Wnews.am-ը ներկայացնում է դերասան, պոետ, հեղինակ-կատարող Վլադիմիր Վիսոցկու հայկական կապերն ու հայկական ազդեցությունը նրա կյանքի վրա։
Մեծ պոետի ստեղծագործությունները մինչեւ օրս էլ մեծ մասսայականություն են վայելում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս՝այդ թվում եւ Հայաստանում։
Պատահական չէ, որ նրա կյանքի կարեւորագույն էջերը կապված են հենց հայերի հետ։
Հայերի հետ Վիսոցկու առաջին ծանոթությունը տեղի է ունեցել մանուկ հասակում. նրա ծնողները բաժանվեցին, երբ նա դեռ երեխա էր, ուստի որոշվեց, որ Վիսոցկին պետք է ապրի հոր հետ։
Վիսոցկու հոր՝ զինվորական Սեմյոն Վիսոցկու կինը, ում Վիսոցկին անվանում էր «Ժենյա մայրիկ», ազգությամբ հայ Եվգենիա Լիխալատովա-Մարտիրոսովան էր։
«Ծնողների հարցում իմ բախտը բերել է։ Հորս երկրորդ կինը, ով ինձ համար երկրորդ մայր է, հայուհի է, ծագումով՝ բաքվեցի»,- Երեւանում 1970 թ. ծնողների կենացը խմելիս նշել է պոետը։
Հայերի հետ անմիջականորեն Վիսոցկին ծանոթացել է տասը տարեկանում, երբ
ծնողների հետ հանգստանում էր «Ժենյա մայրիկի» հարազատների տանը։
Վիսոցկու դաստիարակությամբ զբաղվել է հիմնականում «Ժենյա մայրիկը»։
«Վոլոդյան միանգամից խորթ մոր համար հարազատ դարձավ. Ժենյան հարազատ երեխաներ չուներ։ Ես բազմիցս եմ ականատես եղել, թե ինչ ջերմությամբ էր Վլադիմիր Վիսոցկին վերաբերվում Ժենյային»,- պատմում է Եվգենիայի բարեկամուհի Իրինա Մոսեսյանը։
Վիսոցկու խորթ մոր կյանքը դժբախտ ավարտ ունեցավ. նա մահացել է տանիքից ընկնող սառցե կտորի հարվածից։
Վիսոցկու հայկական կապերը միայն խորթ մորով չեն ավարտվում. նրա ստեղծագործական հասունացման տարիները կապված են հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սուրեն Քոչարյանի որդու՝լեգենդար Լեւոն Քոչարյանի անվան հետ։
Հենց Լեւոն Քոչարյանի տանն է Վիսոցկին հանդիպել Վասիլի Շուշկինի, Անդրեյ Տարկովսկու, Էդմոն Քյոսայանի, Արթուր Մակարովի, Գրիգորի Փոժենյանի եւ հեղինակավոր այլ անձանց հետ։
Հենց քոչարյանական «Днепре-10»-ում էլ արվել են երիտասարդ Վիսոցկու առաջին ձայնագրությունները։
Լեւոն Քոչարյանն է հանդիսանում «Большой Каретный» փողոցի բնակարանում կազմակերպվող հավաքույթների կազմակերպիչը, որը Վիսոցկու կյանքում այդքան մեծ դեր է խաղացել։
Նա այդ մասին երգ է գրել. «Որտեղ են քո 17 տարիները. Մեծ Կարետնոյում», իսկ որտե՞ղ դու էլ չկաս, Մեծ Կարետնոյում»։
Լուսանկարում Լեւոն Քոչարյանն է
Վիսոցկին իր համերգների ժամանակ հաճախ է պատմել ընկերոջ մասին. «Նա հասցրել է որպես ռեժիսոր միայն մեկ ֆիլմ նկարահանել. «Մեկ հնարավորություն հազարից»… նա այն բռնեց եւ արագ մահացավ։ Նա քիչ բան է հասցրել, նա «տաք» էր ապրում. բոցկլտաց եւ հանգեց»,- Լեւոն Քոչարյանի մասին ասել է Վիսոցկին։
Ծանոթությունը Փարաջանովի հետ.
Փարաջանովի հետ Վիսոցկու ծանոթության կոնկրետ տարեթիվ չի նշվում։ Հավանաբար, դա տեղի է ունեցել 60-ականներին։ Պարզվում է, Փարաջանովը Վիսոցկուն ցանկացել է օգտագործել որպես իր ֆիլմի գլխավոր դերակատար։
Փարաջանովը շատ է սիրել Վիսոցկուն, այդ պատճառով էլ 1981 թվականին թաքուն գնացել է Մոսկվա (բանտարկությունից հետո նրան արգելված էր գնալ Մոսկվա), եւ ներկա գտնվել «Վլադիմիր Վիսոցկի» ներկայացման ցուցադրությանը։
Վիսոցկու հայկական կապերը այսքանով չեն ավարտվում։ Նա ծանոթ է եղել նաեւ միմ, ծաղրածու, լեգենդար Լեոնիդ Ենգիբարովի հետ։
Վիսոցկու կյանքն ավարտվել է 1980թ. հուլիսի 25-ին։
«Мне есть что спеть, представ перед Всевышним,
Мне есть чем оправдаться перед Ним». ահա նրա կողմից գրված վերջին տողերը։
Աղբյուրը wnews.am/2016/02/02/viskockiiinn/
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.