23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի՝ ժխտողականության քրեականացման օրինականացման արգելակումը, հայության մոտ չպետք է հիասթափության և հուզական նոր ալիք բարձրացնի: Այնպես, ինչպeս Ազգային ժողովի և ծերակույտի քվեարկությունները երախտագիտական զեղումնային հակազդեցություններ չպետք է ստեղծեին հայ զանգվածների մոտ:
Քաղաքական սառնասիրտ տրամաբանությունը պարտադիր է դեպքերի ընթացքը գնահատելու, յուրաքանչյուր հանգրվանում քաղաքական շարժառիթները ընկալելու և նման մոտեցումների վրա հիմնված մեկնաբանություն կատարելու կամ համապատասխան կանխատեսումներ անելու:
Այս առումով, ո՛չ Ազգային ժողովի և ծերակույտի քննարկումներն ու քվեարկությունները հայամետ որակումներով պետք է բնութագրել և ո՛չ էլ Սահմանադրական խորհրդի արգելակումը հակահայ տրամադրություններով պետք է մեկնաբանել: Խնդիրը զուտ ֆրանսիական քաղաքականության պարունակի մեջ տեղադրելով թե՛ ներքին նախընտրական և թե՛ Փարիզ-Անկարա պարանաձգության, թե՛ Թուրքիայի` Եվրոպական Միության անդամակցության համար կատարած նկրտումների և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վերաբերող գործընթացների հետ է կապված բացառապես: Այստեղ պատմական ճշմարտացիությունը կամ մարդու իրավունքները կարգախոսային ընկալումներ ունեն և պարզապես ծառայեցվում են քաղաքականություն իրականացնելու աշխատանքին:
Մի պահ տեսնենք սակայն, որ Սահմանադրական խորհրդի արգելակման նախօրյակին ի՛նչ էր կատարվում Թուրքիայում: Ծերակույտի որոշման նախօրյակին թուրք հասարակությունը հակազդում էր Հրանդ Դինքի սպանության ձգձգված դատավճռին, որն ի դեպ, ոչ միայն հասարակության, այլ նաև պաշտոնական Անկարայի ներկայացուցիչներին և մի զավեշտալի ցուցադրությամբ նաև դատական իշխանություններին անբավարարվածության և դժգոհության ալիքի բարձրացման տեղիք էր տալիս: Զանգվածային այս երևույթը ամբողջությամբ շահարկվում էր Եվրոպային և հատկապես Փարիզին պատգամ փոխանցելու համար:
Հիմա, Սահմանադրական խորհրդի որոշման նախօրյակին զանգվածային այլ ցուցահանդես էր կազմակերպվել Թաքսիմ հրապարակում: Ուժի ցուցադրության առիթ էր պետք հայկական թեմաներով թուրք ազգայնականությունը փողոց իջեցնելու համար: Օգտագործված թեման այս պարագայում Խոջալուն էր, որի դատապարտման համար թուրքական աննախադեպ տարողությամբ ցույց պետք էր և որի ընթացքում հայատյացության աստիճանաչափը նոր սանդղակներ պետք է արձանագրեր: Խոջալուի դատապարտման նպատակով Անկարա-Բաքու միացյալ քարոզչամեքենան միաժամանակ թե՛ Բաքվում և թե՛ Պոլսում կազմակերպել էր աննախընթաց տարողությամբ ցույցեր, հայտնապես թիրախ ունենալով ոչ միայն Խոջալուի դատապարտումը: Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատունը ստացել էր անհրաժեշտ պատգամը` «սև ծաղկեպսակ»-ը: Մեր պաշտոնակից «Մարմարա»-ն նկատառելի դիտարկում է կատարել՝ Պոլսի ցույցերում նկատելով ընկերվարական ադրբեջանցիների շարժումը, որը պահանջել է չշահարկել Խոջալուն Հայոց ցեղասպանությունը ժխտելու պահանջներում: Խնդիրը այստեղ, առավել վերաբերում է Խոջալուի առաջնահերթությունը չստվերելու համաադրբեջանական մոտեցումին, որն իր հերթին բացայայտում է Խոջալուի պատրվակով ժխտողական քաղաքականության ներկա արարը լիարժեք օգտագործելու պաշտոնական Անկարայի քաղաքականությունը:
Արժե մեկ անգամ ևս ընդգծել ներֆրանսիական հակասությունները, պարզապես լույսի տակ բերելու Սահմանադրական խորհրդի կատարած զուտ քաղաքական գրաքննությունը: Միայն այն հարցը, թէ ինչպե՞ս սահմանադրական կարելի է նկատել հրեական ողջակիզումի ժխտումը քրէականացնող Կեսոյի օրենքը և հակասահմանադրական հայտարարել Ֆրանսիայի կողմից պաշտոնապես ճանաչված Ցեղասպանությունների ժխտումը պատժելի դարձնող օրինագիծը, բավարար է համոզվելու, որ կատարվածը ոչ թե սահմանադրական արգելակում է, այլ քաղաքական գրաքննություն: Հայկական կողմի համար ցավ է անշուշտ նկատելը, որ Ցեղասպանությունը հերթական անգամ խաղաթուղթ է մարտավարական ժամանակավոր խաղեր իրականացնելու համար: Այդ խաղի հերթական արարը նոր օրինագծի խոստումն է, մշակումը և նույն ընթացակարգի վերսկսումը:
Հայկական կողմը, հեռու` երախտագիտական հուզականությունից կամ հիասթափության նոր ալիքներից, Ֆրանսիայի ներքին և արտաքին քաղաքականության ընդհանուր պարունակի մեջ դիտելով խնդիրը, պարզապես քաղաքական նպաստավոր պահերին քարոզչաքաղաքական ազդեցիկ գործողություններ իրականացնելու համար դիրքերը պահելու անհրաժեշտության առաջ է կանգնած: Մանավանդ որ Ֆրանսիան մեկ անգամ ևս հասկացրեց, որ սահմանադրական և իրավական խնդիրները քաղաքական պահի ազդեցության տակ որոշվելիք հարցեր են:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ
“Ազդակ“-ի գլխավոր խմբագիր
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաման է ստորագրել, որի համաձայն ՌԴ քաղաքացիներն այսօրվանից կարող են Վրաստան մուտք գործել առանց վիզայի, հաղորդում է ИТАР-ТАСС-ը վկայակոչելով Վրաստանի կառավարությանը:
ՌԴ քաղաքացիները, որոնք այսօր սովորական չվերթերով ժամանել են Վրաստան, օդականավակայանի անցագրային կետը անցել են առանց վիզայի: Նրանց անձնագրերում դրվել է սահմանը հատելու հաշվառման կնիք:
Ի դեպ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերացվել է միակողմանի կերպով:
Օրեր առաջ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին երկրի խորհրդարանում իր ելույթում առաջարկել էր միակողմանի կարգով վերացնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը. «Ես Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը միակողմանի կարգով վերացնելու` նոր նախաձեռնությամբ եմ հանդես գալիս: Պետք է, որ յուրաքանչյուր ռուսաստանյան գործարար իմանա, որ կարող է Վրաստան գալ, ներդրումներ անել, փող բերել, փող տանել, բիզնես անել, արտադրություն հիմնել: Դա պաշտպանված կլինի: Նրանք նաև ազատ կտեղաշարժվեն այնպես ինչպես և մյուս երկրների ներկայացուցիչները: Եվ նրանց համար, ինչքան հնարավոր է, հարմարավետ ռեժիմ կսահմանվի»,- խոստացել է Սաակաշվիլին:
Նախորդ շաբաթ Դաշնային վերաքննիչ դատարանը մի ապշեցուցիչ որոշում ընդունեց: Միաձայն որոշմամբ դատարանը չեղյալ հայտարարեց Կալիֆորնիայի օրենքը, որը թույլ էր տալիս հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին գործ հարուցել կյանքի ապահովագրական ընկերությունների դեմ վերջիններիս կողմից դրամական հատուցման պահանջները չկատարելու համար:
Հիմք ընդունելով «հազվադեպ կիրառվող» «մենաշնորհյալ հարցի» սկզբունքը`դատարանը նահանգի օրենքը ճանաչեց հակասահմանադրական՝ պնդելով, որ այն հակասում է դաշնային կառավարության արտաքին քաղաքականության գերապատվություններին:
Վերաքննիչ դատարանը չեղյալ ճանաչեց 2000 թվականին Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի ընդունած օրենքը, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժառանգների կողմից կյանքի ապահովագրական ընկերությունների դեմ գործ հարուցելու վերջնաժամկետը երկարաձգվում էր սկզբում մինչև 2010 թվականը և ապա` 2016 թվականը: Այդ օրենքի հիման վրա Կալիֆորնիայի փաստաբանները դատական գործ էին հարուցել «Նյու Յորք Լայֆ» և «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունների դեմ: Երկու դատերն էլ ավարտվեցին դատարանից դուրս համաձայնությամբ, որի արդյունքում 37.5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացվեց հայկական կողմին:
2003 թվականին հայ պահանջատերերը կոլեկտիվ հայց ներկայացրեցին ԱՄՆ-ի դաշնային դատարան ընդդեմ գերմանական կյանքի ապահովագրական ընկերությունների: Իրենց ուշացած պայմանագրային պարտավորությունները կատարելու փոխարեն, այդ ընկերությունները փորձում էին կարճել վարույթը՝ պնդելով, որ նահանգի օրենսդրության մեջ հայոց ցեղասպանության մասին վկայակոչումը ոտնձգություն է դաշնային կառավարության արտաքին քաղաքականության գերապատվության նկատմամբ: Մի քանի անգամ բողոքարկելուց հետո, 2012 թվականի փետրվարի 23-ին 11 դաշնային դատավորներից բաղկացած դատական կազմը միաձայն որոշում ընդունեց գերմանական ընկերությունների դեմ վարույթը կարճելու մասին: Այնուամենայնիվ, այս որոշումը ոչ մի ազդեցություն չունի«Նյու Յորք Լայֆ» և «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունների` դատարանից դուրս ընդունված համաձայնության վրա:
Կարծում եմ վերաքննիչ դատարանի որոշումը թերի է հետևյալ պատճառներով՝
1) Դատարանը տարօրինակ դիրքորոշում ընդունեց, թե իբր նահանգի օրենսդրությունը ներխուժում է դաշնային կառավարության արտաքին քաղաքականության սահմաններից ներս, նույնիսկ նրանց երկուսի միջև որևէ հակասության բացակայության պայմաններում: Իրականում, Կալիֆորնիայի նահանգը և դաշնային կառավարությունը ցեղասպանության հարցի շուրջ համակարծիք են, քանի որ Միացյալ նահանգների Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը 1975 և 1984 թվականներին, իսկ 1981 թվականին նախագահ Ռեյգանը նախագահական Հռչակագիր էր ստորագրել այս մասին, և ամենակարևորը ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը 1951 թվականին միջազգային դատարան ներկայացրած պաշտոնական զեկույցում ներկայացրել էր հայկական հարցը որպես ցեղասպանության օրինակ:
2) Վերաքննիչ դատարանն իր դատական սահմաններից շատ դուրս եկավ, երբ ոչ պատշաճ ուշադրություն դարձրեց թուրքական ժխտողականությանը, ճնշումներին և սպառնալիքներին՝ մեղադրելով, թե Կալիֆորնիայի օրենքը «Օսմանյան կայսրության
(և հետևաբար ներկայիս Թուրքիայի) գործողություններին կպցնում է «ցեղասպանություն» քաղաքական պիտակը և բարեհաճ է «Հայոց ցեղասպանության զոհերի» նկատմամբ»: Այս պնդումն ամենևին չի համապատասխանում իրականությանը, քանի որ Կալիֆորնիայի օրենքը ոչ մի կերպ չի հիշատակում «այսօրվա Թուրքիան»: Ավելին, խորանալով քաղաքական փաստարկների, քան առողջ իրավական դատողությունների մեջ` վերաքննիչ դատարանը մեջբերումներ կատարեց թերթերի հոդվածներից (որոնք դատավարության նյութերում չեն ներառվել) ներկայացնելու համար Թուրքիայի Ֆրանսիայի կողմից ընդունված Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի նկատմամբ կատաղի արձագանքը և Անկարայի կողմից ցեղասպանության պիտակի մերժումը:
3) Դատարանը կարող էր առանձնացնել ցեղասպանության մասին վկայակոչումը Կալիֆորնիայի օրենքից՝ միաժամանակ պահպանելով կյանքի ապահովագրական հատուցում պահանջողների օրինաչափ պահանջները, քանի որ դատավարության նպատակը ոչ թե ցեղասպանության փաստի հաստատումը, այլ ապահովագրական հատուցման վճարների վերականգնումն էր:
Հայերը չպետք է հուսալքվեն և չպետք է դադարեն պայքարել հանուն իրենց օրինական իրավունքների` ի հեճուկս այս ժամանակավոր իրավական հետընթաց քայլին: Ահա որոշ հնարավոր քայլեր, որոնք կարելի է ձեռնարկել իրավիճակը փոխելու համար՝
1) բողոքարկել ԱՄՆ-ի Գերագույն դատարան, թեև այս դատարանը քննում է իրեն ներկայացված գործերից միայն շատ քիչ տոկոսը,
2) խնդրել Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին ընդունել մի նոր օրենք, որը կընդլայնի հայցվորների հնարավոր խումբը, որովեսզի վերաքննիչ դատարանը չկարողանա առարկել` ասելով, որ գործող օրենքը կիրառվում է «պահանջողների շատ նեղ շրջանակի համար»,
3) աշխատել, որ ԱՄՆ կոնգրեսի անդամներն ընդունեն նմանատիպ մի օրենք, որը թույլ կտա դատական հայց ներկայացնել հատուցում կատարելուց հրաժարվող ապահովագրական ընկերությունների դեմ,
4) սկսել մի նոր հայկական քաղաքական նախաձեռնություն դաշնային մակարդակով՝ փորձելով ձևավորել «Հայոց Ցեղասպանության գույքի հարցերով նախագահական խորհրդատվական հանձնաժողով», ինչպես Հոլոքոստի գույքի հարցերով հանձնաժողովը, որը Ցեղասպանության դարաշրջանի գույքը վերականգնելու նպատակով կօգտագործի ավելի շուտ ԱՄՆ-ի կառավարության լծակները, այլ ոչ թե դատարանները,
5) համաշխարհային արշավ սկսել և կազմակերպել ցույցեր ու բոյկոտներ այն գերմանական ապահովագրական ընկերությունների դեմ, որոնք հրաժարվում են իրենց ֆինանսական և բարոյական պարտքերը կատարելուց: Տարբեր երկրներում գերմանական ընկերությունների գրասենյակների առջև կազմակերպել ցույցեր մինչև նրանք կգիտակցեն, որ մերժելով հայերի պահանջները ավելի շատ կտուժեն, քան եթե վճարեն ժառանգների ապահովագրական գումարները: Ավելին, հայերը պետք է պահանջեն, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի դաշնակից Գերմանիան ընդունի օրենք, որը կպարտադրի գերմանական ընկերություններին փոխհատուցել պահանջվող գումարները:
Ակնհայտ է, որ հայկական քաղաքական պահանջներին հետամուտ լինելը ավելի շատ նման է մարաթոնի, քան կարճատև վազքի: Հայերը պետք է շարունակեն իրենց պայքարը և հաղթահարեն բոլոր խոչընդոտները մինչև հասնեն իրենց արդար դատի վերջնական իրականացմանը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Իրանական Քերման նահանգում այս գիշեր տեղի է ունեցել 4.6 մագնիտուդ ուժգնությանբ երկրաշարժ: Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը` վկայակոչելով երկրի Կարմիր մահիկի Փրկարար ծառայության պետ Մոհամեդ Մոզաֆերին, ցնցումները զգացվել են Ռավյար քաղաքում ու մերձակա գյուղերում:
«Աղետի գոտի անհապաղ ուղարկվել են փրկարարական ջոկատներ: Նրանց տեղեկությունների համաձայն` զոհեր ու ավերածություններ չկան, սակայն դադարեցվելէ բնակավայրերից մեկի էներգիամատակարարումը»,- ասել է Մոհամեդ Մոզաֆերը:
Հնդկաստանում համընդհանուր գործադուլ է սկսվել: Աշխատողները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, պետական ձեռնարկությունների վաճառքի դադարեցում եւ տարադրամի արժեզրկման դեմ քայլերի ձեռնարկում: Գործադուլին մասնակցում են երկրի բոլոր խոշոր արհմիությունները: Չեն աշխատելու բանկերը, փոստային ծառայությունը, նավահանգիստներն ու քաղաքային տրանսպորտը:
«Առաջին ալիք»–ի Время-ի երեկոյան թողարկման ժամանակ Վլադիմիր Պուտինի դեմ չհաջողված մահափորձի խոստացված մանրամասներին սպասելով՝ ԶԼՄ-ները տեղեկություն են հավաքում Օդեսայում ձերբակալված Ադամ Օսմաևի մասին։ Վերջինս խոստովանել է, որ ծրագրվել էր ահաբեկչություն։
Լրագրողները պարզել են, որ 31-ամյա չեչեն, ՌԴ քաղաքացի Օսմաևը ներառված է ПолитЗеки.ру կայքի քաղաքական բանտարկյալների ցուցակում: Կայքում հաղորդվում է, որ նույնիսկ փաստաբաններին հայտնի չեն «մոսկովյան չեչենի» մեղավորության ապացույցները, ով բուհն ավարտել է Մեծ Բրիտանիայում և աշխատել խոշոր առևտրական ընկերություններից մեկում` որպես մենեջեր:
Օսմաևը 2007 թվականին գտնվում էր դաշնային հետախուզման մեջ` Մոսկվայում Հաղթանակի օրն ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով։ Այն ժամանակ Մոսկվայի փողոցներից մեկում հայտնաբերվել էր ականապատ ավտոմեքենա, ինչը կարողացել էին վնասազերծել:
Ինչպես գրում է Коммерсант Online-ն, անցած տարի Օսմաևին հյուսիսկովկասյան գրոհայինների առաջնորդ Դոկ Ումարովի մարդիկ նոր ահաբեկչություն կազմակերպելու առաջարկ էին արել: Կեղծված փաստաթղթերով չեչենը ժամանել էր Ուկրաինա, որտեղ ԱՄԷ-ից նրան էր միացել Չեչնիայի բնիկ Ռուսլան Մադաևը և Ղազախստանից՝ Իլյա Պյանզինը: Նրանք սկսել էին պայթուցիկ սարքեր պատրաստել և օգտագործելու եղանակներն ուսումնասիրել:
Պյանզինն Ուկրաինայի անվտանգության ծառայությանը վկայություն է տվել, որ իրենք նախապատրաստել էին մահափորձ՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ: Նրա խոսքերով՝ ահաբեկչությունը պետք է տեղի ունենար մարտի ընտրություններից անմիջապես հետո: Նախատեսվում էր օգտագործել մահապարտի դերը, որը պետք է իրականացներ Մադաևը, ով զոհվել էր հունվարին՝ ահաբեկչությանը պատրաստվելու նախավարժանքներից մեկի ժամանակ:
1-in.am
Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան աշխատել է ամերիկյան վերլուծական Stratfor ընկերության համար, որն ընդունված է անվանել «ստվերային» ԿՀՎ:
Ըստ WikiLeaks կայքի Ռուսաստանի գլխավոր դատախազը Stratfor-ի վերլուծաբաններին տեղեկություններ է տրամադրել Կրեմլում տեղի ունեցող ներկլանային պատերազմների մասին:
Սկանդալային հրապարակումը բացահայտում է, որ Չայկան հետախուզական ընկերությունում ունեցել է վստահության ամնենաբարձր գործակիցը` 1 և RU101 ծածկագիրը:
Ըստ WiliLeaks-ի` ՌԴ գլխավոր դատախազի Stratfor-ի վերլուծաբաններին տրամադրած Կրելմի կլանային պատերազմների մասին տեղեկություններում նշել է, որ դիմակայության կանոնները, սահմանել է վարչապետ Վլադիմիր Պուտինը: Եվ այդ համատեքստում ամենահաճախ պատժել են իշխանության երկրորդ էշելոնի «զինվորները»:
Իսպանիայի թագավորի փեսան` Ինյակի Ուրդանգարինը հայտնվել է Իսպանական Պալմա դե Մայորկա քաղաքի դատարանում: Բանն այն է որ նա Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով իսպանական հեռուստատեսությանը, մեղադրվում է իր ղեկավարած հասարակական հիմնադրամի միջոցների յուրացման մեջ:
Թագավորի ընտանիքի անդամը ըստ նախնական տվյալների 2004-2006 թվականներն ընկած ժամանակահատվածում հիմնադրամի գումարներից ծախսել է 6 մլն եվրո:
Սակայն Պալմա դե Մայորկայի դքսի տիտղոսը կրող Ուրդանգարինը լրատվամիջոցներին հայտնել է, որ դատարան է եկել ապացուցելու իր անմեղությունը:
Նա մինչ դատարանի որոշումը՝ ժամանակավորապես հեռացվել է արքունիքից:
Նշենք, որ վերջին մի քանի տարիներին Իսպանիայի կառավարությունը ակտիվորեն պայքարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքների դեմ` իրականացնելով նաև պետական բյուջեի ծախսերի կրճատման քաղաքականություն: Սակայն, թագավորական ընտանիքին հատկացվող գումարը շարունակում է մնալ բավականին մեծ: Այս հանգամանքն Իսպանիայի բնակչության շրջանում դժգոհությունների առիթ է տալիս:
Փետրվարի 24-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Facebook-յան էջը ենթարկվել է հաքերների հարձակման:«Էխո Կավկազա» պարբերականի տեղեկացմամբ հաքերային գրոհը պատասխանն է վրացի բլոգերների փետրվարի 23-ինախաձեռնության: Նրանք 200-ի չափ հաղորդագրություններ էին ուղարկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Facebоok-ի էջին` պահանջելով օկուպացումից հանել Վրաստանի տարածքները: Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը էջն արգելափակել էր վրացի օգտվողների համար և ջնջել բոլոր հաղորդագրությունները:
Իսկ Վրաստանի նախագահի աշխատակազմից հաղորդել են, որ մեկուկես ժամվա ընթացքում նախագահի էջում ռուսերենով հարյուրավոր հաղորդագրություններ են հայտնվել, որոնցում նշված է եղել, որ Սահակաշվիլին ազգությամբ հայ է: Նրա կնոջը Սանդրա Ռուլովսին համարել են ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակից, նշելով, որ վրացի ժողովուրդը ավելի լավ նախագահի է արժանի:
Հարձակման արդյունքում Վրաստանի նախագահի էջը ևս ժամանակավոր արգելափակվել է:
Փետրվարի 23-ին Կորեայի ԱԳ Նախարար Կիմ Սունգ-Հվանի հրավերով պաշտոնական այցով Սեուլ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Կորեայի Հանրապետության վարչապետ Հվանգ Սիկ Կիմը:
Կորեայի վարչապետի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպման օրակարգում են եղել Սեուլում այս տարվա մարտի 26-27-ը կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով երկրորդ գագաթաժողովի, Կորեայում ս.թ. մայիս-օգոստոս ամիսներին տեղի ունենալիք EXPO-2012 Համաշխարհային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները և այդ կարևորագույն համաշխարհային իրադարձություններին Հայաստանի մասնակցությունը:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը մեկնարկային հանգրվան կդառնա երկկողմ փոխգործակցության զարգացման համար և պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի վարչապետին անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար: Այս առումով Կորեայի վարչապետը նշել է, որ կորեական կողմը պատրաստակամ է շարունակել Հայաստանին տեխնիկական աջակցության տրամադրումը Կորեայի միջազգային համագործակցության կառավարական գործակալության միջոցով:
Հվանգ Սիկ Կիմը և Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության զարգացման ուղիներին:
Նույն օրը կայացել են Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կիմ Սունգ-Հվանի բանակցությունները:
Հանդիպման սկզբում փոխանակվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Կորեայի Նախագահ Լի Մյունգ-Բակի ուղերձները երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի կապակցությամբ:
Հայաստանի և Կորեայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Հայաստանի արտգործնախարարը իր կորեացի պաշտոնակցին հրավիրել է այցելել Երևան:
Ավարտելով այցելությունը Կորեա՝ ԱԳ նախարարը ուղևորվել է Վիետնամ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.