29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Օգոստոս ամսին կկայանա ամենահմայիչ կինոաստղերից Սկարլետ Յոհանսոնի և ֆրանսիացի լրագրող Ռոմեն Դորիակի ամուսնությունը:
Դերասանուհին, որի 29-ամյակը լրացել է վերջերս, իր ծանոթներից մեկի՝ Մարթա Ստյուարտի տանը հրավիրված ընթրիքին, հայտարարել է, որ ինքն ու իր 32-ամյա փեսացուն կամուսնանան մոտ 4 շաբաթից:
Արարողության մասին այլ տեղեկություններ դերասանուհին հրաժարվել է հայտնել:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին զույգը հայտարարեց նշանադրության, իսկ մարտ ամսին՝ Սկարլետի հղիության մասին:
Նշենք, որ դերասանուհին մինչ այս ամուսնացած է եղել. նրա նախկին ամուսինը դերասան Ռայան Ռեյնոլդսն էր: Յոհանսոնը մի առիթով ասել էր, որ իր համար շատ ավելի հեշտ է հարաբերություններ ստեղծել ոչ հայտնի անձի հետ:
Քեմբրիջի դուքս Ուիլյամի ու դքսուհի Քեյթ Միդլթոնի առաջնեկը՝ փոքրիկ արքայազն Ջորջն այսօր հուլիսի 22-ին դարձավ 1 տարեկան:
Նրա ծննդյան առաջին տարեդարձի կապակցությամբ բրիտանական թագավորական դրամահատարանը ներկայացրել է 6 եվրո արժեքով կոլեկցիոն մետաղադրամ, որը կարելի է գնել 100 եվրոյով։
Սերիալային դերերով հայտնի Մերի Մակարյանն այս շրջանում զբաղված է Երևանի ժամանցի վայրերից մեկում շոուներ վարելով և գովազդային հոլովակներ հնչյունավորելով, սակայն ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, իր ստեղծագործական կյանքում հետաքրքիր նորություններ են սպասվում: Իսկ մինչ այդ նա լուսանկարվել է BRAVO.am-ի ֆոտոշարքում և զրուցել անձնական հարցերի շուրջ:
Ասում են` սերը մեծ զոհողություններ է պահանջում: Ես կարծում եմ, որ սերը և՛ զոհողություն է, և՛ ձեռքբերում: Իսկ փոխադարձ զիջումների նպատակն է` սիրել, լինել սիրված և զգալ ընտանեկան ջերմություն:
Քանի որ դեռ չեմ հանդիպել իմ մեծ սիրուն և չունեմ ընտրյալ, երբեմն ստիպված եմ ուժեղ լինել, ինքս իմ մասին հոգ տանել, բայց երբեք չեմ ցանկանա դասվել այն կանանց շարքին, որոնց անվանում են տղամարդ-կին: Կարծում եմ` մի շարք գործեր և հատկանիշներ այս կյանքում վերագրված են միայն տղամարդկանց և պետք չէ, որ կինը դրանք «ճաշակի»:
Եթե ստիպված լինեմ ընտրություն կատարել կարիերայի և ընտանիքի միջև, միանշանակ կընտրեմ երկրորդը: Երբ տղամարդը նման հարց է բարձրացնում, պետք է կարողանա փոխհատուցել կնոջ զոհողությունը, չէ որ կարիերան մեկ օրում չի տրվում. աշխատանքն է այն միջոցը, որով ապրուստի գումար ես վաստակում:
Այն մարդիկ, որոնց հետ հիմա շփվում եմ, սկզբում ինձ չեն սիրել: Շատերը վստահ էին, որ սերիալային կերպարներիս նման չար եմ: Բայց երբ շփվում ենք, հասկանում են, որ կարող եմ լինել անսահման ընկերասեր, կամեցող ու նվիրվող:
Ինչպես կանանց մեծամասնությունը, ես ևս սիրում եմ ականջներով:): Ինձ կարող են երջանկություն պարգևել ժպիտը, ծաղիկը, հաճոյախոսությունը, միևնույն ժամանակ վայրկենապես տխրում եմ ստի, անարդարության և դիմացինի մեծամտության պատճառով:
Սիրում եմ զբոսնել Երևանում, հիանալ պուրակներում հանդիպող սիրահար զույգերով:
Հավատում եմ այն ամենին, ինչ ուզում եմ: Այն երջանիկներից եմ, ում բոլոր ցանկություններն իրականանում են: Նույնը մաղթում եմ բոլորին:):
[nggallery id=176]
Շարունակություն. առաջին մասն՝ այստեղ
Ոչ միայն մոդել
«Ինձ հրավիրեցին նկարահանվել ոչ այն պատճառով, որ ես յուրօրինակ դերասանուհի եմ, այլ իմ արտաքին տեսքը հաշվի առնելով» —ահա այսպես՝ինքնաքննադատաբար է Մոնիկան հիշում իր դերի մասին, որը նա 1992 թվականին ստացել էր «Դրակոն» ֆիլմի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայից:
Բելուչին միանգամից սկսում է վարպետորեն աշխատել: Նա երբեք չի նկարահանվել սերիալներում և երբեք չի ապացուցել պրոդյուսերներին, թե ինչի է ինքն իրականում արժանի, պարզապես, մոդել-Բելուչիին նկատեցին իր գեղեցկության շնորհիվ, իսկ հետո պարզ դարձավ, որ նա նաև շնորհալի է: Բազմաթիվ բարդ դերեր նա կատարում էր հեշտությամբ, հիշենք թեկուզ իր խաղը «Մալենա» ֆիլմում կամ սարսափի կադրերը «Անշրջելիություն»-ում:
Դերասանական կարիերան արագ զարգացավ: Աստղը չէր հասցնում ընդունել առաջարկները: Մեկ տարում նրա մասնակցությամբ թողարկվեցին մի շարք ֆիլմեր՝ «Բնակարան», «Դոբերման», «Սթրես», «Վատ ճաշակ», «Ինչպիսին ես դու ինձ ցանկանում» «Կոմպրոմիս»…..
Ինքը՝ Մոնիկան իր խաղին վերաբերում է ինչպես խիստ քննադատ: Օրինակ, գեղեցկուհին հաճախ չի հավանում իրեն, և կարծում է, որ տեսախցիկն իրեն «չի սիրում»:
«Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչու է էկրանն այդքան մեծ ցույց տալիս ոչ միայն մարմինս, այլև դեմքս: Ես իրականում շատ փոքր դեմք ունեմ»,- ասում է Բելուչին:
Ի դեպ, նրա խոսքերը միանշանակ համարել չի կարելի, քանի որ Մոնիկայի մոտ գերակշռում է հեգնանքն ու հումորի զգացումը: Նա շատ լավ հասկանում է, թե ինչ ակնածանքով է աշխարհը վերաբերվում իր արտաքինին, և հաճախ կրկնում է. «Օ՜, մեզ՝ գեղեցկուհիներիս համար, այնքան դժվար է…»:
Ախ, այդ Վենսանը
1996 թվականին Մոնիկա Բելուչին նկարահանվում է «Բնակարան» ֆիլմում՝ ֆրանսիացի դերասան Վենսան Կասսելի հետ: Նկարահանման հրապարակում էլ սկիզբ է դրվում նրանց կրքոտ սիրավեպին, հետագայում նաև՝ ամուսնությանը և ստեղծագործական միությանը.. Մոնիկայի ու Վենսանի հարաբերությունները միշտ տարօրինակ են թվացել: Նրանք շատ են աշխատել միասին, իսկ ապրել նախընտրել են առանձին, նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում:
«Ի՞նչ է նշանակում հարաբերություններ կառուցել,մենք ոչինչ չենք կառուցում, մենք պարզապես ապրում ենք այնպես, ինչպես մեզ դուր է գալիս և ոչինչ չենք երաշխավորում միմյանց համար: Այսօր միասին ճանապարհորդում ենք, վաղը գտնվում ենք աշխարհի տարբեր մասերում: Եվ բաժանություններում, և հանդիպումներում այնքան ռոմանտիկա կա»,- կարծում է Վենսան Կասսելը:
Ռոմանտիկան ռոմանտիկա, սակայն զույգի երկու երեխաները մեծանում են առանց ընտանեկան համատեղ կյանքի: Մոնիկան իր հարցազրույցներից մեկում նշում է.
«Ես իտալուհի եմ, իսկ դա նշանակում է, որ ընտանիքն ինձ համար ամենակարևորն է»: Ապա ինքն իրեն հակասում է՝ ասելով, որ իր ու իր ամուսինն ընդհանուր շատ քիչ բան ունեն.«Ես և Վենսանը երբեք չենք քննարկում մեկմեկու գործերը, որովհետև պատկանում ենք տարբեր աշխարհների: Նա չի ճանաչում իմ ընկերներին, ես՝ իր: Իհարկե, երբեմն մենք միասին լինում ենք, սակայն, միևնույն է, մնում ենք տարբեր մոլորակների մարդիկ»:
2013 թվականին Մոնիկան և Վենսանը վերջնականապես հիասթափեցրեցին իրենց երկրպագուներին՝ հայտարարելով իրենց ամուսնալուծության մասին, և 14 տարի տևած արտասովոր ամուսնությանը վերջ դրվեց:
Այդ ժամանակ դերսանուհին առաջինը հայտարարեց, որ ծանր է տանում ամուսնալուծությունը. «Վաղուց մենակ չէի եղել, առանց տղամարդու…», ապա փիլիսոփայորեն շարունակում. «Սերը չի անհետանում, այն շարունակում է ապրել, սակայն ընդունում է ուրիշ ձև»:
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, որը գրավել է բազմաթիվ տղամարդկանց սրտերը, առանձնանում է իր կանացիությամբ ու նրբագեղությամբ:
Այսօր ձեզ կպատմենք, թե ինչպես գեղեցկուհին, իր խորհրդավոր ժպիտով, դարձավ այն, ինչ կա հիմա:
Մոնիկա Բելուչին ծնվել է իտալական փոքրիկ Չիտա-դի Կաստելո քաղաքում բնակվող սովորական ընտանիքում: Նրա հայրիկը զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով, իսկ մայրիկը նկարչուհի էր: Ինքը՝ Մոնիկան երբեք չի երազել դառնալ հանրաճանաչ դերասանուհի կամ մոդել: Ընդհակառակը, նա գիտակցելով, որ շատ հմայիչ է, դեռ վաղ տարիքում ցանկացել է բոլորին ապացուցել, որ նաև խելացի է և կարող է շատ լավ սովորելով՝ դառնալ իրավաբան:
Իր հարցազրույցներից մեկում Բելուչին նշել է, որ միայն գեղեցիկ լինելը քիչ է. «Երբ մարդիկ հաճելի արտաքինով կին են տեսնում, նրանք մտածում են, որ այդ կինը խելացի չէ: Երբ ես 15-16 տարեկան էի, ես փորձում էի բոլորին ապացուցել, որ ունեմ խելք»,-ասում է դերասանուհին:
Իրավաբանական ֆակուլտետում սովորելու համար ոչ միայն խելք էր հարկավոր, այլև շատ գումար, ինչը Բելուչիի ծնողները չունեին: Այդ ժամանակ Մոնիկան որոշեց ինքը վաստակել գումար, չնայած, գովազդում նկարահանվելը շատ ժամանակ էր խլում և նա չէր հասցնում սովորել: Այդպես, ապագա աստղը գումար հավաքեց, որպեսզի ընդունվի Պերուջիի ինստիտուտ: Քննություններին Մոնիկան պատրաստվում էր մեծ ջանասիրությամբ, սակայն կյանքն ու մեծ թվերի հասնող աշխտավարձը փոխեցին նրա ծրագրերը: Բելուչին Միլանի մոդելային ընկերությունից առաջարկ ստացավ և նրանց հետ գործարք կնքելով, թողեց սովորելն ու տեղափոխվեց Միլան: Այդպես էլ սկսվեց Մոնիկայի՝ գլխապտույտ առաջացնող կարիերան:
Ամեն ինչ ինքըստինքյան ստացվեց. իրավաբան դառնալու երազանքը մնաց հեռվում, իսկ Մոնիկան հայտնվեց Միլանի լուսավոր կյանքի կիզակետում: Նա ծանոթանում է հանրաճանաչ մոդելավորողների հետ, այցելում երեկույթների և նկարվում այնպիսի ամսագրերի համար, ինչպիսիք էին Elle-ը և Vogue-ն:
Այդ ժամանակ էլ նրան նկատեց հայտնի դիզայներական զույգը՝ Ստեֆանո Դոլչեն ու Դոմենիկո Գաբբանան: Գեղեցկուհին ոչ միայն գովազդեց իտալական այդ բրենդը, այլև դարձավ դիզայներների մտերիմ ընկերը:
Շարունակելի…
Անցյալ շաբաթ՝ հունիսի 21-ին, 50-ամյա իտալացի երգիչ Էրոս Ռամազոտին և 26-ամյա մոդել Մարիկա Պելեգրինելին ամուսնացել են: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Միլանի Թագավորական պալատում: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Մարիկան կրել է Valentino նորաձևության տան հարսանյաց զգեստը, ինչպես երևում է, իտալացի մոդելին չի մտահոգել այն փաստը, որ նախքան իրեն հասնելն այդ հագուստը հայտնվել է բազմաթիվ ամսագրերի շապիկին:
Փեսացուն, իր հերթին, նույնպես նախընտրել է կրել Valentino-ի կոստյումը, որը երգչին դարձրել է էլ ավելի հմայիչ ու էլեգանտ:
Նշենք, որ Մարիկան ու Էրոսը ծանոթացել են 2009 թվականին՝ Wind Music Awards մրցանակբաշխության ժամանակ:
55-ամյա հանրահայտ երգչուհի Մադոննան նոր ընկեր ունի: Վերջինս, ինչպես երգչուհու նախորդ ընտրյալները ևս, իրենից բավականին երիտասարդ է: Աստղի նոր բոյֆրենդը 26-ամյա Թիմուր Ստեֆենսոնն է, որը մասնագիտությամբ պարող է և արտաքինով շատ նման է փոփ-աստղի նախկին սիրեցյալներին:
Օրերս, պապարացիները նկատել են նրանց նյույորքյան ռեստորանից դուրս գալուց: Մադոննան և Թիմուրն ընթրիքից հետո նստել են նույն ավտոմեքենան և հեռացել:
5 տարի առաջ այս օրը 50 տարեկան հասակում մահացավ փոփ արքա Մայքլ Ջեքսոնը:
Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր ու ազդեցիկ երգիչներից մեկը, արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ ձայնասկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller վերջին տեղեկություններով` 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix` 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory` 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream-ը` Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլար)։
Մայքլ Ջեքսոնը մահացավ 2009թ. հունիսի 25-ին, դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա ուշագնաց եղավ իր վարձակալած տանը։
Մայքլ Ջեքսոնի մահից մի քանի ժամ անց, MJJcommunity-ի՝ ամենամեծ ֆան-ակումբի տնօրեն Գերի Թեյլորը հայտարարեց
Ամենաքիչը 12 երկրպագու ինքնասպան է եղել Մայքլ Ջեքսոնի մահվան լուրից հետո: Մայքլը չէր ցանկանա, որ նրա երկրպագուները ինքնասպան լինեն:
Թաղման արարողությունը անց է կացվել 2009 թվականի սեպտեմբերի 3-ին Ֆորեստ Լոուն գերեզմանատանը։ Արարողությունը փակ էր, հրավիրված էին մոտ 200 մարդ՝ Մայքլի ծանոթները, հարազատները, ընկերները։
Աստղային և էլիտար ևս մեկ հարսանիք է սպասվում այս ուրբաթ Երևանում. Դերասան Աշոտ Ղազարյանի որդին` Արմանն, ամուսնանում է Լոռու մարզային ոստիկանապետ Արտակ Կարապետյանի դստեր`Տաթևիկի հետ: Այս մասին գրում է asekose.am-ը:
Հարսանիքին, որ տեղի է ունենալու «Օջախում»-ում, մասնակցելու են հյուրեր ինչպես շոու բիզնեսի ներկայացուցիչներից, այնպես էլ քաղաքական էլիտայից. նորապսաների հարսանեկան արարողությանը սպասվում է նաև Սերժ Սարգսյանի ներկայությունը:
Արման Ղազարյանն աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում, նաև զբաղվում է երգահանությամբ. նրա վերջին երգը՝ «Որ լինի հեքիաթ», կատարել է Արմինկան:
Հիշեցնենք, որ փեսայի հայրն` Աշոտ Ղազարյանը Սերժ Սարգսյանի կողմից Հանրապետության տոնի առթիվ արժանացել է պետական պարգևի:
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ, 2003-ի Եվրոպայի թիմային առաջնության հաղթող, Եվրոպայի կանանց անհատական առաջնությունների կրկնակի փոխչեմպիոն, բազմաթիվ մրցաշարերի հաղթող, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը «Հայկական վարկածի» հետ կիսվեց իր պատմությամբ:
Լիլիթը սկսել է շախմատ խաղալ 6 տարեկանից. «Մանկությունս պապիկ-տատիկի մոտ է անցել: Պապիկս շախմատի մեծ սիրահար էր: Հենց նա էլ սովորեցրել է շախմատ խաղալ»,-պատմում է Լիլիթը:
Շատ խմբակների հաճախելուց հետո, ի վերջո հասկացել է, որ շախմատն է իր ապագան:
Երիտասարդ շախմատիստն իր առաջին մեծ հաջողությունն ունեցել է 13 տարեկանում, երբ Հայաստանի չեմպիոնուհի դարձավ կանանց մեծահասակների հավաքականում: Հենց այս հաղթանակն էլ դրդեց նրան, որ շախմատը որպես մասնագիտություն ընտրի:
Լիլիթը բազմաթիվ հաջողությունների է հասել շախմատի ասպարեզում: 2002 թվականին, երբ Հայաստանի հավաքականը դարձավ «Եվրոպայի թիմային առաջնության» չեմպիոն, նա էլ հավաքականում էր:
«Եվրոպայի առաջնություններում 4 մեդալ եմ նվաճել՝ 2 արծաթ, երկու բրոնզ: Իսկ 1996-ից Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում եմ բոլոր օլիպիադաներին»,- պատմում է Լիլիթը՝ վերհիշելով իր ունեցած հաջողությունները:
Այս տարվա փետրվար ամսին, Լիլիթ Մկրտչյանը «Բադ Քյոնիգշոֆեն» ակումբի կազմում նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը:
Եզրափակիչ մրցախաղում նա 3,5:2,5 հաշվով պարտության է մատնել գլխավոր մրցակից «Բադեն-Բադենին» թիմին: Հաղթական միավորն իր թիմին բերել է հենց Լիլիթը։
Մեր զրուցակիցը պատմեց նաև, որ շատ գոհ է իրեն ու առհասարակ շախմատիստներին ցուցաբերվող հոգատարությունից. «Մեր ֆեդերացիայի նախագահը նաև մեր երկրի նախագահն է: Պարոն Սարգսյանը մեծ հոգատարությամբ է վերաբերվում շախմատիստներին: Բոլոր պայմաններն ստեղծված են շախմատիստների համար: Լինում են նաև պարգևատրումներ»:
Իր ծրագրերի մասին խոսելիս Լիլիթը պատմեց . «Պատրաստվում եմ հունիսին Ջերմուկում կայանալիք Կարեն Ասրյանի ամենամյա հուշամրցաշարին: Այնուհետև՝ հուլիսի 15-25-ը Պլովդիվում տեղի կունենա Եվրոպայի անհատական առաջնությունը: Առայժմ մարզվում եմ տանը, բայց այս կարևոր մրցումներից առաջ կլինեն ուսումնամարզական հավաքներ: Օգոստոսին Նորվեգիայում կայանալու է տղամարդկանց և կանանց շախմատային 41-րդ օլիմպիադան»:
Լիլիթ Մկրտչյանը ոչ միայն մեծ հաջողությունների է հասել շախմատի ասպարեզում, այլ նաև երջանիկ անձնական կյանք ունի: Նրա ամուսինը գերմանացի Յոհաննես Շպերն է: Նրա կյանքում՝ նույնիսկ սիրո հարցում, շախմատն իր մեծ դերն է խաղացել: Պարզվում է, որ Յոհաննեսը, որը մասնագիտությամբ լրագրող է, սակայն այժմ բիզնեսով է զբաղվում, նույնպես շախմատի մեծ սիրահար է, խաղացել է Բավարիայի պատանեկան կազմում և բավականին հաջողությունների է հասել:
Հետևելով շախմատի մասին լուրերին, նա շատ է հավանել հայ շախմատիստուհուն և, գտնելով Facebook սոցիալական ցանցում, գրել է Լիլիթին: Լիլիթին գրավել է Յոհաննեսի գրելավոճը, և անկեղծ ու ջերմ խոսքերը, հետագայում ՝ նաև նրա էությունը: Որոշ ժամանակ անց Յոհաննեսը Հայաստան է եկել և նրանք ամուսնացել են:
«Ամուսինս շատ դրական է վերաբերվում իմ շախմատային գործունեությանը, աջակցում, խրախուսում, ինձ հետ ներկա է գտնվում մրցաշարերում»,-պատմում է Լիլիթը:
Ամուսնանալուց հետո, երբ գտնվում են Հայաստանում, հիմնականում լինում են այն գյուղում, որտեղ ծնվել է Լիլիթը՝ Փարպիում: Այնտեղ շախմատիստուհին մարզվում է համակարգչով:
«Համակարգիչը մեծ բազա է պարունակում: Ներկայում հնարավոր է համակարգչի միջոցով թիմային մարզում կազմակերպել, մանավանդ որ համակարգչային ծրագրերն այդ ամենը թույլ են տալիս»,- ասում է Լիլիթը:
Խոսելով հայերի մասին՝ Յոհանեսը պատմում է, որ նախկինում ինքն իմացել է հայերի մասին, որպես առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգ, իսկ հիմա ավելի շատ գիտի հայերի մասին, կարդացել է գրքեր և ծանոթացել հայ տեսակին ու հայերի պատմությանը. «Շատ եմ սիրում հայկական խոհանոցը, Երևանը, Փարպի գյուղը, (որտեղ նա ապրում է Լիլիթի հետ), ու նաև հայերի հատկապես ջերմ վերաբերմունքը օտարերկրացիների նկատմամբ»,- պատմում է Յոհաննեսը:
Երջանիկ զույգը բնակվում է թե՛ Գերմանիայում, թե՛ Հայաստանում, քանի որ Լիլիթը տարվա մի մասը մրցաշարերի է մասնակցում, նրանք հաճախ են ճամփորդում: Լիլիթը շատ կարևորում է ուսումը, կյանքում ինքնուրույն կայանալը և հայ աղջիկներին խորհուրդ է տալիս ձգտել ուսման. «Ես կարևորում եմ, որ ոչ թե ամուսինն աշխատի, կինը նստի, այլ կինը փորձի համատեղել և՛ ընտանիք կազմելը, և կարողանա իր գումարը վաստակել»,- ասում է Լիլիթը:
Հայկական Վարկած
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.