29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշնեկոյին այսօր կալանավորեցին: «Բատկիվշինա» կուսակցության նախագահ Տիմոշենկոյի խափանման միջոցը` ստորագրություն երկրից չբացակայելու մասին որոշումը կալանավորելով փոխարինելու համար հիմք են հանդիսացել «մեղադրյալի կողմից տեղ գտած խախտումները, մասնավորապես այն, որ Տիմոշենկոն պարբերաբար խոչընդոտել է վկաների հարցաքննությանը», գրում են ուկրաինական լրատվամիջոցները: Կիևի Պեչորսկի շրջանային դատարանի դատավոր Ռոդիոն Կիրեևը, որի վարույթում քննվում է «գազային գործը», բավարարել է մեղադրող կողմի՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշնեկոյին կալանավորելու միջնորդությունը:
Ըստ հրապարակման դատարանում կալանավորման մասին որոշման հրապարակման պահին դատարանի դահլիճ են մտել հատուկ ջոկատայիններ. նրանց ետևում կանգնած Տիմոշենկոն ձեռքը թափահարել է՝ ողջունելով դահլիճում նստած պատգամավորներին և լրագրողներին։ Դահլիճ են մտել նաև իրավապահներ, որոնք շրջապատել են Տիմոշենկոյի սեղանը:
Vanity Fair ամսագիրը ներկայացրել է ամենալավ հագնված հանրաճանաչ մարդկանց ավանդական ցուցակը:
Տաբլոիդը նշում է, որ ցուցակը նախնական է, եւ այնտեղ առաջին անգամ բրիտանական թագավորական ընտանիքի անդամի կարգավիճակով ներառվել է արքայազն Ուլիամի կինը` Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, նա էլ գլխավորում է ցուցակը:
Խմբագրությունը տրամադրում է նրա զգեստների սլայդ-շոուն:
Ցուցակում ավանդաբար հայտնվել են ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին, երգչուհիներ Լեդի Գագան, դերասանուհիներ Թիլդա Սուիտոն եւ Քերի Մալիգան: Ցուցակում ընդգրկվել է նաեւ Մոնակոյի իշխան Ալբերտ 2-րդ կինը` իշխանուհի Շարլենը:
Ամենալավ հագնված հայտնի մարդկանց ամբողջական ցուցակը կհրապարակվի Vanity Fair-ի առաջիկա տպագիր համարում:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ քննարկել է այս տարվա երկրորդ կեսին նախատեսված՝ Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցելության,ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցի նախապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր:
Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների հոկտեմբերին կայցելի Հայաստան Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Ըստ «Ֆրանսպրես» գործակալության Լիբիայի տարածքում ՆԱՏՕ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է Մուամար Կադաֆիի որդիներից մեկը` Խամիս Կադաֆին: Այս որդու մահվան մասին հայտարարվել էր մեկ անգամ ևս ՝ մարտ ամսին, սակայն դրանից հետո ցուցադրվեց տեսագրություն, որում կրտսեր Կադաֆին իր տեղում էր:
Գործակալությանն այս մասին հայտնել են ապստամբների ներկայացուցիչները, որոնց հետախուզական տվյալների համաձայն՝ զոհվածների թվում է Խամիս Կադաֆին՝ Մուամար Կադաֆիի կրտսեր որդին և Լիբիայի բանակի հատուկ ուժերի 32-րդ բրիգադի հրամանատարը:
France-Presse գործակաությունը տեղեկացնում է, որ ՆԱՏՕ-ի ուժերը ռմբակոծել են լիբիական կառավարությանը պատկանող հեռուստահաղորդիչները։ Գործակալության տեղեկությունների համաձայն ռմբակոծման արդյունքում ավերվել են Տրիպոլիում գտնվող 3 արբանյակային հաղորդիչներ, որոնք օգտագործվում էին Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի եւ նրա կողմնակիցների ուղերձները հեռարձակելու համար։
Թունիսի նախկին նախագահ Զին Ալ-Աբիդին բեն Ալին կաշառակերության եւ անշարժ գույքի ոլորտում խարդախության մեղադրանքով թունիսյան դատարանով դատապարտվել է 16 տարի ազատազրկման, հայտնում է Forbes գործակալությունը:
Բեն Ալիի դուստր Նեսրինը եւ փեսան` ձեռնարկատեր Սահեր Ալ Մտրին նույն հոդվածով դատապարտվել են համապատասխանաբար 8 եւ 16 տարի ազատազրկման:
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ երեկ Լիբիայում սպանվել է Անցումային ազգային խորհրդի ընդդիմադիր զինված ուժերի աշխատակազմի ղեկավար Աբդել Ֆաթահ Յունիսը: Վերջինիս սպանել են Բենղազի ժամանելուն պես:
«Ալ Ջազիրան» հեռուստատեսության տեղեկությունների համաձայն Յունիսի հետ սպանվել են նաեւ նրա երկու օգնականները:
Այսօր Վրաստանում կսկսվի երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսնու՝ սահմանային ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեի դեմ դատական գործընթացը:
Հիշեցնենք, որ Բիցաձեն մեղադրվում է ոստիկանության վրա հարձակումներ կազմակերպելու մեջ։ Դատավարությունը կընթանա մեղադրյալի բացակայությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Էխո Մոսկվին» դատական լսումների ժամանակ պաշտպանական կողմից նախատեսված է 65 վկաների հարցաքննություն, այդ թվում կնոջ` Նինո Բուրջանաձեի:
Բիցաձեն Վրաստանը լքել է մայիսի 26-ի Թբլիսիում տեղի ունեցող իրադարձություններից հետո: նույնիսկ տեղեկություններ եղան, որ նրան տեսել են Հայաստանի սահմանին: Սակայն այս պահին Բիցաձեի գտնվելու վայրը հայտնի չէ:
Մակեդոնիայում կառավարության նոր կազմ է ընտրվել, վարչապետ Նիկոլայ Գրուեւսկու գլխավորությամբ, տեղեկացնում է «Ռիա-Նովոստի»-ն: Քվեարկությանը մասնակցել է 117 պատգամավոր, որից 70 կողմ են քվեարկել, 47` դեմ:
Կիպրոսի հանրապետության նախարարների կաբինետն այսօր հրաժարական է տվել։ Երկրի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը Կառավարության արտահերթ նիստ էր գումարել, որի ժամանակ, խնդրել էր, կառավարության անդամներին ներկայացնել հրաժարականի դիմումներ՝ նախարարների խորհրդում լայն փոփոխություններ իրականացնելու համար։ Սակայն նրանք կշարունակեն պաշտոնավարել մինչ նոր կառավարության ձևավորումը:
Կիպրոսի կառավարության հրաժարականի պահանջը կապված է երկրում ծայր առած քաղաքական ճգնաժամի հետ, որի պատճառը հուլիսի 11–ին ռազմածովային ուժերի բազայում տեղի ունեցած պայթյուններն են։
Հիշեցնենք, որ աղետի հետևանքով 13 մարդ էր զոհվել, շարքից դուրս էր եկել երկրի խոշորագույն էլեկտրակայանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.