29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ՍԷՐԸ գողտրիկ զգացում է, պոռպռան արտայայտութիւն չէ, մտերմիկ պահ է, բանաստեղծական ու խորհրդաւոր, խորունկ ու ներհուն….Զայն առեւտրականացնելն ու հրապարակայնացնելը արդեօ՞ք չեն նսեմացներ զայն…արդեօ՞ք չեն խորհրդազրկեր զայն….արդեօ՞ք չեն գռեհկացներ զայն…: Բանաստեղծ Վահան Թէքէեան պիտի ըսէր այնքան թելադրականօրէն. «…Լաւագոյն է գիտցի՛ր քեզի համար եւ անոր՝ Միշտ փնտռել քիչ մ’իրար, քան թէ գտնել լիովին, Լաւագոյն է պաշտամունք մատուցանել գաղտնիքին»…Իսկ ներկայ աշխարհը պիտի կարենա՞յ երբեւէ խորզգալ նման տողերուն ԽՈՐՀՈՒՐԴԸ….
***
ՍԻՐՈՅ ՕՐՈՒԱՆ ԱՌԹԻՒ….Արարիչը ՍԷՐ է, կեանքի ամէն մէկ ակնթարթը ՍԻՐՈՅ արտայայտութիւն է, գիտակից թէ անգիտակից, կեանքին ու աշխարհին հանդէպ, մեր ընտանիքին, համայնքին, ազգին ու մարդկութեան հանդէպ….Այդ ՍԷՐՆ է որ ոյժ ու կորով, անկոտրում ոգի կու տայ՝ յաղթահարելու երբեմն անյաղթահարելին, արարելու, ստեղծագործելու, տքնաջան աշխատելու, անկարելի կարելի դարձնելու….ՍԻՐՈՎ աշխարհ կու գանք, ՍԻՐՈՎ կը մեծնանք, ՍԻՐՈՎ կը ձգտինք լաւին, բարիին, գեղեցիկին, ճշմարիտին….ՍԻՐՈՎ կը կազմենք ընտանիք, ՍԻՐՈՎ կը նուիրուինք անոր եւ ազգ-համայնքին,,,ՍԷՐՆ է աղբիւրը ամէն մաքառումի, ամէն սխրագործութեան…: ՍԷՐԸ բարիին յաղթանակն է ընդդէմ չարին, իր լայն առումով….
Երան Գույումջյանի ֆեյսուքյան էջից
Մարդ էակին բարձրացումը մինչեւ Արարչութեան ոլորտները կրնայ իրագործուիլ միայն խոնարհութեամբ, սեփական մեղքերու խոստովանութեամբ, զղջումով….Մեր Մեծամեծներէն՝ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ այս պատգամը տուաւ մեզի՝ դար ու դարեր առաջ, երկնելով իր մեծ մատեանը՝ Նարեկը, որպէս նաեւ իր յետնորդներուն ՈՒՂԵՑՈՅՑ ՄԱՏԵԱՆ….Բայց որքա՛ն հեռացեր ենք մենք ի Հայաստան եւ ի Սփիւռս հոգեւոր-բարոյական այդ վարքագիծէն, որդեգրելով գոռոզամտութեան, յոխորտանքի, եսամոլութեան….վարքագիծը: ՎԵՐԱԴԱՐՁ դէպի բարոյական մաքրութեան ՆԱՐԵԿԵԱՆ ուղեգիծը կրնայ «ժամանակավրէպ» եւ նոյնիսկ տարօրինակ հնչել, բայց ԲԱՆԱԼԻՆ է ազգային իրա՛ւ յառաջդիմութեան եւ զարգացման…
***
Կեանքի մէջ ամէն բան իր ԽՈՐՀՈՒՐԴՆ ունի….Կարելի չէ խորհրդազրկել, օրինակ, կնոջ մարմինը, զայն առեւտրական գովազդի վերածելով, զայն գռեհկացնելով….: Նոյնը կարելի է ըսել սիրոյ մասին, սիրոյ մտերմիկ պահերուն մասին, սեռային յարաբերութեանց մասին, որոնք ներկայիս ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ցուցադրման են դրուած եւ այնքա՛ն ԽՈՐՀՐԴԱԶՐԿՈՒԱԾ….: Սա ոչ թէ յառաջդիմութիւն է, այլ ԿԵԱՆՔԻ ԳՌԵՀԿԱՑՈՒՄ….Սրբութիւններ կան, որոնք իրենց ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ունին…: Ներկայիս, դիտումնաւոր կերպով, ծրագրուած կերպով՝ կը քաջալերուի մարդ էակի ԱՆԱՍՆԱՑՈՒՄԸ….Պիտի ճանչնանք մենք զմեզ եւ չիյնանք այդ ԹԱԿԱՐԴԻՆ մէջ:
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Եթէ կարենանք ԱԶԱՏ ՄԻՏՔՈՎ մտածել, յայնժամ կը նուաճենք մեր ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ….քանզի անազատ միտքով երբեք կարելի չէ ազատ ըլլալ էապէս: Սա պիտի նշանակէր միտքը ԱԶԱՏԱԳՐԵԼ շերտ-շերտ կուտակուած թապուներէն, կարծրատիպերէն, քարացած կաղապարներէն, որոնք իրենց կապարէ ճնշումին տակ կը պահեն ՄԻՏՔԸ…: Բայց մարդկային ընկերութիւնը պիտի ուզէ՞ր էապէս ԱԶԱՏ ըլլալ…: Ժամանակին, դարեր առաջ, ՍՈԿՐԱՏԵՍԸ մահուան դատապարտուեցաւ՝ մատղաշ սերունդին ազատ մտածել սորվեցնելուն համար. մեր մէջ ալ, ազատ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՆԵՐԸ ուղղակի թէ անուղղակի կը հալածուին իշխանութեանց կողմէ….: Բոլոր իշխանութիւններն ալ, այս կամ այն կերպով կը միտին իրենց ՀԱԿԱԿՇՌԻՆ տակ պահելու մարդկային ԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆԸ, որպէսզի կարենան զայն ՁԵՌՆԱՎԱՐԵԼ ըստ իրենց կամայականութիւններուն….
***
Ի՛նչ անակնկալներով է յղի կեանքն առհասարակ….Իւրաքանչիւր օր նոր սկիզբ մըն է կարծէք, որ նոյնքան անկանխատեսելի է, որքան խոհերը որոնք մեզի կ’այցելեն տիեզերքի չորս ծագէն, պահ մը նոր փայլատակումով լուսաւորելով մեր մտաւոր աշխարհը….Կը թուի թէ սահման չունի մարդկային միտքը, իմացութիւնը, պայմանով որ սակայն ան մնայ խոնարհօրէն բաց՝ ընկալելու կեանքի ամէնէն պարզ ճշմարտութիւններէն մինչեւ բարդագոյն իրականութիւնները, անկաշկանդ ու անարգել՝ մտքի պատուարներէն, որոնք կանխակալ կարծիքի, նախապաշարումներու եւ այլ մտակաղապարներու ետին թաքնուած, կը խափանեն մտքի ԱԶԱՏ ԹՌԻՉՔԸ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Քիչերուն է տրուած ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ առաքինութիւնը, որով մարդ էակը մշտապէս կարենայ հարցադրել, քննարկել անկեղծօրէն, թէ՝ Ո՞ՒՐ Է ԻՆՔ, Ո՞ՒՐ Կ’ԵՐԹԱՅ….Աւելին, թէ Ո՞ՒՐ Է ԻՐ ՍԽԱԼԸ….եւ քայլ առ քայլ կարենայ ուղղել իր սխալները, զղջալ անոնց համար՝ ինքն իր խղճին առջեւ եւ նաեւ հանրութեան, եթէ սխալը ունի հանրային բնոյթ….Սա կը պահանջէ նաեւ ԽՈՆԱՐՀՈՒԹԻՒՆ, ընդունելու սխալը եւ պատասխանատուութեան բարձր ոգի….ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄԸ գիտակցութեան խնդիր է, ինչպէս եւ բարոյականութեան, որոնց հիմքին վրայ միայն կրնայ կերտուիլ անհատին թէ հաւաքականութեան ՆԿԱՐԱԳԻՐԸ….
***
Մենք պիտի ընդունինք, խոստովանինք, որ մեր պատմութեան ընթացքին՝ յաճախ է պատահեր, որ ներքին դաւաճանութիւնը, ներքին թշնամութիւնները պատճառ են եղած՝ մեր ահաւոր կորուստներուն, պարտութիւններուն….Եսական, խմբակային շահերը գերադասելով ազգային-հայրենական-հաւաքական շահերուն, հայ կեանքի պատասխանատու անձինք ահաւոր սայթաքումներ են կատարած ի վնաս հայութեան ու հայոց հայրենիքին….ՎԿԱՅ՝ հազարումէկ եկեղեցիներու ոստան ԱՆԻԻ բանալիներու յանձնումը Բիւզանդիոյ, ձեռամբ ատենի կաթողիկոսին եւ հայոց իշխանին….ՄԵՆՔ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԻՆՔՆԱՄԱՔՐՈՒՄԻ ԷԱԿԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻՆՔ….Նոյն յանցանքները՝ տարբեր կերպերով, կը գործուին հիմա ալ հայ կեանքի ղեկավարութիւնը ստանձնած անձանց կողմէ…..ի վնաս հայ ժողովուրդին, քանզի ոչ մէկ ատեն ՀԱՇՈՒԵՏՈՒՈՒԹԵԱՆ ԱՏԵԱՆԻՆ առջեւ չեն կանգնած անոնք….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Կեանքի մէջ յառաջդիմելու համար, էական է ամէն մէկ ձախողութեան կամ անբաղձալի իրադրութեան դիմաց՝ որոնել մեղքի սեփական բաժինը, զայն ընդունիլ, դաս մը քաղել անկէ, խրատուիլ, զայն չկրկնելու համար….Իսկ եթէ շարունակենք միայն հանգամանքները կամ ուրիշները մեղադրել, եթէ բարոյական քաջութիւնը չունենանք ընդունելու յանցանքի կամ մեղքի մեր բաժինը, յայնժամ ՈՉԻՆՉ պիտի սորվինք մեր փորձառութենէն եւ շարունակ պիտի կրկնենք միեւնոյն սխալները, առանց ԷԱՊԷՍ յառաջդիմելու կեանքի մէջ…..
***
Շատեր կը սիրեն ամէն ինչ պատրաստ ունենալ կեանքի մէջ, զայն ունենալու համար չաշխատիլ, չյոգնիլ….բայց կեանքի փորձը կը յուշէ որ պատրաստի հրամցուածը երբեք չունենար այն ԱՐԺԷՔԸ, զոր կ’ունենայ ա՛յն, որուն ձեռքբերումին համար՝ ճիգ ու ջանք ես ի գործ դրած, ժամանակ տուած, ոգի ի բռին աշխատած….Ձրի տրուածը կ’ունենայ ձրիի արժէք, չի գնահատուիր ու չարժեւորուիր ինչպէս հարկն է….Սա կը վերաբերի անհատական եւ ազգային-հաւաքական ձեռքբերումներուն ալ:
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Բանականությունը գիտակցության բարձրագույն մակարդակն է, իրերի էությունը գիտակցելու և հասկանալու, տեղի ունեցող երևույթները իմաստավորելու, կյանքում սեփական տեղը և սեփական գոյության իմաստը գտնելու կարողությունն է։
Ահա, թե ինչ կարծիքի են հայտնի մտածողները բանականության մասին.
1. Բանականությունը հասունանում է ու ծերանում, սիրտը միշտ մնում է մանուկ: Նյևու
2. Բանականությունը կարող է հուշել, թե ինչից պետք է խուսափել և միայն սիրտն է ասում, թե ինչ պետք է անել: Ժուբեր
3. Խելացի մարդիկ հաճախ ատելի են լինում հզոր տիրակալներին: Էրազմ Ռոտերդամցի
4. Խելք սովորեցնելն ու խելացի լինելը բոլորովին տարբեր բաներ են: Լիխտենբերգ
5. Բանականությունը պետք է մերժի այն ամենը, ինչ զուրկ է ֆիզիկական ու մաթեմատիկական ստույգ հիմնավորումից: Նապոլեոն I
6. Յուրաքանչյուրը միայն այն է լսում, ինչ ինքն ըմբռնում է. Գյոթե
7.Բախտն ում ուզում է կործանել, նրանից խլում է բանականությունը: Պուբլիուս Սիրուս
8. Որքան սարսափելի կարող է լինել բանականությունը, եթե այն չի ծառայում մարդուն: Սոֆոկլես
9. Եթե բանականությունը ստեղծում է մարդուն, ապա զգացմունքը ղեկավարում է նրան: Ժան Ժակ Ռուսո
10. Նախքան զենքի դիմելը խելացի մարդը կփորձի մնացած բոլոր միջոցները: Տերենտիոս
Հիսուսի մոտ եկավ մի բորոտ: Նա ծնկի իջած աղաչում էր՝ ասելով.
-Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել:
Հիսուս գթաց և ձեռքը երկարելով՝ դիպավ նրան և ասաց.
-Կամենում եմ, մաքրվի՛ր:
Հազիվ էր այս խոսքն ասել՝ բորոտությունն իսկույն գնաց նրանից, և նա մաքրվեց: Հիսուս նրան անմիջապես դուրս հանեց և խստիվ պատվիրեց՝ ասելով.
-Նայի՛ր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛ և քեզ ցո՛ւյց տուր քահանային. ապա, որպես վկայություն ժողովրդին, թե մաքրվել ես քո բորոտությունից, մատուցի՛ր քո զոհը, ինչպես հրամայել է Մովսեսը:
Բայց նա գնաց և սկսեց ամեն տեղ պատմել ու տարածել պատահածը: Դրա համար Հիսուս այլևս չէր կարող բացեիբաց որևէ քաղաք մտնել, այլ դուրսը, ամայի տեղերում էր մնում: Եվ ժողովուրդն ամեն կողմից գալիս էր նրա մոտ:
(Մարկոսի ավետարան 1:40-45)
Ռուբեն Աբեղա Զարգարյան ֆեյսբուքյան էջից
ԽԱՌՆԻՃԱՂԱՆՃ….Մեր դարուն յատուկ իրավիճակ է կարծէք սա: Լրատուամիջոցները, գովազդը, ազատութեան եւ մարդկային իրաւանց անունով խօսող տեսակ-տեսակ կազմակերպութիւնները՝ խօսքը մէկ ըրած, կը ստեղծեն արժէքներու, եզրոյթներու, կարծիքներու այնպիսի խառնաշփոթ մը, որպէսզի մարդ էակին գիտակցութիւնը մնայ քաոսային վիճակի մը մէջ, չկարենայ տարանջատել ճշմարիտը՝ սուտէն ու կեղծիքէն, ճիշդը՝ սխալէն, չկարենայ խորանալ ներկայացուած խնդիրներու բուն էութեան մէջ….:
Այն տպաւորութիւնը կը ստեղծուի, որ մարդկային գիտակցութիւնը՝ կարծէք դիտաւորեալ կերպով, կը կառավարուի անտեսանելի ոյժերու կողմէ, կը դառնայ ձեռնավարելի, ըստ անոնց կամայականութիւններուն, էապէս կորսնցնելով իր ազատութիւնն ու անկախութիւնը…:
Իրերու այս վիճակը հակակշռելու համար, անչափ կարեւոր է որ մեր կրթական համակարգը խթանէ՝ ազատ եւ անկախ մտածելու կարողութիւնը, ինքնուրոյն դատելու, հարցերը քննարկելու, վերլուծելու վարժութիւնը….ԳԻՏԱԿՑՈՒԹԵԱՆ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ԴԱՐՁԵՐ Է ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐ ստեղծուած այս ԽԱՌՆԻՃԱՂԱՆՃԻՆ մէջ….
***
Եթէ մենք կարենանք նոր շունչ ու կեանք տալ մեր երկրի հոգեւոր-բարոյական արժէքներուն, նիւթն ու նիւթականը չդարձնել մեր անհատական թէ հաւաքական կեանքի սեւեռակէտը, յայնժամ կրնանք ազգային վերածնունդի յոյսը փայփայել, նոր վերադարձ կատարել դէպի իրա՛ւ հայկականութիւն….կառուցել հայկական պետականութիւն, որուն հիմքերը խարսխուած ըլլան հայ արժէքային համակարգի վրայ, եւ ոչ՝ օտարէն ներմուծուած, հայ հոգիին էապէս խորթ հակամշակոյթի տարրերուն վրայ, որոնք կը միտին մոլորեցնել մեզ՝ որպէս հայոց ազգ ու հայոց երկիր….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Գարնան շունչը կը թեւածէ օդին մէջ…երկարող ցերէկին եւ արեւալոյսին հետ, բնութիւնը կամաց-կամաց կը զարթնու իր ձմեռնաքունէն….եւ շուտով իր ամբարած աւիշն ու կենսոյժը պիտի առատօրէն խուժեն ամենուր, դառնան ծիլ ու ծաղիկ, բողբոջ ու տերեւ….Նման ԶԱԹՕՆՔԻՆ է ծարաւ մարդկային հոգին ալ, որ յոգնած ձմռան օրերու մելամաղձիկ տրամադրութենէն, կ’ուզէ սաւառնիլ վեր առօրեայ ճղճիմ հոգերէն եւ մանրուքներէն, ընդգրկել լայնատարած հորիզոններ, նոր կեանքով նորոգուիլ, նոր խոհ-ապրումներով վերընձիւղիլ, նորոգ ոգիով վերածնիլ….Տիեզերքը համակ վերազարթօնքի ՕՐԷՆՔՈՎ է կենսալիր….
****
Մեծ գաղափարները մեծ զոհեր կը պահանջեն. սա կը յուշէ մարդկային պատմութեան հազարամեակներու փորձը: Հիմա ալ մեծ ու յառաջատար գաղափարներ կան, սակայն նիւթն ու նիւթապաշտութիւնը այնքա՛ն են կլանած մարդոց էութիւնը, որ անոնք դժուար թէ զոհեն իրենք զիրենք, իրենց կեանքը՝ յանուն այդ գաղափարներու կենսագործման: Ներկայ աշխարհը ՇՆՉԱՀԵՂՁ կ’ըլլայ նիւթի, ինչքի, շուկայիկ «արժէքներու» կապարէ ճնշումին տակ, որոնք որպէս նորօրեայ գերութեան շղթաներ, կը ստրկացնեն մարդ էակի հոգին ու ոգին, խափանելով անոնց ԱԶԱՏ ՇՆՉԱՌՈՒԹԻՒՆԸ, ԱԶԱՏ ՃԱԽՐԱՆՔԸ դէպի բաց, անպարագիծ հորիզոններ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Կյանքն ընտրություն է՝ մարդն ինքն է ընտրում ապրել արժանապատվորեն, թե գոյատևել. ահա, թե ինչ կարծիքի են հայտնի մտածողները կյանքի և ապրելու արվեստի մասին:
1.Կյանքի սանդուղքը լի է ծեղերով, և առավել ցավոտ նրանք մխվում են, երբ դուք սահում եք սանդուղքով ցած: Բրաունել
2. Կյանքին հավատա, չէ որ նա ամեն տեսակ գրքերից ավելի լավ է սովորեցնում: Գյոթե
3. Տարիների հետ դառնալ ավելի երիտասարդ. ահա կյանքի ճշմարիտ արվեստը: Թելման
4. Նման այն բանին, ինչպես լավ անցկացրած օրը բերում է թեթև քուն, լավ ապրած կյանքը բերում է թեթև մահ: Լեոնարդո դա Վինչի
5. Մարդու ճշմարիտ կոչումն ապրելն է, ոչ թե գոյություն ունենալը: Լոնդոն
6. Եթե ցանկանում եք, որ կյանքը ձեզ ժպտա, սկզբից նվիրեք նրան ձեր լավ տրամադրությունը: Սպինոզա
7. Երջանիկ կյանք չի լինում, լինում են միայն երջանիկ օրեր: Տերյե
8. Կյանքն ինքնին կարճ է, բայց երբ այն դժբախտ է, ապա թվում է երկար: Պուբլիլիուս Սիրոս
9. Ըմբռնել, որն է արդարացին, զգալ, որն է գեղեցիկը, ցանկալ ինչ բարի է. ահա խելացի կյանքի նպատակը: Պլատոն
10. Կյանքն ինքնըստինքյան ո՛չ բարիք է, ո՛չ չարիք, այն զետեղարան է և՛ բարու, և՛ չարի, նայած այն բանին, թե դուք ինքներդ ինչ եք այն դարձրել: Մոնտեն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.