29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ռուզան Ավագյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Վիլյամ Սարոյանի լուսանկարներից, որոնք արվել են իր նախնիների երկրում:
Դերասանուհի և երգչուհի Իվետա Եդիգարյանը, որն ակտիվորեն նկարահանվում էր սերիալներում ու հաղորդաշարերում, պատրաստում տեսահոլովակներ, շուրջ մեկ տարի Հայաստանում չէ։
Նա Միացյալ Նահանգներ էր մեկնել ծնողներին տեսնելու նպատակով, պետք է վերադառնար 6 ամսից, սակայն դեռևս ԱՄՆ-ում է։
«Հայկական Վարկած»-ն Իվետա Եդիգարյանի հետ զրույցում, պարզեց, թե որն է նրա՝Հայաստան չվերադառնալու պատճառը:
«Բազմիցս ասել եմ և էլի կասեմ, եթե պետությունը հոգ տանի իր բժիշկի, սպորտսմենի, արվեստագետի, երգչի համար, ոչ ոք չի լքի իր երկիրը և աշխատանք գտնի օտար ափերում։ Ես պարզապես եկել էի ծնողներիս մոտ և, աշխատանքի առաջարկ ստանալով, մնացի այստեղ։ Եվ աշխատանքն էր պատճառը, և ապագայի հեռանկարը, որ չվերադարձա, ինչպես շատ ու շատ արվեստագետներ։ Ցանկություն կար, որ աղջիկս Երևանում հաճախեր դպրոց, բայց այնպես ստացվեց, որ մնացինք այստեղ։ Հստակ որոշել էի վերադառնալ, բայց դա դեռ միայն ցանկություն է, կյանքը ցույց կտա»,-նշեց երգչուհին։
ԱՄՆ-ում Իվետան շարունակում է զբաղվել երգարվեստով. «Այստեղ նույնպես երգում եմ։ Հրավերներ լինում են, բայց հիմնականում երգում եմ ռեստորանում։ Վաստակածս գումարը բավարարում է, չեմ դժգոհում և եղածով գոհանում եմ»։
Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերն են բնակություն հաստատել Միացյալ նահանգներում. այնտեղ նրանք շարունակում են համագործակցել և մտերմություն հաստատել:
«Մտերիմ եմ «Էմփիրեյ» խմբի մենակատար Սարգիս Մանուկյանի հետ։ Այստեղ միասին աշխատել ենք, կարող եմ ասել, որ հիմնականում նրա հետ եմ մտերիմ, ինչպես նաև՝ Գոռ Եփրեմյանի, ով հրաշալի երիտասարդ երգիչ է։ Ինչ վերաբերում է «Երկու ճամփորդ» նախագծին, ես ու Վարդան Սարգսյանը միշտ կապի մեջ ենք, և հուսով եմ, որ մոտ ապագայում այն շարունակություն կունենա, քանի որ պահանջարկ կա»,-պատմեց Իվետան։
Վերջինիս հայրը՝ դերասան Աշոտ Եդիգարյանը շարունակում է իր մասնագիտությամբ աշխատել. «Հայրս այստեղ ապրում է շուրջ 7 տարի։ Նրա մասնակցությամբ վերջերս սերիալ է նկարահանվել, որը դեռևս էկրաններին չի ցուցադրվել։ Վերջերս բեմադրվեց մի ներկայացում, որտեղ հայրս էր խաղում և դերասան Հայկ Սարատիկյանը, շատ լավ ընդունվեց»։
Լինելով հայրենիքից հեռու՝ Իվետան ակտիվորեն հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Ժամանակին, նա՝ հաղորդավար Գրիշա Սանդալյանի հետ, միացել էր «չեմ վճարելու 150 դրամ» ակցիային:«Ես և Գրիշա Սանդալյանը միացանք այդ ակցիային, քանի որ մենք նույնպես մեր հայրենիքի զավակներն ենք, ինչքան էլ հեռու գտնվենք, միևնույնն է, չենք կարող անտարբեր անցնել այդ ամենի կողքով, այդտեղ են մեր մտերիմները, բարեկամները, ընկերները, — նշեց դերասանուհին և հավելեց, — Իհարկե, շատ ցավալի է այն, ինչ կատարվում է։ Ես ուշի ուշով հետևում եմ և հասկանում, որ երկիրը գնալով դատարկվում է։ Հուսամ, որ կգա մի օր, երբ ամեն ինչ այլ կլինի, հայերը վերջապես կկարողանան հետ վերադառնալ և աշխատել ու ստեղծագործել հայրենիքում։ Այժմ էլ ցանկություն կա, բայց…»:
Իվետան պատմեց նաև իր նպատակների ու ծրագրերի մասին, որոնք պատաստում է իրագործել. «Առաջիկայում նոր նախագիծ կա, որտեղ ես նույնպես կունենամ իմ մասնակցությունը «Ջոկ-շոու»-ի տղաների հետ, որոնց հետ արդեն համագործակցում եմ շուրջ 14 տարի։ Նկարահանումներ կլինեն Գրիշա Սանդալյանի հետ, և միգուցե տարվա վերջում լինի նոր տեսահոլովակ»:
Մարտի 27-ը նշվում է որպես Թատրոնի միջազգային օր: Այդ կապակցությամբ զրուցեցինք դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի հետ:
Դերասանուհին համարում է, որ թատրոնն այսօր գտնվում է ընկեցիկ, անտեր վիճակում:
Պատճառներից մեկը, ըստ դերասանուհու, այն է, որ պետության կողմից թատրոնը բացարձակապես արհամարհված է. «Քանի որ մեր հաստավիզ իշխանավորները թատրոն չեն սիրում, թատրոնն էլ, բնականաբար, չի կարող ավելին ստեղծել, քան ստեղծում է»,- գտնում է նա:
Մյուս պատճառը Կարինե Ջանջուղազյանը կապում է թատերական ինստիտուտի ուսուցման որակի հետ. «Չեմ կարծում, որ ժամանակակից դերասանները ստացել են բավարար կրթություն, որովհետև դերասանը կարող է ունենալ տաղանդ, սակայն դա բավարար չէ լիարժեք արտիստ կոչվելու համար, դերասանը երեք պայման է՝ հոգի, մարմին և ինտելեկտ: Կրթությունը պարտադիր պայման է, սակայն այն ինչ-որ տեսնում եմ երիտասարդների մեջ տպավորությունս այնպիսին է, որ նրանք ակումբագրադարանային միջին կարգի կրթություն են ստանում»:
Կարևոր պատճառ է դերասանուհին համարում այն, որ մեր հասարակությունը չունի թատրոն հաճախող մարդկային որակ. «Այսօր, փաստորեն, մեր ժողովրդի 10 տոկոսն է, որ ունի ինտելեկտուալ կարողություն, քաջություն՝ հաճախելու թատրոն, ինքնամերկացվելու, ինքնաճանաչվելու: Մեր ժողովրդի մեջ մնացել է այն խավը, որի համար դերասանն ընդամենը մեյմունություն, կամ ինչ-որ ուրախացնող գործողություն անող արարածն է»:
Այն դիտարկմանը, թե սերիալները հնարավոր է կապ ունենան թատրոնի հաճախելիության հետ, քանի որ, ինչպես գիտենք, դերասաններից շատերն այսօր եթերում են, Կարինե Ջանջուղազյանը պատասխանեց.
«Սերիալներ կարելի է լավ անել, փառք Աստծո, սերիալներն ունեն փող, լավ տեխնիկա, բայց չգիտես ինչու, ամեն ինչ արվում է շատ վատ, որովհետև չկա արվեստագետների մակարդակը, չկա համապատասխան քաղաքականություն, չկա համապատասխան գերատեսչությունների պահանջը՝ ստեղծելու արվեստ: Կա կինո, կա թատրոն, կա հեռուստատեսություն, սակայն այդ ամեն ինչից վերացված է արվեստ բառը, մի տեսակ դուրս է մղվել»:
Նրա խոսքով, այսօր չկա մի ներկայացում, որ հնչեղություն ունենա, ցնցում առաջացնի:
«Ինքս այսօր չեմ հաճախում թատրոն, քանի որ աղմուկ հանած ներկայացման մասին դեռևս չեմ լսել: Չկա այնպիսի ներկայացում, որ լսեմ դրա մասին՝ ուզենամ գնալ թատրոն»,-ընդգծեց դերասանուհին՝ կարծիք հայտնելով, որ այսօր թատրոնները լցված են վիրավորված դերասաններով և հասարակության պահանջներն էլ այն չեն, ինչը վայել է կիրթ հասարակությանը:
Անդրադառնալով, երեկ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցած միջադեպին, երբ ներկայացումն ընդհատվել էր՝դերասաններից մեկի և դպրոցականների միջև ծագած վիճաբանության հետևանքով, Կարինե Ջանջուղազյանը նշեց.
«Բավարար ինֆորմացիա չունեմ՝ ինչն ինչպես է եղել, ներկայացումը չեմ տեսել, որ գնահատեմ, բայց ինքնին երևույթը շատ տգեղ է, երևույթը ցույց է տալիս մեր ժողովրդի կեսնամակարդակը, վերաբերմունքը թատրոնին, արվեստագետին, մտավորականին, ստացվում է՝ մեր ժողովուրդն էլ հոգու կարիք չունի»:
Լուծումներն, ըստ դերասանուհու, շատ են ու տարբեր. «Դրանցից մեկը՝ այսօրվա իշխանությունը պետք է իր տեղը զիջի կիրթ, գեղեցիկով լցված, մտքով, հոգով կուշտ մարդկանց: Ես շատ կուզենայի, որ թատերական ինստիտուտի մակարդակը փոխվեր, կցանկանայի նաև երիտասարդներին մեծ տեղ տային, որովհետև այսօր քայլել հին մտքերով և հին փորձառությամբ, շատ ծիծաղելի է, աշխարհին չես զարմացնի, այսօր էքսպերիմենտներ են հարկավոր, որոնք կարող են անել միայն երիտասարդները: Գիտեմ, որ ասում եմ բաներ, որոնք ուտոպիա են: Ես ինքս հոգնել եմ ամեն ինչից, ես մի քիչ անհույս արվեստագետ եմ, չեմ հավատում, որ հնարավոր է վերադարձնել այն հանդիսատեսին, որն իսկապես համարվում է թատրոն հաճախող»:
Աննա Սարգսյան
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին կազմել է 414.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.09 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 570.63 դրամ (նվազել է 0.99 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.47 դրամ (աճել է 0.07 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 682.86 դրամ (նվազել է 1.10 դրամով):
Ոսկու գինը սահմանվել է 17,678.7 դրամ, արծաթի գինը՝ 268.71 դրամ, պլատինի գինը՝ 19,130.83 դրամ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,200,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 413.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.3 դրամ:
Արամ MP3-ն «Եվրատեսիլ 2014»-ի առաջին կիսաեզրափակչում հանդես կգա առաջին համարի ներքո:
«Առաջին կիսաեզրափակչում ՝առաջին համարի ներքո …»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամ MP3-ն՝ տեղադրելով այս հղումը։
«Եվրատեսիլ-2014» մրցույթում Արամ MP3-ի մասնակցությունն ընդունվեց մեծ խանդավառությամբ, սակայն «Not alone» երգի շուրջ քննարկումը բուռն էր. հնչեցին տարբեր կարծիքներ։
Երգի վերաբերյալ «Հայկական Վարկած»-ին իր տեսակետը հայտնեց նաև «Empyray» ռոք խմբի երաժիշտ, երաժշտագետ և երգահան Գիսանե Պալյանը. «Ինձ համար չկա այդպիսի արտահայտություն՝ «Եվրատեսիլյան երգ» կամ «ոչ եվրատեսիլյան երգ»։ Ինձ համար երգի մի տեսակ կա՝ լավ կամ վատ։ Արամի երգը լավն է և բոլոր շանսերն ունի հաղթելու»։
Տեսահոլովակի մասին Գիսանեն նշեց հետևյալը. «Չէի ասի, որ չափազանց օրիգինալ է. կարծում եմ՝ պետք էլ չէ»։
Ըստ նրա՝ «Այս մրցույթը էքսպերիմենտների վայր չէ, ուղղակի լավ ու բոլորին հասկանալի երգերի համերգ-տոն է։ Երգի ասելիքը համամարդկային է ու շատ պարզ։ Ինչպես ամեն տարի բոլոր մեր մասնակիցներին մաղթում եմ լավ ելույթ ու հաղթանակ»։
Հիշեցնենք, որ «Not alone»-ի երաժշտության հեղինակն Արամ MP3 է, խոսքերի հեղինակը՝ Գարիկ Պապոյանը, գործիքավորումը Լիլիթ Նավասարդյանինն է, տեսահոլովակը նկարահանել է Գրիգոր Գասպարյանը։
Այս տարի «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչ փուլը կկայանա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:
Մարինե Ամիրյան
Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերն են մշտական բնակության մեկնում արտերկիր, որտեղ առավել մեծ հնարավորություններ են ընձեռված կարիերիայում հաջողությունների հասնելու համար։ «Արմենոիդս» խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանն իր կնոջ՝ մոդել Նադեժդա Հովհաննիսյանի հետ մեկ տարուց ավել է, ինչ Միացյալ Նահանգներում է:
Էդգար Ռոստոմյանը «Հայկական Վարկած»-ին պատմեց, թե ինչ գործունեություն են ծավալում. «Ես ու կինս հիմա աշխատում ենք «USArmenia tv»-ում, միասին մի նախագիծ ենք անում՝ ռեալիթի-շոու, որն այստեղ շատ տարածված է, -ասաց Էդգարը, — Նադյան ինձ հետ նկարահանվում է, կամաց-կամաց սկսում է նաև իր մոդելային գործունեությամբ զբաղվել»։
Երաժիշտ, երգահան, ռեժիսոր, աշխարհահռչակ «System of a Down» ռոք-խմբի բաս-կիթառահար Շավո Օդադջյանի հետ համագործակցությունը թեև նոր չէ, սակայն նոր աշխատանքներ են իրականացվում. «Շավո Օդադջյանի հետ պատրաստում ենք մեր նոր նախագիծը, որը ներառում է «System of a Down»-ի լավագույն կողմերը և հնչողությունը՝ պլյուս նոր էքսպերիմենտալ նրբություններ»։
Հիշեցնենք նաև, որ Էդգարը նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Եղբայրներ» հեռուստասերիալում: «Հայկական Վարկած»-ի այն հարցին, թե նկարահանման փորձ ունալով՝ նպատակ ունի՞ ֆիլմերում խաղալու, նա նշեց, որ փորձում է մտնել «SAG AFTRA». «Կինոմիություններ են, որտեղ առաջ են քաշում իրենց թեկնածուներին՝ այս կամ այլ կերպարի հերոսի կարգավիճակով»։
«Արմենոիդս»-ի հիմնադիրն անդրադարձավ նաև խմբի գործունեությանը. ««Արմենոիդս»-ը միշտ կմնա Հայաստանի նոր սկսված տասնամյակի ճանապարհ բացող խումբը, որը գործիքավորման, երգի և մտածողության ճանապարհ հարթեց բազմաթիվ հայ երաժիշտների համար։ Չեմ բացառում, որ «Արմենոիդս»-ը կունենա համատեղ ստեղծագործություն, սակայն Շավոյի հետ աշխատանքը տանում է դեպի մեծ ընկերություններ։ Չեմ ուզում շատ առաջ ընկնել, արդյունքը կերևա շուտով»։
Իսկ թե ինչու ընտանիքում համալրում չի սպասվում, պատճառը մեկն է. «Բալիկի մասին մտածում ենք ամեն օր, ուղղակի չափազանց դժվար է պրոֆեսիոնալ կարիերիան օտար երկրում։ Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի մեր ապագա բալիկը չունենա ոչ մի բանի կարիք»։
«Չհարցնելով, թե ինչո՞ւ մեկնեցիք ԱՄՆ, հետաքրքիր է, թե ե՞րբ կվերադառնաք Հայաստան» հարցին, նա պատասխանեց՝ «Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Եթե վերադառնանք Հայաստան, դա կտևի շատ կարճ՝ 2 շաբաթ առավելագույնը։ Մեր գրաֆիկը շատ խիտ է, ամեն օրն ու ժամը ոսկու արժեք ունի»։
Մարինե Ամիրյան
«Եվրատեսիլ-2014» 59-րդ մրցույթը տեղի է ունենալու մայիսին՝ Կոպենհագենում։
Արամ MP3-ին կներկայանա «Not alone» («Դու մենակ չես») երգով, որն, ինչպես սպասվում էր, միանշանակ չընդունվեց։ Երգի հետ կապված հակասական կարծիքներ կան, թե ավելի աշխույժ երգ պետք էր ընտրել, մրցութային չէ, կամ ընդհակառակը՝ հիթային երգ է։
Իր կարծիքն ունի նաև դերասան Սերգեյ Դանիելյանը, որն այն կիսեց «Հայկական Վարկած»-ի հետ. «Երգը լավն է, սովորական չէ, այդ իսկ պատճառով քննարկման առարկա է դարձել: Տեսահոլովակը շատ ճաշակով է։ Ինչ վերաբերվում է մրցույթին, ապա միևնույնն է՝ առաջին տեղ չի բռնելու հայտնի պատճառներով: Թող գոնե օրիգինալ լինի։ Կարծում եմ, որ հաղթում են ոչ լավ երգով. այլ գործոններ կան: Թեկուզ հաղթենք, խայտառակ կլինենք աշխարհով մեկ, եթե մյուս մրցույթն այստեղ լինի»:
Դերասանը համաձայն է այն կարծիքի հետ, որ կարևորը հաղթանակը չէ, այլ լավագույն կերպով ներկայանալը. «Այո, կարևորը լավ ներկայանալն է: Սա սպորտ չէ»:
«Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար բավականին մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր. «Ամեն հիմար տոնի, կամ այլ պետական շինծու միջոցառմանը միլիոններ են ծախսում: Այս ծախսն ավելի հաճելի և ընդունելի է, քան, ասենք, «Էրեբունի-Երևան» ռաբիսությունը… Արամին մաղթում եմ ամուր ներվեր՝ այս և մյուս անիմաստ քննարկումներին դիմանալու համար, մյուս մասնակիցներին էլ՝ հաջողություն»։
Տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստի «Եվրատեսիլ-2014»-ի մասնակցությունը Սերգեյ Դանիելյանը մտահոգիչ է համարում՝ մեկ դեպքում. «Մենակ Արամի հյուրանոցի համար չգա յազվա լինի, մնացածը ջհանդամ», — կատակում է նա։
Մարինե Ամիրյան
http://www.youtube.com/watch?v=y3-Ti4Wm_gE
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.