03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Մենք եթէ չըլլանք մեր ԳԼԽՈՒՆ ՏԷՐԸ, մեր ԻՆՔՆՈՒԹԵԱՆ, ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏԷՐԸ, դիւրութեամբ կրնանք կուլ երթալ՝ Ռուսաստանի թէ Արեւմուտքի հրամցուցած խայծերուն….Ի վերջոյ, սակայն, ԱԶԳԸ արժանի կը դառնայ իր ՃԱԿԱՏԱԳՐԻՆ….Ան կը մնայ էապէս ԱՆԿԱԽ, եթէ գիտէ մաքառիլ, մարտնչիլ, պայքարիլ յանուն իր ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹԵԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻ եւ ԱԶԳԻ անվտանգութեան, եթէ կարենայ մշակել ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ եւ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆ, կառչած մնալ անոնց….Իսկ եթէ պիտի ստրկանայ այլոց ՇԱՀԵՐՈՒՆ, մոռնալով ԱԶԳԱՅԻՆ ԷՈՒԹԻՒՆ եւ ՀԱՅՐԵՆԻՔ, յայնժամ ո՞վ է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ, եթէ ոչ՝ ԻՆՔ, ՄԻԱՅՆ ԵՒ ԳԵՐԱԶԱՆՑՕՐԷՆ՝ ԻՆՔ….Ի զուր չէ ըսուած՝ ԱԶԳԵՐԸ ՉԵՆ ՄԵՌՆԻՐ, ԱՅԼ ԱՆՁՆԱՍՊԱՆ Կ’ԸԼԼԱՆ….
—
ԵՐՋԱՆԿՈՒԹԵԱՆ ԱՌԵՂԾՈՒԱԾԸ….կը թուի ըլլալ անվերծանելի, իւրաքանչիւր մարդու համար իւրովի…: Ըստ իս, երջանկութիւնը ներքին խորագոյն ԵՍ-իդ հետ, խղճի ձայնիդ հետ հաշտ ու խաղաղ ապրիլն է, ինքնօրէն ազատ ըլլալուն մէջ՝ ներքին թէ արտաքին տեսակաւոր բռնութիւններէ….կեանքի նպատակ գտնելուն եւ անոր հետ ներդաշնակ բովանդակութեամբ ապրիլն է, որ շարունակ քեզ հարստացնէ յուզա-իմացական նորանոր լիցքերով….ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ ԷԱՊԷՍ ՀՈԳԻԻ ՈՐԱԿ Է….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
ԳԱՐՈՒՆ, ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆ, ՄԱՅՐՈՒԹԻՒՆ…Այս բոլորն է ԿԻՆ կամ ԿԵԱՆՔ ըլլալը, որոնք հոմանիշներ են….Գարնան շունչով է բեղմնաւոր Մայրութիւնը, նոր կեանք ստեղծելու բնութեան շնորհն ու պարգեւը….Գեղեցկութիւն է Կին եւ Մայր ըլլալը, այնպէս ինչպէս գեղեցիկ են Բնութիւնն ու Տիեզերքը, եթէ չխաթարուին անոնք մարդու ձեռամբ…: ՀԱՅ ԿԻՆ, ՀԱՅ ՄԱՅՐ ըլլալը մեծ պատիւ է, որուն արժանի պիտի ըլլանք մեր վարք ու բարքով, գեղեցկութեան զգայնութեամբ, գեղեցիկն ու բարին, վսեմն ու ազնիւը ստեղծելու ստեղծարար ոգիով….ՁԵՐ ՏՕՆԸ ՇՆՈՐՀԱՒՈՐ, ՍԻՐԵԼԻ ՀԱՅՈՒՀԻՆԵՐ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
«Օրհնեալ ես դու ի կանայս,
եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո»:
(Ղուկ. Ա 42-43)
Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի ավետման տոնը: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր;:
Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Սբ պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…» (Ղուկ. Ա:38):
Սա է ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:
Ապրիլի 7-ի Օրվա խորհուրդ
Ի՞նչ էր սա: Միայն ավետի՞ս, որը տրվեց Մարիամին, թե՞ ավելին: Միանշանակ՝ ավելին, քանզի այն տրվեց ոչ միայն Ս. Մարիամին, այլև համայն մարդկությանը: Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի բացահայտվեց, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Աննկարագրելի և անբացատրելի է այն իրողությունը, երբ կինը շուրջ ինն ամիս իր սրտի տակ կրում է իր նմանին: Երբ մեկ մարմնի մեջ բաբախում են երկու կամ երբեմն ավելի սրտեր: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, նույնպես և բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ:
Մեզ համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, և կարևորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք:
Զավակը, երբ լույս աշխարհ է գալիս, առաջինը գգվում է իր մոր կրծքին: Առաջին անգամ հագենում է իր մոր կաթով և մշտապես ապահով է զգում մոր գրկին: Նույնպես և մենք: Մեր Մայր եկեղեցուց ստանում ենք մեր հոգևոր ծնունդը: Սնունդ ենք առնում և ապահով ենք զգում մեր Մայր հայրենիքում: Մեր Մայր լեզուն է, որ զորացնում է մեր միտքն ու բանականությունը:
Մենք պետք է նաև հասկանանք, որ ապրիլի 7-ը ոչ միայն օր է, երբ տոնվում է Ս. Աստվածածնի ավետումը, որի ընթացքում մենք նվերներ ենք ընծայում կանանց և մայրերին, այլև խորհուրդ, որ մշտապես պետք է կրենք մեր մեջ: Մեզ համար յուրաքանչյուր օր պետք է լինի ավետման օր: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք ապրել ավետման խորհուրդը:
Այսօր ուրախանում ենք, երբ մեզանում ավելանում են երեխաների ծնունդները, սակայն ուշադրություն չենք դարձնում այն փաստին, որ հազարավոր երեխաներ իրենց կյանքը շարունակում են մանկատներում: Մեր ընտանիքներին և զավակներին առանձնակի ջերմությամբ և գուրգուրանքով ենք շրջապատում և չենք էլ հիշում, որ կան հազարավորներ, ովքեր զուրկ են օթևանից, ծնողական քնքշանքից: Մեզ համար տոն է ապրիլի 7-ը: Մենք այն հռչակել ենք մայրության և գեղեցկության տոն, սակայն անհոգ ենք այն սոսկալի փաստին, երբ կանայք արհեստականորեն զրկում են իրենց մայր դառնալու աստվածատուր շնորհից: Ինչի՞ համար է այս տոնը: Զուտ ուրախանալո՞ւ, նվերներ բաշխելո՞ւ: Այդ ամենը պետք է լինի: Սակայն մենք չպետք է մոռանանք, որ Փրկիչը մեզ պատգամեց նաև հետևյալ խոսքերը. «Սիրեցէ՛ք զմիմեանս»: Եվ Աստված Իր Միածին Որդուն մարդկանց համար բացահայտեց Աստվածածնի ավետման միջոցով:
Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում, և թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին:
ՍԷՐԸ ԿԸ ՓՐԿԷ ԱՇԽԱՐՀԸ….Եթէ սիրտդ լի է սիրով՝ ազգին, հայրենիքին, մարդուն ու աշխարհին հանդէպ, յայնժամ կրնա՞ս ոխ, ատելութիւն, թշնամանք եւ այլ յոռի զգացումներ տածել անոնց հանդէպ, նոյնիսկ եթէ ա՛յս կամ ա՛յն պատճառով վդովուած կամ վիրաւորուած ըլլաս….Սիրտդ ափէ-ափ լեցնող ՍԷՐԸ կը յաղթահարէ ամէն ժխտական զգացում եւ կը ճառագայթէ իր շողարձակ լոյսը ամէն տեսակի յոռի զգացումներու խաւարին վրայ….
****
ԱՐԱՐՔՆ է որ կը սահմանէ մարդը….Կրնանք տեւաբար խօսիլ, բարբառիլ հայրենասիրութեան, ազգասիրութեան եւ նման այլ վեհ գաղափարներու մասին…, բայց երբ մեր արարքով, գործքով չենք ապացուցեր զանոնք, յայնժամ ՍԻՆ եւ ԻՄԱՍՏԱԶՈՒՐԿ կը դառնան նման եզրոյթները, կը դառնան օդին մէջ արձակուած պարապ խօսքեր…: Մարդ էակին կատարած գործերը, արարքները կը դառնան լաւագոյն ՀԱՅԵԼԻՆ իր տածած զգացումներուն, իր փայփայած սկզբունքներուն եւ արժէքներուն….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Որքա՛ն բաղձալի պիտի ըլլար, եթէ կարենայինք ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐՈՅԺԸ զարգացնել, խտացնել, միաւորել, ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ մը մշակել եւ հունաւորել մեր բոլոր կարողութիւններն ու կարելիութիւնները….ՕՏԱՐԷՆ ՉԻՔ ՓՐԿՈՒԹԻՒՆ: Սա ականջի օղ պիտի ընենք, միաժամանակ յաղթահարենք մեր քաղաքաՏԳԻՏՈՒԹԻՒՆԸ, մշակելով ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄԸ, որ կախեալ չըլլայ ա՛յս կամ ա՛յն ՀԱՄԱԿԱՐԳԷՆ, այլ կարենայ ճարպիկօրէն եւ դիւանագիտօրէն հաւասարակշռել տարբեր համակարգերը, մնալով էապէս ԻՆՔՆՈՒՐՈՅՆ…..
——
Հայ մշակոյթը եթէ չդառնայ ՀԱՑ ՀԱՆԱՊԱԶՕՐԵԱՅ, հոգեմտաւոր ամենօրեայ սնունդ, օդի, ջուրի նման կենսական, եթէ չկենսաւորուի ան նորանոր շունչով, եթէ չվերանորոգուի ան մատղաշ հոգիներու թարմատի աւիւնով կենարար, յայնժամ ան կրնայ վերածուիլ լոկ թանգարանային արժէքի, տակաւ օտարանալով ազգի ու հայրենիքի կեանքէն….: Միւս կողմէն ալ, ազգն ու հայրենիքը չսնուելով ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ կենսայորդ աւիշէն, տակաւ կը կորսնցնեն իրենց բուն նկարագիրը, իրենց ՀԱՅԵՑԻՈՒԹԻՒՆԸ, օտարանալով իրենց բուն ԷՈՒԹԵՆԷՆ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Ռուս հանրահայտ դերասան Սերգեյ Բեզրուկովը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«40 օր էլ չի անցել Ուկրաինայի Մայդանի ողբերգությունից, իսկ աշխարհում կրկին ողբերգություն է… Ողբերգություն Քեսաբում… Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»:
Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին, թվիթերյան իր էջում գրելով.
«Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, խնդրում եմ փնտրեք Google-ում. սա ողբերգություն է: Ես հայ եմ, մանուկ հասակում ես շատ եմ լսել նմանատիպ ցավալի պատմություններ: Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»:
Այնուհետև Քարդաշյանը գրել է. «Ես աղոթում եմ բոլորի համար»:
ԵՐԱՆԻ կարենանք ՄԵՆՔ ՄԵՐ ԳԼԽՈՒՆ ՏԷՐԸ ԸԼԼԱԼ, աջէն- ձախէն օգնութիւն կամ զօրակցութիւն չակնկալենք, չաղերսենք, քանզի որեւէ նեցուկի թէ զօրավիգի դիմաց պիտի վճարենք հարիւրապատիկ, շատ անգամ զոհասեղանին վրայ դնելով ազգային մեր արժէքները, ազգային մեր իրաւունքները, ազգային մեր արժանապատւութիւնը….ՕՏԱՐԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ չի կրնար ՀԱՅԱՄԷՏ ըլլալ….ան ի սկզբանէ ՕՏԱՐԱՄԷՏ է…Պիտի կերտենք ԱԶԳԱՅԻՆ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԵՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ….Որքան ուշացած ենք արդէն….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Մարտի 27-ը նշվում է որպես Թատրոնի միջազգային օր: Այն սահմանվել է 1961թ. Վիեննայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) 9-րդ կոնգրեսում, սակայն նշվում է 1962-ից:
Թատրոնի միջազգային օրվա առթիվ առաջին ուղերձը 1962թ. գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոտը (1889-1963 թթ.):
«Թատրոն» բառը ծագում է հին հունարեն theatron (θέατρον) բառից, որը նշանակում է «վայր, որտեղ դիտում են»: Ավանդաբար թատրոնում առավել տարածված 3 ժանրեր են ներկայացվում` ողբերգություն, կատակերգություն և դրամա: Թատերական ներկայացման մասին առաջին հիշատակությունը թվագրված է մեր թվարկությունից առաջ 2500 թվականին: Առաջին թատերական խաղը տեղի է ունեցել Եգիպտոսում, որի սյուժե են հանդիսացել եգիպտական դիցաբանական կերպարները` Օսիրիսի մասին պատմությունները:
Թատրոնը, որպես արվեստ ձևավորվել է հին Հունաստանում, սահմանվել են ողբերգության և կատակերգության, ինչպես նաև թատերական այլ դրսևորումների հստակ սահմանումները: Հին հունական թատերական ներկայացումներում օգտագործել են դիցաբանական կերպարներ:
Հարիւր տարուայ մէջ կարծէք ոչինչ փոխուած է Թուրքին էութենէն….ան կը մնայ նոյն ՑԵՂԱՍՊԱՆԸ, նոյն ՀԱՅԱՍՊԱՆԸ, նոյն ԿՈՂՈՊՏԻՉԸ, որ դարանակալ կը սպասէ պատեհ առիթին իր սեւ գործը կատարելու համար….Ո՛չ մէկ զղջում, ո՛չ մէկ բարեփոխում, ո՛չ մէկ անդրադարձ….Իսկ մենք կը մնանք նոյն ՄԻԱՄԻՏԸ, որ թուրք հանրութեան թէ մտաւորականութեան մէջ կը փնտռէ էապէս տարբեր վարքագիծ….Չմոռնանք սակայն որ այն հատուկենտ մտաւորականները, որոնք կ’ընդունին Ցեղասպանութեան եղելութիւնը, բնաւ պատրաստ չեն ՀՈՂ զիջելու հայուն…այլ պարզապէս՝ գուցէ ներողութիւն խնդրելու, որպէսզի կարենան արժանապատւութեան հազուագիւտ արժանիքով պճնուիլ եւ ծածկել դարերու վայրագ անմարդկայնութիւնը….: ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԱՅՆՔԱՆ ՍՈՒՂ ՎՃԱՐԱԾ ԵՆՔ, ԱՀԱ ՔԱՆԻԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿԸ ԳՈՌԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԽՈՐՔԷՆ….ԻՍԿ ԹՈՒՐՔԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐ ՈՅԺԵՐԸ՞….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.