23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այրվել է դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտ Դե Նիրոյի բնակարանը, որը գտնվում է Նյու-Յորքի կենտրոնական բարձրահարկերից մեկի հինգերորդ հարկում։
Հրշեջներին մեկ ժամ է պետք եղել, որպեսզի հանգցնեն հոլիվուդյան աստղի բնակարանում բռնկված հրդեհը, որը տարածվել է հարևան երկու բնակարաններ։
Գրեթե ամբողջությամբ այրվել են 3 բնակարանները։ Ենթադրվում է, որ կրակը տարածվել է լվացքի չորացման խցիկից։
Հրդեհի ժամանակ Դե Նիրոն տանը չի եղել։ Չեն տուժել նաև դերասանի հարևանները։
Ռոբերտ Դե Նիրոյի հետ նույն շենքում, բնակվում են նաև հայտնի այլ մարդիկ՝ Սառա Ջեսիկա Փարքերը , Մեթյու Բրոդերիկը, երաժիշտ Բիլլի Ջոելը, կինոպրոդյուսեր Հարվի Վանշտեյնի նախկին կինը և այլոք։
Ինչպես տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Չինաստանին և Ֆիլիպաիններին կոչ է արել ենթարկվել միջազգային օրենքներին` Հարավչինական ծովի և Խաղաղ օվկիանոսի վիճելի տարածքների խնդիրը լուծելու համար ։
Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն իրեն խաղաղօվկիանոսյան տերություն է համարում։ Վերոնշյալ հայտարարությունը Սպիտակ տան ղեկավարն արել է Ֆիլիպինների նախագահ Բենինո Ակինոյի հետ ունեցած բանակցություններից հետո։
Ադրբեջանական կողմը խոստովանել է իր կողմից հրադադարի ռեժիմի խախտումները: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է «ԱՊԱ»-ի կայքում, որտեղ վկայակոչում են «զինվորական աղբյուրներին»:
«Խփվել է հայկական կողմից ճակատային գոտում օգտագործվող 3 միավոր ռազմական տեխնիկա: Այդ տեխնիկան օգտագործվել է անձնակազմի տեղափոխման եւ առաջին գծում ինժեներա-սակրավորային աշխատանքների համար», — գրում է ադրբեջանական գործակալությունը: Այդկերպ, չբացահայտված «ռազմական աղբյուրները», փաստացի, խոստովանել են Ադրբեջանի կողմից ԶՈՒ տեխնիկայի եւ ինժեներական աշխատանքներ իրականացնող մարդկանց վրա կրակելու փաստը: Դա «ցնցող» խոստովանություն է, որը «հայկական կողմի խախտումների» մասին պնդումները զրոյի է հավասարեցնում:
Ադրբեջանական աղբյուրները միաժամանակ «համեստորեն» լռում են Ղարաբաղի ուղղությամբ սանիտարական մեքենայի հրաձգության փաստի, հայկական սահմանամերձ գյուղերում մանկապարտեզների եւ դպրոցների, հասարակական տրանսպորտի, դաշտային աշխատողների վրա կրակելու փաստի մասին:
Տվյալներ ներկայացնելով հայկական կողմի կորուստների մասին` ադրբեջանական «աղբյուրները» նրբանկատորեն լռում են սեփական կորուստների մասին: Սակայն, Ադրբեջանի ռազմական լրագրողների կենտրոնի տվյալներով, 2012թ. հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում երկրի ԶՈՒ-ն 52 զոհ է ունեցել եւ 46 վիրավոր ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում: Միայն հունիսին ադրբեջանական կողմը 6 հետախուզական դիվերսիոն ներխուժում է կատարել, որի հետեւանքով 20 զինվոր է կորցրել:
news.am
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով, աշխատանքային այցով վաղը Երևան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ, երկու երկրների գլխավոր դատախազները հունիսի 11-ին կստորագրեն 2012-2013թթ. համագործակցության ծրագիր, կքննարկեն համագործակցության զարգացման առաջնահերթություններին վերաբերող հարցեր:
Թուրքական ոստիկանությունը հունիս 7-ի առավոտյան KCK-ի (Քուրդիստանի համայնքների միություն) գործով հերթական խուզարկությունն է իրականացրել Վանի քաղաքապետարանում եւ քաղաքապետ Բեքիր Քայայի տանը։
Թուրքական Cihan գործակալության հայտնում է, որ ոստիկանությունը խուզարկություններից հետո ձերբակալել է Վանի քաղաքապետ, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ Բեքիր Քայային։
Նշենք, որ ներկայումս Թուրքիայի բանտերում է գտնվում 32 քուրդ քաղաքապետ։
Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News–ը, Ահմեդ Դավութօղլուին ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանի հետ կապեր կհաստատվեն միայն Կովկասում խաղաղությանը հարգանք ցուցաբերելու և «օկուպացված ադրբեջանական տարածքներից Հայաստանի դուրս գալուց հետո։ շ
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հունիսի 8-ին Տրապիզոնում կայանալիք եռակողմ հանդիպման գլխավոր նպատակն է՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը։
Նախարարի խոսքերով, Անկարան շահագրգռված է՝ իր բոլոր հարևանների հետ հարաբերությունների բարելավմամբ.«Չնայած բոլոր արգելքներին, Կովկասում խաղաղությանը հարգանք ցուցաբերելու և օկուպացված ադրբեջանական տարածքներից դուրս գալուց հետո հնարավոր է Հայաստանի հետ կապեր հաստատել»,- ասել է Դավութօղլուն։
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Թուրքիայի արտգործնախարարը ժխտել է հարևան պետությունների հետ Թուրքիայի հարաբերությունների լարվածության մասին հաստատումը։
«Այսպես, այսօր բարձր մակարդակով համագործակցության խորհրդի շրջանակներում սերտ կապեր են հաստատվել Ադրբեջանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Բուլղարիայի հետ»,- ասել է նա։
Միացյալ Նահանգներու պետքարտուղար Հիլըրի Քլինթընի կովկասյան այցի ավարտին պետք էր սպասել` դիտարկումներու փորձ կատարելու համար. ավելի ճիշդը` հայտարարողական մակարդակի վրա նկատելու նոր հրապարակումներ, շեշտադրումներու փոփոխություններ. կամ նույնիսկ` բովանդակային առումով հիմնական պատգամներ:
Նախարար Քլինթըն Երեւանի մեջ գեթ արցախյան թղթածրարի իմաստով հիմնական նորություն չըսավ: Միջնախարարական հավանական հանդիպումի մասին ակնարկը, ուժի կիրառումը բացառելու հրամայականի վերհիշեցումը նույնքան ուշագրավ են, որքան Երեւանի արեւոտ եղանակին մասին մամուլի ասուլիսին ընթացքին խոսիլը: Տարբեր հարց, որ հայկական լրատուադաշտի ներկայացուցիչներեն կակնկալվեր Միացյալ Նահանգներու պետքարտուղարության Արցախի բաժինին մասին պատրաստված զեկուցումին բովանդակության եւ պետքարտուղարին կատարած հայտարարություններուն միջեւ առկա հակասության բացատրությունը պահանջելը:
Երբ հատուկ զգուշավորությամբ ճիգ կթափվի հայտարարողական գոյավիճակին վրա նոր բան չավելցնելու, կենթադրվի, որ փակ առանձնազրույցներու մեջ խոսվածը կմշուշապատվի եւ կամ այցի հիմնական առաքելության փոխանցելիք պատգամներուն վրա վարագույր կքաշվի:
Արցախ-ազրպեյճան շփման գիծին վրա սակայն արձանագրված դեպքերը, ազրպեյճանական հերթական հարձակումներու սաստկացումները նախարար Քլինթընի Երեւան ժամանած օրն իսկ մտածել կու տան կարեւոր ուղղություններու մասին: Ազրպեյճանական հարձակումները անհրաժեշտ էին ուրեմն, որ Երեւանի անբովանդակ հայտարարությունները ավելի ձեւ ստանային Բաքվի մեջ:
Այսպես. հայ-ազրպեյճանական շփման գիծին վրա իրավիճակի սրումը կրնա անկանխատեսելի հետեւանքներու հասնիլ: Քլինթըն նշած է, որ Միացյալ Նահանգներ հույս ունին, որ Հայաստանի եւ Ազրպեյճանի միջեւ նոր պատերազմ չի սկսիր: Քլինթըն խոսած է նաեւ Փարիզի մեջ կայանալիք հայ-ազրպեյճանական հանդիպումներու մասին եւ շեշտած Միացյալ Նահանգներու պատրաստակամությունը` հարցի լուծման համար:
Քլինթըն, խոսելով անկանխատեսելի հետեւանքներուն մասին եւ հույս հայտնելով, որ պատերազմ տեղի չունենար, փաստորեն կակնարկե պատերազմի վերսկսման հավանականության մասին: Խնդիրը այս պարագային ոչ թե պատերազմի վերսկսման իրողական հավանականության ահազանգն է, այլ նախապատերազմական հանգրվանը կայացած ըլլալու վտանգի ահազանգումը` ընդգծելու համար Միացյալ Նահանգներու միջնորդական աշխատանքի ստանձնման անհրաժեշտությունը:
Պարզ է, որ ամերիկյան շահագրգռությունը ինչպես հայ-թուրք հարաբերություններու, այնպես ալ արցախյան թղթածրարին նկատմամբ կբխի Իրանի նկատմամբ Վաշինկթընի վարած շրջանային քաղաքականության թելադրանքներեն: Եթե Թուրքիո հետ Հայաստանի Հանրապետության սահմանադրան բացումի պահանջը իրանյան ուղիին հակակշռումի տրամաբանութենեն կմեկնի, որուն համար ալ Վաշինկթըն կշարունակե հայտարարել, որ հարաբերությունները աննախապայման բնույթով պետք է զարգացնել, ապա Արցախի հարցով խաղաղապահ ուժերու տեղակայման պահանջը փաստորեն Իրանի սահմաններու վերահսկողության միտող քայլ է:
Հիմա, դեպքերը այնպես կզարգանան, որ Վաշինկթըն կզգուշացնե կողմերը պատերազմի վերսկսումեն, կշեշտե, որ դեպքերու ներկա ընթացքը կրնա հանգիլ անկանխատեսելի հետեւանքներու, առ այդ` պետք է ընդունիլ Միացյալ Նահանգներու դերակատարության բարձրացման առաջարկը: Ավելի՛ն, հստակորեն կնախատեսե, որ Փարիզի մեջ հայ-ազրպեյճանական բանակցություններուն ընթացքին պիտի արձանագրվին նոր մոտեցումներ:
Հետաքրքրական է, որ Երեւանի մեջ այս հստակացումները կբացակայեին: Շփման գիծին վրա դեպքեր պետք է արձանագրվեին եւ շարունակվեին ոչ ընթացիկ տարողությամբ, որպեսզի Քլինթըն նման ահազանգներ հնչեցներ:
Իրանը դարպասելու ամերիկյան այս աճապարանքին դիմաց կնկատվի ռուսական առնվազն ոչ խանդավառ պահվածք: Ռուսական կողմեն նկատված համեմատական կրավորականությունը մտածել կու տա, որ Փարիզի հանդիպումը Վաշինկթընի առաջադրած նոր մոտեցումներուն առումով հիմնական համաձայնություններու չի հանգիր:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
ԵԱՀԿ պաշտոնական կայքը հայտնում է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը հունիսի 11-12-ին կայցելի Հայաստան: Հայաստանից հետո, ԵԱՀԿ գործող նախագահը հունիսի 12-13-ին կլինի Վրաստանում, իսկ 13-14-ին` Ադրբեջանում:
Հանդիպումների արդյունքներով ԵԱՀԿ գործող նախագահը մամուլի ասուլիս կտա Երևանում, Թբիլիսիում ու Բաքվում: Այցի շրջանակներում նա կհանդիպի իշխանությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին և կքննարկի տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր:
ԵԱՀԿ-ի իռլանդական նախագահության կարևորագույն առաջնահերթություններից է տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթացի ապահովումը: Գիլմորը տարածաշրջան այցի ընթացքում կքննարկի ղարաբաղյան ու 2008թ.-ի ռուս-վրացական հակամարտություններին և ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 11:00-ին, լքել է Վրաստանը և Բաթումիի օդանավակայանից ուղևորվել է Ադրբեջան:
Օդանավակայանում Քլինթոնին ճանապարհել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, այդ թվում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլին և Վրաստանի ԱԳՆ Գրիգոլ Վաշաձեն:
Թռիչքից առաջ Քլինթոնը ևս մեկ անգամ օդանավակայանում զրուցել է Վրաստանի նախագաի հետ:
Հիշեցնենք, որ Քլինթոնը Վրաստան է ժամանել տարածաշրջանային շրջագայության շրջանակներում: Մինչ այդ նա եղել է Հայաստանում:
Գնահատելով Քլինթոնի այցելությունը` Սաակաշվիլին նշել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը Վրաստանի համար կարևոր ուղերձներ է հրապարակել:
Երեկոյան Քլինթոնը Բաթումիի հրապարակում եղել է դասական երաժշտության համերգին և շրջել է քաղաքում:
Թեև ընթերցողներն ընդհանուր առմամբ իրազեկ են, որ ԱՄՆ կառավարության գործադիր և օրենսդիր մարմինները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, շատերը տեղյակ չեն, որ ԱՄՆ դատական իշխանությունը ևս մի քանի առիթներով վերահաստատել է Հայոց ցեղասպանության փաստը: Իսկապես, ԱՄՆ կառավարության բոլոր երեք մարմինները պաշտոնապես հաստատել են, որ Հայոց ցեղասպանությունն իսկապես ցեղասպանություն է:
Գործադիր մարմինն առաջին անգամ անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը 1951 թվականին ԱՄՆ կառավարության կողմից Արդարադատության միջազգային դատարան ներակայացրած առանցքային փաստաթղթում: Այնտեղ նշվում էր. «Ցեղասպանության համաձայնագիրն արդյունք է անմարդկային և բարբարոսական գործողությունների կիրառումի, որը տարածված է եղել որոշ երկրներում մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը և դրա ընթացքում, երբ կրոնական, ռասայական եւ ազգային փոքրամասնությունների ամբողջ խմբեր ենթարկվել են կանխամտածված ոչնչացման սպառնալիքի և ոչնչացման: Ցեղասպանության երևույթը գոյություն է ունեցել ողջ մարդկային պատմության ընթացքում: Հռոմեացիների կողմից քրիստոնյաների հալածանքը, թուրքերի կողմից հայերի ջարդը, նացիստների կողմից միլիոնավոր հրեաների և լեհերի կոտորածը ցեղասպանության հանցագործության վառ օրինակներ են»:
Գործադիիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանությանը երկրորդ անդրադարձը արել է նախագահ Ռոնալդ Ռեգանը` 1981 թվականի ապրիլի 22-ի թիվ 4838 նախագահական հռչակագրում, որտեղ նշում էր. «Ինչպես նրանցից առաջ հայերի ցեղասպանությունը և դրան հետևած կամբոջացիների ցեղասպանությունը և բազմաթիվ այլ ազգերի բազմաթիվ հալածանքների նման, Հոլոքոստի դասերը չպետք է երբևիցե մոռացվեն»:
Իսկ ԱՄՆ կառավարության օրենսդիր մարմինն ընդունել է երկու որոշում, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության պատմական փաստերը: Առաջին որոշմամբ, որը հաստատվել էր 1975 թվականի ապրիլի 8-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից, 1975 թվականի ապրիլի 24-ը նշանակվեց որպես «հիշատակման օր ցեղասպանության բոլոր զոհերի, հատկապես հայկական ծագումով անհատների, ովքեր 1915 թվականի ցեղասպանության զոհ դարձան»: Երկրորդ որոշմամբ, որը հաստատվել էր 1984 թվականի սեպտեմբերի 10-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից, 1985 թվականի ապրիլի 24-ը նշանակվեց որպես «հիշատակման օր ցեղասպանության բոլոր զոհերի, հատկապես 1915-1923 թվականներին Թուրքիայում իրագործված մեկուկես միլիոն հայ բնակչության ցեղասպանության զոհերին»: Ի լրումն, պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու հավելված 1996 և 2004 թվականներին Արտաքին գործառնությունների հատկացման ակտում:
Այնուամենայնիվ, շատերն անտեղյակ են, որ ԱՄՆ կառավարության երրորդ մարմինը` դատական իշխանությունը, առնվազն երեք դաշնային դատարանների կողմից վճիռ է կայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Դատական իշխանության կողմից Հայոց ցեղասպանությանը առաջին անդրադարձը 2010 թվականի օգոստոսի 11-ին առաջին շրջանի վերաքննիչ դատարանի երեք դատավորի կազմով միաձայն ընդունված վճիռն էր: ԱՄՆ գերագույն դատարանի նախկին դատավոր Դեյվիդ Սութերի կողմից գրված որոշման մեջ դատարանը մերժեց ամերիկա-թուրքական խմբի պահանջն առ այն, որ Մասաչուսեթսի կրթության հարցերով հանձնաժողովի կողմից հրապարակված ուսումնական ուղեցույցը, որը բացահայտորեն վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը, պետք է ներառեր «ցեղասպանությանը հակակշռող» հղումներ:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկրորդ դատական գործը 2011 թվականի հունվարի 26-ին դաշնային դատավոր Քոլին Քոլար-Քոթելիի` Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշարձանի գործով վճիռն էր: Իր որոշման ներածական պարբերությունում դատավոր Քոլար-Քոթելին մեջբերեց Ադոլֆ Հիտլերի սոսկալի բառերը. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: Նա բացատրեց, որ Հիտլերն ի նկատի ուներ «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց պատմական հողերի վրա ապրող հայկական բնակչությունը վերացնելուն ուղղված Օսմանյան Թուրքիայի կառավարության բավականաչափ հաջող ջանքերը, որն այսօր հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն»: Դատավորը տողատակում նշում է, որ «Դատարանի կողմից «ցեղասպանություն» եզրի օգտագործումը նպատակ չունի արտահայտել որևէ կարծիք այդ պիտակի պատշաճության մասին»:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ դատական երրորդ հղումը կատարվել է 2012 թվականի մայիսի 3-ին երեք դատավորի կազմով հանդես եկող ութերորդ շրջանի վերաքննիչ դատարանի կողմից, երբ մերժեց Ամերիկայի թուրքական կոալիցիայի հայցն ընդդեմ Մինեսոտա նահանգի: Դատավորները, միաձայն որոշմամբ, միանշանակ և առանց որակումների անդրադարձան Հայոց ցեղասպանությանը` նկարագրելով այն, որպես «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանություն»:
ԱՄՆ կառավարության բոլոր երեք անկախ մարմինները վերահաստատելով Հայոց ցեղասպանության փաստը` Միացյալ Նահանգներն իր արդարացի տեղը զբաղեցրեց առաքինի ազգերի շարքում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Փաստորեն, շատ առումներով, Միացյալ Նահանգները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում ունի շատ ավելի համապարփակ դիրքորոշում, քան բազմաթիվ այլ երկրներ, որոնք պարզապես ընդունել են այս հարցի վերաբերյալ օրենսդրական որոշում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կ. Գևորգյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.