29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը որոշել են հեռուստաշոուի ժամանակ իրենց դստերը ներկայացնել աշխարհին և ընդունել են Ջիմի Քիմելի հեռուստանախագծի մասնակցության հրավերը, հայտնում է Daily Mail-ը:
Աստղային զույգը Lamborghini-ով ժամանել է Հոլիվուդի կինոկենտրոն, որտեղ տեսաձայնագրվել է հաղորդումը:
http://www.youtube.com/watch?v=VmPv-7MMigI
[nggallery id=93]
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին նշվում է Հայաստանի լեռների և լեռնագնացների օրը:
Ամեն տարի մի շարք երկրներ նշում են իրենց լեռների և լեռնագնացների օրը, կան նաև լեռնագնացությանը նվիրված միջազգաին օրեր:
«Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան ԱՄՆ-ի, Լիբանանի և այլ երկրների հայ լեռնագնացների հետ համատեղ որոշել է ամեն տարի հոկտեմբերի 9-ը նշել որպես Հայաստանի լեռների և լեռնագնացների օր: Ինչու՞ է ընտրվել հոկտեմբերի 9-ը:
Շատերը տեղյակ են, որ 1829-ի հոկտեմբերի 9-ին (հին տոմարով` սեպտեմբերի 27-ին) Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ.Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ վերելք է կատարել Արարատ լեռան գագաթը:
Հոկտեմբերի 9-ը Հայաստանի լեռների և լեռնագնացների օր սահմանելու նպատակով Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
Այսպիսով, ամեն տարի այս տոնը նշելու համար կանցկացվեն մի շարք միջոցառումներ, մեզ կմիանան տարբեր երկրներում ապրող հայ լեռնագնացները»,- այս մասին ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 5-ը նշվում է որպես ուսուցչի միջազգային օր:
1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ–ն հոկտեմբերի 5-ը հայտարարել է որպես ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոն։
2010թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ` պաշտոնական տոնացույցում հոկտեմբերի 5-ն ամրագրվել է որպես Ուսուցչի օր:
«Բարսելոնայի» և Արգենտինայի հարձակող Լիոնել Մեսսին նոր առանձնատուն է կառուցում, որը ֆուտբոլային դաշտի տեսք է ունենալու:
Ֆուտբոլիստի առանձնատան ավտոտնակի դարպասները կկատարեն նաև ելքային դարպասի գործառույթը, ավտոտնակը բնակարանի հետ կունենա 10 թվի տեսք. այն կխորհրդանշի «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի մարզաշապիկի համարը:
Նոր առանձնատան նախագիծն ի կատար են ածում իսպանացի ճարտարապետները` Լուիս դե Գարիդոյի գլխավորությամբ:
Մարտին Մկրտչյանը ներկայացրել է իր նոր` «Պատահական» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Այսօր կինոյի և թատրոնի դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է:
Ջիգարխանյանը ծնվել է 1935թ.-ի հոկտեմբերի 3-ին, Երևանում: Դպրոցական տարիներին Ջիգարխանյանը հետաքրքրվել է կինոյով ու թատրոնով: Դաստիարակվել է մոր և խորթ հոր կողմից, քանի որ հարազատ հայրը լքել է ընտանիքն անմիջապես որդու ծնվելուց հետո:
1953-1954 թթ.-ին, Մոսկվայից վերադառնալուց հետո, Ջիգարխանյանը աշխատել է «Արմենֆիլմում» որպես օպերատորի օգնական։ Դերասանական կարիերան սկսել է 1955-ին Երևանի Ստանիսլավսկու անվան Ռուսական Դրամատիկական թատրոնում, և 1967-ին տեղափոխվել է Մոսկվայի Լենկոմ թատրոն։
1969-ին աշխատել է Մայակովսկու Ակադեմիական Թատրոնում։ 1975-ին Ջիգարխանյանը ստացել է Հայաստանի Հանրապետության Պետական Մրցանակ «Եռանկյան» համար, ինչպես նաև 1979-ին՝ «Snow in Mourning» ֆիլմի համար։
1985-ին Ջիգարխանյանին տրվել է ՍՍՀՄ Ժողովրդական Դերասանի կոչում։ 2010 թվականին Ջիգարխանյանն արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Արմեն Ջիգարխանյանը կինոյում խաղացել է ավելի քան 200 դերեր:
Դերասանն այժ ղեկավարում է Մոսկվայի դրամատիկական թատրոնը:
Արմեն Ջիգարխանյանի մտքերից
Սիրում եմ մենակությունը. ես ինձ հետ չեմ ձանձրանում
Հայաստանը սիրում եմ, ես հայ եմ, դրանով եմ սնվում
Եթե վաղը փողոցում վատանամ, հենց մարդը կմոտենա ու կօգնի ինձ
Եթե Աստված չկա, նրան պետք է հորինել
Պետք է ապրել ու չվախենալ
«Հայկական Վարկած»-ի զրուցակիցն է թատրոնի ու կինոյի սիրված դերասան Գարիկ Չեփչյանը:
Հեռուստադիտողը նրան գիտի «Որոգայթ», «Հատուցում», «Ժառանգները», «Եղբայրներ», սերիալներից, ավելացնենք, որ նա ճանաչված դերասան Գևորգ Չեփչյանի որդին է:
—Չե՞ք կարծում, որ հեռուստասերիալներն արդեն սպառել են իրենց, արդյո՞ք ճիշտ չէր լինի, եթե դրանց փոխարեն մի քանի 10 – 15 սերիանոց ֆիլմեր նկարահանվեին. ըստ Ձեզ, հեռուստադիտողին հետաքրքրո՞ւմ են այն թեմաները, որոնք արծարծվում են սերիալում:
-Վերջին ժամանակներս հեռուստասերիալները դարձել են մոդա … որն էլ ստիպեց աշխատել քանակի վրա ,այլ ոչ թե որակի. դրա համար էլ եղավ այն, ինչ եղավ, հեռուստասերիալային ժանրը, ֆորմատն ամբողջ աշխարհում գոյություն ունի:
Այո 10-15 սերիանոց ֆիլմերն ավելի դինամիկ են լինում` սցենարի արագ զարգացումներով, սյուժետային սուր գործողություններով և հեռուստադիտողը չի հասցնում ձանձրանալ …բայց դա այնքան էլ հեշտ չի իրագործել այսօրվա պայմաններում. դրա համար պետք է ունենալ հզոր կինոարտադրություն, իր ժամանակակից տեխնիկայով, իր սցենարական դպրոցով, իր տարբեր մասնագիտական խմբերով, որոնք, համարյա թե, միաժամանակ կաշխատեն տարբեր ֆիլմերի վրա, որովհետև 10-15 սերիանոց ֆիլմերը պետք է միմյանց հաջորդեն, այսինքն մեկի ավարտից հետո սկսվի մյուսը ,որպեսզի կինոարտադրությունը չկանգնի և հեռուստաեթերն էլ հետը: Այսօր մենք դրան պատրաստ չենք, կարծում եմ , որ կարելի է ավելի երկար հեռուստասերիալներ նկարել, ուղղակի պետք է պահպանել որակը, հասկանալ, թե ինչի համար ենք դա նկարում՝ թեման լինի ակտուալ և հետաքրքիր, սյուժեի զարգացումները լինեն դինամիկ , դերասանները լինեն ընտրված: Ցավոք, մենք այսօր կաղում ենք սցենարական դպրոցով. կան լավ սցենարիստներ,բայց քիչ են, այդ դպրոցը դեռ շատ զարգանալու տեղ ունի, իսկ ինչպես հայտնի է կինոարտադրության մեջ լավ սցենարը դա լավ գործի կեսն է,եթե ոչ ավելին:
Ինչպես երաժշտության մեջ նոտաներն ընդամենը 7-ն են, բայց այդ յոթ նոտայով հզոր ստեղծագործություններ են ծնվում, այնպես էլ ֆիլմերում թեմաները շատ չեն: Բոլոր թեմաներն էլ կրկնվում են, ուղղակի պետք է նորովի մոտենալ ցանկացած թեմայի: Նոր լուծումներ տալ՝ յուրովի մտածելակերպով: Չէ ՞որ տարբեր մարդիկ նույն իրավիճակում տարբեր ձևերով են մոտենում, նույն հարցին տարբեր ելքեր գտնում:
— Բազմաթիվ կերպարներ եք մարմնավորել, որոնց մեծ մասը՝ բացասական են եղել, դա ձեր ընտրությունն է, թե՞ գտնելով դերասանի կերպարը ռեժիսորը դրանից այն կողմ չի անցնում:
-Այո,այնպես է ստացվել, որ իմ մարմնավորած կերպարներից մեծ մասը բացասական հերոսներ են եղել և ասեմ, որ դա շատ դժվարացրել է իմ աշխատանքը, որովհետև, եթե կերպարներդ միանման են և օլիգարխ հեղինակություն, մաֆիոզ , չոր դաժան վտանգավոր մարդիկ , իսկ ֆիլմերը տարբեր են, ուստի պրոֆեսիոնալ դերասանը պետք է կարողանա այնպես անել, որ մի կերպարը չնմանվի մյուսին:
Հարկ է, որ նրանք լինեն տարբեր մտածելակերպով ,տարբեր ներաշխարհով : Տարբեր արտահայտչամիջոցներով, պետք է կարողանաս նոր մարդու տեսակ բերես այդ միանման բացասական հերոսների մեջ, չնայած հենց դա էլ ստեղծագործելն է: Դե երևի ռեժիսորները ընդունել և հավանել են իմ բացասական հերոսներին, դրա համար էլ առաջարկությունները եղել են նման կերպարների:
Հուսով եմ ,որ մյուս առաջարկը կլինի դրական հերոսի դեր: Ստեղծագործող դերասանի համար միշտ հետաքրքիր է տարբեր կերպարներ մարմնավորել իր նոր ու հետաքրքիր գույներով:
— Ո՞ր սերիալային կերպարն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
-Այն կերպարներից, որ ես մարմնավորել եմ ոչ մեկն էլ ինձ հոգեհարազատ չէ, ուղղակի փորձել եմ հասկանալ նման հերոսների հոգեբանությունը, մտնել նրանց բարոյահոգեբանական ներաշխարհի մեջ և իմ գործը լավ անել:
—Ինչո՞վ եք այժմ զբաղված, մի փոքր կպատմե՞ք նոր ծրագրերի մասին.
-Նոր ծրագրերի մասին չեմ սիրում խոսել ,ուղղակի ասեմ, որ կա մի շատ գայթակղիչ առաջարկ: Այսօր չնայած դա էլ իր բարդ խնդիրներն ունի, որովհետև կապված է Հայաստանից դուրս աշխատելու հետ, իսկ ես կնախընտրեի ապրել և աշխատել այստեղ` իմ հայրենիքում, իմ հանդիսատեսի և ժողովուրդի հետ. ամեն մարդ իր երկրում է իրեն տեր: Օտար երկրում դու միշտ էլ հյուրի կարգավիճակով ես լինում և հոգեբանորեն ազատ չես զգում քեզ: Ուղղակի ցանկությունս այն է,որ արժանի գնահատված լինես քո երկրում:
—Մշտապես զբաղված լինելով՝ արդյո՞ք բողոքներ չեն լինում ընտանիքի անդամների կողմից, հասցնո՞ւմ եք նրանց ևս ժամանակ տրամադրել:
-Այո, եղել են պահեր, երբ ժամանակդ շատ սուղ է եղել, դա հիմնականում լինում է նոր պրոյեկտների առաջին ամսում, բոլորս լարված աշխատում ենք, մտածում ենք որակի մասին, և ջանք ու ժամանակ չենք խնայում, իսկ հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում և սկսվում է այսպես ասած գրդոնը և խալտուրան, որն էլ մեր բոլորիս խանգարում է, վերջինս չպետք է լինի: Պետք է կարողանալ մինչև վերջ նվիրված աշխատել, իսկ ընտանիքիս համար ժամանակ գտնում եմ ու միշտ էլ կգտնեմ:
—Ի՞նչ է Ձեզ համար թատրոնը, և առհասարակ, ի՞նչ մակարդակի վրա է այն գտնվում. ի՞նչ կփոխեիք կամ կավելացնեիք, որպեսզի ավելանա հասարակության հետաքրքրությունը դեպի թատրոնը: Որքանո՞վ է մեծ պետության դերը մշակութային կյանքում.
-Թատրոնը, բեմ սիրող դերասանի համար տան նման մի բան է: Դու այնտեղ ես ապրում, նվիրվում թատրոնին, բեմին, հանդիսատեսին: Թատրոնը քո ներաշխարհն է, քո հաղթանակները, վրիպակները, կյանքի ճանապարհը: Այսօր մեր պետությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի թատրոնին: Պետության դերը մշակութային կյանքում շատ կարևոր է, թատրոնը պետք է ունենա իր քաղաքականությունը, իր ծրագրերը, որոնք առանձնացնել չի կարելի պետությունից: Պետք է զարգացնել հասարակության կապը թատրոնի հետ: Թատրոնը դա հոգևոր սնունդ է և հասարակությունը պետք է օգտվի այդ սնունդից: Թատրոն հաճախելով՝ հասարակությունը բարոյապես է կերտվում, հոգեպես, հենց թատրոնն է սովորեցնում ճիշտ գնահատել արժեքները: Դրա համար անհրաժեշտ է պետական հովհանավորություն և ներդրումներ: Թատրոնի խաղացակն էլ շատ կարևոր է, թե այսօր որ հարցերն են հրատապ և ինչի մասին է ներկայացումը, պետք է հանդիսատեսին մտածելու տեղիք տա: Միայն հումորային ծրագրերով, ներկայացումներով ազգին չես կրթի, դրանց կողքին պետք է լինեն հզոր բարոյական արժեք ունեցող դրամատիկ ներկայացումներ, դրա համար անհրաժեշտ է պետության սերտ կապը թատրոնի հետ, դա էլ է պետության ռազմավարական ծրագրերից մեկը:
—Հետաքրքրվո՞ւմ եք քաղաքականությամբ.
-Այո,քաղաքականությամբ հետաքրքրվում եմ,արվեստագետը չի կարող հեռու մնալ և իրեն զերծ պահել այն խնդիրներից, որոնք այսօր առկա են մեր երկրում, դերասանը արվեստի ուժով է ծառայում ժողովրդին: Փորձում ինչ — ինչ հարցերի պատասխաններ տալ, բայց ամեն դեպքում քաղաքականությամբ զբաղվողների ավելի պրոֆեսիոնալ շերտ կա, թող նրանք էլ զբաղվեն, մենք ընդհամենը կարող ենք օգտակատար լինել որոշ հարցերում, որոնք կարծում եմ նույնպես կարևոր են:
— Այսօր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, մասնավորապես, արտագաղթը մեծ ծավալների է հասել, ի՞նչ կարծիքի եք այս մասին, և արդյո՞ք դերասանը կարող է շարունակել զբաղվել իր գործով՝ չնկատելով իրականությունը:
-Այո, արտագաղթ կա, չեմ բացառում: Արտագաղթը, եթե անկեղծ լինենք, միշտ էլ եղել է, նույնիսկ սոցիալիստական ժամանակներում: Արտաքին քաղաքականության մեջ հիմա դժվար ժամանակներ են ,մեր պետության համար: Պետք է շատ ճկուն լինել և ճիշտ կողմնորոշվել հանուն երկրի ու ժողովրդի շահերի: Չպետք է մոռանանք, որ այսօրվա մեր որոշումներից է կախված մեր երեխաների,թոռների ապագան և բարեկեցիկ կյանքը, դերասանը հասարակության մի մասնիկն է և չի կարող իրեն հեռու պահել իրականությունից: Բոլորիս համար հիմա դժվար է:
—Ինչպե՞ս եք գնահատում այն քաղաքացիական անհնազանդությունը, որը սկիզբ է առել վերջին շրջանում :
-Քաղաքացիական անհնազանդություններ միշտ էլ եղել են և կլինեն: Դրանց դրդողներն էլ միշտ կլինեն, ուղղակի դա պետք է անել ոչ թե անձնական շահերի համար,այլ, իրոք, մտածել վաղվա մեր երկրի, մեր պետականության, մեր երեխաների ,մեր ազգի ճակատագրի համար:
—Ինչպիսի՞ երկիր եք երազում Ձեր երեխաների համար:
-Փոքր ազգի երկրները միշտ էլ կախում են ունեցել հզոր կայսրություններից: Հնարավոր չէ առանձնացված լինել և անկախացած աշխարհիկ գլոբալ քաղաքական դաշտից: Ուզես, թե չուզես, որոշ հարցերում պետք է զիջես, բայց միևնույն ժամանակ կարողանաս օգտվել այդ իրավիճակից՝ ի շահ մեր պետականության,մեր երկրի. դա դիվանագիտություն է, որը շատ դժվար է այսօր իրականացնել: Բայց անհնարին չէ, պետք է միահամուռ լինել, մեկ բռունցքի պես: Իսկ թե ինչպիսի երկիր եմ երազում մեր երեխաների համար, այսպես ասեմ, ուզում եմ երկիր, որը տեր ունենա, տիրակալ տիրոջ կարգավիճակով, չէ որ ամեն մի նորմալ ընտանիք իր տերն ունի: Մի տեղ դա տղամարդն է, մյուս տեղը` կինը, դա կապ չունի: Կարևորը տեր ունի և տեր է կանգնում իր ընտանիքին, մտածում ընտանիքի բարգավաճման, ծաղկեցման մասին:
Նույնիսկ, երբ ամուսնանում ես եկեղեցում, երդում ես տալիս՝ հնազանդ եմ և տեր եմ: Այ այդպես էլ ցանկանում եմ ,որ մեր երկիրը տեր ունենա, որը տիրոջ պես մտածի իր երկրի մասին: Ու կգա այդ օրը. համոզված եմ՝ հայ տղամարդը կարողանում է տեր կանգնել: Առաջ Աստված :
Զրուցեց Գարիկ Ավետիսյանը
Խորը հաղորդությունն ամենևին էլ լցված չէ բառերով ու ձայներով, մանավանդ, որ բոլոր բառերն արդեն հետապնդված ու հալածված են։ Եթե կարողանայինք մի պահ անջատել քաղաքի ձայնը, խլացնել նրա ինտերաղմուկը, միգուցե այն իր պատկերաշարով ավելի ընկալելի ու սիրելի լիներ մեզ։ Կամ՝ հեռացնեինք բոլոր խրոխտ խոսողների աուդիո–ուղերձները և ուղիղ նայեինք նրանց համր կադրերին. համա թե թամաշա կլիներ՝ աչքերի խաղը, ժեստերի լեզուն, ծեքծեքուն բերանի պլաստիկան։ Ձայները տեղով մեկ փորձություն են և չարժեն պատկերի մի մանրամասն անգամ հենց միայն նրա համար, որ խանգարում են հասնել ամենաերանավետ եզերքին՝ լռությանը։ Իսկ քաղաքը ծորացող խզզոցի ու փսլինքի մեջ չկորցնելու համար հաստատ մի մեծ ու հզոր լռության ակցիա է պետք.
Ի գիտություն բոլոր ոստիկանների՝
Եթե քաղաքի վրա բարձրացած, պարաններով կապկպված մի աղջիկ տեսնեք, նրան փրկելու, առավել ևս քաշքշելու փորձեր չանեք։ Հիշեք, որ աղջիկը լուռ է լինելու մինչև վերջ և չի պատասխանելու անգամ խաչաձև հարցերի։
Քաղաքն այդ օրն, ի վերջո, լռություն է լսելու՝ մնջախաղի աղջիկ Նարե Հայկազյանի կատարմամբ, և այդ գաղափարն անձամբ ժամանեց, գիտե՞ք, հենց այս զրույցի ամենախոսքաշատ ժամին։
–Նարե, բառերից զզվեցինք արդեն։ Ինձ թվում է՝ գալիս է իսկական Ձեր ժամանակը՝ ժեստերով, լուռ շփվելու ճիշտ ժամանակը։
–Հա՞, իսկապե՞ս։ Ավելի լավ։ Մանավանդ, որ անձնական որևէ հաստատուն բան չեմ ստեղծել մինչև հիմա։ Ամեն բան եղել է անանձնական, հավատացեք։
–Այ, եթե փորձենք անջատել մեր իշխանավորների ձայնն ու նայել նրանց պատկերներին, ի՞նչ մնջախաղ կտեսնենք, ինչպե՞ս են նրանք խաղում։
–Վայ, միանգամից ճակատային հարց տվեցիք։ Այնտեղ խաղ չկա, հասկանո՞ւմ եք։ Խաղն ունի սկիզբ, կուլմինացիա և ավարտ։ Եվ մի շահագրգռության պահ էլ ունի՝ լինել։ Եվ կարևոր չէ, թե դու ինչ ռակուրսի մեջ ես։ Կարևորը՝ ներկա լինես։ Ես նրանց նայելիս իմ ներկայությունը չեմ զգում։ Մի տեսակ, կատարողական, պարտադիր խաղ է ստացվում. Ոչ կանոններ կան, ոչ ձեռնոց է նետվում, ոչ էլ որևէ շահագրգռություն կա ընդհանրապես։
–Օրինակ, պետության առաջին դեմքերի լուռ խաղը՝ ժեստերը, դիմախաղը, ի՞նչ ուղերձ ունեն։
–Դա մի հարատև սյուժետային կոնցեպտ է։ Պետք է շատ ուշադիր հետևել և հասկանալ, թե ուր է տանում։ Չնայած՝ ասեմ անկեղծ. հիմա ես ապաքաղաքական եմ։ Այստեղ շատ եմ բախումներ ունեցել։
–Չեմ կարծում, թե սա քաղաքական հարց է։ Ես Ձեզ մաքուր մասնագիտական հարց ուղղեցի. նրանց ժեստերից Դուք ավելի լավ կզգաք, թե իրականում ինչ կա խաղի խորքում։
–Ինքս երբ դիտում եմ որևէ բան՝ կերպարը կամ սիրում եմ, կամ՝ չեմ սիրում, ընդունում եմ, կամ՝ չեմ ընդունում։ Ձեր ասած թատրոնի անունը ես չգիտեմ, մանավանդ, որ անավարտ է այն, ինչ տեսնում եմ։ Բայց, ամեն դեպքում, իմ նախընտրած գործը չէ դա։ Իսկ ընդհանրապես, պետք է կերպարին հավատալ՝ նրա աչքերին։ Կարևոր է հավատալը։
–Տպավորություն է, որ այստեղ միայն բառերն են բանում։ Ամենաժիրը նրանք են։
–Ես հիշեցի, որ բոխչես հավաքած, թավջութակով առաջին անգամ ինստիտուտ դիմեցի։ Բոլոր առարկաներից 5 ստացա, բայց մարքսիզմ-լենինիզմից կտրեցին։ Եվ ես բարձրացա բողոքելու ռեկտորի մոտ, և ռեկտորն ինձ ասաց՝ «Մեզ ապոլիտիկ դերասաններ պետք չեն»։ Այդ օրը ես իմ կոչումն ստացա։ Ինձ համար քաղաքագիտությունը միշտ էլ ծուռ գիտություն է եղել։
–Չէ, այս գաղափարը սպառնում է սևեռուն դառնալ, և ես պիտի շարունակեմ. կներեք՝ իսկ եթե փորձենք քաղաքի ձայնն անջատել, զուտ պատկերաշարով ի՞նչ կերևա։
– Հիմա եթե քաղաքի ձայնն անջատես, ավելի մեծ դժգոհություն կլսես։ Պարապություն, անհուսություն կա քաղաքում։ Առաջ գոնե օպերայի կենտրոնում աղունիկներ կային, կարապի լճում՝ կարապներ, քեզ հետ ապրող, շնչող կենդանիներ, նրանց կարելի էր լսել։
–Միշտ ցանկացել եմ հասկանալ, օրինակ, Չապլինը ավելի շատ կինո՞ է, թե՞ թատրոն, մնջախաղ։ Բայց այսօր արդեն ժանրերը, ֆորմաներն այնքան տարրալուծվեցին, որ այդ հարցն անհեթեթ դարձավ։ Բայց, ամեն դեպքում, լռությունը համ կինո, համ թատրոն չէ՞։ Եվ միգուցե հենց այդ պատճառո՞վ է սկսվել համր ֆիլմերի բումը։
–Լռության աշխարհը միշտ իմ տարերքն է եղել։ Իմ ծննդից սկսած՝ ես այդ աչքերով եմ աշխարհին նայել։ Ինձ համար ձայնը միշտ կարևոր է խոսքից։ Իսկ ժեստի աշխարհը միշտ կգնա ինձ հետ։ Նկարն էլ է նույնը. Նրանք մտնում են լուռ կոնցեպտի մեջ։
Իմ կարծիքով, կարևոր են ոչ թե գաղափարները, այլ կարիք ներկայացնելը։ Ես չեմ սիրում գաղափար խաղալ։ Դա գաղափար է այն ժամանակ, երբ դրվում է տեսակի պաշտպանության խնդիր, որպեսզի տեսակները տարանջատվեն։ Ա՛յ, դրա համար, երբ Դուք ասում եք՝ ձայներն անջատենք, ես մոտավորապես հասկանում եմ, որ Դուք խոսում եք միատեսակ և բազմատեսակ աշխարհների մասին։ Վախենում եմ Ձեզնից արդեն, Վարդ։
–Դա օրինաչափ է. ես էլ Ձեզնից եմ վախենում, երբ բեմի վրա եք՝ աշխատանքի մեջ։
–Ես հիմա ինձ բռնեցի. ես իմպրովիզի սիրահար եմ, չէ՞։ Սիրահարը քիչ է, խելագար եմ։ Ես էլ կարող եմ ինձ բաներ թույլ տալ, որ բոլոր կանոններից դուրս է։ Դրա համար ինձ էքստազիստ կարող էին ասել։ Ստեղծագործող մարդը պետք է ազատ տարածքում մնա։ Միշտ։
–Իսկ մենք ի՞նչ ենք արել միշտ. ոհմակով լցվել ենք կրեատիվ, վառ մարդու վրա և չենք հանգստացել, մինչև նրա արյունը չտեսնենք, նրան չհասցնենք մահվան դուռը։ Առանձնապես չեք շեշտում, բայց ինչպես հասկանում եմ՝ հենց դա է Ձեզ դուրս հանել երկրից։
–Լավ էլ ասացիք։ Այո։ Հենց այդպես էլ եղել է։ Եվ դա ընդամենը մի պատմություն չէր։ Նրանք ամենուր են։ Պանտոմը, միմը՝ ազատ թռչուն է։ Եթե նրանց կենտրոնացնում ես, նրանք մեռնում են։ Մարսել Մարսոն մինչև իր կյանքի վերջը իր երազած թիթեռին բռնում էր։ Ո՞վ է տարիք սահմանել։ Այստեղ, փաստորեն, երբ ազատ խոսում ու մտածում ես, պարզվում է՝ լավ չէ։ Չես մարսում։ Բայց գիտե՞ք, դա միայն Հայաստանում չէ։ Ազատ ստեղծագործողի խնդիրը մեծ խնդիր է։ Ինչ արվել է այնտեղ, ես կուզեի այստեղ արվեր։ Մեծամտության նոտա չկա, ուղղակի պետք է այստեղ արտահայտվեի։ Ու սա իմ մասին չէ։ Ընդհանրապես, իմ արվեստն իմ մասին չէ։
–Երբ մարդը խփվում, արյունոտվում է, ազատությո՞ւն է կորցնում, թե՞ ավելի է պնդանում ու կարծրանում, ավելի հաստատուն է դառնում իր դիրքերում։
–Սովորաբար հերոսանում ես ինքնազոհողությամբ։ Բայց ես կուզեի, որ զոհեր չլինեն։ Ընդհանրապես, ազատության ցանկացած տենչ զոհեր է պահանջում։ Ու հիմա ես Ձեզ եմ հարցնելու՝ ասացեք ինձ, ի՞նչ է ազատությունը։
–Ազատությունն, իհարկե, վերևում է՝ երկնքում։ Բայց երկրի վրա ազատությունը երևի այն է, երբ ինքդ քեզնից էլ չես ամաչում։
–Բայց Դուք Ձեր չամաչելով չպիտի կոխոտեք ուրիշի սահմանները։
–Անշուշտ։ Բայց հիմա Դուք ամաչո՞ւմ եք Ձեզնից։ Ուզում եմ հասկանալ՝ ազա՞տ եք։
–Ոչ։ Ես չեմ ամաչում ինձնից։ Ես բեմի մարդ եմ և հանգիստ կարող եմ ինքս ինձ ծաղրել։ Մտնում ես իմպրովիզի մեջ ու չգիտես, թե ինչպես դուրս կգաս այդտեղից։ Իսկ այնտեղ միայն գեղեցիկ մնալու համար չես մտնում։ Այդ պահին ամեն ինչ կարող է պատահել քեզ հետ։ Բայց մի բան հաստատ է՝ եթե լավը պաշտպանված է պուճուր անկյուններով, այդ գունդը կարող է մեծանալ։
–Այո, հենց պուճուր անկյուններում են կայանում աշխարհի մեծ ու լավ բաները։ Բայց հենց գալիս մտնում է մեծ հրապարակ՝ մեյդան, տեղում ապականվում է։ Ճիշտն ասած, ես այսօր վախենում եմ, որ Հրանտ Մաթևոսյան սիրելը մոդա է դարձել։ Դա նշանակում է զանգվածային հարձակում Մաթևոսյանի գրի վրա։ Կարող են հոշոտել, չէ՞։
–Դուք հակազդող բան եք ասում։ Եթե մի բան ապականվելու է, թող ապականվի։ Նայեք, ֆիլմեր եմ նայում՝ սիրուն, գժական պատկերներով։ Ապշում եմ, որ այդպես գեղեցիկ կարող են ամեն բան մատուցել։ Մեկ էլ տեսնում եմ, որ այդ գեղեցկության տակ մի հատ սիստեմ կա՝ դանակային սիստեմ, որ ձայնը լսվում է՝ դըխկ, դըխկ։ Բոլորս կանչված ենք ռոբոտիզմի, ծես է ամեն ինչ ու այդ ծիսակատարության մեջ ապրում ու մեռնում ենք կատարելով։ Հավերն էլ են նույն սիստեմի մեջ, մարդիկ էլ, բոլորն էլ…
–Լավ, Դուք գնացիք Ամերիկա։ Կարո՞ղ եք երկու բառով ասել՝ ի՞նչ է Ամերիկան։
–Օրենքի երկիր, որը հնարավորություն է տալիս քեզ գտնելու։ Եթե դու աշխատող մարդ ես, Ամերիկան քեզ կընդունի գրկաբաց։
–Դուք գնացիք այնտեղ Ձեր լուռ արվեստով. լեզվական խոչընդոտներ չկային և պիտի որ կարողանայիք մասնագիտական դաշտում Ձեզ գտնեիք։ Բայց ինչքան լսեցինք՝ կոճակ, կար, շոր–մոր։ Ինչո՞ւ։
–Էդ կոճակ–կարն իմ նախաձեռնությունն էր, որովհետև ուզեցի լինել ինձ հպատակ, իմ զգեստների աշխարհում։ Կարել չգիտեի՝ սովորեցի և որոշեցի իրացնել սեփական երևակայությունս, ինչի համար շատ ուրախ եմ և ինչն այստեղ չէի անի։ Հետո հնարավորություն ունեցա իմ կոճակավորված երևակայությունը հանել բեմ՝ շոուներ անել։ Մարդիկ գնեցին և կրեցին իմ զգեստները։ Բայց թողեցի, որովհետև դա չէ իմ գործը։ Իմ հաղթանակն այն էր, որ ես իմ կտավներն սկսեցի սարքել, ցուցահանդեսներ անել. տեղյակ եք երևի։ Հորիցս եկած՝ գենիս մեջ կար նկարը, քանդակը։ Կարևորը, որ հոգևոր քաղցի մեջ չեմ եղել։ Իսկ մնջախաղ՝ միշտ անում եմ, երբ տեսնում եմ, որ հասունացել է մեջս որևէ փոքրիկ էտյուդ։
–Ասացեք ինձ խնդրեմ՝ Ամերիկայի և Հայաստանի հասարակական թատրոնը. երբ նայում ես այդ հասարակությանն ու մեզ, նրանց լուռ թատրոնը շա՞տ է մեզնից տարբեր։
–Գիտե՞ք, նրանց խենթերը իսկական, լավ խենթեր են։ Իսկ մերոնք այդ խենթության իմաստը լավ չեն հասկացել։ Սահմաններն էլ են տարբեր։
–Երբ դրսերից վերադառնում եք Ձեր մնջախաղի թատրոն, այն շա՞տ է դուրս թվում մշակութային այսօրվա համատեքստից։
–Մնջախաղի թատրոնում չեմ նայել և ոչ մի ներկայացում։
–Ինչո՞ւ չեք նայել։ Ձեզ հետաքրքիր չէ՞։
–Գիտե՞ք, չեմ էլ հրավիրվել։ Թե չէ սիրով կգնայի։ Իմ սիրտը, հաստատ, խռոված չէ։
–Տոմս գնեք և գնացեք՝ որպես հանդիսատես։
–Չգիտեմ էլ, թե որտեղ են նրանք հիմա, ներկայացում կա՞, թե՞ չկա։ Բայց անպայման կգնամ։ Եկել եմ հենց ներկայացումներ դիտելու։ Ի դեպ, գնացի Գյումրի, նայեցի ներկայացումներ։ Հրաշալի երիտասարդություն տեսա այնտեղ։ Մշակութային այդ իզոլացված տարածքում թատերական հրաշալի մթնոլորտ կա։ Հասարակությունը վազելով ներկայացումների է գնում։ Էլի փշաքաղվեցի, որ խոսեցի։
–Իմ համեստ կարծիքով, ժամանակակից արվեստը, ընդհանրապես, ակցիաներ պետք է անի, տարբեր արվեստների միքսեր պետք է ունենա, շատ ֆորմուլաներ պետք է խառնի իրար։ Ցավոք, ես չեմ տեսնում այդպիսի զարգացումներ։
–Եթե անտարբեր ես և ֆիքսված ընչաքաղցության վրա, նման բաները կայանալ չեն կարող։ Եվ դա վախկոտություն է։ Առհասարակ, փողոցից է սկսվում կենդանի շփումը։ Տները մեզ տրված են միայն ապահով քնելու համար։
–Երևանում տեսնո՞ւմ եք քաղաքային և քաղաքակրթական ընդգծված տարածքներ։
–Այո, ահագին նոր դիսցիպլիններ են մտել, կարճացել, արագացել է շատ բան։ Բաներ կան, որ գովելի են։ Բայց ընդհանուր՝ ինչ-որ քնաբեր կա։
–Ես էլ եմ զարմանում, որ էներգիայով լցված ժողովուրդը շատ դանդաղ է շարժվում։ Զարմանալի դանդաղ տեմպ կա երկրում։ Մենք դեռ դինամիկ հասարակություն չենք. դանդաղ ենք մտածում։ Ժամանակի 24-ժամյա բյուջեն մեզ համար փող չէ։
–Դե, որ մտածում ես և մտածածդ չի իրագործվում, փտախտի, դեֆորմացիայի է ենթարկվում։ Շատ տաղանդավոր մարդիկ կային, որ այսօր լճացել են։ Որովհետև ժամանակին իրենց ասելիքը տեղ չեն հասցրել։ Ամեն ինչ տրվում է, որ փոխանցես։ Այդպես չէ՞։ Դե, ասեք Ձեր կարծիքը։
–Ես հիմնականում տալիս եմ հարցեր, որոնց պատասխանը չգիտեմ։
–Դուք չեք փոխարինի ինձ, ես չեմ փոխարինի Ձեզ։ Սա է, երևի, ճշմարտությունը։
–Ինձ թվում է՝ այսօր երկրում բաշարողների կաստա կա, հենց այդպես՝ բաշարողների, ովքեր ապրում ու գործում են բոլոր տարածքներում։ Որ դուռը բացում ես՝ նրանք են։ Եվ հատկապես մշակութային տարածքներ են նրանք լցված։ Եվ այնքան հիմնավոր են այնտեղ նստել։ Միշտ ուզում եմ իմանալ՝ Հայաստանո՞ւմ է այս խնդիրն այսպես, թե՞ դրսում էլ՝ ավանգարդում նրանք են։
–Դա ամենուր է։ Իսկ հայերն ամենուր են այդ կոալիցիաներն ստեղծում։ Մարդը եթե չգտնի իր ներքին ազատությունը, նրանց կուլ կգնա։
–Երեկ, թե այսօր՝ դարձաք ՀՀ քաղաքացի։ Ի՞նչ է տալիս այն Ձեզ։
–Դառնալով չէ, գեներով է, լինելով է։ Ինչ էլ քեզնից խլեն թղթաբանությամբ կամ կնիքով, խլողը մի օր պատասխան է տալու։ Երևանի արյունն ու փոշին իմ մեջ է։ Եվ հեռուն ու մոտն այստեղ կապ չունի։
–Ինձ թվում է՝ շատ եք մենակ։ Ինչո՞ւ եք մենակ մնացել։
– Ես ուզում եմ Ձեզ ծափ տալ։
–Ինչո՞ւ։ Չէ՞ որ ծափն էլ աղմուկ է։ Ի միջիայլոց, ծափերով կարելի է խորտակել ցանկացած մեկին։ Երբ լուռ լսում ես որևէ մեկին, դա հենց ծափահարություն է։
–Ես միշտ ասում եմ՝ ամենալավ հանդիսատեսը և ունկնդիրը պետք է լինի հենց ինքը՝ ստեղծագործողը։ Մեր կյանքը դեկադաների արանքում է՝ ցանելու, հնձելու շրջաններ կան։ Ինչ որ կատարվում է՝ պատասխան է լինելու։ Ով կորցրել է՝ գտնելու է, թեկուզ ուրիշ տեղ։ Չի կարող այսպես ամեն ինչ ունայնանալ։ Չի կարող։ Մենք չենք մեզ ծնել։ Մարդիկ այսօր ինքնաֆետիշացմամբ են զբաղված, դրա համար էլ պարալիզում է տեղի ունենում։ Եթե դու սեր չունես, ավելի լավ է գնաս, կորես սարերում։ Գնա այնտեղ քեզ փնտրի. գոռգոռա, լացի, փնտրի, քեզ գտի, նոր իջի մարդկանց մոտ։
Հարցազրույցը՝ Tert.am-ի, շարունակությունն՝ այստեղ:
Հոլիվուդում կայացել է աշխարհի ամենագեղեցիկ ու միևնույն ժամանակ ամենաողբերգական սիրո պատմությունը ներկայացնող՝ «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան. այս մասին գրում է Tatler-ը:
Ֆիլմի ռեժիսորն է Կառլո Կառլեյը, երաժշտությունը գրել է օսկարակիր Ռոյ Հորները, իսկ գլխավոր դերերը կատարել են դեռահասների կուռքեր Հեյլի Սթայնֆելդը,Դուգլաս Բուտն ու Էդ Վեսթվիկը։
[nggallery id=88]
«Բարսելոնայի» կիսապաշտպան, 2012թ. Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Անդրես Ինյեստան օրինականացրել է իր հարաբերությունները Աննա Օրտիսի հետ: Հաղորդում է Championat-ը: Նշենք, որ զույգը 2011թ. դուստր էր ունեցել:
Հանդիսությունը տեղի է ունեցել Տարագոնայից ոչ հեռու գտնվող ամրոցում:
Փակ հարսանիքին ներկա են եղել 700 հյուրեր: Նրանց թվում են եղել նորապսակների մտերիմ ընկերները և հայտնի ֆուտբոլիստներ` Լիոնել Մեսսին, Կառլես Պույոլը, Խաբի Ալոնսոն, Խերարդ Պիկեն, Չավին, Սեսկ Ֆաբրեգասը, Սամուել Էտո’Օն, Սանդրո Ռոսելն և այլոք:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.