23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհտիևը նամակ է ուղղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որով վերջինիս կոչ է արել դադարեցնել Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների անցկացումը: Այս մասին գրում են ադրբեջանական կայքերը:
Նամակում Մեհտիևը մի շարք պատճառաբանություններ է բերում` համաձայն որոնց Արցախում չպետք է անցկացվեն ընտրություններ:
Մասնավորապես նշվում է հայերի կողմից ադրբեջանական գրավյալ տարածքների, հայկական կողմի խաղաղ բանակցություններին կողմ չլինելու և այլնի մասին:
Նամակի վերջում Մեհտիևը նշում է, որ «իր կառավարությունը հուսով է, որ Միացյալ ազգերի կազմակերպությունը կդատապարտի հայերի անօրինական գործողությունները»:
Ինչպես տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը, Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքի մերձակա մայրուղիներից մեկում «Կամազ» մակնիշի բառնատարը բախվել է «Սոն Յանգ» մակնիշի միոկրոավտոբուսին, ինչի հետևանքով 15 մարդ է զոհվել: Միկրոավտոբուսն ուղևորվելիս է եղել Ռուսաստանի Եկատերինբուրգ։ Բոլոր զոհվածները Ղրղըզստանի քաղաքացիներ են։
Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին եւ Վրաստանի քաղաքացիներին շնորհավորանքներ է ուղարկել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 67-րդ տարեդարձի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:Շնորհավորելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Վ. Պուտինը համոզմունք է հայտնել, որ «Ռուսաստանի եւ Հայաստանի, ԱՊՀ-ի բոլոր անդամ պետությունների քաղաքացիները միշտ կհարգեն ճակատայինների սխրանքը եւ թիկունքային աշխատողների ինքնանվիրումը, որոնք նվաճեցին Հայրենիքի ազատությունը եւ վճռական ավանդ ներդրեցին Եվրոպան եւ աշխարհը ֆաշիզմից փրկելու պայքարում: Բարեկամության եւ փոխադարձ վստահության վաղեմի ավանդույթները, եղբայրական կապերը, վետերանների հանդեպ խոր հարգանքը ցույց է տալիս ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային եւ դաշնակցային բնույթը: Այժմյան սերունդը արժանի լուման է ներդնում միջպետական փոխգործակցության արդյունավետ ամրապնդման գործում»:
Ուղերձում նաեւ ուրվագծվում է Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովման շահերից ելնելով հետագա շարունակական համագործակցության զարգացման տրամադրվածությունը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Օսլոյի «Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամն ընտրել է Էդուարդո Էռնեկյանին` որպես այն յոթ պատվավոր անձանցից մեկը, ով 2012թ. դառնալու է «Բիզնես հանուն խաղաղության» մրցանակակիր: Այս մասին տեղեկանում ենք։ Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովի կողմից, որը հատուկ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների ականավոր գործարար անձանց ընտրությամբ:
Էդուարդո Էռնեկյանը մրցանակը կստանա երկուշաբթի օրը՝ մայիսի 7-ին Օսլոյի Կառավարական պալատում: Արարողությանը ներկա կլինեն Հանձանաժողովի անդամներ` 2006թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Մուհամեդ Յունուսը, 2004թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Վանգարի Մաաթհային, տնտեսագիտության ոլորտում Ալֆրեդ Նոբելի անվան Sveriges Riksbaks մրցանակակիր պրոֆեսոր Մայքլ Սպենսը:
Արգենտինայի առևտրի պալատը Էռնեկյանի թեկնածությունը առաջադրել է որպես բիզնես հանրության համար օրինակ և ներշնչանքի աղբյուր ոչ միայն Արգենտինայում, այլև ամբողջ աշխարհում: Արգենտինայի առևտրի պալատը առանձնացրել է գործարարին այն բանի համար, որ վերջինս միշտ ակտիվ և ուժեղ մասնակցություն է ցուցաբերել իր ցանկացած գործունեության ընթացքում:
«Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամը Առևտրի միջազգային պալատի հետ ամեն տարի ընտրում է բացառիկ բիզնեսմենների մի խումբ, որոնք բացի գործարարության մեջ առանձնանալուց իրենց ընկերություններում ունեցել են հանրայնորեն արժեքավոր ձեռքբերումներ:
Բացի արգենտինացի գործարարից այս տարի ընտրվել են նաև Իբրահիմ Աբուլեյշը՝ Եգիպտոսից, Անիլ Ագարվալը՝ Հնդկաստանից, Վլադաս Լասասը՝ Լիտվայից, Դավիթ Վ. Մաքլենանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռեջինալդ Ա. Մենգրի՝ն Տանզանիայից և Լատիֆուր Ռահմանը Բանգլադեշից։
Հանձնաժողովի կողմից ընտրվելու համար չափանիշներից է այս թեկնածուների ծավալած այն գործունեությունը, որտեղ նրանք իրենց օրինակով խրախուսում են հանրային պաատասխանատվությունը և բիզնես էթիկան:
Ինչպես տեղեկացնում է «Դողան» գործակալությունը Դիրաբեքիրի համալսարանում երկու պայթյուն է տեղի ունեցել: Զոհեր և վիրավորներ չկան,ռումբերից մեկը տեղադրված է եղել համալսարանի շենքի, իսկ մյուսը հանրակացարանի զուգարանում:
Ոստիկանությունը դեպքի վայրի նախնական զննությունից հետո տեղեկացրել է, որ պայթել է ինքնաշեն ձայնային ռումբ: Ոստիկաններն այժմ փորձում են գտնել ռումբերը տեղադրողներին: Պայթյունի հետևանքով վնասվել է շենքի մի հատվածը:
Այսօր Իրանում մեկնարկել է Մեջլիսի ընտրությունների երկրորդ փուլը։
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, մեծ հավանականություն կա, որ կհաղթի ընդդիմությունը: Պայքարը ընթանում է խորհրդարանական ազատ 65 տեղի համար։ Առաջին փուլում, որը տեղի է ունեցել մարտի 2-ին, ամենաշատ ձայներ էին հավաքել կոալիցիա կազմած պահպանողականներն ու Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեի համակիրները։
Այսօր վաղ առավոտյան, Իրանի ժամանակով, ժամը 8,30 բացվել են բոլոր ընտրական տեղամասերը։ Ընտրությունները կտևեն մինչև երեկոյան ժամը 18,30-ը։ Նախնական տվյալները կհայտարարվեն ընտրությունների ավարտից 24 ժամ հետո։
Թուրքիայում հայտնի ֆուտբոլային «Ֆենեբահչե» ակումբի հակառակորդների կողմից սոցկայքերում տարածվել է «Ֆեներբահչե»-ի լոգոյի իմաստը «պարզաբանող» գրություն, որտեղ ակնհայտ թշնամություն է սերմանվում հրեաների, հույների և հայերի դեմ։
Սա վկայում է այն մաս ին, որ Թուրքիայում շարունակվում են տարածվել օտարատյացություն և հատկապես քրիստոնյաների դեմ թշնամություն սերմանող հայտարարություններ և գրառումներ։
Գրության մեջ նշվում է, թե «Ֆեներբահչե»-ի լոգոյի ներսում պատկերված է Ալլահի դեմ դուրս եկած Նեմրութ (Բել) թագավորի 5 տերևանի ճյուղը, որը նշանակում է, թե իրենք՝ Իսրայելի որդիները, գալիս են Նեմրութի ցեղից և մուսուլմանների արյունը խմելուց հագեցող խաչակիրներ են։
«Պատահական չէ, որ հայերի կողմից ստեղծված և շատ հայ նախագահներ ունեցած «Ֆեներբահչե»-ի լոգոյի մեջ ներառված են Հայաստանի դրոշի գույները՝ դեղին, կապույտ և կարմիր»,-նշվել է գրության մեջ՝ հիշատակվելով, որ «Ֆեներբահչե» խանութները նման են հունական խանութներին։
Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ 15 սիրիացի զինվոր է սպանել Հալեպի մոտակայքում:
Սիրիայի ընդդիմության ներկայացուցները պնդել են, որ սպանված 15 զինծառայողներից երկուսը գնդապետ են:
Բախումների ընթացքում սպանվել են ընդդիմության երկու զինյալներ:
Այդ բախումները հերթական անգամ խախտել են ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի նախագծով հաստատված հրադադարը, որ ուժի մեջ էր մտել ապրիլի 12-ից:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Մոսկվայում երեկ ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով կրակել է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա:
Ըստ ՌԴ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչության` Էլեկտրոլիտնի անցումի ասֆալտապատման աշխատանքների ժամանակ, բանվորներին է մոտեցել հարբած մի տղամարդ ու կրակել նրանցից մեկի վրա, ապա դանակով հարված հասցրել ու փորձել փախուստի դիմել:
Տուժածը գտնվում է հիվանդանոցում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Մեքսիկայում մի քանի ժամվա ընթացքում ստորգետնյա երկու ցնցում է գրանցվել: Առաջին ցնցման հզորությունը եղել է 5,6, իսկ երկրորդինը` 6,3:
Ըստ երկրի Ազգային սեյսմոլոգիական ծառայության` առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հերերո նահանգում: Ընդ որում, ստորերկրյա ցնցումներն զգալի են եղել նաեւ երկրի մայրաքաղաք Մեխիկոյում, նրանց հզորությունը կազմել է 4,9, հայտնում է «Ռոսբալտը»:
Մի քանի ժամ անց տեղի է ունեցել 6,3 հզորությամբ երկրաշարժ: Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տեղեկության` այն գրանցվել էր 40,4 կմ խորության վրա, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պուերտո Մադերո քաղաքից 67 կմ հարավ-արեւմուտք եւ Գվատեմալայի մայրաքաղաքից 265 կմ արեւմուտք: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.