Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի՝ ժխտողականության քրեականացման օրինականացման արգելակումը, հայության մոտ չպետք է հիասթափության և հուզական նոր ալիք բարձրացնի: Այնպես, ինչպeս Ազգային ժողովի և ծերակույտի քվեարկությունները երախտագիտական զեղումնային հակազդեցություններ չպետք է ստեղծեին հայ զանգվածների մոտ:
Քաղաքական սառնասիրտ տրամաբանությունը պարտադիր է դեպքերի ընթացքը գնահատելու, յուրաքանչյուր հանգրվանում քաղաքական շարժառիթները ընկալելու և նման մոտեցումների վրա հիմնված մեկնաբանություն կատարելու կամ համապատասխան կանխատեսումներ անելու:
Այս առումով, ո՛չ Ազգային ժողովի և ծերակույտի քննարկումներն ու քվեարկությունները հայամետ որակումներով պետք է բնութագրել և ո՛չ էլ Սահմանադրական խորհրդի արգելակումը հակահայ տրամադրություններով պետք է մեկնաբանել: Խնդիրը զուտ ֆրանսիական քաղաքականության պարունակի մեջ տեղադրելով թե՛ ներքին նախընտրական և թե՛ Փարիզ-Անկարա պարանաձգության, թե՛ Թուրքիայի` Եվրոպական Միության անդամակցության համար կատարած նկրտումների և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վերաբերող գործընթացների հետ է կապված բացառապես: Այստեղ պատմական ճշմարտացիությունը կամ մարդու իրավունքները կարգախոսային ընկալումներ ունեն և պարզապես ծառայեցվում են քաղաքականություն իրականացնելու աշխատանքին:
Մի պահ տեսնենք սակայն, որ Սահմանադրական խորհրդի արգելակման նախօրյակին ի՛նչ էր կատարվում Թուրքիայում: Ծերակույտի որոշման նախօրյակին թուրք հասարակությունը հակազդում էր Հրանդ Դինքի սպանության ձգձգված դատավճռին, որն ի դեպ, ոչ միայն հասարակության, այլ նաև պաշտոնական Անկարայի ներկայացուցիչներին և մի զավեշտալի ցուցադրությամբ նաև դատական իշխանություններին անբավարարվածության և դժգոհության ալիքի բարձրացման տեղիք էր տալիս: Զանգվածային այս երևույթը ամբողջությամբ շահարկվում էր Եվրոպային և հատկապես Փարիզին պատգամ փոխանցելու համար:
Հիմա, Սահմանադրական խորհրդի որոշման նախօրյակին զանգվածային այլ ցուցահանդես էր կազմակերպվել Թաքսիմ հրապարակում: Ուժի ցուցադրության առիթ էր պետք հայկական թեմաներով թուրք ազգայնականությունը փողոց իջեցնելու համար: Օգտագործված թեման այս պարագայում Խոջալուն էր, որի դատապարտման համար թուրքական աննախադեպ տարողությամբ ցույց պետք էր և որի ընթացքում հայատյացության աստիճանաչափը նոր սանդղակներ պետք է արձանագրեր: Խոջալուի դատապարտման նպատակով Անկարա-Բաքու միացյալ քարոզչամեքենան միաժամանակ թե՛ Բաքվում և թե՛ Պոլսում կազմակերպել էր աննախընթաց տարողությամբ ցույցեր, հայտնապես թիրախ ունենալով ոչ միայն Խոջալուի դատապարտումը: Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատունը ստացել էր անհրաժեշտ պատգամը` «սև ծաղկեպսակ»-ը: Մեր պաշտոնակից «Մարմարա»-ն նկատառելի դիտարկում է կատարել՝ Պոլսի ցույցերում նկատելով ընկերվարական ադրբեջանցիների շարժումը, որը պահանջել է չշահարկել Խոջալուն Հայոց ցեղասպանությունը ժխտելու պահանջներում: Խնդիրը այստեղ, առավել վերաբերում է Խոջալուի առաջնահերթությունը չստվերելու համաադրբեջանական մոտեցումին, որն իր հերթին բացայայտում է Խոջալուի պատրվակով ժխտողական քաղաքականության ներկա արարը լիարժեք օգտագործելու պաշտոնական Անկարայի քաղաքականությունը:
Արժե մեկ անգամ ևս ընդգծել ներֆրանսիական հակասությունները, պարզապես լույսի տակ բերելու Սահմանադրական խորհրդի կատարած զուտ քաղաքական գրաքննությունը: Միայն այն հարցը, թէ ինչպե՞ս սահմանադրական կարելի է նկատել հրեական ողջակիզումի ժխտումը քրէականացնող Կեսոյի օրենքը և հակասահմանադրական հայտարարել Ֆրանսիայի կողմից պաշտոնապես ճանաչված Ցեղասպանությունների ժխտումը պատժելի դարձնող օրինագիծը, բավարար է համոզվելու, որ կատարվածը ոչ թե սահմանադրական արգելակում է, այլ քաղաքական գրաքննություն: Հայկական կողմի համար ցավ է անշուշտ նկատելը, որ Ցեղասպանությունը հերթական անգամ խաղաթուղթ է մարտավարական ժամանակավոր խաղեր իրականացնելու համար: Այդ խաղի հերթական արարը նոր օրինագծի խոստումն է, մշակումը և նույն ընթացակարգի վերսկսումը:
Հայկական կողմը, հեռու` երախտագիտական հուզականությունից կամ հիասթափության նոր ալիքներից, Ֆրանսիայի ներքին և արտաքին քաղաքականության ընդհանուր պարունակի մեջ դիտելով խնդիրը, պարզապես քաղաքական նպաստավոր պահերին քարոզչաքաղաքական ազդեցիկ գործողություններ իրականացնելու համար դիրքերը պահելու անհրաժեշտության առաջ է կանգնած: Մանավանդ որ Ֆրանսիան մեկ անգամ ևս հասկացրեց, որ սահմանադրական և իրավական խնդիրները քաղաքական պահի ազդեցության տակ որոշվելիք հարցեր են:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ
“Ազդակ“-ի գլխավոր խմբագիր
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.