23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես տեղեկացնում է The News կայքը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, ՆԱՏՕ-ական ռազմական թուրքական ուղղաթիռ է ընկել: Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ:
«Ուղղաթիռն ընկել է Բագրամի շրջանում: 10 մարդ զոհվել է»,- ասել է քաբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկի ղեկավար Մոհամադ Այուբ Սալանգին:
Թերթի խմբագիրն այսօրվա համարում գրում է. «Մեծամասնական կարգով առաջադրվող անձանց ցուցակը, որոնց պաշտպանելու է ՀՀԿ-ն, հակասական տպավորություն է թողել: Մի կողմից` այստեղ կա, օրինակ, «Թոխմախի Մհերը», որի շրջապատը և հակումները հայտնի են: Նման թեկնածուի պաշտպանելը կարող է նշանակել միայն մի բան. Երևանի էրեբունի համայնքում իշխանությունը օգտագործելու է քրեական ռեսուրսը` հաջողության հասնելու համար: Այդ տիպի կերպարներ ցուցակում մի բանի հոգի էլ կան, և, իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ որևէ կուսակցություն այդպիսիների հետ իր հույսերը չկապեր: Սակայն հանրահայտ «հեղինակությունների» և օլիգարխների կողքին հայտնվել են քաղաքականության տեսանկյունից նոր դեմբեր: Նրանց մի մասին ճանաչում եմ անձամբ, մասնավորապես, գործի բերումով, և երբեք առիթ չեմ ունեցել կասկածելու այղ մարդկանց պարկեշտությանը: Նրանք չեն կարող լինել կոճակ սեղմող, ոչ էլ, առավել ևս, դա անելու են ուրիշների փոխարեն:
Այդ ցուցակից հարձակումների թիրախ կդառնա, բնականաբար, Վիկտոր Դալլաքյանը: Բայց եթե հարցին մոտենանք առանց ավելորդ էմոցիաների, ապա օրենսդրական տեխնիկային քաջածանոթ գրագետ մարդուն իր շարքերում ունենալը ձեռնտու է ՀՀԿ-ին: Այնպես որ, գործարքը, այսպես ասած, փոխշահավետ է: Իհարկե, կարելի է պնդել, որ մեր երկրում գոյություն ունեցող քաղաքական և տնտեսական համակարգն իր աղաղակող արատներով այս կամ այն պատգամավորի պարկեշտ կամ արհեստավարժ լինելու պատճառով չի փոխվի: Բայց այն առավել ևս չի փոխվի փողոցային աղաղակներով և վերոհիշյալ քրեականացված «հեղինակությունների» հասցեին հնչող անզոր սպառնալիքներով:
Ընդհանրապես կարելի է համաձայնել Աշոտ Մանուչարյանի հետ, ով ասում է, թե առաջիկա պայքարը ոչ թե կուսակցությունների, այլ մարդկանց տեսակների միջև է: Որպես քաղաքացի` ես շատ կցանկանայի, որ Ազգային ժողովում հայտնվեին այնպիսի մտավորականներ, ինչպիսիք են Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը, Վլադիմիր Կարապետյանը: Բայց դա չի նշանակում, որ ՀԱԿ-ի սպասվելիք համամասնական ցուցակն ամբողջությամբ ինձ դուր է գալիս: Այնտեղ, մասնավորապես, կան մարդիկ, որոնք, ունենալով իշխանություն, իրենց դրսևորել են ճիշտ այնպես, ինչպես Թոխմախի Մհերը: Պարզ է, որ թե իշխանությունից, թե ընդդիմությունից կլինեն մարդիկ, որոնք ներկայացնում են տարբեր տեսակներ: Թե որն է գերակշռելու՝ շուտով պարզ կլինի:
Անշուշտ, որոշ քաղաքական միավորներ կարող է բերել նաև երգչուհի Շուշան Պետրոսյանին թիրախ դարձնելը: Ինչ խոսք, ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու նրա համաձայնությունը վիճելի որոշում էր: Բայց երբ տեսնում ես, թե մտավոր ինչպիսի մակարդակ են դրսևորում նրան փնովողները, համոզվում ես, որ նրանք հաստատ «սխալ» տեսակից են»:
Ինչպես գրում է Nouvelles d’Armenie-ը, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը Մարսելում մարտի 14-ին հանդիպել է քաղաքի հայ համայնքի ներակայացուցիչների հետ:
Օլանդին ընդունել են Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհդրի նախագահ Ժուլիեն Հարունյանը և քարտուղար Պասկալ Շամասյանը:
Օլանդը Պրադոյի հայկական տաճարում, ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված հուշակոթողին ծաղկեպսակ է դրել:
Նրանից առաջ այդ նույն վայրում 1981 թ.-ի ապրիլի 23-ին ծաղկեպսակ էր դրել նաև Ֆրանսիայի 21-րդ նախագահ սոցիալիստ Ֆրանսուա Միտերանը:
Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է ընտրման դեպքում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունելու մասին իր դիրքորոշումը:
Ինչպես տեղեկացնում էBBC-ն Շվեյցարիայի զբոսաշրջիկների ավտոբուսը բախվել է լեռնային թունելի պատին, ինչի հետևանքով Բելգիայի 30 քաղաքացի է մահացել, այդ թվում 22 երեխա: Դեպքը պատահել է Շվեյցարական Վալե գավառում, երեխաները լեռնադահուկային հանգստավայրում անցկացրած արձակուրդներից հետո տուն էին վերադառնում: Ավտոբուսում 52 ուղևոր է եղել:
Դեպքի պատճառները ճշտվում են:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական արշավի ժամանակ հնչելիք երգերի ցանկն արդեն հրապարկվել է:
Նիկոլա Սարկոզիի և նրա մրցակից, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի երաժշտական ճաշակները խիստ տարբերվում են: Ցուցակում հիմնականում ֆրանսիական փոփ երաժշտություն է, որը պետք է փոխանցի յուրաքանչյուր թեկնածուի դավանած արժեքները: Այդ ստեղծագործությունները պատկերացում են տալիս արշավի մասին, ինչպես նաև բացահայտում են թեկնածուի անձը և նրա մտադրությունները: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական Le Figaro պարբերականը:
Սարկոզին իր նախընտրած երգացանկում ընդգրկել է նաև Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան» («Ils sont tombés») երգը, որը հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին: Սարկոզիի համար սա ևս մեկ միջոց է պնդելու իր դիրքորոշումը և հուզելու ծագումով հայ ընտրողներին: Քարոզարշավի երգացանկում Ֆրանսիայի նախագահն ընտրել իր տիկնոջ` Կարլա Բրունիի է «Սիրահարվածը» («LAmoureuse») երգը: Նա չի թաքցնում, որ Բրունիի երաժշտության երկրպագուն է:
Անկարայի հակահայ քաղաքականությունը գեղարվեստական բաժին ունի։ Ուշագրավ է թուրքական աղբյուրների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, որ միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով թուրքական ֆիլմարվեստը հրապարակ է հանելու «Մեծ խաղ» անունով հեռուստատեսային հատուկ ֆիլմի շարքը:
Լրատվությունը ուշադրություն է գրավում իր փոխանցած հետեւյալ տեղեկություններով։
Ֆիլմը նախ պիտի ցուցադրվի թուրքական հեռուստատեսության կայանների կողմից։ Վերջում նշվում է, որ այն պիտի հանձնվի միջազգային հանրության ուշադրությանը: Սա նշանակում է, որ երկկողմ լսարանի համար պատրաստված ֆիլմ է, որը ներքին սպառման ծառայելուն առընթեր թիրախավորել է նաեւ միջազգային հանրությունը: Ֆիլմի պատրաստությանը նպաստող աշխատանքի հրավիրված խորհրդատուների եւ արխիվագետների հանգամանքները մտածել են տալիս, որ ֆիլմը ոչ թե այս կամ այն ընկերության արտադրությունն է, այլ վայելում է պետական հովանավորություն, եթե ոչ ուղղակի նրա նախաձեռնությունն է:
Ըստ հայտարարված նպատակի, «Մեծ խաղ»-ը պիտի բացահայտի հայերի «դավաճանություն»-ը Օսմանյան կայսրության նկատմամբ եւ թուրքերի դեմ իրականացված հայ-ռուս «ջարդարարությունը»:
Գեղարվեստական այս ժխտողականության նորագույն ծրագիրը պետական քաղաքականությունից հստակորեն իր ներշնչումներն ունի, որն այս ձեւով երկու ուղղությամբ ոչ միայն ուրացումն ու ժխտումն է տարածում, այլ նաեւ հարձակողապաշտություն դրսեւորելով՝ զոհը ջարդարար հայտարարելու ֆիլմարվեստի արտադրություն է ցուցադրում։
Խորագիրը բառացիորեն այլ հասկացողությամբ պետք է ընկալել։ Այո՛, մեծ խաղ է տեղի ունեցածը, որի կանոնները ճշտված են Անկարայի հակահայկական պետական քաղաքականության կենտրոններում, որ ժխտողականության գեղարվեստական բնույթ տալով, շարունակում է մոլորեցնել սեփական ժողովուրդն ու միջազգային հանրային կարծիքը։
Ռուսական գործոնի առնչությունը այստեղ, թեեւ ունի դասական թուրք պատմագրության վարկածային հանկերգում, այսուհանդերձ մտածել է տալիս նման ժամանակի մեջ ռուսական առնչության ընդգծման քաղաքական նպատակի հետապնդման միտումները։
Հասկանալի է, որ եթե խոսվում է հայերի «դավաճանության» մասին, հստակ վերագրում պետք է կատարել պատմական այդ ժամանակահատվածի ռուս-թուրքական պատերազմին եւ հղում կատարել Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների հակառակորդի հետ գործակցելու երեւույթներին։ Մնալով թուրքական արդարացման դասական ոլորապտույտների մեջ, ուրեմն գործակցությունն ու դավաճանությունը հանգում են հակառակորդ ռուսի հետ հայկական ուժերի՝ թուրքերի դեմ գործադրած «ջարդ»-երին։
Այս բոլորը, իհարկե, օգտագործվում են՝ արդարացնելու «խաղաղ տեղահանություններ»-ը, որոնք գործի դրվեցին թուրքերի կողմից իրենց «դավաճանած» եւ իրենց «ջարդած» հայության նկատմամբ։
Այս հերհյուրանքները ծառայում էին պատմական ոչ գիտական քննարկումներում, (ան)վավերագրական ֆիլմերում օգտագործվել էին, քաղաքական հայտարարությունների ընթացքում հաճախ լսվել էին: Չի բացառվում, որ նման ֆիլմերի համար իբրեւ թեմա էին ծառայել: Այժմ, սակայն, խորհրդարտվական արհեստավարժ խմբով եւ արխիվագետներով Անկարան հրապարակ է գալիս ժխտողականության իր քաղաքականությանը նոր տարողություն տալու եւ նոր մարտավարությամբ ամբոխների վրա ազդելու մտադրությամբ:
Ճիշտ է, ամբոխային տրամադրությամբ շարժվողն է, որ ազդվում է նման գեղարվեստական ապատեղակատվությունից: Այսուհանդերձ, հայկական կողմը նման միջոցառումների դիմաց հաշվի նստելու խնդիր ունի անպայման։ Օգտակար են ու նպատակահարմար, անշուշտ, հայկական կազմակերպությունների եւ միությունների կողմից տարածաշրջանային եւ արբանյակային հեռուստատեսային ընկերությունների մոտ առավել շուտ բողոքելը եւ արգելակելու փորձ կատարելը, որպեսզի «Մեծ խաղ»-ի մեջ չներքաշվեն:
Մեզ պակասողը (ոչ միայն հակակշիռ նախաձեռնությունների դիմելու առումով) գեղարվեստական նման ֆիլմերի աշխատանքն է, որ այս պարագայում ոչ թե խաղի տեսք ու էություն ունի, այլ պատմական ճշմարտացիության տարածումը պետք է հետապնդի թուրք հասարակության եւ միջազգային հանրության մոտ։ Վերնոյի «Մայրիկ»-ն իր գեղարվեստականությամբ եզակի մնացած լինելու տպավորություն է թողնում: Գեղարվեստական ֆիլմերի հարթության վրա նոր պատերազմի փողերն են հնչում Անկարայից: Հայկական կողմը ինքնապաշտպանվելու եւ հակահարձակման անհրաժեշտության առջեւ է:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր
Գերմանիայի հայկական կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը գրավոր հայտարարություն է տարածել, որով անթույլատրելի է որակել ոչ մահմեդականների հանդեպ անհանդուժողականությամբ հայտնի Էրդողանին հանդուժողականության մրցանակ տալու որոշումը։
Նշենք որ հանդուրժողականության, հայրենասիրության, երաժշտության և մի շարք ոլորտներում աչքի ընկած անձանց Steiger Award մրցանակներ են հանձնվում սկսած 2005 թվականից։ Այս տարի մրցանակաշխությունը տեղի կունենա մարտի 17-ին Բոխում քաղաքում։
Գերմանիայի հայերը մտադիր են բողոքի ակցիա իրականացնել, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելի Գերմանիա՝ ստանալու Steiger Award մրցանակը։
Թուրքիայի վարչապետին մրցանակ տալու կապակցությամբ դժգոհություն է հայտնել Գերմանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ֆելիքս Հալթը. Ըստ նրա Էրդողանը չի կարող համապատասխանել հանդուրժողականության հավակնող մրցանակի չափորոշիչներին։
«Մենք 97 տարի սպասում ենք, որ Թուրքիան կընդունի 1,5 մլն հայերի ցեղասպանությունը, սակայն Թուրքիային դեռ չի փոխել իր քաղաքականությունը»,- նշել է Գերմանիայի ՀԿԽ նախագահ Օրդուխանյանը։
Իսրայելը`ի պատասխան պաղեստինցի զինյալների կողմից իսրայելական տարածքի հրթիռակոծման, նոր ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին:
Պաղեստինցի բժիշկների տվյալներով` Գազա և Հան-Յունիս քաղաքներին հասցված հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, իսկ վերջին 3 օրում Գազայում զոհված պաղեստինցիների քանակը 20 է, որոնց զգալի մասը տարբեր ծայրահեղական խմբավորումների գրոհայիններ են:
Կրակոցների համար պատասխանատվություն են վերցնում «Իսլամական ջիհադ» և «Դիմակայության ժողովրդական հանձնաժողովներ» խմբավորումները, բայց ոչ ՀԱՄԱՍը, որի ղեկավարում է Գազայի հատվածը:Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի կենտրոնից հայտնում են որ Նոր Արբատ փողոցում անցկացվող «Հանուն արդար ընտրությունների» ընդդիմադիր շարժման արտոնված հանրահավաքին մասնակցում է 8.000 մարդ`հերքելով ընդդիմադիր «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովի այն հայտարարությունը, թե ակցիային մասնակցում է 30 հազ մարդ:
Հանրահավաքի անցկացման վայր են ժամանել հենց այս շարժման կողմնակիցները` կարմիր դրոշներով և հակակառավարական կարգախոսներով պաստառներով: Ոմանց կրծքին ամրացված են սպիտակ ժապավեններ:
Մեծ կազմով է ներկայացել նաև «Ռուսներ» ազգայնական շարժումը: Ի դեպ, շարժման առաջնորդ Դմիտրի Դեմուշկինը դեռ չժամանած հայտարարել է, որ ետ է կանչում իր կողմնակիցներին:
«Այսօր վերջնականապես պարզ դարձավ, որ լիբերալները միացրել են բողոքը: Մենք չենք պատրաստվում մասնակցել», — ասել է նա:
Հանրահավաքին մասնակցում են նաև «Յաբլոկո», Լիբերալ- դեմոկրատական կուսակցությունների, «Համերաշխություն» շարժման և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նշենք, որ մարտի 4-ին անցկացված նախագահական ընտրություններում վարչապետ Վլադիմիր Պուտինի հաղթանակը ճանաչել էր նաև Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան Ռուսաստանում վերջերս կայացած ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ,- այս մասին ասված է Սպիտակ տան` մարտի 9-ին տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նշվել է նաև, որ հեռախոսային զրույցի ընթացքում նախագահ Օբաման առանձնացրել է Դմիտրի Մեդվեդևի պաշտոնավարման ընթացքում երկու պետությունների միջև հարաբերություններում գրանցված առաջընթացը, ներառյալ Աֆղանստանի շուրջ համագործակցությունը, ”ՍՏԱՐՏ” պայմանագիր կնքումն ու վավերացումը, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու Ռուսաստանին վերջերս ներկայացված հրավերը, ինչպես նաև Իրանի խնդրի շուրջ երկու պետությունների միջև ծավալված համագործակցությունը:
Ըստ հաղորդագրության` նախագահ Օբաման և Ռուսաստանի Պուտինը համաձայնել են, որ երկու պետությունների միջև հարաբերությունների վերագործարկման հաջողությունը պետք է զարգացվի գալիք մի քանի տարվա ընթացքում:
Հեռախոսային խոսակցության ընթացքում նախագահ Օբաման հույս է հայտնել, որ նորընտիր նախագահ Պուտինի հետ հանդիպումը կկայանա մայիսին` Քեմփ Դեյվիդում կայանալիք ”Մեծ ութնյակի” հանդիպման ընթացքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.