23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բեն Լադենի օրագրում, ըստ ուսումնասիրությունների, ահաբեկիչը գրառումներ է արել կազմակերպվելիք ահաբեկությունների մասին, որոնցից մեկն էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մահափորձի նախատրաստությունն է եղել:
Ահաբեկիչն իր կողմնակիցներին կոչ է արել կազմակերպել երկրորդ Սեպտեմբերի 11, և որպես թիրախ նշվել է ԱՄՆ նախագահը:
«Ալ Քաիդայի» առաջնորդը նախապատրաստվել է հուլիսի-4-ին`ԱՄՆ անկախության օրը, ահաբեկչական գործողություններ իրականացնել Նյու Յորքում, Լոս Անջելեսում և ամերիկյան այլ քաղաքներում: Գերխնդիրը եղել է հնարավորինս շատ ամերիկացիների սպանությունը:
Օրագրում գրառումներ կան նաև Եվրոպայում՝ մասնավորապես Մեծ Բրիտանիայում նախապատրաստվելիք ահաբեկությունների վերաբերյալ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ կազմակերպությունը ահաբեկչական չի համարում: Նրա համոզմամբ՝ վերջերս ստորագրված պաղեստինյան հաշտության համաձայնագիրը առանցքային է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման և պահպանման առումով:
Էրդողանն այս մեկնաբանությունն արել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի` Մահմուդ ազ Զահրի այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ իրենց կազմակերպությունը կարող է ընդունել Պաղեստինի հանրապետությունը, սակայն երբեք չի ճանաչի Իսրայելը, քանի որ դա կոտնահարի պաղեստինցի փախստականների իրավունքները:
Իսրայելի պաշտոնատար անձինք` երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գլխավորությամբ, դեմ են ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի համագործակցությանը: Իսկ ահա Թուրքիայի վարչապետը ողջունել է այդ քայլը:
«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ, ստեղծվել է որպես քաղաքական կուսակցություն և շարունակում է այդպիսին մնալ»,- ասել է Էրդողանը: Ըստ նրա՝ չարժե ահաբեկչական կազմակերպությունները նույնացնել ՀԱՄԱՍ-ի նման կուսակցությունների հետ:
ԱՄՆ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Նյութ իր թեկնածությունն է առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
67–ամյա Գինգրիչը նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին հայտնել է Twitter սոցիալական կայքի միջոցով։
Ամերիկյան լրատվամիջոցները դեռ հունվար ամսին գրում էին , որ Գինգրիչը պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ վերջինս բանակցություններ է անցկացրել Հանրապետական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Որոշ ժամանակ առաջ ապագա հանրապետական թեկնածուն ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ կարծիք էր հայտնել, թե «Օբամայի նախագահությունը Քլինթոնի նախագահության երրորդ ժամկետն է»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան 2012–ի նոյեմբերի 6–ին։
Սիդնեյ քաղաքի նավահանգստում հայտնաբերվել է 52 միլիոն դոլար արժողությամբ հերոին, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
42 կգ հերոինը թաքցրել էին կահույքի բեռնարկղի մեջ, որը Սիդնեյ էր տեղափոխվել Մալայզիայից: Թմրանյութը հայտնաբերել են մաքսատան աշխատակիցները:
Դեպքի առնչությամբ ձերբակալվել են Մալայզիայի երկու քաղաքացիներ, որոնց անունները չեն հրապարակվել:
Նրանց մեղադրում են թմրանյութերի անօրինական վաճառքի համար: Եթե ձերբակալվածները մեղավոր ճանաչվեն՝ ցմահ կազատազրկվեն:
Associated Press գործակալությունը տեղեկացնում է, որ Լիբիայի պետական հեռուստատեսությունը վերջապես «ցուցադրել է» երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիին, որին «կորցրել էին» որդու և երեք թոռների սպանությունից հետո:
Տեսագրության մեջ սև հագուստով և արևային ակնոցով Լիբիայի առաջնորդը, Տրիպոլիի բարձրակարգ հյուրանոցներից մեկում, հանդիպում է տեղական ցեղախմբերի առաջնորդներին։
CNN-ի տեղեկություններով, ՆԱՏՕ-ի ավիացիան մայիսի 12-ի առավոտյան կրկին ռմբակոծել է Քադաֆիի նստավայրը։ Լիբիայի իշխանությունները հաստատել են այս տեղեկությունը:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսպես է մեկնաբանել Ուսամա բեն Լադենի սպանությունը. «Ցանկացած ահաբեկչի սպանությունը, այդ թվում և՝ Ուսամա բեն Լադենի, ուղղակիորեն առնչվում է Ռուսաստանի անվտանգությանը, քանի որ «Ալ Ղաիդան» շարունակում է իր գրոհայիններին մեր երկրի տարածք ուղարկել»:
Ըստ Մեդվեդևի հայտարարության՝ Ռուսաստանի ուժային կառույցներն անդադրում պայքար են մղում գրոհայինների դեմ:
«Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության Արաբական թերակղզու «մասնաճյուղի» ղեկավար Նասեր ալ Վահիշին հայտարարել է, որ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո ԱՄՆ-ն պետք է վատագույն դեպքերի սպասի:
Կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ այդ պատմությունը դեռևս չի ավարտվել, և ամերիկացիներին կործանարար ու սարսափելի իրադարձություններ են սպասվում:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ուշագնաց է եղել չորսժամյա հարցաքննության ժամանակ: Բժիշկներին հաջողվել է նրա գիտակցությունը վերականգնել 30 րոպեի ընթացքում:
Մի քանի շաբաթ առաջ Մուբարաքին Կահիրեի բանտից տեղափոխել էին Շարմ էլ Շեյխի հիվանդանոց: Հենց հիվանդասենյակում էլ հարցաքննել են նրան, որովհետև բժիշկները թույլ չեն տվել Մուբարաքին տեղափոխել բանտ:
Հիշեցնենք, որ երեկ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը որոշել է 15 օրով երկարացնել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կալանքի տակ գտնվելու ժամկետը:
Agence France-Press գործակալությունը տեղեկացնում է, որ ավստրալական Sydney Peace Foundation կազմակերպությունը WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին շնորհել է «Մարդու իրավունքների պաշտպանության համար բացառիկ խիզախության» ոսկե մեդալ, որը իրավապաշտպան կազմակերպության ամենապատվավոր մրցանակն է համարվում: Մրցանակի հանձնման արարողությունը կայացել է Լոնդոնում:
Կազմակերպության կարծիքով՝ Ասանժին հաջողվել է աշխարհի պետությունների իշխանություններին մղել ավելի մաքուր գործողությունների, ինչպես նաև պաշտպանել է քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը։
Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստվում է ոչ լեգիտիմ հայտարարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը:
«Մենք Սիրիայի իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել ապստամբների սպանությունները և չխոչընդոտել բողոքի ցույցերը»,- նախազգուշացրել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ հավելելով, որ Բաշար Ասադը դեռևս ժամանակ ունի ներողություն խնդրելու:
Օրեր առաջ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը շարունակելու են «լրացուցիչ միջոցներ» օգտագործել Սիրիայի իշխանությունների դեմ, եթե նրանք չդադարեցնեն խաղաղ բնակիչների սպանությունները:
Միացյալ Նահանգները պնդում է, որ միջազգային հանրությունը պարտավոր է կասեցնել Սիրիայում սանձազերծված սպանությունները:
Ըստ մի շարք տեղեկությունների՝ բողոքի ցույցերի հետևանքով առնվազն 757 խաղաղ բնակիչ է զոհվել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.