29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան համերգը, որը նախատեսված է մայիսի 12-ին, կայանալու է Կարեն Դեմիրճյանի ավան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Բոլոր տոմսերը, սակայն, արդեն սպառված են։ Դրանք պատվիրելու համար տրամադրվող հեռախոսահամարով «Հժ» թղթակցի զանգին պատասխանող տղամարդն ասաց, որ տոմսերը արժեցել են 10,20,30, 50 հազարական դրամ, իսկ մի քանիսը՝ 60 հազար, որոնք ամբողջությամբ սպառվել են ընդամենը երեք օրում։ Իսկ դահլիճը, որտեղ կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը, շուրջ 2 հազար 200 տեղանոց է:
Հայկական ժամանակ
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը:
Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին հրաշալի ելույթ ունեցավ և իր «Not Alone» («Դու մենակ չես») երգով անցավ եզրափակիչ փուլ:
Նշենք, որ եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 10-ին:
Այսօր՝ Կոպենհագենում, Երևանի ժամանակով ժամը 23.00-ին կմեկնարկի «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը:
Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ն, որը ներկայացնում է իր «Not Alone» երգը, հանդես կգա առաջին համարի ներքո:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին:
Հաստատվել է People ամսագրի հրապարակած տեղեկությունն այն մասին, որ 52-ամյա դերասան Ջորջ Քլունին վերջապես նշանվել է: Այդ լուրը պաշտոնապես հաստատել են դերասանի ծնողները՝ Նինա և Նիկ Քլունիները:
Ջորջի հարսնացուն 36-ամյա փաստաբան Ամալ Ալամուդինն է:
US Weekly ամսագրին տված հարցազրույցում Նինա Քլունին անկեղծացել է. «Ջորջն, իհարկե ծանոթացրել է մեզ Ամալի հետ, և նա մեզ շատ է դուր եկել: Գեղեցիկ, դաստիարակված և շատ հաճելի աղջիկ է: Ամենակարևորը՝ նրանց միացրել է հումորի զգացումը: Նրանք հիանալի զույգ են»:
Նշենք, որ հարսանիքի օրը դեռևս նշանակված չէ:
Այսօր աշխարհը նշում է Ջազի միջազգային օրը: Ապրիլի 30-ը Ջազի միջազգային օր սահմանելու որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է 2011թ–ին:
Ջազը, որն իր մեջ հավաքում է ԱՄՆ աֆրիկյան ու եվրոպական ծագմամբ բնակչության երաժաշտական ավանդույթները՝ էական դեր է կատարել միջռասայական անհանդուրժողականության վերացման համար: Հետաքրքիր է, որ մինչ այժմ անհայտ է ջազ բառի բացատրությունը:
Հետազոտողների մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ դա նշանակում է ներշնչում, ոգեշնչում:
http://www.youtube.com/watch?v=zK5Fjx-zsjQ
Այս տարի, «Արտավազդ» մրցանակաբաշխությունում տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Շուշան Ղազարյանը: Այդ կապակցությամբ «Հայկական Վարկած»—ը զրուցեց դերասանուհու հետ:
—Ինչպե՞ս որոշեցիք ընտրել դերասանուհու մասնագիտությունը, և մտերիմներն ինչպե՞ս ընդունեցին Ձեր որոշումը.
-Նախ և առաջ ասեմ, որ ես դերասանների տոհմից եմ: Պապս, քեռիներս, մայրս, քույրս,զարմուհիս, բոլորս՝ Սանթրոսյանների տոհմից ենք: Պապս` Պարույր Սանթրոսյանը, եղել է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, ինչպես նաև Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիրներից, որտեղ էլ, գրեթե բոլորս, սկսել և շարունակել ենք մեր աշխատանքը: Իմ մանկությունը թատրոնում է անցել, և երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, նույնիսկ այլ մասնագիտության մասին չմտածեցի, չնայած՝ հայրս դեմ էր իմ որոշմանը:
Պարապում էի թատերագիտական բաժին ընդունվելու համար, սակայն երբ ուսուցիչս` ռեժիսոր, դոցենտ Սաթենիկ Մաթևոսյանի խնդրանքով բանաստեղծություն կարդացի,վերջինս պնդեց, որ դերասանական բաժին գնամ:
Եվ բավականին բարձր գնահատականներով ընդունվեցի թատերական ինստիտուտ` ժողովրդական արտիստ Զավեն Տատինցյանի արվեստանոցը:
—Ինչո՞ւ ընտրեցիք հենց Պատանի հանդիսատեսի թատրոնը.
-Երբ 2-րդ կուրս էի փոխադրվում, այնպես ստացվեց, որ Պատանի հանդիսատեսի թատրոնը շատ ծանր վիճակում էր. թատրոնից հեռացել էր գեղարվեստական ղեկավարը, գլխավոր ռեժիսորը, և պետք էր մարդ ,ով կկարողանար այդ իրավիճակից դուրս բերել թատրոնը: Զավեն Տատինցյանը խոստացավ օգնել թատրոնին և առաջարկեց, որ մենք կուրսով գնանք թատրոն և աշխատենք:
3 տարում մենք հանդիսատեսի դատին հանձնեցինք բավականին շատ ներկայացումներ, որոնք մեծ հաջողություններ ունեցան և դարձան խաղացանկային ներկայացումներ:
—Կթվարկե՞ք այն ներկայացումները կամ այն դերերը, որոնք առավել շատ են ընդունվել հանդիսատեսի կողմից:
-Հիմանականում հեքիաթներում եմ խաղացել: Գրեթե բոլոր ներկայացումներում ես խաղացել եմ տրավեստի ամպլուայից (կին, որը խաղում է տղամարդու դեր), իսկ տղամարդու դեր խաղալն այդքան էլ հեշտ չէ: Այդ դերերն ինձ համար մեծ փորձ հանդիսացան: Երբ ավարտեցինք ինստիտուտը, արդեն ունեինք որոշակի ճանաչում:
—Երբևէ փորձե՞լ եք աշխատել այլ թատրոններում.
-2001թ-ին ստացա հրավեր Դրամատիկական թատրոնից, որտեղ բեմադրվում էր Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը: Այստեղ ևս տղայի դեր եմ մարմնավորել:
Այս ներկայացումից հետո, ես պետք է որոշեի` մնալ այստեղ, թե վերադառնալ Պատանի հանդիսատեսի թատրոն: Հիմա չեմ կարող ասել` ճիշտ էր իմ ընտրությունը, թե՞ ոչ, բայց ես ընտրեցի Դրամատիկական թատրոնը:Սակայն ոչ մի լուրջ դեր հետագայում չստացա այստեղ, ինչը ինձ սկսեց բարկացնել: Ես կարծում եմ, որ մարդ որտեղ սկսկում է իր աշխատանքը, այնտեղ էլ պետք է վերջացնի:
Դրամատիկական թատրոնում ես հանդիպեցի իմ ապագա ամուսնուն` Վահագ Գալստյանին, և շուտով ծնվեց աղջիկս:
Արդեն, 2007թ-ին վերադարձա Պատանի հանդիսատեսի թատրոն:
—Որքանո՞վ է օգնել կամ խանգարել ընտանիքը ձեր կարիերայի կայացման հարցում.
-Ընտանիքը չի խանգարել: Ամուսինս, դերասան լինելով, հասկացել է ,որ կինը կարող է գնալ թատրոն՝ աշխատանքի և վերադառնալ գիշերը ժամը 1-ին: Դժվար է, իհարկե, համագործակցել ընտանիքի և թատրոնի հետ միաժամանակ, երբ վերադառնում ես ներկայացումից հետո տուն ` ծաղիկներով,հաջողությունը վայելած, շատ դժվար է ճաշ պատրաստել:
Երբ վերադարձա Պատանի հանդիսատեսի թատրոն, արդեն ուրիշ աշխարհ սկսվեց: Ես արդեն երեխա ունեի, մեծացել էի և այլևս տղամարդու կամ փոքրիկ աղջկա դերեր չէի կարող խաղալ: Հետո, երբ ծնվեց տղաս, 5-6 տարի աշխատանքային դադար եղավ: Այդ ընթացքում զբաղվում էի կրկնօրինակմամբ, և կարող եմ ասել, որ իմ ձայնը մարդկանց համար ավելի ճանաչելի դարձավ, քան ես:
—Երբևէ ցանկություն եղե՞լ է լքել թատրոնը.
-Իհարկե եղել են պահեր, երբ ապրել եմ հիասթափություն և որոշել եմ, որ վերջ` էլ չեմ աշխատելու թատրոնում, սակայն դա տևել է մի քանի րոպե, իսկ հետո հասկացել եմ, որ չեմ կարող առանց թատրոնի: Հիասթափություններ էլ են լինում, հաղթանակներ էլ, բայց այսօր կարող եմ ասել հստակ, որ չեմ էլ մտածի թատրոնը լքելու մասին: Իմ կարծիքով, ընդհանրապես դերասանը, բացի դերասանությունից, ուրիշ ոչնչով չի կարող զբաղվել:
—Ինչո՞ւ ձեզ չենք տեսնում սերիալներում կամ ֆիլմերում: Շատերին անհայտ է տարվա լավագույն դերասանուհին` Շուշան Ղազարյանը.
— Շատ կարճ ժամանակ նկարվել եմ «Վերվարածներում»: Սակայն դա իմը չէր. ես չեմ սիրում սերիալը: Կնկարվեմ այնպիսի ֆիլմում, որտեղ կլինեն մակարդակ, աշխատանք, դերակատարներ: Չեմ ցանկանում վիրավորել մեր դերասաններին, քանի որ սերիալը ցանկացած դերասանի համար եկամտի աղբյուր է, բայց բարկանում եմ, երբ բավականին կայացած, թատրոնում շատ կոչումների արժանացած , վաստակավոր դերասանները, խաղում են դիլետանտների հետ: Թատրոնը ինձ համար սուրբ տեղ է, և, շատ ափսոս, որ չենք վարձատրվում արժանվույնս:
—Անդրադառնանք «Մեղրի համը» ներկայացմանը, որը մեծ իրարանցում առաջացրեց թատերական աշխարհում, ինչպե՞ս եղավ համագործակցումը ռեժիսորի հետ:
— Ռեժիսորը՝ Գոռ Մարգարյանը, եկավ մեր թատրոն և որոշեց բեմադրել Շեյլա Դիլենիի «Մեղրի համը» պիեսը:
Գոռը ինձ չէր ճանաչում: Հակոբ Ղազանչյանի հետ խորհրդակցելուց հետո, առանց տեսնելու, ընտրում է ինձ:
Ներկայացուման մեջ մարմնավորում եմ մոր դերը, և կարծում եմ, որ այս դերը յուրաքանրյուր դերասանուհու համար շատ ցանկալի է:
Հավաքվեց հրաշալի խումբ` Մարիամ Ղազանչյան, Սամվել Դանիելյան, Իշխան Ղարիբյան, Քաջայր Հակոբյան: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ շատ կարևոր է, երբ խաղընկերներդ լավն են լինում:
Ներկայացումը, որը մի քիչ բաց է` 16+, մեկ տարի է ինչ բեմադրվում է, բայց միշտ ընդունվում է բռավոներով: Հրավեր ստանալով Մոսկվայի Ֆոմենկոյի արվեստանոցից, այնտեղ ևս փայլուն ընդունելության արժանացանք:
—«Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ձեր ներկայացումը շահեց միանգամից 6 մրցանակ.Պատմեք մի փոքր՝ ինչպե՞ս դա ստացվեց.
-«Արտավազդ» մրցանակաբաշխությանը ներկայացվեց հենց այս ներկայացումը և….սենսացիա: Առաջին անգամ «Արտավազդ» մրցանակաբաշխության պատմության մեջ մի ներկայացումը շահեց 6 նոմինացիա՝ տարվա լավագույն երիտասարդական ներկայացում, լավագույն երիտասարդ դերասան, երիտասարդ դերասանուհի, դերասան, լավագույն 2-րդ պլանի դերասան, և ես՝ արժանացա տարվա լավագույն դերասանուհի նոմինացիային: Մենք ապշած էինք, իրոք, նման բան չէինք սպասում:
Իհարկե այս ամենը առանց բամբասանքների չէր կարող անցնել, բայց կարծում եմ, որ դա նորմալ է: Կխնդրեմ չարախոսողներին՝ դիտել ներկայացումը: Գո՞ւցե այդ ժամանակ լռեն:
—Կարո՞ղ ենք այս ներկայացումը համարել ձեր հաջողության գագաթնակետը.
-Գագաթնակետը համարել չեմ կարող: Այն իմ կարիերայի մի նոր փուլի սկիզբն է, կանացի, հասուն կնոջը մարմնավորելու իմ առաջին դերը:
—Այն մարդիկ, որոնք չեն դիտել կամ կցանկանային կրկին դիտել, ունե՞ն հնարավորություն.
-Այո, խաղալու ենք ապրիլի 18-ին և 25-ին, ժամը 19:00: Սիրով հրավիրում ենք ցանկացողներին:
Զրուցեց՝ Մարիանա Պետրոսյան
Ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ՝ Լոս Անջելեսում միջոցառումներ են կազմակերպվում:
Երեկ՝ տեղի հայկական սրահներից մեկում, բացվեց հայ հեղինակների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք:
Միջոցառման ընթացքում հնչեցին Կոմիտասյան կատարումները, որոնց հաջորդեց Սահյանի պոեզիան, այնուհետև՝ հայուհիների պարը և այլ կատարումներ:
Ցուցահանդես-վաճառքում ներկայացված էին յուրօրինակ դիզայնով հայկական զգեստներ, ինչպես նաև հայկական մոտիվներով կտավներ:
[nggallery id=149]
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.