնվելու է ժամանակի վախճանին։ Ուրախացե՛ք այդ փրկությամբ, նույնիսկ եթե այժմ հարկադրաբար փոքր-ինչ տրտմած եք ձեր կրած այլևայլ փորձությունների պատճառով։ Այդպիսով փորձված ձեր հավատը շա՛տ ավելի թանկագին է, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում. դրա համար էլ, երբ Հիսուս Քրիստոսը հայտնվի, կգովի ձեզ և կարժանացնի փառքի ու պատվի։ Որովհետև դուք նրան չտեսաք, բայց սիրեցիք և առանց նրան տեսնելու հավատում եք՝ ուրախանալով այն անպատմելի ու փառավոր խնդությամբ, որ ձերն է լինելու, որպես ձեր հավատի արդյունք՝ դուք կստանաք ձեր հոգիների փրկությունը։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 1:3-9)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Wnews.am-ը ներկայացնում է դերասան, պոետ, հեղինակ-կատարող Վլադիմիր Վիսոցկու հայկական կապերն ու հայկական ազդեցությունը նրա կյանքի վրա։
Մեծ պոետի ստեղծագործությունները մինչեւ օրս էլ մեծ մասսայականություն են վայելում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս՝այդ թվում եւ Հայաստանում։
Պատահական չէ, որ նրա կյանքի կարեւորագույն էջերը կապված են հենց հայերի հետ։
Հայերի հետ Վիսոցկու առաջին ծանոթությունը տեղի է ունեցել մանուկ հասակում. նրա ծնողները բաժանվեցին, երբ նա դեռ երեխա էր, ուստի որոշվեց, որ Վիսոցկին պետք է ապրի հոր հետ։
Վիսոցկու հոր՝ զինվորական Սեմյոն Վիսոցկու կինը, ում Վիսոցկին անվանում էր «Ժենյա մայրիկ», ազգությամբ հայ Եվգենիա Լիխալատովա-Մարտիրոսովան էր։
«Ծնողների հարցում իմ բախտը բերել է։ Հորս երկրորդ կինը, ով ինձ համար երկրորդ մայր է, հայուհի է, ծագումով՝ բաքվեցի»,- Երեւանում 1970 թ. ծնողների կենացը խմելիս նշել է պոետը։
Հայերի հետ անմիջականորեն Վիսոցկին ծանոթացել է տասը տարեկանում, երբ
ծնողների հետ հանգստանում էր «Ժենյա մայրիկի» հարազատների տանը։
Վիսոցկու դաստիարակությամբ զբաղվել է հիմնականում «Ժենյա մայրիկը»։
«Վոլոդյան միանգամից խորթ մոր համար հարազատ դարձավ. Ժենյան հարազատ երեխաներ չուներ։ Ես բազմիցս եմ ականատես եղել, թե ինչ ջերմությամբ էր Վլադիմիր Վիսոցկին վերաբերվում Ժենյային»,- պատմում է Եվգենիայի բարեկամուհի Իրինա Մոսեսյանը։
Վիսոցկու խորթ մոր կյանքը դժբախտ ավարտ ունեցավ. նա մահացել է տանիքից ընկնող սառցե կտորի հարվածից։
Վիսոցկու հայկական կապերը միայն խորթ մորով չեն ավարտվում. նրա ստեղծագործական հասունացման տարիները կապված են հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սուրեն Քոչարյանի որդու՝լեգենդար Լեւոն Քոչարյանի անվան հետ։
Հենց Լեւոն Քոչարյանի տանն է Վիսոցկին հանդիպել Վասիլի Շուշկինի, Անդրեյ Տարկովսկու, Էդմոն Քյոսայանի, Արթուր Մակարովի, Գրիգորի Փոժենյանի եւ հեղինակավոր այլ անձանց հետ։
Հենց քոչարյանական «Днепре-10»-ում էլ արվել են երիտասարդ Վիսոցկու առաջին ձայնագրությունները։
Լեւոն Քոչարյանն է հանդիսանում «Большой Каретный» փողոցի բնակարանում կազմակերպվող հավաքույթների կազմակերպիչը, որը Վիսոցկու կյանքում այդքան մեծ դեր է խաղացել։
Նա այդ մասին երգ է գրել. «Որտեղ են քո 17 տարիները. Մեծ Կարետնոյում», իսկ որտե՞ղ դու էլ չկաս, Մեծ Կարետնոյում»։
Լուսանկարում Լեւոն Քոչարյանն է
Վիսոցկին իր համերգների ժամանակ հաճախ է պատմել ընկերոջ մասին. «Նա հասցրել է որպես ռեժիսոր միայն մեկ ֆիլմ նկարահանել. «Մեկ հնարավորություն հազարից»… նա այն բռնեց եւ արագ մահացավ։ Նա քիչ բան է հասցրել, նա «տաք» էր ապրում. բոցկլտաց եւ հանգեց»,- Լեւոն Քոչարյանի մասին ասել է Վիսոցկին։
Ծանոթությունը Փարաջանովի հետ.
Փարաջանովի հետ Վիսոցկու ծանոթության կոնկրետ տարեթիվ չի նշվում։ Հավանաբար, դա տեղի է ունեցել 60-ականներին։ Պարզվում է, Փարաջանովը Վիսոցկուն ցանկացել է օգտագործել որպես իր ֆիլմի գլխավոր դերակատար։
Փարաջանովը շատ է սիրել Վիսոցկուն, այդ պատճառով էլ 1981 թվականին թաքուն գնացել է Մոսկվա (բանտարկությունից հետո նրան արգելված էր գնալ Մոսկվա), եւ ներկա գտնվել «Վլադիմիր Վիսոցկի» ներկայացման ցուցադրությանը։
Վիսոցկու հայկական կապերը այսքանով չեն ավարտվում։ Նա ծանոթ է եղել նաեւ միմ, ծաղրածու, լեգենդար Լեոնիդ Ենգիբարովի հետ։
Վիսոցկու կյանքն ավարտվել է 1980թ. հուլիսի 25-ին։
«Мне есть что спеть, представ перед Всевышним,
Мне есть чем оправдаться перед Ним». ահա նրա կողմից գրված վերջին տողերը։
Աղբյուրը wnews.am/2016/02/02/viskockiiinn/
Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։ Որքան ժամանակ որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։ Այսպիսով, մահը ներգործում է մեր մեջ, որպեսզի կյանքը ներգործի ձեր մեջ։ Սաղմոսում գրված է. «Հավատացի. ահա թե ինչու խոսեցի»։ Հավատի նույն ոգին ունենք մենք։ Մենք էլ ենք հավատում, դրա համար էլ խոսում ենք։ Գիտենք, թե Աստված, որ հարություն տվեց Տեր Հիսուսին, մեզ ևս հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ։ Այս բոլորը լինում է ձեզ համար, որպեսզի փրկության շնորհն ավելի ու ավելի տարածվի մարդկանց վրա, և գոհաբանական աղոթքներն առատանան Աստծու փառքի համար։
Ուստի չենք թուլանում բնավ։ Եթե նույնիսկ մարմնապես հետզհետե քայքայվում ենք, ներքնապես նորոգվում ենք օրեցօր։ Ներկայումս մեր կրած այս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։ Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե նյութական իրականությունների, այլ հոգևոր իրականության վրա, որովհետև նյութական իրականությունները ժամանակավոր են, մինչդեռ հոգևոր իրականությունները՝ հավիտենական։
Արդարև, գիտենք, որ այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, և որի մեջ ենք բնակվում, քայքայվելու է. բայց երկնքում, իբրև տուն, ունենք Աստծու կողմից պատրաստված անձեռագործ և հավիտենական մի մարմին։ Այնքան ժամանակ, որ այս հողեղեն մարմնի մեջ ենք, հառաչում ենք երկնային մարմինը հագնելու փափագով։ Միայն թե չլինի այնպես, որ երբ այս մարմնից մերկանանք, մնանք առանց մարմնի։ Այո՛, այնքան ժամանակ, քանի դեռ այս հողեղեն մարմնի մեջ ենք, հառաչում ենք՝ ասես ինչ-որ բեռան տակ ճնշված. ոչ թե նրա համար, որ ուզում ենք այս մարմինը հանել մեր վրայից, այլ ուզում ենք երկնայի՛նը հագնել սրա վրա, որպեսզի այս մահկանացու մարմինը սուզվի կյանքի մեջ։ Աստված ինքն է, որ մեզ պատրաստում է այս փոխակերպումին, նա, որ իր Հոգին է տվել մեզ որպես գրավական։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 4:10-5:5)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Որո ՞նք են հիմնական պատճառներն ու խնդրի լուծման տարբերակները
Մշտապես սառը ձեռքեր և ոտքեր. այս խնդիրը նկատելի է գրեթե բոլոր կանանց և աղջիկների շրջանում: Անգամ ամենաշոգ եղանակին կարելի է նկատել, որ նման մարդկանց վերջույթները սառն են: Երեխաների դեպքում սառը ձեռքերը խոսում են այն մասին, որ լավ ցրտահարվել են կամ հիվանդացել: Նորածինների մոտ սառը ձեռքերը բնական երևույթ է: Նրանց մոտ դեռ զարգացած չէ ջերմակարգավորումը: Գիտնականները պարզել են, որ կանանց օրգանիզմում ջերմակարգավորումը ավելի թույլ է, քան տղամարդկանց մոտ:
Room.n9-ը Ձեզ է ներկայացնում հանգամանքներ, որոնք կարող են սառը ձեռքերի պատճառ լինել:
Վեգետատիվ-անոթային դիստոնիա:
Սա լայն տարածում ստացած հիվանդություն է, որին ավելի հակված են մեծ քաղաքների բնակիչները,քան գյուղերում ապրողները: Այս հիվանդությունն ուղեկցվում է գլխացավերով, արագացած սրտի զարկերակով, քնկոտությամբ: Այս հիվանդությունն ունեցողների մոտ հաճախ են պատահում մշտապես սառը ձեռքեր և ոտքեր:
Երկաթի պակաս:
Երբ օրգանիզմում բավարար քանակությամբ երկաթ չկա, մարդ ավելի շուտ է ծախսում տաքությունը և սառչում է:
Ցածր կալորիականությամբ սնունդ:
Ձեռքերի և ոտքերի մշտական սառնությամբ են տառապում հիմնականում այն կանայք, ովքեր անդադար հետևում են դիետաների: Ամեն օր օրգանիզմը պետք է ստանա բավական չափով ճարպ,սպիտակուց, ածխաջուր և այլ միկրոէլեմենտներ:
Այս խնդրից խուսափելու կամ ազատվելու համար բժիշկները խորհուրդ են տալիս`
1.Ուժեղացնել սննդակարգի հսկողությունը:
2.Առավոտը սկսել մարմնամարզությամբ:
3. Դադարել ծխելը:
4. Հրաժարվել շատ կիպ հագուստից(այն հագուստները, կոշիկները, որոնք ճնշում են մաշկը, խաթարում են ջերմափոխանակումը):
① Գունատ եղունգներ
Չափազանց գունատ եղունգները երբեմն կարող են լուրջ հիվանդությունների նշան լինել.
♦ սպիտակարյունություն
♦ սրտի անբավարարություն
♦ լյարդի հիվանդություն
♦ թերսնուցում
② Սպիտակ եղունգներ
Եթե եղունգները հիմնականում սպիտակ են՝ փոքր-ինչ մուգ եզրերով, ապա դա կարող է լյարդի հետ կապված խնդիրների նշան լինել, ինչպես, օրինակ, հեպատիտի։ Այս լուսանկարում կարող եք տեսնել, որ մատները փոքր-ինչ դեղնած են, սա նույնպես լյարդի հետ կապված խնդիրների մասին է հուշում։
③ Դեղին եղունգներ
Դեղին եղունգների ամենատարածված պատճառներից մեկը սնկային վարակն է։ Վարակի սրվելու հետ մեկտեղ եղունգները կարող են հաստանալ ու փշրվել։ Հազվագյուտ դեպքերում դեղին եղունգները կարող են լուրջ հիվանդությունների նշան լինել, ինչպես, օրինակ, վահանաձև գեղձի, թոքերի հիվանդությունների, շաքարախտի կամ պսորիազի հետ կապված խնդիրների։
④ Կապույտ եղունգներ
Կապտավուն երանգով եղունգները կարող են հուշել, որ օրգանիզմը բավականաչափ թթվածին չի ստանում։ Սա կարող է թոքերի հետ կապված խնդիրների մասին հուշել, ինչպես, օրինակ, էմֆիզեմայի։ Կապտավուն եղունգների հետ կարող են կապված լինել նաև սրտի որոշ խնդիրներ։
⑤ Անհարթ եղունգներ
Եթե եղունգների մակերեսն անհարթ է, ապա դա կարող է պսորիազի կամ բորբոքային արթրիտի նախանշան լինել։ Այս դեպքում եղունգը թափանցիկ ու գունատ է, իսկ եղունգի տակ մաշկը՝ կարմրավուն-շագանակագույն։
⑥ Ճաքճքած ու կոտրված եղունգներ
Չոր, դյուրաբեկ եղունգները, որոնք հեշտությամբ կոտրվում են, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներից են։ Ճաքճքած ու կոտրված եղունգները՝ դեղնավուն երանգով, կարող են կապված լինել սնկային վարակի հետ։
⑦ Եղունգ հիմքի շրջանն ուռած է
Եթե եղունգը շրջապատող մաշկը կարմրավուն է և ուռած, ապա պատճառը եղունգի հիմքի հատվածի վարակն է, որը կարող է առաջանալ շարակցական հյուսվածքների որևէ խանգարումից։
⑧ Մուգ գծեր եղունգի տակ
Եղունգի տակ գտնվող մուգ գծերը պետք է շատ արագ հետազոտվեն։ Երբեմն դրանք կարող են մելանոմայի հետևանք լինել, որը մաշկային քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկն է։
⑨ Քայքայված եղունգներ
Եղունգները կրծոտելը հին սովորություն է, սակայն որոշ դեպքերում դա նյարդերի հետ կապված խնդիրների հետևանք կարող է լինել։ Եղունգներ կրծոտելը կապվում է նաև կպչուն-սևեռուն խանգարման հետ։ Եթե չես կարողանում դադարեցնել եղունգներդ կրծոտելը, ապա խորհրդակցի բժշկի հետ։
ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՒ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ
Հիսուս ասում է.
-Ե՛ս եմ իսկական հովիվը։ Իսկական հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար. մինչ վարձկանը, որ հովիվ չէ, և որին չեն պատկանում ոչխարները, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, լքում է ոչխարներին և փախչում՝ թողնելով, որ գայլը հափշտակի և ցրի ոչխարներին, որովհետև վարձկանը չի մտահոգվում ոչխարների վիճակով։ Ե՛ս եմ իսկական հովիվը։ Ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում, ինչպես որ Հայրն է ճանաչում ինձ, և ես՝ Հորը։ Ես իմ կյանքն եմ տալիս իմ ոչխարների համար։ Տակավին ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից դուրս են. նրանց ևս պարտավոր եմ ներս բերել։ Նրանք էլ պիտի լսեն ինձ և լինեն մեկ հոտ և մեկ հովիվ։
(Հովհաննեսի ավետարան 10:11-16)
Լսեցե՛ք ձեր առաջնորդների խոսքը, որովհետև նրանք անքուն հսկում են ձեր հոգիների համար՝ գիտենալով, որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, և հնազա՛նդ եղեք նրանց, որպեսզի նրանք ուրախությամբ կատարեն իրենց պաշտոնը և ոչ թե հառաչելով, որովհետև դա ձեր օգուտի համար չի լինի։ Աղոթեցե՛ք մեզ համար, որովհետև համոզված ենք, որ մեր խիղճը մաքուր է, և ուզում ենք ամեն ինչում ուղիղ գործել։ Աղաչում եմ մանավանդ, որ աղոթեք ինձ համար, որպեսզի կարողանամ ավելի շուտ վերադառնալ ձեզ մոտ։
Թող խաղաղության Աստվածը կարողություն տա ձեզ, որ ամեն տեսակ
բարեգործությամբ իր կամքը կատարեք, որովհետև ինքն էր, որ մեռելներից
հարություն տվեց մեր Տեր Հիսուսին, նրան, որ իր արյունով կնքված հավիտենական ուխտով Հովվապետ եղավ ամբողջ հոտի համար։ Ինչ որ կամենում է Աստված, թող այն էլ ներգործի մեր մեջ Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 13:17-21)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.