23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը, Հնդկաստանի մաոիստ ապստամբների կողմից ականի պայթեցման հետևանքով առնվազն 15 ոստիկան է զոհվել,
Դեպքը տեղի է ունեցել Մահարաշտրա նահանգում:
Մի քանի հեռուստակայանների հաղորդմամբ, սա վերջին տարիների ընթացքում ապստամբների ամենախոշոր հարձակումն է
Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman-ը, Սեուլում ընթացող ատոմային անվտանգության համաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հանդիպման թեման եղել է Սիրիայի խնդիրը: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր:
Հանդիպմանը Թուրքիայի կողմից մասնակցել են արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը:
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պատվիրակության այլ անդամներ:
Ինչպես տեղեկացնում է odditycentral.com կայքը Ճապոնիայի Օկինավա կղզին համարվում է աշխարհի «ամենաառողջ» վայրը: Այստեղ բնակվում են 100 տարեկանից բարձր 457 անձինք: Կանանց կյանքի միջին տևողությունը 86 տարի է, իսկ տղամարդկանցը` 78:
Օկինավայի բնակիչների լավ առողջության գրավական է հանդիսանում նրանց սննդակարգն ու վերաբերմունքը կյանքի նկատմամբ:
Բնակիչներից շատերը նշում են, որ իրենց երկարակեցության գաղտնիքն իրենց աշխատասիրության մեջ է: Տարեց մարդկանցից շատերն օրական աշխատում են մինչև 11 ժամ:
Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավային Կորեայի մայրաքաղաքում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես փոխանցում է թուրքական Milliyet-ը Էրդողանը նշել է, թե ԱՄՆ նախագահի հետ խոսել են Սիրիային, Իրանին, Իրաքին, Կիպրոսին վերաբերող թեմաների շուրջ:
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
«Օբամային հիշեցրեցի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած խնդիրները ԵԱՀԿ Մինսկի խումբը 20 տարի է չի կարողանում լուծել: Եվ քանի որ այս հարցը փակուղի է մտել, խորհուրդ տվեցի, որ մենք մենք ադրբեջանցիների հետ խոսենք, իսկ Մինսկի խմբի երկրները` Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, Հայաստանին փորձեք համոզել, որ այս խնդիրը լուծենք», — լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Էրդողանը:
Իսկ թուրքական Sabah-ի փոխանցմամբ, Էրդողանը Օմաբային է ներկայացրել իրենց դժգոհությունը Սենատում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևի մասին:
«Օբամային ասել եմ` որ մենք հոգնել ենք: Ամեն ապրիլին նույն խնդիրն է առաջանում, հանրապետականներն են գալիս` նույն հարցն է, դեմոկրատներն են գալիս` նույն հարցն է: Ես ցույց տվեցի նաև մեր կատարած քայլերը, Ախթամարի եկեղեցու օրինակը ցույց տվեցի», — ասել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետը Օբամային կոչ է արել սենատորներին, խորհրդարանականներին և քաղաքական գործիչներին «պատմաբանների տեղ չդնել»:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Art Newspaper թերթի անցկացրած հետազոտության համաձայն աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկը՝ Լուվրը, անցյալ տարի ամենաշատ այցելուներն է ունեցել: , ինչը մոտ 5 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Երկրորդ տեղում Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանն է, եռյակը եզրափակում է Լոնդոնի Բրիտանական թանգարանը:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Լուվր (Փարիզ)
2. Մետրոպոլիտեն (Նյու Յորք)
3. Բրիտանական թանգարան (Լոնդոն)
4. Ազգային պատկերասրահ (Լոնդոն)
5. «Թեյդ Մոդեն» (Լոնդոն)
6. Ազգային պատկերասրահ (Վաշինգտոն)
7. Ազգային պալատ (Տայբեյ)
8. Պոմպիդու կենտրոն (Փարիզ)
9. Կորեայի ազգային թանգարան (Սեուլ)
10. դ՛Օրսէ թանգարան (Փարիզ)
Հարցումը ցույց է տվել, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, թանգարաններում այցելուների թիվն աճել է:
Ինչպես հաղորդում է Daily News Los Angeles թերթը,Գլենդելի ոստիկանության կողմից սպանվել է 30-ամյա Գառնիկ Կիրակոսյանը, երբ գողություն կատարելուց հետո փախուստի է դիմել: Նա չորեքշաբթի Գլենդելում մտել է ծխախոտի խանութ, կրակել վաճառողի ոտքին և թալանել խանութը: Այնուհետև Կիրակոսյանը փախչելով ոստիկանությունից առևանգել է մի կնոջ Mercedes մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության տվյալներով՝ մեքենան բախվել է պատին, որից հետո հանցագործը դուրս է եկել և վազել: Ոստիկանության կանգնելու հրամանին չենթարկվելուց հետո իրավապահները կրակել են նրա վրա և սպանել:
Պարզվել է, որ Կիրակոսյանը 2002թ. հուլիսին մեկ անգամ արդեն ձերբակալվել էր նույնպիսի գողություն կատարելու համար: Դրա համար նա բանտում անցկացրել է մինչև 2005թ. հոկտեմբերը, որից հետո պայմանական ազատ է արձակվել:
Եվս մեկ անգամ Կիրակոսյանը ձերբակալվել էր 2011թ. հունվարին՝ անօրինական զենք պահելու և դրա վաճառքով զբաղվելու, թմրանյութ պահելու համար: Վերջին անգամ նա ձերբակալվել է փետրվարի 2-ին, սակայն հենց նույն օրն ազատ է արձակվել 50 հազար դոլար գրավի դիմաց:
Ինչպես տեղեկացնում է News.com.au կայքը Լոս Անջելեսի Ուեսթ Հոլիվուդի Լոնդոն հյուրանոցում տեղի ունեցած մասնավոր միջոցառման ժամանակ, կարմիր գորգով քայլելիս Քիմ Քարդաշյանի վրա ալյուր են նետել:
Ալյուրը նետած կինը ձերբակալվել է: Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները:
Քարդաշյանին ուղեկցել են առանձին սենյակ, որտեղ նա փոխել է հագուստը:
«Սա հավանաբար կյանքումս պատահած ամենաանսպասելի և տարօրինակ բանն էր», — ասել է Քարդաշյանը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, ԱՄՆ պետաարտուղար Հիլարի Քլինթոնը կմասնակցի ապրիլի 1-ին Ստամբուլում տեղի ունենալիք «Սիրիայի բարեկամների» համաժողովին: Քլինթոնի` ստամբուլյան համաժողովի մասնակցության մասին հայտարարել է ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Վիկտորիա Նուլենդը` շեշտելով, որ իրենք ակնկալում են, որ համաժողովին ՄԱԿ-ը ևս կներկայացվի:
Իրանական Press TV-ն տեղեկացնում է որ Աֆղանստանի Բադախշան նահանգում տեղի ունեցած ձնահյուսքի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել:
Զոհվածների թվում եղել է 18 երեխա:
Տեղի պաշտոնական մարմինների տեղեկացմամբ` դեպքը տեղի է ունեցել Վախանի Միջանցքում, որը գտնվում է Աֆղանստանի, Չինաստանի, Տաջիկիստանի և Պակիստանի սահմանային հատվածում, որը շրջապատված է շուրջ 7 հազ մետր բարձրությամբ Հինդու Քուշ և Փեմիր լեռներով:
BBC-ի հաղորդմամբ` առատ տեղումների հետևանքով միայն մարտ ամսին գրանցված ձնահյուսքերի հետևանքով Աֆղանստանում զոհվել է ավելի քան 100 մարդ:
Ինչպես հաղորդում է BBC-ն Պորտուգալիայի խոշոր արհմիություններից մեկը 24-ժամյա գործադուլ է հայտարարել՝ ուղղված կառավարութան կոշտ տնտեսական միջոցառումների և աշխատանքային օրենսդրությանը վերաբերող բարեփոխումների դեմ:
Արհմիության ղեկավարությունը կառավարությանը մեղադրում է երկիրը 1974 թվից հետո ամենածանր պարտքային ճգնաժամի եզրին հասցնելու մեջ:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի կառավարությունը ստորագրել է կոշտ տնտեսական քաղաքականության եռամյա ծրագիր՝ ԵՄ-ից և Արժույթի միջազգային հիմնադրամից 103 մլրդ դոլար ֆինանսական օգնություն ստանալու փոխարեն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.