29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Սարգիս Գրիգորյան
***
Սոնա Շահգելդյան
***
Նարինե Ոսկանյան
***
Հռիփսիմե Խուրշուդյան
***
Ջուս Համբարյան
***
Լիկա Սալմանյան
***
Մարգարիտա Բարխոյան
***
Անի Քրիստի
***
Սիլվա Հակոբյան
***
Նարեկ Բավեյան
***
Էմմի
***
Յանա Դանիելյան
***
Արսեն Գրիգորյան
***
Հռիփսիմե Հակոբյան
Հոռոմոսի վանքից վեր՝ բարձունքի վրա, դեպի Անի տանող ճանապարհը զարդարող ու հավանաբար 11-րդ դարում կառուցված զույգ աշտարակավոր մուտքի կամարը (նաև հաղթակամար կամ զանգակատուն են համարել) նախատիպ է դարձել 13-րդ դարի սկզբներին Վաչուտյան իշխանների՝ Տեղերի վանքում (Արագածոտն) հիմնած Ս. Աստվածածին եկեղեցու գավթի ճակատային մասի ձևավորման համար։ Հետաքրքրական է, որ Վաչուտյաններն այդ շրջանում Հոռոմոսի հովանավորներն էին ու այնտեղ մի մեծ ժամատուն են կառուցել։
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
Ինչպես գրում է ամերիկյան US Weekly-ն, դերասանուհի Ումա Թուրմանի և ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի հարաբերությունները նոր փուլ են մտել: Նրանց միասին նկատել են Կաննի 67-րդ փառատոնին, ինչպես նաև ծովափին զբոսնելիս:
«Հիմա նրանք կարող են միմյանց շատ ժամանակ տրամադրել, Քվենտինը սիրում է Ումային և նրան համարում է իր մուսան: Նրանք երկար ժամանակ է, ինչ անտարբեր չեն իրար նկատմամբ, և հիմա՝ ծանոթությունից 20 տարի հետո, նրանք կարողացան հասկանալ, որ չեն կարող առանց իրար»,- պատմել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:
Նշենք, որ Թուրմանի և Տարանտինոյի գործընկերների համար սա նորություն չէ, «Սպանել Բիլին» ֆիլիմից հետո, իր հարցազրույցներում Քվենտինը հաճախ է նշել, որ երազում է այնպիսի կնոջ մասին, ինչպիսին Ուման է: Միգուցե դերասանուհու նկատմամբ ունեցած մեծ սերն է պատճառը, որ մինչ օրս 51-ամյա ռեժիսորը կողակից չունի, նա երբևէ չի ամուսնացել և երեխաներ ևս չունի: Իսկ ահա 43-ամյա Ումա Թուրմանը վերջերս է խզել հարաբերությունները նշանածի՝ Արբադո Բյուսենի հետ, որին դուստր է պարգևել:
Ինչպես ավելի վաղ գրել էինք, Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երկար սպասված հարսանիքը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ Ֆլորենցիայում՝ 16-րդ դարում կառուցված առանձնատանը։
Այսօր արդեն հրապարակվել են հարսանեկան առաջին պաշտոնական լուսանկարները:
Նշենք, որ զույգը մեղրամիսը կանցկացնի Իռլանդիայում՝ Castlemartyr Resort հյուրանոցում:
https://www.youtube.com/watch?v=u7IETIgjLmc
Կաննի կինոփառատոնը միայն կինոցուցադրություններ չեն, երկրորդ՝ հնարավոր է կարևորությամբ չզիջող զուգահեռ իրականությունը աշխարհիկ մեծ հավաքն է: Ու դրա մանրամասները փառատոնին դրսից հետևող հանրությանը, ազնիվ լինենք, երբեմն ավելի հետաքրքիր են, քան ցուցադրվող ֆիլմերը: Ֆիլմերը միշտ էլ կարելի է դիտել, իսկ այ ամենախոշոր կինոհավաքույթի ընթացքում ծավալվող իրադարձությունները հենց այդ պահին են հետաքրքիր:
Կաննի ոչ մի կինոփառատոն չի անցնում առանց սկանդալների, ռեժիսորի դեմքին տորթ են շպրտում, սուլում կամ հայհոյում են որևէ ֆիլմի հեղինակի, անում ամենատարբեր հայտարարություններ, որոնց համար հետո արդարանում կամ բոյկոտվում են: Մի խոսքով Կաննը կինոփառատոնի ժամանակ վերածվում է իսկական Բաբելոնի, որտեղ մի քանի օր շարունակ եռում են կինոաշխարհի ամենաթունդ կրքերը: Այս տարվա Կանն էլ բացառություն չէր, մի քանի անդրկուլիսյան, այսպես ասած՝ ապամշակութային իրադարձություններ եղան, որոնցով կհիշվի 67-րդ կինոփառատոնը:
Հանցավոր համբույր
Կաննի կինոփառատոնի հենց առաջին օրը՝ բացման արարողության ժամանակ, մի սարսափելի իրադարձություն տեղի ունեցավ: Ժյուրիի անդամ Լեյլա Խաթամին և կինոփառատոնի նախագահ Ժիլ Ժակոբը միմյանց ողջունելիս հպվեցին այտերով, այսպես ասած՝ թեթև պաչիկ արեցին իրար: Ու այս՝ բոլորիս համար գուցե նույնիսկ աննկատ իրադարձությունը դարձավ միջազգային սկանդալ:
«Սարսափելի իրադարձություն» եզրույթի օգտագործումը որքան էլ մեզ համար սարկազմ պարունակի իր մեջ, այնուամենայնիվ նաև իրանական հասարակության իրական վերաբերմունքի արտահայտումն է: Լեյլա Խաթամին իրանուհի է, իսկ Իսլամական հանրապետության շարիաթով կնոջը նույնիսկ դիպչելն է արգելվում որևէ տղամարդու, բացի սեփական ամուսնուց և ընտանիքի անդամներից: Էլ չենք խոսում համբույրի մասին:
Իրանի մշակույթի նախարար Հոսեյն Նուշաբադին հրապարակավ քննադատեց դերասանուհու այս քայլը՝ շեշտելով, որ նույնիսկ միջազգային հարթակներում ներկայանալիս, իրանուհիները չպետք է մոռանան արժանապատվության մասին և խախտեն իսլամական ավանդույթները: Իրանցի ուսանողների արմատական կազմակերպություններից մեկը նույնիսկ պահանջում էր բանտարկել դերասանուհուն և պատժել փայտի 40 հարվածով: Որոշ ժամանակ անց ինքը՝ Խաթամին, հրապարակային ներողություն խնդրեց իր պահվածքի համար՝ բացատրելով, որ Ժակոբին համբուրելը պայմանավորված է եղել իրավիճակով, ու որ 80-նն անց ծերունին հնարավոր է՝ մոռացել է քաղաքավարության կանոնները և պապիկի զգացմունքայնությամբ ողջագուրվել իր թոռնուհու հետ:
Արքայական բոյկոտ
Իսկ բացվեց փառատոնը, ինչպես և նախատեսված էր «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմով, որը պատմում է Մոնակոյի դուքս Ռենյե III-ի և երիտասարդ դերասանուհի Գրեյս Քելիի սիրային կապի մասին: Նրանց որդին՝ Մոնակոյի իշխող դուքս Ալբեր II-ը և Գրիմալդի ընտանիքի մյուս անդամները բոյկոտել էին ֆիլմը՝ անվանելով այն ֆարս և փաստերի խեղաթյուրում: Ընդ որում հետաքրքիրն այն է, որ դուքսն իր հետևություններն արել էր ընդամենը թրեյլերը դիտելով, ու ասել էր, որ դա բվական էր հասկանալու համար, որ ամբողջ ֆիլմը հորինվածք է և միայն կոմերցիոն նպատակ է հետապնդում:
Եվրոպայի մյուս արքայական ընտանիքներն ու կինոմատոգրաֆիստները չպաշտպանեցին Գրիմալդիների բոյկոտը, և ֆիլմը ցուցադրվեց: Ու տապալվեց: Այնուամենայնիվ Մոնակոյի արքայական տան ներկայացուցիչների բացակայությունն այս տարվա կինոփառատոնի ձախողումներից մեկն է համարվում:
http://www.youtube.com/watch?v=8IQenecm7Ss
Տապալված բռնաբարություն
Այս տարի Կաննում բայոփիքերի առատություն էր նկատվում (ըստ էության սա համաշխարհային տենդենց է), ու «Մոնակոյի արքայադուստրից» հետո հանդիսատեսին հնարավորություն տրվեց դիտելու մեկ այլ կենսագրական ֆիլմ՝ «Բարի գալուս Նյու-Յուրք»: Չնայած ֆիլմում բոլոր կերպարների անունները փոխված են, բայց իրադարձությունների համընկնումն այնքան ակնհայտ է, որ կասկած չի մնում՝ սյուժեն ծավալվում է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրեն Դոմնիկ Սթրոս-Կանի սկանդալային պատմության շուրջ, քաղաքական գործչին ֆիլմում մարմնավորում էր Ժերար Դեպարդյեն:
Իրական պատմությունն այն է, որ Սթրոս-Կանը, լինելով ամենաազդեցիկ ֆինանսական կառույցների մեկի ղեկավարը, բավական հայտնի տնտեսագետ և համակրանք վայելող քաղաքական գործիչ, 2011-ի ապրիլի սկզբին ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ամենամյա նիստի ընթացքում մի ցնցող ճառ էր արտասանել, որում ձեռնոց էր նետել գործող համաշխարհային տնտեսական համակարգին և ԱՄՆ ֆինանսատնտեսական քաղաքականությանը: Հետաքրքիր զուգադիպությամբ, այս ելույթից ընդամենը մեկ ամիս անց նա ձերբակալվեց Նյու Յորքում՝ սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքով, հետո օրինապահները մեկ միլոն գրավի դիմաց սահմանափակվեցին տնային կալանքով:
Դավադրության տեսության կողմնակիցներն այս երկու իրադարձությունների միջև միանշանակ կապ են տեսնում, առավել ևս, որ այս «միջոցառումը» խանգարում էր նաև Սթրոս-Կանին իր թեկնածությունն առաջացրել Ֆրանսիայի նախագահի ընտրություններում 2012-ին: Դավադրության տեսությունն ամրապնդվում է նաև այն փաստով, որ 2011-ի հրաժարականից ու փաստացի ասպարեզից հեռանալուց երկու ամիս անց Սթրոս-Կանին ազատեցին տնային կալանքից, քանի որ դատախազության ձեռքին փաստեր էին հայտնվել, որ նրա դեմ մեղադրանքները հորինված են: Ու բոլորն, արդյունքում, պաշտոնաթող վետերանին հանգիստ թողեցին:
«Բարի գալուստ Նյու Յորք» ֆիլմը խնդրահարույց է հենց այն պատճառով, որ այստեղ շեշտը դրված է հենց նրա սեքսուալ արկածախնդրության վրա, ինչն իրականում ապացուցված չէ, ավելին՝ հավանական է, որ չի էլ եղել: Սթրոս-Կանի փաստաբանը հրապարակավ հայտարարեց, որ դատի են տալու ֆիլմի հեղինակներին: Գլխավոր դերակատար Դեպարդյեն իր հերթին իրենց ներկայացվող մեղադրանքներն անվանեց անհիմն, իսկ Սթրոս-Կանին բնորոշեց որպես խելագար: Չնայած այս ամենին՝ ֆիլմն էլ տապալվեց, որևէ հետաքրքրություն չառաջացնելով դիստրիբյուտորների շրջանում:
Էքսցենտրիկ լրագրողը
Փառատոնի երրորդ օրը՝ «Ինչպես վարժեցնել վիշապին – 2» անիմացիոն ֆիլմի պրեմիերայից առաջ, մի մարդ փորձեց ներխուժել ֆիլմի հերոսներից մեկին ձայնավորած դերասանուհի Ամերիկա Ֆերերայի զգեստի տակ: Անվտանգության աշխատակիցները նրան քարշ տալով հանեցին դերասանուհու փեշի տակից ու հանձնեցին ֆրանսիական ոստիկանությանը: Տեղյակ մարդիկ ի դեմս խուլիգանի ճանաչել էին ուկրաինական «1+1» հեռուստաալիքի հայտնի լրագրող Վիտալի Սեդյուկին: Իսկ հայտնի է նա նրանով, որ աստղերի հետ կապված սկանդալների մի մեծ հավաքածու ունի, ու Կաննում կատարվածը եկավ լրացնելու նրա «տպավորիչ» ցուցանմուշների շարքը:
2012-ին Մոկսվայում՝ «Սևազգեստ մարդիկ – 3» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ, նա փորձել էր համբուրել Ուիլ Սմիթին ու թեթև ապտակ էր ստացել նրանից: 2013-ին՝ Grammy-ի մրցանակաբաշխության ժամանակ, փորձել էր ներխուժել բեմ այն պահին, երբ Ջենիֆեր Լոպեսը լավագույն երգչուհի ճանաչված Ադելին մրցանակ էր հանձնում: Այս տարվա հունվարին Դերասանների գիլդիայի մրցանակաբաշխությունը լավ առիթ էր, որ Սեդյուկը ծնկի իջնի Բրեդլի Քուփերի առաջ և փորձի ձեռք տալ նրա տաբատի կոճակներին, գրեթե նույնը նա արել էր մեկ ամիս անց Սանտա-Բարբարայի կինոփառատոնի ժամանակ ԴիԿապրիոյի հետ: Մի քանի անգամ էլ նման աշխարհիկ աստղառատ միջոցառումների ժամանակ նա հայտնվել է գունավոր ստրինգներով ու ճեմել բոլորի առաջ այնպես, կարծես ոչինչ չի պատահել:
http://www.youtube.com/watch?v=HgSJB1zC_AE
Կանադացի մոդել Զոե Դյուշեսնը, ինչպես ինքն է բացատրել, նոր ակցիա է սկսում, որի միջոցով տարբեր առիթներով շետադրելու է «խոցելիության գաղափարը»: Այն, ինչ ինքն արել է Քրոնենբերգի «Քարտեզներ դեպի աստղեր» ֆիլմի պրեմիերայից առաջ, գեղեցկուհին բացատրել է այսպես՝ ուզել է ցույց տալ, որ բոլորը խոցելի տիկնիկներ են և փորձում են ընդօրինակել այլոց՝ վերև բարձրանալու համար:
Իսկ արել էր նա հետևյալը. Հայտնվելով կարմիր գորգի վրա, նա դեն էր նետել քողարկող հագուստն ու հանրության առջև կանգնել տարօրինակ դիմահարդարանքով, շիկահեր պարիկով , կիսամերկ, փաթաթված թղթից շերտերով, որոնց վրա գրված էր՝ «Խոցելի»:
Դյուշեսնի այս քայլը շատերը համարձակ ու ազնիվ են համարում, ոմանք էլ պնդում են, որ եթե մոդելն այս արարքը մարսի էլ, ապա շարունակելու դեպքում հնարավոր է լուրջ հարված հասցնի իր կարիերային: Իսկ ոստիկաններին ընդամենը թվացել էր, որ սա հերթական հարբած մեկն է, ու դուրս էին տարել Դյուշենսին հանրային վայրից:
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երկար սպասված հարսանիքը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ Ֆլորենցիայում՝ 16-րդ դարում կառուցված առանձնատանը։
Նշվում է, որ հարսանիքի համար ծախսվել է 10 մլն դոլար. յուրաքանչյուր հյուրի համար նախատեսված է եղել 80.000 ֆունտ ստեռլինգ։
Հարսնացուն, փեսացուն և նրանց դուստրը կրել են Givenchy բրենդից հագուստներ:
[nggallery id=167]
Ռեալիթի-շոու աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը, իրենց հարսանիքի նախօրյակին, ճոխ խնջույք են կազմակերպել Ֆրանսիայի հանրահայտ Վերսալյան պալատում։
Ինչպես գրում է The Daily Mail-ը, միջոցառմանը մասնակցել է մոտ 100 մարդ, որոնց մի մասը պալատ է ժամանել կառքերով։
Խնջույքի ավարտից հետո, Վերսալի պալատի բակում գեղեցիկ հրավառություն է կազմակերպվել։
Զույգի հարսանիքը կկայանա Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.