23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», Մոսկովյան ավտոբուսում ծագած վեճի ընթացքում ուղևորուհիներից մեկը մյուսին խողխողել է շամփուրով: Կինը հիվանդանոց է հասցվել, բայց նրան փրկել այդպես էլ չի հաջողվել:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 11-ի երեկոյան ժամը ութի սահմաններում:
Իրավապահների տվյալներով` ավտոբուսում կոնֆլիկտ է ծագել երկու կանանց միջև, և նրանցից մեկը տոպրակից հանել է շամփուրը և այն խրել տուժածի մեջքը:
Ավտոբուսի վարորդը փակել է դռները և ոստիկանություն կանչել: Ժամանած ոստիկանը կնոջն ուղարկել է հիվանդանոց, բայց մի քանի ժամ անց կինը մահացել է: Զոհը մայրաքաղաքի 52-ամյա բնակչուհի է: Սպանություն մեղադրյալի ինքնությունը չի հայտնվում:
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կառավարության անդամների ուղեկցությամբ կայցելի Խորասան նահանգ: Կանցկացվի «Գոլռիզի» տոնը, որի ընթացքում համաներման կարժանանա ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով դատապատված 5.000 կալանավոր:
Ինչպես հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը, Ադրբեջանական բանտերում գտնվող մեծ թվով ակտիվիստներ մտադիր են մայիսի 15-ից հացադուլ հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել իրենց:
Աղբյուրը նշում է, որ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այս ակտիվստներին ճանաչել է որպես քաղբանտարկյալներ:
Իրենց հացադուլ հայտարարելու մասին, ընդդիմադիր ակտիվիստները գրավոր տեղեկացրել են ընդդիմադիր «Հասարակական պալատ» շարժմանը: Դիմումի տակ ստորագրել են «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Թուրալ Աբբասլին, նրա տեղակալ Ահմադ Մամեդլին, և այլոք:
Հիշեցնենք, որ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ Ադրբեջանում 18 քաղբանտարկյալներ կան, որից միայն 14-ը՝ քաղաքական ակտիվիստներ, 2-ը՝ լրագրողներ և երկու իրավապաշպաններ: Սակայն այս ընթացքում այս ցուցակից ընդամենը 4 հոգի են ազատ արձակվել:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն» դադարեցրել է իր գործունեությունը Պակիստանում` իր աշխատակիցների կյանքն ու առողջությունը չվտանգելու նպատակով:
«Կոմերսանտի» փոխանցմամբ` որոշման հիմնական պատճառը բժիշկ Խալիլ Ռաջետ Դալեյի սպանությունն է եղել, ով Բելուջիստան նահանգի կենտրոնում ղեկավարում էր առողջապահական ծրագրերի իրականացումը:
Նա գերեվարվել և սպանվել էր ապրիլի վերջին:
Այսօր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ականատեսների վկայությամբ, պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հարավային հատածում՝ օդանավակայան տանող ճանապարհին, գրում է ՌԻԱ Նովոստին: Զոհերի եւ վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան: Նախնական տվյալներով, ահաբեկչության թիրախը սիրիական հատուկ ծառայությունների օպերատիվ բաժանմունքն է եղել: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մարդիկ գնում էին աշխատանքի, իսկ դպրոցականները՝ դպրոց:
Եվրոյի գոտու կառավարությունները համաձայնել են Հունաստանին փոխանցել 5.2 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության հերթական չափաբաժինը, որպեսզի այս երկիրը նոր խորհրդարանի ձեւավորման շրջանում կարողանա գոյատեւել:
Նախագահի պաշտոնից հեռացող Նիկոլա Սարկոզին կառավարության վերջին նիստի ժամանակ հաջողություններ է մաղթել նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին: Սարկոզին շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին կատարած աշխատանքի համար:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ 2007թ պետության ղեկավարի ստանձնած գլխավոր պարտավորությունն իրականացված է: Դա Ֆրանսիան կրկին շարժման մեջ դնելն էր: Մենք ավելի շատ բարեփոխումներ ենք իրականացրել, քան որևէ այլ կառավարություն և արել ենք դա ճգնաժամի պայմաններում», ասել է Սարկոզին:
Վերջին տարիներին, դատ բացելու մոլուցքով տարված Ամերիկայի թուրքական համախմբումը (ԱԹՀ) դատական գործեր է հարուցել այն դասախոսների, պետական ծառայողների և քաղաքացիական խմբերի դեմ, ովքեր սատարում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Անցյալ շաբաթ, դաշնային վերաքննիչ դատարանի երեք դատավորները վերջ դրեցին ԱԹՀ–ի դատական քաշքշուկներին ընդդեմ Մինեսոտայի համալսարանի և միաձայն վերահաստատեցին դաշնային դատարանի նախկին որոշումը՝ մերժելով ԱԹՀ–ի անհիմն պնդումները։
Թուրքական շահերին ջատագով խումբը հայց էր ներկայացրել ընդդեմ Մինեսոտա համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի պրոֆեսոր Բրունո Չաուաթի, ով պիտակել էր ԱԹՀ–ի ինտերնետային կայքը և մի քանի այլ կայքեր որպես «ոչ արժանահավատ»։ Համալսարանի ինտերնետային էջում տեղադրվել էր հետևյալ խիստ զգուշացումը ուսանողներին. «Խորհուրդ չենք տալիս օգտվել այդ կայքերից։ Ուսումնասիրություն կատարող ուսանողներին պետք է զգուշացնել, որ նրանք չօգտվեն այս կայքերից, քանի որ դրանք ժխտում են ցեղասպանությունը, աջակցվում են անհայտ կազմակերպության կողմից կամ պարունակում են այնպիսի բովանդակություն, որ փաստերի և կարծիքների տարօրինակ խառնուրդն է»։
Ի սկզբանե, ԱԹՀ–ն բողոքել էր, որ իր ինտերնետային էջի ներառումը Համալսարանի «Ոչ արժանահավատ ինտերնետային էջերի ցուցակում» ոտնահարում է Թուրքական խմբի խոսքի ազատությունը։ Համալսարանը մերժեց ԱԹՀ–ի ամբաստանությունը, թեև 2010 թվականի նոյեմբերի 18–ին Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնը վերանայեց իր ինտերնետային կայքը՝ հանելով «Ոչ արժանահավատ ինտերնետային կայքեր» ցուցակը և առաջարկելով ցեղասպանության ուսումնասիրության համար ավելի ստույգ նոր աղբյուրներ։ Համալսարանը հավաստիացրեց, որ այս վերանայումը պայմանավորված չէր ԱԹՀ–ի բողոքով և հերքեց, որ կատարվել է որևէ խախտում։ 2010 թվականի նոյեմբերի 24–ին պրոֆեսոր Չաուաթը Կենտրոնի ինտերնետային էջում տեղադրեց հայտարարություն, որտեղ բացատրում էր, որ «Ոչ արժանահավատ ինտերնետային էջերի» ցուցակը հանվել է, քանի որ ինքը չի ցանկանում «խթանել, նույնիսկ բացասական ձևով, անվավեր տեղեկատվական աղբյուրները»։
ԱԹՀ–ն ապա դատական հայց հարուցեց համալսարանի, նրա նախագահի և պրոֆեսոր Չաուաթի դեմ՝ պնդելով, որ իրենց ինտերնետային էջի ներառումը նույն ցուցակում, որտեղ ներառված են հրեաների հոլոքոստը մերժող ինտերնետային էջերը, վնասում է թուրքական կազմակերպության հեղինակությանը։ Դատարանը մերժեց հայցը։
2012 թվականի մայիսի 3–ին 8–րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի 3 դատավորները մերժեցին ավելի ցածր ատյանի դատարանի վճիռը՝ որոշում կայացնելով, որ համալսարանը չի խախտել ԱԹՀ–ի՝ Սահմանադրությամբ ամրագրված խոսքի ազատության իրավունքները, քանի որ դա ոչ արգելափակում, ոչ էլ սահմանափակում է թուրքական կայքէջի օգտագործումը։
Դատավորները նաև մերժեցին թուրքական խմբի երկրորդ պահանջը, այն, որ զրպարտանք է եղել, երբ համալսարանը հայտարարել է, որ ԱԹՀ–ի կայքէջը «արժանահավատ չէ», «ժխտողական է», ներակայացնում է «փաստերի և կարծիքների տարօրինակ խառնուրդ» և «անվավեր տեղեկատվական աղբյուր է»։ Դատը շահելու անհույս փորձ անելով՝ ԱԹՀ–ն պնդեց, որ իր ինտերնետային էջը չի ժխտում հիմնական որոշակի պատմական փաստեր՝ հայտարարելով, որ «անշուշտ հարյուր հազարավոր հայեր են մահացել»։ Այնուամենայնիվ, քանի որ թուրքական կայքէջը պնդում է, որ «խիստ անհավանական է, որ ցեղասպանության մեղադրանք կարող է կիրառվել Օսմանյան կառավարության կամ նրա իրավահաջորդներին նկատմամբ», դատավորները որոշում կայացրեցին համալսարանի օգտին՝ պնդելով, որ ԱԹՀ–ն իրականում ներգրավված է «ժխտման» գործընթացում։
ԱԹՀ–ի այս չարամիտ դատական գործերը մտահոգել են բազմաթիվ ԱՄՆ դասախոսների, ովքեր անհանգստացած են, որ այս գործը կլինի վտանգավոր նախադեպ և սառն ազդեցություն կունենա ակադեմիական ազատության վրա։ Այս լուրջ մտահոգությունները ստիպեցին Մերձավոր արևելքի ուսումնասիրությունների ընկերակցությանը պահանջել, որպեսզի ԱԹՀ–ն հետ վերցնի իր հայցը։
Թեև ԱԹՀ–ի Մինեսոտայի համալսարանի դեմ վարած ագրեսիվ մարտավարությունը տապալվեց, ոչ մի երաշխիք չկա, որ թուրքական խումբը կդադարի դատի տալ այլ ակադեմիական կամ քաղաքացիական կազմակերպություններին, որոնք կհրաժարվեն ներգրավվել Թուրքիայի ժխտողական արշավներում։ Հարկ է նկատել, որ ԱԹՀ–ն իր 2010 թվականի 3.6 միլիոն դոլարի բյուջեից դատական հայցերի վրա ծախսել է 630,000 ԱՄՆ դոլար։ Հատկանշական է, ԱԹՀ–ն իր տարեկան հաշվետվությունում չի նշում իր ֆինանսավորման աղբյուրների մասին, բացառությամբ մի հպանցիկ հիշատակմանը, որ «այն ամբողջությամբ աջակցվում է մասնավոր նվիրատվությունների» հաշվին։ «Boston Business Journal»-ը հայտնում է, որ «Hittite Microwave» կորպորացիայի հիմնադիր թուրք–ամերիկացի Յալչին Այասլին 2007 թվականին ԱԹՀ–ին հատկացրել է 30 միլիոն ԱՄՆ դոլար։
2010 թվականին ԱԹՀ–ն իրագործել է հետևյալ լայնածավալ գործողությունները և քաղաքական աշխատանքները` ծախսելով 3.6 միլիոն ԱՄՆ դոլար՝
— ներկայացրել է 75 քաղաքական հուշագրեր Կոնգրեսի անդամներին և ԱՄՆ կարծիք ձևավորողներին,
— վերահսկել է Ամերիկյան մամուլին,
— Թուրքիա այցելության է տարել բնիկ ամերիկացիների գործարարների պատվիրակությանը,
— լոբբիստական գործունեություն է իրականացրել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ,
— գովազդել է «Roll Call» և «Washington Quarterly» թերթերում,
— կազմակերպել է թուրք ուսանողների համար ստաժավորման ամառային դասընթացներ Վաշինգտոնում,
— կրթաթոշակներ է տվել աֆրիկա–ամերիկացի, հայ–ամերիկացի, իսպանա–ամերիկացի, բնիկ ամերիկացի և թուրք ուսանողներին՝ Թուրքիայի համալսարաններում սովորելու համար,
— դրամաշնորհներ է տվել գիտական համաժողովների համար,
— հետազոտական դրամաշնորհներ է տվել պրոֆեսոր Մայքլ Գունթերին, Ջասթին Մքքարթիին, Հական Յավուզին և այլոց,
— նվիրաբերել է 100,000 ԱՄՆ դոլորի դրամաշնորհներ Թուրք-Ամերիկյան ընկերակցությունների համախմբմանը և Թուրք- ամերիկյան ընկերակցությունների դաշնությանը և ավելի նվազ գումար՝ Ամերիկայի Ադրբեջանական ընկերությանը,
— ծախսել է 630,000 ԱՄՆ դոլար դատեր բացելով Հայոց ցեղասպանության հարցում աջակցող տարբեր մարմինների դեմ,
— ֆինանսավորել է Ամերիկայի կոնգրեսականների այցը Թուրքիա և
— ներկայացրել է բողոք ԱՄՆ կառավարությանը, որով մեղադրում էր Ամերիկայի հայ դատի հանձնախմբին «ատելություն սերմանող խումբ» լինելու մեջ։
Հաշվի առնելով ԱԹՀ–ի հարկերից ազատված բարեգործական կազմակերպություն լինելու կարգավիճակը՝ ԱՄՆ հարկային վարչությունը պետք է ստուգի Թուրքական համախմբման՝մեծածախս քաղաքական և լոբբիստական գործունեություն ծավալելու օրինականությունը։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
Այսօր ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցավ ամենամեծ զինվորական շքերթը: Զորահանդեսին մասնակցեց 14.000 զինծառայող: Ռուսաստանը, ԱՊՀ անդամ այլ երկրներ տոնում են 1945թ.-ին ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության տարած հաղթանակի 67-րդ տարեդարձը:
Կարմիր հրապարակով նախ անցավ Պատվո պահակախումբը: Այնուհետ Ցամաքային, Ռազմաօդային ու Ռազմածովային ուժերի, Ռազմավարական նշանակության հրթիռային, Տիեզերական, Օդադեսանտային, ինչպես նաև ճառագայթային, քիմիական ու կենսաբանական պաշտպանության զորքերը:
Այնուհետ հրապարակով անցան մարտական մեքենաները:
Զորահանդեսի երաժշտական հատվածն ապահովում էին 1.100 երաժիշտներ:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը րոպեներ առաջ ստորագրել է նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը :
Մեդվեդևի թեկնածության հարցը քննարկվել է Պետդումայի արտահերթ նիստում, որից հետո կայացել է քվեարկությունը: Նա ստացել է 299 պատգամավորների աջակցությունը` անհրաժեշտ 226-ի փոխարեն: Նրան դեմ են քվեարկել 144 խորհրդարանական:
Քվեարկությունից հետո, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ստորագրել է համապատասխան որոշումն ու ուղարկել նախագահին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.