23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Al-Jazeera հեռուստաալիքի կայքը` վկայակոչելով Թունիսի անվտանգության համակարգի աղբյուրները, տեղեկացնում է, որ մի քանի օր առաջ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կինը` Սաֆիան և դուստրը` Աիշան «Ռաաս Ջադիր» հսկիչ անցակետով անցել են Թունիսի սահմանը և այժմ գտնվում են Ջերբայի ռեաբիլիտացիոն կենտրոններից մեկում:
Իսկ «Ան-Նիլ» ինտերնետ կայքը հաղորդում է, որ նրանց հետ երկիրը լքել է նաև Աիշայի ամուսինը, որը վերջերս ռմբակոծության հետևանքով վիրավորվել էր:
Նշված տեղեկությունները, պաշտոնապես դեռ չեն հաստատվել:
Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում այսօր մեկնարկող Գլոբալ քաղաքական համաժողովի ընթացքում կքննարկվեն գլոբալ անվտանգության, հակամարտություններին վերաբերող և մի շարք այլ խնդիրներ։
Կրեմլի մամլո ծառայության տեղեկացմամբ` ՌԴ նախագահի հովանու ներքո անցկացվող համաժողովի ընթացքում նախատեսվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Աբդուլլահ Գյուլի ելույթները: Իսկ նախագահների հանդիպմանը քննարկվելու է ԼՂ հիմնախնդրի շուրջ զարգացումները։
Համաժողովի քննարկվելու են Իրանի միջուկային ծրագիրը, Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, Եպիպտոսում և Սիրիայում տիրող իրավիճակը։
«Մենք ասել ենք, որ Իսրայելը պետք է ներողություն խնդրի «Ազատության նավատորմի» ձերբակալման համար փոխհատուցում վճարի եւ վերացնի Գազայի շրջափակումը: Առանց այդ նախապայմանների իրականացման հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսք գնալ չի կարող»,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ահա այս երեք պայմանն է առաջարկել Անկարան Իսրայելի հետ հարաբերությունների հետագա ընթացքը կարգավորելու կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետը իր իսպանացի գործընկեր` Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի հետ կայացած հանդիպումից հետո:
Ըստ Էրդողանի` իր երկրի կողմից քայլեր են ձեռնարկվել միայն ի պատասխան Իսրայելի` Թուրքիայի պահանջները կատարել հրաժարվելուց հետո, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միջադեպը գրանցվել էր 2010 թվականի մայիսի 31-ին: Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները սրվել էին «Ազատության նավատորմի» հետ պատահած միջադեպից հետո։
Նշենք, որ այսօր վերջնաժամկետն է. Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Իսրայելում գտնվող Թուրքիայի դիվանագիտական անձնակազմը ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 7-ը կվերադառնա հայրենիք: Թուրքիա պետք է վերադառնային Իսրայելում գտնվող թուրք դիվանագետները, բացի 2-րդ կարգի քարտուղարից։
«Մավի Մարմարա»-ի հետ կապված ՄԱԿ-ի զեկույցը ամերիկյան մամուլի միջոցով հայտնի դառնալուց հետո Դավութօղլուն խիստ է արձագանքել՝ շեշտելով, թե զեկույցն ավելի շատ քաղաքական է, քան իրավական, որը Թուրքիան չի ընդունելու: Ստեղծված իրավիճակի պատճառով առկախվել են նաև Իսրայելի հետ կնքված միլիոնավոր դոլարների ռազմական ծրագրերը:
Վրաստանի լեռնային շրջանում վթարվել է այդ երկրի զինված ուժերին պատկանող ուղղաթիռը: ՄԻ-8 ուղղաթիռում գտնվել են անձնակազմի անդամները, ինչպես նաև օտարերկարացի և վրացի 8 հեռուտալրագրողներ, որոնք նկարահանումներ էին իրականացնում այդ գոտում: Մեքենան կառավարումը կորցրել է քամու ուղղության կտրուկ փոփոխության պատճառով և վթարային վայրէջ է կատարել: Ասվում է, որ ուղղաթիռում գտնվողները թեթև վնասվածքներ են ստացել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Իտալիայում ինչպես հաղորդում էReuters-ը ազգային գործադուլի մասնակիցները, ովքեր բողոքում են տնտեսական ոլորտում կառավարության ձեռնարկած մի շարք միջոցառումների դեմ, անկարգություններ են հրահրել` այրելով դրոշներ, ձվեր շպրտելով իրավապահների ուղղությամբ:
Մի քանի քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Հռոմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանության միջև:
Մեկօրյա գործադուլը կազմակերպվել է Cgil արհմիության կողմից: Բացի այդ, մի քանի տասնյակ հազար ուսանողներ, թոշակառուներ և աշխատավորներ Պալերմոյից երթով հասել են Թուրին:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Իտալիայի նախարարների խորհուրդը հաստատել է բյուջետային միջոցների խնայողության ծրագիրը, որով ենթադրվում է չորս տարվա ընթացքում բյուջետային ծախսերը կրճատել 47 մլրդ եվրոյով:
Թուրքական պարբերականների փոխանցմամբ, Թուրքիայի կողմից Իսրայելի նկատմամբ վերաբերմունքը պատճառ է դարձել, որ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլեր արվեն։
Թուրքական պարբերականը հիշատակում է իսրայելցի պատգամավոր Արյե Էլդադի խոսքերը, թե` խորհրդարանական աշխատանքներն սկսելուն պես օրակարգ է ներառվելու Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը և որ Թուրքիան իսրայելցի դիվանագետներին արտաքսելու համար պատասխան է տալու։ Իսկ Իսրայելի հետ կնքված միլիոնավոր դոլարների ռազմական ծրագրերն էլ առկախվելու են:
Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ պնդում են, որ հայկական Սփյուռքը հուսով է, թե Իրսայելը որպես պատասխան Թուրքիայի քայլի կընդունի Հայոց ցեղասպանությունը։
Նշենք, որ Դավութօղլուն օրերս խիստ հայտարարություն է տարածել, թե Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններն իջեցվում են 2-րդ կարգի քարտուղարի մակարդակի եւ մինչեւ սեպտեմբերի 7-ը Իսրայելում գտնվող դիվանագիտական անձնակազմը կվերադառնա Թուրքիա։
Մեկօրյա համազգային գործադուլ է սկսել Իտալիայի խոշորագույն Cgil արհեստակցական միությունը, բողոքելով կառավարության կողմից իրականացվող կոշտ տնտեսական քաղաքականության դեմ: Իշխանությունները պետական պարտքը կրճատելու համար, որոշվել է կրճատել սոցիալական դոտացիաները, բարձրացնել հարկային ծանրաբեռնվածությունը և կրճատել բյուջետային աշխատողների, այդ թվում` բժիշկների և ուսուցիչների աշխատավարձը:
Հուլիսի սկզբին Իտալիայի կառավարությունը հաստատել է բյուջետային միջոցների տնտեսման ծրագիրը, որը նախատեսում է 4 տարվա ընթացքում 47 մլրդ եվրոյով կրճատել ծախսերը:
Բյուջետային միջոցների տնտեսման իշխանությունների որոշումն առաջացրել է իտալացիների զանգվածային դժգոհությունը: Բողոքի ակցիաներն անց են կացվում ամբողջ երկրի տարածքում, իսկ գործադուլի կենտրոնը ըստ ԶԼՄ-ների, հանդիսանում է Հռոմը: Երկրի մայրաքաղաքում, ինչպես նաև մյուս խոշոր քաղաքներում, սահմանափակվել է քաղաքային տրանսպորտի և տաքսիների երթևեկությունը, հետաձգվել են կամ ուշանում են միջազգային ավիաչվերթները, փակվել են պետական հաստատությունները: Գործադուլը կտևի 8 ժամ:
«Մենք պայքարում ենք իշխանությունների անարդարացի և անպատասխանատու քաղաքականության դեմ», — հայտարարել է Cgil-ի ղեկավար Սյուզաննա Կամուսոն:
Վաղ առավոտյան Ռուսաստանի Պերմ քաղաքում ՄիԳ-31 կործանիչի վթարի հետևանքով երկու օդաչուներ զոհվել են: Օդաչուներից մեկը եղել է գնդապետ, մյուսը` մայոր: Հայտնի է, որ վաղ առավոտյան ինքնաթիռը թռել է Պերմի ռազմական օդանավակայանից, սակայն 4 րոպե անց կորել ռադարների էկրանից: Մեկ ժամ անց ինքնաթիռը հայտնաբերվել է Բոլգարի գյուղի մերձակայքում:
Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը`հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչին:
ԼՂՀ պատվիրակության Աբխազիա կատարած այցի վերաբերյալ Հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն. «Վրացական կողմը կարծում է, որ օգոստոսի 26–ին Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի պատվիրակության այցն Աբխազիա չի արտացոլում պաշտոնական Երևանի դիրքորոշումը»,- ասել էՎրաստանի փոխարտգործնախարարը հավելելով որ ԼՂ պատվիրակությունը նախագահական ընտրություններին մասնակցել է դիտորդի կարգավիճակում:
Կալանդաձեն հավաստիացրել է, որ Երևանի դիրքորոշումն իրենց հայտնի է. «Հայաստանը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը և չի ճանաչում այն ընտրությունները, որոնք տեղի են ունեցել Աբխազիայում։ Այնպես որ որևէ հիմք չկա՝ այդ թեման կասկածի տակ դնելու համար»:
Աշխարհի ամենաթանկ փողոցների վարկանիշային ցուցակում առաջին տեղը այս էլ 10 տարի է զբաղեցնում է Նյու-Յորքի Հինգերորդ ավենյուն:
Cushman & Wakefield Անշարժ գույքի շուկայի գնահատման հարցերով մասնագիտացած ընկերության կողմից անցկացված վերջին հետազոտության տվյալներով, քառակուսի կիլոմետրի վարձակալման գինը այնտեղ հասել է 16,7 հազար եվրոյի:
Երկրորդ տեղում Հոնկոնգում գտնվող Կոզուեյ բեյ փողոցն է (14.426 հազար եվրո):
Եվրոպայում վարձակալման արժեքով առաջին տեղը զբաղեցնում է Փարիզի կենտրոնական փողոցը`Շանզ-Էլիզեն: Վարձակալման գինը հասել է 7.36 հազար եվրոյի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.