29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, Բաքուն այդ ուղղությամբ առաջարկ է արել Երևանին, ինչի մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր դիրքորոշումը հայտնի է այս հարցում, այն մնում է անփոփոխ: Դա բազմիցս արտահայտվել է մեր պետության ղեկավարի կողմից: Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարգանքի վրա, հարաբերությունների կարգավորման ջատագով է (Հայաստանի հետ — խմբ.): Այս ուղղությամբ առաջարկ է արվել»,-այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Բայրամովը:
Նրա խոսքով ՝ Բաքուն կարծում է, որ տարածաշրջանում համագործակցությունն այլընտրանք չունի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Անկարան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար» և Երևանին կոչ է արել համագործակցել «Վեցյակի հարթակի» շրջանակներում, փոխանցում է ria.ru-ն։
«Ես Երևանին կոչ եմ անում օգտվել «Վեցյակի հարթակի» (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան, Հայաստան և Ադրբեջան) շրջանակներում տարածաշրջանում համագործակցության հնարավորություններից։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կանենք մեզնից կախված ամեն ինչ»,- Շուշիում հայտարարել է Էրդողանը։
Նշենք, որ Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:
«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», — ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:
Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:
«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», — բացատրել է նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:
Իլհամ Ալիևն ասել է, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները:
Իրանի խորհրդարանի հետազոտական կենտրոնը «Հայաստանի ու Ադրբեջանի պատերազմն ու Իրանի իսլամական հանրապետության ազգային շահերը» թեմայով զեկույց է պատրաստել, որտեղ նախ հակիրճ անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության պատմությանը, այնուհետև նշվել է, որ 2020թ. հուլիսին բախումներ են եղել Տավուշում, որի ժամանակ Հայաստանը մեծ հարվածներ է հասցրել Ադրբեջանին: Այս մասին գրում է regionmonitor-ը։
Ընդգծվել է, որ 2020թ. սեպտեմբերին Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություն են անցկացրել, որից հետո Ադրբեջանի ԶՈւ և «Արցախի ինքնահռչակ հանրապետության ուժերի» միջև ուժգին բախումներ են սկսվել: Շեշտվել է, որ այս պատերազմում ուշադրության արժանի հանգամանք են Թուրքիայի և Իսրայելի ունեցած դերակատարումը: Նշվել է, որ մի կողմից Թուրքիայի անմիջական աջակցության, մյուս կողմից զինտեխնիկայով Իսրայելի աջակցության շնորհիվ Ադրբեջանը կարողացել է «հետ բերել իր օկուպացված տարածքների» մի մասը:
Շեշտադրվել է, որ Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները գնալով խորանում են, այդ համատեքստում ընդգծվել է պաղեստինաիսրայելական բախումների օրերին Ադրբեջանի կողմից Իսրայելի կազմավորման օրը շնորհավորելու, պատերազմից հետո Բաքվում տոնախմբության ժամանակ Իսրայելի դրոշի առկայության և այլ հանգամանքներ:
«Հարավային Կովկասում Թուրքիայի՝ Իրանի տարածաշրջանային մրցակցի, և Իսրայելի՝ Իրանի ամենամեծ թշնամու, դերակատարման աճը ակնհայտ բացասական ազդեցություն ունի Իրանի ազգային անվտանգության և շահերի վրա»,- նշվել է զեկույցում:
Շեշտադրվել է նաև, որ նոյեմբերի 9-ի համաձայնության 9-րդ կետի վերաբերյալ անորոշություն կա, քանի որ Հայաստանը խոսում է հաղորդակցման ուղիների բացման, իսկ Ադրբեջանը՝ միջանցքի ստեղծման մասին: Ընդգծվել է, որ միջանցքի ստեղծումը, ամենայն հավանականությամբ Թուրքիայի ցանկությունն է, որը արտահայտվում է Ադրբեջանի իշխանությունների միջոցով: Նշվել է, որ նման միջանցքի ստեղծումը կնպաստի Թուրքիայի տարածաշրջանային նպատակի իրագործմանը՝ Մեծ Թուրանի ստեղծմանը: Ընդգծվել է, որ Բաքուն միջանցքի ստեղծման համար բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել և այդ համատեքստում Հայաստանի սահմանին իրականացվող գործողությունները կարևոր են:
Նշվել է, որ եթե այդ միջանցքը գործարկվի, ապա ապրանքների և էներգիայի տեղափոխման համար Թուրքիան այդ ճանապարհն է օգտագործելու և ջանալու է հայ-իրանական սահմանը գործնականում անօգուտ սահմանի վերածել և կտրել Կովկասին Իրանի հասանելիությունը: Ընդգծվել է, որ եթե թյուրքախոս երկրների միջև ցամաքային կապ ապահովվի, ապա Իրանը դուրս կմնա Կենտրոնական Ասիայի ապրանքների և էներգիայի փոխադրման ու տարանցման գործընթացներից:
Եզրակացության մեջ նշվել է, որ Իրանը պետք է մեծացնի իր դերակատարումը հետևյալ միջոցներով՝
-Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների ամբողջացում,
-Ադրբեջանի և մասնավորապես՝ «ազատագրված տարածքների» հետ հաղորդակցական ուղիների ավելացում,
-Իրանի տարածքով Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության դյուրացում,
-Հայաստանի և Իրանի միջև ցամաքային ճանապարհի վերանորոգում և ամբողջացում:
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հարցազրույց է տվել «Ռոսիյսկայա գազետա»-ին, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնմանը, ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին և հարակից այլ թեմաների:
Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք պաշտոնյայի պատասխանը լրատվամիջոցի այն հարցին, թե տրանսպորտի ոլորտում ինչ ենթակառուցվածքային նախագծեր կարող են իրականացվել առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի հետ:
«Անդրկովկասում բարի կամքի առկայության դեպքում տրանսպորտային հաղորդակցությունը կապաարգելափակվի, առևտուրը կսկսի զարգանալ, երկու երկրի տնտեսությունները զարգացման հզոր նոր խթան կստանան, և մարդկանց կյանքը կբարելավվի: Կարևորն այն է, որ այդպիսի բարի կամք գոյություն ունի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ, որին հանձնարարված է զբաղվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
Հենց սկզբից մենք գործընկերների հետ պայմանավորվել ենք՝ այնպիսի մոտեցում ենք ընտրել, որը հիմնված է ողջախոհության վրա»,- ասել է նա` նկատելով, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները շատ բարդ են և բազմաշերտ, որը եկել է դարերի խորքից: Պաշտոնյան նժել է, որ շատերը սարսափելի վիշտ են տարել, լքել են իրենց տները, կորցրել են ամենամերձավոր մարդկանց: Այս մասին միշտ հիշվելու է: Այսօր կարևոր է սովորել միմյանց հետ հաղորդակցվել և միասին աշխատել ընդհանուր խաղաղ ապագա ստեղծելու համար:
«Փոխվարչապետերի մակարդակով հեռավար բանակցությունները սկսվել են 2021 թվականի հունվարին, իսկ 3 պատվիրակությունները կլոր սեղանի շուրջ են նստել հունվարի 30-ին: Մինչ այդ Ադրբեջանի և Հայաստանի միջև նման խնդիրները երբեք չեն քննարկվել նման մակարդակում: 2021 թվականի նոյեմբերի 9-ի՝ մեր պետությունների ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման պահից և աշնանային 40-օրյա պատերազմի ավարտից հետո մինչ բանակցությունների մեկնարկն 2 ամսից քիչ ավելի ժամանակ է անցել: Պատմության մեջ քիչ օրինակներ կան, երբ պատերազմող կողմերն այդքան կարճ ժամանակ անց նստել են բանակցությունների սեղանի շուրջ`տրանսպորտային կապերի ապաշրջափակման և իրենց երկրների տնտեսությունների զարգացման համար պայմաններ ստեղծելու համար:Այս ամենը առանձնահատուկ է դարձնում բանակցությունների ձևաչափը և ընդգծում մասնակիցների ցանկությունը՝ լուծում գտնելու հարցում»,-ասել է Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետը նկատել է, որ ոչ ոք չէր ցանկանում, որ բանակցությունները դեռ չսկսված ավարտվեին: Ուստի այս մոտեցումը հնարավորություն է տվել երկու երկրի միջև բոլոր հնարավոր երկաթուղային և ճանապարհային երթուղիների քննարկմանն անցնելուն: Նրա խոսքով` դիտարկվում են Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները: Միևնույն ժամանակ, լուծվում են Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի տարածքով կամ Հայաստանից և Ռուսաստանից Նախիջևանով Իրան շարժը սկսելու խնդիրները:
Բացի այդ, ըստ Օվերչուկի, Հայաստանը կարող է հնարավորություն ունենալ օգտագործել Կասպից ծովի ադրբեջանական նավահանգիստները Միջին Ասիայի երկրներ և Կենտրոնական Ասիայի երկրներից ՀՀ ապրանքներ տեղափոխելու համար:
«Տարածաշրջանում տրանսպորտային շրջափակումը վերացնելը կարևոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և հարևան բոլոր երկրների համար: Միևնույն ժամանակ, Հայաստանը կդառնա ոչ միայն կարևոր միջազգային տրանսպորտային հանգույց Պարսից ծոցի իրանական նավահանգիստները Սև ծովի նավահանգիստների, ինչպես նաև Բալթիկայում և Խաղաղ օվկիանոսում գտնվող ռուսական նավահանգիստները միացնելու հարցում, այլ նաև կկարողանա սկսել ստեղծել սեփական արտադրություն, քանի որ այն հնարավորություն կունենա մուտք գործել իրացման նոր շուկաներ, և երկրից արտադրանք արտահանելու հնարավորությունը սահմանափակող գործոններն անցյալ կդառնան: Ժամանակակից պատմության մեջ նման հնարավորություններ երբեք չեն բացվել, և անկասկած, այս նոր կազմաձևում հիմնական շահառուները կլինեն Ադրբեջանը և Հայաստանը: Ռուսաստանը դրանում օգնում է նրանց և տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին»,-ասել է Օվերչուկը:
Այնուհետև պաշտոնյան նշել է, որ աշխատանքային խմբի շրջանակում ուսումնասիրվել են Ադրբեջանը և Հայաստանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային և ճանապարհային երթուղիները:
«Գարնանն այս երկրների սահմանային տարածքներում աշխատել են տրանսպորտի նախարարության, «Ռոսավտոդոր»-ի (ՌԴ դաշնային ճանապարհային գործակալություն,-խմբ.) և «Ռուսական երկաթուղիներ»-ի ռուս փորձագետները: Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր ճանապարհ և երկաթուղի, գնահատել երկու երկրի միջև առևտրային տրանսպորտի հնարավորությունները: Գնահատվել է ճանապարհների մակերևույթների, երկաթուղիների, կամուրջների, խողովակների վիճակը, որոնք ճանապարհների տակ են: Դժբախտաբար, գրեթե բոլոր հնարավոր ուղիները քայքայվել են, և տրանսպորտային կապերի վերականգնումը լուրջ ներդրումներ է պահանջում: Այս փորձագիտական աշխատանքի արդյունքների հիման վրա կողմերը կարողացել են ուրվագծել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետագա քայլերը»,-ասել է Օվերչուկը:
Փոխվարչապետը հավելել է, որ ավելի քան երեսուն տարի երկու երկրի պետական ապարատները համակարգված աշխատել են միմյանց դեմ, և այժմ նրանք պետք է լուծումներ փնտրեն և փոխզիջումների գնան:
«Դա մարդկանց համար դժվար է, քանի որ նրանք կրում են նախորդ կյանքի և իրենց երկրների հարաբերությունների պատմությունը: Երբ այս բոլոր լուծումները գտնվեն, և Ադրբեջանն ու Հայաստանը որոշեն, որ պատրաստ են դրանք կյանքի կոչել, այդ ժամանակ հնարավոր կլինի սկսել ճանապարհների վերականգնումը, այնուհետև վերսկսել տրանսպորտային կապերը: Գլխավորը լավ ապագան տեսնելն է, և, իհարկե, կարևոր է, որ այժմ ոչ ոք քայլեր չձեռնարկի, որոնք էլ ավելի կբարդացնեն այս առանց այդ էլ բարդ հարաբերությունները»,- ասել է նա:
WarGonzo նախագծի աղբյուրները հայտնում են, որ նախապատրաստվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Բաստրիկինի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանդիպումը։ Մանրամասներ այս պահին չեն հրապարակվում, սակայն աղբյուրի փոխանցմամբ՝ դժվար չէ կռահել հանդիպման Ալիեւի շարժառիթների մասին։
Ալիևը Ռուսաստանի իրավապահների հետ խնդիրներն առաջացել են մոտ մեկ ամիս առաջ։ «Նովոսիբիրսկում տեղի ունեցածը՝ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների եւ ոստիկանության միջեւ, երբ վերջիններս կրակեցին իրավախախտ ադրբեջանցու վրա, միայն տրիգերն էր, որ թաքցնում էր այն միտումները, որոնք թույլ չէին տալիս Փաշինյանին հանգիստ քնել։
WarGonzo նախագիծը տեղեկություններ ունի, որ դեռեւս նախորդ տարվա վերջից ՆԳՆ — ի, ՔԿ-ի, ԱԱԾ-ի ղեկավարությունից ստացել են կոռուպցիոն խմբավորումների մաքրման հստակ պահանջ։ Թիրախի տակ են հայտնվել հիմնականում ադրբեջանցի գործարարները։ Ամբողջ Ռուսաստանում կտրուկ աճել են դեպքերը, երբ Ադրբեջանից եկածները կոնֆլիկտային միջադեպերի արդյունքում փորձել են խուսափել օրենքից։
Ալիևը մինչև վերջերս Ռուսաստանում հանդես էր գալիս ադրբեջանական բիզնեսի անվտանգության երաշխավոր, քանի որ կապեր ուներ Կրեմլի էլիտաների հետ և կարող էր օգնել հայրենակիցներին, երբ վերջիններս հայտնվում էին բարդ իրավիճակում ։
«Բայց կարծես դա դադարել է աշխատել։ Ուժայինների ծրագրերի մասին վերնախավում իմացել են, եւ այժմ նրանցից քչերն են ցանկանում հայտնվել ԱԱԾ-ի կամ ՔԿ-ի նշանառության տակ»:
WarGonzo նախագծի ռուսական հատուկ ծառայությունների աղբյուրներից տեղեկություններ են ստացվել, որ առանձին խմբեր զբաղվում են տեղեկատվության, այդ թվում ՝ հետախուզական բնույթի հավաքագրմամբ: Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանի տարածքում միջկրոնական եւ միջէթնիկական հակամարտություններին։
«Այսինքն ՝ ռուսական ուժայինների մոտ շարժառիթը բավական լուրջ է։ Սա պետական խնդիր է, որը մեր երկրում, ինչպես հայտնի է, լուծում է միայն մեկ մարդ։ Եվ Ալիևը դա հասկանում է։ Չի կարող չհասկանալ։ Պուտինը, բնականաբար, այդ թեմայով Ալիևի հետ չի խոսի։ Նրա դեպքում ուղղակիորեն դիմել Բորտնիկովին, նույնպես տարբերակ չէ: Միակ մարդը, ով կարող է հանդես գալ այս գործում, ըստ էության, Բաստրիկինն է»,- գրված է Дзене -ի հոդվածում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել պետական «TRT» հեռուստաընկերությանը: Նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հունիսին 14-ին կայանալիք հանդիպմանը և արցախյան հիմնախնդրին: Նշել է, որ Բայդենի հետ հանդիպմանը նրան հարցնելու է թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության պատճառը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ըստ Էրդողանի՝ Բայդենից առաջ իրենք աշխատել են թե՛ դեմոկրատական և թե՛ հանրապետական կուսակցությունները ներկայացնող նախագահների հետ, որոնցից ոչ մեկի օրոք 2 երկրների միջև նման լարվածություն չի եղել: Բայդենին նախորդողների օրոք դժվարություններ չեն եղել նաև հանդիպումների և հեռախոսազրույցների կազմակերպման հարցում:
Նշելով, որ երկու երկրների լարվածության խորացման պատճառը Հայոց ցեղասպանության հարցն է՝ Էրդողանը հետևյալ շեշտել է. «Արդեն զզվել ենք՝ սպասելով, թե ամեն տարի ապրիլի 24-ին ԱՄՆ-ն հայերի վերաբերյալ ինչ կասի: Լավ, բան ու գործդ վերջացրել ես ու հայերի փաստաբանությո՞ւնը պիտի անես: Թողնենք այդ գործը պատմաբաններն անեն: Սա քաղաքական գործիչների գործը չէ, թող պատմաբանները, իրավագետները, մարդաբաններն աշխատեն, որից հետո մեր առջև դրված արդյունքի վերաբերյալ մենք էլ, որպես քաղաքական գործիչներ, անենք մեզ վիճակվածը: Սակայն այս պահին, երբ որևէ բան դեռ չկա, բռնում ու հարցը օրակարգ եք բերում»:
Թուրքիայի նախագահը, այնուհետև անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, հետևյալ պնդումներն է արել. «Տարիներ շարունակ Մինսկի եռյակը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, Հայաստան-Ադրբեջան խնդիրը չկարողացան լուծել: Տարիներ անց, ի վերջո, Ադրբեջանն ինքն իր խնդիրը լուծեց (բառացի՝ ինքն իր պորտը կտրեց): Հիմա այստեղ ընդհանրապես որևէ կապ չունեցող Թուրքիային ինչպե՞ս եք այդ հարցի մեջ գցում: Եթե ինչ-որ բան ունեք ասելու, ինչ-որ բան կա, որ ցանկանում եք անել, եկեք, որպես ՆԱՏՕ-ում ձեր դաշնակից ու գործընկեր, ասեք՝ այսինչ բանն ենք ուզում անել, այնինչ բանն ենք ուզոմ անել և մենք էլ կխոսենք: Բայց նման բան չկա: Միանգամից ելնում և մեր առաջ դնում ես այսպես կոչված ցեղասպանության հարցն ու քո ուզած որոշումն ընդունում: Քեզ նախորդած ԱՄՆ ղեկավարները, ի՞նչ է, քո չափ չէին հասկանում էս գործից: Նրանցից ոչ մեկն այդ արտահայտությունը չի արել, մի մասը «Մեծ եղեռն» է ասել, մի մասն էլ՝ շատ այլ տարբեր բաներ, բայց ոչ երբեք այդ տերմինը»:
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք «ցեղասպանություն» տերմինի կիրառումը բխում է այլ պատճառներից, Էրդողանը հետևյալ կերպ է պատասխանել.
«Մենք այդ ամենին արդեն վարժվել ենք, միշտ նման բաներ են անում: Թուրքիան գաճաճ պետություն չէ, մենք Թուրքիայի Հանրապետություն ենք: Նրանք, ովքեր Թուրքիային այս կերպ նեղն են գցում, կարևոր բարեկամ են կորցնում»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
Իր խոսքում Էմանուել Մակրոնը նշել է. «Բարև ձեզ տիկնայք և պարոնայք, շատ ուրախ եմ այսօր Փարիզում հյուրընկալել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին:
Թանկագին Նիկոլ, ի նպաստ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի Ձեր հանձնառությունից ի վեր, մենք վերջին տարիներին շատ ենք աշխատել միասին: Հիշում եմ հատկապես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում իմ այցելությունը Երևան և մեր բազմաթիվ քննարկումները: Այս աշխատանքային այցը տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարևոր պահին:
Հայաստանն այսօր բախվել է անվտանգության լուրջ ճգնաժամի: Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ի վեր, որը վերջ դրեց Ղարաբաղում պատերազմական գործողություններին, մենք պարոն Փաշինյանի հետ գնահատելով իրավիճակը` նկատում ենք, որ եթե անգամ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, շատ անելիքներ կան: Եվ Ֆրանսիան պատրաստ է իր օժանդակությունը բերել` ի նպաստ բնակչության: Առաջին հերթին խոսքս վերաբերում է բոլոր գերիներին, այդ թվում` ռազմագերիների և անազատության մեջ գտնվող բոլոր անձանց ազատ արձակմանը:
Ուզում եմ առանձնապես ընդգծել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը, որն անպայման պետք է պահպանվի: Եվ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողքին Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել` հասնելու դեէսկալացիայի և հաստատելու երկխոսություն կողմերի միջև:
Ուզում եմ խոսել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի մասին: Ինչպես արդեն ասել էի պարոն Փաշինյան, սահմանագծման և սահմանազատման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես բանակցությունների միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, և ես կոչ եմ անում կողմերին վերադառնալ ելման դիրքեր: Մենք կփորձենք օգնել երկխոսության հաստատման հարցում:
Այս դժվար իրավիճակում, որտեղ հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է ինչպես միշտ՝ նախ նաև մարդասիրական ոլորտում: Նախ և առաջ մեր բուժհաստատությունները համագորածակցել են Հայաստանի բուժհաստատությունների հետ, ընտրվել են Հայաստանի բազմաթիվ հիվանդանոցներ, որոնք ունեցել են այդ կարիքը: Մենք նաև բացառիկ աջակցություն ենք ցուցաբերել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեությանը, որը զբաղվում է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և նրանց ընտանիքներին սատարման ու անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներով:
Մենք պարոն Փաշինյանի հետ խոսել ենք նաև տնտեսական գործակցության մասին, հստակեցրել ենք որոշակի բնագավառներում փոխգործակցությունը, որի նպատակն է օգնել Հայաստանին զարգացնել ենթակառուցվածքներն ու շարունակել մեր հանձնառությունը կլիմայի փոփոխությունների բնագավառում: Այս նպատակով է, որ շատ մեծ հաճույքով ընդունում եմ այսօր վարչապետի պաշտոնակատարին:
Թանկագին Նիկոլ, մենք համերաշխ ենք Հայաստանի հետ և կմնանք: Այս դժվարին ժամանակներին Ֆրանսիան հաստատակամ է, որպեսզի տարածաշրջանում, ի վերջո, խաղաղություն հաստատվի:
Շնորհակալություն և ևս մեկ անգամ բարի գալուստ»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմը ճիշտ կերպով վերլուծում է «Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը»: Այս մասին հայտնում է Minval.az լրատվամիջոցը:
«Պատերազմից հետո առաջին փուլում Հայաստանը համաձայն չէր սրա հետ, բայց ինձ վերջերս հայտնեցին, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում այս միջանցքի անխուսափելիության հետ կապված խնդիրները: Ինչպես գիտեք, քննարկումներն այժմ ընթանում են եռակողմ ձևաչափով: Այս հարցը քննարկվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի շրջանակներում, և կան լավ արդյունքներ»,-հայտարարել է Ալիևը:
«Զանգեզուրի միջանցքը նոր կապ կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Մենք արդեն սկսել ենք Հորադիզից մինչև Հայաստանի հետ սահմանը ձգվող երկաթուղու կառուցումը: Վստահ եմ, որ առաջիկա երկու կամ երկուսուկես տարում այդ երկաթուղին կշհագործվի: Նախիջևանի երկաթուղու մեծ մասը գործում է, պակասող հատվածը կկառուցվի: Զանգեզուրի միջանցքի կարևոր հատվածը պետք է կառուցվի Հայաստանում: Այդպիսով նոր միջանցք կբացվի, և այդ կապը Թուրքիայի և Ադրբեջանի միջև ավելի ամուր կդառնա»,- նշել է Ադրբեջանի նախագահը:
ԵՄ խոսնակը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․
«Հայ-Ադրբեջանական սահմանում տեղի ունեցող վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են։
Պետք է անհապաղ թուլացնել լարվածությունը։ Եվրոպական միությունը երկու կողմերին հորդորում է ձեռնպահ մնալ հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից։ Բոլոր կողմերը պետք է ետ քաշվեն դեպի մայիսի 12-ից առաջ իրենց զբաղեցրած դիրքերը և երկու կողմերը պետք է ներգրավվեն սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցություններում։
Մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանին առանց հետաձգելու ազատել բոլոր ռազմագերիներին և անազատության մեջ պահվող անձանց։ Մենք ողջունում ենք լարվածությունների թուլացմանը միտված բոլոր ջանքերը, այդ թվում՝ հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները։
ԵՄ պատրաստ է տրամադրել փորձագիտական ներուժ և օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև աջակցել անհրաժեշտ վստահության ամրապնդման մեխանիզմներին՝ առաջ շարժվելու դեպի հարատև խաղաղություն ու բարեկեցություն Հարավային Կովկասում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանի նախագահ Ալիեւն երեկ Աղդամում հանդես է եկել հերթական ցինիկ հայտարարությամբ՝ սպառնալով ոչնչացնել հայերին։
«Ցավոք, հայկական կողմը չի հրաժարվում իր սադրիչ գործողություններից։ Եթե մենք չնչին սպառնալիք տեսնենք մեր ժողովրդի եւ պետության անվտանգության համար, մենք անհապաղ կոչնչացնենք թշնամուն», — հայտարարել Է Իլհամ Ալիեւն այսօր Աղդամում:
Ավելին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե չի պատրաստվում ականջալուր լինել միջազգային հանրության գնահատականներին։
«Ոչ ոք չի կարող ճնշում գործադրել մեզ վրա, ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա։ Հիմա որոշ հայամետ երկրներ ու շրջանակներ ինչ-որ հայտարարություններ են անում։ Թող անեն, դա իրենց գործն է։ Եվրախորհրդարանը հերթական անգամ կեղծ փաստերի վրա հիմնված բանաձև է ընդունել։ Ես ուշադրություն չեմ դարձնում դրա վրա, եւ ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս: Այս ամենը մանրուքներ են Կարեւորն այն է, որ մենք այսօր այստեղ ենք, մենք կանգնած ենք այստեղ եւ հավերժ կապրենք այստեղ: Քառասունչորս օր պատերազմի եւ հետպատերազմյան ժամանակաշրջանը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե ով ով է, եւ ով ինչ է կարող: Մենք մեզ համար հստակեցրել ենք շատ հարցեր, հատկապես միջազգային մակարդակով, եւ դա կօգնի մեզ ապագայում Ճիշտ որոշումներ կայացնել», — հավելել Է Ալիեւը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.