29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը, իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը ծնվել է 1924 թ.-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։
Շառլ Ազնավուրը 2009թ.-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։
Համաշխարհային հռչակ է ստացել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։
1988թ.-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է բարեգործական հիմնադրամ։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թթ. համերգներ է տվել Հայաստանում։
Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։
Վիլիամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես… »:
Ազնավուրը նաև մի շարք բանաստեղծությունների հեղինակ է. ներկայացնում ենք նրա գրած ստեղծագործություններից մի քանիսը.
ԴԵՌ ԵՐԵԿ
Դեռ երեկ քսան տարեկան էի
ՈՒ վատնում էի ժամանակը իմ,
Խաղում կյանքի հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,
ՈՒ գիշերները ցերեկ դարձնում,
Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում
ՈՒ հալվում է այս ժամանկի մեջ:
Ես ծրագրեր կազմեցի բազում, որոնք այդպես էլ մնացին օդում,
Եվ փայփաեցի ես այնքան հույսեր — այդ պատրանքները հոդս ցնդեցին,
Ես մոլորվել եմ, հիմա չգիտեմ դեպի ուր գնամ,
Եվ երկնքին եմ հայացքս հառել, բայց սիրտս արդեն հանձնել եմ հողին:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
ՈՒ մսխում եի ժամանակը իմ,
Ես հույս ունեի կանգնեցնել նրան,
Զսպել ու սանձել,
ՈՒ առաջ անցնել նրանից անգամ,
Բայց ես վազեցի, վազեցի միայն,
Շունչս կտրվեց և ես հևասապար կանգնել եմ հիմա:
Անտեսում էի անցած օրերս և ապագային իմ ապավինում,
Իմ “ես”-ն անպայման առաջ էր ընկնում բոլոր խոսքերից,
Համոզված էի, որ իմ կարծիքը ամենաճիշտն էր այլ կարծիքներից,
Երբ աշխարհն էինք ըմբոստ կեցվածքով մենք քննադատում:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
Բայց ես կորցրեցի ժամանկը իմ
Հիմարություններ անելով միայն,
Որոնք իմ հոգում բնավ չթողին
Ոչ մի ճշմարիտ, որոշակի հետք,
ճակատիս վրա մի քանի կնճիր գոյացավ միայն,
ՈՒ ձանձրույթի վախ:
Քանզի սերերս, լույս աշխարհ չեկած, իջան գերեզման,
Ընկերները իմ ինձնից հեռացան, նրանք այլևս չեն վերադառնա,
Մեղքը իմն է, որ շուրջս մարդ չկա, դատարկ ե այսօր,
Ջահել օրերս ու կյանքս, ավաղ, վատնեցի իզուր:
Իմ լավն ու վատը ես չհասկացա,
Դեն շպրտեցի ամեն մի լավ բան,
ՈՒ ինձ մնացին ժպիտներս պաղ,
ՈՒ ինձ մնացին արցունքներս քար:
Որտե՞ղ է հիմա
Ջահելությունը
Իմ քսանամյա…
***
Իմ հուզիչ սեր
Դու ապրում ես հավերժական ու համր լռության մեջ,
Ես կարդում եմ քո ժպիտը ու հայացքդ թարգմանում,
Մեկնաբանում շարժումներդ, որ բալետ են սիրատենչ
Քո լեզվով` ինձ անծանոթ, որ ձեռքերդ են պատմում:
Ներկայացում մի հուզիչ. և ինձ համար են միայն
Քո ժեստերը հիասքանչ, որոնք նույնը չեն երբեք.
Երբ “Սիրում եմ” շշնջում են քո նուրբ մատները անձայն,
Ինձ թվում է, թե լսում եմ քո ձայնը, ինչպես մի երգ:
Քանզի ոչ մի ճար չունեմ քեզ այլ կերպ հասկանալու,
Եվ ինձ օգնել չի կարող ոչ մի լեզվի բառարան,
Ես փորձում եմ սովորել շարժումների քո լեզուն,
Որ քո կողքին ինձ չզգամ անծանոթ օտարական:
Իմ ջանքերը տեսնելով` դու ծիծաղում ես անձայն,
Քանզի ձախողակ եմ ես, ու հաճախ եմ սխալվում,
Մատներս անվարժ են դեռ, ուղղագրությունս` կաղ,
Բայց ամեն գնով կասեմ, որ քեզ այնքա~ն եմ սիրում:
Իմ սեր, իմ հուզիչ սեր,
Հիասքանչ իմ սեր, սրտառուչ իմ սեր:
***
Տերն ինձ տվեց աչքեր և ասաց՝ նայի՛ր,
Ես շատ նայեցի, բայց ոչինչ չտեսա:
Տվեց սիրտ և ասաց՝ եղի՛ր ուշադիր,
Ուշադիր էի, բայց մի օր այն կորցրի, մոռացա:
Տվեց ինձ սեր. ավա՜ղ, ափսոսում եմ այն,
Հեռացավ-կորավ, և ինձ բնավ չի հուզում,
Տվեց մարմին ինձ՝ գլուխս կորցրի սակայն
Եվ տրվեցի մարմնով անծանոթների բազում:
Գիշերվա համար տվեց երազներ անեղծ,
Բայց մղձավանջներով են գիշերներս լի,
Տվեց շուրթեր ինձ, որ շշնջամ անկեղծ՝
Չասացի ոչինչ անհույս խոսքերից բացի:
Տվեց արցունքներ, որ ծիծաղեմ ու լամ,
Բայց չեմ լալիս երբեք, իմ սիրտն է քարից:
Նա տվեց ինձ նաև խի՛ղճ մինչև անգամ,
Բայց չի լսվում նրա ձայնն հոգուս խորքերից:
Կարդալու համար տվեց գրքեր անհատնում,
Ես այրեցի դրանք՝ առանց բացելու,
Տվեց ձեռքեր, որ ես աղոթեմ խորանում,
Բայց դրա՞խտն է, թե՞ դժոխքն ինձ ընդունելու:
Տվեց ինձ հոգի՛ս, որ պահեմ անաղարտ,
Բայց մի օր ես այն ծախեցի դևին:
Իմ կյա՛նքը տվեց ինձ, որ ապրեմ զվարթ,
Բայց կյանքս իմ ձեռքով դարձրի փուչ ու սին:
Կամերոն Դիասի անձնական կյանքն աստիճանաբար կարգավորվում է: Օրերս հայտնի դարձավ, որ դերասանուհին հանդիպում է ռոք-երաժիշտ, Good Charlotte խմբի մասնակից Բենջմի Մեդենի հետ:
Դիասի ընտրյալը ոտքից գլուխ ծածկված է տատուներով, և բոլորովին նման չէ նրա նախկին բոյֆրենդներին: Հիշեցնենք, որ դերասանուհին լուրջ հարաբերություններ է ունեցել բեյսբոլիստ Ալեքսեյ Ռոդրիգեսի, ինչպես նաև Ջասթին Տիմբերլեյքի հետ:
Պապարացիները Կամերոնին և Բենջմինին նկատել են ֆիտնես-կենտրոնի ավտոկայանատեղիի մոտ: Երևում է՝ զույգը նախըտնրում է միասին սպորտով զբաղվել:
Կամերոն Դիասին երաժշտի հետ ծանոթացրել է իր ընկերուհին՝ Նիկոլ Ռիչը, որն ամուսնացած է Բանջմիի հարազատ եղբոր՝ Ջոելո Մեդենի հետ:
41-ամյա Դիասը իր սիրեցյալից մեծ է 5 տարով:
Գրոստմայստեր Լևոն Արոնյանը Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել և գրել.
«Անչափ շնորհակալ եմ Էրեբունի հիվանդանոցից, բժիշկ Շուկուրյանից և նրա թիմից՝ քթի հրաշալի վիրահատության համար: Վերջապես կարող եմ կրկին շնչել»:
Մահացել է հայ անվանի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:
Ի դեպ, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, որտեղ իր բեմական կյանքն է անցկացրել դերասանուհին, այս մասին տեղյակ չէին:
Սվետլանա Գրիգորյան ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ Դեռ թատերական ուսումնարանի սան էր՝ 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց մինչ օրս, տասնյակ տարիներ։ Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ խաչվանքյանի հետ։ Խաղացել է հարյուրից ավելի դերեր։ Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956 թ.)։
Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949 թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձավ հանդիսատեսի հոգու տիրակալը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։
Աշխատելով օպերետային ժանրի վարպետաց-վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձը՝ Սվետլանան սկիզբ դրեց այդ ժանրի մի նոր տեսակի, ստեղծեց իր վարվռուն, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի գրիգորյանական տեսակը։
Վաթսուն տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում,150-ից ավելի դերակատարումներ՝ Սիմա՝ («Մի քաղաք կա Վոլգայի վրա»), Մարիետա՝ («Բայադերա»), Կոլոմբինա՝ («Վենետիկյան երկվորյակներ»), Լիքսենա՝ («Պարերի ուսուցիչը»), Նունուֆար՝ («Հին հիվանդություն»), Մարթա՝ («Ատամնաբույժն արևելյան»), Ժաննա՝ («Ռոզ Մարի»), Նատա՝ («Սոֆիկի սխալը»), Դիաննա՝ («Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»), Ռոզալյա՝ («Չանիտայի համբույրը»), և գնալով աճող հանդիսատեսի սեր ու համակրանք, թատերագիտական մտքի հիացում։
Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորեց ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան՝ («Տիկին Միսիստրուին»)։ Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։ Սաթենիկն արդեն 36 տարվա բեմական կյանք ունի։
Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների։
Երևանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»։ 2009 թ.-ին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Արամ MP3-ն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվրոպայում ապրող իմ սիրելի´ հայեր, շաաաաատ-շաաատ շնորհակալ եմ բոլորիդ՝ իմ օգտին քվեարկելու համար… Եթե քվեարկության թվերը չեն համընկել, դա ձեր մեղքով չէ… Իրականում ժյուրին է մեզ ցածր միավորներ տվել, իսկ ձեր քվեարկության արդյունքները կարող եք տեսնել այս կայքում»:
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի եզրափակիչ փուլը:
Հաղթող ճանաչվեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստը՝ իր «Rise Like a Phoenix» երգով:
Երկրորդ տեղը գրավեց Նիդերլանդների՝ «The common on linnets» խումբը իր «Colm after the storms» երգով, երրորդ տեղը՝ Շվեդիայի ներկայացուցիչ Սաննա Նիլսենը՝ «Undo» երգով:
Իսկ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն իր «Not Alone» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
http://www.youtube.com/watch?v=_dCP-56Ps58
Այսօր՝ երեկոյան, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կկայանա «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի եզրափակիչ փուլը:
Մրցույթին հանդես կգա 26 կատարող՝ կիսաեզրափակիչներից անցած 20 մասնակիցները, հյուրընկալող երկիր Դանիայի ներկայացուցիչը և մրցույթի հիմնադիրներ «մեծ հնգյակի» ՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:
Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն հանդես կգա 7-րդ համարի ներքո:
Երկրների ներկայացուցիչները բեմ դուրս կգան հետևյալ հերթականությամբ. Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռումինիա, Հայաստան, Մոնտենեգրո, Լեհաստան, Ավստրիա, Գերմանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունգարիա, Մալթա, Դանիա, Նիդեռլանդներ, Սան-Մարինո, Մեծ Բրիտանիա:
«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի եզրափակիչ փուլում հանդես կգա 26 կատարող՝ կիսաեզրափակիչներից անցած 20 մասնակիցները, հյուրընկալող երկիր Դանիայի ներկայացուցիչը և մրցույթի հիմնադիրներ «մեծ հնգյակի» ՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:
Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն հանդես կգա 7-րդ համարի ներքո:
Երկրների ներկայացուցիչները բեմ դուրս կգան հետևյալ հերթականությամբ. Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռումինիա, Հայաստան, Մոնտենեգրո, Լեհաստան, Ավստրիա, Գերմանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունգարիա, Մալթա, Դանիա, Նիդեռլանդներ, Սան-Մարինո, Մեծ Բրիտանիա:
Եզրափակիչ փուլը տեղի կունենա վաղը՝ մայիսի 10-ին:
Այս անգամ ևս հայտնիների էջերից առանձնացրել ենք հետաքրքիր, էմոցիոնալ գրառումներն ու լուսանկարները։
Հռիփսիմե Հակոբյանը ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի հետ մեկնել է համերգային շրջագայության և իր տպավորությունների մասին պատմել ֆեյսբուքում.
«Եվս մեկ շատ դրական լիցքերով համերգ մոտեցավ իր ավարտին այս անգամ Ստրասբուրգ քաղաքում… Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ հանդիսատեսին նման ջերմ ընդունելության համար, սիրում եմ ձեզ, և այսօրվա համերգն ինձ համար ավելի հուզիչ էր, քանի որ ներկա էր մեր շատ լավ ընկեր Կարեն Մկրտչյանը՝ արդեն բավականին ապաքինված»…
Հասմիկ Ղարիբյանը, թեև ԱՄՆ-ում է, ակայն մեծ խանդավառությամբ հետևում է եվրատեսիլյան իրադարձություններին և դիմում Արամ mp3-ին. «Արամ Սարգսյան ջան, կյանքում առաջին անգամ հպարտ եմ, որ մենք մասնակցում էինք «Եվրատեսիլ»-ին, ելույթիդ ժամանակ արցունքներս չէի կարողանում զսպել, ապրես, բրավո, փայլուն կատարում էր, խոսքեր չկան, հալալ ա քեզ, տաղանդավոր մարդ»։
Նազենի Հովհաննիսյանը սոցցանցում հաճախ է ընկերուհու՝ Սոֆի Մխեյանի հետ լուսանկար հրապարակում, որն այս անգամ մեկնաբանված էր՝ «Թռանք»։ Իսկ թե որտե՞ղ են նրանք մեկնել, նշված չէր, և երկրպագուները փորձում էին կռահել՝ մեկնաբանություններ կատարելով։
Իսկ Գիսանե Պալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր ահա այս հայտարարությունը. «Սիրելի «EMPYRAY»-ի ընկերներ… Ուզում ենք տեղեկացնել, որ այսուհետ մենք ու Եվա Սուջյանը կաշխատենք առանձին: Սա երկկողմանի որոշում էր: Մաղթում ենք Եվային ստեղծագործական հաջողություններ իր անհատական կարիերայում, իսկ մեր հետագա գործունեության մասին կտեղեկացնենք Ձեզ շատ շուտով»։
***
Հայկ Մարությանը նույնպես ոգևորված էր Արամ mp3-ի փայլուն կատարումով. «Այ սենց հանգիստ, առանց ներվայնանալու գնում ենք առաջ, Արամ ջան։ Ապրես։ Շնորհավոր»։
Ջուս Համբարյանը հաճախ է հրապարակում թե անձնական, թե աշխատանքային գործունեությանը վերաբերող գրառումներ. այս անգամ երգչուհին գրել է.
«Ոմանք կհարցնեն՝ Ջո՞ւս, այս առավոտ ի՞նչ ես անում ՖԲ-ում։ Ասեմ. հիմա ես և Գուժը գնում ենք ձայնագրման ստուդիա, որ ես ձայնագրեմ իմ նոր «NO FASHION» երգը, որի երաժշտությունը և գործիքավորոմը գրել է Գուժը։
Հ. Գ. Ձեզ սպասում է նոր էմոցիաներ և իմ կողմից նոր ոճ»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.