23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մուամար Կադաֆիի ճակատագիրն արդեն որոշված է: Լիբիայի Անցումային ազգային խորհուրդն արդեն որոշել է, որ երկրի նախկին բռնապետ Կադաֆիին դատելու են մարդկության դեմ գործած հանցանքների համար, որից հետո գնդակահարելու են։ Երկրի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Մուհամեդ Ալ–Ալագին հայտարարել է, որ հայտնաբերվելու դեպքում Կադաֆին սպառնում է առավելագույն պատիժ:
Կադաֆիի կնոջը, որդիներ Մուհամմադի և Հանիբալի և դստեր՝ Այշայի՝ երկում գտնվելու մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Ալժիրի արտգործնախարարությունը ։ Գրեթե նույն ճակատագիրն է սպասվում նաև Կադաֆիի որդիներին ու դստերը։ Սակայն, որոշվել է, որ որդիներից Մուհամմադին և Այշա դստերը ներկայացվելու են միայն ֆինանսական հանցանքների մեղադրանքներ։
Որդու`գնդապետ Կադաֆիի և նրա մյուս որդիների գտնվելու վայրը դեռ անհայտ է:
Էստոնիայի նախագահական ընտրություններում հաղթեց գործող նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը:
Ըստ տեղական մամուլի՝ գործող նախագահին ձայն է տվել 73 պատգամավոր: Մինչդեռ գործող օրենքի համաձայն բավարար է նաև 67 ձայնը: Նշենք, որ Էստոնիայի խորհրդարանն ունի 101 պատգամավոր:
Իլվեսը աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում: Մինչև 90-ականների կեսերը աշխատել է ԱՄՆ-ում, որպես դեսպան ապա Կանադայում և Մեքսիկայում: 1993 թ. հրաժարվելով ամերիկյան քաղաքացիությունից` դարձել է պետական պաշտոնյա: Երկու անգամ զբաղեցրել է երկրի արտգործնախարարի պաշտոնը:
2006 թ. Իլվեսն ընտրվել է Էստոնիայի նախագահ:
Մյուս թեկնածուն`Ինդրեկ Տարանդան ստացել է 25 ձայն:
Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդական, հայտնի քաղաքագետ Դմիտրի Վիդրինը հայտարարել է, թե Յանուկովիչը կարող է խնդրել Կիևի Պեչորսկի դատարանին իր երաշխավորությամբ փոխել երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի խափանման միջոցը: Նրա կարծիքով, Յանուկովիչը դեռ կարող է շտկել իրավիճակը։
Յանուկովիչին ուղղված նամակում Վիդրինը գրել է, որ «Տիմոշենկոյի ձերբակալությունը համարում է մեծ աշխարհաքաղաքական սխալ»: Տիմոշենկոյի ձերբակալության պատճառների մեջ նա բացառել է անձնական և ներքաղաքական դրդապատճառները։
«Այժմ քննարկվում է Եվրոպայում Արևելյան գործընկերության հարցը։ Իսկ Ուկրաինան արտաքին քաղաքական շուկայում ունի ոչ միայն համախոհներ, այլև չկամեցողներ։ Ես չեմ ցանկանում, որպեսզի մեղավոր կամ անմեղ Տիմոշենկոն դառնա Ուկրաինայի համար Արևելյան գործընկերության ծրագրի դադարեցման պատճառ»,- ասել է Վիդրինը։
Մտահոգություն կա, որ վարչապետ Տիմոշենկոյի ձերբակալությունը կարող է ազդել Կիևի և Բրյուսելի հարաբերությունների վրա։ Մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ և իրավապաշտպան կազմակերպություններ իրենց անհանգստությունն էին հայտնել Ուկրաինայի իշխանությունների գործողությունների վերաբերյալ: Տիմոշենկոյի ձերբակալություն հարցում իր անհանգստութունն է հայտնել նաև ԱՄՆ-ը, ինչը ստիպել է Ուկրաինայի իշխանություններին վերանայել իրենց որոշումը, հաղորդում է «Ռիա Նովոստին»:
Ինչպես հայտնի է, Լիբիացի ապստամբները օգոստոսի 21–22–ի գիշերը գրավեցին մայրաքաղաք Տրիպոլիի մեծ մասը։ Այսօր նրանք նվաճեցին Կադաֆիի նստավայրը Տրիպոլիում և հայտարարեցին, որ իշխանությունն ամբողջովին արդեն իրենց ձեռքում է։
Թե որտեղ է այս պահին գտնվում Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆին, հայտնի չէ։ Նրան կենդանի կամ մեռած գտնելու ու հանձնելու համար Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը 1,6 մլն դոլար պարգև է խոստացել։ Այս մասին հայտնում է «Ֆրանսպրես»‑ը:
Ըստ բրիտանական Reuters‑ի, Անցումային Խորհուրդը նաև ներում է խոստանում յուրաքանչյուրին, ով կոչնչացնի, կամ պատանդ կվերցնի Կադաֆիին։
Կադաֆիին հավատարիմ զորքերի և ապստամբների միջև կատաղի մարտերը շարունակվում են փետրվարի վերջից։ Խաղաղ բնակիչներին պաշտպանելու նպատակով մարտի 19‑ից, Լիբիայում ռազմական գործողություններ է ծավալում արևմտյան երկրների կոալիցիան։ Սկզբում այդ գործողությունները ծավալվում էին ԱՄՆ–ի ոչ պաշտոնական ղեկավարությամբ, իսկ մարտի 31–ից ՆԱՏՕ–ն պաշտոնապես ստանձնեց ռազմական գործողությունների հրամանատարությունը։
Ըստ լեհական լրավտամիջոցներից մեկի, դատախազությունը՝ ծառայողական պարտականությունները չկատարելու մեղադրանք է ներկայացնելու երկու սպաների, նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը չվերթին վատ պատրաստելու համար:
Պարբերականի տվյալներով 36–րդ ավիագնդի հրամանատար գնդապետ Ռըշարդ Ռաչինսկին է հաստատել անձնակազմի կազմն ու նրա պատրաստությունը թռիչքին։ Սակայն նշվում է, որ այդ օրը այլ անձնակազմ ներկայացված չի եղել, ուստի Ռաշինսկին չէր կարող այլ ընտրություն ունենալ։ Իսկ մյուս սպան` առաջին ավիացիոն էսկադրայի նախկին հրամանատար, գնդապետ Բարտոշ Ս.- ն ռազմական դատախազության տեղեկություններով, չի ստուգել անձնակազմի՝ թռիչքի պատրաստվածությունը։
Հիշեցնենք, որ Սմոլենսկի օդանավակայանի մոտ, վայրէջքի պահին, կործանվել էր, Լեհաստանի նախագահի ինքնաթիռը, զոհվել էին նախագահն ու առաջին տիկինը, խորհրդարանի պատգամավորներ, լեհական գրեթե ողջ էլիտան:
Ինչպես արդեն հաղորդվել է, ֆրանսիացի պատգամավորները օգոստոսի 21–ին երկօրյա ճանաչողական այցով ժամանել են ԼՂՀ: Դրան հաջորդել էր, Փարիզում Ադրբեջանի դեսպանության բողոքի նոտան, Ֆրանսիայի ԱԳՆ–ին. «ֆրանսիացի պատգամավորների՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներ կատարած անօրինական այցի առնչությամբ»:
Ֆրանսիայի ԱԳՆ — ն արձագանքել է Ադրբեջանի բողոքի նոտային։ Ադրբեջանական 1news.az կայքը հաղորդում է, որ ֆրանսիական կողմը պատասախանել է.
«Ֆրանսիայի Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամների՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցը ոչ պաշտոնական բնույթ է կրում, և իրականացվել է Հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեի անձնական նախաձեռնությամբ»:
Այսօր Հաքքարիում PKK-ի զինյալների կողմից թուրքական զինվորական ավտոշարասյան վրա կատարած հարձակման հետևանքով զոհվել է 12 և վիրավորվել 14 զինվոր:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը խստորեն դատապարտել է հարձակումը և հայտարարել, որ Անկարայի համբերությունն այլևս սպառված է:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող F-16 տիպի կործանիչները արդեն ռմբակոծում են Հյուսիսային Իրաքի շրջանները:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կործանիչները ռմբակոծում են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK)` Հյուսիսային Իրաքում տեղակայված թաքստոցներն ու ճամբարները:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Մոսկվա–Սանկտ–Պետերբուրգ ուղղությամբ շարժվող «Սապսան» գնացքի ճանապարհին իրականացվող ահաբեկչության փորձը:
Ինչպես հաղորդվում է Դաղստանում ընդհատակյա խմբի առաջնորդները ահաբեկչություն իրականացնելու համար Մոսկվա էին գործուղել Կաբարդինո– Բալկարիայի բնակիչ Իսլամ Խամուջևին։
Մոսկվայում Խամուջևը համախոհների օգնությամբ ահաբեկչություն իրականացնելու պատվեր էր ստացել։ Սակայն Մոսկվա ժամանելու պահից սկսած նրա նամակագրությունը և հեռախոսային խոսակցությունները գրանցվել են հատուկ ծառայությունների կողմից: Ըստ այդ տվյալների, գործադրվելիք պայթուցիկի հզորությունը կազմում էր 10 կգ տրոտիլ։
Ահաբեկչության փորձը բացահայտվել է. հուլիսի 18-ին։ Ըստ լրատվամիջոցի` Խամուջևը Մոսկվայում գտել էր երեք համախոհներ։Սակայն Կաբալդինո–Բալկարիա վերադառնալու ճանապարհին, Խամուջևը ձերբակալվել է։ Ավելի ուշ ձերբակալվել են նաև նրա համախոհները:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին Կահիրեում Ոստիկանության ակադեմիայի շենքի մոտ են հասցրել ռազմական ուղղաթիռով:Այնտեղ, Երկուշաբթի, Օգոստոսի 15-ին, կշարունակվի նրա գոծի լսումները:
Դատական նիստը հեռարձակվում է ոստիկանության ակադեմիայի հրապարակում տեղադրված մեծ էկրանների: Դատարանի շենքի մոտ հավաքված պաշտպաններն ու հակառակորդները հնարավորություն ունեցան տեսնել, թե ինչպես նախկին նախագահին բժշկական պատգարակի վրա բերեցին դատարանի դահլիճ: Մուբարաքին ուղեկցում էին նրա որդիներ Ալյան ու գամալը, որոնք ձեռքերով փակում էին տեսախցիկները:
Մինչդեռ ակադեմիայի շենիք դիմաց արդեն բախում է տեղի ունեցել նախկին եգիպտական առաջնորդի կողմնակիցների եւ հակառակորդների միջև: Ծեծկռտուքը հրահրել էին վերջիններս, նրանք հարձակվել են Մուբարաքի պաշտպանների վրո, որոնք մի առանձին ցանկապատված տարածում էին: Ցուցարարները սկսել են քարեր նետել միմյանց վրա: Մի մարդ լուրջ վիրավորվել էր, նրան տեղափոխեցին շտապ օգնության մեքենայով: Հակամարտությունը հնարավոր եղավ հանգցնել միայն ոստիկանության միջամտությամբ, հաղորդում է РИА «Новости»-ն:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները այսուհետ կարող են ռուս–վրացական սահմանն անցնելու համար վիզա (մուտքի արտոնագիր) ստանալ Կազբեգի–Վերին Լարս անցակետում:
Փոփոխության արդյունքում այսուհետ բոլոր ռուսները կկարողանան առանց որևէ խոչընդոտի վիզա ստանալ և օրինական կերպով մուտք գործել Վրաստան:
Նշենք որ մինչև այժմ գործում էր այլ կարգ Ռուսաստանի Դաշնության բնակիչները, բացառությամբ Հյուսիսային Կովկասի հանրապետությունների բնակիչների, սահմանը հատելիս պետք է վիզա ստանային Մոսկվայում` Շվեյցարիայի դեսպանությունից (վրացական շահերի բաժանմունքից), կամ Թբիլիսիի օդակայանում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև խնդիրները ծագել էին 2008 թ. վրաց–ռուսական պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը։ Ռուսաստանի այդ քայլին ի պատասխան՝ պաշտոնական Թբիլիսին խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.