23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իռլանդական ծագումով, անգլիացի դրամատուրգ, Նոբելյան մրցանակակիր Ջորջ Բեռնարդ Շոուն զբաղվել է ժուռնալիստիկայով և գրականությամբ, եղել երաժշտական ու թատերական քննադատ։
Ձեզ ենք ներկայացնում Շոուի լավագույն մտքերից մի քանիսը.
1.Մտերիմի հանդեպ ամենամեծ մեղքը դա ատելությունը չէ, այլ անտարբերությունը՝ ահա սա է անմարդկայնության գագաթնակետը:
2.Կարողանալ դիմանալ միայնությանը և դրանից հաճույք ստանալ՝ դա մեծագույն նվեր է:
3. Անկեղծ լինելը վտանգավոր չէ, եթե գումարած դրա հետ դուք նաև անխելք եք:
4. Ամուսնությունը դա ձնակույտ է, որը երիտասարդ տղան և աղջիկը թափում են իրենց գլխին՝ մի փոքրիկ ծաղիկ քաղելու պատճառով:
5.Ավելի հեշտ է ապրել կրքոտ, քան ձանձրալի կնոջ հետ: Ճիշտ է, երբեմն նրանց լռեցնում են, սակայն հազվադեպ են լքում:
6. Աշխարհը բաղկացած է անգործներով, որոնք ցանկանում են գումար ունենալ՝ առանց աշխատելու, և հիմարներով, որոնք պատրաստ են աշխատել՝ առանց հարստանալու:
7. Աշխատեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված եք սիրել այն, ինչ կստանաք:
8. Մարդիկ միշտ մեղքը բարդում են հանգամանքների վրա: Ես չեմ հավատում հանգամանքների ուժին: Այս աշխարհում հաջողության հասնում է նա, որը փնտրում է իրեն անհրաժեշտ պայմանները, իսկ եթե չի գտնում, ինքն է ստեղծում դրանք:
9. Ժողովրդավարությունը դա մի մեծ փուչիկ է, որը կախված է ձեր գլխավերևում և ստիպում է նայել իրեն, մինչ դեռ որոշ մարդիկ թալանում են ձեր գրպանները:
10.Հիմա, երբ մենք սովորել ենք ճախրել օդում՝ թռչունների նման, լողալ ջրում՝ ձկների նման, մեզ պակասում է միայն մեկ բան՝ սովորել ապրել երկրի վրա՝ մարդկանց նման:
Այսօր նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի՝ Ֆրունզիկի ծննդյան օրն է:
Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին, սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն:
1953.թ-ին տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորել է գեղարվեստաթատերական ինստիտուտում:
1959թ.-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ դերասանը ստեղծեց հրաշալի և անմոռանալի կերպար:
Փաստ է, որ նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերեր կերտելու համար: Նկարահանվել է «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» և այլ ֆիլմերում:
Մհեր Մկրտչյանը վախճանվել է 1993 թվականին։
Մհեր Մկրտչյանի մտքերից
Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։
Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։
Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։
Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։
Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում։
Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։
Ես չեմ կարող կիսատոնի վրա ճիշտ լինել։ Կիսատ բաներ չեմ սիրում։
Կյանքը, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրր ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին։
Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի։
Դերասանական արվեստի ամենամեծ գործիքր աչքերն են, աչքերր։
Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…
Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել, շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել: Մի անգամ, երբ «Եզովպոս»-ում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին` չի ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի: Էս իմ լեգենդն է, ոչ մեկի հետ դա չի եղել: Ես նույնիսկ կարող եմ եզրակացնել, թե ինչումն է բանը, որ իմ համբերությունը չի հատնում, որ իմ հումորը չի կորչում… Չի կորչում… Դա ինձ միշտ փրկել է… Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի:
Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը: Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին:
Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց:
Զարմանալի է կեանքը….Որքա՛ն ալ վրդովուինք, որքա՛ն ալ հիասթափուինք, որքա՛ն ալ ցաւինք, ներքին խորհրդաւոր ՈՅԺ մը կայ մեզմէ իւրաքանչիւրին մէջ ալ, որ կը վերանորոգէ մեզ ՀՈԳԵՒԻՆ, կ’օգնէ որ ՈՏՔԻ կանգնինք, անձնատուր չըլլանք կեանքի մութ ուժերուն….պայծառ աչքերով նայինք կեանքին ու աշխարհին, փնտռենք ու գտնենք լաւը, լուսաւորը, բարին՝ որոնք միշտ կան մեր շրջապատին մէջ եւ այլուր, անոնցմով լիցքաւորուինք, անոնցմով ներշնչուինք, գօտեպնդուինք….: Մարդկային կեանքը էապէս ոգիի եւ լոյսի ճանապարհորդութիւն է…
***
Դէպի ՆՊԱՏԱԿ երթիդ ընթացքին, ի՛նչ տատասկներ պիտի ճանկռտեն ու արիւնոտեն ոտքերդ, խութեր պիտի խափանեն ճամբադ….բայց պիտի յաղթահարես զանոնք՝ ոգիի արիութեամբ, տոկունութեամբ….տակաւին պիտի լսես չարախինդ մարդոց խծբծանքները, զրպարտութիւնները քու հասցէիդ…, բայց պիտի շարունակես ճանապարհդ, եթէ ունիս հաւատք, աննկուն կամք ու կորով….Երբե՛ք հարթ չէ եղած մարդ էակի կեանքի ուղին, դէպի նպատակ սլացքը անոր….բայց եթէ երկմտիս, եթէ տատանուիս, եթէ սայթաքիս, դաւաճանած կ’ըլլաս նպատակիդ….: Որքա՛ն ճիշդ է ըսուած Ուինսթըն Չըրչիլի բերնով. «Եթէ ճամբուդ վրայ կանգ առնես եւ քար նետես իւրաքանչիւր շան հաչոցին, յայնժամ երբե՛ք չես կրնար տեղ հասնիլ», այսինքն՝ նպատակիդ իրագործման….ԻՄԱՍՏՈՒՆ ԽՕՍՔԵՐ՝ ԱՐԴԱՐԵՒ:
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկը հայտնի է ոչ միայն իր հրաշալի ստեղծագործություններով, այլև մեծաթիվ կանանց հետ ունեցած իր հարաբերություններով, որոնց թվում կային նաև հանրահայտ աստղեր։
Այդուհանդերձ, նա ուներ իր ուրույն կարծիքը սիրո մասին.
1.Մարդկային կյանքը շատ երկար է թվում սիրո համար, ուղղակի շատ երկար: Սերը հրաշք է, սակայն երկուսից մեկը ձանձրանում է, իսկ մյուսը մնում է ձեռնունայն: Եվ նա սպասում է… սպասում է՝ ինչպես խելագար:
2. «Ոչ,- արագ ասաց նա,-Միայն ոչ դա: Մնա՞լ ընկերներ: Ոչ, դա մեզ համար չէ: Այդպես լինում է միայն փոքր ինտրիգների ժամանակ, և դա նույնպես մի տեսակ կեղծ է: Սերը չեն մրոտում ընկերությամբ, վերջը վերջ է»:
3. Ոչ ոք այնպես օտար չի դառնում քեզ, որքան նա, որին դու սիրել ես նախկինում:
4. Դու միայն թե ոչ ոքի մոտ մի թող: Մոտ թողեցիր, կցանկանաս պահել, իսկ պահել ոչինչ պետք չէ…
5. Ինչպիսի անհարմար դրության մեջ է հայտնվում մարդը, որն իսկապես սիրում է: Ինչպիսի արագությամբ է թռչում իրենից ինքնավստահությունը: Եվ ինչքան մենակ է ինքն իրեն զգում, իր ամբողջ փորձը փոշի է դառնում և այնքան անվստահ է իրեն զգում:
6. Միայն նա, որը շատ երկար է միայնակ եղել, գիտե սիրելիի հետ հանդիպման երջանկությունը:
7. Սերը չի հանդուրժում բացատրություններ, նրան պետք են արարքներ:
8. Կինը սիրո միջոցով դառնում է խելացի, իսկ տղամարդը՝ կորցնում է գլուխը:
9. Ցանկացած սեր ցանկանում է հավերժանալ, հենց դրանում է կայանում նրա հավերժական տանջանքը:
10. Միայն վերջնական բաժանումից հետո ես սկսում իսկապես հետաքրքրվել այն ամենով, ինչ վերաբերվում է նրան: Այդպիսին է սիրո պարադոքսներից մեկը:
ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ երբեք պատրաստ չի հրամցուիր արծաթեայ սկուտեղի վրայ….Զայն պիտի նուաճել ամէն պահ, յաղթահարելով քեզ ստրկացնելու միտող մութ բնազդներն ու կիրքերը, նեղ-անձնական նկատառումները, քէնն ու ոխակալութիւնը, նախանձն ու ատելութիւնը…. արտաքին փայլով շաքարապատուած սուտն ու կեղծիքը եւ այսպէս շարունակ…: Ամբողջ կեանք մը տեւող եւ դադար չունեցող գործընթաց է այս ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ, որուն ամէն մէկ պահը ՅԱՂԹԱՆԱԿ մըն է, Սիզիֆոսեան ժայռի բարձրացումը բարձունքն ի վեր, ուրկէ ան պիտի թաւալի վար, եւ կրկին ու կրկին բարձրացուի՝ աննկուն կամքով, անկոտրում ոգիով…., քանզի այդ ժայռի ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ է որ նպատակ կու տայ կեանքիդ, որքան ալ անհեթեթ հնչէ ա՛յս միտքը….հեւք կու տայ սրտիդ, կորով կու տայ բազկիդ եւ ազատութեան շունչն ու ճաշակը կը պարգեւէ ամէն պահ…..
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
1. Այսպիսի դժվար կանոն կա. առավոտյան արթնացար, լվացվեցիր, քեզ կարգի բերեցիր՝ միանգամից կարգի բեր և քո մոլորակը.
2. Ահա իմ գաղտնիքը, այն շատ հեշտ է. միայն սիրտն է սրատես՝ ամենագլխավորն աչքով չես տեսնի.
3. Ես վախենում եմ դառնալ այնպիսին, ինչպիսին մեծահասակներն են, որոնց միայն թվերն են հետաքրքրում.
4.Պետք է համբերել մեկ կամ երկու թրթուրների, եթե ուզում ես ծանոթանալ թիթեռների հետ.
5. Դու պատասխանատու ես նրանց համար, ում վարժեցրել ես.
6. Դու ապրում ես քո արարքներով և ոչ մարմնով: Դու քո գործողություններն ես և չկա քեզ նման ուրիշը:
7.Բառերը միայն խանգարում են հասկանալ միմյանց.
8. Բոլոր ճանապարհները տանում են մարդկանց մոտ.
9. Եթե ինչ-որ բան հարցնում ես, մի նահանջիր, քանի դեռ չես ստացել պատասխանը .
10. Ծաղիկները թույլ են ու բարի, և նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են, որ եթե փուշ ունենան, բոլորն իրենցից կվախենան:
Դժուար է նայիլ իրականութեան աչքերուն՝ պարզ, իրատես հայեացքով, առանց վարդագոյն ակնոցներու բերած վարդագոյն փայլին….ոչ ալ սեւ ակնոցներու բերած մթամած գոյնին..: Մեր ամբողջ պատմութեան դառն փորձանքներէն շատ-շատեր եկած են մեր գլխուն, որովհետեւ չենք կրցած ՃԻՇԴ ԳՆԱՀԱՏԵԼ դէպքերն ու իրադարձութիւնները, ճիշդ արժեւորել մեր աշխարհաքաղաքական կացութիւնը….մեր յոյսը դնելով շատ յաճախ արտաքին «վստահելի» ոյժին կամ համակարգին…, որ յետոյ յուսախաբ ըրած է մեզ, հերթական անգամ..: Հոն ուր ԻՐԱՏԵՍ ենք եղած, հոն ուր ապաւինած ենք լոկ մեր ՍԵՓԱԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆ ՈՅԺԻՆ, գործած ենք հրաշքներ….ԲԱՅՑ ԴԵՌ ՉԵՆՔ ԿՐՑԱԾ ԽՐԱՏՈՒԻԼ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹԵՆԷՆ եւ կը յամառինք ապաւինիլ ա՛յս կամ ա՛յն ոյժին թէ համակարգին…..
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
ՄԱՔՈՒՐ ԽԻՂՃԸ մեծագոյն հարստութիւն է…սակայն շատ անգամ ոմանք կը բթացնեն իրենց խիղճը, որպէսզի վերջինը չանհանգստացնէ զիրենք եւ կը խաբեն իրենք զիրենք, ըսելով որ ո՛չ մէկ սխալ գործած են….Անսխալական մարդ չկայ անշուշտ, բայց եթէ պարտականութիւններդ կը կատարես ամենայն պատասխանատուութեամբ, արդարութեամբ, գիտակցութեամբ, ներդնելով մտքիդ, սրտիդ, կամքիդ համակ ոյժը, եթէ ազնիւ ես ու անկեղծ, յայնժամ վաստակած կ’ըլլաս մեծագոյն հարստութիւնը՝ ԽՂՃԻ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆԸ եւ կ’ունենաս այն ներքին ոգեկան ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ, որ կը կոչուի նաեւ ՀՈԳԵԿԱՆ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ…. զոր ոչ ոք կրնայ խլել քեզմէ:
***
Ազգային կեանքի մէջ, կամ որեւէ այլ տեղ, եթէ պաշտօն մը ստանձնած ես, ՊԱՇՏՕՆԱՒԱՐՏՈՒԹԵՆԷԴ առաջ, խղճի պարտք պիտի ըլլար՝ խոստովանիլ ըրած-չըրածիդ մասին, կատարած-չկատարածիդ մասին….եւ նոյնիսկ խոստովանիլ թերացումներուդ մասին, եթէ անոնք կան….Ա՛յս կը պահանջեն՝ ազնուութիւնը, ուղղամտութիւնը, պատասխանատուութեան գիտակցութիւնը….եւ մանաւանդ ինքզինք ՀԱՇՈՒԵՏՈՒ զգալու գիտակցութիւնը…: Այսպիսով առաջքը կ’առնուի նաեւ թիւրիմացութեանց եւ յառաջընթաց քայլ մը կ’առնուի ԱԶԳԱՅԻՆ ԿԵԱՆՔԻ մէջ առ հասարակ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
ԱԶԱՏ զգալ ամբողջովին….ընկերութեան թելադրած կենսաձեւէն, անոր պարտադրած ընթացիկ շողոքորթութիւններէն, ըսել միայն սրտաբուխ խօսքեր, ընել միայն ա՛յն ինչ հարազատ բխումն է մտքիդ, սրտիդ, հոգիիդ…., տուրք չտալ մանաւանդ մտքիդ, հոգիիդ վրայ բռնացող ճնշումներուն….չծախել ազատ միտքն ու հոգին յանուն երեսուն արծաթի, բարձր պաշտօնի, կեղծ մեծարանքի…. ԱԶԱՏ ԶԳԱԼ ԻՆՔՆՕՐԷՆ….մեծագոյն հարստութիւն է, ըստ իս, որուն արժէքը շատ քիչեր կրնան ճշմարտօրէն գնահատել եւ զայն ցոլացնել իրենց ամենօրեայ կեանքին մէջ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
ՀԱՅԸ աչքի փուշը եղած է իր մօտիկ թէ հեռաւոր հարեւաններուն, որոնք դարանակալ սպասած են պատեհ առիթի՝ զայն թալանելու, կողոպտելու, եղծելու, հուսկ զայն բնաջնջելու համար…Իսկ ՄԵՆՔ՝ ազգովին, երբեք չենք եղած պատրաստ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ-ՀԱՒԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ մշակելու՝ ամէնէն յետին մանրամասնութեամբ, այլ նախընտրած ենք ՓԱԽՈՒՍՏԻ դիմել, ամէն անգամ որ բնաջնջման վտանգին առջեւ ենք կանգնած….ՍՏԵՂԾԱԳՈՐԾ, ՏԱՂԱՆԴԱՒՈՐ ժողովուրդ մը՝ ՀԱՅԸ, մնաց միամիտ, դիւրահաւատ, մանկօրէն ապաւինողական՝ այլոց գթասրտութեան եւ «քրիստնէական» ոգիին…, ոչ ալ կրցաւ ան ԴԱՍԵՐ քաղել իր դաժան կենսափորձէն եւ իմաստնանալ վերջ ի վերջոյ: ԱՊԱՒԻՆՈՂԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ, մասնաւորաբար, կը շարունակուի ներկայիս եւս, մինչ Ռուսաստանը, Եւրասիան կամող կամ կազմելիք երկիրները, Եւրոմիութիւնը, ԱՄՆ-ը եւ այլք կը շարունակեն իրենց էապէս ՎԱՇԽԱՌՈՒ նկարագիրը…: Եւ մինչ քարտէսներ կը վերաձեւուին հայկական պատմական հողերուն վրայ, պիտի կարենա՞նք ՊԱՏՐԱՍՏ ըլլալ մեր արդար բաժինը վերցնելու, երբ ժամը հնչէ…
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.