Դերասանուհի և երգչուհի Իվետա Եդիգարյանը, որն ակտիվորեն նկարահանվում էր սերիալներում ու հաղորդաշարերում, պատրաստում տեսահոլովակներ, շուրջ մեկ տարի Հայաստանում չէ։
Նա Միացյալ Նահանգներ էր մեկնել ծնողներին տեսնելու նպատակով, պետք է վերադառնար 6 ամսից, սակայն դեռևս ԱՄՆ-ում է։
«Հայկական Վարկած»-ն Իվետա Եդիգարյանի հետ զրույցում, պարզեց, թե որն է նրա՝Հայաստան չվերադառնալու պատճառը:
«Բազմիցս ասել եմ և էլի կասեմ, եթե պետությունը հոգ տանի իր բժիշկի, սպորտսմենի, արվեստագետի, երգչի համար, ոչ ոք չի լքի իր երկիրը և աշխատանք գտնի օտար ափերում։ Ես պարզապես եկել էի ծնողներիս մոտ և, աշխատանքի առաջարկ ստանալով, մնացի այստեղ։ Եվ աշխատանքն էր պատճառը, և ապագայի հեռանկարը, որ չվերադարձա, ինչպես շատ ու շատ արվեստագետներ։ Ցանկություն կար, որ աղջիկս Երևանում հաճախեր դպրոց, բայց այնպես ստացվեց, որ մնացինք այստեղ։ Հստակ որոշել էի վերադառնալ, բայց դա դեռ միայն ցանկություն է, կյանքը ցույց կտա»,-նշեց երգչուհին։
ԱՄՆ-ում Իվետան շարունակում է զբաղվել երգարվեստով. «Այստեղ նույնպես երգում եմ։ Հրավերներ լինում են, բայց հիմնականում երգում եմ ռեստորանում։ Վաստակածս գումարը բավարարում է, չեմ դժգոհում և եղածով գոհանում եմ»։
Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերն են բնակություն հաստատել Միացյալ նահանգներում. այնտեղ նրանք շարունակում են համագործակցել և մտերմություն հաստատել:
«Մտերիմ եմ «Էմփիրեյ» խմբի մենակատար Սարգիս Մանուկյանի հետ։ Այստեղ միասին աշխատել ենք, կարող եմ ասել, որ հիմնականում նրա հետ եմ մտերիմ, ինչպես նաև՝ Գոռ Եփրեմյանի, ով հրաշալի երիտասարդ երգիչ է։ Ինչ վերաբերում է «Երկու ճամփորդ» նախագծին, ես ու Վարդան Սարգսյանը միշտ կապի մեջ ենք, և հուսով եմ, որ մոտ ապագայում այն շարունակություն կունենա, քանի որ պահանջարկ կա»,-պատմեց Իվետան։
Վերջինիս հայրը՝ դերասան Աշոտ Եդիգարյանը շարունակում է իր մասնագիտությամբ աշխատել. «Հայրս այստեղ ապրում է շուրջ 7 տարի։ Նրա մասնակցությամբ վերջերս սերիալ է նկարահանվել, որը դեռևս էկրաններին չի ցուցադրվել։ Վերջերս բեմադրվեց մի ներկայացում, որտեղ հայրս էր խաղում և դերասան Հայկ Սարատիկյանը, շատ լավ ընդունվեց»։
Լինելով հայրենիքից հեռու՝ Իվետան ակտիվորեն հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Ժամանակին, նա՝ հաղորդավար Գրիշա Սանդալյանի հետ, միացել էր «չեմ վճարելու 150 դրամ» ակցիային:«Ես և Գրիշա Սանդալյանը միացանք այդ ակցիային, քանի որ մենք նույնպես մեր հայրենիքի զավակներն ենք, ինչքան էլ հեռու գտնվենք, միևնույնն է, չենք կարող անտարբեր անցնել այդ ամենի կողքով, այդտեղ են մեր մտերիմները, բարեկամները, ընկերները, — նշեց դերասանուհին և հավելեց, — Իհարկե, շատ ցավալի է այն, ինչ կատարվում է։ Ես ուշի ուշով հետևում եմ և հասկանում, որ երկիրը գնալով դատարկվում է։ Հուսամ, որ կգա մի օր, երբ ամեն ինչ այլ կլինի, հայերը վերջապես կկարողանան հետ վերադառնալ և աշխատել ու ստեղծագործել հայրենիքում։ Այժմ էլ ցանկություն կա, բայց…»:
Իվետան պատմեց նաև իր նպատակների ու ծրագրերի մասին, որոնք պատաստում է իրագործել. «Առաջիկայում նոր նախագիծ կա, որտեղ ես նույնպես կունենամ իմ մասնակցությունը «Ջոկ-շոու»-ի տղաների հետ, որոնց հետ արդեն համագործակցում եմ շուրջ 14 տարի։ Նկարահանումներ կլինեն Գրիշա Սանդալյանի հետ, և միգուցե տարվա վերջում լինի նոր տեսահոլովակ»:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.