23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես հաղորդում է Lifenews-ը, Պերմում մարտի 9-ի գիշերը, շմոլ գազից թունավորման արդյունքում 7 երեխաներ և նրանց ծնողները:
Հրշեջները հայտնել են, որ իրենց գալուց առաջ ողջ շենքը բոցերի մեջ է եղել: Վերին հարկի բնակարանում գտել են ընտանիքի անդամների դիակները: Չորսհարկանի շենքի մյուս բնակիչները չեն տուժել:
Նախնական վարկածով, ողբերգության պատճառը հրդեհումն է, որ իրականացրել է ընտանիքի հայրը: Հարևանների խոսքով, Շլյակովների ընտանիքը ապրել է վատ պայմաններում: Ալեքսանդրն աշխատել է տեղական փռում, բայց նրա աշխատավարձը հերիքել է ծայրը ծայրին հասցնելու համար: Ընտանիքի հայրը հաճախ խմել է և դժգոհել իր կյանքից: Հերթական խմելուց հետո նա այրել է տունը:
Ընտանիքից կենդանի է մնացել միայն մեկը` 13-ամյա Անդրեյը: Նրա երկվորյակ եղբայրը մահացել է: Անդրեյը փրկվել է, քանի որ ճակատագրական գիշերը մնացել էր տատիկի տանը, հաղորդում է Lifenews-ը:
Ֆրանսիայի և առհասարակ աշխարհասփյուռ հայությունը չափազանց վրդովված էր Սահմանադրական խորհրդի` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մերժելու մասին ընդունած սկանդալային որոշմամբ:
Խորհրդարանն ու սենատը վերջերս ընդունեցին մի օրենք, որով նախատեսվում էր մեկ տարի ժամկետով ազատազրկում և 60,000 դոլարի չափով տուգանք այն անձանց համար, ովքեր կմերժեն Ֆրանսիայի կառավարության կողմից ճանաչված ցեղասպանությունները: Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Հրեական հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը:
Թեև օրինագծում հատուկ չի նշվում Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի կառավարությունը Ֆրանսիայի դեմ պատերազմ հայտարարելուց բացի արեց ամեն ինչ, որպեսզի խոչընդոտի դրա ընդունումը, դրանով ցույց տալով, որ ինքն այս երկու ցեղասպանություններից մեկի իրագործողն է: Չկարողանալով խափանել Ֆրանսիայի գործադիր մարմնի երկու պալատներում օրինագծի ընդունումը` Թուրքիան և ցեղասպանության ժխտման հանցագործությունում իր կրտսեր գործընկեր Ադրբեջանը դիմեցին բոլոր հնարավոր քայլերին օրենքը հակասահմանադրական ճանաչել տալու համար:
Թուրքիան օգտագործեց Ֆրանսիայի գործադիր մարմնի վրա ճնշում գործադրելու բոլոր ձևերը` Սահմանադրական խորհրդում օրինագիծը բողոքարկելու համար անհրաժեշտ 60 կամ ավելի ստորագրությունները հավաքագրելու նպատակով: Զավեշտական է, որ մինչ Թուրքիայի կառավարությունը բոյկոտում էր ֆրանսիական ընկերությունները, թուրքական մի խումբ վարձում էր ֆրանսիական ազդեցիկ լոբբիստական ընկերություն, որն աջակցում էր իրենց ստորագրությունները որսալու հարցում: Ադրբեջանը միացավ այս չարաբաստիկ լոբբիստական ջանքերին՝ հրավիրելով Ֆրանսիայի վեց սենատորներին Բաքու` բողոքարկումը ստորագրելու համար իրենց պարգևատրումները ստանալու համար: Այս կամ այն ձևով, Թուրքիայի իշխանություններին և նրանց ֆրանսիացի գործադիրներին հաջողվեց սիրաշահել Ֆրանսիայի օրենսդիր մարմնի 900 անդամներից 142-ին, ում շնորհիվ 2012 թվականի հունվարի 31-ին Սահմանադրական խորհուրդ բողոքարկում ներկայացրեցին:
Ակնհայտորեն, սա անընդունելի միջամտություն էր Ֆրանսիայի ներքին գործերին: Փոխանակ թողնելու, որ թուրք դեսպանը օրենսդիր մարմնի անդամների վրա ճնշում գործադրի Սահմանադրական խորհրդում օրինագիծը բողոքարկելու համար ստորագրելու հարցում, Ֆրանսիան պետք է վտարեր նրան իր դիվանագիտական լիազորությունը խախտելու համար: Չպետք է թույլ տային, որ Թուրքիան թելադրի ֆրանսիական օրենքները:
Սահմանադրական խորհրդի կազմում ներգրավված են տարբեր ոլորտների 11 թոշակի անցած անձինք, որոնց կազմում են Ֆրանսիայի երկու նախագահ, երկու դատավոր, երեք օրենսդիր, և չորս պետական պաշտոնյա: Խայտառակությունը սկսվեց այն բանից հետո, երբ ֆրանսիական մի թերթ բացահայտեց, որ Խորհրդի մի քանի անդամներ, ներառյալ` նախագահը, ունեն արդար որոշմանը հասնելու հարցում շահերի բախում: Ոմանք այս հարցի կապակցությամբ նախապաշարյալ հայտարարություններ էին արել նախկինում, ուրիշներն ունեն գործարար կապեր Թուրքիայի հետ, և որ ամենաահավորն է, նրանցից մեկը` Հյուբերտ Հենելը, «Բոսֆորուս ինստիտուտ» ֆրանսթուրքական գիտահետազոտական կազմակերպություն անդամ է, որը լոբբիստական գործողություններ էր իրականացնում ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի դեմ:
Նմանատիպ սկանդալային պայմաններում, Խորհրդի անդամներից շատերը պետք է այս հարցը քննելու գործով ինքնաբացարկ հայտարարեին: Այս ամոթալի բացահայտումներից հետո, Խորհրդի երկու անդամներ հրաժարվեցին այս օրինագծի քննարկմանը մասնակցելուց, իսկ նախկին նախագահ Ժակ Շիրակի համար, ասացին, թե չի կարող մասնակցել նիստին վատառողջ լինելու պատճառով:
Սահմանադրական խորհրդի մնացած ութ անդամները 2012 թվականի փետրվարի 28-ին կայացրեցին վճիռ և ճանաչեցին խորհրդարանի և սենատի կողմից հաստատված` ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական` գտնելով, որ այն խախտում է խոսքի ազատության վերաբերյալ ֆրանսիական օրենքները:
Սա ապշեցուցիչ որոշում էր երկու պատճառով` 1) Սահմանադրական խորհրդի որոշ անդամները հենց իրենք են խախտել օրենքը` վճիռ արձակելով մի հարցի շուրջ, որում նրանք ունեն ակնհայտ կողմակալություն կամ շահերի բախում և 2) նրանք վճիռ կայացրեցին ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի հակասահմանադրական լինելու մասին` պատճառաբանելով, որ դա սահմանափակում է խոսքի ազատությունը, միևնույն ժամանակ ուժի մեջ թողնելով մեկ այլ օրենք, որը քրեականացնում է հոլոքոստի մերժումը: Խորհրդի անդամները չբացատրեցին, թե ինչով է Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը սահմանափակում խոսքի ազատությունր, իսկ Հրեական հոլոքոստը` ոչ: Ցեղասպանության բոլոր զոհերը պետք է հավասարապես պաշտպանված լինեն օրենքով: Չպետք է լինեն երկակի ստանդարտներ:
Ի տարբերություն Միացյալ Նահանգներին` Ֆրանսիան ունի մի քանի օրենք, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը: Ինչպե՞ս պատահեց, որ երբ հարցը հասավ Հայոց ցեղասպանության ժխտողներին պատժելուն, Խորհրդի անդամները հանկարծ դարձան ազատ խոսքի համառ պաշտպանները:
Ֆրանսիահայերը պետք է ձեռնարկեն բոլոր իրավական և քաղաքական միջոցները Խորհրդի անարդար և ոչ օրինաչափ որոշումը փոխելու համար: Նրանք կարող են հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Սահմանադրական խորհրդի, ինչպես նաև ներկայացնել նոր օրինագիծ Ֆրանսիայի օրենսդիր մարմին:
Քանի որ Ֆրանսիայի երկու գլխավոր նախագահի թեկնածուները խոստացել են գալիք ընտրություններից հետո նորից ընթացք տալ այս օրինագծին, այս հարցը չի վերանա, քանի դեռ չի ընդունվել Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը: Չպետք է թույլ տալ Թուրքերին դեպի Եվրոպա արտահանել իրենց ժխտոողական քաղաքականությունը:
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Հարութ Սասունյան
«Կալիֆորինիա Կուրիերի» խմբագիր
Wikileaks-ի հերթական բացահայտման համաձայն` ՆԱՏՕ-ական ստորաբաժանումներն ԱՄՆ-ի գլխավորությամբ գտնվում են Սիրիայում, տեղեկացնում է Press TV հեռուստաընկերությունը:
Wikileaks-ը հրապարակել է Stratfor վերլուծական հետախուզական ընկերության մի վերվուծաբանից ստացած տեղեկությունը, որտեղ նա նշել է, որ ներկա է գտնվել անցած տարվա դեկտեմբերին Պենտագոնում Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից ժամանած ՆԱՏՕ-ի բարձրաստիճան մի շարք ներկայացուցիչների գաղտնի ժողովին:
«Հատուկ գործողությունների ուժերն արդեն Սիրիայում են և կենտրոնացած են հետախուզական գործողությունների ու սիրիացի ընդդիմադիր ուժերի մարզման հարցերի վրա», — գրել է նա:
Վերլուծաբանը նշել է, որ Սիրիայում գործում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի և Թուրքիայի զինվորականները:
Նշենք, որ այս տեղեկությունները հրապարակվում են ՆԱՏՕ-ի ղեկավարության և անդամ երկրների ներկայացուցիչների` սիրիական ընդդիմադիր ուժերին զինելու տեղեկությունների պարբերական հերքման ֆոնին: Իսկ վերջերս ապստամբների ներկայացուցիչները հայտարարել էին, որ Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից սպառազինություն են ստանում կառավարական ուժերի դեմ մարտական գործողությունների իրականացման համար:
Մինսկի խմբի համանախագահները ամփոփել են տարածաշրջան կատարած այցը, ինչի շուրջ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հայտարարություն են տարածել :
Հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի կողմից արված համատեղ հայտարարության իրագործման վերաբերյալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են ծրագիր.Ըստ որի առաջնորդվելով «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումն արագացնելու պատրաստակամության վերաբերյալ երկու երկրների նախագահների արած հայտարարությամբ՝ համանախագահները կողմերին առաջարկներ են ներկայացրել խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքները շարունակելու հետ կապված:
Համանախագահները տեղեկացրել են, որ դիմել են ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակին` կայունության մեխանիզմների զարգացման ու վստահության մթնոլորտը բարելավելու համար:Նրանք քննարկել են կողմերի միջև հումանիտար շփումների զարգացման հարցերը, ինչը պետք է օգտագործվի տարածաշրջանի ժողովուրդներին միջև փոխըմբռնման խթանման, ապաքաղաքականացման և խաղաղ գործընթացին չվնասելու համար:
Համանախագահները կողմերի հետ քննարկել են Սոչիում ձեռք բերված համաձայնությունների իրագործման ու շփման գծում միջադեպերի քննման մեխանիզմներ գտնելու հնարավորությունները:
Համանախագահները նախատեսում են մարտի 22-ին մեկնել Վիեննա` ԵԱՀԿ-ին ներկայացնելու խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված վերջին քայլերը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան, հանդիպել տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին:
Արտգործնախարարը Մերձավոր արևելքում և տարածաշրջանում կրոնական խաղաղության միջավայրի ստեղծման շուրջ համաձայնության ձեռքբերման նպատակով այցելում է Ստամբուլի կրոնական համայնքների առաջնորդներին:
«Մերձավոր արևելքում կրիտիկական ժամանակահատվածում ենք գտնվում, և կարևորագույն հարցերից մեկը կրոնական համայնքների միջև փոխըմբռնման մթնոլորտի ստեղծումն է ու դրա դրսևորումը նաև քաղաքականության մեջ »,- ասել է Դավութօղլուն, հանդիպումից հետո լրագրողներին տված պարզաբանման ժամանակ:
Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան էթնիկ կամ կրոնական անջատողականություն չհանդուրժող, բոլոր քաղաքացիների հանդեպ հավասար մոտեցում ցուցաբերող պետություն է:
Աթեշյանը կարևորել է Թուրքիայի հայ համայնքի դերակատարումը Թուրքիայի կյանքում: Նա ասել է, որ լավ կլինի, եթե թուրքական խորհրդարանում հայ պատգամավորներ և նախարար լինեն:
Պատրիարքական փոխանորդը շեշտել է, որ մինչ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալը, որևէ նախարար կամ պատգամավոր պատրիարքարան չի այցելել:
Ինչպես հաղորդում է APA-գործակալությունը, Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հայտնել է , որ այսօր` մարտի 5-ին կկայանա հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, իսկ վաղը` արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ. «Տարածաշրջան կատարած այցի վերջում մենք ժամանել ենք Ադրբեջան: Մենք Երևանում հանդիպել ենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Շաբաթվա վերջին կայացել են հանդիպումներ Լեռնային Ղարաբաղում»:
Ամերիկացի համանախագահը նշել է, որ համանախագահների հերթական այցը տարածաշրջան կապված է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների` Սոչիում արված հայտարարության իրագործման հետ:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 4-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այցի ընթացքում Սաակաշվիլին հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտոնատար այլ անձանց հետ:
ԱՄՆ-ի կենտրոնական արևմտյան և հարավային նահանգներին պատուհասած ուժեղ տորնադոների հետևանքով 22 մարդ է զոհվել , տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը։
Տեղական ինքնակառավարման մարմինները մահացածների ստույգ թիվ չեն հաղորդում, նշելով, որ դրանց թիվը կարող է կտրուկ աճել, երբ փրկարարները սկսեն որոնողական աշխատանքները։ Մինչդեռ, նշվում է հարյուրավոր վիրավորների մասին։
Առավել տուժել են Ինդիանա և Կենտուկի նահանգները, որտեղ փրկարարները համապատասխանաբար՝ 13 և 9 մարդկանց դիակներ են հայտնաբերել։
Ազգային օթերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ՝ երկրում մոլեգնում է մոտ 6 փոթորիկ, սակայն մասնագետների կանխատեսմամբ՝ ևս 15 տորնադո է հնարավոր։
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ ազգային կոմինտեն, ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Հարի Փեթերսը , Հովարդ Բերմանը hանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Մասնավորապես Փետրվարի 27-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել միջոցառում նվիրված Սումգայիթի զոհերին:
Իր ելույթում, Ադամ Շիֆը, մասնավորապես, հայտարարել է, որ իրենք հավաքվել հարգանքի տուրք մատուցելու այն հայերին, որոնք սպանվեցին Բաքվում եւ Սումգայիթում 24 տարի առաջ: Կոնգրեսականը հիշեցրել է, որ հարյուրավոր հայ կանայք ու երեխաներ են սպանվել, կողոպտվել ու աքսորվել 1988 թ ջարդերի ժամանակ.«Սա պարզապես մի դրվագ է հակահայկական գործողությունների վերաբերյալ, իրագործված Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի հակահայկական գործողությունները երկու տասնամյակների ընթացքում, սանձազերծված պատերազմը Լեռնային Ղարաբաղում `սպանված հազարավոր և աքսորի մատնված հարյուր հազարավոր մարդիկ. Մոտ 450,000 հայեր Ադրբեջանում փաստորեն վերացել են», — ասել է Շիֆը:
Կոնգրեսականը հավաքվածներին կոչ է արել հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ. «Դա մեր բարոյական պարտքն է դատապարտել հանցագործությունները և հարգել զոհերի հիշատակը, ինչպես նաև հույս ունենալ, որ պատմությունը չի կրկնելու իրեն», — ասել է Շիֆը:
Wikileaks-ի գաղտնազերծած փաստաթղթերից պարզ է դառնում, որ թիվ 1 ահաբեկիչի` մարմինը ծովին հանձնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Anonymous-ի հաքերների միջոցով Stratfor հետախուզության կենտրոնի մի քանի միլիոն գաղտնի ֆայլերը Wikileaks-ում հրապարակվելուց հետո է պարզվել է, որ Բեն Լադենի աճույնը այլ բախտի է արժանացել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Պակիստանում ահաբեկչի ոչնչացման մասին հայտարարության պահին, Stratfor-ի ղեկավար Ջորջ Ֆրիդմանը էլեկտրոնային նամակ է ուղարկել նրան. «Իմ տվյալներով մարմինն արդեն մեզ մոտ է: Փառք Աստծո!»:
Իր հերթին կենտրոնի փոխնախագահն ի պատասխան նշել է, որ ահաբեկչի դին գտնվում է Կենտրոնական հետախուզական ծառայության ինքնաթիռում, որն ուղևորվում է Դելավեր նահանգ, իսկ մարմինը կհանձնվի Զինված ուժերի պաթոլոգիայի ինստիտուտ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.