23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես հաղորդում է «Վեստի.ru»-ն, Մոսկվայում մեկ օրում ինքնասպան է եղել երկու ուսանող: Նրանք երկուսն էլ նետվել են պատուհանից: Բորիս Գալուշկինի փողոցում գտնվող Կինեմատոգրաֆի համառուսաստանյան պետական ինստիտուտի հանրակացարանի մոտ հայտնաբերվել է 5-րդ կուրսի 29-ամյա ուսանողի դին: Նախնական տվյալներով, նա ինքնասպան է եղել` նետվելով 16-րդ հարկից: Ինքնասպանի մոտից հայտնաբերվել են հոգեմետ դեղամիջոցներ:
Լենինսկիե գորի փողոցի վրա էլ գտել են Մոսկվայի պետհամալսարանի 4-րդ կուրսի ուսանողի դին: Լիպեցկից ժամանած ուսանողը ևս նետվել էր պատուհանից:
Չինաստանի հարավում` Յուննան նահանգի Լինցան շրջանի Յունսյան բնակավայրում, ավտոբուսը ձորն է ընկել, կա 11 զոհ, հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Ավտոբուսը ցած է գլորվել ճամփեզրից. Տասնմեկ զոհերից բացի կան 5 վիրավորներ, որոնք գտնվում են ծանր վիճակում:
ՃՏՊ-ի պատճառներն առայժմ պարզ չեն:
Չինաստանում ավտոճանապարհային պատահարները սովորաբար մեծ թվով մարդկանց կյանք են խլում: Ապրիլի սկզբից ի վեր այդ երկրում ՃՏՊ-ներից 74 մարդ է մահացել, 81-ը ստացել է ծանր վնասվածքներ:
Այս տարվա սկզբից, ֆինանսական անվճարունակության պատճառով ԱՄՆ-ում փակվել է 22 բանկ: Այս մասին են վկայում Ավանդների ապահովագրության դաշնային գործակալության պաշտոնական տվյալները (Federal Deposit Insurance Corp., FDIC):
FDIC-ի տվյալներով` միայն ապրիլի 27-ին գործունեությունը դադարեցրել է միանգամից 5 ֆինանսական կազմակերպութուն` 2-ը` Մերիլենդ նահանգում` Bank of Eastern Shore-ն ու HarVest Bank of Maryland-ը, Մինեսոտայում Savings Bank-ը, Հարավային Կարոլինայում Plantation Federal Bank-ը և Կալիֆորնիայում Palm Desert National Bank-ը:
Օրեր առաջ FDIC-ի տնօրենների խորհրդի նախագահ Մարտին Գրյունբերգը հայտնել էր, որ այս տարի կարող են փակվել ընդհանուր առմամբ 50-60 բանկ: 2009թ.-ին փակվել է 140, 2010-ին` ավելի քան 150 բանկ:
Ինչպես գրում է Reuters-ն Խարկովի դատարանը հետաձգել է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավարությունը մինչ մայիսի 21-ը`հաշվի առնելով նրա առողջական վատ վիճակը:,
Դատավոր Կոնստանտին Սադովսկին նշել է, որ իրենք ստիպված են եղել նման քայլի դիմել, քանի որ Տիմոշենկոյի վիճակը թույլ չի տալիս նրան մասնակցել դատական լսումներին:
Ավելի վաղ գերմանացի բժիշկները Տիմոշենկոյին զննելուց հետո հայտարարել էին,որ նա ողնաշարային ճողվածքի հետևանքով սուր ցավեր ունի և անհապաղ հոսպիտալացման կարիք ունի: Սակայն Տիմոշենկոն հրաժարվել էր բուժվել իշխանությունների առաջարկած հիվանդանոցում:
Գերմանիայի իշխանությունները մի քանի անգամ առաջարկել են իրենց տարածքում իրականցնել Տիմոշենկոյի բուժումը`պատճառաբանելով որ Ուկրաինան չի կարող հիվանդի համար անհրաժեշտ պայմաններ ապահովել: Սակայն Տիմոշենկոյի ընտանիքը հրաժարվել էր այս առաջարկից:
Այսօր Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը հայտարարել է, որ երկրի արտգործնախարարությունը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ նախկին վարչապետին բեռլինյան Շարիտե հիվանդանոց տեղափոխելու նպատակով:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Եդինայա Ռոսիա» կուսակցության ակտիվի հետ հանդիպմանն այսօր հայտարարել է, որ համաձայն է անդամակցել կուսակցությանն ու գլխավորել այն. «Շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին` առաջարկի համար: Ես այն պաշտոնապես ընդունում եմ»,- ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ երեկ ռուսական 5 լրատվամիջոցներին տված` նախագահի պաշտոնում վերջին հարցազրույցում նա ասել էր, որ կուսակցությունը կգլխավորի, եթե նրան նման առաջարկ անի նորընտիր նախագահ, վարչապետ Վլադիմիր Պուտինն ու նրան աջակցեն կուսակիցները:
Մեդվեդևը խոստովանել է, որ իր համար այս առաջարկը «շատ մեծ պատասխանատվություն է» և ընդգծել, որ «Եդինայա Ռոսիա»-ն պետք է բարեփոխել:
Այսօր Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում և Կադունայում մեկեկան պայթյուն է որոտացել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն, հղում անելով նիգերիական This Day թերթին:
Նշվում է որ պայթյունների հետևանքով 3 մարդ է զոհվել:
Ենթադրվում է, որ ահաբեկչական գործողություններին իր մասնակցությունն է ունեցել «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել։Այդ քայլով նա ցանկանում է բողոքել իր նկատմամբ կատարված բռնության դեմ եւ միջազգային ուշադրություն հրավիրել, հայտնել է Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոն:
«Յուլիա Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել, նրա որովայնի եւ թեւերի շրջանում կապտուկներ ու արյունազեղումներ կան», — ասել է փաստաբանը։
Վլասենկոն նաեւ ընթերցել է Տիմոշենկոյի տարածած հայտարարությունը, որում նա պնդում է, թե իրեն բռնի ուժով տարել են հիվանդանոց։
Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որը պետք է խրախուսի աշխարհում խաղաղություն և անվտանգություն, արտոնի Ադրբեջանի ռազմամոլ նախագահին նախագահել այդ վսեմաշուք մարմինը: Դժբախտաբար, նման անարգանք հնարավոր է պարզապես որովհետև Ադրբեջանի հերթն է մայիս ամսին ստանձնելու Անվտանգության խորհրդի նախագահությունը:
Հաշվի առնելով Իլհամ Ալիևի հարատև հակահայկական հռետորությունը` ոչ ոք թող չզարմանա, երբ նա ՄԱԿ-ի հարթակը վերածի մի նոր ռազմադաշտի: Բարեբախտաբար, նրա զինուժը չունի ոչ վերապատրաստում և ոչ էլ ձգտում է օգտագործել իր խիստ արդիական զենքերը` ներառյալ Իսրայելից վերջերս գնված 1.6 միլիարդ դոլար արժողությամբ զինամթերքը: Հաշվի առնելով Ադրբեջանի` Արցախի դեմ պատերազմելու անկարողությունը և վախենալով, որ նման բախման հետևանքով կարող է կորցնել հավելյալ տարածքներ և վտանգի ենթարկել իր նավթի արդյունաբերությունն ու նավթատար խողովակները` Ալիևը փորձում է շեղել իր խեղճ ու կրակ ժողովրդի ուշադրությունը սպառնալիքներ հնչեցնելով և հայերի հետ բանավիճելով:
Խնդիրն այն է, որ միայն ադրբեջանցիները չեն, որ լսում են Ալիևի թշնամական հայտարարությունները: Ադրբեջանի սահմանակից երկրները՝ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, հատուկ ուշադրություն կդարձնեն ՄԱԿ-ում սուր ճոճելու նրա սպառնալիքներին: Հարևան երկրներին անհանգստացնում է, որ Ադրբեջանը հանդիսանում է իրենց տարածաշրջանում որպես Իսրայելի փոխանորդ: Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա՝ օգտագործելով Ադրբեջանի օդային բազաները, Իրանը կարող է հակահարված հասցնել` գրավելով Ադրբեջանը, քանի որ Իրանի հյուսիսում ավելի շատ ադրբեջանցիներ կան, քան Ադրբեջանի ամբողջ տարածքում:
ՄԱԿ-ում հավանաբար Ալիևը կմեջբերի այն թշնամական խոսքերը, որոնք ինքն օգտագործել է վերջերս Բաքվում: Նա հայերին անվանեց «ֆաշիստ»` բնութագրելով նրանց որպես Ադրբեջանի գլխավոր ոսոխ և մեղադրելով «հայկական լոբբիին» որպես իր «թիվ մեկ թշնամին»: Օգտագործելով անտիսեմիտներից փոխառված լեզուն և փոխարինելով«հրեաներ» բառերը «հայերով»` Ալիևը անում է հետևյալ ռասիստական մեղադրանքը. «Նրանց ազդեցության շրջանակը բավականին լայն է: Նրանք [հայերը] ներկայացված են տարբեր երկրների առաջատար տպագիր մամուլում: Երբեմն նրանք հանդես են գալիս տարբեր անուններով և թաքցնում են իրենց էթնիկ ծագումը»: Ալիևի ատելությամբ լի շարունակական ելույթները լավագույն ապացույցն են այն բանի, թե ինչու Արցախի հայերը երբեք այլևս չեն կարող ապրել նրա բռնապետական ռեժիմի ներքո:
Ալիևը նաև հայերին քննադատեց քանի որ նրանք Ադրբեջանին անվանել են «հետամնաց և ոչ ժողովրդավար», ինչը ճշգրտորեն նկարագրում է իր երկրի մարդու իրավունքների ցավալի իրավիճակը: «Միջազգային համաներում» կազմակերպությունը, Մարդու իրավունքների դիտորդը, Եվրոպական պառլամենտը և ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը, ինչպես նաև արևմտյան մամուլը շարունակաբար քննադատել են Ադրբեջանին անթիվ լրագրողների, բլոգերների, այլախոհների, ընդդիմության անդամների և շարքային քաղաքացիների իրավունքները ոտնահարելու համար:
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը անցյալ շաբաթ Ալիևին տվեց պատշաճ պատասխան, երբ վերջինս պարծեցավ, որ «կգա այն օրը, երբ Ադրբեջանի դրոշը կծածանվի Խանքենդի [Ստեփանակերտ] և Շուշայի [Շուշի] վրա»: Շարմազանովը հեգնանքով ասաց, որ Ադրբեջանի դրոշը կարող է ծածանվել Արցախում Ադրբեջանի դեսպանատան վրա, միայն այն բանից հետո, երբ Բաքուն ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատի նրա հետ:
Ալիևի թշնամական խոսքերին հակահարված տալու նպատակով ամերիկահայերը մարդու իրավունքների ջատագովների և ադրբեջանցի այլախոհների հետ վստահաբար իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն մայիսի սկզբին ՄԱԿ-ի կենտրոնի առջև, հենց որ Ադրբեջանի նախահագը սկսի դուրս տալ իր հակահայկական թույնը:
Դժբախտաբար Ալիևը մտադիր չէ գալ Ամերիկայի արևմտյան ափ, որտեղ անկասկած հայաշատ համայնքը կդիմավորի նրա հայատյաց խոսքերը և գործողությունները զանգվածային բողոքներով: Այնուամենայնիվ, Կալիֆորնիայի հայկական համայնքը կարող է օգտվել Ալիևի ԱՄՆ այցից` խնդրելով, որ Նահանգի օրենսդիր մարմինն ընդունի թիվ 96 բանաձևը, որն հիշատակում է Ադրբեջանի քաղաքներում` Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերը:
Ոտնահարելով ԱՄՆ օրենքները և ընդունված դիվանագիտական արարողակարգը` Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանը երկար մի նամակ ուղարկեց Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի բոլոր անդամներին` կոչ անելով չսատարել այդ բանաձևի ընդունումը: Ադրբեջանի ժամանակավոր գլխավոր հյուպատոս Ռամիլ Գուրբանովի կողմից ստորագրված այս նամակը ակնհայտորեն մշակված էր իր լոբբիստական ընկերություններից մեկի կողմից: Այս էժանագին քարոզչական գրությունը պարունակում է բազմաթիվ ծիծաղելի հայտարարություններ, սակայն դա «վարձու գրչակների» մտահոգությունը չէ, ովքեր ամենինչ կանեն որպեսզի իրենց վճարող արդբեջանցիներին երջանիկ պահեն, քանի դեռ շռայլորեն հատուցվում են իրենց կեղտոտ աշխատանքի համար:
Արևմտյան ափի ամերիկահայերը պետք է դիմեն Նահանգի օրենսդիր մարմնի անդամներին, մասնավորապես թիվ 96 բանաձևի համահեղինակներին`պատգամավոր Ֆելիպե Ֆուենտեսին, Կաչո Աչաջյանին և Մայք Գատոյին, և պահանջեն այս բանաձևը նորից առաջ քաշել մինչ նախագահ Ալիևը գտնվում է ԱՄՆ-ի հողատարածքի վրա: Մինչդեռ, արևելյան ափի ամերիկահայերը պետք է մայիսի սկզբներին ՄԱԿ-ի կենտրոնի առջև խուռներամ հավաքվեն` բողոքարկելու համար նախագահ Ալիևի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր «նախագահի» ռասիստական խոսքերը:
Ավելին, հայկական համայնքը պետք է բողոքի դաշնային և նահանգային իշխանություններին ԱՄՆ-ի ներքին գործերում Ադրբեջանի հյուպատոսի կողմից ապօրինի միջամտության համար և պահանջի Ռամիլ Գուրբանովի վտարումը Միացյալ Նահանգներից որպես «ոչ ցանկալի անձ»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Թուրքական Radikal-ի հետ զրույցում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ստեղծողներից Իսմեթ Ուչման 1915-ը նկարագրել է որպես ազգի բռնի տեղահանում և իր անունից ներողություն խնդրել հայերից:
Նա հայտարարել է, թե պատմաբանները 1915-ի հետ կապված բոլոր փաստաթղթերը պետք է վեր հանեն, մի տեղում հավաքեն և այդ փաստաթղթերը քաղաքական գործիչները պետք է քննարկեն, որից հետո միջազգային մակարդակով այդ հարցի շուրջ պետք է որոշում կայացվի: Իսմեթ Ուչման պնդել է, իր կարծիքով, 1915-ին հայերի հետ տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն է, այլ` ազգի բռնի տեղահանություն: Նա շեշտել է, թե ցեղասպանության իրագործման ժամանակ կօգտագործվեին այնպիսի մեթոդներ ինչպիսն որ օգտագործվել են Ամերիկայում կարմրամորթներին և Գերմանիայում հրեաներին ոչնչացնելու համար:
«Այդ ողբերգության հեղինակը «Իթթիհադ վե Թերաքին» էր (Երիտթուրքեր-խմբ): Այդ ամենի մեջ մեղքը նրանցն է: Սակայն անհրաժեշտ է ասել. «Մենք մեր անցյալում տեղի ունեցած որոշ բաների համար ձեզնից ներողություն ենք խնդրում: Ես այդ ներողությունն անձնապես խնդրում եմ ազգի բռնի տեղահանման համար: Պատմության մեջ տեղահանման դեպքեր եղել են, սակայն ժողովրդին մեկ այլ տեղափոխելու ժամանակ չպետք է նրանցից մի մազ պակասի: Սակայն հայերի հետ այդպես չի եղել…: Իթթիհադականները զինված հայկական խմբերի դեմ պայքարի ժամանակ պատժել են ամբողջ հայությանը: Չեմ կարծում, որ Հայկական սփյուռքը ներկայացնում է ամբողջ հայությանը, սակայն սա կարեւոր է իմանալ, որ այդ իրադարձությունները եթե չլինեին, Սփյուռքը չէր կազմավորվի»,-նշել է թուրք պատգամավորը` հավելելով, որ թե ինքը չի պատկերացնում թե այդ խնդրի փոխհատուցման եւ հողային հարցում գործընթացը մինչեւ ուր կհասնի եւ շետել, որ հայ եւ թուրք ազգը թող ձեռք-ձեռքի տան եւ կլուծեն այդ խնդիրը:
«Հայաստանը պետք է հանգստության և խաղաղության հասնի: Մինչ Հայաստանը և Ադրբեջանը բանակցում են, Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը: Մեզ հետ միասին ապրած, նույն զգացողությունները կիսած, նույն գրական լեզուն օգտագործած այս մարդիկ պետք է հանգստության եւ խաղաղության հասնեն»,-ասել է Թուրքիայի իշխող կուսակցության հիմնադիրներից, պատգամավոր Իսմեթ Ուչման:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915 թ-ի դեպքերին նվիրված ամենամյա ելույթում դարձյալ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը` փոխարենն ասելով «Մեծ եղեռն»:
Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
«20-րդ դարի ամենացավալի իրադարձություններից մեկը հանդիսացող Մեծ եղեռնն ենք հիշում և Օսմանյան կայսրությունում դաժանաբար սպանված 1.5 մլն հայերի հիշատակը: Մենք միանում ենք այն միլիոնավոր մարդկանց, ովքեր այսօր հիշում են 97 տարի առաջ տեղի ունեցած աննկարագրելի դեպքերը: Մեր քայլերն ուղղված են լինելու նման իրադարձությունները կանխմանը:
1915 թ-ին տեղի ունեցածների վերաբերյալ իմ տեսակետները հայտնել եմ: Իմ տեսակետն այս հարցում չի փոխվել: Իրականությունը ամբողջական, անկեղծ և արդար ճանապարհով ընդունելը բոլորիս օգտին կլինի: Դեպի ապագա տեղաշարժ չի լինի, քանի դեռ անցյալի հետ հաշիվները չեն պարզվել: ԱՄՆ-ը պատմության մեջ դա շատ անգամներ է արել և ես հավատում եմ, որ մենք դրանից ավելի ուժեղ ենք դարձել: Որոշ կազմակերպություններ ապագային ուղղված համարձակ քայլեր արդեն ձեռնարկել են: Ողջունում եմ այդ ճանապարհն ընտրած հայերին և թուրքերին:
Ամերիկահայերը տարբեր ոլորտներում նպաստել են ԱՄՆ-ի զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարացման, զարգացման համար շատ կարևոր ներդրում ունեցել: ԱՄՆ-ին թողած ձեր ժառանգությամբ հպարտանում և ձեզ հետ միասին հարգում ենք մոտ մեկ դար առաջ չարչարված, ցավ ապրած և սպանվածների հիշատակը: Հիշում ենք Մեծ եղեռնը և հայտարարում, որ հայ ժողովրդի համար ավելի փայլուն ապագա ստեղծելու համար պատրաստ ենք կանգնել բոլոր հայերի կողքին»:
Որպես սենատոր և ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման բազմիցս կոչ էր արել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին` ինչպես հարկն է բնութագրել Ցեղասպանությունը և այն հանցագործություն որակել: 2008 թ-ի հունվարին Օբաման հայտարարել էր. «որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.