23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին Մեքսիկական Կամպաչե քաղաքի մերձակայքում ընդդիմադիրներով լի ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով ուղևորներից 1-ը զոհվել, 47-ը` վնասվածքներ են ստացել:
Ավտոբուսի ուղևորները Ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցության կողմնակիցներն էին, ովքեր պատրաստվում էին նախագահական ընտրությունների իրենց թեկածուի` Պենյա Նյետոյի ցույցին մասնակցել: 2012թ.-ի հուլիսի 1-ին Մեքսիկայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:
Նյետոն, տեղեկանալով պատահարի մասին, շտապել է կնոջ հետ այցելել տուժածներին և իր աջակցությունը հայտնել նրանց:
Պատահարի պատճառը թույլատրելի արագության գերազանցումն է եղել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում առանձնազրույց կունենան: Թուրքական պատվիրակությունը, որում լինելու են նաև արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ԱՄՆ կմեկնի մայիսի 18-ին: Ֆրանսուա Օլանդի հետ երկկողմ հանդիպման մասին լուրերն արդեն հաստատվել են, սակայն չի բացառվում, որ գագաթնաժողովին մասնակցող այլ երկրների նախագահների հետ էլ առանձնազրույցներ տեղի ունենան: Չիկագոյում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու են մոտ 60 երկրների ներկայացուցիչներ:
Հիւսիսային Լիբանանի մէջ վերջին օրերուն ծայր առած բախումները հերթական անգամ մթագնած են լիբանանեան համապատկերը: Միջազգային լրատուամիջոցներուն հրապարակած լրատուութիւնները թէ պատկերասփիւռի կայաններուն կողմէ անվերջ պատկերասփռուող նկարահանումները պատերազմական ընդհանուր իրավիճակի տպաւորութիւնը կը փոխանցեն յատկապէս արտալիբանանեան միջավայրերէ լիբանանեան քաղաքական իրադարձութիւններուն հետեւողներուն մօտ:
Տրուած ըլլալով, որ արդէն արմատաւորուած կարծրատիպեր գոյութիւն ունին այս ուղղութեամբ, ուրեմն կը համատարածուի Լիբանանի կայունութեան նկատմամբ թերահաւատութիւնը, Թրիփոլիի կայծերը ամբողջ Լիբանանի տարածքին հասցնելու եւ կացութեան համընդհանուր բռնկումի վախի ահագնացումը: Մինչ լիբանանեան իրաւապահ ուժերն ու բանակը կը փորձեն հակակշիռ բանեցնել ամբողջ շրջանին վրայ, բախումները ժամանակաւոր դադարներէ ետք կը վերսկսին տեղւոյն զինեալներուն եւ լիբանանեան օրինական ուժերուն միջեւ:
Լրատուական մեկնաբանութիւնները կը զարգանան անշուշտ: Անոնցմէ անմասն չի մնար միջազգային մամուլը: Աւելի ճիշդը` կը հունաւորէ միջազգային հանրային կարծիքը, շեշտելու համար, որ միջադէպերը կը հրահրուին դրացի Սուրիոյ կողմէ: Մեկնաբանութիւնները կը հասնին հոն, ուր կը նկատուի ենթահողի ձեւաւորման փորձ` արտաքին ուժերու միջամտութեան: Տարաբնոյթ լրատուական այս տարաձայնութիւնները ունին անշուշտ իրենց շարժառիթներն ու տեղեկատուական քաղաքականութիւնը:
Լրատուական այս տարատեսակութիւնը սակայն, զանց կ՛առնէ ենթադրեալ այլ տեսութիւն մը: Եթէ արտաքին ուժերու մասին է խօսքը, հիւսիսային Լիբանանը ամէնէն շատ Անգարայի կողմէ թիրախաւորուած շրջանն է թափանցումի քաղաքականութիւն իրականացնելու համար: Թրքախօս ազգաբնակչութիւնը, կրթական, մշակութային եւ առողջապահական ոլորտներու մէջ իրականացուած ծրագիրները, ակներեւօրէն պատրուակային շղարշներ էին եւ ե՛ն այլ ծրագիրներ իրականացնելու համար:
Լիբանանի շրջաններէն ամէնէն շատ հիւսիսային կողմն էր, որ աշխատանքային թիրախ էր Անգարայի վարիչներուն համար, որոնց յաճախակի այցելութիւնները (երբեմն պաշտօնական անձնաւորութեանց թիկնապահներու եւ տեղւոյն բնակիչներու միջեւ բախումներով յատկանշուած) կը բացատրուէին դպրոցներու հիմնարկէքներու, դարմանատուներու եւ հանրային պարտէզներու բացման արարողութիւններով:
Դէպքերը ունին իրենց հետեւողական տրամաբանութիւնը: Շատ ժամանակ չէ անցած Թուրքիոյ ազգային անվտանգութեան հարցերու բարձրաստիճան պաշտօնատարին հիւսիսային Լիբանան այցելութենէն: Պատահական չէր նաեւ, որ լիբանանեան քաղաքական-հասարակական դաշտին իրազեկ Լիբանանի մէջ Թուրքիոյ նախկին դեսպանն էր, որ կը կոչուէր այդ պաշտօնին հազիւ դեսպանի պաշտօնը ձգած: Յետոյ, կու գար հիւսիսային Լիբանան, առանց այս անգամ լիբանանեան պատկան նախարարութիւնը տեղեակ պահելու` մասնակցելու «հանրային պարտէզ»-ի պաշտօնական բացումին:
Հանրային պարտէզի առեղծուածը թերեւս կարելի է մեկնաբանել հիւսիսային Լիբանանի վերջին դէպքերով, եթէ անշուշտ հետեւինք արտալիբանանեան ուժերու հրահրիչ գործողութիւններու քաղաքական տեսաբանութեան: Չմոռնանք, որ արտակարգ մերձեցումը` Դամասկոսի եւ Անգարայի միջեւ, որքան սուղ արժեց եւ կը շարունակէ արժել Սուրիոյ:
Մերձեցումի արտակարգ տարողութիւն կը նկատուի նաեւ Պէյրութ-Անգարա գիծին վրայ, ատկէ առաջ եւ անոր զուգահեռ հիւսիսային Լիբանան – Անգարա գիծին վրայ: Քաղաքական մեկնաբանութիւններու հրապարակը բաց է եւ վերլուծումներու տարատեսակութիւնը յագեցած է այս պարագային: Առնուազն մտահան պէտք չէ ընել եւ կամ աւելի ճիշդը` խնամքով անուշադրութեան պէտք չէ մատնել թրքական գործօնի հրահրիչ բնոյթի վարկածը:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել նոր կառավարության կառուցվածքի և կազմի վերաբերյալ առաջարկները: Նոր կառավարությունը դեռ չի ձեւավորվել, և նախորդ կառավարության բոլոր անդամները շարունակում են աշխատանքը:
Մեդվեդևը տեղեկացրել է, որ օրենքին համապատասխան, կատարել է անհրաժեշտ աշխատանքը, որի արդյունքը գործադիր իշխանության դանշնային մարմինների կառուցվածքի վերաբերյալ նախագիծն է: Նրա խոսքով, նախագիծն ամբողջովին մշակված է:
Այսօր առավոտյան RTL-ի եթերում Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի մտերիմ, նախկին նախարար Ժան-Պիեռ Ժույեն հաստատել է այն լուրը, որ երկրի նոր վարչապետ կնշանակվի Սոցիալիստական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, Նանտի փոխքաղաքապետ Ժան-Մարկ Այրոն, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ես, բացի մամուլից, ունեմ տեղեկությունների այլ աղբյուրներ ևս, և ֆավորիտը Այրոն է»,- ասել է նա:
Իսկ Ելիսեյան պալատում արդեն սկսվել է նորընտիր նախագահ Օլանդի երդմնակալության արարողությունը, որից հետո, ավանդույթի համաձայն, մեքենայով կշրջի մայրաքաղաքով:
Երդմնակալության արարողությունից հետո, որը կկայանա այսօր, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կմեկնի Գերմանիա և կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Դա կլինի նրա առաջին պաշտոնական այցն ու հանդիպումը՝ նախագահի պաշտոնում:
«Ուտռո.ռու»-ի հաղորդմամբ, երդմնակալության արարողությանը ներկա է գտնվելու նաև հեռացող նախագահ Նիկոլա Սարկոզին: Արարողությունը տեղի կունենա Ելիսեյան պալատում:
Այն փաստը, որ Օլանդը առաջինը կմեկնի Գերմանիա Մերկելի հետ հանդիպման, միտված է ընդգծել ֆրանս-գերմանական հարաբերությունների կարևորությունը՝ Եվրոպայի համար այս դժվարին ժամանակահատվածում:
Ինչպես գրում է ռուսական BBC-ն, Եմենի հարավում՝ Աբյան նահանգում, նախօրեին ազգային բանակի հետ բախումների ժամանակ ոչնչացվել է «Ալ-Քաիդա» տեղական խմբավորման 30 գրոհային: Այս մասին հայտարարել են երկրի հատուկ ծառայությունները։
Տարածքը ծայրահեղականներից մաքրելու նպատակով զինվորականները կիրառել են ռազմական ինքնաթիռներ և ծանր հրետանի: Ռազմական օպերացիան իրականացվել է Էլ-Խուրուր բնակավայրում, որը դեռ անցյալ տարվանից գտնվում է «Ալ-Քաիդայի» գրոհայինների հսկողության տակ:
Աղբյուրը փոխանցում է նաև, որ այլ քաղաքում ևս `Զինջիբարում և դրա շրջակայքում կրկին տեղի են ունեցել բախումներ զինծառայողների և գրոհայինների միջև, որի հետևանքով, համաձայն բանակի ներկայացուցիչների տվյալների, զոհվել է 12 զինվոր:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Նեպալի հյուսիսում մայիսի 14-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով 11 մարդ Է զոհվել: Ինչպես հայտնել Է տեղի ոստիկանությունը, օդանավում 18 ուղեւոր Է եղել, այդ թվում՝ 16-ը՝ Հնդկաստանի քաղաքացիներ, եւ անձնակազմի երեք անդամները:
Տուժածներից չորսին ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ: Փրկվածների ճշգրիտ թիվը ճշտվում Է:
Ոչ մեծ մարդատար ինքնաթիռը կործանվել Է Ջոմսոմ օդանավակայանում վայրԷջք կատարելու փորձի ժամանակ, որը գտնվում Է Կատմանդուից մոտավորապես 200 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում:
Ինչպես գրում է«Կոմերսանտ»-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին արտասահմանյան այցը կկատարի Բելառուս: Ըստ «Իզվեստիա» թերթի տվյալների՝ այժմ Պուտինն ընտրություն Է կատարում Բելառուսի և Ղազախստանի միջև:
Ինչպես նշում Է «Իզվեստա»-ն, այցը կարող Է տեղի ունենալ ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի գագաթնաժողովների, որոնք մայիսի 15-ին կանցկացվեն Մոսկվայում, եւ հունիսի 3-4-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովի միջեւ ընկած ժամանակաշրջանում:
Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել Է մեկնաբանել նախագահի առաջին արտասահմանյան այցին վերաբերող տեղեկատվությունը: Բելառուսի նախագահի վարչակազմում ևս չեն հաստատել այդ տվյալները:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը Արաբական ծովում առևանգվել է ադրբեջանական նավթով լի Smyrni նավեր ը, որն ուղևորվում էր Ինդոնեզիա, հաղորդում է: Նավում եղել է 945 հազար բարել (135 հազար տոննա) չմշակված նավթ, որը համարժեք է մոտ 130 մլն դոլարի:Լիբերիական դրոշով նավարկող նավը Թուրքիայից ուղևորվել է Ինդոնեզիա, սակայն մայիսի 10-ին Սոմալիի ափերից ոչ հեռու անհետացել է:
Վերջին տարիներին Ինդոնեզիան դարձել է ադրբեջանական նավթի ամենախոշոր գնորդներից մեկը: 2011 թ-ի ընթացքում Ինդոնեզիան Ադրբեջանից մոտ 1.76 մլրդ դոլարի նավթ է գնել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.