29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այսօր Հյուսիսային Իրաքում թուրքական բանակի կողմից իրականցվող անդրսահմանային գործողության ընթացքում սպանվել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) 21 զինյալներ։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական զորամիավորումները PKK–ի կողմից իրականացված հարձակումից հետո այսօր մտել են Հյուսիսային Իրաք։ Անդրսահմանային գործողությանը մասնակցում են ինչպես ցամաքային զորքերը, այնպես էլ՝ օդուժը։
Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գիշեր Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում PKK–ի զինյալների կողմից թուրքական ստորաբաժանումների դեմ իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 26 և վիրավորվել 22 ոստիկան։
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որտեղ իր երախտիքի խոսքն է հայտնում իր պետական այցը Հայաստան կազմակերպելու համար:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Պարոն նախարար,
Ցանկանում եմ անձնապես շատ ջերմ շնորհակալություններս հայտնել Ձեզ՝ այն մասնակցության համար, որ Դուք բերեցիք Հայաստան պետական այցի նախապատրաստմանն ու ընթացքին, որը ես պատիվն ու հաճույքն ունեցա իրականացնելու հոկտեմբերի 6-ին եւ 7-ին:
Ես գիտեմ, թե Դուք ինչ կարեւորություն եք տալիս Ֆրանսիային, ուր Դուք երկար ծառայել եք որպես Հայաստանի Հանրապետության դեսպան, եւ թե ինչ բացառիկ նպաստ եք բերել մեր երկու երկրների բարեկամական կապերի էլ ավելի սերտացմանը:
Ձեզ շնորհված Պատվո Լեգիոնի Բարձրագույն Սպայի կոչումը ընդունեք որպես Ֆրանսիայի երախտագիտության խոսուն վկայություն՝ այն օրինակելի հանձնառության համար, որը Դուք ստանձնել եք, որպեսզի մեր երկու երկրների եղբայրական բարեկամությունը, որի մասին հատուկ ընդգծում էինք նախագահ Սարգսյանն ու ես թե Փարիզում, թե՝ Երեւանում, չլինի սոսկ խոսք:
Համոզված եղեք, որ այն փոխվստահությունը, որ իբրեւ արտաքին գործերի նախարար հաղորդել եք Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններին, կհանդիսանա, անկասկած, ամենահաստատուն երաշխիքը, որպեսզի կոնկրետ գործերի վերածվեն ինչպես այն հեռանկարները, որոնք ուղենշվել են նախագահ Սարգսյանի հետ նախ Փարիզում, ապա՝ Երեւանում կայացած զրույցների ընթացքում, այնպես էլ համագործակցության այն պայմանավորվածությունները, որ Դուք ձեռք եք բերել պետական այցիս ընթացքում ինձ ուղեկցող նախարարների հետ
Մաղթում եմ Հայաստանին խաղաղ ու բարեկեցիկ ապագա, որի իրավունքը նա նվաճել է, եւ թող հայ դիվանագիտության ղեկավարի Ձեր առաքելությունը պսակվի ամենայն հաջողությամբ, որին այն իրավամբ արժանի է:
Ընդունեք խնդրեմ, Պարոն նախարար, բարձր հարգանքներիս հավաստիքը»:
«Today`s Zaman»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 19-ի առավոտյան Թուրքիայի Հաքարի նահանգում քուրդ զինյալները հարձակվել են ոստիկանության շենքերի վրա: Հարձակման հետևանքով զոհվել է 26 ոստիկան, ևս 22-ը վիրավորվել են:
Քրդստանի բանվորական կուսակցությունն առայժմ չի ստանձնել պատասխանատվությունը:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը, որ պետք է մեկներ Ղազախստան, հետաձգել է պաշտոնական այցը: Ըստ որոշ տեղեկությունների` Էրդողանը կմեկնի դեպքի վայր:
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ծննդյան և Քլինթոնի բարեգործական ֆոնդի 10-ամյակին նվիրված համերգի ժամանակ փոփ երգչուհի Լեդի Գագան որոշել է ետ չմնալ 20-րդ դարի սեքս-կուռք Մերլին Մոնրոյից և փոխելով դիմահարդարումը` նմանվել նրան ու նախագահին նվիրել իր հայտնի Bad Romance հիթը վերափոխված Bill Romance-ի, ինչպես ժամանակին արել է Մերիլին Մոնրոն` Ջոն Քենեդիի համար երգելով «Շնորհավոր ծնունդդ, պարոն նախագահ»: Այս մասին հայտնում է glamour.ru-ն: Նա փոխել է դիմահարդարումն ու կեղծամ դրել` երբեմնի սեքս սիմվոլին նմանվելու համար: Լեդի Գագայից բացի համերգին մասնակցել են Աշերը, Սթիվի Ուանդերը, U2-ն և այլք: Երեկույթին հրավիրված էին Քոլին Ֆարելը, Ջեյսոն Սեգելը, հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեդջեներեսը, Էշտոն Կատչերը:
http://www.youtube.com/watch?v=Vv9uqB1g9vk&feature=player_detailpage
Սոմալիի Դոբլեյ քաղաքի մոտ կործանվել է ամերիկայն անօդաչու սարք, որի հետևանքով զոհվել է Սոմալիի կառավարական բանակի 7, վիրավորվել՝ 13 զինծառայող:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մեկ այլ ամերիկյան անօդաու սարք հարված է հասցրել Սոմալիի հարավում` ծայրահեղական «Ալ-Շաբաաբ» խմբավորման հիմնական հենակետերից մեկը հանդիսացող Կիսմայո քաղաքի վրա, որի հետևանքով զոհվել է 27 մարդ, հիմնականում՝ երեխաներ:
ԱՄՆ հատուկ ծառայություններն անօդաչու սարքերն օգտագործում են Սոմալիի, Եմենի, Աֆղանստանի և Պակիստանի տարածքում ահաբեկչական խմբավորումները ոչնչացնելու համար: Այդ հարվածների հետևանքով սպանվում են նաև մեծ թվով խաղաղ բնակիչներ:
Երեկ ԱՄՆ-ում մրցավազքի ժամանակ զոհվել է «Ինդիանապոլիս 500» ավտոարշավների կրկնակի հաղթող և «Ինդիքարի» 2005 թ. հաղթող, 33-ամյա բրիտանացի Դեն Ուելդոնը: Ողբերգությունը տեղի է ունեցել «Ինդիքարի» այս տարվա վերջին մրցափուլի ժամանակ, որ կայացել է Լաս Վեգաս քաղաքում: Մրցավազքը բաղկացած էր 200 շրջանից, սակայն արդեն 13-րդ շրջանում միմյանց բախվեցին միանգամից 15 մեքենա: Ուելդոնի մեքենան ամենավերջինն էր, որ մխրճվեց վթարված մեքենաների մեջ, որից հետո բախվեց պատին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավտոարշավորդին դուրս են բերել մեքենայից, ուղղաթիռով տեղափոխել հիվանդանոց, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել: Վթարի հետևանքով ավտոարաշավը դադարեցվել է: Մրցույթի մասնակիցները, այդուամենայնիվ, որոշել են ի հիշատակ Ուելդոնի պատվո 5 շրջան կատարել: Հավանաբար, վթարի պատճառը ճանապարհի ծածկն էր, որից նախորդ օրը բողոքել էին ավտոարշավորդները:
Մուամար Քադաֆիին աջակցող սիրիական հեռուստաալիքը հաստատել է Ջամահիրիայի առաջնորդի որդի Համիսը զոհվելու փաստը: Համիսը զոհվել էր օգստոսին Թարհուն քաղաքի մարտերում, հաղորդում РИА Новости-ն:
Երեկ Հավանայում մահացել է Կուբայի ամենահայտնի կին այլախոհներից մեկը` Լաուրա Փոլանը, որը «Ճերմակազգեստ կանայք» խմբի առաջնորդներից էր: 63-ամյա Լաուրան մինչ այդ գտնվում էր հիվանդանոցում՝ դենգե տենդ ախտորոշմամբ: Հոսպիտալացումից հետո նա խնդիրներ է ունեցել շնչառության հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
10 տարի առաջ Փոլանը ստեղծել է «Ճերմակազգեստ կանայք» խումբը, որտեղ սկսել են հավաքվել կուբացի քաղաքական բանտարկյալների կանայք: Նրանք ամեն կիրակի սպիտակ զգեստներով հայտնվում էին Հավանայի փողոցներում և պահանջում ազատ արձակել իրենց քաղբանտարկյալ ամուսիններին, որոնցից 75-ը բանտերում էին հայտնվել 2003թ.-ի հայտնի ձերբակալությունների ժամանակ: 2005թ.-ին այս խումբն արժանացավ Սախարովի անվան մրցանակին:
Կազմակերպությունը ժամանակի ընթացքում մեծ ժողովրդականություն վայելեց և անցավ իրավապաշտպան ավելի լայն գործունեության:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով սեփական դիվանագիտական աղբյուրները, հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի խորհրդականը Ելիսեյան պալատ է հրավիրվել Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն։ Ըստ լրատվամիջոցի, Փարիզը Երևանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունից հետո քայլեր է ձեռնարկում պաշտոնական Անկարայի սիրտը շահելու համար։
Սարկոզիի դիվանագիտական և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լևիտը Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուին և հրավիրել Ելիսեյան պալատ, վստահեցնելով դեսպանին, թե Փարիզն մտադիր չէ սրել հարաբերություններն Անկարայի հետ և, որ Ֆրանսիան Թուրքիային դիտում է որպես հզոր պետություն և կարևորում նրա հետ բարեկամությունը:
Այսօր ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանի Ամուրի մարզում։
5.9 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տինդա քաղաքից 130 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, ցնցումները զգացվել են նաեւ Չիտայում։ Զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան։ «Տրանսնեֆտ» ընկերությունը հայտարարել է, որ երկրաշարժի պատճառով ժամանակավորապես դադարեցնում է նավթի առաքումը Չինաստան։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.