29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Երեկ՝ Մանհեթենի շրջանի իր բնակարանում հայտնաբերվել է հոլիվուդյան հայտնի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի դին:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, 47-ամյա դերասանի մահվան պատճառը կարող է լինել թմրադեղերի գերդոզավորումը:
Ըստ վերջինիս տվյալների՝ 46-ամյա Հոֆմանին հայտնաբերել են լոգասենյակում՝ սրսկիչը ձեռքին, իսկ բնակարանում գտել են հերոինին նմանվող նյութ:
Դերասանը հիմնականում հայտնի էր երկրորդ պլանի իր դերերի շնորհիվ: 2006 թվականին Հոֆմանը «Կապոտե» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար ստացել է «Օսկար», իսկ 2012 թվականին ճանաչվել է Վենետիկի կինոփառատոնի լավագույն դերասանը` «Վարպետը» ֆիլմում կատարած երկրորդական դերի համար:
Ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն թողարկել է նոր ձայնասկավառակ, որը կոչվում է «Սեր»:
Երգչուհին «Հայկական Վարկած»-ին տեղեկացրեց, որ ալբոմում ներառված են 12 երգեր, որոնցից մեկն արամերեն է՝ այն լեզվով, որով խոսել է Հիսուս Քրիստոսը:
12-ից 7-ը նոր երգեր են, իսկ երեքը՝ «Ադանայի ողբը», «Բարի Արագիլ»-ը և «Տարիներ-տարիներ»-ը կրկին տեղ են գտել այս ձայնասկավառակում:
«Սեր» ալբոմում ներառված են Ջիվան Գասպարյանի, Արա Գևորգյանի, Անդրեի, Արմեն Դիվանյանի «Արևներ» խմբի, այլ երգիչ-երգչուհիների և երաժիշտների կատարումներ:
Դերասան Էմիլ Գալստյանը հայտնի դարձավ ու սիրվեց «Բանակում» և «Քաղաքում» սերիալներից, որտեղ մարմնավորում է Համբարձումի կերպարը:
Այժմ նա պատրաստվում է մի բեմադրություն իրականացնել, որի մտահաղացման հեղինակն ինքն է: Այդ մասին Էմիլը տեղեկացրեց «Հայկական Վարկած»-ին. «Ունեմ ծրագիր՝ մոնոներկայացում, որն ապրիլին պատրաստվում եմ բեմադրել: Տրագիկոմեդիա է, կոչվում է՝ «Վերջին ուղևորը», թեման արտագաղթն է»:
Դերասանն արտագաղթող մարդկանց խնդրի վերաբերյալ հարցին ի պատասախան` ասաց, որ մեր երկրի համար բավականին լրջացած այդ թեմայի մասին իր կարծիքը կարելի է գտնել ներկայացման մեջ:
Ժաննա Ֆրիսկեի ծանր հիվանդության լուրն անհանգստացրել է ոչ միայն ռուս հասարակությանը, այլև օտարերկրյա:
Այսպես, հանրաճանաչ Օզզի Օսբորնի կինը՝ Շերոնը, տեսաձայնագրություն է ուղարկել Ժաննային՝ նշելով, որ պատրաստվում է օգնել վերջինիս:
«Ողջույն Ժաննա, ես Շերոն Օսբորն եմ: Ծանոթացա քո պատմությանը և ես ցանկանում եմ, որ դու իմանաս՝ ես և ամուսինս պատրաստվում են հունիսի 1-ին գալ Մոսկվա՝ հանդիպելու քեզ, սակայն մինչ այդ, մենք գումար կուղարկենք քո բուժման համար»,-տեսանյությում ասում է Շերոն Օսբորնը:
Հոլիվուդյան դերասանուհի Մեգ Ռայանը մտադիր է ֆիլմ նկարահանել՝ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն վկայակոչելով The Guardian-ին, Ռայանի ֆիլմը կկոչվի «Իթաքա»։
Գործողությունները տեղի են ունենալու ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի օրոք:
Ֆիլմում, բացի Ռայանից, կխաղան Մելանի Գրիֆիտը և դերասանուհու որդին՝ Ջեք Քուեյդը: Ֆիլմի գործադիր պրոդյուսերը կլինի Թոմ Հենքսը:
Հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն հրաժեշտ է տալիս դերասանությանը՝ իր ողջ ժամանակը տրամադրելով ճանապարհորդությանը, բիզնեսին ու ալկոհոլին:
65-ամյա ֆրանսիացի դերասանը, որը խաղացել է ավելի քան 170 ֆիլմում, նշել է, թե այլևս հոգնել է և հեռանում է կինոյից:
«Ես ապահովված մարդ եմ ու ինձ հարկավոր չէ այլևս անհանգստանալ այն մասին, թե ինչպես կվաստակեմ գումար»,- նշել է Դեպարդիեն՝ ընդգծելով, թե կինեմատոգրաֆն իր կոչումը չէ:
Կյանքի ընթացքում մենք հանդիպում ենք անախորժությունների, պարտությունների և առաջ գնալ օգնում է միայն հույսը: Առանց հույսի սիրտը կարող է փշրվել, նպատակները մնալ անկատար, իսկ կյանքը կդառնա անհետաքրքիր:
Այսպիսով, ի՞նչ են խորհուրդ տալիս հայտնի մտածողները, ինչպե՞ս և ինչո՞ւ չկորցնել հույսը.
1. Հույսերը օղակապեր են, որոնք սրտին թույլ չեն տալիս պայթել: Թոմաս Ֆուլեր
2. Եթե նույնիսկ մենք հուսահատվում ենք, մենք տակավին շարունակում ենք հուսալ: Գուրմոն
3. Ինձ հայտնի բոլոր բժիշկներից հույսն ամենալավն է: Դյումա հայր
4.Մարդ հաճախ ընկնում է այնպիսի դրության մեջ, երբ նրան մնում է միայն հուսալ: Հաշեկ
5. Ով ոչնչից չի հուսադրվում, նա հուսահատվելու էլ ոչինչ չունի: Սենեկա կրտսեր
6. Միշտ հուսալ, երբեք չհուսահատվել, այդպիսին է մեծ հոգու տեր մարդու հատկությունը: Ֆլոր
7. Հույսն ամենամեծ ու ամենադժվար հաղթանակն է այն բոլորից, ինչ մարդ ընդունակ է տանելու իր հոգու հանդեպ: Բեոնանոս
8. Մշտապես պետք է հուսալ, երբ հուսահատվում ես և՝ կասկածել, երբ հուսադրվում ես: Ֆլոբեր
9. Հույսի բարձրագույն ձևը հուսահատության հաղթահարումն է: Բեոնանոս
10. Հույսը մշտապես գուշակում է ուրախ գալիք օր: Տիբուլլոս
Ամերիկյան OK! ամսագիրն ուրախալի նորություն է հայտնել. օսկարակիր 23-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն ամուսնանում է Նիկոլաս Հոլտի հետ, որի հետ հանդիպում էր արդեն 3 տարի:
Նրանց հարաբերություններում որոշակի խնդիրներ էին ծագել, զույգը նույնիսկ անցյալ տարի բաժանվել էր, սակայն ի վերջո, սերը հաղթեց:
Իզուր չէր, որ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը Լոուրենսը եկել էր սպիտակ զգեստով. մրցանակ հանձնելուց անմիջապես հետո, նրա սիրելին ամուսնության առաջարկ է արել դերասանուհուն: Եթե հավատանք լուրերին, ամուսնական մատանին արժե մոտ 250 հազար դոլար:
Այսօր հայ մեծանուն դերասան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է:
Նա ծնվել է 1923թ. հունվարի 23-ին Ախալցխայում: Դերասանական գործունեությունը սկսել է Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում: 1944թ. տեղափոխվել է Երևան և դերասան աշխատել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:
Դերասանին ճանաչում բերեց նրա առաջին դերը` Բոնին: Կ. Խաչվանքյանը խաղացել է 100-ից ավել դերեր, որտեղ ստեղծել է առանձնահատուկ կերպարներ:
Մեծ դերասանը մահացել է 1998թ. նոյեմբերի 23-ին Երևանում
Կարպ Խաչվանքյանի խաղացած դերերից են.
Բոնի՝ ‹‹Սիլվա››
Վալի՝ ‹‹Աշուղ Մուրադ››
Գուրգեն – ‹‹Աղբյուրի մոտ››
Տոնինո, Ձունիետո ՝ ‹‹Վենետիկյան երկվորյակներ ››
Լյոնյա Գլազկին՝ ‹‹Մի քաղաք կա Վոլգայի վրա››
Դիոգինես՝ ‹‹Եվայլն կամ Նոր Դիոգինես ››
Նիկո՝ ‹‹Ատամնաբույժն արևելյան››
Ալդեմարո՝ ‹‹Պարերի ուսուցիչը››
Խանդիկյան՝ ‹‹Խանդից պատուհաս››
Միշա՝ ‹‹Սիրո հովիտ››
Սկապեն՝ ‹‹Սկապենի արարքները››
Սիրական՝ ‹‹Սոֆիկի սխալը››
Մանուչա՝ ‹‹Ծղնեթցի Մայա››
Ղարա՝ ‹‹Կապկազ թամաշա››
Պետրուչիո՝ ‹‹Անսանձ կնոջ սանձահարումը››
Թոդորոս՝ ‹‹Պահանջվում է ստախոս››
Հիգենս՝ ‹‹Իմ չքնաղ լեդի››
Սոկրատ՝ ‹‹Սեր աստղերի տակ››
Կնյազ՝ ‹‹Տաքսի, տաքսի››
Ջուլիկյան՝ ‹‹Ախ, ներվեր, ներվեր››
Վարուժան՝ ‹‹Ծաղիկների աշխարհ››
Կիկիլիո՝ ‹‹Երկու օրիորդ››
Պետիկ՝ ‹‹Երազիկ››
Մեքի՝ ‹‹Երեք գռոշանոց օպերա››
Բապս՝ ‹‹Չառլեի մորաքույրը››:
Հատված՝ ‹‹Տաքսի, տաքսի›› ներկայացումից
Քանյե Ուեսթն արդեն հայտարարել է, որ իր սիրելիի՝ Քիմ Քարդաշյանի հետ մտադիր է ճոխ հարսանյաց հանդիսություն կազմակերպել, սակայն մանրուքների մասին դեռևս զույգը լռում է:
Միակ նորությունն այն է, որ հանդիսությունը տեղի է ունենալու ամռանը՝ ԱՄՆ-ից դուրս:
Ինչպես հայտնում է 7days.ru-ն՝ հղում անելով Hello! ամսագրին, հավանականությունը մեծ է, որ աստղային զույգը կամուսնանա Փարիզում: Հենց այնտեղ են այս օրերին գտնվում Քիմն ու Քանյեն: Վերջիններիս մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, Քարդաշյանն ու իր փեսացուն հարմար տարբերակներ են քննարկում՝ հարսանյաց հանդիսությունն անցկացնելու համար:
«Նրանք սկսել են ուսումնասիրել վայրեր, որտեղ կարելի է կազմակերպել հարսանիքը: Քիմն ու Քանյեն դիտել են Վերսալը, և երկուսն էլ տվել են իրենց հավանությունը: Մյուս հավանական տարբերակը Trianon Palace Hotel-ն է, որը գտնվում է Փարիզից 20 կմ հեռավորության վրա»,- ամսագրի հետ զրույցում նշել է զույգի մտերիմներից մեկը:
Սակայն հայտնի է դարձել, որ Վերսալյան պալատի ղեկավարությունն նպատակահարմար չի համարել նրանց թույլատրել հարսանյաց հանդեսն անցկացնել այնտեղ` արքայական պալատում:
«Հունվարի 19-ին, Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն այցելել են պալատ, սակայն նրանք չեն պատրաստվում այնտեղ անցկացնել հարսանեկան միջոցառումը»,- այս մասին գրված է Վերսալյան պալատի Twitter-ի միկրոբլոգում:
Բանն այն է, որ պալատը կարող են վարձակալությամբ վերցնել անհատներ, այնուամենյանիվ Վերսալյան պալատի ղեկավարությունը մերժել է զույգին` այդպես էլ չհստակեցնելով կոնկրետ պատճառը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.