23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այն բանից հետո, երբ The New York Times թերթում հայտնվեց ՄԱԿ–ի «Ազատության տորմիղի» հետ կապված զեկույցը, որն այսօր հրապարակվելու է, պաշտոնական Անկարան հանդես եկավ շատ կոշտ հայտարարությամբ թուրք–իսրայելական հարաբերությունների հետագա ճակատագրի մասին:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Իսրայելի հետ հաջորդ շաբաթվանից սկսած առկախվելու են բոլոր ռազմական պայմանագրերը, դիվանագիտական հարաբերությունները դեսպանի մակարդակից իջեցվելու են ժամանակավոր հավատարմատարի մակարդակին, երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները մինչև հաջորդ չորեքշաբթի վերադառնալու են իրենց պետություններ։
Բացի այդ, Դավութօղլուն հայտարարել է նաև, որ Անկարան չի ճանաչում Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումը և անելու է հնարավորը՝ «Ազատության տորմիղի» միջադեպը Արդարադատության միջազգային դատարանում քննելու համար։
Հիշեցնենք, որ 2010թ. մայիսի 31-ին «Ազատության տորմիղի» ուղևորների և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպից հետո, որի ժամանակ սպանվել էին 9 թուրքեր, Անկարան Թել Ավիվին ներկայացրեց չորս պահանջ, որոնց չիրագործման դեպքում Թուրքիան սպառնաց վերանայել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ:
Անկարան պահանջնել էր. Իսրայելը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի Թուրքիայից, պետք է վճարի փոխհատուցում, պետք է ստեղծվի միջադեպի ուսումնասիրման միջազգային հանձնաժողով և պետք է վերադարձնի Իսրայելում պահվող նավերը։
Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցի ընտանիքների երեխաներին թույլ է տրվել հաճախել հայկական դպրոցներ: Ավետաբերը Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանն է:
Նա նշել է, որ թույլտվությունն առայժմ բանավոր է, եւ որ թերթը տեղեկությունն ստացել է Պոլսո Հայոց պատրիարքարանի աղբյուրներից։ Հայկական 15 վարժարանները համակարգվում է Պոլսո պատրիարքարանի կողմից:
Տարիներ առաջ, երբ Թուրքիայում առևտրող զբաղվելը դարձավ մեր հայրենակիցներ համար եկամտի հաստատուն աղբյուր, գոյացավ այսպես կոչված նորեկների համայնք, որոնց Թուրքիայի հնաբնակները մեղմ ասած չէին ընդունում:
Այդ տեղի հայ համայնքն էր տարիներ շարունակ դեմ, որ Հայաստանից գնացած հայ ծնողների երեխաները հաճախեն տեղի հայկական վարժարաններ: Պատրվակը` արևմտահայերենի ու արևելահայերենի լեզվական տարբերությունններն էին և մի շարք խնդիրներ, որոնց մասին բարձրաձայն չէր խոսվում:
Անկախությունից հետո, Թուրքիայի հաշվարկով մոտ 70 հազար հայ է ապրում երկրում: Այս ամբողջ տարիներին այնտեղ բնակվող հայ մանուկները զրկված են եղել կրթություն ստանալու հնարավորությունից: Կիսանկուղային ինչ որ անլեգալ հաստատություններում նրանց ինչ որ մարդիկ տառեր են սովորեցրել, և ընդամենը:
«Իսկապես երեխաների կրթություն ստանալու տեսակետից սա շատ կարևոր քայլ է։ Ինչ խոսք, առաջիկայում մարտահրավերներ կան. կա այստեղի և այնտեղի երեխաների համատեղության խնդիրը՝ այս երեխաները արևելահայերեն են խոսում, իսկ դպրոցներում արևմտահայերենով է ուսուցումը։ Մի խնդիր էլ կա՝ Թուրքիայի հայկական դպրոցները ունեն իրենց դասավանդման ծրագիրը, այս երեխաները դրան ևս պիտի հարմարվեն, պետք է թուրքերենով դասավանդվող առարկաներին կարողանան մասնակցել, իսկ դրա համար հարկավոր է լեզուն այդ ուղղությամբ զարգացնել։ Այսպիսի հեռանկարային հանգամանքներ կան, որ պետք է իրենց պատասխանները գտնեն»,- ասել է Գոչունյանը:
Թե ինչն է պատճառը, որ նման որոշում է կայացվել, այս պահին չի պարզաբանվում, սակայն, փաստ է, որ հայկական վարժարանների աշակերտների թիվը գնալով նվազում է, չնայած ի պատիվ հայ համայնքի պետք է նշել, որ այստեղ հայերը հիմնականում հաճախում են հայկական վարժարաններ:
Թույլատրել հայ մանուկներին սովորել հայկական վարժարաներում նշանակում է. նախ`փաստել, որ տարիներ շարունակ այդ երկրում ապրող մարդիկ մշտապես հաստատվելու հարց են լուծում: Երկրորդ, որ ի վերջո տեղի համայնքը ընդունել է նորեկների գոյության փաստը`այսինքն սառույցը հալվել է: Երրորդ`Վարժարանները աշակերտի խնդիր ունեն, քանի որ Պոլսից հնաբանակ հայերի արտագաղթը դեպի զարգացած երկրներ մեծ է:Եվ վերջին` պատրիարքարանը փոխել է իր դիրքորոշումը և թույլատրել յուրայիններին խառնվել «օտարների» հետ:
Փոքր ինչ ծանոթ լինելով, ներքին խնդիրներին, նշենք որ այս քայլով շատ լուրջ հարց է լուծվում:
Գոչունյանը տեղեկացրել է, որ թույլտվությունը վերաբերելու է արդեն իսկ 2011-2012 ուսումնական տարվան: Թուրքիայում դասերը դպրոցներում սկսվում են սեպտեմբերի երկրորդ կեսին.«Հայկական որոշ վարժարաններում երեխաների գրանցումներ արդեն իսկ արվել են»: Ըստ նրա Թուրքիայում ապօրինի բնակվող հայ երեխաներ կոնկրետ թիվը հայտնի չէ:
Երեկ` սեպտեմբերի 1-ին Մոսկվայի մերձակա բնակավայրերից մեկում ձերբակալվել է վրացի «օրեքով գող» Մամուք Միքելաձեն:
Քրեական աշխարհում բավականին հեղինակավոր «Մամուկան» Դեդ Հասանի խմբավորումից է, և «Յապոնչիկի» մտերիմներից մեկը:
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը. «Չորեքշաբթի օրը քրեական հետախուզության աշխատակիցները հատուկ ջոկատի օգնությամբ Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի Էրշովո գյուղում ձերբակալել են 45-ամյա Մամուք Միքելաձեին, որը քրեական աշխարհում հայտնի է Մամուկա մականունով»:
Ձերբակալվածի մոտից բռնագրավվել է 5 գրամ հերոին: Նախօրեին փորձաքննությունը հաստատել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որից հետո հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ` «թմրանյութերի անօրինական շրջանառություն» հոդվածով:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում, որտեղ այսօր տեղի է ունենալու Լիբիայի հարցով միջազգային կոնտակտային խմբի հանդիպումը։
Դավութօղլու–Քլինթոն հանդիպման մանրամասների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։
Lenta.ru-ն հաղորդում է, որ Յուլիա Տիմոշենկոյի ճակատագրով անհանգստացողները ավելացել են ևս երեքով. Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման և Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը հրապարակել են բաց նամակ, որում քննադատում են Ուկրաինայի իշխանություններին և աջակցություն հայտնում երկրի նախկին վարչապետ Տիմոշենկոյին:
Նրանք նշել են, որ Արևմուտքում այս դատական գործը համարվում է քաղաքական, իսկ Տիմոշենկոյի ձերբակալությունը` Ուկրաինայի օրենքների անտեսում: Հեղինակները կարծում են, որ Եվրամիությունը պետք է պնդի Տիմոշենկոյի ազատման հարցը: Ըստ տեղեկությունների` բաց նամակը ստորագրել են նաև Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցեկերը, փիլիփսոփա Անդրե Գլուկսմանը, ռուսաստանցի քաղաքական գործիչ Գրիգորիյ Յավլինսկին և ուրիշներ:
lenta.ru-ն` հղում անելով Դեյլի Թելեգրաֆին տեղեկացնում է, որ Սիրիայի գլխավոր դատախազ Ադնան Բակուրը վիդեոուղերձով հայտարարել է իր հրաժարականի մասին ու անհետացել: Դատախազն իր քայլը պատճառաբանել է, նա ասել է,որ տեսել է, թե ինչպես են Բաշար Ասադի ուժայինները հաշվեհադար տեսնում հակակառավարական ցույցերի մասնակիցների հետ: Բակուրը նշել է, որ իր աչքի առաջ Համայում 72 քաղաքացի է գնդակահարվել, որոնց մեջ բազմաթիվ խաղաղ ցուցարաներ կային, որոնք դիամդրություն ցույց չէին տալիս:
Ըստ գշխավոր դատախազի Ասադի մարդիկ 320 մարդու են տանջամահ արել: Բակուրը նշել է նաև հանցագործների անունները, որոնք կրակ են բացել խաղաղ ցուցարարների վրա:
Սիրիայի իշխանությունները հերքել են հրաժարականի լուրը` նշելով, որ դատախազին օգոստոսի 29-ին աշխատանքի գնալու ճանապարհին,առևանգել են ահաբեկիչները որից հետո նա ստիպված է եղել իբր հրաժարականի մասին խոսել տեսախցիկի առջև:
Թրքական կառավարութեան որոշումը` 1936 թուականին հաշուառուած եւ Թուրքիոյ ազգային փոքրամասնութիւններէն 1974-ի Վճռաբեկ դատարանի որոշումով բռնագրաւուած ունեցուածքը պիտի վերադարձուի տէրերուն, կարելի է նկատել զգայացունց: Թրքական «Աքշամ» օրաթերթին փոխանցումով, ազգային փոքրամասնութիւններու 162 հիմնադրամներուն պատկանող անշարժ գոյքը, որուն մէջ կը մտնեն նաեւ գերեզմանները, աղբիւրները, դպրոցները եւ այլն, 12 ամսուան ընթացքին պէտք է վերադարձուին ազգային փորքամասնութիւններու հիմնադրամներուն: Այն գոյքին համար, որ անցած է 3-րդ անձի ձեռքը, պետութիւնը համայնքի հիմնադրամին կը վճարէ գոյքին արժէքը: Յայտնի է, որ միայն Պոլսոյ հայկական եկեղեցիներու հիմնադրամներուն պատկանող 30 տարբեր շինութիւն պէտք է վերադարձուի:
Տեղին է Ամերիկայի Հայ դատի յանձնախումբին հրապարակած մտահոգութիւնը, որուն համաձայն, պաշտօնական Անգարան ծխածածկոյթ կը յառաջացնէ այս ձեւով Մարդու իրաւունքների եւրոպական դատարանին մէջ ունենալիք կորուստներէն, ինչպէս նաեւ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան մէջ շրջանառուող` Թուրքիոյ քրիստոնէական համայնքներու նկատմամբ ճնշումներու վրայ ուշադրութիւն հրաւիրող օրինագիծերու բացասական հետեւանքներէն խուսափելու համար:
Այս ինքնին կը նշանակէ, որ Հայ դատի յանձնախումբի որդեգրած ռազմավարական փոփոխութիւնը իր արդիւնքները սկսած է տալ արդէն: Ցեղասպանութեան ճանաչման պահանջին առընթեր յանձնախումբը Ներկայացուցիչներու տան արտաքին յարաբերութիւններու յանձնախումբին ներկայացուցած էր նաեւ Թուրքիոյ տարածքին ապրող փոքրամասնութիւններու կրօնական ազատութիւններու յարգումին եւ եկեղեցիներու եւ եկեղեցապատկան կալուածներու վերադարձի պահանջը: Թրքական անհանգստութիւնը շեշտելով` Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը կը յայտարարէ, որ պիտի շարունակէ իր աշխատանքները, որպէսզի քրիստոնէական համայնքներուն վերադարձուի Թուրքիոյ ոճրագործութեան հետեւանքով անոնցմէ խլուած ամբողջ ունեցուածքը:
Ճիշդ այստեղ է, որ խուսանաւած է փաստօրէն Թուրքիոյ այսօրուան կառավարութիւնը: Որոշումը ճշդած է ժամանակ, որ կը վերաբերի 1936-ի հաշուառումին եւ 1974-ի բռնագրաւումին: Եթէ բռնագրաւեալ ունեցուածքներու վերադարձի մասին է խօսքը, ապա պէտք է ետ երթալ բաւական ժամանակ առաջ` իմանալու համար, որ ցեղասպանական քաղաքականութեան իբրեւ հետեւանք տարածքներու, եկեղեցիներու, կալուածներու, տուներու, գործատեղիներու եւ տարբեր ունեցուածքներու հաշուառումը տեղ գտա՞ծ է պետական արխիւներուն մէջ: Թուրքիան սահմանափակ հատուցումի գործողութիւն կատարելով կը նպատակադրէ փակել նաեւ ի շարս քրիստոնէական այլ համայնքներու այս պարագային` հայկական պահանջատիրութեան թղթածրարը` ժամանակի նեղ սահմաններ ճշդելու յստակ խուսանաւումով: Պատահական չէ ուրեմն, որ Հայ դատի յանձնախումբի ներկայացուցիչը կը շեշտէ ոճրագործութեան հետեւանքով ամբողջ ունեցուածքներուն վերադարձի անհրաժեշտութիւնը:
Ճիշդ է, որ ծխածածկոյթի եւ մանաւանդ հատուցումի խեղուած եւ սահմանափակ տարբերակով պաշտօնական Անգարան ժողովրդավարութեան ցուցադրութիւն կը կատարէ եւ աննախադէպ նորութիւն կը հրամցնէ ազգային փոքրամասնութիւններէն առաջ միջազգային ընտանիքին, Եւրոպային: Այսուհանդերձ, կարեւոր է տեսնել նաեւ ինչպէս եւրոպական նորմերու համարկման ձգտումը, այնպէս ալ արտաքին վտանգաւոր կացութիւնը Թուրքիոյ համար, որուն դիմաց աւելի կը բացատրուին ներքին ուղղութեան վրայ առնուած այս քայլերը:
Յամենայն դէպս դէպքերը արագ են. կառավարութիւնը այս գոյքերու վերադարձին համար ճշդած է մէկ տարուան ժամանակամիջոց: Մէկ տարուան այս ընթացքին Հայ դատի յանձնախումբերը վստահաբար քոնկրեսի թէ եւրոպական կառոյցներու ժողովասրահներուն մէջ պիտի շարունակեն փաստել, որ բռնագրաւեալ բաժինները ոչ միայն Կիւլպենկեան շէնքը, Կետիկփաշայի Հայ աւետարանական դպրոցը, նոյն եկեղեցւոյ պատկանող բնակելի շէնքը, խաղահրապարակը եւ ճաշարանը, Ազգային Սուրբ Փրկիչ հիւանդանոցին պատկանող վեց բնակելի շէնք եւ տարբեր նպատակի ծառայող այլ շէնքեր, ինչպէս նաեւ մէկ հողատարածք եւ մէկ գերեզմանատուն են, այլ ամբողջ բնօրրան մը, պատմական հայրենիք մը: Անգարան մէկ տարուան ժամանակամիջոց ճշդած է հատուցումի թղթածրարը փակելու համար: Մենք նոյն ժամանակամիջոցին պէտք է պատրաստենք հատուցումի ամբողջական եւ իրաւական մե՛ր թղթածրարը:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե ԼՂ բանակցություններում արդյունքը կախված է Մեդվեդևի թեկնածությունից.
Նա ասաց թե չի բացառվում, որ մինչև տարեվերջ ԼՂ բանակցային գործընթացում արդյունք լինի: Ըստ նրա՝ ԼՂ բանակցություններում արդյունքը կախված է նրանից, թե արդյոք ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կորոշի իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, թե ոչ:
Բեքարյանի կարծիքով, եթե Մեդվեդևը որոշի առաջադրել իր թեկնածությունը, նախընտրական շրջանին մոտ նա կփորձի նոր ազդակ հաղորդել ԼՂ բանակցային գործընթացին և արդյունք ձեռք բերել՝ դրանով դրական կարծիք ստեղծելով, թե իր անձի, թե երկրի համար: Դրանով պայմանավորված ԼՂ գործընթացում այժմ առկա դադարը ըստ վերլուծաբանի կտևի մինչև նոյեմբեր-դեկտեմբեր, որից հետո ճնշում կլինի երկու կողմերի վրա էլ. «Նախագահական ընտրություններից քիչ առաջ մենք կունենանք բավականին սուր զգացողություն` կողմերի հետ աշխատելու, հրահրելու, բոլոր հնարավոր միջոցներով արդյունք արձանագրելու համար»:
Բեքարյանը համոզված է, որ եթե անգամ ՌԴ-ում այլ զարգացումներ լինեն, միևնույնն է, բանակցային գործընթացում վակուում չի առաջանա, և «ռուսական կողմի նահանջի դեպքում ի հայտ կգա ամերիկյան կամ եվրոպական նախաձեռնությունը»:
«Յոթի խումբը»` աշխարհի ամենազարգացած տնտեսություն ունեցող պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ղեկավարների ոչ պաշտոնական ֆորումը կանցկացնի տնտեսական հարցերի քննարկում, որին կմասնակցեն ֆինանսների յոթ նախարարներ և Կենտրոնական բանկերի ղեկավարներ:
Ֆինանսական յոթնյակի հանդիպումը տեղի կունենա ֆրանսիական Մարսել քաղաքում՝ սեպտեմբերի 9-10-ը:
ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասված է, որ հանդիպմանը կբարձրացվեն գործազրկության, աշխարհում ֆինանսական վիճակի, համաշխարհային տնտեսության զարգացմանն ուղղված հարցեր: Քննարկվելու է նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում, մասնավորապես՝ Սիրիայում և Լիբիայում:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ճգնաժամային իրավիճակներում արձագանքման հարցերի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունը:
«Մայակ» ռադիոկայանի հաղորդմամբ փաստաթղթի տեքստն այսօր տարածվելու է խորհրդարանի ստորին պալատում: Արձանագրությունը ստորագրվել է 2010թ. դեկտեմբերի 10-ին: Դրանում նշված է, որ մասնակից երկրները պետք է միջոցներ մշակեն վտանգի դեպքում փոխօգնության համար: ՀԱՊԿ անդամ-պետություններից որեւէ մեկի կամ մի քանիսի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում կազմակերպության անդամները գործի են դնում դիրքորոշումների համակարգման համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը:
ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Ռուսաստանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.